Changes
Արդ, այսուհետև և [մեր] խոստացածն առաջ կբերվի, և մեր կարողացած չափովի կգրվի՝ մեծարվելով գլուխ կգա հոր [վարքը], և նրանց տված քաղցր հրամանը զարդարուն կերպով կկատարվի։
== Գ ==
Մաշթոց էր անունն այն մարդու, որ հիշեցինք մեր խոսքի սկզբում, որի համար և մենք հոգ ենք տարել պատմելու։ նա Տարոն գավառից էր, Հացեկաց գյուղից, Վարդան անունով երանելի մարդու որդին։ Մանկական հասակում նա կրթվել էր հելլենական դպրությամբ, [ապա] եկել, հասել էր Մեծ Հայաստանի Արշակունի թագավորների դուռը, կացել էր արքունի դիվանատանը, դառնալով արքայի տված հրամանի ձառայողը՝ ոմն Առավանի՝ մեր Հայոց աշխարհի հազարապետության ժամանակ։ Նա տեղյակ ու հմուտ էր աշխարհական կարգերին, իր զինվորական արվեստով սիրելի էր դարձել իր զորականներին։ Եվ այնտեղ հենց ջանալով ուշադրությամբ հետևում էր աստվածային գրքերի ընթերցանությանը, որով և շուտով լուսավորվեց ու թափանցեց, խորամուխ եղավ աստվածային հրամանների հանգամանքների մեջ, և ամեն պատրաստությամբ զարդարելով իրեն՝ իշխանների ծառայությունն էր կատարում։