Changes
Ռավիկը ձեռքերին հեղուկ օճառ լցրեց և սկսեց լվանալ։ Նա լվանում էր այնպիսի մռայլ կատաղությամբ, կարծես ուզում էր մաշկը պոկել։
— Կեղտ,— քթի տակ փնթփնթաց նա,— անիծյալ, գարշելի թրիք,թրիք։
Վիրաբուժական քույրը զզվանքով նայեց նրան։ Վեբերը հայացքը բարձրացրեց։
Բուժքույրը գործիքները գցեց եռացող ջրի մեջ։
— Պրոֆեսոր Պերիեն երբեք չէր հայհոյում,— վիրավորված հայտարարեց նա։— Եվ, չնայած դրան, քչերի կյանքր կյանքը չի փրկել։
— Պրոֆեսոր Պերիեն ուղեղի վիրահատման մասնագետ էր։ Նրբագույն, վիրտուոզ տեխնիկայի տեր, Էժենիւ Էժենի։ Իսկ մենք փոր ճղողներ ենք։ Դա ուրիշ բան է։— Վեբերը շպպացնելով փակեց իր տետրը և տեղից կանգնեց։— Դուք լավ աշխատեցիք, Ռավիկ։ Բայց ի՞նչ կարող ես անել, եթե քեզանից առաջ գործ անողը փինաչի է եղել։
— Երբեմն շատ բան կարելի է անել։
— Այդ ձեզ է վերաբերվում, Ռավիկ,— Վեբերը ծիծաղեց։— Ավելի լավ է մենք չքվենք։ Էժենին առավոտները խիստ ագրեսիվ տրամադրություն է ունենում։ Միևնույն է, մենք այստեղ այլևս անելիք չունենք։
Ռավիկը նայեց շուրջը, նայեց որոշակի պարտականություններ ունեցող վիրաբուժական քրոջը, որը նրա հայացքը դիմավորեց միանգամայն անվախ։ Նիկելե շրջանակով ակնոցը քրոջ դատարկ դեմքը օժտում էր ինչ-որ անմատչելիությամբ։ նրանք Նրանք երկուսն էլ մարդ էին, բայց այդ քույրը Ռավիկին ավելի օտար էր, քան ուզածդ ծառը։
— Ներեցեք,— ասաց Ռավիկը։— Դուք իրավացի եք։
Սպիտակ սեղանին դրված էր այն, ինչ մի քանի ժամ առաջ հույս էր, շունչ, ցավ և թռթռուն կյանք։ Այժմ դա ընդամենը անշունչ մի դիակ էր, և մարդկային ավտոմատը, որի անունր անունը քույր Էժենի էր, հպարտ սոսկ նրանով, որ կյանքում երբեք սխալ չի գործել, ծածկեց նրան ու գլորելով դուրս տարավ։ Կյանքում հավիտենապես մնացողները այսպիսիներն են, մտածեց Ռավիկը։ Լույսը չի սիրում նրանց, այդ փայտյա հոգիներին, մոռանում է նրանց, և այդ պատճառով էլ նրանք անսահման երկար են ապրում։
— Ցտեսություն, Էժենի,— ասաց Վեբերը։— Ցանկանում եմ հանգիստ և խոր քուն։
— Ես հոգնած չեմ,— ասաց նա։— Սուրճը վերականգնեց ուժերս։ Իսկ ձեզ լավ քնել է պետք, Վեբեր։
Վեբերը ծիծաղեց։ Սև բեղերի տակ փայլվդեցին փայլփլեցին նրա ատամները։
— Ես չեմ քնելու։ Գնալու եմ պարտեզում աշխատեմ։ Վարդակակաչ ու նարգիզ եմ տնկելու։
Մահացած աղջկա աջ ոտքին մի էժանագին, նեղլիկ, ոսկեջրած շղթա կար, մեկը այն զիզիպիզիներից, որին մարդիկ սիրահար են լինում երիտասարդության տարիներին, երբ սենտիմենտալ են և անճաշակ։ Շղթայի վրա կար մի փոքրիկ թիթեղիկ՝ «Toujours Charles» (Հավիտյան քո Շարլ։ - ֆրանս.) մակագրությամբ և այնպես էր կպցրած, որ հնարավոր չէր ոտքից հանել, դա մի շղթա էր, որ պատմում էր Սենայի ափին գտնվող անտառներում անցկացրած կիրակի օրերի մասին, սիրահարվածության և երիտասարդական հիմարությունների մասին։ Նեյիում ինչ-որ տեղ ծվարած փոքրիկ ոսկերչական կրպակի մասին, ձեղնահարկի սեպտեմբերյան գիշերների մասին — և հանկարծ՝ ուշացում, սպասումներ, սարսափ — հավիտյան Շարլի իզութոզը կորել է... հետո՝ հասցե տվող ընկերուհի... մանկաբարձ մի կին, մոմլաթապատ սեղան, կտրտող ցավ և արյուն, արյուն... հետո՝ պառավի շփոթահար մի դեմք, ինչ-որ մարդկանց ձեռքեր, որ արագ-արագ տաքսի են նստեցնում՝ գլուխներն ազատելու համար... տառապանքների օրեր, երբ գալար-գալար գալով պառկած ես քո բնում... և, վերջապես, մեքենայով փոխադրում, հիվանդանոց, վերջին հարյուր ֆրանկ, որ սեղմված է տաք, քրտնքոտ ափում և... արդեն ուշ է։
Ռադիոն սկսեց ոռնալ։ Տանգո է, քթի մեջ խոսող մի ձայն դատարկամիտ ոտանավորներ է երգում։ Ռավիկն իրեն բռնեց, թե ինչպես է ինքր ինքը մտովի կրկնում վիրահատության ամբողջ ընթացքը։ Նա ստուգում էր իր ձեռքի յուրաքանչյուր շարժումը։ Եթե նրան մի երկու ժամ առաջ կանչած լինեին, գուցե հնարավոր լիներ որևէ բան անել։ Վեբերը զանգահարել էր նրան։ Բայց նա հյուրանոցում չէր եղել։ Եվ որովհետև ինքը երկար մնաց Ալմա կամուրջի վրա, այդ պատճառով աղջիկը մահացավ։ Այդպիսի վիրահատումներ Վեբերն ինքը չէր կարողանում անել։ Պատահականության խելացնորություն։ Ոսկե շղթայով ոտքի թաթը թուլությունից ոլորվել է դեպի ներս։
Եվ նավակիս մեջ լուսինն է փայլում,—
— Հանգիստ, հանգիստ կացեք,— ասաց Ռավիկը։— Ես եմ։ Նույն այն մարդը, որը ձեզ մի քանի ժամ առաջ այստեղ բերեց։
Կինը հանգստացած շունչ քաշեց։ Ռավիկը նրան տեսնում էր մի տեսակ մշուշապատ։ Վառվող էլեկտրական լապտերները, խառնվելով լուսամուտից ներս թափանցած լույսի հետ, սենյակը լցրել էին գեղնավունդեղնավուն-գունատ հիվանդագին մի լույսով։
— Ես կարծում եմ, հիմա արդեն կարող եք հանգցնել,— ասաց Ռավիկը և պտտեց լույսի անջատիչը։