Changes
Մոբի Դիկ
,|Erromangoan.
|}
== Քաղվածքներ ==
''Որ կատարել է գրադարանավարի կրտսեր օգնականը''
''Ընթերցողը առանց դժվարության կարող է համոզվել, որ այդ թշվառ Կրտսեր Օգնականը, այդ պարզամիտ տառակերը և գրքի որդը աչքի է անցկացրել ոչ միայն վատիկանյան գրապահոցները, այլև ամբողջ աշխարհի բուկինիստական կրպակները, որոնելով կետուսների մասին թեկուզև պատահական ամեն մի հիշատակություն, որը կարող էր հանդիպել միայն նրան և այն էլ անխտիր բոլոր գրքերում՝ սկսած սուրբ գրքերից, վերջացրած սրբապիղծներով։ Ուստի չի կարելի կետաձկնային այս անկանոն, թեև, անշուշտ, ստույգ մեջբերումները ընդունել որպես ավետարանային անվերապահ ճշմարտություններ։ Իհարկե, այդպես չէ։ Բոլոր հնագույն հեղինակների և գրողների երկերից քերված հատվածները մեզ համար հետաքրքրություն և արժեք են ներկայացնում այնքանով, որքանով հնարավորություն է ընձեռվում թռչնային բարձրությունից ընդհանուր մի ճայացք նետել այն ամենի վրա, ինչ երբևէ եղել է. եղել է որևէ առնչությամբ և ցանկացած առիթով. ինչը ասվել է, մտածվել է, հիշատակվել է և երգվել է Լևիաթանի մասին բոլոր ազգերի ու սերունդների կողմից, ներառյալ նաև այժմյան սերունդը։''
== Գլուխ առաջին․ Ուրվագծերը նշմարվում են ==