Changes
— Բանն այդ չէ։ Ես քնել կարող եմ ուզածդ աղմուկի տակ։ Բայց ինչո՞ւ ես այդքան շուտ արդեն արթնացել։
Ժոանը գլխին լողագլխարկ քաշած կանգնած էր Ռավիկի առաջ։ Արևից սևացած նրա ուսերից ցած էին գլորվում ջրի կաթիլները։ ժոանը Ժոանը նման էր գլխին կիպ նստած սաղավարտով ամազոնուհու։
— Ես այլևս գիշերային բու չեմ, Ռավիկ։ Ես դուրս եմ եկել «Շեհերազադեից»։
— Մորոզովին հանգիստ թող։ Գիշերային դռնապաններն ու բժիշկները պրոֆեսիոնալ պեսիմիստներ են։ Նրանք ապրում են կյանքի ստվերոտ կողմերի հաշվին, բայց երբեք բամբասանքով չեն զբաղվում։ Պրոֆեսիան նրանց պարտադրում է համեստ լինել։
— Կյանքի ստվերոտ կողմե՜րը,— ասաց ժոանը։— Ժոանը։— Ո՞վ կուզեր դրանք իմանալ։
— Ոչ ոք։ Բայց մարդկանց մեծամասնությունը շփվում է այդ կողմերի հետ։ Ի դեպ ասած, իր ժամանակին հենց նույն այդ Մորոզովն էր, որ քեզ տեղավորեց «Շեհերազադեում»։
— Էլ ի՞նչ,— հանգիստ հարցրեց Ռավիկը։
— Դու իհարկե, ինձ չես հավատում։ Բայց «Շեհերազադեում» մարդ չկար, որ այդ չիմանար։ Ո՞վ դիտեգիտե, նա չէր, որ...
— Ժոա՜ն,— նա վերմակը մի կողմ շպրտեց ու կանգնեց տեղից,— հիմարություններ դուրս մի տուր։ Քեզ ի՞նչ է պատահել։
— Ուղղակի աներևակայելի է։
— Իսկ օտարերկրացիները որ — սովորական բան են։ Դրա համար էլ օտարերկրացի են կոչվում։ Բայց ֆրանսիացինե՜րը։ Նույնիսկ փարիզցիներն են շամպայն խմում։ Եվ վճարում են։ «Դյուբոնեի», գարեջրի և կոնյակի փոխարեն շամպայն են խմում։ Պաակերացնո՞ւմ Պատկերացնո՞ւմ ես։
— Կպատկերացնեմ, եթե սեփական աչքով տեսնեմ։
Ռոլանդեն Ռավիկի համար սուրճ լցրեց։
— Իսկ ինչ հաճախորդներին է վերաբերում, թիվ ու հաշիվ չկա,— ավելացրեց նա։— Քիչ է մնում խելագարվենք։ Դու ինքդ կտեսնես, երբ իջնես ներքև: ներքև։ Սրահում հիմիկվանից արդեն ասեղ գցելու տեղ չկա։ Եվ այդ եկածներն էլ ոչ թե նախկին զգուշավոր արհեստավոր մարդիկ են, որոնք միշտ քո ստուգումին էին սպասում, այլ տարբեր խավերի ու դիրքի մարդիկ։ Ի՞նչ է հանկարծ դրանց պատահել, Ռավիկ։
Ռավիկը միայն ուսերը վեր քաշեց։
— Դա օվկիանոսային սուզվող նավի հին պատմությանն պատմությունն է։
— Բայց չէ որ մեզ մոտ ոչինչ չի սուզվում։ Ընդհակառակը, մեր գործերն ուղղակի փայլուն վիճակում են։
Դուռը բացվեց և ներս մտավ Նինետտան, որ քսանմեկ տարեկան, պատանու պես սլացիկ և վարդագույն մետաքսե կարճ շալվարով մի աղջիկ էր։ նա Նա հրեշտակի դեմք ուներ և այդ հաստատության լավագույն պոռնկուհին էր համարվում։ Նինետտան ձեռքին բերում էր մի մատուցարան, որի վրա հաց էր, կարագ և երկու փոքրիկ աման ջեմ։
— Մադամն ասաց, որ բժիշկը սուրճ է խմում,— բացատրեց նա խռպոտ ձայնով։— Նա ուղարկել է սա, որպեսզի ջեմի համը տեսնեք։ Իր պատրաստածն է։— Նինետտան քմծիծաղեց։ Հրեշտակի դեմքն անհայտացավ, իր տեղը զիջելով փողոցային չարաճճի տղայի ծամածռանքին։ Նա մատուցարանը դրեց սեղանին և և պարային քայլվածքով դուրս եկավ սենյակից։
— Վերցրու,— ասաց Ռոլանդեն,— վերցրու ի սեր նրա։ Հետո կշպրտես։ Նա անպայման հետո ստուգելու է՝ կերել ես թե չէ։ Ծերացող կինը էլ ինչո՞վ կարող է սփոփել իրեն։ Դա նրա հպարտությունն է։ Վերցրու գոնե քաղաքավարության համար։
— Լավ։— Ռավիկը տեղից կանգնեց ու բացեց դուռը։— Իսկապես որ աղմուկ-աղաղակ է,— ասաց նա։ Ներքևից նրա ականջին էին հասնում երաժշտության, ծիծաղի և գոռում֊գոչյունի ձայներ։— Դրանք ֆրանսիացիսե՞ր են:են։
— Ոչ։ Մեծ մասամբ օտարերկրացիներ են։
Ռոլանդեն ուսերը թոթվեց։
— Դա ինձ չի վերաբերեմվերաբերում... միայն թե նրանց տված փողը կեղծ չլինի։
— Ոչ ոք։
Ռավիկն աստիճաններով վեր բարձրացավ։ Երկրորդ հարկում Ռավիկի ականջին հասավ Գոլդբերգ ամուսինների կռվի ձայնը։ Երրորդ հարկում մի երեխա էր ճչում։ Դա ֆրանսահպատակ Լյուսիեն Զիլբերմանն էր, մի տարի երկու ամսական։ Իր ծնողների՝ սրճավաճառ Զիգֆրիդ Զիլբերմանի և նրա տիկնոջ՝ Նելլիի համար, որի աղջկական ազգանունը Լևի էր, ծնունդով Մայնի Ֆրանկֆուրտցի, Լյուսիենը և սրբություն սրբոց էր և սպեկուլիացիայի առարկա։ Երեխան ծնվել էր Ֆրանսիայում, և նրանք հույս ունեին այդ փաստի շնորհիվ երկու տարի ժամկետից շուտ ֆրանսիական անձնագրեր ստանալ։ Լյուսիենը մի տարեկան երեխայի իր ճարտարամտությամբ շուտով ընտանեկան բռնակալ դարձավ։ Չորրորդ հարկում պատեֆոն էին նվագում, որը պատկանում էր փախըստական փախստական Վոհլմայերին։ Վերջինս Ֆրանսիա ընկնելուց առաջ նստել էր Օրանիենբուրգի համակենտրոնացման ճամբարում։
Պատեֆոնից հնչող երգերը գերմանական ժողովրդական երգեր էին։ Միջանցքից կաղամբի և աղջամուղջի հոտ էր գալիս։
Ռավիկը տեղից կանգնեց։ Նա աչքը գցեց հեռախոսին, բայց չմոտեցավ։ Արդեն մոտ ժամը տասն էր։ Առավոտյան Ժոանի գնալուց հետո մինչև հիմա ինքը նրանից ոչ մի տեղեկություն չուներ։ Ռավիկը նրան չէր հարցրել, երեկոյան գալու է թե չէ։ Նա վստահ էր, որ կգա։ Այդ համոզվածությունն այլևս չկար։
— Քեզ համար դա հեշտ է։ Միայն թե դու քո հաճույքն ըստանասստանաս,— ասաց ֆրաու Գոլդբերգը։
Ռավիկը գնաց Մորոզովի մոտ։ Բայց սենյակը փակ էր։ Նա աստիճաններով իջավ դեպի «կատակոմբա»։
— եթե Եթե ինձ զանգեն, ես ներքևն եմ,— ասաց նա դռնապանին։
Մորոզովն այնտեղ էր։ Ինչ֊որ շիկահեր մարդու հետ շախմատ էր խաղում։ Սրահի անկյուններում մի քանի կանայք էին նստած։ Նրանցից ոմանք գործում էին, իսկ ոմանք էլ մտահոգված կարդում։
Ռավիկը նստեց Մորոզովի մոտ և սկսեց հետևել նրա խաղին։ Շիկահերը։ Շիկահերը խաղում էր սքանչելի — արագ և մի տեսակ վերացած։ Մորոզովը որոշակիորեն տարվում էր։
— Լավ են ինձ նեղը գցել, ճի՞շտ է,— ասաց Մորոզովը։
Ռավիկն ուսերը թոթվեց: թոթվեց։ Շիկահերը բարձրացրեց հայացքը։
— Սա պարոն Ֆինկենշտայնն է,— ասաց Մորոզովը։— Գերմանիայից բոլորովին վերջերս է եկել։
Ռավիկը գւխով գլխով արեց։
— Հիմա ինչպե՞ս է այնտեղ,— հարցրեց Ռավիկը, առանց հետաքրքրություն ցուցաբերելու, սոսկ որևէ բան ասած լինելու համար։
— Էլի արի ներքև, Ռավիկ,— ձայն տվեց նրա հետևից Մորոզովը։— Եղբորդ մենակ մի թողնի այստեղ։
Սրահի անկյուններում նստած կանանցից մի քանիսը նայեցին նրան։ Հետո նորից սկսեցին շարունակել գործելն ու կարդալը, կարծես հենց դրանից էր կախված իրենց կյանքը։ Ռավիկը Ֆինկենշտայնի հետ գնաց իր սենյակը։ Դուռը բացելիս մթին, պաղ ալիքի նման նրա վրա հորդեց բաց լուսամուտից ներս լցված գիշերային սառն օդը։ Ռավիկը խոր շունչ քաշեց, վառեց լույսը և արագ աչք ածեց սենյակը։ Սենյակում ոչ ոք չկար։ Նա Ֆինկենշտայնին քնաբեր մի քանի հաբ տվեց:տվեց։
— Շնորհակալ եմ,— ասաց Ֆինկենշտայնը, առանց դեմքի որևէ մկանը շարժելու և ստվերի նման դուրս եկավ սենյակից։
Ռավիկը հանկարծ հասկացավ, որ ժոանը Ժոանը չի գա։ Ասենք, նա դեռ առավոտյան այդ գիտեր։ Պարզապես չէր ուզում դրան հավատալ։ Նա շրջվեց ու նայեց կողքերը, թվաց, թե հետևից ինչ-որ մեկը բան ասաց։ Ամեն ինչ միանգամից պարզվեց ու դարձավ հասկանալի։ Ժոանը հասել է իր նպատակին և այլևս չի շտապում։ Եվ ինքը ի՞նչ կարող է նրանից սպասել: սպասել։ Սպասի, որ նա հանուն իր հանդեպ ունեցած սիրո ամեն ինչ կթողնի ու կվերադառնա՞։ Որ առաջվա նման նորից ե՞տ կգա։ Ի՜նչ հիմարություն։ Իհարկե, նա ուրիշին է գտել, և ոչ միայն ուրիշին, այլ նաև մի ուրիշ կյանք, որը չի ուզենա բաց թողնել իր ձեռքերից։
Ռավիկը նորից իջավ ներքև։ Նա իրեն մի տեսակ անօգնական էր զգում։
— Ես զանգի եմ սպասում։ Եթե հանկարծ հարցնեն, ներքևում եմ։
Ռավիկը նորից վերադարձավ Մ որոզովի Մորոզովի մոտ։
Նրանք մի պարտիա շախմատ խաղացին։ Մորոզովը տարավ և ինքնագոհ աչքերը հածեց շուրջը։ Այգ Այդ ժամանակամիջոցում անկյուններում նստած կանայք սուսուփուս թողել, դուրս էին գնացել դահլիճից։ Նա զանգն առավ ձեռքն ու զնգզնգացրեց։
— Կլարիսսա, մի գրաֆին վարդագույն բեր,— ասաց նա։— Այդ Ֆինկենշտայնը այնպես է խաղում, կարծես կարի մեքենա լինի։ Նույնիսկ մարդու զզվանք է գալիս։ Մաթեմատիկոս է... Ատում եմ կատարելությունները։ Մարդուն հատուկ բան չէ դա։— Նա աչքը գցեց Ռավիկին։— Ի՞նչ ես անում այստեղ այսպիսի երեկոյին։
Մորոզովը բաժակները լցրեց։
— Ստամոքս ես կտրել և հիմա էլ նստել ես խմում,— ասաը ասաց նա։— Իսկ զոհը այնտեղ պառկած երևի ցավից զառանցում է։ Դրա մեջ անմարդկային ինչ֊որ բան կա։ Գոնե փորդ պետք է ցավեր։
— Ճիշտ ես ասում,— պատասխանեց Ռավիկը։— Աշխարհի դժբախտությունը հենց նրա մեջ է, որ մենք չենք զգում մեր գործողությունների հետևանքը, Բորիս։ Բայց դու ինչո՞ւ ես ուզում քո ռեֆորմը հենց բժիշկներից սկսել։ Դրա համար շատ ավելի հարմար են քաղաքագետներն ու գեներալները։ Այն ժամանակ ամբողջ աշխարհում խաղաղություն կլիներ։
— Ոչ մի բժիշկ չի համաձայնի վիրահատել իր եղբորը։
— Միևնույն է, ես քեզ այդ հաճույքը չեմ պատճառի։ Եu Ես սրտի պայթում եմ ունենալու քնած ժամանակ։ Եվ դրա համար անում եմ այն ամենը, ինչ հնարավոր է։— Մորոզովը չարաճճի երեխայի նման նայեց Ռավիկին և տեղից կան գնեց։— Էհ, ես գնացի։ Գնամ, որպեսզի Մոնմարտրում բացեմ գիշերային ակումբի դռները։ Ինչի՞ համար է մարդն ապրում։
— Որպեսզի հենց այդ մասին մտածի։ Ուրիշ հարցեր չկա՞ն։
— Դու սոփեստ ես,— ասաց նա։— Խուսափում ես ճիշտ պատասխանից։
Ռավիկը նայեց Մորոզովին։ ժոանըԺոանը, կարոտով մտածեց նա։ Եթե նա հիմա ներս մտներ, նե՜րս մտներ այս ապակյա կեղտոտ դռնից։
— Դժբախտությունները, Բորիս, սկիզբ են առել այն օրից, երբ մենք սկսել ենք մտածել,— ասաց Ռավիկը։— Եթե մենք մնայինք լոկ վավաշանքի ու լափելու երանությունը վայելելու աստիճանին, ոչինչ չէր պատահի։ Ինչ֊որ մեկը փորձեր է կատարում մեզ վրա, բայց ինչպես երևում է, լուծման վերջնական արդյունքին դեռ չի հասել։ Մենք չպետք է բողոքենք։ Փորձի ենթակա կենդանիները նույնպես պետք է պրոֆեսիոնալ հպարտություն ունենան։
Ստամոքս չունեցող մարդը սևեռված նայում էր Ռավիկին: Ռավիկին։ Նրա սիրտը խառնում էր, բայց թափել չէր կարողանում։ Որովհետև թափելու բան չկար։ Այդպես ոտքը կտրելուց հետո մարդ ցավն զգում է ոտքի ներբանում։ Նա սոսկալի անհանգիստ էր։ Ռավիկը սրսկեց նրան։ Մարդն ապրելու քիչ հեռանկարներ ուներ։ Սիրտն առանձնապես բանի պետք չէր, թոքերից մեկի վրա պատճապատված օջախներ էին։ Իր երեսունհինգ տարիների ընթացքում նա մեծ մասամբ հիվանդ էր եղել։ Տարիներ շարունակ տառապել էր ստամոքսի խոցով, թոքախտ էր եղել և բուժվել մի կերպ, իսկ հիմա էլ քաղցկեղ էր։ Հիվանդության պատմության մեջ ասված էր, որ չորս տարի ամուսնացած է եղել, ծննդաբերելիս կինը մահացել էր, իսկ երեխան մահացել էր երեք տարի հետո՝ թոքախտից։ Ոչ մի հարազատ չուներ։ Եվ ահա պառկած, նա անվերջ Ռավիկին էր նայում և չէր ուզում մեռնել, և լցված էր համբերությամբ, և արիությամբ էր լցված, և չգիտեր, որ ինքը սնվելու է ռետինե խողովակի միջոցով և երբեք այլևս չի կարող ճաշակել կյանքի այն հազվադեպ ուրախությունները, որոնք երբեմն իրեն թույլատրվում էր վայելել՝ ուտել տավարի մսից խաշլամա և թթու դրած վարունգ։ Անստամոքս մարդը պառկել էր մահճակալին, ամբողջապես կտրտված էր նա և սկսել էր քայքայվել ու գարշահոտել, և միակ բանը, որ նրա աչքերը շարժում էր, դա այն էր, ինչ մարդիկ հոգի են կոչում։ Հպարտացիր նրանով, որ դու ռոմանտիկ ես։ Երգիր մարդկության երգ-երգոցը։
Ռավիկն իր տեղը կախեց ջերմության ու զարկերակի կորագծով թերթիկը։ Քույրը տեղից կանգնել և սպասում էր կարգադրության։ Նրա կողքին աթոռի վրա դրված էր շյուղերի վրա դեռ նոր հինած մի սվիտեր։ Կծիկն ընկած էր հատակին։ Աթոռից կախված բրդե կարմիր թելը թվում էր, թե արյան բարալիկ մի շիթ է, որ հոսում է սվիտերից։
— Ինձ զանգահարեք, եթե որևէ բան պատահի, — ասաց Ռավիկը բուժքրոջը։ Դա նույն այն բուժքույրն էր, որին Կետ Հեգստրեմը ռադիոլա նվիրեց։
— Մեսյոն ամբողջովին հաշտված է ճակատագրի հետ,— ասաց բուժքույրը:բուժքույրը։
— Մեսյոն ի՞նչ,— զարմացած հարցրեց Ռավիկը։
Սենյակը վառ լուսավորված էր։ Նա հիշեց, որ դուրս գալիս մոռացել է լույսն հանգցնել։ Սեղանի վրա սպիտակին էր տալիս թղթի մի թերթ, թվում էր, թե անսպասելի նստած ձյուն է։ Նա մոտեցավ, վերցրեց թուղթը, որտեղ Ժոանին գրել էր, որ ինքը դուրս է գալիս, բայց կես ժամից հետո կվերադառնա, և պատռեց։
Հետո սկսեց խմելու որևէ բան փնտրել։ Բայց ոչինչ չգտավ։ Ստիպված նորից իջավ ներքև։ Դռնապանի մոտ կալվադոս չկար։ Եղածը միայն կոնյակ էր։ Նա մի շիշ «հենեսսի» գնեց, մի շիշ «վուվրե»։ Հետո կանգնեց, դռնապանի հետ զրուցեց մի քիչ։ Վերջինս նրան ապացուցում էր, որ ս. Կլուդում տեղի ունեցող երկու տարեկանների առաջիկա ձիարշավում ամենամեծ հեռանկարը Լուլու֊Երկրորդ զամբիկինն է։ Իսպանացի Ալվարեսը անցավ նրանց կողքով։ Ռավիկը տեսավ, որ նա կաղում է։ Հետո գնելով նաև մի լրագիր, վերադարձավ իր սենյակր։ Ինչքա՜ն է դանդաղ անցնում երեկոն։ Ով սիրո մեջ հրաշքների չի հավատում, նա կորած մարդ է,— այդպես ասաց նրան 1933 թվին բեռլինյան փաստաբան Արենսենր։ Արենսենը։ Իսկ դրանից երեք շաբաթ հետո նրան համակենտրոնացման ճամբար խրեցին։ Եվ այդ արին իր սիրուհու մատնությամբ։ Ռավիկը բացեց «վուվրեի» շիշը և սեղանից վերցրեց Պլատոնի հատորը։ Մի քանի րոպեից հետո նա գիրքը նորից ետ դրեց և նստեց պատուհանի մոտ։
Ռավիկի աչքն անընդհատ հեռախոսի վրա էր։ Անիծյալ սև ապարատ։ Նա Ժոանին չէր կարող զանգահարել, նրա նոր համարը չգիտեր։ Նույնիսկ չգիտեր, թե որտեղ է ապրում։ Ինքն այդ մասին չէր հարցրել։ Իսկ ժոանն Ժոանն էլ չէր ասել իրեն։ Ըստ երևույթին, չէր ասել որոշակի դիտավորությամբ, որպեսզի հետո մեղավորը Ռավիկին դուրս բերի։
Նա թույլ գինուց մի բաժակ խմեց։ Ինչպի՜սի անհեթեթություն, մտածեց նա։ Ես սպասում եմ մի կնոջ, որը դեռ առավոտյա ն առավոտյան այստեղ էր։ Ես նրան երեք ու կես ամիս չէի տեսել, բայց այդ ամբողջ ժամանակի ընթացքում նրա կարոտը երբեք չէի զգացել այսքան ուժեղ, որքան զգում եմ այժմ, երբ ընդամենը մի օր է, ինչ չեմ տեսել։ Շատ ավելի հեշտ կլիներ, եթե նրան նորից հանդիպած չլինեի։ Համարյա ընտելացել էի այդ մտքին։ Իսկ այժմ...
Նա տեղից վեր կացավ։ Բայց դրությունը դա նույնպես ոչնչով չփոխեց։ Անորոշությունը անընդհատ կրծում էր նրա սիրտը։ Նրան համակել էր մի անվստահություն, որը գնալով ժամ առ ժամ ավելի ու ավելի էր ծավալվում նրա մեջ։
Ռավիկը մոտեցավ դռանը։ Նա գիտեր, որ դուռը փակած չէ, բայց համոզվելու համար մի անգամ էլ սեղմեց բռնակը։ Հետո բացեց լրագիրը և սկսեց կարդալ։ Բայց տառերը աչքին համարյա չէին երևում, թվում էր, թե շղարշով պարուրված են։ Միջադեպեր Լեհաստանում։ Սահմանային ընդհարումներ, նկրտումներ Դանցիգի միջանցքի վերաբերյալ։ Անգլիայի և Ֆրանսիայի միությունը Լեհաստանի հետ։ Մոտեցող պատերազմը։ Լրագիրը սահեց, ընկավ հատակին։ Ռավիկը լույսը հանգցրեց։ Խավարում պառկած, նա սպասում էր։ Ոչ մի կերպ աչքը կպցնել չէր կարողանում։ Նա նորից լույսը վաոեց։ վառեց։ «Հենեսսիի» լրացած շիշը դրված էր սեղանի վրա։ Նա վեր կացավ, մոտեցավ լուսամուտին և նստեց այնտեղ։ Գիշերը ցուրտ էր, բարձր երկինքը ծածկված էր աստղերով։ Բակում ոռնում էին որձ կատուները։ Դիմացի տան պատշգամբում հայտնվեց անդրավարտիքով մի մարդ, մարմինը քորեց, ծոր տալով հորանջեց և նորից մտավ լուսավառ սենյակը։ Ռավիկը նայեց մահճակալին։ Նա գիտեր, որ չի կարողանալու քնել։ Կարդալը նույնպես այլևս իմաստ չուներ։ Ընդամենը քիչ առաջ կարդացածից անգամ նա ոչ մի բառ չէր հիշում։ Դուրս գնալ — ամենալավը թերևս այդ էր։ Բայց ո՞ւր։ Միևնույն է դրանով դրությունը չի փոխվի։ Նա չէր էլ ուզում դուրս գնալ։ Ուզում էր միայն որևէ բան իմանալ։ Սատանան տանի... նա վերցրեց կոնյակի շիշը, մի րոպե պահեց ձեռքին և նորից ցած դրեց։ Հետո մոտեցավ իր պորտֆելին և մի երկու քնաբեր հաբեր վերցրեց։ Նույն այն հաբերից, որից տվել էր նաև շիկահեր Ֆինկենշտայնին։ Նա պետք է որ հիմա քնած լիներ։ Հաբերն Ոավիկն իսկույն կուլ տվեց։ Հազիվ թե ինքը կարողանա քնել։ Նա մոտեցավ և մի հատ էլ վերցրեց։ Եթե Ժոանը գա, ինքը, իհարկե, կարթնանա։
Բայց Ժոանը չեկավ ոչ այդ և ոչ էլ հաջորդ գիշերը։