Changes

Հաղթական կամար - XXVI գլուխ

1 byte removed, 18:00, 23 Հուլիսի 2015
― Ի՞նչ պատահեց,— հարցրեց Ռավիկը։
― Ցույց է,— պատասխանեց վարորդը, առանց շրջվելու։— Այս անդամ անգամ կոմունիստներն են։
Ռավիկը աչքը դցեց դեպի Կետ Հեգստրեմը, որը, սլացիկ ու նուրբ, նստել էր անկյունում, հագին Լյուդովիկոս XIV-ի պալատական օրիորդի զգեստներ։ Կետ Հեգստրեմի երեսը ծածկող վարդագույն պուդրայի հաստ շերտը չէր կարողացել քողարկել նրա նիհարած դեմքի գունատությունը։
Կետ Հեգստրեմը մեքենայի ապակին փոքր-ինչ իջեցրեց։
— Այս բոլորը ձեզ համար ձանձրալի է, ես դա գիտեմ։ Բայց տվյալ դեպքում ոչինչ ձեզ չի օգնի։ Դուք պետք է մնաք ինձ հետ:հետ։
— Ամենևին էլ ձանձրալի չէ։ Ընդհակառակը։ Ես ուղղակի չգիտեի, թե եթե այս պարահանդեսը չլիներ, ինչ պետք է անեի։ Դուք այն ասեք, խմելու բան կա՞։
— Գեղեցի՞կ է,— հարցրեց Կետ Հեգստրեմը։
Շատ:Շատ։
— Իսկապե՞ս հավանում եք։
Նրանց սեղմելով, կամաց-կամաց հասցրին հարևան սենյակը։ Շուտով այդ նույն սենյակը բերին սեղաններ, արագ-արագ դասավորեցին պատերի երկարությամբ և ամենուրեք շամպայնի շշեր դրին։
Ինչ-որ տեղ մի քանի լույսեր վառվեցին։ ժամանակ Ժամանակ առ ժամանակ նրանց մեղմ լույսի միջով անցնում էր կայծակների՝ դրսից եկող բռնկումները, որոնց վայրկենական փայլի տակ մարդկային դեմքերի վրա մեռելային մի գունատություն էր իջնում, և ամեն ինչ մի ակնթարթ դադարում էր գոյություն ունենալուց։ Հետո ճայթում էր ամպրոպը, իր որոտի տակ խլացնելով բոլոր ձայները, իշխում էր ամեն ինչի վրա և սպառնում ամեն ինչին... Հետո նորից հայտնվում էր մեղմ լույսը և նրա հետ նաև կյանքը... և ամառային տոթը։
Ռավիկը ցույց տվեց շամպայններով սեղանները։
Մեքենան դանդաղ սահում էր իրիկնային Փարիզի փողոցներով։ Անձրևը կտկտացնում էր մեքենայի ծածկը, խլացնելով մնացած բոլոր ձայները։ Հոսող արծաթի միջից բարձրանում էր հաղթական կամարի վիթխարի գորշ զանգվածը և նորից անհետանում։ Ելիսեյան դաշտերում խանութների լուսավորված ցուցափեղկերը սահում, անցնում էին նրանց կողքով։ Ռոն Պուենից թարմության, ու ծաղիկհերի հոտ էր գալիս — դա երփներանգ բուրումնավետ մի ալիք էր ընդհանուր ծխի և միապաղաղության մեջ։ Ծովի պես ընդարձակ, տրիտոններով ու ծովային հրեշներով լցված, իրիկնային աղջամուղջում փռվել էր համաձայնության հրապարակը։ Որպես Վենետիկի հեռավոր ու շողշողուն արձագանք, լողացող մոտեցավ Ռիվոլի փողոցը իր լուսավորված կամարաշարքերով։ Ահա և գորշ, հավիտենական Լուվրը՝ անվերջանալի սրահներով, որոնց պատուհաններից կայծկլտում են լույսերը։ Հետո եկան առափնյա փողոցները՝ մարմանդ ու մթին ջրերի վրա կախված կամուրջներով։ Բեռնանավերը, մի բուքսիր, որի վրա տաքուկ մի լույս է թարթում, և որտեղ բարձած հազարավոր հայրենիքների տարագիրները կարծես սփոփանք են գտնում այդ լույսի խաղաղ ջերմությունից։ Սենան։ Զբոսայգիներ, ավտոբուսներ, աղմուկ, մարդիկ, խանութներ։ Լյուքսենբուրգյան պալատի երկաթյա վանդակները և նրանց հետևում գտնվող պարկը, ինչպես Ռիլկեի բանաստեղծությունը։ Մոնպառնաս գերեզմանատհունը, համր ու լքված։ Հին, նեղլիկ, իրար սեղմված փողոցներ, տներ, անսպասելիոր են անսպասելիորեն հայտնված անաղմուկ խաղաղ հրապարակներ, ծառեր, տների մի կողմի վրա ծռված ճակատներ, եկեղեցիներ, ժամանակից քայքայված հուշարձաններ, անձրևի տակ օրորվող լապտերներ, պիսուարներ, որոնք գետնի տակից այնպես էին ցցվել, կարծես ամրոցներ լինեն, նրբանցքներ, ժամով տրվող վաքրիկ հյուրանոցներ, և ապա հեռավոր անցյալի նեղլիկ քուլաներ, որոնց վրա գտնվող մաքուր ռոկոկո և բարոկկո ոճերով տները Ժպտում էին իրենց ճակատներով, հնամենի, երազկոտ դարբասներ, ինչպես Պրուստի վեպերում․․․
Կետ Հեգստրեմը լուռ նստել էր անկյունում։ Ռավիկը ծխում էր։ Նա տեսնում էր սիգարետի կրակը, բայց ծուխը չէր զգում։ Թվում էր, թե մեքենայի խավարի մեջ սիգարետը կորցրել է իր նյութականությունըւ նյութականությունը։ Եվ կամաց-կամաց ամեն ինչ նրան սկսեց անիրական թվալ — մեքենայով կատարվող այդ զբոսանքը, անձրևի տակ անաղմուկ գլորվող այդ մեքենան, նրանց կողքով ետ սահող փողոցները, անկյունում լուռ նստած այս կինը՝ իր պարահանդեսային զգեստով, նրա դեմքի վրայով սահող լապտերների լույսը, նրա ձեռքերը, որոնց վրա մահն արդեն իր կնիքն էր դրել, և որոնք անշարժ այնպես էին ընկած իր զգեստի դիպակի վրա, կարծես երբեք այլևս չէին շարժվելու — դա ցնորական Փարիզի միջով կատարվող ցնորական մի զբոսանք էր, համակված ինչ-որ պարզ փոխըմբռնումով և մոտալուտ հրաժեշտի չարտահայտված, անհիմն տխրությամբ։
Ռավիկը մտածում էր Հաակեի մասին։ Փորձում էր քննության առնել իր անելիքները։ Բայց կենտրոնանալ չէր կարողանում, թվում էր, թե մտքերը լուծվում են անձրևի մեջ։ Նա մտածում էր կարմրին տվող ոսկեգույն մազերով կնոջ մասին, որին ինքը վիրահատել էր։ Մտածում էր անձրևոտ այն երեկոյի մասին, որ անց էր կացրել Տաուբերի Ռոթենբուրգում մի կնոջ հետ, որին վաղուց մոռացել է։ Հետո հիշեց «Այզենհուտ» հյուրանոցի և անծանոթ ինչ-որ լուսամատից եկող ջութակի մեղեդին։ Հիշեց Ռոմբերգին, որին 1917 թվականին Ֆլանդրիայոլմ խաշխաշի դաշտի մեջ ամպրոպի ժամանակ կայծակը խփեց։ Այդ ամպրոպը երևակայորեն խառնվեց թնդանոթային փոթորկալից կրակին, կարծես աստված հոգնել էր մարդկանցից և իր բարձրությունից գնդակոծում էր երկիրը։ Հիշեց Հոտհոլստը, ծովային հետևակում ծառայող մի զինվորի հիշեց, որը հարմոնով մի զարհուրելի տխուր, անտանելի կարոտով լեցուն մեղեդի էր նվագում։ Հետո Հռոմը հիշեց, թափվող անձրևի տակ կանգնած Հռոմը... Հիշեց Ռուան տանող թաց խճուղին... համակենտրոնացման ճամբարը, հիշեց և բարաքները, որոնց տանիքները ծեծում էին նոյեմբերյան անվերջանալի անձրևները, և իսպանական սպանված գյուղացիներին, որոնց բաց բերաններում կուտակվել ու կանգնել էր անձրևի ջուրը․․․ Կլերի խոնավ, պայծառ դեմքը, ճանապարհը դեպի Հայդելբերգի համալսարանը, որ տոգորված էր յասամանի թանձր բույրով․․․ անցյալի կախարդական լապտերը... անցած-գնացած օրերի պատկերների անվերջանալի շարքերը, որ մեքենայի լուսամուտից դուրս սահում և անցնում են։ Թույն և սփոփանք․․․
— Նկարները։ Նկարները նույնպես նրանն են։ Նա ինձ ասում էր, որ դրանք արժեքավոր նկարներ են։ Նրա ասելով, դրանք շատ ավելին արժեն, քան սենյակի վարձն է։ Ես կուզեի, որ դուք մի անգամ նայեիք, տեսնեիք իսկապե՞ս այդպես է։
Ռավիկը մինչ այդ ուշա դրություն ուշադրություն չէր դարձրել պատերին։ Նա աչքերը բարձրացրեց։ Նրա առաջ, մահճակալի վերևը, կախված էր Արլի պեյզաժը — Վան-Գոգի ամենալավ շրջանի նկարներից։ Ռավիկը ավելի մոտեցավ։ Կասկածը վերանում էր, դա իր՝ Վան-Գոգի նկարածն էր։
— Ապա մի նայեք, իսկական խզբզանք է, ճի՞շտ է,— հարցրեց տիրուհին, նայելով Ռավիկի կողմը։— Եվ այդ ծուռտիկ-մուռտիկ խզբզանքները իրենցից ծառե՞ր են ներկայացնում... Բա այս մեկը... ապա մի նայեք․․․
Այդ երեք նկարն էլ կախված էին առանց շրջանակների։ Պատերի կեղտոտ պաստառների վրա նրանք թվում էին ուրիշ աշխարհի վրա բացվող լուսավոր պատուհաններ։
— Գոնե ոսկեզօծ շրջանակների մեջ դրած լինեին։ Էլի մարգ մարդ կարող էր հուսալ, թե մի բան կտան... իսկ այդպես... Ես այդպես էլ դիտեիգիտեի, որ մի զիբիլ գլուխս պետք է կապի... Լավություն անողի օրն էլ սա է։
— Ես ձեզ խորհուրդ չէի տա այդ նկարները վերցնել,— ասաց տիրուհուն Ռավիկը։
— Գիտեմ։ Կարո՞ղ եք հիմա տալ։
— Այո, իհարկե։ Բայց փողը մոտս չէ։ Գրամ արկղը Դրամարկղը ներքևում է։ Հիմա ես կգնամ, կմանրեմ։
Տիրուհին խիստ վիրավորված տեսքով հեռացավ։ Ռոզենֆելդը նայեց Ռավիկին։
— Պարզապես մարդ ստիպված է ռիսկի դիմել։ Ապահովագրելը ինձ վրա շատ թանկ կնստի։
Ռավիկը նայեց Վան-Գոդի Գոգի պեյզաժին։ Դա ամենաքիչը հարյուր միլիոն ֆրանկ արժի։ Ռոզենֆելդը հետևում էր Ռավիկի հայացքին։
— Ես գիտեմ, ինչ եք մտածում։ Այդպիսի նկարներ ունեցողը նաև պետք է փող ունենա դրանք ապահովագրելու համար։ Բայց ես փող չունեմ։ Ես այդ նկարներով եմ ապրում։ Կամաց-կամաց դրանք վաճառում եմ, թեև վաճառում եմ մեծ ափսոսանքով։
Վստահելի
1396
edits