Changes

Հաղթական կամար - XXXI գլուխ

Ավելացվել է 6 բայտ, 18:39, 23 Հուլիսի 2015
Իսկ Ռավիկն, ընդհակառակը, գնահատեց ինչպես պետքն է, և, հրաժարվելով շամպայնից ու քաղցր գինուց, «ռոմենի» երկրորդ շիշն ստացավ։ Նա տնօրենի հետ առանց կարագի հացով մածուցիկ բրի էր ուտում և վրան գինի խմում։
Սեղանի շուրջը տարվող խոսակցությունը ազնվական օրիորդների պանսիոնում տեղի ունեցող զրույց էր հիշեցնում։ Հյուսածո բազկաթոռները զարդարված էին ժապավեններով։ Չեկեր դուրս զրող դրամարկղային ապարատը փայլփլում էր, մարմարե սեղանները կաթնագույն ցոլք էին արձակում։ Սրահը համակված էր թեթև մի տխրությամբ։ Տնօրենը սև զգեստով էր։ Նրա վրա կայձկլտում կայծկլտում էին ադամանդները, թեև թվով շատ չէին։ Ընդամենը մի բրոշ էր և մի մատանի, որոնք նրբին, երկնագույն վճիտ քարեր ունեին։
Նա գոհարակուռ վարսակալը չէր դրել, թեև արդեն դարձել էր կոմսուհի։ Տնօրենը նրբաճաշակ կին էր, սիրում էր ադամանդեղենները։ Նա բացատրում էր, որ սուտակն ու զմրուխտը կասկաձելի քարեր են, դրանց գնումը ռիսկի հետ է կապված, իսկ ադամանդը ազնիվ է և որոշակի։ Նա անընդհատ շաղակրատում էր մերթ Ռոլանդեի, մերթ Ռավիկի հետ, և շատ կարդացած կին էր։ Զրուցում էր անկաշկանդ, առանց ճիգերի, հետաքրքիր և սրամիտ, մեջբերումներ էր անում Մոնտենից, Շատորրիանից և Վոլտերից։ Նրա խելացի, հեգնական դեմքը երիզում էին ներկած սպիտակ շողշողուն մազերը, որոնց նա թեթևակի կապույտ երանգ էր տվել։
Ռավիկը նայեց նրան։
Ինչու։ Ինչո՞ւ։ Ի՞նչը նկատի ունեu։ունես։
— Ռավիկ,— ասաց Ռոլանդեն։— Դու փախստական մարդ ես։ Իսկ փախստականները հաճախ են նեղ վիճակի մեջ ընկնում։ Լավ է, երբ մարդ նախապես գիտի, թե որտեղ կարող է պատսպարվել, առանց ոստիկանությունից վախենալու։
— Գուցե, սկզբնական շրջանում։ Բայց կամաց֊կամաց սովորական կդառնա։
Ռոլանդեն գնաց աղջիկներին հրաժեշտ տալու։ Անցնելիս նա մի անգամ էլ աչքը գցեց չեկ դուրս գրող դրամարկղային ապարատին, հյուսածո բազկաթոռներին և սեղաններին։ Դրանք բոլորն էլ գործնական նվերներ էին։ Ռոլանդեն մտովի պատկերացրեց, թե ինչպես են դրանք դրված իր ապագա սրճարանում։ Հատկապես դրամարկղային ապարատը, որը եկամուտ էր մարմնավորում, ընտանեկան ապահովություն, հարմարավետություն և բարեհաջողություն։ Ռոլանդեն ոտքը մի րոպե կախ գցեց, ապա, վերադառնալով դեպի դրամարկղային ապարատը, պայուսակից ինչ-որ փող հանեց, դրեց փայլփլող դրամարկղի մոտ և սեղմեց կոճակները։ Ապարատը ղրթմրթաց, և հաշվիչը ցույց տվեց երկու ֆրանկ հիսուն սանտիմ։ Ռոլանդեն երջանիկ մանկան նման ժպտաց և դրամը դրեց արկղը, որ փաստորսն փաստորեն ինքն իրենից էր ստացել։
Աղջիկները հետաքրքրված շրջապատեցին դրամարկղը։ Ռոլանդեն նորից սեղմեց ապարատի կոճակները։ Մեկ ֆրանկ յոթանասունհինգ սանտիմ։
Փախուստով փրկվելը վաղ թե ուշ մի օր դառնում է անհնար։
— Այլևս փախչելու տեղ չկա, ծերուկ,— ասաց Ռավիկր։Ռավիկը։
— Իսկ դու գիտե՞ս, թե քո վիճակն այստեղ ինչ է լինելու, եթե հանկարծ պատերազմ սկսվի։
— Լավ։ Բայց դու մտածե՞լ ես, թե ինչ կլինի, եթե ամեն ինչ այստեղ խառնվի իրար և դու էլ համակենտրոնացման ճամբարում լինես։ Ամենից առաջ դու կարող ես գերմանացիների ճանկն ընկնել։
— Ոչ միայն ես, այլև շատ-շատեը։ շատերը։ Դա հնարավոր բան է։ Բայց ո՞վ գիտի, մեկ էլ տեսար ժամանակից շուտ բաց թողին։
— Իսկ դրանից հետո՞։
Ռավիկը դրպանից գրպանից մի սիգարետ հանեց։
— Արի այդ մասին չխոսենք, Բորիս։ Ես չեմ կարող Ֆրանսիայից դուրս գնալ։ Մնացած բոլոր տեղերը իմ ապրելու համար կամ վտանգավոր է, կամ բոլորովին անհնար։ Եվ, վերջապես, ես ինքս էլ չեմ ուզում այլևս որևէ տեղ փախչել։
— Ոչ։ Ես շատ եմ մտածել այդ մասին։ Չեմ կարող դա քեզ բացատրել։ Բացատրելու բան չէ։ Պարզապես չեմ ուզում այստեղից հեռանալ։
Մորոզովը լուռ էր, Նա հայացքը գցել էր շուրջը նսաած նստած մարդկային բազմության վրա։
ժոանն Ժոանն այնտեղ նստած է,— ասաց նա Ռավիկին։
Ժոանը իրենցից բավական հեռու նստած էր մի տղամարդու հետ Գեորգ Հինգերորդի ավենյուին նայող տերրասում։
— Արի խմենք։ Դու նկատե՞լ ես այս տարի շագանակենիները երկրորդ անգամ են ծաղկում։
Մորոզովը գլխով արեց։ Հետո նայելով դեպի երկինքը, ցույց տվեց մութ տանիքների վրա առկայձող առկայծող կարմրավուն մեծ աստղը, Մարս մոլորակը։
— Այո, նկատել եմ։ Իսկ Մարսը տեսնո՞ւմ ես, ասում են, նա երբեք երկրին այնքան մոտ չի գտնվել, ինչքան այս տարի։— Մորոզովը քրքջաց։— Շուտով թերթերում կկարդանք, որ ինչ֊որ տեղ մի երեխա է ծնվել, որի վրայի խալը սրի է նման։ Եվ կամ թե չէ՝ արյան անձրև է տեղացել։ Ուղղակի միջնադարյան խորհրդավոր գիսաստղն է պակասում, որպեսզի կանխագուշակությունները լրիվ լինեն։
— Գիսաստղ էլ կա։ Ահա, նայիր,— Ռավիկը ցույց տվեց թերթի խմբագրության շենքի վերևում վազող լուսային բառերը, որոնք թվում էին, թե իրար հետևից են ընկել։ Իսկ ներքևում մարդիկ հավաքվել էին ու, գլուխները ետ գցած, լուռ նայում էին լուսային այդ հոսքին։
Նրանք որոշ ժամանակ լուռ նստած էին սեղանի շուրջը։ Փողոցային մի ակորդիոնիստ կանգնել էր մայթի եզրին և նվագում էր «Պալոման»։ Հետո ապրանքը ուսներին դրած հայտնվեցին մետաքսյա գորգեր վաճառող առևտրականները։ Փոքրիկ մի տղա, սեղանների միջև այս ու այն կողմ գնալով, պիստակ էր առաջարկում։ Ամեն ինչ շարժվում էր իր սովորական ընթացքով, քանի դեռ չէին հայտնվել լրագրավաճառները։ Թարմ լրագրերը ձեռքից ձեռք անցան, և մի րոպե անց տերրասը բոլոր կողմերում բացած թերթերի տակ այնպիսի տեսք ստացավ, կարծես վրան փռված լիներ վիթխարի, սպիտակ, անարյուն թիթեռների հuկայական հսկայական մի պարս, որոնք, կամացուկ թափահարելով իրենց թևերը, ագահորեն նստում էին զոհի վրա։
— Ահա, ժոանը Ժոանը գնում է,― ասաց Մորոզովը։
— Ո՞ւր է։
Ռավիկն ուշադիր նայեց անծանոթին։ նախասրահի աղոտ լույսի տակ նա ճանաչեց ամբողջ դեմքով ժպտացող տղային։
ժաննո՜Ժաննո՜,— բացականչեց զարմացած Ռավիկը։— Իհարկե՜, Ժաննոն է։
― Ճիշտ եք ճանաչել։ Ես ամբողջ երեկոն այստեղ նստած ձեզ եմ սպասում։ Այսօր ճաշից հետո եմ իմացել որտեղ եք ապրում։ Մի քանի անգամ փորձել եմ կլինիկայի ավագ քրոջից ձեր հասցեն իմանալ, բայց այդ վհուկը միշտ ասում էր, որ դուք այլևս Փարիզում չեք լինում։
― Դրանք հենց իմ սիրած բաներն են։
— Հիանա՜լի է,— ցնծությունից բացականչեց ժաննոն Ժաննոն և ձեռքի ամբողջ ուժով խփեց կտրած ոտքի մնացորդին։— Պոն լ'էվեքը մաման է ձեզ ուղարկել, իսկ ես կարծում էի, թե ձեզ բրին ավելի շատ դուր կգա։ Բրին ավելի շատ տղամարդու պանիր է։
— Երկուսն էլ շատ լավն են։ Ավելի լավ բան չէիք էլ գտնի։— Ռավիկը վերցրեց փաթեթը։— Շատ շնորհակալ եմ, Ժաննո։ Պացիենտները հազվադեպ են հիշում բժիշկներին։ Մեծ մասամբ նրանք գալիս են հոնորար սակարկելու համար, որպեսզի ինչքան կարելի է քիչ տան։
— Այդպիսի բաները հարուստներն են անում, ճիշտ է։— Ժաննոն արհամարհանքով տմբտմբացրեց գլուխը։— Չէ, մենք այդպիսին չենք։ Չէ՞ որ մենք ձեզ ենք պարտական։ Եթե իմ ոտքը մնար փայտացած, չծալվեր, մենք ոչինչ չէինք ստանա։
Ռավիկը նայեց ժաննոյին։ Ժաննոյին։ Մի՞թե Ժաննոն կարծում էր, թե ես իր ոտքը սիրալիրությունից եմ կտրել, մտածեց նա։
— Ուրիշ ելք չկար, Ժաննո, մենք ուզեինք-չուզեինք ոտքդ պետք է կտրեինք,— ասաց Ռավիկը։
Բարձրանալով իր սենյակը, Ռավիկը ժաննոյի Ժաննոյի բերած փաթեթը բացեց, հետո ման եկավ, գտավ իր հին սպիրտայրոցը, որը վաղուց ի վեր չէր օգտագործել, գտավ տուփով ինչ-որ տեղ պահպանված չոր սպիրտը և թավան։ Այնուհետև վերցնելով երկու կտոր չոր սպիրտ, դրեց սպիրտայրոցի վրա և վառեց։ Բարակ կապտավուն բոցը սկսեց ծածանվել։ Նա թավայի մեջ մի կտոր կարագ գցեց և երկու ձու ջարդեց վրան։ Հետո թարմ սպիտակ ու կսկուծ հացը կոտորեց բարակ֊բարակ, սեղանի վրա մի քանի թերթ փռեց, թավան դրեց վրան, բացեց բրին, մի շիշ «վուվրե» բերեց և սկսեց ուտել։ Երկար ժամանակ էր, ինչ ինքն իր ձեռքով ոչինչ չէր պատրաստել։ Եվ որոշեց, որ հենց վաղը մի քանի տուփ չոր սպիրտ գնի։ Սպիրտայրոցը դժվար չէր լինի ճամբար տանել, մանավանդ որ ծալովի էր։
Ռավիկն ուտում էր առանց շտապելու։ Նա վերցրեց նաև մի կտոր պոն լ՚էվեք՝ համը տեսնելու համար։ ժաննոն Ժաննոն իրավացի էր — իսկապես որ հիանալի ընթրիք է։
Վստահելի
1396
edits