Changes
― Այդքան մի՛ շտապեք, Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Չարպը, ― դեռ ժամանակ ունեք, սիրելիս, շատ մի՛ շտապեք։
Նրա խոսքերի գորովալիր եղանակն անպատճառ կզարմացներ ինձ, եթե ժամանակ ունենայի ուշք դարձնելու նրա վրա։ Վազելով հյուրասենյակը գանցի։ գնացի։ Այնտեղ սեղանի առջև նստած էր մր․ Կրիկլը իր ճիպոտով ու լրագրով․ այնտեղ էր և մրս․ Կրիկլը, մի բաց նամակ ձեռքին բռնած։ Կողով չկար։ Մր․ Կրիկլը նախաճաշ էր վայելում։
― Դավիթ Կոպպերֆի՛լդ, ― ասաց մրս․ Կրիկլը, հրավիրելով ինձ բազմոց, ինքն էլ կողքիս նստելով։ ― Մի բան ունեմ քեզ հայտնելու, մի առանձին բան, սիրելիս։
― Դու մանուկ ես դեռ, ― ասաց մր․ Կրիկլը, և չես կարող հասկանալ, թե աշխարհս որքան փոփոխական է և մարդկային կյանքը որքան վաղանցուկ։ Սակայն, Դավիթ, բոլորս էլ կոչված ենք այս բանը փորձով հասկանալ։ Ոմանք հասկանում են դեռ մանուկ հասակում, ոմանք ծերության ժամանակ, ոմանք էլ ամբողջ կյանքի ընթացքում։
― Այո, սըր, ― ասաց Ջորեմը։ Չէ՞ որ ինքներդ ասել էիք, որ եթե գործս վաղ վերջացնեմ, զբոսանքի կերթանք, Միննին և ես․․․ ձեզ հետ միասին։
― Հե՛, հե՛, հե՛, ― ծիծաղեց մր․ Օմրը հազալով։ ― Իսկ ես կարծում էի, թե ինձ հաշվից դուրս կհաներ։կհանեք։
― Որովհետև դուք այդպես էիք ասել, ես էլ գործս շուտ վերջացրի, ― շարունակեց երիտասարդը։ ― Կուզենա՞ք տեսնել, թե ինչպես է շինված։
― Կարծում էի, սիրելիս, թե նրան հաճելի կլինի, ― ասաց մր․ Օմրը։ ― Սակայն գուցե քո ասածը ճշմարիտ լինի։
Չեմ կարող ասել, թե ինչպե՞ս հասկացա, որ նրանք իմ սիրելի, ին իմ անձկալի մոր դագաղն են տեսնելու գնում։ Ես օրումս չէի լսել, չէի էլ տեսել, թե ինչպե՞ս եմ դագաղ շինում, այնուամենայնիվ, գոծարանում գործարանում հնչող հարվածները լսելուս պես բանի էությունն իմացա, և երբ երիտասարդը ներս մտավ, արդեն գիտեի, թե ինչ էր նրա շինածը։
Կարն արդեն վերջացել էր։ Աղջիկներից երկուսը, որոնց անունը դեռ չգիտեի, վերկենալով՝ գոգերին կպած կտորտանքը և թելերը թափ տվին և սկսեցին կրպակը կարգի բերել։ Միննին մնաց պատրաստ շորերը երկու ահագին տուփերի մեջ դարսելու համար։ Այդ անում էր ծնկաչոք ու մի կայտառ երգ երգելով։ Ջորեմը, որ անշուշտ նրա սիրահարն էր, թաքուն ներս մտավ և համբուրեց նրան (կարծեմ բնավ ուշք չդարձնելով իմ վրա)։ Նա ասաց, թե մր․ Օմրը գնացել է կառք վարձելու, ինքն էլ շտապում է պատրաստ լինել։ Ասաց ու փախավ։ Այնուհետև Միննին իր մկրատն ու մատնոցը գրպանը դրեց, սև թելով ասեղը զուշությամբ զգուշությամբ կրծքին ցցեց, սիրուն կրկնոցն ու գլխարկը շտապով հագավ, հարդարվելով դռան հետևի հայելու առջև, որի մեջ նրա գոհ դեմքի ցոլացումը տեսա։
Այս բոլորը տեսնում էի անկյունից, ուր նստած էի սեղանի առջև՝ մտքերիս մեջ ընկղմած։ Փոքր֊ինչ հետո կրպակի առջև մի կառք կանգնեց, որի մեջ նախ տուփերը դրին, հետո ես նստեցի և վերջապես մր․ Օմրը՝ դստեր ու փեսայի հետ։ Կառքը նման էր այն սայլերին, որոնցով սովորաբար կահկարասիք, և կամ թե դաշնամուր են տեղափոխում․ գույնը սև էր, ձին էլ սև ու երկայնապոչ։ Այդ կառքում բոլորիս համար բավական տեղ կար։
― Պետք է ասել, որ շատ բան դեպի լավն է փոխվել այստեղ։ Չէ՞, տիկին, ― հարցնում է մր․ Չիլիպը։
Ես նկատեցի այդ, որովհետև տուն գալուցս ի վեր ամեն բան նկատում եմ, ինչ որ կատարվում է իմ շուրջը, թեև ինքս ոչ մի բանի մասնակից չեմ։ Եվ ահա զանգակը հնչում է, և մր․ Օմրն իր ընկերներով ներս են գալիս հայտնելու, թե ամեն բան պատրաստ է։ Պեգգոտին արդեն վաղուց պատմել էր ինձ, թե հորս հուղարկավորության միջոցին էլ հյուրերը միևնույն դահլիճում են հավաքված եղել։
Հանդիսականների փոքրիկ խմբում շատերի դեմքը ծանոթ է ինձ․ այդ դեմքերը ես շատ անգամ դիտել եմ եկեղեցում։ Նրանք դեռ այն օրից են մայրիկիս տեսել, երբ նա նոր էր գյուղ եկել իր նորափթիթ գեղեցկությամբ։ Ուշադրություն չեմ դարձնում նրանց վրա ― զբաղված եմ միայն իմ վշտով, ― բայց և այնպես տեսնում եմ նրանց և ամեն մեկին ճանաչում։ Տեսնում եմ հետևի շարքում և Միննիին, որ աչքով է անում իմ մոտ կանգանծ նշանածին։
Վերջացած է ամեն բան։ Գերեզմանը ծածկված է, և մենք նրան թողնում ենք։ Ահա դարձյալ մեր տունը, այնպես սիրուն ու անփոփոխ, մտքիս մեջ այնպես կապված այն բոլորի հետ, ինչ֊որ չկա այլևս, որ նրան տեսնելիս ցավը ավելի սաստկանում է։ Ինձ ներս են մտնցնում․ մտցնում․ մր․ Չիլիպը ջուր է տալիս ինձ, որ խմեմ, և երբ ասում եմ, թե ուզում եմ իմ սենյակը բարձրանալ, նա կանացի մեղմությամբ մնաս բարով է մաղթում ինձ։
Այս ամենը կրկնում եմ, կարծես երեկ է պատահել։ Շատ ավելի նոր դեպքեր մտքիս միջից սահել֊անցել են դեպի այն ափը, ուր յուրաքանչյուր մոռացված բան մի ժամանակ կհիշվի, բայց այդ օրվա հիշատակը օվկիանոսի ժայռի նման կանգուն է։
Պեգգոտին դարձյալ լռեց և թեթև շփեց իմ ձեռքը։
― Կես գիշերն արդեն անցել էր, ― շարունակեց նա, ― երբ հիվանդը ջուր խնդրեց, և հենց որ տվի, այնպիսի քաղցր ժպիտով նայեց վրաս, հոգյակը։ Առավոտը լուսացավ, արեգակը ծագել էր։ Այն ժամանակ նա ասաց, թե որքան մր․ Կոպպերֆիլդը բարի է եղել դեպի նա, որքան հեզ, ներողամիտ։ Մայրիկդ ասաց․ «Երբ որ ես կասկածում էի ինքս ինձնից, լուսահոգին կրկրնում կրկնում էր, թե սիրող սիրտն ավելի կարժի, քան աշխարհիս բոլոր իմաստությունը, և թե նա երջանիկ էր իմ սիրով»։
«Պեգգոտի, ― ասաց մայրիկդ փոքր֊ինչ հետո, ― մոտեցիր ինձ, սիրելիս․․․ ավելի մոտիկ, ավելի մոտիկ։ Գլուխս փոքր֊ինչ վերցրու և դեպի քեզ շուռ տուր․․․ Երեսդ անհետանում է իմ աչքից․․․ ես ուզում եմ վրադ նայել»։ Այդպես էլ արի, և, ա՜հ, Դավիթ, եկավ հասավ այն րոպեն, երբ պիտի ճշմարտվեր, ինչ֊որ ասել էի քեզ մի անգամ․․․ թե նա ուրախ կլինի իր խեղճ գլուխը հիմար պառավ Պեգգոտիի բազկի վրա դնելու․․․ և նա մեռավ իբրև մի նիրհած մանուկ։
Այդ րոպեից ի վեր հիշողությանս մեջ նա դարձյալ պատկերանում էր իբրև այն նորատի մայրիկը, առաջին հիշատակներիցս անբաժան այն զվարթ մայրիկը, որ սիրում էր գգվել գանգուրներս և պարել ինձ հետ դահլիճում։ Պեգոտիի պատմությունը՝ փոխանակ մորս կյանքի վերջին շրջանը հիշեցնելու, նրա նախկին սիրուն պատկերը ամրապնդեց հոգուս մեջ։ Տարօրինակ կթվա այս բանը, բայց և այնպես ճշմարիտ է։ Մահվան մեջ նա թռավ անցավ դեպի իր ժպտուն երիտասարդությունը, մյուս ամեն բան ջնջվեց։
Գերեզմանում ննջող մայրը իմ մանկության մայրիկն էր․ նրա գրկում հանգչող մանուկը, ես ինքս էի՝ այն մանկան նման հավիտյան փարվված փարված նրա սրտին։
Շնորհակալություն հայտնեցի նրան, բայց ուրախությունս ծածկելով, որպեսզի իր հավանությունը ետ չառնի։ Կարծեմ արածս խոհեմություն էր, որովհետև նույն րոպեին նա այնպես թթու վրաս նայեց, որ ասես փարչի բոլոր կծվությունը կուլ տված լիներ։ Բայց հավանությունը տրված էր, այդպես էլ մնաց․ և ամիսը լրանալուն պես Պեգգոտին ու ես արդեն մեկնելու պատրաստ էինք։
Մր . Բարկիսը եկավ Պեգգոտիի հակը վերցնելու։ Որքան հիշում եմ, նա երբեք մեր պարտեզի դռնով չէր անցել․ բայց այս անգամ ներս էլ մտավ և ահագին հակը շալակելիս իմ վրա մի այնպիսի հայացք նետեց, որի մեջ կարծես իմաստ էլ կար, եթե միայն կարելի էր որևէ իմաստ գտնել մր․ Բարկիսի դեմքի վրա։
Պեգգոտին հարկավ տրտում էր մեր տանից բաժանվելիս, ուր այնքան տարի ապրել էր և ուր սնվել էին իր սրտի երկու զորեղ զգացումները․ սեր դեպի մայրս և սեր դեպի ինձ։ Առավոտյան նա հանգստարան գնաց, և այժմ, կառքում նստած, թաշկինակ էր բռնել աստասվաթոր արտասվաթոր աչքերի վրա։
Քանի որ նա այդ դրության մեջ էր․ մր․ Բարկիսը կենդանության ոչ մի նշան չէր ցույց տալիս։ Նա նստած էր իր տեղում և կուռքի նման անշարժ էր։ Բայց երբ Պեգգոտին սկսեց դեսուդեն նայել և հետս խոսել, մր․ Բարկիսը գլուխը թոթվեց և մի քանի անգամ ծիծաղեց, թեև բնավ չհասկացա, թե ո՞մ ո՞ւմ վրա և ինչո՞ւ։
― Ի՜նչ լավ օր է, մր․ Բարկիս, ― ասացի ես քաղաքավարության համար։
Մր․ Բարկիսն այնպես քաղաքավարի էր, որ մի պանդոկի առջև կանգ առավ՝ մեզ գարեջրով ու խորովածով հյուրասիրելու համար։ Այդտեղ անգամ, մինչ Պեգգոտին խմելու վրա էր, մր․ Բարկիսն այնքան սաստիկ հրեց նրան, որ նրա կլթիկը բռնեց։ Սակայն երբ ճանապարհի վերջին հասանք, մր․ Բարկիսը կատակները դադարեցրեց և երբ վերջապես Յարմաութի քարահատակի վրա անցանք, կառքն սկսեց այնպես ցնցել ու տատանել բոլորիս, որ մր․ Բարկիսին ուրիշ բանի վրա մտածելու ժամանակ էլ չմնաց։
Մր․ Պեգգոտին և Հեմը սպասում էին մեզ հին պանդոկի դռան առջև։ Նրանք մեծ սիրով դիմավորեցին Պեգգոտիին ու ինձ և աջ մեկնեցին մր․Բարկիսինմր․ Բարկիսին, որ մինչև ծոծրակը ծռված գդակով ու վարանած ժպտուն դեմքով մի անմիտ պատկեր էր ներկայացնում։ Նրանք Պեգգոտիի իրերը վերցրին, և մենք արդեն հեռանալու վրա էինք, երբ մր․ Բարկիսը ցուցամատով մի խորհրդավոր նշան արեց ինձ, որ դռան կամարի տակ մտնենք։
― Բանը լավ է առաջ գնում, չէ՞, ― փսփսաց նա։
Եվ այսպես՝ ամբողջ տնակն առաջվա նման մի զվարճալի օթևան էր, և ինչո՞ւ չպիտի զվարճալի լիներ․ նա սակայն նախկին տպավորությունը չարեց վրաս։ Մինչև անգամ մի տեսակ հիասթափվաց զգացի։ Պատճառը գուցե այն լիներ, որ փոքրիկ Էմլին տանը չէր։ Ես գիտեի, թե որ շավղով է տուն գալիս, և շատ չանցած՝ արդեն զբոսնում էի այն շավղի վրա՝ նրան դիմավորելու ցանկությամբ։
Հեռվից նշմարեցի մի պատկեր և իսկույն ճանաչեցի Էմլիին։ Թեև նա մի քիչ աճել էր, սակայն դարձյալ փոքրիկ էր։ Երբ մոտեցավ, տեսա, որ նրա կապուտակ աչքերն այժմ ավելի պայծառ են, փոսիկներով այտերն այժմ ավելի բողբոջուն, և ամբողջ պատկերն ավելի զվարթ և սիրուն․ բայց և այնպես, տորօրինակ տարօրինակ բան, հանկարծ ուզեցի այնպես ձևանալ, թե իբր նրան չեմ տեսնում, և անցնել մոտով, իբր առանց վրան ուշք դարձնելու։ Եթե չեմ սխալվում, այս տեսակ մի բան հետո էլ արել եմ կյանքումս։
Փոքրիկ Էմլին ամենևին բանի տեղ չդրեց արարքս։ Նա ճանաչեց ինձ, սակայն փոխանակ շուռ գալու և անունս տալու, ծիծաղեց ու փախավ։ Այդ ինձ ստիպեց իսկույն նրա հետևից ընկնել, բայց նա այնպես արագ էր վազում, որ միայն տնակի մոտ բռնեցի նրան։
― Լավ ասացիք, մաստր Դեվի, ― գոչեց Հեմը ցնծությամբ։ ― Արևս վկա, լավ ասացիք։ Հիանալի։ Ապրեք, սըր։ Հուռռա՜, հուռռա՜։
Այստեղ նա ետ տվեց մր․ Պեգգոտիի հարվածը, իսկ Էյլին Էմլին վեր կացավ իր բարերարին համբուրելու։
― Ինչպե՞ս է, սըր, ձեր բարեկամը, ― հանկարծ հարցրեց մր․ Պեգգոտին։
― Շատ առողջ էր մեր բաժանվելու միջոցին, մր․ Պեգգոտի։
― Ահա բարեկամ, ― գոչեց մր․ Պեգգոտին, ծխամորճը թափ տալով։ ―Մարդ ― Մարդ բարեկամ ունենա, այդպիսի մեկին ունենա։ Վրան նայելուս մարդու քեֆը գալիս է։
― Եվ գեղեցիկ է, այնպես չէ՞, ― ասացի ես, այդ գովասանքից զմայլված։
― Գեղեցի՞կ, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Այնպես գեղեցիկ, որ․․․ որ․․․ էլ չգիտեմ, ի՞նչ ասեմ։ Եվ կրտիճ է, շա՜տ կտրիչճ։կտրիճ։
― Առյուծի պես կտրիճ է, ― ասացի ես։ ― Եվ չեք կարող երևակայել, թե որ աստիճան համարձակ և անկեղծ է։
Երբ մենք արդեն հավաքվել էինք դռան մոտ, ես տեսա մր․ Պեգգոտիի ձեռքին մի հին մուճակ, որ կառքի հետևից պետք է նետվեր, իբրև մեր ուղևորության բարի ելքի գրավական։ Այս նպատակով նա մուճակը մրս Գըմիջին հանձնեց։
― Ոչ, Դանիել, թող մեկ ուրիշը նետի, ― ասաց մրս․Գըմիջը։ մրս․ Գըմիջը։ ― Ես մի թշվառ անտեր արարած եմ։ Ինձ չի կարելի մարդկանց ուրախությանը մասնակցել։
― Բավական է, ա՜յ պառավ, ― գոչեց մր․ Պեգգոտին։ ― Ահա վերցրու ու ձգիր։
― Չէ՛, չէ՛ Դանիել․ ― ասաց մրս․ Գըմիջը, հեծելով ու գլուխը շարժելով։ ― Ես այնքան անբախտ եմ, որ ամեն բան ինձ հակառակ է կատարվում։ Չէի ցավի, եթե սիրտս այսքան զգայուն չլիներ։ Քո բանն ուրիշ է, Դանիել, դու ինձ նման զգայուն չես, դարդ ու ցավից ազատ ես։ Դու ձգիր։
Բայց այդ րոպեին Պեգգոտին, բոլորին մի առ մի համբուրելուց հետո կառք մտնելով, ուր ես ու Էմլին արդեն կողք կողքի նստած էինք, բարձր ձայն տվեց մրս․Գըմիջինմրս․ Գըմիջին, որ մուճակն իսկույն նետի։ Մրս․ Գըմիջն էլ վերջապես այս պահանջը կատարեց, բայց և մեր մեկնելու ժամի զվարճությունը փոքր֊ինչ փչացրեց, որովհետև սկսեց լաց լինել և հանկարծ ընկավ Հեմի գիրկը ասելով, թե վաղուց գիտեր, որ ինքը բեռ է բոլորի համար, և թե լավ կլիներ, եթե իսկույն իրեն անկելանոց տանեին։ Այս գաղափարը ես հիմնավոր գտա, և գոհ կլինեի, եթե Հեմն անմիջապես գլուխ բերեր։
Սակայն արտասվալի տեսարանն արգելք չեղավ մեր մեկնելուն։ Ճանապարհ ընկանք, և մի որոշ ժամանակից հետո կանգ առանք մի եկեղեցու առջև, ուր մր․ Բարկիսը ձիու սանձը սյունին կապեց, իսկ ինքը Պեգգոտիի հետ ներս մտավ, Էմլիին ու ինձ կառքում թողնելով։ Ես օգուտ քաղեցի այս հանգամանքից Էմլիի իրանը գրկելու համար և խնդրելու, որ մենք իրար հետ, քանի որ ես երկար չեմ մնալու Յարմաութում, շատ սիրով լինենք և ամբողջ օրը շատ երջանիկ։ Փոքրիկ Էմլին զիջեց և մինչև անգամ թույլ տվեց համբուրել իրեն։ Այս զիջումով քաջալերված, ես սիրտ առա երդվելու նրան, թե երբեք մի ուրիշ աղջիկ չպիտի սիրեմ նրանից բացի և պատրաստ եմ այն մարդու արյունը թափել, որ կհանդգնի սիրեկանիս սիրուն թեկնածել։
Գիշերվա դեմ ծովը հորդացավ և ընթրիքից հետո մր․ Պեգգոտին ու Հեմը ձուկ որսալու գնացին։ Վրաս մի տեսակ քաջություն եկավ, երբ այդ խաղաղ տնակում ես մենակ մնացի պաշտպանելու մրս․ Գըմիջին ու Էմլիին, և միակ ցանկությունս էր, որ մեր վրա մի առյուծ կամ մի վիշապ և կամ մի ուրիշ ամեհի գազան հարձակվի, որպեսզի առիթ ունենամ սպանել նրանց և հերոսի փառք վաստակել։ Բայց որովհետև Յարմաութի ամայի տափարակում այդ գազաններից ոչ մեկն էլ չկար, լավ համարեցի քնել մինչև առավոտ, զանազան հրեշներ երազելով։
Առավոտյան Պեգգոտին մեզ մոտ եկավ և սովորական եղանակով պատուհանիս մոտ նստեց, զարթնելուն պես այդ դրության մեջ տեսնելով նրան, կարծեցի, թե երեկվա հարսանիքն էլ մի երազ էր։ Թեյից հետո նա ինձ իր տունը տարավ, որ մի սիրուն, կոկիկ տնակ էր։ Դրա միջի կահ֊կարասիքը ուշադրությունս գրավեց, հատկապես դահլիճում գտնվող (տնեցոց առօրյա նստելու տեղն աղյուսահատակ խոհանոցն էր) սև փայտե գզրոցը։ Նրա երեսը բացվում իջնում էր, մի գրասեղան կազմելով, որի խորքում դրված էր ֆոքսի «Նահատակներ» կոչված շարադրության մեծ հատորը։ Իսկույն այդ պատվական գիրքը բաց արի, որից այժմ մի բառ անգամ չեմ հիշում, և սկսեցի եռանդով կարդալ։ Այնուհետև երբ էլ գնայի Պեգգոտիի մոտ, միշտ չոքում էի աթոռի վրա և գզրողը բանալով պատվական գրքի բովանդակությունը կլանում։ Ինձ հրապուրում էին մանավանդ նրա անթիվ նկարները, որոնք պատկերացնում էին մարդկային ֆանատիկոսությունից առաջ եկած ամեն տեսակ արհավիրք, լլկանք ու չարչարանք։ Այն ժամանակից մինև մինչև այսօր նահատակների պատմության և Պեգգոտիի տան հիշատակը միշտ իրարից անբաժան են մտքիս մեջ։
Դայակիս տունը գնալիս ես ամբողջ օրով հրաժեշտ առա մր․ Պեգգոտիից, Հեմից, մրս․ Գըմիջից, Էմլիից և գիշերն անգամ մնացի Պեգգոտիի տան վերնահարկի սենյակում, ուր անկողնու սնարից վեր կոկորդիլոսների հռչակավոր գիրքն էր դրված դարակի վրա։ Պեգգոտիի ասելով՝ այդ սենյակն ինձ համար էր պատրաստված, միշտ էլ՝ միևնույն դրության մեջ պետք է պահվեր։
― Ինչպես որ դու ես անում, ― հարեց քույրը։
― Ջեննի Մեորդստոն, համեցեք խնդրեմ չընդհատել ինձ։ Կրկնում եմ, Դավիթ, քանի որ մարդս ջահել է, պարտավոր է գործ կատարել, և ոչ թե դժգոհ֊դժգոհ պտույտ գալ ու ցնորքներով ապրել։ Եվ այս ճշմարիտ է, մանավանդ քեզ նման մի ստամբակի համար, որ կարոտ է արմատական ուղղման։ Այպիսի Այդպիսի մեկին մի լավություն անելու համար՝ անհրաժեշտ է բանուկ կյանքի պայմաններին ենթարկել նրան և թեքել ու կոտրել։
― Եվ պիտի գիտենաս, որ համառությունը չի օգնի քեզ, ― ավելացրեց միս Մեորդստոնը։ ― Պետք է ընկճել այդ համառությունը և, կընկճվի, այո՛, կընկճվի։