Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Ավելացվել է 2397 բայտ, 09:59, 28 Հուլիսի 2015
/* XX */
Բայց վանականը չէր կարող վազել, սաստիկ հևում էր, նմանապես և Լամմեն։ Եվ այդպես հասան նավ։
 
 
===XXI===
 
 
Գրավելով Ռամեկենսը, Գերտրուտենբերգը, Ալքմաարը՝ գյոզերը նորից են մտնում Ֆլեսինգեն։
 
Առողջացած Նելեն սպասում էր Ուլենշպիգելին նավահանգստում։
 
― Թի՛լ, սիրելի՛ բարեկամ Թիլ, վիրավորված չե՞ս, ― ասաց նա, տեսնելով նրան։
 
Ուլենշպիգելը երգեց․
 
<poem>
Դրոշիս վրա գրեցի «Ապրել»․
Ապրել ընդմիշտ լույսի տակ․
Առաջին մորթս կաշի է,
Իսկ երկրորդը՝ պողպատե։
<poem>
 
Ավա՜ղ, ― ասաց Լամմեն ոտքը քարշ տալով․ գնդակները, նռնակները, ռումբերը տեղում են նրա շուրջը․ նա միայն դրանց քամին է զգում։ Դու, անկասկած, ոգի ես, Ուլենշպիգե՛լ, և դու, Նելե՛, որովհետև տեսնում եմ, որ միշտ զվարթ ես ու ջահել։
 
― Ինչո՞ւ ես ոտքդ քարշ տալիս, ― հարցրեց Նելեն Լամմեին։
 
― Ես ոգի չեմ և երբեք էլ չեմ լինի, ― պատասխանեց նա։ ― Ուստի կացնի մի հարված ստացա ազդրիս վրա ― կնոջս ազդրը այնպես կլորիկ էր և այնպես ճերմակ ― տեսնո՞ւմ ես, արյուն է ծորում։ Ավա՜ղ, ինչո՞ւ նա այստեղ չի, որ ինձ խնամի։
 
Սակայն Նելեն բարկացած պատասխանեց․
 
― Ինչի՞դ է պետք երդմնազանց կինը։
 
― Վատ բան մի՛ ասի նրա մասին, ― պատասխանեց Լամմեն։
 
― Ահավասիկ քեզ բալասան, ― ասաց Նելեն, ― պահել էի Ուլենշպիգելի համար։ Դի՛ր վերքիդ վրա։
 
Վերքը դեղելուց հետո Լամմեն զվարթացավ, որովհետև բալասանը դադարեցրեց սաստիկ ցավը։ Եվ երեքով բարձրացան նավը։
 
Տեսնելով ձեռքերը կապված զբոսնող վանականին՝ Նելեն ասաց․
 
― Սա ո՞վ է․ ես սրան տեսել եմ և կարծես ճանաչում եմ։
 
― Դրա փրկագինը հարյուր ֆլորին է, ― պատասխանեց Լամմեն։
 
Ադմին, Վստահելի
1876
edits