Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Ավելացվել է 3662 բայտ, 11:33, 28 Հուլիսի 2015
/* XXI */
― Դրա փրկագինը հարյուր ֆլորին է, ― պատասխանեց Լամմեն։
 
 
===XXII===
 
 
Այդ օրը ամբողջ նավատորմը տոնի մեջ էր։ Չնայած դեկտեմբերյան կծող քամուն, չնայած անձրևին ու ձյունին, նավատորմի բոլոր գյոզերը նավերի տախտակամածների վրա էին։ Կիսալուսինները շիկափայլ պսպղում էին զելանդական գդակների վրա։
 
Եվ Ուլենշպիգելը երգեց․
 
<poem>
Լեյդեն հանձնված է․ արնախում դուքսը
Արագ փախչում է Նիդեռլանդիայից։
Ղողանջեցե՛ք, թնդո՛ւն զանգեր,
Օդ սփռեցե՛ք զվարթ երգեր,
Զրնգացե՛ք, թաս ու շշեր։
 
Շունը մի լավ ծեծ կերած,
Պոչն ոտքերի մեջ քաշած,
Աչքերը արյունախում
Հետ է դառնում ու նայում՝
Նոր հարվածներ է ուտում։
Տե՛ս երախը պատռված՝
 
Դեռ ցնցվում է կախ ընկած։
Փախա՜վ դուքսը արյունոտ․
Շիշն ու թասը բերե՛ք մոտ։
Կեցցե՜ն գյոզերը։
 
Կուզենար նա մեզ խածել,
Բայց ջարդված են ատամները։
Գլուխը այժմ կախ գցած՝
Հիշում է նա հին օրերը
Կերուխումի ու ջարդի։
 
Փախավ դուքսը արյունոտ։
Զարկե՛ք թմբուկը փառքի,
Զարկեք թմբուկը ռազմի։
Կեցցե՜ն գյոզերը։
 
Ասում է նա սատանային․
«Քեզ կծախեմ ես իմ հոգին՝
Թե մեկ ժամ ուժ տաս փոխարեն»։
Իսկ սատանան՝ «Մեկ հաշիվ է,
Թե քո հոգին, թե տառեխի»։
Ատամներըդ էլ չե՜ն բուսնի,
Պինդ մսերից դու ձեռք քաշի։
Փախավ դուքսը արյունոտ։
Կեցցե՜ն գյոզերը։
 
Փողոցների մանր շները,
Ծուռտիկ, քոսոտ լակոտները,
Որ ապրում են, կամ թե սատկում
Են թաթերը նըրա վրըա,
Ով սպանում էր ու կոտրում
Ի սեր ջարդի ժանտ արհեստի․․․
Կեցցե՜ն գյոզերը։
 
Նա չսիրեց կին ու ընկեր
Հրճվանք, արև, ոչ իսկ իր տերն․
Միայն մահն է նրա հարսը,
Որ ջարդում է նրա թաթը
Իբրև նախերգ հարսանեկան։
Քանի որ դուքսը շնական
Չէր սիրում մարդն ամբողջական։
Զարկե՛ք թմբուկը ցնծության։
Կեցցե՜ն գյոզերը։
 
Եվ փողոցի մանր շները,
Կաղ ու քոսոտ լակոտները
Նորից են թաթը վեր ցցում՝
Տաքացրած, ապականած․
Իսկ նրանց հետ Հունգարիայի,
Բըրաբանտի ու Նամյուռի,
Ինչպես նաև Լյուքսեմբուրգի
Քերծեները և գամփռերը։
Կեցցե՜ն գյոզերը։
 
Եվ տխրագին, փրփուրն բերնին
Գնում է այժմ, որ սատակի
Իր տիրոջ մոտ և ըստանա
Մի լավ քացի իր հետույքին․
― Թե ինչո՞ւ ես դու քիչ կծել։
Կերթա դժոխք, կամուսնանա
Մահվան հետ նա։ Մահը նրան՝
«Դո՛ւքս իմ»։ Իսկ սա Մահին՝
«Իմ անուշիկ ինկվիզիցիա»։
Կեցցե՜ն գյոզերը։
 
Ղողանջեցե՛ք, թնդուն զանգեր,
Սդ սփռեցեք զվարթ երգեր,
Զրնգացե՛ք, թա՛ս ու շշեր։
Կեցցե՜ն գյոզերը։
</poem>
 
 
==Գիրք հինգերորդ==
թեստ
Ադմին, Վստահելի
1876
edits