Changes

Դավիթ Կոպպերֆիլդ

Ավելացվել է 22 բայտ, 15:11, 28 Հուլիսի 2015
― Շատ լավ, ― ասաց տատս։ ― Ուրեմն իմացեք․ ահա նրա որդին։ Սա իր հոր նման կլիներ, եթե մորը նման դուրս չգար։
― Նրա՞ որդին, ― կրկնեց մր․Դիկը։ մր․ Դիկը։ ― Այսինքն Դավթի՞ որդին։ Իրա՞վ։
― Այո, ― հաստատեց տատս։ ― Եվ սա մի լավ օյին է խաղացել, առել փախել է։ Ահ, երբեք սրա քույր Բեթսի Տրոտուդը այսպիսի բան չէր անի, փախուստ չէր տա։
Խոստացա այդպես անել և բարձրացա տված պատվերը կատարելու, մտածելով ճանապարհին, որ եթե մր․ ԴԻկը ամբողջ առավոտ այնպես փութաջան է աշխատել, ինչպես աշխատում էր նրա բաց դռնով ներքև իջնելուս րոպեին, ― ուրեմն հիշատակարանը շատ առաջ գնացած կլինի։ Ես նրան դարձյալ նույն զբաղմունքի մեջ գտա։ Գլուխը քարշ արած՝ նա գրում էր մի երկար գրչով և այնպես էր խորասուզված իր գործերի մեջ, որ իմ գալը չիմացավ։ Նրա սենյակի անկյունում մի մեծ թղթե ֆռռան տեսա, դեզ֊դեզ թղթեր, բազմաթիվ ձեռագրեր, անթիվ գրիչներ և տասի չափ թանաքի շշեր, որոնց մեջ անշուշտ մի դույլ թանաք կտեղավորվեր։ Վերջապես ջենտլմենը նկատեց ինձ և գրիչը ցած դնելով ասաց․
― Ա՜, ֆեբոս։ Աշխարհի գործերն ինչպե՞ս են։ Սակայն գիտեք, ի՞նչ կասեմ, ― հարեց նա ձայնն իջեցնելով, ― չէի ուզի ասել, բայց կասեմ, ― և նա ականջիս փսփսաց․ ― աշախարհս աշխարհս խելագար է, կապելու գիժ է, որդյակ իմ։
Եվ այս ասելիս քթախոտ քաշեց սեղանի վրա դրված կլոր տուփից և քրքրջաց։
Նա ցույց տվեց, որ ֆռռանը ձեռագրերից է շինված։ Թեև տառերը շատ մանր էին և տողերը սեղմ, այնուամենայնիվ աչքի անցնելիս նկատեցի, որ մի երկու տեղ Կառլոս Առաջինի գլխի մասին ակնարկություն կա։
― Տեսնո՞ւմ եք, ինչքան թոկ կա, և ինչպես նուրբ է փաթաթված, ― գոչեց մր․Դիկը։ մր․ Դիկը։ ― Եվ հենց որ սա վերև սլանա, բոլոր գրված փաստերն էլ իր հետ հեռու կտանի։ Իմ գիտական փաստերը այս կերպով եմ տարածում։ Բայց արդյոք որտե՞ղ կլինեն, չգիտեմ․ այս կախված է հանգամանքներից․․․ հողմից, օդից և այլն։ Բայց և այնպես վստահ եմ, որ տարածվում են։
Մր․ Դիկի դեմքն այնքան համեստ ու բարի էր և չնայելով առույգ ու զվարթ արտահայտությանը, այնքան հարգո, որ ես իրավ կարծեցի, թե հանաք է անում։ Ես ժպտացի, նա էլ ժպտաց, և մենք իրարից բաժանվեցինք իբրև շատ մտերիմ բարեկամներ։
― Մր․ Դիկ, ― ասաց տատս, ― դուք և ես միասին այս տղայի խնամակալը կլինենք։
― Երջանկություն է ինձ համար Դավթի որդու խնամակալը լինել, ― պատասխանեց մր․Դիկը։մր․ Դիկը։
― Շատ բարի, ― ասաց տատս։ ― Ուրեմն բանը պրծած է։ Գիտե՞ք ինչ կա, մր․ Դիկ։ Ես կցանկանայի սրան Տրոտուդ անվանել։
Շատ չանցած մր․ Դիկն ու ես այնքան մտերմացանք, որ օրվա աշխատանքը լրանալուն պես սկսում էինք միասին մեծ ֆռռանը բաց թողնել։ Դժվար էր մր․ Դիկի աշխատանքը, անշարժ նստած, ամեն օր մշակում էր իր հիշատակարնըհիշատակարանը, որը, սակայն, չնայած նրա անդուլ ջանքերին, բնավ առաջ չէր գնում, որովհետև Կառլոս Առաջին թագավորն այսպես կամ այնպես միշտ սպրդում էր ձեռագրի մեջ, որից հետո պետք էր լինում ամբողջ թերթը դեն գցել և նորը սկսել։ Չէր կարելի չզարմանալ այդ հարատև ձախողանքների մեջ մր․Դիկի մր․ Դիկի ցույց տված համբերության և տոկունության վրա, իրոք զարմանալի էր նրա զուր ճիգը՝ հեռու պահելու Կառլոս Առաջին թագավորին, և թագավորի համառությունը՝ անդադար ներս նետվելու հիշատակարանի մեջ և տակնուվրա անելու արդեն գրված թղթերը։ Արդյոք ի՞նչ էր հիշատակարանի նպատակը, ինչո՞ւ էր գրվում և կամ թե գրվելուց հետո ի՞նչ բանի պիտի ծառայեր, ― այս մասին կարծեմ մր․ Դիկն էլ ոչինչ չգիտեր, ինչպես և ոչ մի ուրիշ մահկանացու։ Սակայն պետք էլ չէր նրան այս հարցերի վրա չարչարվել, որովհետև եթե կար աշխարհիս երեսին մի հաստատ բան, այդ այն էր, որ հիշատակարանը երբեք չպիտի վերջանար։
Սրտաշարժ էր տեսնել մր․ Դիկին, երբ ֆռռանը սավառնելով դեպի երկինք էր բարձրանում։ Երբեմն կարելի էր կարծել, թե այն բոլորը, ինչ որ իր սենյակում պատմել էր ինձ հիշատակարանի անպետք թերթերից շինված ֆռռանի միջոցով մտքեր, փաստեր ու թվեր տարածելու մասին, մի հիվանդ երևակայության արդյունք է, սակայն այսպես կարծել չէր կարելի, երբ նա ֆռռանը բաց թողնելով ակնապիշ մտիկ էր անում նրա երերուն թռիչքին և լարի ձգվելն ու քաշվելը ձեռքի մեջ զգում։ Այդ միջոցին նրա աչքերը քաջառողջ մտքի լույսով էին վառվում։ Երբեմն֊երբեմն, երբ ես երեկոայն դեմ բլրի վրա նրա հետ նստած նայում էի, թե ինչպես է դիտում օդապար֊ֆռռանի վերասլացումը, ինձ թվում էր, թե ինքն էլ հոգով նրա հետ միասին դեպի երկինք է սլանում։ Իսկ երբ սկսում էր լարը հավաքել, և ֆռռանը քիչ֊քիչ ցած իջնելով լուսապայծառ երկնքից վերջապես դիակի նման տապալվում էր գետնի վրա, ― այն ժամանակ մր․Դիկը մր․ Դիկը հոգեզմայլ քնից հետզհետե սթափվում էր, ֆռռանը վշտահար դեմքով վերցնում և մտամոլոր չորս կողմը նայում, կարծես ինքն էլ նրա հետ միասին ընկած լիներ արփիափայլ բարձրունքից։ բարձունքից։ Այն ժամանակ ես սրտանց վշտակցում էի մր․ Դիկին։
Որքան սերտանում էր մտերմությունս մր․ Դիկի հետ, այնքան էլ շնորհ էի գտնում նրա սրտակից բարեկամի առջև, այսինքն՝ տատիկիս։ Տատիս սիրտն այն աստիճան տաքացել էր իմ վրա, որ մի քանի շաբաթից հետո նա Տրոտուդ անունս, որ ինքն էր տվել, կրճատեց և սկսեց Տրոտ անվանել ինձ։ Մինչև անգամ քաջալերեց ինձ հուսալու, որ եթե սկսածիս պես շարունակեմ, մի օր գուցե նույն տեղը բռնեմ իր սրտում, ինչ֊որ բռնել էր Բեթսի Տրոտուդ քույրիկս։
― Շատ լավ, ― կրկնեց տատս։ ― Ջենետ, կապսպրես որ վաղը, ժամը տասին, գորշ ձի լծած փոքրիկ կառքն այստեղ գա, և այս գիշերվանից մաստր Տրոտուդի իրեղենները կկապոտես։
Տատիս պատվերը սիրտս հրճվանքով լցրեց, բայց միևնույն րոպեին ես կշտամբեցի ինքս ինձ այս եսասիրկան զգացումիս համար, երբ տեսա, թե պատվերն ինչ տպավորություն արեց մր․Դիկի մր․ Դիկի վրա։ Մեր մոտալուտ հրաժեշտը նրան այնպես վշտացրեց, և նա սկսեց ճատրակի խաղն այնպես վատ առաջ տանել, որ տատս մի քանի անգամ նրա մատներին ոսկորով զարնելուց հետո՝ տախտակը փակեց և ասաց, թե չի ուզում այլևս նրա հետ խաղալ։ Սակայն մր․Դիկըմր․ Դիկը, լսելով տատից, թե ես երբեմն֊երբեմն շաբաթ օրերը տուն կգամ, ինքն էլ չորեքշաբթի օրերն ինձ կայցելի, նորից զվարթացավ և հանդիսավոր խոսք տվեց մի ուրիշ և ավելի մեծ ֆռռան շինել։ Առավոտյան նա դարձյալ տրտում էր և պատրաստ էր, եթե տատս չարգելեր, իր գրպանի բոլոր փողերը, արծաթն ու ոսկին ինձ պարգևել իրեն սփոփելու համար։ Տատս թույլ տվեց նրան միայն հինգ շիլինգ ընծայել ինձ, ― մի գումար, որ ընծայողի ջերմ խնդրանքով վերջ ի վերջո տասի հասավ։ Մենք իրարից շատ սրտաշարժ հրաժեշտ առանք պարտեզի դռնակի մոտ, և ծերունին տուն չմտավ, մինչև որ ես ու տատս չանհետացանք նրա աչքից։
Հասարակաց կարծիքին անտարբեր, տատս համարձակ քշեց գորշիկ ձին Դուվրի փողոցների միջով և իսկական կառապանի նման շիտակ նստած՝ քաջ գիտում էր աշխույժ կենդանու յուրաքանչյուր շարժումը, առանց թույլ տալու նրան, որ գեթ մազի չափ իր հաճույքին հետևի։ Երբ քաղաքից դուրս եկանք, սանձը փոքր֊ինչ թուլացրեց, և նայելով ինձ, որ բարձերի մեջ թաղված էի, հարցրեց՝ գո՞հ եմ, թե՞ ոչ։
Այլևս բան չհարցրի մր․ Ուիկֆիլդի մասին, տատս էլ ոչինչ չասաց, և մինչե մեր Կենտրբերի հասնելն ուրիշ նյութերի մասին խոսեցինք։ Բազարի օր էր, և պետք եղավ շուկայով անցնել։ Տատս մեծ հմտությամբ քշեց գորշ ձին անթիվ սայլերի, տակառների, բանջարեղենի դեզերի և մանրուքի վրանների միջով։ Այս պտույտների միջոցին մազ էր մնում, որ աջ ու ձախ շեղված ապրանքները կամ սեղանները շուռ տայինք, ուստի շրջակա մարդիկ չէին դիմավորում մեզ շատ հաճելի խոսքերով՝ սակայն տատս շարունակում էր անվրդով առաջ քշել, և ես հավաստի եմ, որ մինչև անգամ թշնամիների երկրի միջով միևնույն արիությամբ ու սառնությամբ կանցկենար։
Վերջապես կանգ առանք մի հինավուրց տան առջև, որ հարևան շենքերի շարքից մի քանի քայլ դուրս էր ընկնում դեպի փողոցը․ նրա վանդակապատ պատուհաններն ու քանդակված մարդակները ավելի էին դուրս ցցվում, կարծես ձգտելով տեսնել, թե ի՞նչ է կատարվում փողոցի վրա։ Այս տան դրսի մաքրությունն անբիծ էր։ Կամարակապ մուտքի դռան վրա դրաշմված դրոշմված էին զանազան պտուղներ ու ծաղիկներ, և հնչակի պղնձե կոթը աստղի պես փայլում էր։ Դռան առջևի երկու քարե աստիճանները այնպես սպիտակ էին, որ ասես նուրբ կտավով ծածկված լինեին, և անկյուններն ու խորշերը, դրվագներն ու զարթերը, փոքրիկ պատուհաններն ու ապակիները, թեև բոլորն էլ հին էին, բայց սարերի վրա պսպղացող ձյունի նման ջինջ ու պայծառ։
Երբ մեր ձին դռան առջև կանգ առավ, և ես աչքերս այդ դռան վրա ուղղեցի, ստորին հարկի նեղ պատուհանից (տան մի մասը կազմող փոքրիկ ու կլոր աշտարակում) մի մեռելային դեմք երևաց և նույն րոպեին անհետացավ։ Այնուհետև կամարակապ դուռը բացեցին, և նույն դեմքը դուրս ելավ։ Այստեղ էլ նա մեռելագույն էր, թեև շեկ֊շեկ բծերով, որոնք երբեմն նշմարվում են կարմրահեր մարդկանց երեսին։ Եվ իրոք դուրս եկողը կարմրահեր պատանի էր․ ինչպես հետո իմացա՝ տասնհինգ տարեկան, թեպետ շատ ավելի հասակավոր էր երևում։ Նրա մազերը մինչև արմատը խուզված էին, ո՛չ հոնքեր ուներ, ո՛չ արտևանունք, և մթակարմիր աչքերն այնպես մերկ էին և անպատսպառ, որ չէի կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս էր քնում։ Նա թիկնեղ ու ոսկրոտ էր․ հագին ուներ մի մաքուր և բոլորովին սև զգեստ, որ մինչև վիզը կոչկված կոճկված էր, միայն փողպատի սպիտակ ծայրը դուրս թողնելով։ Հատկապես աչքիս ընկավ մանավանդ նրա երկար, վտիտ, իսկ և իսկ կմախքի ձեռքը, երբ նա մեր պոնիի առջև կանգնելով, սկսեց իր կզակը շփել և մեզ դիտել։
― Մր․ Ուիկֆիլդը տա՞նն է, Ուրիաս Հիպ, ― հարցրեց տատս։
― Գիտեմ, գիտեմ, պաշտոն գտնել Անգլիայում և կամ թե սահմանից դուրս, ― ասաց մր․ Ուիկֆիլդը, վերջին խոսքերն առանձնապես շեշտելով։
― Այո, ― պատասխանեց դոկտորը, ակներև զարմանալով այդ շեշտից։ ― Անգիլայում Անգլիայում և կամ թե սահմաններից դուրս։
― Այդ ձեր հատուկ խոսքերն են, ― ասաց մր․ Ուիկֆիլդը։ ― Դուք ինքներդ ասել էիք՝ «և կամ թե սահմաններից դուրս»։
― Ահա ձեզ մի նոր ընկեր, մանուկ ջենտլմեններ, ― ասաց դոկտորը, ― Տրոտուդ Կոպպերֆիլդ։
Նույն րոպեին Էդեմս ավագ աշակերտը տեղից դուրս ելավ և բարի գալուստ մախթեց մաղթեց ինձ։ Սպիտակ փողպատին նայելով՝ նա անգլիական պաստորի էր նման, թեև մի կայտառ և սիրեի սիրելի տղա էր։ Նա ինձ իմ նստելու տեղը ցույց տվեց և ուսուցիչներին ներկայացրեց մի այնպիսի վայելուչ եղանակով, որ անշուշտ վստահություն կներշնչեր ինձ, եթե միայն կարելի լիներ։
Սակայն ես այնքան ժամանակ այդպիսի տղաների շրջանից զուրկ էի մնացել, և բացի Միկ Ուոկրից և Ալյուրոտ փաթաթեսից, ուրիշ ընկերներ չէի ունեցել, որ այժմ սաստիկ քաշվում էի։ Պարզ զգում էի, որ ես այն տեսակ բաներ եմ տեսել կյանքիս մեջ, և չնայած հասակիս, դեմքիս և վիճակիս, այնպիսի փորձառություն ձեռք բերել, որի մասին նոր ընկերներս գաղափար անգամ չունեին․ ինձ թվում էր, թե ես գրեթե խաբեություն եմ անում, իբրև մի սովորական նորեկ մանուկ նրանց շարքը մտնելով։ Մեորդստոնի ու Գրինբիի մառանում այնքան էի մոռացել մանկական խաղերն ու զբոսանքները, որ զգում էի, թե բոլորովին անշնորհք կերևամ այդ բաներում։ Այն ուսման փոքրիկ պաշարն էլ, որ ստացել էի մի ժամանակ, այնպես էր ջնջվել իմ մտքից՝ մի կտոր հաց ճարելու համար օր ու գիշեր գծուծ հոգսեր քաշելուցս, որ այժմ, երբ սկսեցին ինձ քննել, պարզվեց, որ ոչինչ չգիտեմ, և ամենացածր բաժանմունքը նստեցրին ինձ։ Սակայն խաղերին անվարժ և նոր ընկերներիս մեջ ուսումով հետինը լինելս ինձ համար այնքան դառը չէր, որքան դառն էր այն հանգամանքը, որ ես ոչ թե իմ չգիտեցած, այլ գիտեցած բաներով եմ զանազանվում նրանցից։ Մտածում էի․ նրանք ի՞նչ կասեն, եթե իմանան, որ ես արդեն քաջ ծանոթ եմ պարտապանների բանտի հետ։ Արդյոք վրաս որևէ հետք չի՞ մնացել, որ կամքիս հակառակ մատներ իմ ծանոթությունը Միկաբրի ընտանիքի հետ․ իրեր գրավ դնելս, վաճառելս, ընթրիքներ վայելելս։ Հապա եթե աշակերտներից մեկը տեսած լինի պատառոտված շորերով ու ջարդված անցնելս Կենտրբերիի փողոցներով և այժմ ճանաչի՜։ Ի՞նչ կասեն այս մանուկները, որոնք դեռ փողի արժեքը չգիտեն, երբ լսեն, թե ինչպես եմ պենսերով հաշվել իմ գումարը՝ օրական սնուդս սնունդս հոգալիս, փոքր֊ինչ պուդինգ ու գարեջուր և կամ հաց ու երշիկ գնելիս։ Որքա՜ն կզարմանան Լոնդոնի կյանքին ու Լոնդոնի փողոցներին բնավ անտեղյակ այս համբակները, երբ իմանան, որ արդեն մեր ոստանի ամենավատթար կողմերի հետ ծանոթ եմ, թեև ամաչում եմ, որ ծանոթ եմ։ Այս մտքերն այնպես էին պաշարել ինձ դոկտոր Ստրոնգի վարժարանը մտնելուս օրը, որ չէի համարձակվում աչք բարձրացնել կամ թե շարժվել և նոր ընկերներիցս մեկի կամ մյուսի մոտենալուց սոսկում էի։ Հենց որ դասերը վերջացան, շտապով տուն փախա, որպեսզի նրանց միամիտ հարցումներին պատասխանելիս որևէ կերպ չխայտառակեմ ինքս ինձ։
Սակայն մր․ Ուիկֆիլդի հին տունն այնպես ամոքիչ էր, որ դասագրքերը թևիս տակ բռնած նրա դուռը բախելուս պես սրտիս աղմուկն սկսեց քիչ֊քիչ հանդարտվել։ Եվ երբ սենյակս բարձրացա, սանդուղքի բազիրքի ստվերը կարծես թե իմ կասկածներն ու երկյուղը փարատեց և ամբողջ անցյալս մի անթափանց մշուշով ծածկեց։ Ես մինչև ժամը հինգը նստեցի, եռանդով սկսեցի դասերս սովորել (դպրոցից տուն էինք գալիս երեքին), հետո ներքև իջա լի հույսով, թե մի օր գոնե միջակ աշակերտ կդառնամ։
― Գիտեմ, որ սովորում եք, բայց տանը, և ոչ թե պանսիոնում։
Ալո՛Այո՛, տանը։ Հայրիկս չի կարող բաժանվել ինձնից, ― ավելացրեց նա ժպտալով։ ― Գիտե՞ք, նրա տնարարը միշտ պարտավոր է տանը լինել։
― Հավատացած եմ, որ նա ձեզ շատ է սիրում, ― ասացի ես։
Ագնեսը «այո» ասաց և դռանը մոտեցավ՝ ականջ դնելու՝ հայրը գալի՞ս է, թե ոչ, որովհետև միշտ սովոր էր բարևել նրան սանդուղքի վրա։ Սակայան տեսնելով, որ չի գալիս, վերադարձավ դեպի ինձ։
― Մայրիկս վախճամվել վախճանվել է իմ աշխարհ գալու րոպեին, ― ասաց նա մեղմ ձայնով։ ― Ես միայն այն պատճառով եմ ճանաչում նրան, որ կախված է ներքևի սրահում։ Նկատեցի, որ դուք երեկ դիտում էիք նրան։ Արդյոք գուշակեցի՞ք, թե ո՞ւմ պատկերն է։
Պատասխանեցի, թե այո, որովհետև պատկերը իրեն շատ էր նման։
― Եթե միայն թույլ տաք։ Եթե ձեզ հաճելի թվա։
― Սակայն, սիրելիս, գուղե գուցե մեր վարած կյանքը շատ ձանձրալի թվա քեզ։
― Հավատացեք, սըր, որ ինձ այս կյանքը ավելի ձանձրալի չի երևա, քան Ագնեսին։
Ես հիմք ունեի միս Ստրոնգից գոհ լինելու՝ մեկ այն պատճառով, որ հենց առաջին տեսնելուց, նա սիրել էր ինձ և միշտ ուշադիր ու բարի էր դեպի ինձ․ երկրորդ, որ շատ սիրում էր Ագնեսին և շուտ֊շուտ գալիս նրան տեսնելու։ Սակայն նրա ու մր․ Ուիկֆիլդի հարաբերության մեջ մի տարօրինակ պաղություն կար, տիկինը կարծես վախենում ու քաշվում էր նրանից։ Երեկոները, մեր տանից հեռանալու ժամանակ, միշտ խորշում էր իմ տանտիրոջ ուղեկցությունն ընդունելուց և ինձ հետ էր դուրս փախչում։ Եվ շատ անգամ, մինչ զվարթ֊զվարթ շտապում էինք տեղ հասնել, աշխատելով, որ մեզ ոչ ոք չհանդիպի, հանկարծ որևէ անկյունից մր․ Մելդընն էր դուրս բուսնում և զարմանում մեզ տեսնելիս։
Մրս․ Ստրոնգի մայրիկը մի շատ զվարճալի տիկին էր։ Նրա անունը մրս․ Մարկհլեմ էր, բայց մեր աշակերտները սովոր էին Հին Զինվոր անվանել նրան ի հարգանս այն պատերազմական հանճարի, որով դոկտորի դեմ էր մղում իր ազգականների ստվար գունդը։ Նա մի կարճահասակ կին էր թափանցող աչքերով․ պճնվելիս միշտ միևնույն գլխանոցն էր հագմումհագնում, որ արհեստական ծաղիկներով էր զարդարված, ինչպես և դրանց շուրջը թռչկոտող երկու հատ արհեստական թիթեռներով։ Մեր մեջ զրույց կար, թե այս գլխանոցի հայրենիքը Ֆրանսիան է և թե նա անպատճառ ֆրանսիական ճարտար ազգի հնարագիտության արգասիքը կլինի, այլ ոչ թե անգլիացոց․ սակայն ինձ այս էր միայն ստույգ հայտնի, որ գլխանոցը միշտ այն երեկույթներումն էր հանդես գալիս, ուր մրս․ Մարկհլեմը ներկա էր․ որ նա միշտ մի հնդկական կողովի մեջ փաթաթված էր բերում, և որ թիթեռներն ընդունակ են ժրաջան մեղուների պես արագ֊արագ թրթռալ՝ մանավանդ այն րոպեներին, երբ տիկինը հետամտում էր մի բան որսալ դոկտորից։
Մի երեկո առիթ ունեցա լավ դիտելու Հին Զինվորին ― թող այս անունը քամահրանքով չհիշվի, ― և մի երեկո, որ ինձ համար անմոռանալի է մի միջադեպի պատճառով, որ և իսկույն պատմելու եմ։ Այդ երեկո դոկտորի տանը հրավերք կար և ի պատիվ մր․ Ջոն Մելդընի, որ Հնդկաստան պիտի մեկներ, կարծեմ զինվորի պաշտոնով։ Վերջ ի վերջո նա և մր․ Ուիկֆիլդը բանն այդպես էին կարգագրել։ Հենց այդ օրն էլ դոկտորի ծննդյան տարեդարձն էր։ Տոնի պատճառով դպրոցում դասեր չկային։ Առավոտյան մենք ընծաներ մատուցեցինք նրան․ Էդեմսը բոլորիս կողմից մի հանդիսավոր ճառ կարդաց, և մենք այնքան կեցցե գոռացինք, որ ձայներս խանձվեցին, իսկ դոկտորն արտասվեց։ Երեկոյան մր․ Ուիկֆիլդը, Ագնեսն ու ես թեյի գնացինք նրա մոտ, իբրև մտերիմ բարեկամներ։
― Ո՛չ, ավելորդ չեն, կներեք, ― շարունակեց Հին Զինվորը։ ― Ես չեմ լռի, երբ այստեղ, բացի մեր պատվական մր․ Ուիկֆիլդից ոչ մի օտար մարդ չկա, որ բերանս փակի։ Ընդհակառակը, ես պատրաստ եմ զոքանչի իրավունք բանեցնելով, դեռ մի լավ հանդիմանություն անել ձեզ, եթե ասածներս չընդունեք։ Ես սրտաբաց և շիտակ կին եմ։ Եվ պիտի ասեմ, ինչ որ արդեն ասել եմ ձեզ մի անգամ․․․ Հիշո՞ւմ եք․․․ այն օրը, երբ զարմացրիք ինձ, իմ աղջկան ուզելով։ Հիշո՞ւմ եք, թե ո՞ր աստիճան զարմացա, ապշեցի ես այդ առաջարկը լսելիս։ Զարմանալին առաջարկը չէր․ դա մի շատ բնական բան է, և ծիծաղելի կլիներ, եթե ուրիշ կերպ մտածեի, ― այլ այն հանգամանքը, որ դուք Աննիի խեղճ հայրիկին դեռ այն օրից էիք ճանաչել, երբ Աննին վեցամսյա մանուկ էր։ Կարո՞ղ էի արդյոք երևակայել, թե մի օր նրա աղջկա ամուսինը կդառնաք և կամ․․․ մի ուրիշի ամուսինը, եթե կուզեք իմանալ։ Ահա այս էր զարմանալուս պատճառը։
Էհ, բավական է, բավական, ― ասաց դոկտորը զվարթ սրտով։ ― Էլ չհիշենք։
― Ո՛չ, ո՛չ, պիտի հիշեմ, ― ասաց Զինվորը, հովհարը նրա շրթունքին դնելով։ ― Այս բոլորը հիշում եմ և ամենքի առջև կրկնում, որպեսզի հերքեն ինձ, եթե ասածս սուտ է։ Այսպես ուրեմն, հենց որ առաջարկություն արիք, ես Աննիին կանչեցի և ամեն բան պատմեցի։ «Սիրելի Աննի, ― ասացի, ― դոկտոր Ստրոնգը այստեղ էր և առաջարկություն արեց, այսինքն՝ հանդիսավոր կերպով քեզ կնության ուզեց»։ Արդ հարցնում եմ ― խոսքերիս մեջ մի որևէ ճնշում կա՞ր։ Չկա՛ր։ Հետո ասացի․ «Պարզ ասա, սիրելի Աննի, արդյոք սիրտդ ազա՞տ է»։ ― «Մայրիկ, ― գոչեց նա լալով, ― ես դեռ այնքան երեխա եմ ― և այս լիովին ճշմարիտ էր ― որ չեմ իմանում, թե սիրտ ունեմ»։ ― «Եթե այդպես է, հոգյակ իմ, ― ասացի ես, ― կարող եմ վստահ լինել, որ սիրտդ ազատ է։ Համենայն դեպս, սիրելիս, ― ավելացրի ես, ― դոկտոր Ստրոնգը այն աստիճան վառված է, որ անհրաժեշտ է մի պատասխան տալ նրան։ Չի կարելի այս տագնապի մեջ թողնել նրան»։ ― «Մայրիկ, ― պատասխանեց Աննին, շարունակելով արտասվել, ― մի՞թե դոկտորն անբախտ կլինի առանց ինձ։ Եթե անբախտ պիտի լինի, ուրեմն հայտնեցեք, թե ես նրան այնքան հարգում ու պատվում եմ, որ պատրաստ եմ նրան մարդու գնալ»։ ― Այսպես էլ բանը վերջացավ։ Եվ ահա այն ժամանակն էր, և ոչ թե առաջ, որ ասացի Աննիին․ «Աննի, դստրիկ իմ, դոկտոր Ստրոնգը ո՛չ միայն ամուսինդ կլինի, այլև հանգուցյալ հորդ փոխանորդը։ Նա կլինի մեր տան մեծը․ նա կլինի մեր տոհմի իմաստության, կարող եմ ասել՝ և նյութական կարողության ամուր սյունը, ապավենը, մի խոսքով՝ մեր բոլորիս բարերարը»։ Այո՛, այս էր այն ժամանակ ասած խոսքս, որ այսօր էլ կրկնում եմ։ Ես մի հաստատամիտ կինարմատ եմ և իմ խոսքը ետ չեմ առնի։
Այս ճառի միջոցին աղջիկը հատակին նայելով լուռ նստած էր, իսկ մր․ Ջոն Մելդընը կանգնած էր կողքին, նմանապես ցած նայելով։ Ճառից հետո մրս․Ստրոնգը մրս․ Ստրոնգը դողդոջ ձայնով արտասանեց․
― Վերջացրի՞ր, մայրիկ։
Այս պատկերը մի շատ ազդու տպավորություն արեց վրաս և երկար ժամանակ անցնելուց հետո ես հիշեցի նրան մի առթիվ, որի մասին պատմելու եմ իր տեղում։
==Ժէ․ ԺԷ․ գլուխ==
Մեկը նորից լույս է ընկնում
Իմ փախուստից ի վեր Պեգգոտիի մասին խոսելու առիթ չէի ունեցել, բայց ինքն իրեն հասկանլի հասկանալի է, որ Դուվր հասնելուս պես նրան մի նամակ գրեցի․ մի նամակ էլ գրեցի, որի մեջ մանրամասն պատմում էի այն բոլորը, ինչ֊որ տատիս տանը վիճակվեց ինձ։ Իսկ երրորդը գրեցի դոկտոր Ստրոնգի վարժարանը մտնելուց հետո․ դա մի երկար նամակ էր՝ երջանիկ կացությունս և հույսերս նկարագրող։ Դժվար թե մր․ Դիկի ընծայած դրամը ծախսելուցս այնքան զվարճություն զգացած լինեի, որքան զգացի երրորդ գրությանս հետ Պեգգոտիին կես գինե ուղարկելով առած պարտքիս փոխարեն, և ահա այդ նամակումն է, և ոչ թե առաջ, որ նրան իշատեր սայլապանի գողության դեպքը պատմեցի։
Պեգգոտին իմ բոլոր նամակներիս այնպես շուտ էր պատասխանում, ինչպես մի առևտրական գործակատար, թեև ոչ շատ համառոտ։ Իր ամբողջ մատենագրական հանճարը սպառելով, նա բացատրում էր, թե ինչ անհանգստություն էր պատճառել նրան իմ ուղևորությունը։ Ձայնարկության անթիվ նշաններով և անկապ դարձվածներով առատ ու զեղուն չորս երեսներ, ուր կետերի տեղ միայն թանաքի խոշոր բծեր էին երևում, չէին բավել այդ տագնապը փարատելու։ Սակայն նամակի բծերն ամենաճարտար շարադրությունից ազդու էին, որովհետև ցույց էին տալիս, որ Պեգգոտին իր գրությունը ծայրեծայր արտասուքով է հեղեղել, մի՞թե կարելի էր դրանից ավելի բան պահանջել։
Մր․ Դիկը շատ էր սիրում չամչով կտապ, և նրա այցելություններն ավելի գրավիչ անելու մտքով տատս ինձ պատվիրել էր նրա համար հաշիվ բանալ մի հացթուխի կրպակում, բայց միայն այն պայմանով, որ կրպակը օրական մի շիլինգի գաթա տա, և ոչ ավելի։ Այս խիստ պայմանը և այն հանգամանքը, որ մր․ Դիկի իջևանած հյուրանոցի բոլոր հաշիվները վճարելուց առաջ նախ տատիս պիտի ուղարկեին, առիթ էր տալիս ինձ կարծելու, թե մր․ Դիկը իր փողերը միայն գրպանի մեջ հնչեցնելու իրավունք ունի, բայց ոչ թե ծախսելու։ Հետո իմացա, որ ենթադրությունս ճշմարիտ է․ մր․ Դիկի ու տատիս միջև համաձայնություն էր կայացել, որի զորությամբ առաջինը պարտավոր էր իր բոլոր ծախսերի մասին միշտ հաշիվ տալ երկրորդին։ Եվ որովհետև մր․ Դիկի մտքով անգամ չէր անցել տատիս խաբել և կամ նրան անհաճո մի բան անել, ուստի միշտ զգուշացնում էր ամեն ավելորդ ծախսերից։ Այս և ուրիշ շատ կետերի վերաբերմամբ մր․ Դիկը համոզված էր, որ աշխարհիս երեսին իմ տատից խելոք կին չկա, և այս բանը կրկնում էր ինձ հարյուր անգամ, բայց միշտ ականջիս փսփսալով, իբրև գաղտնիք։
Մի չորեքշաբթի մր․Դիկը մր․ Դիկը դարձյալ տատիս մասին խոստովանություն անելուց հետո, խորհրդավոր կերպով հարցրեց․
― Չգիտե՞ս, Տրոտուդ, ո՞վ է այն մարդը, որ միշտ մեր տան մոտերքում ման է գալիս և նրան վախեցնում։
Ես դեռ շատ միամիտ էի ու վստահ, թե ասածս իրոք ճշմարիտ է։
― Բանը սաստիկ խառնվում է, ― ասաց մր․Դիկը մր․ Դիկը մտմտալով։ ― Մի սխալմունք սպրդած կլինի որևէ տեղ։ Ինչևիցե՝ այն մարդը իսկ և իսկ այն միջոցին երևաց, երբ Կարլոս առաջինի գլխում եղած շփոթության մի մասը իմ գլխի մեջ ածեցին։ Ես և միս Տրոտուդը նոր էինք թեյից հետո զբոսնելու գնացել, և արդեն սկսել էր մթնել, երբ ճիշտ մեր տան մոտերքում այն մարդը բուսավ։
― Գուցե նա էլ զբոսնում էր, ― ասացի ես։
― Եվ նորի՞ց տատիս վախեցրեց։
― Տատդ սարսռաց, ― ասաց մր․ Դիկը, տատիս ցնցումը պատկերացնելով և ատամները կրճտելով։ ― Ցանկապատին հենվեց, լավ լաց եղավ։ Սակայն, Տրոտուդ, հապա այստեղ եկ, ― ավելացրեց մր․ Դիկը, ինձ իր մոտ քաշելով, որ ավելի լավ կարողանար ականջիս մեջ փսփսալ։ ― Ինչո՞ւ նա փող տվեց մարդուն այն լուսընկա գիշերը, ա՜յ տղա։
― Երևի թե մարդը մուրացկան էր։
― Ո՛չ, ո՛չ, ի՞նչ մուրացկան։ Մուրացկան չէ՛ր։
Հետո պատմեց, թե իր պատուհանից տեսել է, ինչպես տատս հենց նույն գիշերը լուսնի լույսի տակ, ցանկապատի մոտ, փող տվեց մարդուն, մարդն էլ անհետացավ, երևի թե գետինն անցավ, և մյուս անգամ չերևաց․ իսկ տատաս տատս շտապով ու թաքուն տուն մտավ, և առավոտյան մի ուրիշ տեսակ էր, էլ այնպես չէր, ինչպես որ միշտ։ Այս բոլորը սաստիկ զարմացրել էր մր․ Դիկին։
Այդ պատմության սկզբին ես տարակույս անգամ չունեի, որ անծանոթը մր․ Դիկի երևակայության արդյունք է՝ այն թշվառ թագավորի նման, որ նրան այնքան մտատանջություն էր պատճառում․ սակայն փոքր֊ինչ հետո սկսեցի ինքս ինձ հարցնել ― արդյոք որևէ փորձ կամ սպառնալիք չէ՞ին արել՝ տատիս ձեռքից մր․ Դիկին կորզելու համար, և տատս, որի մարդասեր խնամքը նրա մասին ինձ հայտնի էր, մի գումար չէ՞ր տվել, որ իր մտերմին հանգսիտ թողնեն և նրա խաղաղությունը չվրդովեն։ Բնական է, որ ես ինքս մր․ Դիկին շատ սրտակից և նրա բարօրության նախանձախնդիր լինելով, նրան կորցնելու երկյուղից մի այսպիսի ենթադրություն անեի։ Այս պատճառով երկար ժամանակ, հենց որ նրա գալու չորեքշաբթին հասնում էր, ասում էի ինձ, արդյոք դարձյալ ժպիտն երեսին կտեսնե՞մ նրան դիլիժանսում։ Սակայն նա առաջվա պես ժպիտն երեսին, միշտ գոհ ու զվարթ գալիս էր, բայց այն մարդու մասին, որ տատիս վախեցնելու քաջություն էր ունեցել, էլ բնավ չէր ասում։
Մի քանի ժամանակներից հետո մր․ Դիկի ճարտարության հռչակը նաև դոկտոր Ստրոնգին հասավ։ Մի չորեքշաբթի դոկտորն անձամբ մի քանի բան հարցրեց ինձնից նրա մասին․ ես էլ ինչ որ իմ տատից գիտեի, պատմեցի։ Պատմությունս վերին աստիճանի հետաքրքրեց դոկտորին, և նա կամեցավ, որ մր․Դիկի հետևյալ այցելության ժամանակ ես նրանց իրար հետ ծանոթացնեմ։ Ծանոթությունը տեղի ունեցավ, և հենց նույն օրը դոկտորը խնդրեց մր․ Դիկին, որ նա երբեք դիլիժանսների կայարանում կանգ չառնի, այլ ժամանելուն պես՝ առանց ինձ սպասելու, անմիջապես դպրոց գա և մինչև առավոտյան դասերի վերջանալը հանգստանա։ Այնուհետև մր․ Դիկը սովորություն արեց ուղղակի վարժարան գալ, և, ― եթե մեր դասերը երկարեին, ինչպես որ հաճախ պատահում էր չորեքշաբթի օրերը, ― զբոսնել բակում, իմ դուրս գալուն սպասելով։ Ահա այստեղ նա ծանոթացավ դոկտորի ջահել ամուսնու հետ, որ վերջերս սովորականից ավելի գունատ էր, ավելի տխուր և շատ սակավ էր երևում մեզ, թեև առաջվա պես սիրուն էր։ Այն օրից սկսած մր․ Դիկը համարձակություն առավ ոչ միայն բակում, այլև դասարանում անգամ սպասելու ինձ։ Դասարան մտնելիս նա նստում էր անկյունում միշտ միևնույն աթոռի վրա, որը և այս պատճառով «Դիկ» էր կոչվել։ Աթոռի վրա հանդարտ նստած, գլուխը առաջ հակելով, ալևորը մեծ ուշադրությամբ ականջ էր դնում դասերին և ակնածում մանավանդ այն առարկաներից, որ ինքը երբեք չէր սովորել։
Այս ակնածության մի մասը նա ընծայում էր դոկտորին, որի նման գերիմաստ ու նրբամիտ փիլիսոփա, իր կարծիքով, դեռ ոչ մի դար չէր տեսել։ Ամիսներ անցան, մինչև որ մր․ Դիկը վստահաբար գլխարկը չհանած խոսեց նրա հետ։ Մինչև անգամ այն ժամանակ, երբ նրանք արդեն մտերմացել էին և ժամերով միասին ման էին գալիս բակի այն մասում, որ «Դոլտորի «Դոկտորի ճեմելիք» էր կոչվում, մր․ Դիկը, մերթընդմերթ դոկտորի անհուն իմաստությունն ու գիտությունը արժանապես հարգելու համար, իր գլուխը մերկացնում էր։ Արդյոք ի՞նչ դիպվածով, այս զբոսանքների ժամանակ դոկտոր Ստրոնգն առաջին անգամ առիթ գտավ բարձր ձայնով քաղվածքներ կարդալ իր հռչակավոր բառարանից, ― չկարողացա երբեք իմանալ․ երևի կարծեց, թե ձայնով կարդալն ու լռիկ կարդալն միևնույն է։ Ինչևիցե, այս բանը սովորություն դարձավ, և մր․ Դիկը, որ լսում էր նրան զվարթագին դեմքով, պարծանքով ու բերկրանքով համոզվեց, որ դոկտորի բառարանից սքանչելի գիրք աշխարհումս ոչ եղել է, ոչ էլ կա։
Երբ հիշում եմ, թե ինչպես էին նրանք մեր դասարանի պատուհանների տակ զբոսնում ― հիշում եմ մերթ ժպտալով, մերթ գլուխը շարժելով ձեռագիրը կարդացող դոկտորին և հիացմամբ նրան ականջ դնող, բայց և խրթին բառերի թևի վրա աստված գիտե մտքերով ո՞ւր սավառնող մր․ Դիկին, ― չեմ կարող չասել, որ այդպիսի ակնապարար ու հաճելի պատկեր ես կյանքումս չեմ տեսել։ Ինձ թվում է, որ եթե նրանք կարողանային հավիտյան այնպես հանդարտ ու հեզիկ ճեմել, աշխարհս ավելի հանգիստ կլիներ և նրանց զբոսանքից բոլորիս համար ավելի օգուտ կծագեր, քան հազար ու հազար մեծաշառաչ դեպքերից։
― Դա մի խրթին հեղինակ է, չէ՞։
― Այո՛, երբեմն խրթին է ինձ համար, ― ասաց Ուրիասը։ ― Սակայան Սակայն մի ընդունակ մարդու ինչպե՞ս կթվա՝ այդ չգիտեմ։
Յուր աջ ձեռքի երկու ոսկրոտ մատներով կզակի վրա զարկելուց հետո նա ասաց․
― Այդ մասին ամենևին չեմ կասկածում, մաստր Կոպպերֆիլդ, ամենևին։
Ուեոմն Ուրեմն ինչո՞ւմն է արգելքը։
― Հենց այն բանում, որ այնչափ չնչին մարդ եմ։ Դուք ինձնից այնքան բարձր եք, որ չեք էլ կարող իմ գոյությունը հասկանալ։ Շատ շնորհակալ եմ․ չեմ ուզում գիտություն ստանալով, ուրիշներին վիրավորել։ Ես իմ չափը լավ գիտեմ․․․ Ահա մեր խոնարհ տնակը, մաստր Կոպպերֆիլդ։
Ես նկատեցի, որ մրս․ Հիպը հետզհետե մոտենում է ինձ, իսկ Ուրիասը քիչ֊քիչ ձգտում է ճիշտ իմ դիմացը տեղ ընտրել։ Երկուսն էլ մրցում էին սեղանի ամենալավ ուտելիքներով մեծարել ինձ։ Սեղանի վրա թեև ընտիր բան չկար, բայց մոր և որդու ուշադրությունն ինձ համար թանկ էր։ Նախ և առաջ նրանք սկսեցին տատերից խոսել, ես էլ իմ տատի մասին մի քանի բան պատմեցի, հետո հերթը մայրերին ու հայրերին հասավ, ես էլ իմ ծնողների մասին մի քանի բան ասացի․ այնուհետև մրս․ Հիպը խորթ հայրերին առաջ քաշեց, ես էլ սկսեցի իմի մասին բան պատմել, բայց իսկույն էլ ձայնս կտրեցի, որովհետև տատս պատվիրել էր լռություն պահել նրա մասին։ Բայց մի փափուկ խցան միթե կարո՞ղ է երկու խցանահանի միաբան ջանքերին դիմանալ, կամ թե մի տկար ատամ՝ մի զորեղ աքցանի ամուր քաշելուն դիմադրել և կամ մի փոքրիկ գնդակ՝ երկու գնդահարի հարվածներին հակառակել։ Մրս․ Հիպը և Ուրիասը ինչ֊որ կամեցան՝ արին ինձ, և քիչ֊քիչ իմ բերանից այնպիսի բաներ դուրս քաշեցին, որ ամենևին մտադիր չէի պատմելու։ Այսօր անգամ ամաչելով պիտի ասեմ, որ նրանց հաջողության պատճառը իմ մանկական հիմարությունն էր․ ես հպարտանում էի մեր մտերմական խոսակցությամբ ու կարծում, թե իրոք երկու արգո հյուրնկալների պատրոնն եմ։
Մայրն ու որդին իրար հետ շատ սիրով էին, և այս սերը իբրև մի բնական ու սրտաշարժ երևույթ ազդեց վրաս․ սակայն ոչ նվազ ազդեց և այն արվեստական վարպետությունը, որով նրանք իրար միտքն իսկույն ևեթ ըմբռնում էին։ Բավական է, որ մեկը միայն մի բառ ասեր, որպեսզի մյուսն անմիջապես բանի էությունը հասկանար և ըստ այնմ շարունակեր։ Երբ այլևս անձիս մասին իմ միջից դուրս որսալու բան չմնաց (Մեորդստոնի ու Գրինբիի մոտ վարած կյանքիս ու վերջին արկածներիս պատմությունը թաքցրել էի), մայրն ու որդին մր․ Ուիկֆիլդին ու Ագնեսին անցան։ Ուրիասն առաջինը գնդակ գցեց մրս․ Հիպին, մրս․ Հիպը գնդակը բռնեց և ետ նետեց Ուրիասին, Ուրիասը մի քանի վայրկյան պահեց նրան և նորից մոր կողմը շպրտեց․ և այս խաղը նրանք այնպես արագ շարունակեցին, որ ես բոլորովին շփոթվեցի և էլ ոչինչ չէի հասկանում։ Գնդակն անդադար փոխվում էր, հազար ու մի ձև ստանալով։ Մերթ նա մր․ Ուիկֆիլդն էր, մերթ Ագնեսը, մերթ մր․ Ուիկֆիլդի արժանիքը, մերթ իմ զգացումը դեպի Ագնեսը, մերթ մր․ Ուիկֆիլդի զգացմունքն ու եկամուտը, մերթ մեր տնային կյանքը, մերթ մր․ Ուիկֆիլդի խմած գինին, խմելու պատճառը և ափսոսանքը, թե ինչու է խմում, մերթ մի բան, մերթ ուրիշ բան և վերջապես միանվագ ամեն բան։ Եվ թեպետ այդ միջոցին ես տրամադիր չէի ուրիշ բան անել, միայն քիչ մասնակցել մոր և որդու խոսակցությանը, ― որպեսզի լռությունս գոռոզություն չհամարվի և իմ պատվաբեր ներկայությամբ նրանց խոնարհության զգացմունքը չվիրավորվի, ― բայց հետզհետե մեկ մի բան, մեկ ուրիշ բան դուրս տալով, այնքան բաներ ասացի, որ ամենևին չպիտի ասեի, և տեսա, որ Որիասի Ուրիասի շարժուն պինչերը զվարթությունից շուտ֊շուտ փակվում են ու բացվում։
Վերջապես վրաս նեղություն եկավ և արդեն ուզում էի հեռանալ, երբ փողոցով անցնող մի պարոն կիսաբաց դռան մոտով անցնելիս արագ սահեց, ետ եկավ, կանգնեց, ներս նայեց ու սենյակը մտավ գոչելով․
― Ի՞նչ բանի վրա, տիկին։
― Քարածխի վրա, մաստր Կոպպերֆիլդ, այսինքն՝ քարածխի առևտուր սկսի։ Մր․ Միկաբրը հարցուփորձ արեց և տեսավ, որ իր ձիրքերի պես մարդու համար կարող է մի ձեռնտու ասպարեզ բացվել Միդուեի հանքերում։ Այնուհետև բնականաբար հարկ եղավ անձամբ տեսնել Միդուեն, և մենք այնտեզ այնտեղ գնացինք։ Ասում եմ մենք, մաստր Կոպպերֆիլդ, ― ավելացրեց մրս․ Միկաբրը հուզվելով, ― որովհետև ես ոչ մի ժամանակ ամուսնուս մենակ չեմ թողնի։
Ես հիացում ու հավանություն հայտնեցի։
Տատս ու ես երկար խորհրդակցություններ ունեցանք, թե ինչպիսի ասպարեզ ընտրեմ։ Մի տարուց ավելի է, որ ջանում էի մի բավարար պատասխան տալ նրա հաճախ կրկնած հարցին, թե «Ի՞նչ կոչում պիտի ընտրես»․ սակայն մի որոշ կոչման համար սրտիս մեջ ոչ մի հակում չէի գտնում։ Երբեմն մտածում էի՝ վատ չէր լինի, եթե մի գերբնական ներշնչումով նավարկության արվեստին հմտանայի և իբրև մի սրընթաց նավի նավապետ աշխարհի շուրջը պտտվեի, փառավոր գյուտեր անելով․ բայց որովհետև մի այդպիսի գերահրաշ ներշնչում չունեի, ստիպված էի մի ուրիշ ասպարեզով բավականանալ, որ իմ տատից դրամական մեծ զոհաբերություն չպահանջեր, և պարտքս այդ ասպարեզում կատարել, ինչ էլ լիներ այդ պարտքը։
Մր․ Դիկը մեր խորհուրդներին միշտ ներկա էր ամենազգոն լրջամտությամբ։ Նա միայն մի անգամ համարձակվեց կարծիք հայտնել, և (չգիտեմ թե ի՞նչ էր անցել մտքով) հանկարծ առաջարկեց, որ ես կաթսայագործ դառնամ։ Այդ առաջարկից տատս այնպես դժգոհ մնաց, որ մր․Դիկը մր․ Դիկը այլևս սիրտ չարեց երկրորդ անգամ որևէ կարծիք հայտնել, այլ գրպանի արծաթները հնչեցնելով, լուռ սպասում էր, թե տատիկս ի՞նչ կասի։
― Գիտե՞ս՝ ինչ կա, սիրելի Տրոտ, ― ասաց տատս մի առավոտ, ծննդյան տոների միջոցին, ― որովհետև այս դժվար խնդիրը դեռ չենք լուծել և պետք է զգուշանալ, որ սխալ չանենք, ուրեմն շտապելու փոխարեն՝ լավ կլինի փոքր֊ինչ սպասենք ու շունչ քաշենք։ Այս միջոցին դու կաշխատես խնդիրը մի նոր տեսակետից աչքի անցնել, բայց լրջորեն, և ոչ իբրև աշակերտ։
― Մանավանդ որ, ― ասաց տատս, ― նրան հարկավոր է հիշատակարանը վերջացնել։
― Այո՛, այո՛, ― շտապով հաստատեց մր․Դիկը։ մր․ Դիկը։ ― Ես վճռել եմ, Տրոտուդ, իսկույն ևեթ վերջացնել։ Արդեն ժամանակն է։ Եվ երբ վերջանա․․․ բոլորովին վերջանա ու տպարան գնա․․․ ― ասաց մր․ Դիկը մի վայրկյան լռելուց հետո, ― այն ժամանակ․․․ մի փառավոր ձուկ կխաշենք։
Շատ չանցած՝ տատս ինձ դրամով լի մի քսակ տվեց և օրհնությամբ ճանապարհ ձգեց։ Մեկնելուս րոպեին բազմաթիվ համբյուրների հետ մի քանի խորհուրդներ էլ ստացա նրանից։ Նա կրկնեց, թե որովհետև ուղևորությանս նպատակն է աշխարհ տեսնել ու փորձվել, ուստի լավ կլինի, եթե Սուֆֆոլկ գնալիս կամ այնտեղից ետ գալիս մի քանի օր Լոնդոնում մնամ։ Նրա սելով՝ ճանապարհս կարող էր երեք շաբաթ կամ մի ամիս տևել։ Կատարյալ ազատություն էր տրվում ինձ՝ անելու ինչ որ կամենամ, միայն պայմանով, որ չորս կողմս նայելուց ու մտածելուց զատ՝ ամեն բանի մասին շաբաթը երեք անգամ լիակատար տեղեկություն գրեմ իրեն։
Պարզ էր, որ բանս վատ է։ Շատ բարձր էի թռել․ պետք էր փոքր֊ինչ ցած իջնել։ Դիմեցի Տրեդլսի խորհրդին, և նա առաջարկեց կամաց֊կամաց թելադրել ինձ ճառերը, ստեպ֊ստեպ կանգ առնելով, ինչպես որ պահանջում էր իմ չիմանալը։ Այս սիրալիր օգնությունը շնորհակալությամբ ընդունեցի և այնուհետև երկար ժամանակ ու համարյա թե ամեն գիշեր․ հենց որ դոկտոր Ստրոնգի գրասենյակից ետ էի գալիս՝ մի մասնավոր պառլամենտի նման բան էինք սարքում Բուկինհեմի փողոցում։
Կցանկանայի որևէ տեղ մի ուրիշ այդպիսի պառլամենտ տեսնել։ Տատս ու մր․ Դիկը, հանգամանքներին նայելով, մերթ կառավարությունն էին ներկայացնում, մերթ ընդդիմադիր կուսակցությունը, իսկ Տրեդլսը, Էնֆիլդի «Ատենաբանով» կամ թե պառլամենտի պայքարների որևէ հատորով զինված՝ որոտալից պարսավ էր շանթում նրանց դեմ։ Սովորաբար Տրեդլսը՝ մի սեղանի մոտ կանգանած, ձախ ձեռքը գրքին դրած, որպեսզի էջը չկորցնի, և աջը գլխի առջև ճոճելով, ինչպես մի նորհայատ Պիտ, Ֆոքս, Շերիդան, Բեորկ, լորդ Կեստլրի, կոմս Սիդմաութ և կամ Քեննինգ, մր․ Դիկին ու տատիս չարաչար հարվածում էր անօրենության ու կաշառակերության ոճիրների համար, իսկ ես, նրա սեղանից փոքր֊ինչ հեռու, հուշատետրն առջևս բռնած՝ ամբողջ ջանքովս ճիգ էի թափում ետ չմնալ նրանից։ Մտքերի անհաստատության ու թեթևության կողմից ոչ մի եվրոպական քաղաքագետ չէր կարող գերազանցել Տրեդլսին։ Մի շաբաթվա ընթացքում նա ամեն տեսակ իրար ընդդեմ քաղաքական ուղղություններ ընդունեց և ամեն գույնի դրոշակ պարզեց։ Տատս, մի կանցլերի պես անշարժ, նրան մեկ֊մեկ ընդհատում էր․ «Շա՛տ լավ, շա՛տ լավ» կամ թե «Ո՛չ, ո՛չ» և կամ թե «Օ՜հ, օհ» գոչյուններով, և մր․Դիկըմր․ Դիկը, իբրև մի բուն գավառացի ջենտլմեն, անմիջապես միևնույնը կրկնում էր հրճվանքով։ Սակակյն մր․ Դիկն իր պառլամենտական ասպարեզի ընթացքում այնպիսի ահեղ ոճիրների մեջ ամբաստանվեց, այնպես խիստ մեղադրանքներ լսեց, որ հետզհետե սկսեց դողալ ու կարծեմ վերջ ի վերջո հավատաց, թե ինքն իրոք Մեծ Բրիտանիայի սահմանադրության կործանում ու պետության քայքայում սպառնացող մի չար բան արած չլիներ։
Շատ անգամ այս պայքարները մինչև կես֊գիշեր էինք շարունակում, մինչև իսկ ճրագների բոլորովին այրվելը։ Մեր ջանքերի հետևանքն այն եղավ, որ ես սկսեցի համարյա թե Տրեդլսի հետ հավասար ընթանալ, և հաղթանակս կատարյալ կլիներ, եթե միայն իմ խզմզած գծերի իմաստը գոնե փոքր֊ինչ հասկանայի։ Սակայն դժբախտաբար, երբ փորձում էի կարդալ դրանք, այնքան բան էի հասկանում, ինչքան որ կհասկանայի թեյի տուփերի երեսին գծված չինական նշաններից և կամ այն ոսկեգիր տառերից, որ կարելի է տեսնել դեղարաններում շարված կարմիր ու կանաչ շշերի վրա։
Արդյոք այդ մասին ի՞նչ էր մտածում նա և կամ թե ի՞նչ էր դիտել, չէի կարող բացատրել, ինքն էլ անշուշտ, չէր բացատրի։ Սակայն, ինչպես արդեն ասել եմ ներկա պատմության ընթացքում, մր․ Դիկի սերը դեպի դոկտորն անսահման էր և հայտնի է, որ ամեն ճշմարիտ հակումի մեջ դեպի մարդը, նույնիսկ մի ստորին անասունի կողմից, մի նուրբ զգայություն կա, որ ամենավսեմ խելքից ավելի սրատես է։ Մր․ Դիկը, եթե կարելի է այսպես ասել, սրտի խելք ուներ, և դրանով էր ճշմարտության ճառագայթը նշմարվում։
Ազատ ժամերին մր․ Դիկը նորից սկսեց հպարտ ման գալ դոկտորի հետ նրա փոքրիկ պարտեզի մեջ, ինչպես սովոր էր մի ժամանակ Կենտրբրիի ճեմելիքում անել, և շատ չանցած իր բոլոր ազատ ժամերն այդ զբոսանքին նվիրեց։ Եթե առաջ նա երջանիկ էր, երբ դոկտորը նրան մի բան կարդար երևելի բառարանից, այժմ բոլորովին դժբախտ էր, եթե դոկտորը գիրքը գրպանից չհաներ որևէ բան կարդալու համար։ Երբ դոկտորն ու ես զբաղված էինք լինում սենյակում, մր․Դիկը մր․ Դիկը գալիս էր մրս․ Ստրոնգի հետ զբոսնելու, նրա ծաղիկները ջրելու, ածուները մաքրելու։ Հավատացած եմ, որ նա մեկ ժամում տասը բառ էլ չէր ասի՝ բայց և այնպես նրա հանգիստ հոգատարությունն ու հոժարափույթ ուշադրությունը անմիջապես արձագանք էին գտնում կնոջ և մարդու սրտի մեջ․ թե՛ մեկն ու թե՛ մյուսը զգում էին, որ սիրում են նրան ու նրանից սիրված են։ Այս կերպով էր, որ նա կարողացավ, ― ինչ որ նրանից զատ դեռ ոչ ոքի չէր հաջողվել գլուխ բերել, ― միության կապ հանդիսանալ երկուսի միջև։
Երբ մտածում եմ նրա մասին և մտաբերում նրա լուրջ երեսը, դոկտորի հետ ետ ու առաջ ման գալը, բառարանի ամեն մի խրթին բառից հրճվելը, երբ հիշում եմ, թե ինչպես էր իր ահագին ջրի ցնցուղն Աննիի հետևից տանում և անսպառ համբերությամբ բույսերը մաքրելու չոքում, իր ամեն մի արարքի մեջ լեդիին հաճոյանալու քնքուշ փափագ ցույց տալով, ― և ոչ մի փիլիսոփայի չէր հաջողվի, ― ցնցուղի ամեն մի ծակից համակրություն, հավատարմություն, անձնվեր գութ ծորելով, երբ միտքս է գալիս, որ նա, իր բարեկամների ներքին վշտով համակված, այլևս զգաստության ճանապարհից չէր շեղվում։ Թշվառ Կառլոս Առաջնին այլևս իր հետ չէր բերում, ծառայելու սուրբ պարտքից ոչ մի անգամ չէր թերանում, ոչ մի անգամ չէր մտածում, թե դոկտորի տանը մի թյուր բան կա, որ անհրաժեշտ է ուղղել, ― այդ բոլորը հիշելիս ես իրավ ամաչում եմ, որ երբեմն մր․ Դիկին հիվանդամիտ եմ համարել, ― ես, որ նույնիսկ առողջ մտքովս տեղիք չունեի պարծենալու նրա առջև։
Մր․ Դիկը թաշկինակը հանեց ու աչքերը սրբեց։ Հետո մեծ խնամքով ծալեց այն, կամաց սեղմեց ու գրպանը դրեց, կարծես տատիս էլ նրա հետ միասին թաքցնելով։
― Ահա դուք կրթված մարդ եք, Տրոտուդ, ― ասաց մր․Դիկը։ մր․ Դիկը։ ― Շատ ուսյալ եք և լավ գիտեք, թե դոկտորը որքա՜ն գիտուն, իմաստուն է։ Միշտ տեսնում եք, թե որքա՜ն է ինձ հարգում։ Նա իր գիտությամբ չի հպարտանում, համեստ է, մարդասեր է, կարեկից է մինչև անգամ ապուշ Դիկին, որ ոչ մի բան չգիտի։ Անցյալ օրը ես, նրա անունը մի թերթիկի վրա գրելով, ֆռռանիս հետ դեպի երկինք բաց թողի, ուր արտույտներն են սավառնում։ Ֆռռանս ուրախ էր, որ նրա հետ ճախրում է, և երկինքն էլ ավելի պայծառ էր։
Ես հիացրի մր․ Դիկին, սրտանց նրան ասելով, թե դոկտորը մեր խորին ակնածության ու հարգանքի արժանի անձ է։
― Որովհետև որոշել էինք շատ բան չասել սկզբում, տատս փոքր֊ինչ շփոթվեց։ «Ագնես» անունը լսելուն պես նա իմ վրա մի հուսալից ակնարկ նետեց, բայց տեսնելով, որ ես սովորականի պես հանգիստ եմ, ակնոցը զայրույթով հանեց ու նրանով քիթը շփեց։
Այնուամենայնիվ, նա Ագնեսին շատ սիրալիր ընդունեց, և բոլորս միասին լուսավոր սեղանատունն իջանք ընթրելու։ Տատս երկու֊երեք անգամ ակնոցը քթին դրեց ինձ նորից դիտելու, բայց այդքան անգամ էլ դժգոհ֊դժգոհ ներքև քաշեց ու նրանով քիթը շփեց, ի մեծ այլայլումն մր․Դիկիմր․ Դիկի, որ լավ նշան չէր համարում այդ շարժումը։
― Ի դեպ, տատիկ, ― ասացի ես ընթրիքից հետո, ― արդեն խոսել եմ Ագնեսի հետ այն ձեր ասած բանի մասին։
Վստահելի
1396
edits