Changes

Խեղճ մարդիկ

1 byte removed, 18:57, 11 Օգոստոսի 2015
Յես արդեն գրել եմ ձեզ այստեղի Թերեզայի մասին,― նույնպես թե՛ բարի, թե՛ հավատարիմ կին ե։ Իսկ ինչքա՜ն յես անհանգստանում եյի մեր նամակների մասին։ Ինչպե՞ս պետք ե նրանք տեղ հասնեյին։ Բայց ահա մեր բախտից տերն ուղարկեց մեզ Թերեզային։ Բարի, համեստ, սուս ու փուս կին ե։ Բայց մեր տիրուհին պարզապես անխիղճ ե։ Ինչ բանի ասես չի դնում, կարծես փալաս լինի։
Հապա մի տեսնեք՝ ի՛նչ վորջի մեջ եմ ընկել յես, Վարվառա Ալեքսեևնա։ Բնակարան եմ ասում, ե՜։ Առաջ, խո գիտեք, ինչպես փակ եյի ապրում,― հանգիստ, խաղաղ, ճանճը վոր թռչեր, ձայնը կլսվեր։ Իսկ այստեղ աղմուկ, ճիչ, աղաղակ։ Դուք դեռ չգիտեք ել, թե այս բոլորն ինչպես ե սարքված այստեղ։ Յերևակայեցեք, որինակ, մի յերկար միջանցք, բոլորովին մութ և անմաքուր։ Աջ կողմը խուլ պատ ե, իսկ ձախ կողմը՝ դռներ ու դռներ, բոլորը մի շարքի վրա ձգված, ինչպես հյուրանոցում։ Ամեն մի դուռ մի սենյակ յե, և ամեն մի սենյակում յերկու-յերեք հոգի յեն ապրում։ Կարգապահություն ասած բանը մի հարցնեք ― Նոյան տապան։ Ասենք՝ կարծես լավ մարդիկ են, բոլորն ել այնպես կրթված, գիտնական։ Կա մի աստիճանավոր (նա ինչ վոր մի տեղ գրական մասումն ե) կարդացած մարդ ե․ խոսում ե հա՛մ Հոմերոսի, հա՛մ Բրամբեուսի, համ ել զանազան հեղինակների մասին․― խելոք մարդ ե։ Յերկու սպա յեն կենում և շարունակ թուղթ են խաղում։ Մի միչման ե կենում, մի անգլիացի ուսուցիչ ե կենում։— Կացեք, յես ձեզ կզվարճացնեմ, ջանիկս․ ապագա նամակիս մեջ կնկարագրեմ նրանց զավեշտական կերպով, այսինքն, ինչ են նրանք ըստինքյան, ամենայն մանրամասնությամբ։ Մեր տիրուհին շատ փոքրիկ և անմաքուր պառավ ե, ամբողջ որը ման ե գալիս չուստերով ու խալաթով, և ամբողջ օրը բղավում ե Թերեզայի վրա։ Յես ապրում եմ խոզանոցում, կամ ավելի ճիշտ կլինի՝ ասեմ ահա, թե ինչպես․ այստեղ խոհանոցի կողքին մի սենյակ կա (իսկ մեզ մոտ, պետք ե ձեզ նկատեմ, խոհանոցը մաքուր ե, լուսավոր, շատ լավը), փոքր սենյակ, մի տեսակ համեստ անկյուն... այսինքն՝ կամ ավելի լավ ասեմ, խոհանոցը մեծ ե, յերեք պատուհանով. ինձ համար պատի յերկայնքով միջնորմ կա, այնպես վոր դուրս ե գալիս դարձյալ մի հավելյալ սենյակ, ընդարձակ, հարմար. պատուհան ել կա և ամեն բան,- մի խոսքով՝ բոլոր հարմարությունները։ Ահա այս ե իմ անկյունը։ Մի՛ մտածեք, ջանիկս, թե այստեղ վորևե ուրիշ բան և խորհրդավոր իմաստ լիներ, թե ահա, իբր թե, խոհանոց ե, այսինքն՝ յես գուցե և հենց այս սենյակում միջնորմի հետևն եմ կենում, բայց այդ վնաս չունի. յես ինձ համար ամենքից առանձին եմ ապրում, կամաց-կամաց և ականջս դինջ։ Դրել եմ ինձ համար մահճակալ, սեղան, կամոդ, մի զույգ աթոռ, սրբի պատկեր եմ կախել։ Ճիշտ ե՝ կան սրանից ել լավ բնակարաններ, գուցե ավելի լավերն ել կան, բայց հարմարությունն ե գլխավորը. չե՞ որ յես այս բոլորը հարմարության համար եմ արել, և դուք մի կարծեք, թե ուրիշ վորևե բանի համար։ Ձեր պատուհանը դիմացս ե, բակով բաժանված. բակն ել նեղլիկ ե, ձեզ անցնելիս տեսնում եմ և ուրախանում իմ խեղճ ու կրակ մենակությանս մեջ, համ ել եժան ե։ Մեզանում, այստեղ, ամենահետին սենյակը՝ ճաշով արժե 35 ռուբլի ասիգնացիայով։ Գրպանիս չի գալիս։ Իսկ իմ բնակարանն արժե յոթ ռուբլի ասիգնացիայով, ճաշն ել հինգ ռուբլի, բոլորը՝ 24 ու կես, իսկ առաջ ուղիղ 30 եյի վճարում և այդ պատճառով շատ բանից զրկում եյի ինձ. թեյ խմում եյի վոչ միշտ, իսկ հիմի ահա թե՛ թեյի, թե՛ շաքարի փող եմ շահում։ Գիտեք, հարազատս, թեյ չխմելը մի տեսակ ամոթ ե. այստեղ բոլորն ել ունևոր մարդիկ են, այնպես վոր՝ ամոթ ե։ Ուրիշների աչքին յերևալու համար ե վոր խմում եմ, Վարինկա, յերևալու, տոնը պահպանելու համար, իսկ ինձ վոր մնա՝ մեկ ե ինձ համար, յես պահանջկոտ չեմ։ Հաշիվ արեք՝ գրպանի փող - շատից քչից հո պետք ե —— ասենք՝ հենց կոշիկների համար, վերարկուի համար, տակը շա՞տ բան կմնա։ Ահա և իմ ամբողջ ռոճիկը։ Յես չեմ ել տրտնջում և գոհ եմ։ Բավական ե։ Ահա արդեն միքանի տարի բավական ե. պարգևներ ել լինում են։- Դե, մնաք բարով, իմ հրեշտակիկս։ Յես ձեզ համար գնեցի մի զույգ ծաղկաման, մեկի մեջ՝ հինածաղիկ, մյուսի մեջ՝ խորդենի։ Թանգ չեր։ Իսկ դուք, գուցե, հափրուկ ել եք սիրում։ Հափրուկ ել կա, դուք գրեցեք, բայց գիտե՞ք, վորքան կարելի յե ամեն ինչ մանրամասն գրեցեք։ Ասենք՝ դուք ուրիշ բան չկարծեք և չկասկածեք, ջանիկս, իմ մասին, վոր յես այսպիսի սենյակ եմ վարձել։ Վոչ, այս հարմարությունն ե ստիպել և մենակ հարմարությունն ե հրապուրել ինձ։ Չե՞ վոր յես, ջանիկս, փող եմ հավաքում, հետ եմ գցում, յես փող ունեմ։ Դուք մի նայեք, վոր յես այսպես սուսուփուս մարդ եմ, վոր կարծես թե ճանճը թևով վոր խփի ինձ, վեր կգցի։ Վոչ, ջանիկս, յես ինձ գիտեմ պահել և բոլորովին այնպիսի բնավորություն ունեմ, վորպիսին վայել ե հաստատակամ և անխռով հոգու տեր մարդուն։ Մնաք բարով, իմ հրեշտակիկս։ Նամակս համարյա թե յերկու թերթ բռնեց, այնինչ վաղուց ժամանակ ե ծառայության գնալու։ Համբուրում եմ ձեր մատիկները, ջանիկս և մնում եմ՝
Ձեր ամենախոնարհ ծառա և ամենահավատարիմ բարեկամ
Ձեր
:::''Վարվառա Դոբրոսելովա''։
Վստահելի
1318
edits