Changes

Հորդուբալ

Ավելացվել է 8222 բայտ, 15:17, 18 Օգոստոսի 2015
/* V */
― Ինչ արած, ― կրկնում թ Հելնայը։ ― Իսկ մի ավանակ գտնում է, որ սա պարզ դեպք է․․․
 
 
===VI===
 
 
Այն բանկան, որի մեջ դրված էր Հորդուբալի սիրտը, ճանապարհին ճաքեց, և ամբողջ սիրտը հոսեց։ Սիրտը գիտնական այրի լաբորատորիա հասավ անչափ վատ վիճակում։
 
― Նորի՞ց ինչ֊որ բան են ուղարկել, ― վրդովվեց փորձագետը, ճերմակահեր մի պարոն։ ― Ի՞նչ է գրված այդ թղթի մեջ։ «Հայտնաբերված է ծակոտված վերք»։ Ա՜խ, այդ գյուղական հեքիմները։
 
Գիտնական հեղինակությունը հառաչեց վշտացած ու հեռվից֊հեռու աչքերը տնկեց Հորդուբալի սրտի վրա։
 
― Գրեցեք, ծակոտված վերքը բացառվում է, անցքը շատ է փոքր։ Սրտամկանը խոցված է փոքրակալիբր գնդակով։ Եվ շուտ աչքիցս չքացեք։
 
 
― Համեցեք, նամակ Պրագայից, ― ողջունեց Հեյնալը Ռիբարիից վերադարձած Բիհլին։ ― Ի գիտություն ձեզ, Կարել Հորդուբալը ոչ թե ծակված է, այլ սպանված փոքրակալիբր հրացանով։ Այ թե բանն ինչ է։
 
Բիհլի ձեռքերը թուլացան։
 
― Իսկ ի՞նչ է ասում մեր դոկտորը։
 
― Ինչ է ասո՞ւմ։ Սաստիկ հայհոյում է։ Ինչ է, չգիտե՞ք նրան։ Եվ իրենն է պնդում։ Այսպես, ուրեմն, փոքրակալիբր հրացան։ Փնտրեցեք փոքրակալիբր հրացան ունեցող մարդուն, Բիհլ։
 
Բիհլը սաղավարտը շպրտեց անկյուն։
 
― Հելնայ, ես այսպես չե՛մ թողնի, ― սպառնաց նա։ ― Ոչ ոքի թույլ չեմ տա այս գործը խճճել։ Աստված իմ, համարյա ամեն ինչ պատրաստ էր, ամեն բան համընկնում էր, և ահա, խնդրեմ։ Մի՞թե սրանով կարելի է դատարան գնալ։ Սիրելի մարդ, ո՞րտեղից ճարենք փոքրակալիբր հրացան։
 
Հելնայը ուսերն է թոթվում։
 
― Այ տեսնում եք։ Եվ այդ բոլորն այն պատճառով, որ դուք թույլ չտվիք խեղճ Հորդուբալին հոգին աստծուն ավանդել թոքերի բորբոքումից։ Ինքներդ եք մեղավոր՝ դուք և դոկտորը։
 
Բիհլը կատաղած նստում է աթոռին։
 
― Այդ անիծյալ նամակն իմ ամբողջ բավականությունը փչացրեց։ Ամենամեծ բավականությունը այս օրերի ընթացքում։
 
― Այդ ո՞րը։
 
― Ես գտա դոլարները, ավելի քան յոթ հարյուր դոլար։ Եվ քսակը։ Ռիբարիում, չարդախի գերանի տակ։
 
Հելնայը զարմանքից մինչև իսկ ծխամորճն է բերանից հանում։
 
― Այ դա հիանալի՜ է, Կարլուշա, ― հավանությամբ ասում է նա։
 
― Բայց այ թե երկար փնտրեցի։ ― Բիհլը շունչը ետ է բերում։ ― Գիտե՞ք որքան քաշ եկա Ռիբարիում։ Քառասունվե՜ց ժամ։ Հաշվեցի։ Ոչ մի շյուղ հանգիստ չեմ թողել, տակնուվրա եմ արել ամեն ինչ։ Շտեպանն իր ալիբիով տապալվեց։ Ինչ եք կարծում, Հելնայ, սա երդվյալների համար բավական չէ՞։ Փողը գտնվեց, Շտեպանի գնած ալմաստը նույնպես վատ ապացույց չէ, բացի դրանից, ցուցմունքների հակասականությունը։ Ստացվում է ավարտված վերսիա, հը՞։
 
― Նույնիսկ չորս վերսիա, ― համաձայնում է Հելնայը։
 
Բիլհը ձեռքն է թափ տալիս։
 
― Ի՞նչ չորս։ Առկա է սովորական, շարքային, զզվելի մի սպանություն՝ ի սեր դրամի։ Հելնայ, ես ձեզ կպատմեմ ամեն ինչ, ինչպես որ եղել է։ Հորդուբալը գիտեր, որ Մանյան իր կնոջ սիրեկանն է, ու վախենում էր նրանից։ Ահա թե ինչու էր նա փողերն իր մոտ պահում, ահա թե ինչու Մանյային նշանեց իր Հաֆյայի հետ, ահա թե ինչու վերջիվերջո վռնդեց նրան ու փակվեց գոմում։ Միանգամայն պարզ մի դեպք է։
 
Հելնայը մտախոհ թարթում է աչքերը։
 
― Կարլուշա, իսկ ես շարունակ մտածում եմ ձիերի մասին։ Շտեպանը ձիեր սիրում է․․․ Նրա գլխում մի միտք կա միայն՝ ինչպես հող գնել ու երամակ պահել։ Իսկ այստեղ, Հորդուբալի մարգագետինների կողքին, մի հողամաս էր վաճառվում։ Մանյան, երևի, ուզում էր, որ Հորդուբալը գնի այն, իսկ նա՝ չէ որ չէ։ Եվ փողերը թաքցնում է թևի տակ։ Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ իսկական պատճառը հենց սա է։
 
Դե, գիտեք, էշը չէ, պոչն է։ Այսպես թե այնպես, ստացվում է, որ փողի համար է։ Միայն ո՛չ Պոլանայի սիրուց։
 
― Ո՞վ գիտե․․․
 
― Չէ, թողեք այդ, Հելնայ։ Դուք հին, ջանասեր աշխատող եք ու ճանաչում եք գյուղը, իսկ ես երիտասարդ եմ և, գրողը տանի, մի քիչ գլուխ եմ հանում կանանցից։ Ես այդ Պոլանային տեսել եմ՝ լղար, ոչ գեղեցիկ կին է, հետն էլ պառաված։ Ճիշտ է, նրանց միջև կապ եղել է, բայց ես կարծում եմ, որ այդ կնոջ վրա թանկ է նստել։ Հելնայ, Հորդուբալը նրա համար չէր զոհվի, նրա համար Շտեպանը սպանության չէր գնա։ Իսկ դրամի համար՝ այո։ Դա ցերեկվա լույսի պես պարզ է։ Հորդուբալը գյուղական ժլատ էր։ Պոլանան չէր համբերում ժառանգությունն ստանալու, որպեսզի սիրեկանին պահեր, իսկ Շտեպանը փողի սիրահար է՝ ահա և բոլորը։ Հելնայ, ասում եմ ձեզ, որ այստեղ ռոմանտիկայի նշույլ անգամ չկա։ ― Բիհլը ճթացնում է մատները։ ― Կեղտոտ ու միանգամայն պարզ պատմություն է, բարեկամս։
 
― Հիանալի կերպով սիստեմի է բերված, կեցցեք, Բիհլ, ― գովեց Հելնայը։ ― Ավելի վատ չի, քան պարոն դատախազի սիստեմը։ Ձեզ մոտ ամեն ինչ այնպես հասարակ է ստացվում․․․
 
Բիհլը լայն ժպտաց, շոյված զգալով իրեն։
 
― ․․․ Բայց և այնպես, Կարել իմ կարծիքով ավելի հասարակ կլիներ, եթե Հորդուբալը մեռներ աստծու կամքով։ Թոքերի բորբոքում, և ամեն։ Այրին կամուսնանար Շտեպանի հետ, երեխա կունենային․․․ Բայց այսպիսի հասարակ տարբերակը ձեզ չի գոհացնում, Բիհլ։
 
― Ոչ։ Ինձ գոհացնում է ճշմարտությունը, Հելնայ։ Հասնել ճշմարտության՝ այս է իսկական տղամարդու խնդիրը։
 
Հելնայը մտախոհ աչքերն է թարթում։
 
― Իսկ դուք համոզվա՞ծ եք, Կարել, որ գտել եք այն, այդ իսկական ճշմարտությունը։
 
― Է՛խ, թե մախաթն էլ գտնեի․․․
 
 
 
 
==Երրորդ մաս==
Ադմին, Վստահելի
1876
edits