Օգնություն:Գլխացանկ
Օգնության էջեր |
Օգնության էջերը տրամադրում են ձեռնարկներ, ուսումնական հրահանգներ և ընդհանուր տեղեկատվություն Գրապահարանի մասին, որոնք բաժանված են ըստ ստորև բերված բաժինների։ Եթե դուք նորեկ եկ Գրապահարանում, տեղեկությունների ծավալը կարող է վհատեցնող լինել. Օգնություն: Ներածությունը ներկայացնում է Գրապահարանը նորեկ մասնակիցներին և բացատրում, թե ինչպես ուսումնասիրել, խմբագրել, օգտագործել կայքի առանձնահատկությունները և նոր տեքստեր ավելացնել Գրապահարանում։
Խնդրում ենք հաշվի առնել, որ օգնության էջերը դեռ ավարտուն չեն, հետևաբար կոչ ենք անում ձեզ համբերատար լինել և հարցերի դեպքում չհապաղել դիմել հանրությանը Խորհրդարանի էջում։
Գրապահարանը հայերեն առաջնային աղբյուրների տեքստերի աճող հավաքածու է։ Գրապահարանում տեղադրվող տեքստերը պետք է լինեն հայերենով։ Գրապահարանի տեքստերի մեծ մասը պատկանում է հանրային սեփականությանը և պաշտպանված չէ որևէ հեղինակային իրավունքով կամ լիցենզիայով։ Սակայն որոշ տեքստեր կարող են պաշտպանված լինել հեղինակային իրավունքներով և թողարկված GNU Ազատ Փաստաթղթերի Լիցենզիայի ներքո։
Հղում | Նկարագրություն |
---|---|
Ընդհանուր ներածություն | Բացատրում է, թե ինչ է Գրապահարանը, և կրճատ ներկայացնում խմբագիրներին հասանելի գործիքները։ |
Գրապահարանի ընթերցումը և օգտագործումը | Զանազան գործիքներ, որոնք հեշտացնում են գործեր փնտրելն ու փոփոխություններին հետևելը։ |
Վիքիդարանի խմբագրում | Նկարագրում է ձևաչափման կոդերը։ |
Նոր տեքստերի ավելացում | Նկարագրում է ձևաչափման և ընդգրկման կանոնակարգերը։ |
Պատկերների ավելացում | Բացատրում է պատկերների վերբեռնման գործընթացը և էջերում պատկերների փակցման եղանակները։ |
Կատեգորավորում | Օգնում է մասնակիցներին որոշել, թե որ կատեգորիային է պատկանում որևէ գործ։ |