Changes
===ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՊԱՐԲԵՐԱՇՐՋԱՆԸ===
Վերցնենք երկու ձեռնարկաճյուղ, որտեղ հավասարամեծ աշխատօր, ասենք՝ տասժամյա աշխատապրոցես կա, օրինակ, բամբակամանությանն ու շոգեկառքերի արտագդությունը։ արտադրությունը։ Մեկ ճյուղի մեջ օրական, շաբաթական մատակարարվում է մի որոշ քանակով պատրաստի արդյունք, բամբակամանվածք. մյուսում աշխատապրոցեսը պետք է կրկնվի գուցե երեք ամիս շարունակ, որ մի պատրաստի արդյունք, մեկ շոգեկառք արտադրվի։ Մի դեպքում արդյունքը բաժանելի բնություն ունի, և օրվա կամ թե շաբաթվա մեջ միևնույն աշխատանքը նորից է սկսվում։ Մյուս դեպքում աշխատապրոցեսը շարունակական է, ընդգրկում է մի երկար թիվ օրական աշխատապրոցեսների, որոնք իրենց միացմամբ, իրենց գործառնության շարունակականությամբ տալիս են մի պատրաստի արդյունք ավելի երկար ժամկետից հետո միայն։ Թեև օրական աշխատապրոցեսի տևողությունն այստեղ միևնույնն է, բայց մի շատ նշանավոր տարբերություն է լինում արտադրական ակտի տևողության մեջ, այսինքն կրկնվող այն աշխատապրոցեսների տևողության մեջ, որոնք անհրաժեշտ են արդյունքը պատրաստի մատակարարելու, իբրև ապրանք շուկա ուղարկելու, հետևաբար արտադրողական կապիտալից ապրանքակապիտալի փոխարկելու համար։ Հիմնական ու շրջանառու կապիտալի միջև եղած տարբերությունն այստեղ, որ ասես, գործ չունի։ Տվյալ տարբերությունը կլիներ նույն իսկ այն դեպքում էլ, եթե երկու ձեռնարկաճյուղում հիմնական ու շրջանառու կապիտալի հենց ճիշտ միևնույն համամասնությունները կիրառվեին։
Արտադրական ակտի տևողության այս տարբերությունները լինում են արտադրության ոչ միայն տարբեր ոլորտների միջև, այլև արտադրության հենց միևնույն ոլորտի շրջանակներում, նայած մատակարարելիք արդյունքի չափերին։ Մի սովորական բնակատուն ավելի կարճ ժամանակում է շինվում, քան մի խոշոր գործարան, ուստի և շարունակական աշխատապրոցեսների մի ավելի փոքր թիվ է պահանջում։ Եթե մեկ շոգեկառք շինելը երեք ամիս է նստում, մի զրահանավ շինելը նստում է մեկ կամ թե մի քանի տարի։ Հացահատկի արտադրությունը մոտավորապես մեկ տարի է պահանջում, եղջերավոր անասունի արտադրությունը՝ մի քանի տարի, անտառաբուծությունը կարող է ընդգրկել 12-ից մինչև 100 տարի. մի գետնուղի շինվում է գուցե մի քանի ամսում, այնինչ մեկ երկաթուղի տարիներ է ուզում, մի սովորական կարպետ գործվում է գուցե մի շաբաթում, գոբելենե գորգը՝ տարիների ընթացքում և այլն։ Այսպիսով ուրեմն արտադրական ակտի տևողության տարբերություններն անհունորեն բազմազան են։
Արտադրական ակտի տևողության տարբերությունը հավասարամեծ կապիտալածախսման ժամանակ ակներևաբար պետք է առաջ բերի պտույտի արագության տարբերություն, ուրեմն այն ժամանակամիջոցների տարբերություն, որոնց համար կանխավճարված է մի տվյալ կապիտալ։ Դնենք թե մեքենայական մանագործարանն ու շոգեկառքի գործարանը հավասարամեծ կապիտալ էին կիրառում, հաստատուն ու փոփոխուն կապիտալի միջի եղած բաժանումը միևնույնն է եղել, ինչպես և կապիտալի հիմնական ու հոսուն բաղադրամասերի միջև եղած բաժանումը, վերջապես աշխատօրը հավասարամեծ է եղել, և նրա տրոհումն անհրաժեշտ աշխատանքի ու հավելաշխատանքի՝ միևնույնը։ Այնուհետև, շրջանառության պրոցեսից ծագող հանգամանքներն ու այս դեպքում արտաքին հանգամանքները մի կողմ թողնելու նպատակով մենք ընդունում ենք, որ երկուսն էլ, թե՛ մանվածքն ու թե՛ շոգեկառքը, պատվերով են պատրաստվում և պատրաստի արդյունքը հանձնելիս են վճարահատուցվում։ Շաբաթվա վերջանալուց հետո մանագործարանատերը պատրաստի մանվածքը հանձնելիս հետ է ստանում ծախված շրջանառու կապիտալը (մենք այստեղ անտեսում ենք հավերարժեքըհավելարժեքը) և հիմնական կապիտալի մաշվածքը նմանապես, որը պարունակվում է մանվածարժեքի մեջ։ Ուրեմն նա կարող է միևնույն կապիտալով նորից կրկնել միևնույն շրջապտույտը։ Նրա կապիտալն ավարտել է յուր պտույտը։ Իսկ շոգեկառքի գործարանատերն, ընդհակառակը, պետք է երեք ամսվա ընթացքում ամեն շաբաթվա համար միշտ նոր կապիտալ ծախսի աշխատավարձի ու հումքի վրա, և երեք ամիս անց միայն, շոգեկառքը հանձնելուց հետո այն շրջանառու կապիտալը, որ հետզհետե ծախսվել է այս ժամանակվա ընթացքում միևնույն արտադրական ակտի վրա, միևնույն ապրանքը պատրաստելու համար, դարձյալ գտնվում է մի այնպիսի ձևում, որով նա կարող է յուր շրջապտույտը նորից սկսել. նմանապես հիմա է միայն, որ այս երեք ամսվա ընթացքում մեքենաների ունեցած մաշվածքը փոխհատուցվում է նրան։ Մեկի ծախսումը մի շաբաթվա է, մյուսինը՝ շաբաթածախսումն է 12-ով բազմապատկած։ Մյուս բոլոր հանգամանքները հավասար ենթադրելով՝ մեկը պետք է տասներկու անգամ ավելի մեծաքանակ շրջանառու կապիտալ ունենա յուր տրամադրության տակ, քան մյուսը։
Սակայն շաբաթվա մեջ կանխավճարվող կապիտալների հավասար լինելը նշանակություն չունեցող մի հանգամանք է այստեղ։ Ինչ էլ որ լինի կանխավճարված կապիտալի մեծությունը, մի դեպքում սա կանխավճարվում է լոկ մի շաբաթվա համար, մյուս դեպքում՝ տասներկու շաբաթվա համար, նախքան հիշյալ կապիտալով նորից գործառել, միևնույն գործառնությունը նրանով կրկնել կամ թե նրանով մի ուրիշ տեսակի գործառնություն սկսել կարողանալը։
Ուստի հասարակական արտադրապրոցեսի ընդհատումները, խափանումները, որոնք լինում են, օրինակ, ճգնաժամերի հետևանքով, շատ տարբեր են ներգործում թե՛ այն աշխատարդյունքների վրա, որոնք բաժանելի բնություն ունենք ու թե այնպիսիների վրա, որոնք իրենց արտադրության համար մի ավելի երկար, հարակցված պարբերաշրջան են պահանջում։ Մանվածքի, ածխի և այլոց մեկ որոշ մասսայի այսօրվա արտադրությանը մի դեպքում կարող է մանվածքի, ածխի և այլոց նոր արտադրություն չհետևել վաղը։ Բայց նավերի, շենքերի, երկաթուղիների և այլոց բանն ուրիշ է։ Միմիայն աշխատանքը չի, որ ընդհատվում է. մի հարակցված արտադրական ակտ է ընդհատվում։ Եթե կառուցումը չի շարունակվում, ապա նրա արտադրության համար արդեն բանեցրած արտադրամիջոցներն ու աշխատանքն անօգուտ են ծախսված։ Նույնիսկ եթե կառուցումն էլի վերսկսվում է, միջնակա ժամանակվա ընթացքում վնասվածքներ են տեղի ունեցած լինում միշտ։
Աշխատապարբերաշրջանի ամբողջ տևողության ժամանակ շերտ-շերտ կուտակվում է այն արժեմասը, որ հիմնական կապիտալն ամեն օր փոխանցում է արդյունքին՝ մինչև սրա հասունանալը։ Եվ այստեղ միաժամանակ երևան է գալիս հիմնական ու շրջանառու կապիտալի տարբերությունը յուր գործնական կարևորությամբ։ Հիմնական կապիտալն արտադրապրոցեսի ավելի երկարատև ժամանակի համար է կանխավճարված, նա կարիք չունի յուր այս, գուցե և բազմամյա, ժամկետի անցնելուց առաջ նորացվելու։ Այն հանգամանքը, թե արդյոք շոգեմեքենան յուր արժեքն ամեն որ օր մաս-մաս փոխանցում է մանվածքի՞ն, մի բաժանելի աշխատապրոցեսի արդյունքին, թե՞ երեք ամսում՝ մի շոգեկառքի, այն է՝ մի շարունակական արտադրական ակտի արդյունքին,— ամենևին չի փոխում շոգեմեքենան գնելու համար հարկավոր կապիտալի ծախսումը։ Մի դեպքում նրա արժեքը հետ է հոսում մանր բաժնեմասերով, օրինակ, շաբթե շաբաթ, մյուս դեպքում՝ խոշոր մասսաներով, օրինակ, երեք ամիսը մեկ։ Բայց երկու դեպքում էլ շոգեմեքենայի նորացումը տեղի է ունենում գուցե 20 տարի հետո միայն։ Քանի դեռ յուրաքանչյուր առանձին պարբերաշրջան, որի ժամանակ շոգեմեքենայի արժեքը մաս-մաս է հետ հոսում արդյունքի ծախվելու հետևանքով, ավելի կարճ է, քան շոգեմեքենայի սեփական գոյապարբերաշրջանը, միևնույն շոգեմեքենան շարունակում է արտադրապրոցեսում գործել մի քանի աշխատապարբերաշրջանի ընթացքում։
Ընդհակառակը, բանն ուրիշ է կանխավճարված կապիտալի շրջանառու բաղադրամասի վերաբերմամբ։ Այս շաբաթվա համար գնված աշխատույժը ծախսվել է այս շաբաթվա ընթացքում և առարկայացել է արդյունքի մեջ։ Նա պետք է այս շաբաթվա վերջում վճարահատուցվի։ Եվ աշխատույժի վրա արված այս կապիտալածախսումը շաբթե շաբաթ կրկնվում է երեք ամսվա ընթացքում, և այս կապիտալամասից մի շաբաթվա մեջ արված ծախսումը կապիտալիստին ունակ չի դարձնում հետագա շաբաթվա ընթացքում աշխատանքի գնում չկատարելու։ Ամեն շաբաթ պետք է նոր ավելադիր կապիտալ ծախսվի աշխատույժի վճարահատուցման համար և, եթե մենք մի կողմ ենք թողնում բոլոր վարկահարաբերությունները, կապիտալիստը պետք է ունակ լինի եռամսյա ժամանակի համար աշխատավարձ հատկացնելու, չնայած որ նա աշխատավարձ վճարում է շաբաթական բաժնեմասերով միայն։ Բանը նույնն է շրջանառու կապիտալի մյուս մասի, հումքերի ու օժանդակ նյութերի, վերաբերմամբ էլ։ Աշխատանքի մի շերտ մյուսի հետևից դարսվում է արդյունքի վրա։ Աշխատապրոցեսի ժամանակ ոչ միայն ծախսված աշխատույժի արժեքը, այլև հավելարժեք է միշտ փոխանցվում արդյունքին, բայց անպատրաստ արդյունքին, որը պատրաստի ապրանքի կերպարանք դեռ չունի, ուրեմն շրջանառունակ չի։ Այս միևնույնը ճիշտ է նաև հումքերից ու օժանդակ նյութերից արդյունքին շերտ-շերտ փոխանցված կապիտալարժեքի վերաբերմամբ։
Նայած աշխատապարբերաշրջանի ավելի երկար կամ թե ավելի կարճ այն տևողությանը, որ արդյունքի պատրաստման համար պահանջում է սրա մասնահատուկ բնությունը և կամ ձեռք բերելի օգտակար էֆֆեկտը, մի մշտական, ավելադիր ծախսումն է պահանջվում շրջանառու կապիտալի (աշխատավարձ, հումքեր ու օժանդակ նյութեր), որի ոչ մեկ մասը մի շրջանառունակ ձևի մեջ չի գտնվում, ուստի և չէր կարող միևնույն գործառնությունը վերսկսելուն ծառայել. ընդհակառակը, յուրաքանչյուր մաս իբրև գոյացող արդյունքի բաղադրամաս հաջորդաբար ամրակայվում է արտադրական ոլորտի շրջանակներում, կցակապում է արտադրողական կապիտալի ձևով։ Բայց պտուտաժամանակը հավասար է կապիտալի արտադրաժամանակի ու շրջանառության ժամանակի գումարին։ Հետևաբար արտադրաժամանակի մի երկարացումը նույնքան է պակասեցնում պտույտի արագությունը, որքան և շրջանառության ժամանակի մի երկարացումը։ Սակայն առկա դեպքում պետք է նշել երկու կետ.—
Առաջին. արտադրության ոլորտում ավելի երկար մնալը։ Օրինակ, առաջին շաբաթում աշխատանքի, հումքի և այլոց համար կանխավճարված կապիտալրկապիտալը, ինչպես և հիմնական կապիտալից արդյունքին փոխհանձնված արժեմասերը եռամսյա ամբողջ ժամկետում կցակապված են մնում արտադրության ոլորտում և որպես լոկ գոյացող, դեռ անպատրաստ մեկ արդյունքին միակցված արժեմասեր չեն կարող շրջանառության մեջ մտնել իբրև ապրանք։
Երկրորդ. որովհետև արտադրական ակտի համար հարկավոր աշխատապարբերաշրջանը տևում է երեք ամիս, իրապես կազմում է մի հարակցված աշխատապրոցես միայն, ուստի շաբաթական միշտ պետք է շրջանառու կապիտալի մի նոր բաժնեմաս ավելացվի նախընթացների վրա։ Այսպիսով ուրեմն հաջորդաբար կանխավճարված, ավելադիր կապիտալի քանակն աճում է աշխատապարբերաշրջանի երկարելու հետ։
Մենք ենթադրել ենք, որ մանագործության ու մեքենայի արտադրության մեջ հավասարամեծ կապիտալներ են ներդրված, որ այս կապիտալները հավասարամեծ համամասնություններով են տրոհված հաստատուն ու փոփոխուն կապիտալի, ditto [այնպես էլ, նույնպես և] հիմնական ու շրջանառու կապիտալի, որ աշխատօրերը հավասար երկարություն ունեն, կարճ ասած՝ բոլոր հանգամանքները միևնույնն են, բացի աշխատապարբերաշրջանի տևողությունից։ Առաջին շաբաթվա մեջ ծախսումը երկսի համար էլ հավասար մեծություն ունի, բայց մանագործարանատիրոջ արդյունքը կարող է ծախվել, և ստացույթով կարող են նոր աշխատույժ ու նոր հումքեր և այլն գնվել, կարճ ասած՝ արտադրությունը կարող է միևնույն մասշտաբով շարունակվել։ Իսկ մեքենայագործարանի տերն, ընդհակառակը, առաջին շաբաթում ծախսված շրջանառու կապիտալը կարող է երեք ամիս հետո, յուր արդյունքի պատրաստվելուց հետո միայն հետփոխարկել դրամի և սրանով նորից գործառել։ Հետևաբար, նախ՝ տարբերությունը ծախսված միևնույն կապիտալաքանակի հետհոսման տարբերությունն է։ Իսկ երկրորդ. երեք ամսվա ընթացքում մանագործության ու մեքենայաշինության մեջ արտադրողական կապիտալ կիրառվել է հավասար մեծությամբ, բայց կապիտալածախսման մեծությունը մանագործարանատիրոջ ու մեքենայակառույց գործարանատիրոջ համար բոլորովին տարբեր են, որովհետև մեկ դեպքում միևնույն կապիտալն արագ է նորացվում և հետևաբար կարող է միևնույն գործառնությունը նորից կրկնել. մյուս դեպքում նա համեմատաբար դանդաղ է միայն նորացվում և ուրեմն մինչև յուր նորացման ժամկետը միշտ պետք է նոր կապիտալաքանակներ ավելացվեն հների վրա։ Հետևաբար թե՛ այն ժամանակամիջոցներն են տարբեր, երբ նորացվում են կապիտալի որոշ բաժնեմասեր, ուրիշ խոսքով՝ տարբեր է կանխավճարման ժամանակի երկարությունը, և թե՛ կապիտալի այն մասսան է տարբեր, որը պետք է կանխավճարվի աշխատապրոցեսի երկարության համեմատ (չնայած որ օրական կամ թե շաբաթական կիրառվող կապիտալը միևնույնն է)։ Այս պարագան պետք է նշել այն պատճառով, որ կանխավճարման ժամկետի երկարությունը կարող է աճել, ինչպես տեսնելու ենք հաջորդ գլխի մեջ զննելի դեպքերում, իսկ կանխավճարելի կապիտալի մասսան հիշյալի հետևանքով անպատճառ չաճի այս ժամանակամիջոցի երկարության համեմատ։ Կապիտալը պետք է ավելի երկար ժամկետի համար կանխավճարվի, և մի ավելի մեծաքանակ կապիտալ է կցակապվում արտադրողական կապիտալի ձևով։
Կապիտալիստական արտադրության անզարգացած աստիճանների ժամանակ այն ձեռնարկությունները, որոնք մի երկար աշխատապարբերաշրջան, ուրեմն ավելի երկար ժամանակվա համար խոշոր կապիտալածախսումն են պայմանավորում, հատկապես երբ միմիայն խոշոր մասշտաբով կարող են գլուխ բերվել,— կա՛մ բոլոբովին ոչ-կապիտալիստորեն են վարում, ինչպիսիք են, օրինակ, պողոտաները, ջրանցքները և այլն համայնքի ու կամ պետության հաշվին (ավելի հին ժամանակ սրանք մեծ մասամբ կատարվում էին բռնաշխատանքով, որչափով որ աշխատույժն է նկատի առնվում), կամ էլ այնպիսի արդյունքներ, որոնց պատրաստումը պայմանավորված է մի ավելի երկար աշխատապարբերաշրջանով, լոկ ամենաչնչին մասով են պատրաստվում բուն իսկ կապիտալիստի նյութական կարողությամբ։ Օրինակ, տնաշինարարության ժամանակ այն մասնավոր անձը, որի համար որ շինվում է տունը, մաս-մաս կանխավճարումներ է անում կառուցող ձեռնարկուին։ Այսպիսով ուրեմն, նա մաս-մաս իրոք վճարահատուցում է տունն այն չափով, որքանով որ առաջ է գնում տան արտադրապրոցեսը։ Իսկ, ընդհակառակը, զարգացած կապիտալիստական դարաշրջանում, երբ մի կողմից՝ մեծազանգված կապիտալներ են համակենտրոնացված առանձին անհատների ձեռին, մյուս կողմից՝ անհատ կապիտալիստների կողքին հանդես է գալիս ընկերակցված կապիտալիստը (բաժնետիրական ընկերությունները), և միաժամանակ զարգացած է վարկային գործը, մի կապիտալիստական կառուցող ձեռնարկու դեռ լոկ իբրև բացառություն է պատվերով տուն շինում առանձին մասնավոր անձերի համար։ Նա յուր բան ու գործ դարձնում է շուկայում ծախելու համար տների շարքեր ու քաղաքամասեր շինելը, ինչպես որ առանձին կապիտալիստներ իրենց բան ու գործ դարձնում ենք իբրև կապալառուներ; , երկաթուղիներ շինելը։
Թե կապիտալիստական արտադրությունն ինչպես է հեղաշրջել տնաշինարարությունը Լոնդոնում, այս մասին մեզ տեղեկացնում են այն վկայությունները, որ մի կառուցող ձեռնարկու տվել է 1857 թվականի բանկային կոմիտեի առջև։ Յուր երիտասարդ ժամանակ,— ասել է նա,— տները մեծ մասամբ պատվերով էին շինվում, և կառուցման ժամանակ գումարը մաս-մաս էր վճարվում ձեռնարկուին՝ շինարարության հայտնի փուլերն ավարտելու պահին։ Չարաշահության համար լոկ քիչ էր շինվում. ձեռնարկուներն այսպիսի կառուցման կպչում էին գլխավորապես նրա համար միայն, որ իրենց բանվորներին մշտական գործ տան և այսպիսով միատեղ պահելով՝ չթողնեն ցրվելու։ Վերջին 40 տարուց դեսն ամեն ինչ փոխվել է, հիմա արդեն շատ քիչ են շինում պատվերով։ Եթե մեկը մի նոր տան կարիք է ունենում, ջոկում է այն տներից մեկը, որոնք շինված են չարաշահության նպատակով կամ թե դեռ շինվելու փուլի մեջ են։ Ձեռնարկուն այլևս պատվիրատուների համար չի աշխատում, այլ շուկայի համար. ճիշտ ինչպես ուրիշ ամեն մի արդյունաբերող, նա էլ ստիպված է պատրաստի ապրանք ունենալու շուկայում։ Մինչդեռ առաջ մի ձեռնարկու չարաշահության նպատակով գուցե երեք կամ թե չորս տուն էր շինում միաժամանակ, հիմա նա հարկադրված է մի ընդարձակ հողամաս գնելու (այսինքն՝ մայր֊ցամաքի մայր-ցամաքի արտահայտությամբ ասած՝ սովորաբար 99 տարով վարձակալելու), նրա վրա մինչև 100 կամ թե 200 տուն կանգնեցնելու և այսպիսով կպչելու մի այնպիսի ձեռնարկության, որը նրա նյութական կարողությունից գերազանցում է քսանից մինչև հիսուն անգամ։ Ֆոնդերը ճարվում են կայքադրությամբ վարկ վերցնելով, և փողը ձեռնարկուի տրամադրության տակ դրվում է այն չափով, որով առանձին տների շինարարությունն առաջ է գնում։ Եթե այս ժամանակ մի ճգնաժամ է վրա գալիս, որը դադարեցնում է կանխավճարման բաժնեմասերի բացթողումը, ապա սովորաբար կործանվում է ամբողջ ձեռնարկությունը, լավագույն դեպքում տներն անավարտ մնում են մինչև ավելի լավ ժամանակների հասնելը, վատագույն դեպքում նրանք աճուրդի են հանվում և ծախծխվում են կիսագին։ Այսօր ոչ մի ձեռնարկու այլևս չի կարող ապրվել առանց չարաշահական շինարարության, և սա էլ պիտի վարվի խոշոր մասշտաբով։ Բուն շինարարությունից ստացվող շահույթը փոքր է արտակարգորեն. նրա գլխավոր շահույթը գոյանում է հողառենտայի բարձրանալուց, կառուցման հողամասի ճարտար ընտրությունից ու օգտագործումից։ Տների նկատմամբ եղած պահանջարկը կանխակայող չարաշահության այս եղանակով են կառուցվել գրեթե ամբողջ Բելգրավիան ու Տիբուրնիան և Լոնդոնի շրջակայքի դղյակներից շատ ու շատ հազարավորները։ (Համառոտված է «Report from the select Committee on Bank Acts»-ից. Part I, 1857. Evidence, 5413—18, 5535 — 36 5535—36 հարցերը)։
Մեծապես երկար աշխատապարբերաշըջան ու խոշոր մասշտաբ ունեցող գործերի կատարումը կապիտալիստական արտադրությանը լիովին բաժին է ընկնում այն ժամանակ միայն, երբ կապիտալի համակենտրոնացումը շատ նշանավոր է արդեն, մյուս կողմից՝ վարկասիստեմի զարգացումը կապիտալիստին հարմար ելք է ընձեռում՝ յուր սեփական կապիտալի փոխարեն ուրիշի կապիտալը կանխավճարելու և ուրեմն ռիսկ էլ անելու։ Սակայն հասկանալի է ինքնըստինքյան, որ այն պարագան, թե արտադրության համար կանխվճարված կապիտալն արդյոք պատկանո՞ւմ է յուր կիրառողին, թե՞ չի պատկանում,— ոչ մի ազդեցություն չի ունենում պտույտի արագության ու պտուտաժամանակի վրա։
Այն հանգամանքները, որոնք առանձին աշխատօրվա արդյունքը շատացնում են, ինչպես, օրինակ, համագործությունները, աշխատանքի բաժանումը, մեքենաների կիրառումը, միաժամանակ կարճացնում են աշխատապարբերաշրջանը հարակցված արտադրական ակտերի ժամանակ։ Այսպես, մեքենաները կարճացնում են տների, կամուրջների և այլոց կառուցման ժամանակը. հնձի ու կալսիչ մեքենաները և այլն կարճացնում են այն աշխատապարբերաշրջանը, որ պահանջվում է հասած հացահատիկը պատրաստի ապրանք դարձնելու համար։ Կատարելագործված նավաշինարարությունը մեծացած արագության միջոցով կրճատում է նավագնացության մեջ ներդրված կապիտալի պտույտաժամանակը։ Սակայն այս բարելավումները, որոնք կարճացնում են աշխատապարբերաշրջանը և ուրեմն այն ժամանակը, որի համար պետք է կանխավճարված լինի շրջանառու կապիտալը, սովորաբար շաղկապված են հիմնական կապիտալի մեծացրած ծախսման հետ։ Մյուս կողմից՝ որոշ ճյուղերում աշխատապարբերաշրջանը կարող է կարճացվել համագործության սոսկական ընդարձակմամբ. մի երկաթուղու պատրաստումը նրանով է կարճացվում, որ ոտքի են հանվում խոշոր բանվորաբանակներ և հետևաբար կառուցմանը ձեռք են զարկում շատ կետերից։ Պտուտաժամանակն այստեղ կրճատվում է կանխավճարված կապիտալի աճման շնորհիվ։ Ավելի շատ արտադրամիջոցներ ու ավելի շատ աշխտաույժ աշխատույժ պետք է միացվեն և դրվեն կապիտալիստի հրամանատարության տակ։
Ուստի եթե աշխատապարբեբաշրջանի կարճացումը մեծ մասամբ շաղկապված է ավելի կարճ ժամանակի համար կանխավճարվող կապիտալի մեծացման հետ, այնպես որ կանխավճարման ժամանակի կարճացման չափի համեմատ մեծացվում է այն քանակն էլ, որով կանխավճարվում է կապիտալը,— ապա այստեղ պետք է հիշեցնել, որ, դեռ մի կողմ թողած հասարակական կապիտալի առկա քանակը, բանն այն է, թե արտադրամիջոցներն ու կենսամիջոցները, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] սրանց տնօրինությունը որ ո՛ր աստիճան են բաժան-բաժան եղած կամ թե միացած անհատական կապիտալիստների ձեռին, հետևաբար կապիտալների համակենտրոնացումն արդեն ի՛նչ ծավալի է հասել։ Որչափով որ վարկը միջնորդագործում է կապիտալի՝ մի ձեռքում համակենտրոնանալը, արագացնում է այս կամ թե շատացնում, նա նպաստում է աշխատապարբերաշրջանն ու սրանով էլ պտուտաժամանակը կարճացնելուն։
Այն արտադրաճյուղերում, որտեղ աշխատապարբերաշրջանը,— լինի սա շարունակական, թե ընդհատվող, միևնույն է — նախանշված է բնական որոշ պայմանների շնորհիվ, վերևում նշված միջոցներով ոչ մի կարճացում չի կարող լինել։ «Հացահատկի բերքի նկատմամբ չի կարող կիրառվել «ավելի արագ պտույտ» արտահայտությունը, որովհետև այստեղ տարեկան միմիայն մեկ պտույտ է հնարավոր։ Ինչ վերաբերում է անասնաբուծությանը, ապա մենք պարզապես ուզում ենք հարցնել, թե ի՞նչպես կարելի է երկու է երեք տարեկան ոչխարների ու չորս և հինգ տարեկան եզների պտույտն արագացնել։» (W. Walter Good «Political, Agricultural and Commercial Fallacies.» London 1866, p. 325)։
Ավելի վաղ (օրինակ, ժամկետակայուն պարտույթների, ինչպես հարկերի, հողասռենտայի է այլոց վճարման համար) հոսուն կերպարանքով դրամ ունենալու անհրաժեշտությունն այս հարցը լուծում է նրանով, որ, օրինակ, անասունը ծախում և մորթում են՝ նախքան սրա տնտեսապես նորմալ տարիքին հասնելը, մեծ վնաս պատճառելով երկրագործությանը. վերջիվերջո այս առաջ է բերում մսագնի մի բարձրացում էլ. «Այն մարդիկ, որոնք առաջ գլխավորապես անասուն էին բուծում՝ ամռանը Midland counties-ի արոտավայրերից ու ձմռանն արևելյան կոմսությունների գոմերից օգտվելով... հացահատիկի գնի տատանումների ու անկումների հետևանքով այն ցած աստիճանին են հասցվել, որ նրանք ուրախ են լինում, որ գոնե յուղի ու պանրի բարձր գներից կարող են օգուտ հանել. առաջինը շաբթե շաբաթ նրանք շուկա են բերում՝ ընթացիկ ծախսերը գոցելու նպատակով; , իսկ վերջինի դիմաց նրանք կանխավճարներ են առնում մի մեծագնորդից, որը պանիրը վերցնում է, հենց որ սա փոխադրունակ է դառնում, իսկ մեծագնորդն, իհարկե, յուր սեփական գինն է նշանակում։ Այս պատճառով, այլև որովհետև գյուղատնտեսությունը կառավարվում է քաղաքատնտեսության օրենքներով, այն հորթերը, որոնք առաջներում կաթնատնտեսական մարզերից գալիս էին հարավում բուծվելու, հիմա մասսայորեն մորթոտվում են Բիրմինգհամի, Մանչեստրի, Լիվերպուլի ու հարևան մյուս մեծ քաղաքների սպանդանոցներում, հաճախ լոկ ութից մինչև տաս օրական հասակում։ Իսկ եթե ածիկը հարկված չլիներ, ապա ոչ միայն ֆերմերներն ավելի շատ շահույթ կստանային և այսպիսով կկարողանային իրենց մատղաշ անասունը պահել, մինչև որ սա ավելի տարիքավոր ու ավելի ծանր դառնար, այլև հորթեր բուծելու համար կաթի փոխարեն ածիկ կբանեցնեին այն մարդիկ, որոնք կով չունեն, և սրանով մեծ մասամբ կվերացվեր մատղաշ անասունի հիմիկվա սոսկալի պակասությունը։ Եթե այս մանր տնտեսատերերին այժմ հանձնարարում եք հորթեր բուծել, նրանք ասում են. «Մենք շատ լավ գիտենք, որ կաթով բուծելը լավ կվարձատրվեր, բայց առաջին՝ մենք պետք է փող ծախսեինք, իսկ ծախսել չենք կարող, և երկրորդ՝ մենք պիտի երկար սպասեինք, մինչև որ մեր փողը հետ ստանայինք, այնինչ կաթնատնտեսությամբ մենք իսկույն մեր փողը հետ ենք ստանում։» (Ibid., p. 12, 13.)
Եթե պտույտի երկարելն այսպիսի հետևանքներ է արդեն ունենում անգլիական մանր ֆերմերների մոտ, ապա հեշտ է հասկանալը, թե նա ինչպիսի ավերածություններ պիտի առաջ բերի մայր ցամաքի մանր գյուղացիների շրջանում։
Աշխատապարբերաշրջանի, ուրեմն և այն ժամանակաշրջանի տևողության համապատասխան, որը հարկավոր է շրջանառունակ ապրանք պատրաստելու համար, կուտակվում է այն արժեմասը, որ հիմնական կապիտալը շերտ-շերտ փոխհանձնում է արդյունքին, և այս արժեմասի հետհոսումը դանդաղում է։ Բայց այս դանդաղումը հիմնական կապիտալի նորանոր ծախսում առաջ չի բերում։ Մեքենան շարունակում է գործել արտադրապրոցեսում անկախ նրանից, թե նրա մաշվածքի փոխհատուցումն ավելի դանդա՞ղ, թե՞ ավելի արագ է հետհոսում դրամաձևով։ Բանն ուրիշ է շրջառնառու շրջանառու կապիտալի վերաբերմամբ։ Ավելի երկար ժամանակվա համար կապիտալ պետք է ամրակցվի ոչ ո՛չ միայն աշխատապարբերաշրջանի տևողության համեմատ, այլև միշտ պետք է նոր կապիտալ կանխավճարվի աշխատավարձի, հումքերի ու օժանդակ նյութերի համար։ Ուստի դանդաղած հետհոսումը տարբեր կերպով է ներգործում երկսի վրա։ Հետհոսումը դանդաղ լինի, թե արագ, միևնույն է, հիմնական կապիտալը շարունակում է գործել։ Իսկ շրջանառու կապիտալն, ընդհակառակն, անգործունակ է դառնում դանդաղած հետհոսման դեպքում, եթե ամրակցված է չծախված կամ թե անպատրաստ, դեռ անվաճառելի արդյունքի ձևով, և ավելադիր կապիտալ էլ չկա՝ շրջանառու կապիտալն in natura [բնեղեն կերպարանքով] նորացնելու համարք համար։ «Մինչդեռ գյուղացին սովահար է լինում, նրա անասունը պարարվում է։ Կարգին անձրևներ են եղել, և կերախոտը բարձրացել է փարթամ։ Հնդիկ գյուղացին սովամահ կլինի յուր պարարտ եզան կողքին։ Սնահավատության պատվիրանները դաժան են թվում անհատների վերաբերմամբ, բայց նրանք կենսատու են հասարակության համար, բանող անասունի պահպանությունն ապահովում է երկրագործության առաջխաղացությունն ու սրանով էլ՝ ապագա ապրուստի ու հարստության աղբյուրները։ Սա գուցե խիստ ու տխրալի է հնչում, բայց այսպես է.— Հնդկաստանում ավելի հեշտ է մի մարդի փոխարինել, քան մի եզան։» (Return, East India. Madras and Orissa Famine, Nr. 4, p. 4). Սրա հետ համեմատեցեք Մանարա-Դհարմա-Սաստրայի ասույթը, Cap. X, p. 862. «Մի քուրմ կամ թե մի կով ապրեցնելու համար յուր կյանքն անվարձ նվիրաբերելը... կարող է երանություն ապահովել այս ստորասերված տոհմերի համար։»
Հինգ տարին վերջանալուց առաջ մի հինգ տարեկան կենդանի հասցնելն ու մատակարարելն անհնարին բան է իհարկե։ Բայց հայտնի սահմաններում հնարավոր է կենդանիները բուծելու փոփոխված եղանակով մի ավելի կարճ ժամանակում հիշյալները պատրաստել իրենց նախանշման համար։ Հենց այս է արել հատկապես Բեքվելլը։ Առաջ անգլիական ոչխարները, ինչպես և ֆրանսականները դեռ 1855-ին, չորս կամ թե հինգ տարուց առաջ պատրաստ չէին լինում մորթելու համար։ Բեքվելլի սիստեմով կարող է արդեն մեկ միամյա ոչխար բուծվել և համենայն դեպս երկրորդ տարին դեռ չվերջացած՝ լիովին աճած-պրծած լինել։ ԲեքվելլրԲեքվելլը, Դիշլեյ Գրենջի մի ֆերմեր, բուծման ջանադիր ընտրությամբ ոչխարների ոսկրակմախքը հասցրեց նրանց գոյության համար անհրաժեշտ մինիմումի։ Նրա ոչխարները կոչվում են Նյու-Լայչեստերի ոչխար։ «Բուծողը հիմա կարող է երեք ոչխար մատակարարել շուկային նույն այն ժամանակվա ընթացքում, երբ առաջ մեկն էր պատրաստում, և ոչխարի մարմնի ամենից շատ միս տվող մասերը զարգանալով հիմա ավելի լայն, ավելի կլորացած ու ավելի խոշոր են դարձել։ Ոչխարների համարյա ամբողջ քաշը զուտ միս է»։ (Lavergne «The rural Economy of England etc.», 1855. p. 22).
Այն մեթոդները, որոնք կարճացնում են աշխատապարբերւսշրջանը, տարբեր արդյունաբերաճյուղերում լոկ շատ տարբեր աստիճանով են կիրառելի և տարբեր աշխատապարբերաշրջանների երկարատևության տարբերությունները չեն հավասարեցնում։ Մեր բերած օրինակով խոսելով՝ պետք է ասենք, որ նոր գործիք-մեքենաներ կիրառելով կարելի է մի շոգեկառք պատրաստելու համար անհրաժեշտ աշխատապարրերաշրջանը բացարձակապես կարճացնել։ Բայց եթե մանագործության մեջ կատարելագործված պրոցեսների շնորհիվ անհամեմատ ավելի արագ է շատացվում օրական կամ թե շաբաթական մատակարարվող պատրաստի արդյունքը, այնուամենայնիվ մեքենայակառուցման մեջ աշխատապարբերաշրջանի երկարությունը մանածագործության համեմատությամբ պետք է հարաբերաբար ավելանա։