Changes
|աղբյուր = [[«Կապիտալ»]]
}}
Արտադրողական կապիտալի այն մասը, որը դժվար է ճիշտ սահմանել, այն է՝ հիմնական կապիտալի վերանորոգման ու սարքին պահելու համար անհրաժեշտ ավելադիր կապիտալը, նույնպես մի նոր լույսով է ներկայանում հիմա։
A-ի դեպքում այս կապիտալամասը — ամբողջովին կամ թե մեծ մասամբ — չի կանխավճարվում արտադրությունն սկսելիս։ Կարիք չկա, որ նա ո՛չ տրամադրելի լինի ու ոչ էլ նույնիսկ առկա։ Նա բուն իսկ ձեռնարկությունից է ծագում հավելարժեքի՝ անմիջաբար կապիտալ դառնալով, այսինքն նրա՝ անմիջաբար որպես կապիտալ կիրառվելով։ Տարվա ընթացքում պարբերաբար ոչ միայն արտադրված, այլ և իրացված հավելարժեքի մի մասը կարող է գոցել վերանորոգման և այլոց համար անհրաժեշտ ծախսերը։ Ձեռնարկությունը յուր սկզբնական մասշտաբով վարելու համար անհրաժեշտ կապիտալի մի մասն այսպիսով գործի ընթացքում հենց ինքը ձեռնարկությունն է արտադրում՝ հավելարժեքի մի մասը կապիտալացնելով։ Այս անհնարին բան է B կապիտալիստի համար։ Խնդրական կապիտալամասը պետք է սկզբնապես կանխավճարված կապիտալի մի մասը կազմի նրա մոտ, մոտ։ Երկու դեպքում էլ այս կապիտալամասը կապիտալիստի մատյաններում կկերպակայվի որպես կանխավճարված կապիտալ, ինչպիսին որ հենց է՛ էլ, որովհետև հիշյալ կապիտալամասը մեր ենթադրության համաձայն կազմում է ձեռնարկությունը տվյալ մասշտաբով վարելու համար անհրաժեշտ արտադրողական կապիտալի մի մասը։ Բայց մեկ վիթխարի տարբերություն է անում, նայած թե ո՛ր ֆոնդից է կանխավճարվում հիշյալը։ B-ի դեպքում նա սկզբնապես կանխավճարելի կամ թե տրամադրության տակ պահելի կապիտալի մասն է իրոք։ Իսկ A-ի դեպքում նա, ընդհակառակը, հավելարժեքի որպես կապիտալ կիրառված մասն է։ Այս վերջին դեպքը մեզ ցույց է տալիս, թե ինչպես ոչ միայն կուտակված կապիտալը, այլ և սկզբնապես կանխավճարված կապիտալի մի մասը կարող է սոսկ կապիտալացված հավելարժեք լինել։
Երբ մեջտեղ է գալիս վարկի զարգացումը, սկզբնապես կանխավճարված կապիտալի ու կապիտալացված հավելարժեքի հարաբերությունն է՛լ ավելի է խառնահյուսվում։ Օրինակ, A-ն բանկիր C-ից պարտք է վերցնում այն արտադրողական կապիտալի մեկ մասը, որով նա սկսում է ձեռնարկությունը կամ թե շարունակում է տարվա ընթացքում։ Նա հենց այն գլխից բավարար չափով յուր սեփական կապիտալը չունի գործը վարելու համար։ Բանկիր C-ն փոխ է տալիս նրան մի գումար, որը D, E, F և այլն արդյունաբերողների՝ նրա մոտ ավանդադրված հավելարժեքից է կազմված սոսկ։ A-ի տեսակետից այստեղ դեռ խոսք չի կարող լինել կուտակված կապիտալի մասին։ Իսկ D, E, F է այլն կապիտալիստների համար A-ն ուրիշ ոչինչ է իրոք, բայց եթե մի գործակալ, որը նրանց յուրացրած հավելարժեքը կապիտալացնում է։
Մենք I գրքի մեջ, XXII գլխում տեսել ենք, որ կուտակումը, հավելարժեքի՝ կապիտալ դառնալը, յուր իրական բովանդակությամբ՝ վերարտադրապրոցես է ընդլայնված մասշտաբով, ուզում է՝ այս ընդլայնումը տարածունորեն արտահայտվի հին գործարանների կողքին նորերն ավելացնելու ձևով, թե արտադրության մինչայժմյան մասշտաբը լարունորեն ընդարձակելով, միևնույն է։
Արտադրամասշտաբի ընդլայնումը կարող է փոքր առ փոքր կատարվել, երբ հավելարժեքի մի մասը կիրառվում է այնպիսի բարելավումների վրա, որոնք կա՛մ կիրառվող աշխատանքի լոկ արտադրողականությունն են բարձրացնում, կամ թե միաժամանակ թուլատրում են աշխատանքը լարունորեն շահագործել։ Կամ էլ, երբ աշխատօրը սահմանափակված չի օրենքով, շրջանառու (արտադրանյութերի ու աշխատավարձի վրա գործադրված) կապիտալի մի ավելադիր ծախսում բավական է լինում արտադրամասշտաբին ընդլայնելու՝ չընդարձակելով հիմնական կապիտալը, որի օրական գործադրաժամանակն է միայն երկարացվում, այնինչ նրա պտուտապարբերաշրջանը կարճացվում է համապատասխանորեն։ Կամ թե չէ՝ կապիտալացված հավելարժեքը կարող է շուկայական նպաստավոր կոնյունկտուրաների ժամանակ հումքով կատարվող չարաշահություններ թուլատրել, գործառնություններ, որոնց համար բավարար չէր լինի սկգբնապես սկզբնապես կանխավճարված կապիտալը և այլն։
Սակայն պարզ է, որ այնտեղ, որտեղ պտուտապարբերաշրջանների ավելի մեծ թիվը յուր հետ բերում է տարվա ընթացքում հավելարժեքի մի ավելի հաճախակի իրացում, այնտեղ կարող են վրա հասնել այնպիսի պարբերաշրջաններ, երբ ոչ կարելի է աշխատօրը երկարացնել, ու էլ առանձնակի բարելավումներ մտցնել. այնինչ մյուս կողմից էլ՝ ամբողջ ձեռնարկությունը համամասնական մասշտաբով ընդարձակելը — մասամբ գործի մեջ այնպիսի ամբողջական ներդրումներ անելու պատճառով, ինչպիսին, օրինակ, շենքերն են, մասամբ էլ աշխատաֆոնդի ընդարձակման պատճառով, ինչպես լինում է գյուղատնտեսության մեջ,— հնարավոր է հայտնի, ավելի լայն կամ թե ավելի նեղ, սահմաններում միայն, և ընդսմին պահանջվում է ավելադիր կապիտալի մի այնպիսի գումար, որպիսին հավելարժեքի բազմամյա կուտակումը միայն կարող է մատակարարել։
Բանն այսպես ներկայանում է առանձին կապիտալիստի տեսակետից։ Սակայն կապիտալիստական արտադրության զարգացման հետ միաժամանակ զարգանում է վարկասիստեմն էլ։ Այն դրամակապիտալը, որ կապիտալիստը դեռ չի կարող յուր սեփական ձեռնարկության մեջ գործադրել, ուրիշներն են կիրառում, որոնցից նա սրա համար տոկոսներ է ստանում։ Հիշյալ դրամակապիտալը կապիտալիստի համար գործում է իբրև մասնահատուկ իմաստով դրամակապիտալ, որպես արտադրողական կապիտալից տարբեր տեսակի մի կապիտալ։ Բայց նա ուրիշի ձեռին իբրև կապիտալ է գործում։ Պարզ է, որ հավելարժեքի ավելի հաճախակի իրացման ու մեծացող այն մասշտաբի դեպքում, երբ արտադրվում և հավելարժեքը, աճում և այն համամասնությունն էլ, որով նոր դրամակապիտալ կամ դրամ է իբրև կապիտալ նետվում շուկա և այստեղից էլ դարձյալ, գոնե մեծ մասամբ, կլանվում ընդլայնվող արտադրություն վարելու համար։
Այն ամենապարզ ձևը, որով կարող է ներկայանալ այս ավելադիր ներթաքուն դրամակապիտալը, գանձի ձևն է։ Հնարավոր է, որ այս գանձն ավելադիր ոսկի կամ թե արծաթ է, որն ուղղակի կամ թե անուղղակի ստացվել է ազնիվ մետաղներ արտադրող երկիրների հետ փոխանակություն անելով։ Եվ միմիայն այս եղանակով է դրամագանձը մի երկրում աճում բացարձակորեն։ Մյուս կողմից՝ հնարավոր է,— և սա դեպքերի մեծամասնությունն է կազմում, որ այu այս գանձն ուրիշ բան չի, քան եթե ներերկրյա շրջանառությունից կորզված դրամ, որն աոանձին առանձին կապիտալիստների ձեռին գանձի ձև է ընդունել։ Հնարավոր է այնուհետև, որ այս ներթաքուն դրամակապիտալը կազմված է սոսկ արժենիշերից — այստեղ մենք դեռ մի կողմ ենք թողնում վարկադրամը — կամ էլ կապիտալիստների՝ օրինական փաստաթղթերով հավաստված պարզ պահանջներից (իրավատիտղոսներից), որոնք երրորդ անձերի են հասցեագրված։ Այս բոլոր դեպքերում, ինչն էլ որ լինի այս լրացուցիչ դրամակապիտալի գոյաձևը, նա, որչափով որ in spe [ապագա] կապիտալ է, ուրիշ բան չի ներկայացնում ամենևին, քան կապիտալիստի լրացուցիչ ու իբրև պահեստում պահվող իրավատիտղոս՝ հասարակության ապագա, լրացուցիչ տարեկան արտադրության նկատմամբ։
«Այսպիսով ուրեմն իրապես կուտակված հարստության մասսան, յուր մեծությամբ քննած, ...բոլորովին աննշան է այն հասարակության արտադրողական ույժերի համեմատությամբ, որին նա պատկանում է, քաղաքակրթության ինչ աստիճանի վրա էլ որ լինի հիշյալ հասարակությունը, կամ թե նույն այս հասարակության՝ լոկ միքանի տարում ունեցած իրական սպառման համեմատությամբ միայն. այնքան աննշան, որ օրենսդիրների ու քաղաքատնտեսների գլխավոր ուշադրությունը պետք է ուղղված լիներ արտադրողական ույժերին ու սրանց ապագա ազատ զարգացմանը, բայց ոչ թե, ինչպես մինչև հիմա է եղել, սոսկ կուտակված հարստությանը, որ աչք է շլացնում։ Այսպես կոչվող կուտակված հարստության անհամեմատ խոշոր մասը լոկ անվանական է և կազմված է ոչ թե իրական առարկաներից, նավերից, տներից, բամբակեղեն ապրանքներից, երկրագործական հողալավումներից, այլ սոսկական իրավատիտղոսներից, հասարակության ապագա տարեկան արտադրողական ույժերի նկատմամբ ունեցած պահանջներից, իրավատիտղոսներ, որոնք ստեղծվում է հավերժացվում են անապահովության ծնունդ ներկայացող միջոցներով ու հիմնարկներով... Այսպիսի առարկաները (ֆիզիկական իրերի կուտակումները կամ իրական հարստությունը) որպես սոսկական միջոց գործածելս գործածելն այն բանի համար, որ նրանց տերերը յուրացնեն այն հարստությունը, որ հասարակության ապագա արտադրողական ույժերը դեռ պիտի ստեղծեն, այս գործածությունը նրանցից աստիճանաբար կխլվեր բաշխման բնական օրենքների միջոցով, առանց բռնություն բանեցնելու, միքանի տարում նա նրանցից կխլվեր ընկերակցական աշխատանքի (cooperative labour) աջակցությամբ։» (William Thompson «Inquiry into the Principles of the Distribution of Wealth». London 1850, p. 453.— Այս գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1827-ին։)
<br>
Պարզ վերարտադրության ժամանակ տարվա ընթացքում արտադրված կամ թե տարվա մեջ միքանի պտույտներով պարբերաբար արտադրված ու իրացված հավելարժեքն անհատորեն, այսինքն անարտադրողաբար սպառում է նրա սեփականատերը, կապիտալիստը։
Այն հանգամանքը, որ արդյունարժեքը մասամբ հավելարժեքից է բաղկացած, մասամբ էլ այն արժեմասից, որը գոյանում է նրա մեջ վերարտադրված փոփոխուն կապիտալի, պլյուս նրա վրա բանեցրած հաստատուն կապիտալի շնորհիվ,— բացարձակորեն չի փոխում այն ամբողջ արդյունքի ոչ քանակն ու ոչ էլ արժեքը, որն իբրև ապրանքակապիտալ միշտ մտնում է շրջանառության մեջ և նույնպես միշտ կորզվում, հանվում է շրջանառությունից՝ արտադրողական կամ թե անհատական սպառման բաժին դառնալու համար, այսինքն որպես արտադրամիջոց կամ թե իբրև սպառամիջոց ծառայելու համար։ Եթե մի կողմ թողնենք հաստատուն կապիտալրկապիտալը, ապա հիշյալ հանգամանքն ազդում է տարեկան արդյունքը բանվորների ու կապիտալիստների միջև բաշխելու վրա միայն։
Ուստի նույնիսկ պարզ վերարտադրություն ենթադրելիս պետք է հավելարժեքի մի մասը միշտ որպես դրամ ու ոչ թե իբրև արդյունք գոյություն ունենա, որովհետև այլապես նա չի կարող դրամից արդյունքի փոխարկվել սպառվելու համար, հավելարժեքի՝ յուր սկզբնական ապրանքաձևից դրամի փոխարկվելը մենք այստեղ մանրամասն ենք հետազոտելու։ Բանը պարզեցնելու նպատակով ենթադրում ենք առեղծվածի ամենապարզ ձևը, այն է՝ բացառապես շրջանառությունը մետաղադրամի, այն փողի, որն իսկական համարժեք է։
Վերջապես այս տեղի է ունենում ազնիվ մետաղ հանդիսացող արդյունքի այն մասի վերաբերմամբ էլ, որը հավասար է պարբերապես բանեցված հաստատուն կապիտալի արժեքին,— ինչպես հաստատուն շրջանառու, այնպես էլ տարվա մեջ գործադրված հաստատուն հիմնական կապիտալի արժեքին։
Զննենք ազնիվ մետաղի արտադրության մեջ ներդրված կապիտալի շրջապտույտը, resp* [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] պտույտը Փ—Ա ... Արտ ... Փ՛ ձևի տակ։ Որչափով որ Փ—Ա-ի մեջ Ա-ն կազմված է ոչ միայն աշխատույժից ու արտադրամիջոցներից, այլ և հիմնական կապիտալից, որից լոկ մի արժեմասն է բանեցում Արտ-ի մեջ, պարզ է, որ Փ՛-ն — արդյունքը — մի դրամագումար է, որը հավասար է աշխատավարձի վրա ծախսված փոփոխուն կապիտալին, պլյուս արտադրամիջոցների վրա ծախսված շրջանառու հաստատուն կապիտալը, պլյուս մաշված կապիտալի արժեմասը, պլյուս հավելարժեքը։ Եթե գումարն ավելի փոքր լիներ ոսկու անփոփոխ մնացած ընդհանրական արժեքի դեպքում, ապա հանքաներդրումն անարտադրողական կլիներ և կամ էլ — եթե սա ընդհանրական երևույթ լիներ — ոսկու արժեքն ապագայում կբարձրանար այն ապրանքների համեմատությամբ, որոնց արժեքը չի փոփոխվում, այսինքն ապրանքների գները կընկնեին, ուրեմն ապագայում Փ—Ա-ի վրա ծախսվող դրամագումարն ավելի փոքր կլիներ։
Եթե մենք ամենից առաջ քննում ենք Փ-ի համար, Փ—Ա ... Արտ ... Փ՛-ի ելակետի համար կանխավճարված կապիտալի շրջանառու մասը միայն, ապա տեսնում ենք, որ մի որոշ դրամագումար կանխավճարվում է, շրջանառության մեջ նետվում՝ աշխատույժը վճարահատուցելու և արտադրանյութեր գնելու համար։ Բայց նա այս կապիտալի շրջանառության հետևանքով դարձյալ չի կորզվում շրջանառությունից՝ նորից նրա մեջ նետվելու նպատակով։ Արդյունքը յուր բնաձևով արդեն փող է, հետևաբար նա կարիք չունի այլևս փոխանակության միջոցով, շրջանառության մի պրոցեսի միջոցով փողի վերածվելու։ Նա արտադրապրոցեսից ոտք է դնում շրջանառության ոլորտը ոչ թե ապրանքակապիտալի ձևով, որը պետք է դրամակապիտալի փոխարկվի, այլ իբրև դրամակապիտալ, որը պետք է հետփոխարկվի արտադրողական կապիտալի, այսինքն նորից պետք է աշխատույժ ու արտադրանյութեր գնի։ Շրջանառող, աշխատույժի ու արտադրամիջոցների վրա բանեցված կապիտալի դրամաձևը ոչ թե արդյունքը ծախելով, այլ արդյունքի հենց բնաձևով է փոխարինվում, հետևաբար փոխարինվում է ոչ թե նրա արժեքը շրջանառությունից դրամաձևով հետկորզելով, այլ ավերադիր, նոր արտադրված դրամով։
Եթե մենք քննենք այս շրջանառու կապիտալի փոփոխուն մասը և դնենք, թե նա վերևի նման = է 100 £, ապա սովորական ապրանքարտադրության ժամանակ այս 100 £-ը տասն անգամ պտույտ գործելու դեպքում բավական կլիներ միշտ աշխատույժը վճարահատուցելու համար։ Այստեղ, դրամարտադրության մեջ, բավական է լինում միևնույն գումարը. բայց հետհոսումը կազմող այն 100 £-ը, որով աշխատույժն է վճարահատուցում յուրաքանչյուր 5 շաբաթվա մեջ, ոչ թե նրա արդյունքի փոխակերպյալ ձևն է, այլ նրա մշտապես նորոգվող արդյունքի մի մասն է հենց։ Ոսկի արտադրողը յուր բանվորներին ուղղակի վճարահատուցում է հենց նրանց՝ արտադրած ոսկու մի մասով։ Ուստի տարվա մեջ այս եղանակով աշխատույժի վրա ծախսված ու բանվորների կողմից շրջանառության մեջ նետված 1 000 £-ը շրջանառության միջոցով չի վերադառնում դեպի յուր ելակետը։
Այնուհետև, ինչ վերաբերում է հիմնական կապիտալին, ապա ձեռնարկությունն առաջին անգամ հիմնադրելիս պահանջվում է, որ ծախսվի մի ավելի խոշոր դրամակապիտալ, որն այսպիսով շրջանառության մեջ է նետվում։ Ինչպես ամեն հիմքնական հիմնական կապիտալ, նա էլ լոկ մաս-մաս է հետ հոսում տարիների ընթացքում։ Բայց նա հետ է հոսում իբրև արդյունքի, ոսկու անմիջական կտոր, ոչ թե արդյունքը ծախելու և այս միջոցով կատարված նրա ոսկիացման հետևանքով։ Հետևապես նա աստիճանաբար յուր դրամաձևն է ընդունում ոչ թե շրջանառությունից ոսկի դուրս կորզելով, այլ արդյունքի մի համապատասխան մասը դիզելով։ Այս կերպով վերականգնված դրամակապիտալը մի այնպիսի դրամագումար չի, որն աստիճանաբար շրջանառությունից է դուրս կորզվում՝ հիմնական կապիտալի համար սկզբնապես շրջանառության մեջ նետված դրամագումարը հավասարակշռելու նպատակով։ Նա դրամի մեկ ավելադիր քանակ է։
Վերջապես ինչ վերաբերում է հավելարժեքին, ապա նա էլ յուր հերթին հավասար է նոր ոսկեարդյունքի մի մասին, որը յուրաքանչյուր նոր պտուտապարբերաշրջանում նետվում է շրջանառության մեջ՝ մեր ենթադրության համաձայն անարտադրողաբար ծախսվելու, կենսամիջոցների, ու պերճանքառարկաների համար վճարվելու նպատակով։
Սակայն այս ամբողջ տարեկան ոսկեարտադրությունը — որով շուկայից միշտ աշխատույժ ու արտադրանյութեր են կորզվում, բայց ոչ թե փող, և որով լրացուցիչ փող է մշտապես ավելացվում շուկայինի վրա — մեր ենթադրության համաձայն փոխարինում է տարվա ընթացքում մաշված դրամը միայն և ուրեմն լրիվ է պահում հասարակական լոկ այն դրամաքանակը, որը, թեև փոփոխվող բաժնեմասերով, միշտ գոյություն է ունենում գանձի ձևով ու շրջանառության մեջ գտնվող դրամի ձևով։
Ապրանքաշրջանառության օրենքի համաձայն դրամամասսան պետք է հավասար լինի շրջանառության համար պահանջվող դրամամասսային, պլյուս գանձաձևում գտնվող դրամաքանակը, որը, նայած շրջանառության սեղմվելուն կամ թե ընդարձակվելուն, շատանում կամ թե քչանում է, բայց հատկապես ծառայում է նաև վճարամիջոցների անհրաժեշտ պահեստաֆոնդ կազմելուն։ Ապրանքների արժեքը — որչափով որ վճարումների փոխմարում չի կատարվում — պետք է փողով վճարվի։ Բանի էությունը բացարձակապես չի փոխվում նրանից, որ այս արժեքի մի մասը հավերարժեքից հավելարժեքից է կազմված, այսինքն ապրանքների վաճառորդի վրա ոչինչ չի նստել։ Դնենք, թե արտադրողները բոլորն էլ իրենց արտադրամիջոցների ինքնակա սեփականատերերն են, հետևաբար շրջանառությունը տեղի է ունենում հենց իրենց՝ անմիջական արտադրողների միջև։ Եթե նրանց կապիտալի հաստատուն մասը մի կողմ թողնենք, այս դեպքում նրանց տարեկան հավելարդյունքը կապիտալիստական կացության համանմանությամբ կարելի էր երկու մասի բաժանել.— մի մասը՝ a, որը նրանց անհրաժեշտ կենսամիջոցներն է փոխհատուցում սոսկ, մյուսը՝ b, որը նրանք մասամբ գործադրում են պերճանքարդյունքների վրա, մասամբ էլ կիրառում են արտադրությունն ընդլայնելու համար։ Այս դեպքում a-ն ներկայացնում է փոփոխուն կապիտալը, b-ն՝ հավելարժեքը։ Բայց այս բաժանումը ոչ մի ազդեցություն չէր անի նրանց ամբողջ արդյունքի շրջանառության համար. պահանջված դրամամասսայի մեծության վրա։ Շրջանառող ապրանքամասսայի արժեքը, ուրեմն և սրա համար պահանջվող դրամամասսան միևնույնը կմնար այլ հավասար հանգամանքներում։ Այլև նրանք պտուտապարբերաշրջանների նույնահավասար բաժանման դեպքում պետք է միևնույն դրամապահեստներն ունենային, այսինքն, իրենց կապիտալի միևնույն մասը միշտ դրամաձևով առկա ունենային, քանի որ մեր ենթադրության համաձայն նրանց արտադրությունն առաջվա պես ապրանքարտադրություն էր լինելու։ Հետևաբար այն հանգամանքը, որ ապրանքարժեքի մի մասը հավելարժեքից է կազմված լինում, բացարձակապես ոչ մի ներգործություն չի անում ձեռնարկությունը վարելու համար անհրաժեշտ դրամի մասսայի վրա։
Տուկի մի հակառակորդ, որը կառչում է Փ—Ա—Փ՛ ձևից, հարցնում է նրանից, թե հապա ի՞նչպես կարող էր կապիտալիստը միշտ ավելի շատ փող կորզել շրջանառությունից, քան նետում է շրջանառության մեջ։ Շատ հասկանալի է։ Այստեղ բանը չի վերաբերում հավելարժեքի '''գոյանալուն'''։ Սա, որ միակ գաղտնիքն է հենց, կապիտալիստական տեսակետից ինքնըստինքյան հասկանալի է։ Չէ՞ որ կիրառված կապիտալը կապիտալ չէր լինի, եթե չհարստանար մի հավելարժեքով։ Ուրեմն որովհետև նա ենթադրության համաձայն կապիտալ է, հավելարժեքը հասկանալի է ըստինքյան։
Այս դժվարությունը չպետք է շրջանցել վայելչատես խուսափանքներով։
Օրինակի համար. ինչ վերաբերում է հաստատուն շրջանառու կապիտալին, պարզ է, որ բոլորն այս կապիտալը միաժամանակ չեն ծախսում։ Մինչդեռ A կապիտալիստը ծախում է յուր ապրանքը, ուրեմն կանխավճարված կապիտալը դրամաձև է ընդունում նրա համար, նույն այն ժամանակ B գնորդի համար, ընդհակառակը, դրամաձևով առկա նրա կապիտալն ընդունում է նրա այն արտադրամիջոցների ձևը, որ հենց A-ն է արտադրած լինում։ Միևնույն ակտով, որով A-ն յուր արտադրած ապրանքակապիտալին նորից դրամաձև է տալիս, B-ն յուր ապրանքակապիտալին նորից արտադրողական ձև է տալիս, դրամա ձևից դրամաձևից փոխարկում է արտադրամիջոցների ու աշխատույժի. միևնույն դրամագումարը երկկողմանի պրոցեսում գործում է այնպես, ինչպես գործում էր յուրաքանչյուր Ա—Փ պարզ գնման մեջ։ Մյուս կողմից՝ եթե A-ն դրամն էլի արտադրամիջոցների է փոխարկում, ապա նա գնում է C-ից, իսկ սա էլ այն վճարում է B-ին և այլն։ Բանի ծագումն այսպիսով բացատրված կլիներ այն ժամանակ։ Բայց.—
Ապրանքաշրջանառության ժամանակ շրջանառող դրամի քանակի վերաբերմամբ սահմանված բոլոր օրենքները (I գիրք, III գլուխ) ամենևին չեն փոխվում արտադրապրոցեսի կապիտալիստական բնույթի հետևանքով։
Հետևաբար եթե ասվում է, թե հասարակության՝ դրամաձևով կանխավճարվի շրջանառու կապիտալն անում է 500 £, ապա սրանով արդեն հաշվի է առնված լինում այն, որ մի կողմից՝ սա այն գումարն է, որը կանխավճարվել էր միաժամանակ, բայց որ մյուս կողմից՝ այս գումարը 500 £-իցավելիմեծաքանակ ից ավելի մեծաքանակ արտադրողական կապիտալ է շարժման մեջ դնում, որովհետև նա փոփոխակիորեն իբրև դրամաֆոնդ տարբեր արտադրողական կապիտալների է ծառայում։ Ուրեմն բացատրության այս եղանակն արդեն առկա է ենթադրում այն փողը, որի գոյությունը նա պետք է բացատրի։—
Այնուհետև կարող էր ասվել հետևյալը. A կապիտալիստն արտադրում է այնպիսի առարկաներ, որ B կապիտալիստն անհատորեն, անարտադրողաբար է սպառում։ Հետևաբար B-ի փողն A-ի ապրանքակապիտալը դրամացնում է, և այսպիսով միևնույն դրամագումարը ծառայում է B-ի հավելարժեքի ու A-ի շրջանառու հաստատուն կապիտալի դրամացման համար։ Բայց այստեղ այն հարցի լուծումը, որին պատասխան պետք և տրվի, է՛լ ավելի ուղղակի է ենթադրվում։ Այսինքն՝ ո՞րտեղից է B-ն ճանկում այս փողը՝ յուր հասույթը գոցելու, իրացնելու համար։ Ի՞նչպես է նա ինքը դրամացրել յուր արդյունքի այս հավելարժեքային մասը։
Հետո, կարող էր ասվել, թե շրջանառու փոփոխուն կապիտալի այն մասը, որ A-ն միշտ կանխավճարում է յուր բանվորներին, մշտապես հետ է հոսում շրջանառությունից դեպի A-ն, և հիշյալի լոկ մի հերթափոխվող մասն է հենց նրա մnտ մոտ պինդ պառկած մնում միշտ՝ աշխատավարձը վճարելու համար։ Սակայն ծախսելու և հետհոսելու արանքում մի հայտնի ժամանակ է անցնում, որի ընթացքում այն փողը, որը վճարվել է աշխատավարձ, կարող է ի միջի այլոց ծառայել հավելարժեքի դրամացման համար էլ։— Բայց նախ մենք գիտենք, թե որքան ավելի մեծ է այս ժամանակը, այնքան ավելի մեծ պետք է լինի դրամապաշարի այն մասսան էլ, որ A կապիտալիստը միշտ պետք է in petto [պատրաստի] ունենա։ Երկրորդ, եթե բանվորը փող է ծախսում, նրանով ապրանքներ է գնում, ապա ուրեմն նա այս ապրանքների մեջ պարունակված արժեքը pro tanto [այնքանով էլ, համապատասխան քանակով] դրամացնում է։ Հետևաբար միևնույն փողը, որ կանխավճարվում է փոփոխուն կապիտալի ձևով, pro tanto [այնքանով էլ, համապատասխան քանակով] ծառայում է նաև հիշյալ նպատակին, հավելարժեքը դրամացնելու համար։ Առանց այստեղ էլ ավելի խորը մտնելու այս հարցի մեջ՝ այստեղ նկատենք այսքանը միայն, որ կապիտալիստների ամբողջ դասակարգի ու սրանցից կախված անարտադրող անձերի սպառումը միաժամանակ համաքայլ է ընթանում բանվորների դասակարգի սպառման հետ. հետևապես բանվորների կողմից շրջանառության մեջ նետած փողի հետ միաժամանակ պետք է կապիտալիստների կողմից էլ փող նետվի շրջանառության մեջ՝ իրենց հավելարժեքն իբրև հասույթ ծախսելու. ուրեմն սրա համար պետք է փող դուրս կորզվի շրջանառությունից։ Հենց նոր տրված այս բացատրությունը լոկ կփոքրացներ այսպիսով անհրաժեշտ եղած դրամաքանակը, բայց չէր վերացնի նրա ծագման հարցը։—
Վերջապես կարող էր ասվել, թե հիմնական կապիտալի առաջին ներդրման ժամանակ սակայն շրջանառության մեջ միշտ նետվում է փողի մի ավելի խոշոր քանակ, որը լոկ հետզհետե, մաս-մաս, տարիների ընթացքում է շրջանառությունից կորզում, հանում նանա՛, ով այն նետել էր նրա մեջ։ Այս գումարը չի՞ կարող բավական լինել՝ հավելարժեքը դրամացնելու համար։— Սրան պետք է պատասխանեի թե 500 £-անոց գումարի մեջ (որը գանձագոյացման համար անհրաժեշտ պահեստաֆոնդն էլ է յուր մեկ մեջ պարփակում) գուցե արդեն կա այն իրողությունը, որ այս գումարն իբրև հիմնական կապիտալ կիրառված է եթե ոչ այն անձի կողմից, որն այն նետել է շրջանառության մեջ, ապա համենայն դեպս ուրիշ որևէ մեկի կողմից։ Բացի սրանից, այն գումարի դեպքում, որը ծախսվում է՝ որպես հիմնական կապիտալ ծառայող արդյունքներ հայթայթելու համար, արդեն ենթադրվում է, թե այս ապրանքների մեջ պարունակվող հավելարժեքն էլ է վճարահատուցված լինում, և տրվող հարցն էլ հենց սա է, թե ո՛րտեղից է ստացվում այս փողը։—
Ընդհանրական պատասխանը տրված է արդեն.— եթե շրջանառելու է x × 1000 1 000 £-անոց մի ապրանքամասսա, ապա այս շրջանառության համար անհրաժեշտ դրամագումարի քանակը բացարձակապես չի փոխվում այն հանգամանքից, թե արդյոք այս ապրանքամասսայի արժեքը հավելարժեք պարունակո՞ւմ է, թե՞ ոչ, արդյոք ապրանքամասսան կապիտալիստորե՞ն է արտադրված, թե՞ ոչ-կապիտալիստորեն։ '''Հետևաբար հենց ինքն առեղծվածը գոյություն չունի։''' Երբ մյուս պայմանները — փողի շրջանառության արագությունը է այլն — տրված են, x × 1000 1 000 £-անոց ապրանքարժեքի շրջանառելու համար մի որոշ դրամագումար է պահանջվում, բոլորովին անկախ այն հանգամանքից, թե արդյոք այս ապրանքների անմիջական արտադրողներին որքան ո՛րքան շատ կամ թե որքան ո՛րքան քիչ է բաժին ընկնում այս արժեքից։ Եթե այստեղ մի առեղծված կա էլ, ապա սա համընկնում է այն ընդհանրական առեղծվածի հետ, թե ապրանքների շրջանառության համար մի երկրում հարկավոր դրամագումարը որտեղից է ստացվում։
Այնինչ, կապիտալիստական արտադրության տեսակետից, մի հատուկ առեղծվածի '''երևութք ''' գոյություն ունի անշուշտ։ Այսինքն՝ այստեղ կապիտալիստն է հանդես գալիս իբրև այն ելակետը, որտեղից որ փողը շրջանառության մեջ է նետվում։ Այն դրամը, որ բանվորը ծախսում է յուր կենսամիջոցները վճարահատուցելու համար, նախապես գոյություն ունի իբրև փոփոխուն կապիտալի դրամաձև և ուրեմն սկզբնապես կապիտալիստի կողմից է շրջանառության մեջ նետվել որպես աշխատույժի գնելամիջոց ու վճարամիջոց։ Բացի սրանից, կապիտալիստն է շրջանառության մեջ նետում այն փողը, որը նրա համար կազմում է նրա հաստատուն, հիմնական ու հոսուն կապիտալի դրամաձևը. կապիտալիստն է այն ծախսում իբրև աշխատամիջոցի ու արտադրանյութերի գնելամիջոց ու վճարամիջոց։ Իսկ սրանից ավելի կապիտալիստն այլևս հանդես չի զալիս իբրև շրջանառության մեջ գտնվող դրամամասսայի ելակետ։ Բայց արդ, գոյություն ունի երկու ելակետ միայն — կապիտալիստն ու բանվորը։ Երրորդ անձերի բոլոր տարակարգերը կա՛մ պետք է իրենց ծառայությունները մատուցելու համար փող ստանան այս երկու դասակարգից, կամ էլ, որչափով որ փող ստանում են առանց ծառայություններ մատուցելու, նրանք ռենտայի, տոկոսի և այլոց ձևով ներկայացող հավելարժեքի տիրակիցներն են։ Որ հավելարժեքն ամբողջովին չի մնում արդյունաբերական կապիտալիստի գրպանում, այլ սա պետք է այն բաժանի ուրիշ անձերի հետ, այս հանգամանքը գործ չունի մեր առջև դրված հարցի հետ։ Հարցումն այն մասին է, թե արդյունաբերական կապիտալիստն ի՛նչպես է դրամացնում յուր հավելարժեքը, ոչ թե այն մասին, թե հավելարժեքի համար դուրս կորզած արծաթը հետո ինչպես է բաշխվում։ Հետևաբար մեր տվյալ դեպքում դեռ կապիտալիստը պետք է նկատի առնվի իբրև հավելարժեքի միակ տեր։ Իսկ ինչ վերաբերում է բանվորին, ապա արդեն ասել ենք, որ նա երկրորդական ելակետ է միայն, իսկ կապիտալիստը բանվորի կողմից շրջանառության մեջ նետված փողի առաջնական ելակետն է։ Նախապես իբրև փոփոխուն կապիտալ կանխավճարված դրամն արդեն յուր երկրորդ շրջանառությունն է կատարում, երբ բանվորն այն ծախսում է կենսամիջոցների վճարահատուցումների համար։
Այսպիսով ուրեմն, կապիտալիստների դասակարգը դրամաշրջանառության միակ ելակետն է։ Եթե արտադրամիջոցների վճարահատուցման համար նրան 400 £ է հարկավոր, աշխատույժի վարձատրության համար՝ 100 £, ապա հիշյալ դասակարգը շրջանառության մեջ նետում է 500 £։ Բայց արդյունքի մեջ պարունակվող հավելարժեքը, հավելարժեքի 100%-անոց նորմայի դեպքում, հավասար է 100 £-անոց մի արժեքի։ Կապիտալիստների դասակարգն ի՞նչպես կարող է շրջանառությունից միշտ 500 £ դուրս կորզել, եթե միշտ 500 £ է միայն նետում նրա մեջ։ Ոչնչից ոչինչ է ստացվում։ Կապիտալիստների ամբողջ դասակարգը չի կարող շրջանառությունից կորզել ոչ մի այնպիսի բան, որն առաջ նետված չի եղել շրջանառության մեջ։
Վերևում ենթադրել ենք, որ ազնիվ մետաղների ամբողջ արտադրությունը (դնելով = 500 £-ի) բավական է լինում դրամամաշվածքին փոխարինելու համար միայն։
Ոսկի արտադրող կապիտալիստները ոսկու ձևով են ստանում իրենց ամբողջ արդյունքը, թե՛ սրա այն մասը, որը փոխարինում է հաստատուն կապիտալին ու փոփոխուն կապիտալին, և թե՛ այն մասը, որը կազմված է հավելարժեքից։ Հետևաբար հասարակական հավելարժեքի մի մասը կազմված է ոսկուց, ոչ թե այնպիսի արդյունքից, որը միմիայն շրջանառության մեջ է ոսկիանում։ Նա հենց այն գլխից ոսկուց է կազմված և շրջանառության մեջ նետվում է՝ սրանից արդյունքներ դուրս կորզելու համար։ Այստեղ միևնույնը վերաբերում է նաև աշխատավարձին, փոփոխուն կապիտալին ու կանխավճարված հաստատուն կապիտալի փոխհատուցմանը։ Այսպիսով ուրեմն, եթե կապիտալիստների դասակարգի մի մասը շրջանառայության մեջ է նետում մեկ ապրանքարժեք, որը (հավելարժեքի չափով) մեծ է նրա կանխավճարած դրամակապիտալից, ապա կապիտալիստների մի ուրիշ մասը շրջանառության մեջ նետում է մի ավելի մեծ դրամարժեք (հավելարժեքի չափով ավելի մեծ), քան այն ապրանքարժեքը, որ նրանք միշտ կորզում են շրջանառությունից՝ ոսկու արտադրության համար։ Եթե կապիտալիստների մի մասը միշտ ավելի շատ դրամ է հանոցով դուրս քաշում շրջանառությունից, քան լցնում է նրա մեջ, ապա ոսկի արտադրող մասը միշտ ավելի շատ փող է լցնում հանոցով, քան դուրս է կորդում կորզում շրջանառությունից արտադրամիջոցների ձևով։
Արդ, թեև 500 £-անոց այս ոսկի արդյունքի մի մասը ոսկի արտադրողների հավելարժեքն է, բայց և այնպես ամբողջ գումարը նախանշված է ապրանքների շրջանառությանն անհրաժեշտ դրամին փոխարինելու համար, ընդորում նշանակություն չունի, թե սրանից որքանն է ծառայում ապրանքների հավելարժեքը դրամացնելուն, որքանը՝ նրանց մյուս արժեբաղադրամասերը դրամացնելուն։
Եթե ոսկու արտադրությունը փոխադրենք երկրից դուրս՝ ուրիշ երկիրներ, ապա սրանից բանի էությունը բացարձակապես չի փոխվի։ Հասարակական աշխատույժի ու հասարակական արտադրամիջոցների մի մասն A երկրում փոխարկվել է մեկ արդյունքի, օրինակ, 500 £-անոց արժեք ունեցող կտավի, որն արտահանվում է B երկիրը՝ այնտեղ ոսկի գնելու համար։ A երկրում այս եղանակով կիրառված արտադրողական կապիտալը նույնքան քիչ է ապրանք նետում A երկրի շուկան — ապրանքը համարելով փողից տարբերվող ապրանք — որքան քիչ որ կլիներ այն դեպքում, եթե հիշյալ կապիտալն ուղղակի ոսկու արտադրության մեջ կիրառվեր։ A-ի այս արդյունքը ներկայանում է հանձին 500 £ ոսկու է լոկ իբրև փող է մտնում A երկրի շրջանառության մեջ, հասարակական հավելարժեքի այն մասը, որը պարունակվում է այս արդյունքի մեջ, գոյություն ունի ուղղակի որպես փող է A երկրի համար երբեք ուրիշ կերպ չի գոյություն ունենում, բայց եթե դրամի ձևով։ Թեև այն կապիտալիստների համար, որոնք ոսկի են արտադրում, արդյունքի լոկ մի մասն է հավելարժեք ներկայացնում, իսկ մյուսը կապիտալափոխհատուցումն է ներկայացնում, բայց և այնպես այն հարցը, թե այս ոսկուց, շրջանառու հաստատուն կապիտալը չհաշված, որքանն է փոփոխուն կապիտալին փոխարինում, և որքանն է հավելարժեք ներկայացնում,— այս հարցն, ընդհակառակը, բացառապես կախված է այն համապատասխան համամասնություններից, որ աշխատավարձն ու հավելարժեքը կազմում են շրջանառող ապրանքների արժեքի մեջ։ Այն մասը, որ կազմում է հավելարժեքը, բաշխում է կապիտալիստների դասակարգի տարբեր անդամների միջև։ Չնայած որ այս մասը սրանք միշտ ծախսում են անհատական սպառման համար և էլի ձեռք են բերում նոր արդյունք ծախելով — հենց այս առուծախն է պատճառ, լինում, որ ընդհանրապես հենց միայն նրանց միջև է շրջանառում հավելարժեքի ոսկիացման համար անհրաժեշտ փողը — բայց և այնպես, թեկուզ է փոփոխվող բաժնեմասերով, հասարակական հավելարժեքի մի մասը դրամի ձևով գտնվում է կապիտալիստների գրպանում, ճիշտ ինչպես որ աշխատավարձի մի մասը, գոնե շաբաթվա մեկ մասում, դրամի ձևով բանվորների գրպանումն է լինում։ Եվ այս մասը սահմանափակված չի դրամարդյունքի այն մասով, որը ոսկի արտադրող կապիտալիստների հավելարժեքն է կազմում սկզբնապես, այլ, ինչպես ասեցինք, սահմանափակված է այն համամասնությամբ, որով վերևի 500 £-անոց արդյունքն ընդհանրապես բաշխվում է կապիտալիստների ու բանվորների միջև և որով այն ապրանքապաշարը, որ շրջանառելու է, կազմված է լինում հավելարժեքից ու արժեքի մյուս բաղադրամասերից։
Սակայն հավելարժեքի այն մասը, որը գոյություն է ունենում ոչ թե մյուս ապրանքների մեջ, այլ հենց այս մյուս ապրանքների կողքին՝ դրամի մեջ, լոկ այնչափով է կազմված տարվա մեջ արտադրված ոսկու մի մասից, որչափով որ ոսկու տարեկան արտադրության մի մասը շրջանառում է հավելարժեքի իրացման համար։ Փողի մյուս մասը, որը շարունակ փոփոխվող բաժնեմասերով գտնվում է կապիտալիստների դասակարգի ձեռին իբրև նրա հավելարժեքի դրամաձև, ոչ թե տարվա ընթացքում արտադրված ոսկու, այլ երկրում առաջ կուտակված դրամամասսայի տարրն է։
Պտույտի քննարկման ժամանակ մենք տեսել ենք, որ, այլ անփոփոխ հանգամանքներում, պտուտապարբերաշրջանների մեծության փոփոխվելու հետ դրամակապիտալի փոփոխվող մասսաներ են հարկավոր՝ արտադրությունը միևնույն մասշտաբով վարելու համար, հետևաբար դրամաշրջանառության առաձգականությունը պետք է բավական մեծ լինի, որպեսզի հարմարվի ընդարձակման ու սեղմվելու այս փոփոխությանը։
Այնուհետև, եթե ընդունենք մնացած հանգամանքներն անփոփոխ — այլև աշխատօրվա անփոփոխ մեծություն, լարունություն ու արտադրողականության — բայց '''արժեքային արդյունքի փոփոխված տրոհում''' աշխատավարձի ու հավելարժեքի, այնպես որ կա՛մ աոաջինն առաջինն է բարձրանում, և վերջինն ընկնում, կամ էլ ընդհակառակը, ապա այս պարագան չի ազդի շրջանառող դրամի քանակի վրա։ Այս փոփոխությունը կարող է կատարվել, և ընդսմին շրջանառության մեջ գտնվող դրամամասսայի որևէ ընդարձակվում կամ թե սեղմում տեղի չունենա։ Քննարկենք հատկապես այն դեպքը, երբ աշխատավարձն, ասենք, բարձրանում է ընդհանրականորեն, և ուրեմն — ենթադրված պայմաններում — հավելարժեքի նորման ընկնում է ընդհանրականորեն, բացի սրանից, դարձյալ ենթադրության համաձայն, ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում շրջանառող ապրանքամասսայի արժեքի մեջ։ Այս դեպքում անշուշտ աճում է այն դրամակապիտալը, որը պետք է կանխավճարվի որպես փոփոխուն կապիտալ, հետևաբար աճում է այն դրամամասսան, որը ծառայում է այս ֆունկցիային։ Բայց որքանով որ աճում է փոփոխուն կապիտալի ֆունկցիայի համար պահանջված դրամամասսան, հենց ճիշտ այնքանով էլ քչանում է հավելարժեքը, ուրեմն այն դրամամասսան էլ, որը հարկավոր է նրա իրացման համար։ Այս հանգամանքը չի ազդում ապրանքարժեքի իրացման համար անհրաժեշտ դրամամասսայի գումարի վրա ճիշտ այնպես, ինչպես և բուն իսկ այս ապրանքարժեքի վրա։ Ապրանքի արտադրածախքը բարձրանում է առանձին կապիտալիստի համար, բայց նրա հասարակական արտադրագինն անփոփոխ է մնում։ Փոխվում է այն հարաբերությունը, որով ապրանքների արտադրագինը, մի կողմ թողած հաստատուն արժեմասը, բաժանվում է աշխատավարձի ու շահույթի։
Բայց,— ասում են,— փոփոխուն դրամակապիտալի ավելի մեծ ծախսումը (դրամի արժեքն իհարկե անփոփոխ է ենթադրվում) նշանակում է, թե դրամամիջոցների ավելի խոշոր քանակ է լինում բանվորների ձեռին։ Սրանից առաջ է գալիս ապրանքների նկատմամբ ավելի մեծ պահանջարկ բանավորների կողմից։ Հաջորդ հետևանքը լինում է ապրանքների գնի բարձրացումը։— Կամ թե ասում են. եթե բարձրանում է աշխատավարձը, ապա կապիտալիստները բարձրացնում են իրենց ապրանքի գները։— Երկու դեպքումն էլ աշխատավարձի ընդհանրական բարձրացումը պատճառ է լինում ապրանքագների բարձրացման։ Ուստի պետք է մի ավելի խոշոր դրամամասսա հարկավոր գա՝ ապրանքները շրջանառության մեջ պտտեցնելու համար, անկախ նրանից, թե գների բարձրացումը մե՞կ, թե՞ մյուս եղանակով է բացատրվում։
Պատասխան առաջին ըմբռնման վերաբերմամբ.— բարձրացող աշխատավարձի հետևանքով կաճի բանվորների՝ անհրաժեշտ կենսամիջոցների նկատմամբ ունեցած պահանջարկը հատկապես։ Մի ավելի փոքրիկ աստիճանով կավելանա նրանց պահանջարկը պերճանք առարկաների նկատմամբ, կամ առաջ կգա պահանջարկ այնպիսի իրերի նկատմամբ, որոնք առաջ չէին մտնում բանվորների սպառման շրջանակի մեջ։ Անհրաժեշտ կենսամիջոցների նկատմամբ եղած պահանջարկի հանկարծակի ու խոշոր մասշտաբով բարձրանալն անպայման կբարձրացնի նրանց գինը րոպեապես։ Սրա հետևանքը լինում է այն, որ հասարակական կապիտալի մի ավելի մեծ մասն է կիրառվում անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության վրա, իսկ մեկ ավելի փոքր մասը՝ պերճանքամիջոցների արտադրության վրա, որովհետև վերջիններիս գներն ընկնում են քչացած հավելարժեքի պատճառով և ուրեմն նրանց նկատմամբ կապիտալիստների նվազած պահանջարկի շնորհիվ։ Իսկ ընդհակառակը, որչափով որ հենց բանվորներն իրենք պերճանքամիջոցներ են գնում, նրանց վարձի բարձրացումը այս վերցրած ծավալի սահմաններում չի ազդում անհրաժեշտ կենսամիջոցների գնի բարձրանալու վրա, այլ պերճանքի ապրանքների գնորդների կազմն է լոկ փոխում։ Պերճանքի ավելի շատ ապրանքներ են մտնում բանվորների սպառման մեջ, քան մինչև հիմա, և համեմատորեն ավելի քիչ են մտնում կապիտալիստների սպառման մեկ։ Voilà tout. [Ահա բոլորը։] Միքանի տատանումներից հետո շրջանառում է միևնույն արժեքով մի ապրանքամասսա, ինչպես և առաջ։ Ինչ վերաբերում է րոպեական տատանումներին, ապա նրանք ուրիշ ոչ մի հետևանք չեն ունենում բացի նրանից, որ ներերկրյա շրջանառության մեկ մեջ են նետում անզբաղ մնացած դրամակապիտալը, որը մինչև այժմ զբաղմունք էր փնտռում բորսայի չարաշահական ձեռնարկությունների մեկ կամ թե արտասահմանում։
Պատասխան երկրորդ ըմբռնման վերաբերմամբ.— եթե կապիտալիստական արտադրողների ձեռին լիներ իրենց ապրանքների գներն ուզածի պես բարձրացնելը, ապա նրանք կարող էին այս անել ու կանեին առանց աշխատավարձի բարձրանալուն էլ։ Աշխատավարձը երբեք չէր բարձրանա ընկնող ապրանքագրերի ժամանակ։ Կապիտալիստների դասակարգը երբեք չէր դիմադրի տրեդ-յունիոններին, որովհետև նա միշտ ու ամեն պարագայում կարող էր անել այն, ինչ որ նա հիմա իրոք անում է իբրև բացառություն որոշ, հատուկ ու, այսպես ասած, տեղական հանգամանքներում, այն է՝ կարող էր աշխատավարձի յուրաքանչյուր բարձրացում օգտագործել ապրանքագները շատ ավելի վերին աստիճանի բարձրացնելու, հետևաբար ավելի մեծ շահույթ գրպանելու համար։
Այն պնդումը, թե կապիտալիստները կարող են պերճանքամիջոցների գները բարձրացնել, որովհետև նրանց նկատմամբ եղած պահանջարկը նվազում է (կապիտալիստների քչացած պահանջարկի հետևանքով, որոնց պերճանքի իրերի գնելամիջոցները պակասել են),— պահանջարկի ու առաջարկի օրենքի մի բոլորովին յուրահատուկ կիրառումը կլիներ։ Որչափով որ պերճանքի իրերի գնորդների սոսկական փոփոխություն չի, որ տեղի է ունենում, բանվորներ չեն հանդես գալիս կապիտալիստների փոխարենըփոխարեն,— իսկ որչափով այս փոփոխությունը տեղի է ունենում, բանվորների առաջադրած պահանջարկը չի ներգործում անհրաժեշտ կենսամիջոցների գնաբարձրացման վրա, որովհետև վարձալրացման այն մասը, որ բանվորները պերճանքամիջոցների վրա են ծախսում, սրանք չէին կարող անհրաժեշտ կենսամիջոցների վրա ծախսել,— այն ժամանակ պերճանքամիջոցների գներն ընկնում են պակասած պահանջարկի հետևանքով։ Սրա հետևանքով կապիտալը հանվում է պերճանքի իրերի արտադրությունից, մինչև որ սրանց առաջարկը կրճատվելով հասնում է այն չափին, որը համապատասխանում է հասարակական արտադրապրոցեսում նրանց փոփոխված դերին։ Այս քչացած արտադրության հետ, սակայն անփոփոխ արժեքի դեպքում, նրանք էլի բարձրանալով հասնում են իրենց նորմալ գներին։ Քանի դեռ տեղի է ունենում այս սեղմում-կրճատումը կամ հավասարակշռման այս պրոցեսը, կենսամիջոցների՝ բարձրացող գների դեպքում այս վերջինների արտադրության մեջ նմանապես միշտ նույնքան կապիտալ է ներքաշվում, որքան դուրս է կորզվում արտադրության ուրիշ ճյուղից, և ներքաշվում է այնքան, մինչև որ պահանջարկը հագենում է։ Այն ժամանակ էլի հավասարակշռություն է հանդես գալիս, և ամբողջ պրոցեսի վերջն այն է լինում, որ հասարակական կապիտալը, հետևաբար նաև դրամակապիտալը փոփոխված համամասնությամբ է բաշխվում անհրաժեշտ կենսամիջոցների ու պերճանքամիջոցների արտադրության միջև։
Ամբողջ առարկությունը կապիտալիստների ու նրանց տնտեսագետ սիկոֆանտների մի սին կրակոց է։
Այն իրողությունները, որոնք պատրվակ են տալիս այս սին կրակոցի համար, երեք տեսակ են։
1) Դրամաշրջանառության մի ընդհանրական օրենքն այն է, որ եթե շրջանառող ապրանքների գնագումարը բարձրանում է — արդյոք գնագումարի այս շատացումը միևնույն միևնո՞ւյն ապրանքամասսայի վերաբերմամբ է, թե՞ մեկ շատացած ապրանքամասսայի վերաբերմամբ, միևնույն է,— այլ անփոփոխ հանգամանքներում աճում է շրջանառող դրամի քանակը, քանակը։ Արդ, ներգործությունը շփոթում են պատճառի հետ։ Աշխատավարձը (թեկուզ հազվադեպ անգամ ու, լոկ իբրև բացառություն, հարաբերաբար) բարձրանում է անհրաժեշտ կենսամիջոցների վերընթաց գնի հետ։ Աշխատավարձի բարձրանալն ապրանքագների բարձրանալու հետևանքն է, ոչ թե պատճառը։
Աշխատավարձի մասնակի կամ թե տեղական մի բարձրացման — այսինքն լոկ առանձին արտադրաճյուդերում արտադրաճյուղերում կատարվող բարձրացման — ժամանակ կարող է սրա հետևանքով այս ճյուղերի արդյունքների մի տեղական գնաբարձրացում առաջ գալ։ Բայց հենց այս էլ կախված է շատ հանգամանքներից։ Օրինակ, նրանից, որ աշխատավարձն այստեղ իջեցված չի եղել արտակարգորեն, և ուրեմն շահութանորման արտակարգորեն բարձր չի եղել, որ այս ապրանքների շուկան չի նեղացել գնաբարձրացման հետևանքով (հետևաբար նրանց գնաբարձրացման համար անհրաժեշտ չի նրանց առաջարկի նախապես սեղմվել-կրճատվելը) և այլն։
Աշխատավարձի ընդհանրական բարձրացման ժամանակ բարձրանում է այն արդյունաբերաճյուղերում արտադրված ապրանքների գինը, որտեղ փոփոխուն կապիտալն է գերիշխում, իսկ ընկնում է այնպիսի ճյուղերում, որտեղ գերիշխում է հաստատուն, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] հիմնական կապիտալը։
<br>
Պարզ ապրանքաշրջանառության ժամանակ երևաց (I գիրք, գլուխ III, 2), որ թեև ամեն մի որոշ ապրանքաքանակի շրջանառության սահմաններում հիշյալ ապրանքաքանակի դրամաձևը լոկ վաղանցուկ է, սակայն մի ապրանքի փոխակերպության ժամանակ մեկի ձեռքում չքացող մի դրամ անհրաժեշտորեն յուր տեղն է գրավում մի ուրիշի ձեռին, հետևաբար ապրանքներն առաջին հերթին ոչ միայն փոխանակվում են հանրակողմանիորեն կամ թե իրար փոխարինում, այլև այս փոխարինման միջնորդագործածն միջնորդագործողն է և նրան ուղեկցում է փողի մի հանրակողմանի սիկ։ «Ապրանքի՝ ապրանքով փոխարինվելը միաժամանակ դրամապրանք է թողնում երրորդ ձեռքում։ Շրջանառությունը շարունակ փող է քրտնում»։ (I գիրք, էջ 92<ref>ՀայՏե՛ս հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 80։</ref>)։ Կապիտալիստական ապրանքարտադրության պատվանդանի վրա նույն այս իրողությունն արտահայտվում է նրանով, որ կապիտալի մի մասը միշտ գոյություն է ունենում դրամակապիտալի ձևով, իսկ հավելարժեքի մի մասը միշտ նույնպես դրամաձևով գտնվում է յուր սեփականատերերի ձեռին։
Եթե այս մի կողմ թողնենք, '''փողի շրջապտույտը''' — այսինքն փողի '''հետհոսելը''' դեպի յուր ելակետը — որչափով որ սա կապիտալի պտույտի մի մոմենտն է կազմում, '''փողի շրջանառությունից''' բոլորովին տարբեր ու նույնիսկ հակադիր մեկերևույթ է<ref>Եթե ֆիզիոկրատները դեռ իրար հետ շփոթում են այս երկու եըևույթըերևույթը, բայց այնուամենայնիվ նրանք առաջինն են, որ ուշադրություն են դարձնում դրամի՝ յուր ելակետին վերադառնալու վրա, իբրև կապիտալի շրջանառության էական ձևի վրա, որպես վերարտադրությունը միջնորդագործող շրջանառության ձևի վրա։ «Նայեցեք Tableau Economique-ին, և դուք կտեսնեք, որ արտադրողական դասակարգն է այն փողը տալիս, որով մյուս դասակարգերը նրանից արդյունքներ են գնում, է որ սրանք նրան են վերադարձնում հիշյալ փողը, որպեսզի հաջորդ տարում էլ նույնպիսի գնումներ անեն նրանից։ Այսպիսով դուք այստեղ ուրիշ պտուտաշրջան չեք տեսնում բացի նրանից, որ ծախսումը հաջորդում է վերարտադրությանը, իսկ վերարտադրությունը՝ ծախսմանը, պտուտաշրջան, որ կատարում է ծախսման ու վերարտադրության չափանիշ ծառայող դրամի շրջանառությունը։» (Quesnay «Problèmes économiques», Daire Physiocr.-ում, I, p. 208, 209.) — «Կապիտալների այս մշտական կանխավճարումն ու այս մշտական վերադարձը կազմում են այն, ինչ որ պետք է անվանել փողի շրջանառություն, այն օգտակար ու արդյունավետ շրջանառությունը, որ ոգի է տալիս հասարակության բոլոր աշխատանքներին, օժանդակում է քաղաքական օրգանիզմի մեջ կատարվող շարժմանն ու կյանքին և որը լիակատար հիմունքով կարելի է համեմատել կենդանի օրգանիզմի արյան շրջանառության հետ։» (Turgot «Réflexions etc.» Oeures éd. Daire, I, p. 45.)։</ref>, իսկ փողի շրջանառությունն արտահայտում է նրա մշտական '''հեռացումը''' ելակետից՝ մի շարք ձեռքերից անցնելով։ (I գիրք, էջ 92<ref>Տես Տե՛ս հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 81—82։</ref>)։ Այնուամենայնիվ արագացած պտույտը յուր մեջ eo ipso [ինքնըստինքյան] պարփակում է արագացրած շրջանառություն։
Ամենից առաջ ինչ վերաբերում է փոփոխուն կապիտալին.— եթե, օրինակ, 500 £-անոց մի դրամակապիտալ փոփոխուն կապիտալի ձևով պտույտ է գործում տարվա մեկ տաս անգամ, ապա պարզ է, որ շրջանառող դրամամասսայի այս պատկական մասը շրջանառության մեկ պտտեցնում է յուր տասնապատիկի չափ արժեգումար = 5 000 £։ Հիշյալ մասը տարվա մեջ տաս անգամ է պտույտ գործում կապիտալիստի ու բանվորի միջև։ Բանվորը տարվա ընթացքում տաս անգամ է վարձատրվում և վճարում շրջանառող դրամամասսայի միևնույն պատկական մասով։ Եթե արտադրության նույնահավասար մասշտաբի ժամանակ այս փոփոխուն կապիտալը մի անգամ պտույտ գործեր տարվա մեջ, ապա 5 000 £-ի մեկ անգամվա պտույտ տեղի կունենար։
Այնուհետև. շրջանառու կապիտալի հաստատուն մասն, ասենք թե, = է 1 000 £։ Եթե կապիտալը տաս անգամ է պտույտ գործում, ապա կապիտալիստը տարվա մեջ տաս անգամ է ծախում յուր ապրանքը, ուրեմն և սրա արժեքի հաստատուն շրջանառու մասը։ Շրջանառող դրամամասսայի միևնույն պատկական (= 1 000 £) տարվա ընթացքում տաս անգամ է յուր տերերի ձեռից անցնում կապիտալիստի ձեռը։ Սա այս դրամի տասը տեղափոխություն է մի ձեռից մյուսը։ Երկրորդ՝ կապիտալիստը տարվա մեկ մեջ տաս անգամ է արտադրամիջոց գնում. սա էլի դրամի տասը շրջանառություն է մի ձեռից մյուսը։ 1 000 £ գումարի դրամով արդյունաբերական կապիտալիստը 10 000 £-ի ապրանք է ծախում է էլի 10 000 £-ի ապրանք է գնում։ 1 000 £ դրամի քսան անգամվա պտույտի միջոցով 20 000 £-անոց մի ապրանքապաշար է շրջանառում։
Վերջապես արագացած պտույտի ժամանակ ավելի արագ է պտույտ գործում այն դրամամասն էլ, որով հավելարժեքն է իրանում։
Իսկ ընդհակառակը, մի ավելի արագ դրամաշրջանառություն յուր մեկ անհրաժեշտորեն չի պարփակում մեկ ավելի արագ կապիտալապտույտ, ուրեմն և դրամապտույտ, այսինքն յուր մեջ անհրաժեշտորեն չի պարփակում վերարտադրապրոցեսի կարճացում ու ավելի արագ նորոգում։
Ավելի արագ դրամաշրջանառություն տեղի է ունենում ամեն մի անգամ, երբ միևնույն դրամամասսայով գործարքների մի ավելի խոշոր քանակ է գլուխ բերվում, բերվում։ Այս կարող է պատահել կապիտալի միահավասար վերարտադրապարբերաշրջանների ժամանակ էլ՝ դրամաշրջանառության փոփոխված տեխնիկական կարգաորումների կարգավորումների հետևանքով։ Հետո կարող է շատանալ այն գործարքների քանակը, որոնց ժամանակ դրամը շրջանառում է՝ առանց իսկական ապրանքափոխանակություն արտահայտելու (տարբերության գործարքներ բարսայում և այլն)։ Մյուս կսղմից՝ կարող են դրամաշրջանառություններ բոլորովին չլինեն էլ։ Օրինակ, որտեղ գյուղական տնտեսատերը հենց ինքն է հողատերը, այնտեղ ոչ մի շրջանառություն չի կատարվում ֆերմերի ու հողաաիրոջ հողատիրոջ միջև, որտեղ արդյունաբերական կապիտալիստը հենց ինքն է կապիտալի սեփականատերը, այնտեղ ոչ մի շրջանառություն չի լինում նրա ու վարկատուի միջև։
<br>
Որչափով որ կուտակումը տեղի է ունենում ընդլայնված մասշտաբ ունեցող վերարտադրության ձևով, պարզ է, որ նա ոչ մի նոր առեղծված չի առաջադրում դրամաշրջանառության առնչությամբ։
Ամենից առաջ ինչ վերաբերում է այն ավելադիր կապիտալին, որը պահանջվում է հարաճուն արտադրողական կապիտալի գործունեյության գործունեության համար, ապա նա մատակարարվում է հանձին իրացված հավելարժեքի այն մասի, որը կապիտալիստը շրջանառության մեջ է նետում իբրև դրամակապիտալ ու ոչ թե որպես հասույթի դրամաձև։ Դրամն արդեն կապիտալիստների ձեռին է է։ Նրա լոկ կիրառումն է տարբեր։
Բայց արդ, ավելադիր արտադրողական կապիտալի հետևանքով, իբրև այս կապիտալի արդյունք, մի ավելադիր ապրանքամասսա է նետվում շրջանառության մեջ։ Այս ավելադիր ապրանքամասսայի հետ միաժամանակ՝ նրա էր իրացման համար անհրաժեշտ ավելադիր դրամի մեկ մասն է նետվում շրջանառության մեջ այն չափով, հենց որչափով որ այս ապրանքամասսայի արժեքը հավասար է սրա արտադրության վրա սպառված արտադրողական կապիտալի արժեքին։ Այս ավելադիր դրամա մասսան դրամամասսան ուղղակի կանխավճարվել է որպես ավելադիր դրամակապիտալ, ուստի և հետ է հոսում կապիտալիստի մոտ՝ սրա կապիտալի պտույտի հետևանքով։ Այստեղ էլի միևնույն հարցն է մեջտեղ գալիս, ինչ որ վերևումն էր։ Ո՞րտեղից է ստացվում ավելադիր փողը հիմա ապրանքաձևով առկա ավելադիր հավելարժեքն իրացնելու համար։
Ընդհանրական պատասխանը դարձյալ միևնույնն է։ Շրջանառող ապրանքամասսայի գնագումարը շատացել է ոչ թե այն պատճառով, որ տվյալ մի ապրանքամասսայի գներն են բարձրացել, այլ այն պատճառով, որ այժմ շրջանառող ապրանքների մասսան ավելի շատ է, քան առաջ շրջանառող ապրանքներինը, և այս շատացումն էլ հավասարակշռված չի եղել գների մի անկումով։ Ավելի մեծ արժեք ունեցող այս ավելի շատ ապրանքամասսայի շրջանառության համար պահանջված ավելադիր փողը պետք է հայթայթվի կամ շրջանառող դրամամասսայի շատացած տնտեսումով — լինի այս տնտեսումը վճարումների փոխմարմա՞ն միջոցով, թե՞ այնպիսի միջոցներով, որոնք արագացնում են միևնույն ստակների շրջանառությունը, միևնույն է — կամ թե չէ՝ դրամը գանձաձևից փոխարկելով շրջանառող ձևի։ Վերջինս յուր մեջ պարփակում է ոչ թե մենակ այն, որ պարապ ընկած դրամակապիտալն սկսում է գործել իբրև գնելամիջոց կամ թե վճարամիջոց կամ էլ այն, որ արդեն իբրև պահեստաֆոնդ գործող դրամակապիտալը, երբ յուր տիրոջ համար պահեստաֆոնդի ֆունկցիա է կատարում հասարակության համար շրջանառում է ակտիվորեն (ինչպես, օրինակ, բանկերում դրված ավանդների դեպքում, որոնք միշտ փոխ են տրվում), հետևաբար երկակի ֆունկցիա է կատարում,— այլ նաև այն, որ ստակների լճացող պահեստաֆոնդեր են տնտեսվում։
Եթե այս իրադարձությունն իբրև մասնակի դեպք պատկերացնենք, ապա այստեղ բան չկա պարզաբանելու։ Կապիտալիստների մի մասը յուր արդյունքի վաճառքից ստացած փողի մեկ մասը պահում է՝ սրա դիմաց շուկայից արդյունք չկորզելով։ Մի ուրիշ մասն, ընդհակառակը, յուր փողն ամբողջովին արդյունք է դարձնում, բացի միշտ վերադարձող, արտադրությունը վարելու համար անհրաժեշտ դրամակապիտալից։ Իբրև հավելարժեքի կրիչ շուկա նետված արդյունքի մեկ մասը կազմված է լինում արտադրամիջոցներից կամ թե փոփոխուն կապիտալի իրական տարրերից, անհրաժեշտ կենսամիջոցներից։ Ուրեմն հիշյալ մասն իսկույն կարող է արտադրության ընդլայնմանը ծառայել։ Չէ՞ որ մենք ամենևին չենք ենթադրում, թե կապիտալիստների մի մասը դրամակապիտալ է կուտակում, մինչդեռ մյուս մասը յուր հավելարժեքն սպառում է ամբողջովին, այլ այն միայն, որ մի մասը յուր կուտակումը դրամաձևով է կատարում, ներթաքուն դրամակապիտալ է կազմում, այնինչ մյուս մասն իսկապես կուտակում է, այսինքն ընդլայնում է արտադրամասշտաբը, իրոք ընդարձակում է յուր արտադրողական կապիտալը։ Առկա դրամամասսան բավարար է մնում շրջանառության պահանջմունքների համար, եթե նույնիսկ փոփոխակիորեն կապիտալիստների մի մասը դրամ է կուտակում, այնինչ մյուս մասն արտադրամասշտաբն է ընդլայնում, և ընդհակառակը։ Այն էլ կա, որ դրամակուտակումը մի կողմում կարող է կատարվել առանց կանխիկ փողի էլ, պարտապահանջումների սոսկական կուտակմամբ։
Բայց դժվարությունը մեջտեղ է գալիս այն ժամանակ, երբ մենք ենթադրում ենք կապիտալիստների դասակարգի մեջ դրամակապիտալի ոչ թե մասնակիf մասնակի, այլ ընդհանրական կուտակում։ Մեր ենթադրության համաձայն — որ է՝ կապիտալիստական արտադրության ընդհանրական ու բացառիկ տիրապետություն — բացի կապիտալիստների այս դասակարգից ընդհանրապես ուրիշ էլ ոչ մի դասակարգ չկա բանվոր դասակարգից զատ։ Այն ամենը, ինչ բանվոր դասակարգն է գնում, հավասար է նրա աշխատավարձի գումարին, հավասար է կապիտալիստների ամբողջ դասակարգի կանխավճարած փոփոխուն կապիտալի գումարին։ Այս փողը հետ է հոսում դեպի այս վերջին դասակարգը՝ սրա արդյունքը բանվոր դասակարգին ծախելու հետևանքով։ Սրանով կապիտալիստների դասակարգի փոփոխուն կապիտալը յուր դրամաձևն է վերստանում։ Ասենք, թե փոփոխուն կապիտալի գումարը = x × 100 £-ի, այսինքն ոչ թե տարվա մեջ կանխավճարված, այլ կիրառված փոփոխուն կապիտալին. թե արդյոք այս փոփոխուն կապիտալարժեքը, պտույտի արագության համեմատ, շատ կամ թե քիչ փողով է կանխավճարված լինում տարվա ընթացքում, այս հանգամանքը հիմա բոլորովին նշանակություն չունի քննարկվող հարցի համար։ Կապիտալիստների դասակարգն այս x × 100 £ կապիտալով գնում է աշխատույժի մի հայտնի քանակ կամ վարձ է վճարում մեկ որոշ թվով բանվորների.— առաջին գործարք։ Բանվորները կապիտալիստներից նույն գումարով գնում են ապրանքների մի քանակ, որով x × 100 £-անոց գումարը հետ է հոսում կապիտալիստների ձեռը.— երկրորդ գործարք։ Եվ այս կրկնվում է մշտապես։ Հետևաբար x × 100 £-անոց գումարը բանվոր դասակարգին երբեք չի կարող ունակ դարձնել արդյունքի այն մասը գնելու, որում կապիտալիստների դասակարգի հաստատուն կապիտալն է ներկայանում, դեռ չխոսենք այն մասի վերաբերմամբ, որում հավելարժեքն է ներկայանում։ Բանվորները x × 100 £-ով միշտ կարող են հասարակական արդյունքի այն մեկ արժեմասը միայն գնել, որը հավասար է այն արժեմասին, որում ներկայանում է կանխավճարված փոփոխուն կապիտալի արժեքը։
Մի կողմ թողած այն դեպքը, երբ այս հանրակողմանի դրամակուտակումն ուրիշ ոչինչ չի արտահայտում, քան լրացուցիչ կերպով ներմուծած ազնիվ մետաղի բաշխումը տարբեր առանձին կապիտալիստների միջև, ինչ համամասնությամբ էլ որ լինի այս բաշխումը,— հապա ի՞նչպես պետք է ուրեմն փող կուտակի կապիտալիստների ամբողջ դասակարգը։
1) բանկերում ներդրած ավանդներից. և սա համեմատաբար մի փոքր դրամագումար է, որ իրոք տնօրինում է բանկը։ Այստեղ լոկ անվանապես է դրամակապիտալ կուտակվում։ Իսկապես կուտակվողը դրամապահանջումներն են, որոնք դրամացնելի են լոկ այն պատճառով (որչափով որ նրանք երբևէ դրամացվում են), որ մի հավասարակշռություն է գոյանում հետպահանջված ու ներդրված դրամի միջև։ Բանկի ձեռին իբրև փող գտնվող մասը համեմատաբար մի փոքր գումար է լոկ։
2) Պետական արժեթղթերից. սրանք ընդհանրապես կապիտալ չեն, այլ սոսկական պարտապականջումներ պարտապահանջումներ ազգի տարեկան արդյունքի վերաբերմամբ։
3) Բաժնետոմսերից։ Որչափով որ չարաշահություն չկա մեջտեղում. նրանք մի կորպորացիայի պատկանող գույքատիտղոս են, իրական կապիտալ ու հատկացագիր ամեն տարի նրանից հոսող, ստացվող հավելարժեքի վերաբերմամբ։
Տարեկան արդյունքի այն մասին, հանձին որի հավելարժեքն է ներկայանում ապրանքաձևով, ամբողջովին վերաբերում է այն, ինչ որ ասվեց, տարեկան արդյունքի մյուս մասի վերաբերմամբ։ Նրա էլ շրջանառության համար մի հայտնի դրամագումար է պահանջվում։ Այս դրամագումարը նույնպես կապիտալիստների դասակարգին է պատկանում, ինչպես և ամեն տարի արտադրվող այն ապրանքամասսան, որը հավելարժեք է ներկայացնում։ Հիշյալ դրամագումարը հենց կապիտալիստների դասակարգն ինքն է շրջանառության մեջ նետում սկզբնապես։ Այն դրամագումարը բուն իսկ շրջանառության հետևանքով միշտ նորից բաշխվում է կապիտալիստների միջև։ Ինչպես և ստակների շրջանառության դեպքում ընդհանրապես, այս դրամաքանակի մեկ մասը միշտ կանգ է առնում մերթ այս ու մերթ այն կետում, այնինչ մյուս մասը շրջանառում է մշտապես։ Բանն ամենևին չի փոխվում նրանից, որ այս կուտակման մի մասը դիտավորյալ է լինում դրամակապիտալ գոյացնելու համար։
Այստեղ մենք մի կողմ ենք թողնում շրջանառության այն պատահարները, երբ մի կապիտալիստ իրեն է գջլում մյուսի հավելարժեքի ու մինչև անգամ կապիտալի մի բաժինը, և ուրեմն ինչպես դրամակապիտալի, այնպես էլ արտադրողական կապիտալի մեկ միակողմանի կուտակում ու կենտրոնացում է տեղի ունենում։ Այսպես, օրինակ, տվարած ավարած հավելարժեքի այն մասը, որ A-ն կուտակում է իբրև դրամակապիտալ, կարող է լինել B-ի հավելարժեքի մի այնպիսի բաժինը, որը հետ չի հոսում նրա մոտ։