Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 3 բայտ, 19:39, 29 Նոյեմբերի 2013
Սովորաբար շաբաթը մեկ կամ երկու անգամ ներկայանում էի թագավորին իր հարդարանքի ժամանակ, ու հաճախ տեսնում էի նրան սափրվելիս, որ սկզբում ինձ վրա մեծ սարսափ էր ազդում, որովհետև ածելին համարյա երկու անգամ մեծ էր մեր սովորական գերանդուց։ Երկրի սովորության համեմատ նորին մեծությունը շաբաթը միայն երկու անգամ էր սափրվում։ Մի անգամ սափրիչից խնդրեցի մի քիչ օճառի փրփուր, որից ես քառասուն թե հիսուն հատ մազ հանեցի։ Ապա վերցրի փայտի մի բարակ կտոր, տաշեցի այնպես, որ սանրի կողի նմանի ու վրան, մեկը մյուսից հավասար հեռավորությամբ, Գլյումդալկլիչից առած ամենաբարակ ասեղով ծակոտիներ շինեցի։ Դանակովս քերթեցի և սրեցի մազերի ծայրերն ու ամրացրի այդ ծակոտիների մեջ մի այնպիսի հմտությամբ, որ ստավբեց ստացվեց կարգին սանր․ Այդ սանրը շատ տեղին ու ժամանակին էր, որովհետև իմս բանի պետք չէր, ատամները կոտրվել էին, իսկ այդ երկրի մեջ չկար մի այնպիսի հմուտ վարպետ, որ կարողանար նուրբ պատրաստել։
Այդ բանը հիշեցրեց սարքելու մի զվարճալի ժամանց, որին ես նվիրեցի իմ պարապ ժամերի մեծ մասը։ Ես խնդրեցի թագուհու սպասուհուն, որ ինձ համար հավաքի օգոստափառ թագուհու սանրվելուց մնացած մազերը, որից մի փոքր ժամանակ հետո ահագին մազ հավաքվեց։ Ապա խորհրդակցելով իմ բարեկամ պալատական հյուսնի հետ, որ հրաման ուներ ինձ համար մանր իրեր շինելու, իմ ցուցմունքներով պատրաստել տվի երկու բազկաթոռ, իմ արկղիս մեջ ունեցածներիցս ոչ ավելի մեծ և այդ աթոռների այն մասեի շուրջը, որ հատկացված են մեջքի ու նստատեղի համար մախաթով բացել տվի ծակոտիներ։ Այդ ծակոտիների մեջ ես հյուսեցի թագուհու մազերը՝ այն ձևով, ինչպես անգլիական եղեգնյա աթոռներն են շինում։ Վերջացնելուց հետո աթոռները նվիրեցի օգոստափառ թագուհուն, որը դնելով իր առանձնասենյակում, իբրև հազվագյուտ բան, ցույց էր տալիս ամենքին․ և ով տեսնում էր, իսկապես զարմանում էր։ Թագուհին ցանկություն հայտնեց, որ ես նստեմ այդ բազկաթոռներից մեկի վրա, բայց ես կտրականապես մերժեցի կատարելու նրա հրամանը, բողոքելով, թե ես հազար անգամ կուզենայի մեռնել, քան իմ մարմինը տեղավորել այն անգին մազերի վրա, որոնք երբեմն զարդարել են օգոստափառ թագուհու գլուխը։ Բացի այդ նրա մազերից ես շինեցի մի փոքրիկ չքնաղ քսակ (արհեստների մեջ ես միշտ շնորհք եմ ունեցել), որ հինգ ոտնաչափ երկարություն ուներ, վրան ոսկով դրոշմեցի օգոստափառ թագուհու սկզբնատառերն ու թագուհու համաձայնությամբ նվիրեցի Գլյումդալկլիչին։ Ճիշտն ասած, այդ քսակն ավելի շատ ցույց տալու համար էր, քան գործադրելու, որովհետև նրանց դրամների ծանրությունը պահելու համար այս քսակն այնքան ամուր չէր, ուստի դրա մեջ նա դնում էր մանր խաղալիքներ, որոնց աղջիկները շատ սիրահար են։
Երիտասարդ ժամանակ ես մի փոքր սովորել էի սպինետի վրա նվագել․ դրանից մեկը դրված էր Գլյումդալկլիչի սենյակում, ու շաբաթը երկու անգամ նրան դաս տալու համար ուսուցիչ էր գալիս։ Դրան ես անվանում էի սպինետ,<ref>Սպինետ․ ― Հնամենի երաժշտական գործիք, որ պատկանում է կլավեսինի կամ կլավիկորդի տեսակին։</ref> որովհետև շատ նման է այն գործիքին և նվագելու ձևն էլ նույն է։ Մի անգամ մտքովս անցավ այդ գործիքի վրա անգլիական եղանակներ նվագելով զվարճացնել թագավորին ու թագուհուն։ Բայց այդ բանը շատ դժվար հաջողվեց, որովհետև սպինետը վաթսուն ոտնաչափ երկարություն ուներ, իսկ ամեն մի կլավիշը՝ պակասը երկու ոտնաչափ երկարություն, այնպես որ որքան էլ տարածեի իմ բազուկները՝ հինգ կլավիշից ավելի ձեռքս չէր հասնի, իսկ նրանց սեղմելու համար հարկավոր էր բռունցքի սաստիկ հարված, որ մեծ ջանք էր պահանջում ու նպատակին չէր հասցնում։ Իմ հնարած միջոցն այս էր։ Ես երկու հատ կլոր գավազան պատրաստեցի, սովորական ցուպի չափ, դրանց մի ծայրն ավելի հաստ էր, քան մյուսը․ հաստ ծայրերը ես փաթաթեցի մկան կաշիով, որպեսզի զարկելու ժամանակ չվնասեմ կլավիշներն ու չխանգարեմ նվագը։ Սպինետի առաջ, չորս ոտնաչափ ցածր, մի նստարան էր դրած, որի վրա դրին ինձ։ Ես սկսեցի արագ֊արագ այդ նստարանի վրա ետ ու առաջ վազել, ձեռքիս գավազաններով զարկելով հարկավոր կլավիշներին և այդպիսով նվագել մի պարի եղանակ, պատճառելով թագավորին ու թագուհուն խոշոր բավականություն։ Սակայն դա մինչև օրս ունեցած ամենադժվար մարմնամարզություններիցս մեկն էր․ և, չնայած դրան, ես ավելի քան տասնվեց կլավիշի չէի կարողանում զարկել ու հետևապես միանգամից չէի կարողանում նվագել բասի և դիսկանտի կլավիշների վրա, ինչպես անում են ուրիշ արտիստները, որից խիստ վնասվում էր եղանակի ներդաշնակությունը։
Թագավորը, որ, ինչպես առաջ հիշեցի, մեծ խելքի տեր արքա էր, հաճախ հրամայում էր, որ ինձ արկղի հետ բերեն ու դնեն իր կաբինետի սեղանի վրա։ Ապա հրամայում էր ինձ, որ աթոռներից մեկը արկղից հանեմ, և նստեցնում էր ինձ երեք յարդ հեռավորության պահարանի գլխին, համարյա իր երեսի դեմուդեմ։ Այս դիրքով ես նրա հետ շատ անգամ եմ զրուցել։ Մի օր ես համարձակվեցի նորին մեծության ասել, թե Եվրոպայի և աշխարհի մյուս մասի հանդեպ նրա ունեցած արհամարանքը չի համապատասխանում իր մտքի վսեմ ունակություներին․ որ այդ ունակությունների ծավալը զուգնդաց զուգընթաց չէ մարմնի զանգվածին․ ընդհակառակը, մեր երկրում նկատված է, որ բարձրահասակ մարդիկ սովորաբար ավելի քիչ են օժտված այդ առավելությամբ․ որ մյուս կենդանիների մեջ մրջյուններն ու մեղուները ժրաջանության, ճարտարության ու խելացիության ավելի մեծ համբավ ունեն, քան խոշոր կենդանիներից շատերը, և որքան էլ ես չնչին երևամ նրան, այնուամենայնիվ հույս ունեմ, որ մի օր կարող եմ նորին մեծությանը մատուցել որևէ նշանավոր ծառայություն։ Թագավորն ուշադրությամբ լսեց և ապա սկսեց ավելի լավ կարծիք կազմել իմ մասին, քան առաջ։ Նա ցանկություն հայտնեց, որ ես կարողացածի չափ ճշգրիտ տեղեկություններ տամ նրան անգլիական կառավարության մասին, որովհետև, որքան էլ միապետները սիրահար լինեն իրենց սեփական երկրի սովորություններին (այդ եզրակացության էի եկել մյուս միապետների մասին՝ իմ նախկին զրույցներից հետո), նա երջանիկ կլինի, եթե լսի ընդօրինակության արժանի բաներ։
Ազնիվ ընթերցող, ինքդ երևակայիր, թե դրանից հետո քանի՜֊քանի անգամ եմ ուզել Դեմոսթենեսի կամ Կիկերոնի ճարտասանությունն ունենալ, որպեսզի կարողանայի իմ սիրելի հայրենիքի գովքն անել մի այնպիսի ոճով, որ համազոր լիներ նրա արժանիքներին և երջանկությանը։
Երբ այս երկար պատմությունները վերջացան, վեցերորդ ունկնդրության միջոցին, նորին մեծությունը, կարգի բերելով իր գրած դիտողությունները, տեսավ, որ ամեն մի առարկայի վերաբերյալ ունի բազմաթիվ կասկածներ, հարցումներ և նկատողություններ։ Նա հարցրեց, թե ի՞նչ մեթոդներ են գործադրվում մեր երիտասարդ ազնվականների հոգևոր և մարմնավոր կրթության համար, առհասարակ ի՞նչ գործերի են նվիրում նրանք իրենց կյանքի առաջին և դյուրավարժ մասը։ Ի՞նչ կարգով են լրացնում ժողովը, երբ հանգչում է մի որևէ ազնվական տոհմ։ Ի՞նչ հատկություններ են հարկավոր, որպեսզի մեկը լորդ դառնա։ Արդյոք այդ առաջացումների ժամանակ չի՞ պատահում, որ դրդապատճառը լինի կամ միապետի քմահաճույքը, կամ մի որևէ պալատական տիկնոջ և առաջին մինիստրին տված գումարը, և կամ ժողովրդական շահերին հակամարտ պարտիան ուժեղացնելու ցանկությունը։ Որչա՞փ իրազեկ են այդ լորդերն իրենց երկրի օրենքներին և ընդունա՞կ են արդյոք վերջնականապես կարգադրելու իրենց հպատակների գործերը։ Մի՞թե նրանք միշտ այնքան զերծ են ագահությունից, կողմնապահությունից ու կարիքից, որ ոչ կաշառք, ոչ շողոքորթություն և ոչ էլ որևէ մի այլ խարդախ երևույթ գոյություն չունի նրանց մեջ։ Արդյոք այդ հոգևոր լորդերը, որոնց մասին ես պատմեցի, միշտ այդ պաշտոնի՞ն են արժանանում միմիայն շնորհիվ կրոնական խնդիրների մասին ունեցած իրենց ձեռնհասության ու սրբակրոն կյանքի և մի՞թե նրանք ոչ մի պակասություն չեն ունեցել այն ժամանակ, երբ եղել են հասարակ քահանա կամ ստրկորեն բռնաբարված մի կապելան որևէ ազնվականի տանը, որի կարծիքներին նրանք շարունակում են խոնարհաբար հետևել անգամ այդ ժողովը մուտք գործելուց հետո։
Այնուհետև նա ցանկացավ իմանալ, թե ի՞նչ կանոններ են գործադրվում, երբ ընտրում են դեպուտատներ, որոնց ես անվանեցի համայնքների պալատի անդամներ․ արդյոք մի օտար մարդ, որ ունի լիքը գրպան, չի՞ կարող ազդել ռամիկ ընտրողի վրա, որպեսզի նա իր ձայնը փոխանակ իր սեփական կալվածատիրոջ կամ մի որևէ նշանավոր հարևան ազնվականի տալու՝ իրեն տա։ Ինչպե՞ս է լինում, որ այդ մարդիկ սոսկալի կերպով ձգտում են այդ ժողովի անդամը դառնալու, թեև այդ, ինչպես ես ասացի, մի անհանգիստ և մեծածախս գործ է, որ հաճախ քայքայում է նրանց ընտամիքը ընտանիքը և որի համար նրանք ոչ ռոճիկ են ստանում և ոչ էլ թոշակ։ Մի այդպիսի զոհողություն անելու համար այնքա՜ն առաքինություն ու ժողովրդասիրություն է պետք, որ նորին մեծությունն սկսեց կասկածել, թե ժողովրդին ծառայելու այդ ձգտումը կարող է պատահել, որ անկեղծ չլինի։ Եվ նա ցանկացավ իմանալ, թե այդ նախանձախնդիր ազնվականներն արդյոք չունե՞ն մի հետին միտք՝ հատուցանելու իրենց կրած չարչարանքներն ու անհանգստությունը նրանով, որ հասարակական գումարները տրամադրեն մի թուլակամ և անզգամ միապետի, որին ընկերակցած կլինեն և իր այլասերված մինիստրները։ Նա կրկնեց իր հարցումները, մանրազնին քննության ենթարկեց այս նյութի բոլոր կողմերը և արեց անթիվ դիտողություններ ու առարկություններ, որոնց կրկնելը, իմ կարծիքով, ոչ հարմար է և ոչ էլ խոհեմություն կլինի։
Արդարության ատյանի վերաբերյալ ասածներիս մի քանի կետերի նկատմամբ նորին մեծությունը ցանկացավ բացատրություն ստանալ․ այդ բանը ես կարողացա շատ հեշտությամբ անել, որովհետև առաջները մի անգամ ես համարյա թե քայքայվեցի մի երկարատև դատի ընթացքում, չնայած որ բարձրագույն դատարանը որոշել էր իմ օգտին, ինչպես և՛ դատական ծախքերը։ Թագավորը հարցրեց, թե արդարը ու մեղավորը որոշելու համար ինչքա՞ն ժամանակ է պետք և ինչքա՞ն ծախս է պահանջվում։ Թե փաստաբանները կարո՞ղ են դատ սկսել մեկի դեմ բացահայտ իմանալով, որ իրենք արդարացի չեն և խախտում են ուրիշի իրավունքը։ Արդյոք չի՞ նկատված, որ քաղաքական կամ կրոնական պարտիաները որևէ ճնշում գործեն արդարության կշռի նժարի վրա։ Հիշյալ փաստաբաններն իրավագիտական ընդհանու՞ր կրթություն են ստացել, թե՞ միայն ծանոթ են գավառական, ազգային ու տեղական այլ սովորությունների։ Այդ փաստաբանները, ինչպես և դատավորները, արդյոք չե՞ն մասնակցում այնպիսի օրենքների կազմության, որոնց լուսաբանությունն ու մեկնությունը թողնված են իրենց հայեցողության։ Արդյոք նրանք միևնույն գործի առթիվ, տարբեր ժամանակներում չե՞ն արտահայտվել և՛ թեր, և՛ դեմ և քաղվածքներ արել նախընթաց գործից, որպեսզի պաշտպանեն հակառակ տեսակետ։ Դրանք աղքա՞տ կորպորացիայի անդամներ են, թե՞ հարուստ։ Իրենց կարծիքը պաշտպանելու կամ արտահայտելու համար ստանու՞մ են նրանք որևէ դրամական վարձատրություն, թե՞ ոչ։ Մասնավորապես, իբր անդամ, նրանք ընդունվու՞մ են ստորին պալատ, թե՞ ոչ։
Թագավորն այնուհետև անդրադարձավ մեր գանձարանի վարչության և ասաց, թե իր կարծիքով հիշողությունս խաբում է ինձ, որովհետև մեր տարեկան եկամուտները ես հաշվեցի հինգ թե վեց միլիոն, մինչդեռ, իր խոսքերով, մեր ծախսերը երբեմն ավելի քան կրկնակի են։ Այդ կետում նրա գրի առած նկատողությունները շատ մանրամասն էին, որովհետև, իր ասելով, նա հույս ուներ, որ մեր ելևմտական գործերի մասին ստացած տեղեկուցյունները տեղեկությունները կարող են օգտակար լինել, և չի կարող պատահել, որ իր արած հաշիվները սխալ լինեն։ Բայց քանի որ իմ բերած թվերը ճիշտ էին, ապա նրա համար մնում էր առեղծված, թե կարո՞ղ է պատահել, որ մի թագավորություն վատնի իր կարողությունն այնպես, ինչպես մի մասնավոր մարդ է անում։ Նա հարցրեց, թե ո՞վ է մեզ պարտք տալիս և որտեղի՞ց ենք վճարում մեր պարտքերը։ Նա զարմացավ, երբ ես պատմեցի մեր մեծածախս և երկարատև պատերազմների մասին։ Կամ, ասաց նա, մենք կռվարար ժողովուրդ ենք, կամ մեր հարևաններն են վատ, իսկ մեր զորապետները պետք է որ ավելի հարուստ լինեն, քան մեր թագավորները։ Նա հարցրեց, թե ի՞նչ գործ ունենք մենք մեր կղզուց դուրս, բացի առևտրից ու դաշնություններից և մեր ափերը մեր նավերով պաշտպանելուց։ Մանավանդ նա զարմացավ, երբ լսեց, որ մենք իբրև ազատասեր ժողովուրդ խաղաղ ժամանակ մնայուն, վարձկան զորք<ref>Վարձկան զորք․ ― Մնայուն զորաբանակն ու պետական պարտքը, որոնց մասին մի փոքր վերև ակնարկում է Սվիֆտն, տորիների կատաղի հարձակման առարկան էր վիգերի դեմ։ Գուլիվերի այդ զրույցը հանդիսանում է մի կծու երգիծանք անգլիական պետական կառուցվածքի վրա։ Հմմտ․ չորրորդ մասի չորրորդ գլուխը։</ref> ենք պահում։ Նրա ասելով, եթե մենք ունենք իքնավարությունինքնավարություն, որին մասնակցում են մեր ներկայացուցիչները, ապա նա չի հասկանում՝ ումի՞ց է մեր վախը և ու՞մ դեմ ենք մենք պայքարում․ և հարցրեց իմ կարծիքը, թե արդյոք լավ չի՞ լինի, եթե ամեն մարդ ինքը պաշտպանի իր տունը, իր երեխաներին, իր ընտանիքը, քան թե այդ պաշտպանությունը հանձնի մի խումբ չնչին վարձով, պատահաբար փողոցից հավաքած սրիկաների, որոնք կարող են հարյուր անգամ ավելին ստանալ ու սրախողխող անել իրենց պաշտպանած մարդկանց։
Նա ծիծաղեց իմ ահեթեթ անհեթեթ թվաբանության վրա (այդպես բարեհաճեց նա ասել), երբ մեր ժողովրդի թիվը ես հաշվեցի ի մի գումարելով կրոնական և քաղաքական աղանդների հետևորդների քանքկը։ քանակը։ Հասկանալի չէ, ասաց նա, թե ինչու՞ նրան, ով հետևում է հասարակությանն աղետ բերող կարծիքին, ստիպում են, որ փոխի իր կարծիքը և չեն թողնում, որ այն իր մեջ պահի։ Եվ եթե առաջին դեպքում պահանջը մի պետության մեջ բարբարոսություն է, ապա երկրորդ դեպքում չբռնադատելը թուլության նշան է, որովհետև մեկին կարելի է թույլ տալ, որ իր տանը ունենա թույն, բայց չի կարելի թույլ տալ, որ այդ թույնը վաճառի որպես դեղանյութ։
Նա նկատեց, որ մեր ազնվականների և բարձր դասակարգի զվարճությունները թվելիս՝ ես հիշեցի նաև ազարտ խաղերը։ Նա ցանկացավ իմանալ, թե ի՞նչ հասակում են նրանք այդ զբաղմունքով պարապում և ե՞րբ՝ դադարում, ինչքա՞ն ժամանակ են նրանք կորցնում․ արդյոք այդ զբաղմունքը չի՞ հասնում այն աստիճանի, որ ազդի նրանց կարողության վրա, չի՞ պատահում, որ ստորաքարշ և արատավոր մարդիկ, ձեռք բերելով այդ արվեստի մեջ ճարպկություն, մեծ հարստություն են դիզում և այդպիսով կախյալ վիճակի մեջ են դնում մեր բարձր ազնվականներին, որոնք հետևելով իրենց անարգ ընկերների սովորություններին, շեղվում են իրենց մտավոր զարգացումից և ստիպված լինում, շնորհիվ իրենց խաղի մեջ ունեցած կորուստների, սովորելու և այլ վարկաբեկ խարդախություններ ուրիշների նկատմամբ։
Այդ կործանարար գործիքների նկարագրության և իմ առաջարկության վրա թագավորը սարսափեց։ Նա զարմացավ, թե մի այդպիսի անկարող և չնչին միջատ (դա նրա արտահայտությունն էր) որպիսին ես եմ, ինչպե՞ս կարող եմ այդչափ տմարդի գաղափարներ ունենալ և այնքա՜ն ընտելանալ դրանց, որ անտարբեր լինեմ արյան ու ավերի տեսարաններին, որ ես նկարագրեցի, իբրև մի սովորական հետևանք այդ կործանարար մեքենաների, որոնց առաջին գյուտարարը, նրա ասելով, պետք է որ չար հանճար լինի և թշնամի ամբողջ մարդկության։ Նա հայտնեց, որ ոչ մի բան այնքան բավականություն չի պատճառել իրեն, որքան արվեստի ու բնության բնագավառում արած նոր գյուտերը, ու չնայած դրան, նա ուրախությամբ կկորցնի իր թագավորության կեսը, քան կմասնակցի այդ գաղտնիքներին, ուստի առաջարկեց ինձ, եթե թանկ է իմ կյանքը, այլևս երբեք չհիշեմ այդ մասին։
Նեղ սկզբունքների և սահմանափակ աշխարհայեցողության մի տարօրինա՜կ արգասիք։ Մի թագավոր, որ օժտված է բոլոր հատկություններով, որպեսզի հարգեն, սիրեն ու մեծարեն իրեն, խոշոր ընդունակությունների, մեծ իմաստության, խոր գիտության և վարչական զարմանալի տաղանդի տեր մի մարդ, իր հպատակների կողմից համարյա երկրպագության առարկա, և չնայած այդ ամենին, շնորհիվ մի անհարկի բծախնդիր խղճահարության, որից մենք Եվրոպայում ոչ մի գաղափար չունենք, իր ձեռքից բաց թողեց մի պատեհություն, որ նրան կդարձներ իր ժողովրդի կյանքի, ազատության ու բախտի լիակատար տերն ու տիրականը։ Այս ասելով ես ամենևին մտադրություն չունեմ վատաբանելու այդ վսեամափայլ վսեմափայլ թագավորի բազմաթիվ առաքինությունները և զգում եմ, որ այս տեղեկություններից հետո անգլիացի ընթերցողն ստոր կարծիք պիտի կազմի նրա մասին․ սակայն այդ պակասությունները ես համարում եմ նրանց տգիտության արդյունքը, որովհետև նրանք մինչև այժմ քաղաքականությունը չեն վերածել գիտության, ինչպես այդ արել են Եվրոպայում ավելի սուր մտքի տեր մարդիկ։ Հիշում եմ շատ լավ, որ մի օր, թագավորի հետ ունեցած զրույցների ժամանակ, երբ ես պատմեցի, թե մեր մեջ մի քանի հազար գրքեր են գրված կառավարելու արվեստի վերաբերյալ, առիթ տվի նրան (կատարելապես հակառակ իմ մտադրության), որ նա մեր հասկացողության մասին շատ ստոր կարծիք կազմի։ Նա հայտնեց, որ զզվելով ատում է ամեն մի գաղտնիք, փափկանկատություն և բանսարկություն, որոնցով շրջապատված է թագավորը կամ մինիստրը։ Նա չկարողացավ հասկանալ, թե ինչ ասել է պետական գաղտնիք, եթե այդ չի վերաբերում մի որևէ թշնամի կամ ախոյան ազգության։ Կառավարելու ամբողջ վարպետությունը նա սահմանափակում է շատ նեղ շրջանակների մեջ, որից պահանջվում է առողջ միտք և դատողություն, արդարություն և գութ, քաղաքական և քրեական գործերի շտապ որոշում և մի քանի հայտնի հատկություններ, որոնց վրա չարժե կանգ առնել։ Եվ նրա կարծիքով ով որ միևնույն հողամասի վրա կարող է այնպես անել, որ բուսնի ցորենի երկու հասկ,<ref>Երկու հասկ․ ― Տորիները պաշտպանում էին երկրի գյուղատնտեսական շահերը․ երևի այդ առնչությամբ Սվիֆտը թագավորին է վերագրում տորիների տեսակետը։ Առհասարակ Բրոբդինգնեգի քաղաքական սկզբունքները սերտ կապ ունեն տորիների քաղաքականության սկզբունքների հետ։</ref> կամ խոտի երկու ցողուն, փոխանակ նախկին մեկի, նա մարդկությանն՝ ավելի մեծ լավություն կանի և իր երկրին ավելի էական ծառայություն կմատուցի, քան թե բոլոր քաղաքագետները միասին վերցրած։
Այդ ժողովրդի ուսումը շատ պակասավոր է, նա բաղկացած է միայն բարոյականությունից, պատմությունից, պոեզիայից և մաթեմատիկայից, որոնց բնագավառում, պետք է այդ ընդունել, նրանք շատ գերազանց են։ Դրանից վերջինը՝ մաթեմատիկան, նրանք ամբողջովին կիրառում են գործնական կյանքում, հողագործության բարելավման համար և մեքենայական արհեստների մեջ։ Իսկ ինչ վերաբերում է այնպիսի հասկացողությունների, ինչպես օրինակ՝ գաղափար, էություն, վերացականություն և գերզգայնություն, ես չկարողացա մի չնչին մտապատկեր անգամ մտցնել նրանց գլուխը։
Տպագրական արվեստ նրանք ունեն, ինչպես և չինացիները շատ հին ժամանակից սկսած։ Սակայն նրանց գրադարանները շատ էլ ընդաձակ չեն, այսպես, օրինակ՝ թագավորական գրադարանը, որ համարվում է ամենամեծը, հազար գրքից ավելի չունի և տեղավորված է հազար երկու հարյուր ոտնաչափ երկարություն ունեցող մի սրահում, որտեղից ես իրավունք ունեի վերցնելու ուզածս գիրքը։ Թագուհու հյուսնը Գլյումդալկլիչի սենյակներից մեկում հորինել էր քսանհինգ ոտնաչափ երկարություն ունեցող մի տեսակ փայտե մեքենա, որ նման էր կանգուն սանդուղքի․ աստիճաններից ամեն մեկի բարձրությունը հիսուն ոտնաչափ էր։ Սանդուղքը բաղկացած էր երկու շարժական թևից, որոնց ստորին մասերը գտնվում էին սենյակի պատից տասը ոտնաչափ հեռավորության վրա։ Իմ ուզած գիրքը կարդալու համար այն թեք կերպով դրվում էր պատի դիմաց։ Նախ և առաջ ես բարձրանում էի սանդուղքի վերին աստիճանը և երեսս դեպի պատը դարձնելով, սկսում էի կարդալ գրքի երեսի ամենաբարձր ծայրից՝ ութից տասը քայլ դեպի աջ և դեպի ձախ քայլելով, նայած տողի երկարությանը, մինչև որ հասնում էի իմ աչքի տեսողության սսահմանից ավելի ցածր գտնվող տողին․ այն ժամանակ ես աստիճանաբար իջնում էի ցած՝ մինչև երեսի վերջը․ այնուհետև կրկին բարձրանում էի վեր և նույն ձևով սկսում մյուս երեսը․ գրքի թերթերը շուռ էի տալիս երկու ձեռքով և բավական հեշտ, որովհետև նրանք խավաքարտի պես կարծր և հաստ էին, իսկ ամենամեծ ծավալ ունեցող թերթը տասնութից մինչև քսան ոտնաչափ երկարություն ուներ։
Նրանց ոճը<ref>Նրանց ոճը․․․ ― Այստեղ Սվիֆտն արտահայտում է այն պայմանները, որոնց բավարարություն պիտի տա օրինակելի արձակագրությունը և որոնց հետևում է նաև ինքը։</ref> հստակ, առնական ու հղկված, սակայն ոչ գեղազարդ, որովհետև նրանք խույս են տալիս անհարկավոր բառերի խճողումից և բազմաձև դարձվածքների գործադրությունից։ Ես նրանց գրքերից շատերը կարդացի, մանավանդ պատմական և բարոյական բովանդակություն ունեցողները։ Ի միջի այլոց ինձ մեծ բավականություն պատճառեց մի փոքրիկ , հին շարադրություն, որ միշտ կարելի էր գտնել Գլյումդակլիչի ննջարանում և պատկանում էր նրա վարժուհուն, ծանրաբարո և տարիքավոր մի տիկնոջ, որը շատ էր սիրում կարդալ բարոյականության և պաշտամունքի վերաբերյալ գրքեր։ Գրքի նյութը կազմում էր մարդկային ցեղի թուլությունը․ բացի կանանցից և ռամիկ ժողովրդից, այդ գիրքը շատ քչերն էին գնահատում։ Սակայն ես շատ հետաքրքրվում էի իմանալու, թե տեղացի հեղինակն ինչ կարող է ասել նմանօրինակ նյութի մասին։ Ու տեսա, որ այդ հեղինակը կրկնում է եվրոպական բարոյագետների սովորական խոսքերը, ցույց տալով, թե որքան չնչին, արհամարելի և անօգնական կենդանի է մարդ արարածը՝ իր ամբողջ էությամբ․ թե ո՜ր աստիճանի անկար է նա՝ պաշտպանելու իրեն օդի խստության ու վայրի գազանների կատաղության հանդեպ․ թե ինչպե՜ս կենդանիներից մեկը գերազանցում է նրան իր ուժով, մյուսը՝ իր արագությամբ, երրորդը՝ իր կանախատեսությամբ և չորրորդը իր ջանասիրությմաբ։ Նա ապացուցում է, որ աշխարհի այս վերջին անկման շրջանում բնությունն այլասերվում է և կարող է այժմ միայն արտադրել միայն չնչին վիժվածքներ՝ համեմատած այն մարդկանց հետ, որոնք ծնվում էին հին ժամանակները։ Նրա ասելով հիմք կա կարծելու, որ մարդկային ցեղի նախատիպը ոչ թե եղել է միայն ավելի խոշոր, այլև այն, որ հին ժամանակներում եղել են հսկաներ, որոնք ինչպես վկայում են պատմությունն ու ավանդուցյունը ավանդությունը և թագավորական զանազան մասերում եղած պատահական պեղումները, ունեցել են վիթխարի ոսկորներ ու գանգեր, և որ այդ նախահայրերն իրենց մեծությամբ զգալի կերպով գերազանցում են մեր օրերի մանրացած մարդկանց։ Նա հաստատում է, որ բնության օրենքներն իսկ բացարձակ կերպով պահանջում են, որ մենք սկզբնական շրջանում ստեղծված լինենք ավելի խոշոր ու կորովի, ամեն մի չնչին դիպվածից կործանման չենթարկվող, ինչպես օրինակ՝ տանիքից ընկնող կղմինդրից, տղայի ձեռքով նետած քարից կամ փոքրիկ գետակի մեջ խեղդվելու հնարավորությունից։ Այդ մտածելակերպից հեղինակը հանում է մի շարք կենսաբանական օգտակարություն ունեցող բարոյական առբերումներ, որ չարժե այստեղ կրկնել։ Իսկ ես ակամայից անդրադարձա այն մտքին, թե որքան տարածված է այդ ընդհանուր սովորությունը՝ կարդալ բարոյականության դասեր և մանավանդ դժգոհություն հայտնել ու տրտնջալ այն պայքարից, որ մենք վարում ենք բնության դեմ։ Ես համոզված եմ, որ նման գանգատները մանրազնին քննությունից հետո, միանգամայն անհիմն պիտի երևան թե՛ մեզանում և թե այս ժողովրդի մեջ։
Ինչ վերաբերում է ռազմական գործերին, նրանք պարծենում են, որ թագավորական զորաբանակն ունի հարյուր յոթանասունվեց հազար հետևակ և երեսուներկու հազար ձիավոր, եթե դա կարելի է համարել զորք, որովհետև կազմված է զանազան քաղաքներում ապրող վաճառականներից, իսկ գյուղերում ֆերմերներից, որոնց հրամանատարները բարձր և միջին կարգի ազնվականներ են և ոչ մի վարձատրություն չեն ստանում։ Զինվորական վարժությունների մեջ նրանք շատ հմուտ են և վերին աստիճանի կարգապահ, որ ես չեմ համարում մի առանձին արժանիք․ և ինչպես կարող էր ուրիշ կերպ լինել այնտեղ, ուր ամեն մի ֆերմեր գտնվում է իր կալվածատիրոջ հրամանի տակ և ամեն մի քաղաքացի ենթարկվում է իր քաղաքի երևելի անձին, և ուր այդ հրամանատարները, ինչպես Վենետիկում, ընտրվում են քվեարկությամբ։
Վստահելի
1396
edits