Changes
/* Կալվածքում */
― Այո֊այո, ծերուկ, ― հաստատեց Զիլբերովիչը։ Նա հիմա քեզ ընդունել ոչ մի կերպ չի կարող։ Նա հիմա Դալի բառարանն է անգիր անում, հետո կսկսի Բախ լսել, քնելուց առաջ նա միշտ Բախ է լսում, առանց Բախի նա չի կարողանում քնել։
Ես հետ հրեցի շիլան և , վեր կացա ու ասացի․
― Դուք ինձ իհարկե ներեցեք․․․ Առաջին հերթին դուք, Կլեոպատրա Կազիմիրովնա, և դու, Ժանետա, բայց ես այդպիսի վերաբերմունքը ուղղակի չեմ հասկանում։ Ես ձեզ չեմ խնդրել ինձ հյուրընկալել։ Ես ավելորդ ժամանակ չունեմ։ Ինձ սպասում է հեռավոր, և միգուցե շատ վտանգավոր ճանապարհորդություն։ Ես այստեղ եկա միայն այն պատճառով, որ Լեոն շատ էր պնդում։ Ես գիշերը չեմ քնել, ձեզ մոտ հասնելու համար, կորցրել եմ տասնվեց ժամ փոխելով փոխադրամիջոցները․․․