Changes
Տեղական լեզուն Նա վատ գիտեր։
Այդ օրերին Նա աշխուժանում էր, ավելի քիչ ժամանակ ծախսում բեկորների վրա, ավելի շատ ուշադրություն դարձնում Գլագոլի վարժեցմանը, հաճախ կատակում էր, և նույնիսկ մեծանում էր Նրա սեկսուալ սեքսուալ ակտիվությունը։
Բայց միշտ վերջանում էր նրանով, որ թաղելով մի ծերունուն, ամենակուլները նրա տեղն էին դնում մի ուրիշ, ավելի ծեր մարդու, և ամեն ինչ գնում էր իր հունով։
Նրա վերջին հույսը, վերջապես ծերունիներին փոխարինած երիտասարդ և առողջ, երկու բարձրագույն կրթություն ունեցող առաջնորդն էր։ Նայիչի մեկնաբանները նորին անընդհատ գովաբանում էին, ասում, որ նա խելացի է և սրամիտ, պատվիրում է կոստյումներ միայն «Դիորից», բնագրով Վոլտեր է կարդում և թաքուն եկեղեցի է գնում։ Հենց այդ առաջնորդին էլ «Հայրը» ուղարկեց իր գաղտնի ուղերձը, հրահանգելով արգելել կոմունիստական պարտիան և վերականգնել միապետությունը։
Նա պատասխան չստացավ։ Պարզ էր, որ լրագրողները նոր առաջնորդին չափից ավելին էին վերագրել։ Կոստյումներ Դիորից նա կրում հագնում է, բայց եկեղեցի երևի թե չի գնում, իսկ բնագրով �բնագրով կարդում է միայն Լենինին։
Համոզվելով դրանում, Նա հրամայեց նետել աղբանոց նայիչը, դադարեց հարցեր տալ Մոսկվայում տեղի ունեցող իրադարձությունների մասին և վերադարձավ իր անվերջանալի աշխատանքին։
Ստեպանիդան նշում է, որ դրանից հետո Տերը շատ փոխվեց։ Նա շարունակեմ էր մեկը մյուսի ետևից հետևից գրել իր բեկորները, բայց դժվարությամբ և անհավես։ Նրա հիշողությունը սկսեց թուլանալ, և ասացվածքներն ավելի ու ավելի մեծ դժվարությամբ էր հիշում․ վեց հատ նորը սովորում էր, ութ հատ նախկինում սովորածը մոռանում։ Երբեմն, երբ առիթ էր լինում մի ասացվածք մեջ բերել, կնճռոտում էր դեմքը, մատերը շխկացնում, բայց չէր կարողանում հիշել։ Լավ է, որ Զիլբերովիչը կողքին էր, թե չէ ուղղակի կկորչեր։
Նա հազվադեպ էր նստում ձիու վրա, իսկ հետո այդ փորձերը վերջնականապեես վերջնականապես դադարեցրեց և կյանքը Օտրադնոյում դարձավ էլ ավելի ձանձրալի։
Ինձ համար շատ ցավալի ու տխուր էր կարդալ Ստեպանիդայի զեկույցները։ Տերը, կորցնելով հավատը իր հատուկ առաքելության հանդեպ, սկսեց խմել (ավելի ու ավելի հաճախ էր նրա սենյակից հավաքում վիսկիի և սոդայաջրի շշեր)։ Եվ հանկարծ՝ այսպիսի նամակ։
Սարսափելի հուզված եմ։ Մեզ մոտ սատանան գիտե, թե ինչ է կատարվում։ Այսօր առավոտյան ես արթնացա սովորականից ավելի ուշ և տեսա, որ Թոմը արդեն չկա։ Մտածեցի՝ գնացել է ախոռ։ Լավ։ Վեր կացա, կարգի բերեցի ինձ, գնացի Նրա սենյակը հավաքելու։ Այդ ժամանակ Նա սովորաբար վազում էր։ Տեսնեմ՝ ննջարանում ամեն ինչ հավաքված է, կարծես չեն էլ պառկել քնելու։ Աշխատասենյակը նույնպես մաքուր է։ Սեղանների վրա թղթի ոչ մի կտոր, չհաշված մի ինչ֊որ առողջապահական ամսագիր։ Մինչև նախաճաշ դեռ շատ ժամանակ կար և ես գնացի ախոռ Թոմին հարցնելու, արդյոք նա չգիտի՞ թե ինչ է պատահել։ Բայց Թոմը այնտեղ չէր։ Ես շատ զարմացա, քանի որ ոչ միայն Թոմը՝ Գլագոլն էլ չկար։ Գնացի հրեային փնտրելու։ Նրա դուռը փակ էր, բակում նա նույնպես չէր երևում։ Ես դրան առանձնապես ուշադրություն չդարձրի։ Մտածեցի՝ միգուցե միասին գնացել են, ասենք թե անասնաբույժի մոտ։ Չնայած դա շատ զարմանալի էր։ Սովորաբար, անասնաբույժը ինքն էր գալիս, իսկ ընդհանրապես, Թոմն ու հրեան ինքնուրույն էին գլուխ հանում։
Մինչև նախաճաշ ես առանձնահատուկ ոչ մի բան չկասկածեցի։ Երբ եկա ճաշասենյակ, Ժանետա Գրիգորյևնան Գրիգորևնան և նրա մայրը արտասվաթաց աչքերով էին նստած։ Հարցնում եմ՝ ի՞նչ է պատահել։ Ասում են՝ ոչինչ։ Հարցնում եմ, թե ո՞ւր է «Հայրիկը»։ Ասում են նա չկա և այլևս չի լինի։ Մահացե՞լ է, ինչ է։ Տեսնեմ, Կլեոպատրա Կազիմիրովնան մի տեսակ ցնցվում է և հայացքը մի կողմ շրջում, իսկ Ժանետա Գրիգորյևնան Գրիգորևնան ասում է՝ մահացել է։ Ես հարցրի, թե ո՞ւր են կորել հրեան ու Թոմը։ Միգուցե դիարա՞ն են նրան տարել։ Ձիո՞վ։ Կլեոպատրա Կազիմիրովնան �Կազիմիրովնան լռում է, իսկ Ժանետա Գրիգորյևնան Գրիգորևնան ասում․ «Թոմն ու Լեոպոլդ Գրիգորյևիչը Գրիգորևիչը նույնպես չկան» ― «Նրա՞նք էլ են մահացել, ― հարցնում եմ»։ ― «Նրանք էլ, ― ասում է, ― մահացել են»։
Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ կատարվեց ինձ հետ։ Հարցնում եմ, թե նրանց դիկաները որտե՞ղ են։ Ասում են, ոչինչ մի հարցրու, քո գործը չէ։ Ես ասում եմ, ինչպե՞ս թե իմ գործը չէ։ Որտեղ է գտնվում ձեր դիակը՝ իմ գործը չէ, իսկ իմ Թոմինը՝ դա իմ գործն է։ Նրանք ոչինչ չեն պատասխանում և ես չգիտեմ ինչ անել․ ոստիկանություն կանչե՞լ, թե ոչ։ Կատյուշկա, եթե դա քո ձեռքի գործն է, ապա պետք էր ինձ նախօրոք նախազգուշացնել։ Հիմա ես չգիտեմ ինչ անեմ։ Սպասում եմ հետագա հրահանգների․․․»
Մի օր, դա անհետանալուց մի քանի օր առաջ էր, Ստեպանիդան նկատում է, որ չնայած ուշ ժամին նրա սենյակի լույսը վառվում է։ Կամացուկ մոտենում է բաց պատուհանին և լսում, որ նա ինչ֊որ մեկի հետ ռուսերեն է խոսում, անվանելով զրուցակցին «միստր Րիվկին»։ Ստեպանիդան լսել էր խոսակցության միայն մի մասը։ Այդ խոսակցությունը նրան շատ տարօրինակ թվաց, բայց միայն հետո հասկացավ, թե ինչի մասին էր խոսքը։
Ստեշան կռահեց խոսակցության առարկան միայն Նրա անհետացումից հետո, երբ սեղանին գտավ գիտահանրամատչելի «Մեդիկալ րեվյու» ամսագրի հոդվածներից մեկի պատճենը։ Բազմաթիվ տողեր ընդգծված էին, իսկ լուսանցքներում կային Տիրոջ ձեռքով արված նշումներ։ Հոդվածը տեղեկացնում էր Հարվարդում աշխատող պրոֆեսոր Դոնալդ Րիվկինի բարձրագույն կաթնասունների սառեցման փսրձերի փորձերի մասին։ Այնտեղ ասված էր․ փորձը ցույց է տվել, որ արդեն գոյություն ունի բավականին հուսալի միջոց օրգանիզմի սառեցման համար։ Օրգանիզմը կարող է անաբիոզի մեջ մնալ որքան ուզես (գործնականում հավերժ)։ Ասվում էր, որ փորձերը կատարվել են ոչ միայն կապիկների հետ, այլև կենդանի մարդկանց, որոնք անբուժելի հիվանդության պատճառով (սովորաբար քաղծկեղովքաղցկեղով), համաձայնել են սառեցվել, հույս ունենալով սպասել, մինչև այդ հիվանդության դեմ պայքարի ազդեցիկ միջոցներ գտնելը։
Այստեղ ևս մի թուղթ կար։ Դա ոչ թե հոդված էր, այլ այն միջքաղաքային հեռախոսային զրուցի հաշիվը, որը լսել էր Ստեպանիդան։ Այդ խոսակցությունը շարունակվել էր չորս ու կես ժամ և սարսափելի թանկ էր նստել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տերը հենց այնպես �այնպես փող չէր ծախսում, հավանաբար այդ խոսակցությունը նրա համար շատ կարևոր էր։
Գրքում գրված էր, որ այստեղ Ստեպանիդայի զեկույցները ընդհատվում են։ Կցված տեղեկանքը շատ չոր տեղեկացնում էր, որ կատարելով զինվորական պարտականությունը, Սովետական Միության հերոս, ԿԳԲ֊ի մայոր Ստեպանիդա Մակարովնա Զուևա֊Ջոնսոնը վերադառնալով