Changes
Մոբի Դիկ
,==Գլուխ երրորդ․ «Կետաձկան շատրվան» պանդոկում==
Մտնելով պանդոկ, ես հայտնվեցի ընդարձակ, ցածր առաստաղով մի սենյակում, որի պատերը ծածկված էին տախտակե դրվագներով և հիշեցնում էին խարխլված նավակողեր։ Մի պատից կախված էր խոշոր, ծխից սևացած ու այնպես ջնջված մի կտավ, որ բծախնդիր ուսումնասիրությամբ, բազմիցս անդրադառնալով և հարևաններին հարցուփորձ անելու միջոցով միայն հնարավոր էր ի վերջո ըմբռնել նկարչի մտահաղացումը։ Իմ ենթադրությամբ, կտավի մտահաղացումը հետևյալն էր․ Հորդ հրվանդանից քիչ հեռու նավն ընկել է կատաղի փոթորկի մեջ․ պատուհասի ենթարկված նավն արդեն կիսով չափ սուզվել է, և նրա մերկացած երեք կայմերն են իայն ցցվել օվկիանոսի մոլեգնած մակերևույթին։ Որպես ամփոփումն այդ աղետի, գազազած կետաձուկը վճռել է ցատկել անցնել խորտակված նավի վրայով, և գեղանկարչի հայացքը նրան բռնել է այն սոսկալի պահին, երբ սրածայր կայմերը ուր որ է կշամփրեն կենդանու սև մարմինը։
<references/>