Changes
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Երկրորդ հատոր: Գիրք երկրորդ - Կապիտալի Շրջանառության Պրոցեսը |հեղինակ = Կար...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Երկրորդ հատոր: Գիրք երկրորդ - Կապիտալի Շրջանառության Պրոցեսը
|հեղինակ = [[Կարլ Մարքս]]
|թարգմանիչ = Թադ. Ավդալբեգյան (գերմաներենից)
|աղբյուր = [[«Կապիտալ»]]
}}
{{Անավարտ}}
==ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԿԱՊԻՏԱԼԻ ՊՏՈՒՅՏԸ==
===ՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՊՏՈՒՏԱԺԱՄԱՆԱԿՆ ՈՒ ՊՏՈՒՏԱԹԻՎԸ===
Մենք տեսել ենք, որ տվյալ մի կապիտալի շրջանառության ամբողջ ժամանակը հավասար է յուր շրջանառության ժամանակի ու յուր արտադրաժամանակի գումարին։ Այս՝ այն ժամանակամիջոցն է, որը տևում է մի որոշ ձև ունեցող կապիտալարժեքը կանխավճարելու վայրկյանից մինչև ընթացարարող կապիտալարժեքի՝ միևնույն ձևով պարուրված վերադառնալը։
Կապիտալիստական արտադրության որոշիչ նպատակը կանխավճարված արժեքի արժեմեծացումն է միշտ,— ուզում է՝ այս արժեքը հիմա կանխավճարված լինի յուր ինքնակա ձևով, այսինքն դրամաձևով, թե իբրև ապրանք, այնպես որ նրա արժեձևը կանխավճարված ապրանքների գնի մեջ լոկ իդեական ինքնակայություն ունենա, միևնույն է։ Երկու դեպքում էլ այս կապիտալարժեքը յուր շրջապտույտի ժամանակ տարրեր գոյաձևերով է անցնում։ Նրա հենց յուր հետ ունեցած նույնությունը հավաստվում է կապիտալիստի մատյաններում կամ հաշվեդրամի ձևով։
Արդյոք մենք Փ .... Փ՛ ձևն ենք վերցնում, թե Արտ ... Արտ ձևը, միևնույն է, երկու ձևի էլ բովանդակությունն այն է, 1) որ կանխավճարված արժեքը գործել է իբրև կապիտալարժեք և արժեմեծացել է. 2) որ նա յուր ընթացքը ծրագծելուց հետո վերադարձել է նույն այն ձևին, որով պարուրված սկսել էր յուր պրոցեսը։ Կանխավճարված Փ արժեքի արժեմեծացումն ու միաժամանակ կապիտալի՝ այս ձևին (դրամաձևին) վերադառնալն ակներև տեսանելի է Փ ... Փ՛-ում։ Բայց նույնը տեղի է ունենում երկրորդ ձևում էլ։ Որովհետև Արտ-ի ելակետն արտադրատարրերի, տվյալ արժեքն ունեցող ապրանքների առկայությունն է։ Ձևը պարունակում է այս արժեքի արժեմեծացումը (Ա՛ ու Փ՛) և սկզբնական ձևին վերադառնալը, որովհետև կանխավճարված արժեքը երկրորդ Արտ-ում էլի ունենում է այն արտադրատարըեըի ձևը, որով նա սկզբնապես կանխավճարվել էր։
Մենք առաջ տեսել ենք. «Եթե արտադրությունը կապիտալիստական ձև ունի, վերարտադրությունն էլ նույն ձևն ունի։ Ինչպես որ արտադրության կապիտալիստական եղանակի ժամանակ աշխատապրոցեսը ներկայանում է լոկ իբրև մեկ միջոց արժեմեծացման պրոցեսի համար, այնպես էլ վերարտադրությունը միմիայն մեկ միջոց է՝ կանխավճարված արժեքն իբրև կապիտալ, այսինքն իբրև արժեմեծացող արժեք վերարտադրելու, համար» (I գիրք, գլ. XXI, էջ 588<ref>Տես հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 534։</ref>։
I) Փ ... Փ՛, II) Արտ ... Արտ ու III) Ա՛ ... Ա՛ երեք ձևն իրարից տարբերվում են հետևյալով. II (Արտ ... Արտ) ձևում պրոցեսի վերանորոգումը, վերարտադրապրոցեսն արտահայտված է իբրև իրական պրոցես, իսկ I ձևում՝ լոկ հնարավորապես։ Բայց երկուսն էլ III ձևից տարբերվում են նրանով, որ կանխավճարված կապիտալարժեքը — լինի սա փող, թե հանդես գա նյութական արտադրատարրերի կերպարանքով, միևնույն է — կազմում է ելակետը և ուրեմն նաև վերադարձի կետը։ Փ ... Փ՛-ում վերադարձն է՝ Փ՛ = Փ + փ։ Եթե պրոցեսը միևնույն մասշտաբով է նորոգվում, ապա Փ–ն էլի ելակետն է կազմում, իսկ փ-ն չի մտնում պրոցեսի մեջ, այլ մեզ ցույց է տալիս լոկ այն, թե Փ-ն իբրև կապիտալ արժեմեծացել է, ուստի և մի հավելարժեք՝ փ է արտադրել, բայց իրենից շպրտել է հեռու։ Արտ ... Արտ ձևում նույնպես ելակետը կազմում է արտադրատարրերի ձևով կանխավճարված Արտ կապիտալարժեքը։ Ձևն իրեն մեջ պարփակում է յուր կապիտալարժեքի արժեմեծացումը։ Եթե պարզ վերարտադրություն է տեղի ունենում, այն ժամանակ միևնույն կապիտալարժեքր, նույն Արտ ձևով, նորից է սկսում յուր ընթացքը։ Եթե կուտակումն է տեղի ունենում, այն ժամանակ Արտ-ը (որ արժեմեծությամբ = Փ՛ = Ա՛) հիմա պրոցեսն սկսում է իբրև հեծացած կապիտալարժեք։ Բայց նա սկսում է էլի սկզբնական ձևն ունեցող կանխավճարված կապիտալարժեքով, թեև առաջվանից ավելի մեծ կապիտալարժեքով։ Ընդհակառակը, III ձևում կապիտալարժեքը պրոցեսն սկսում է ոչ թե իբրև կանխավճարված, այլ իբրև արդեն արժեմեծացած, որպես ապարանքների ձևում գտնվող ամբողջ հարստություն, որի լոկ մեկ մասն է կանխավճարված կապիտալարժեքը։ Վերջին ձևը կարևոր է այս գրքի երրորդ բաժնի համար, որտեղ առանձին կապիտալների շարժումը վերցվում է հասարակական ամբողջ կապիտալի շարժման հետ կապակցված։ Նույն այս ձևն, ընդհակառակը, կարիք չկա օգտագործելու կապիտալի պտույտի համար, որը միշտ սկսվում է կապիտալարժեքի կանխավճարումով, լինի սա փողի կամ թե ապրանքի ձևով, միևնույն է, և որը շրջան գործող կապիտալարժեքի վերադարձը միշտ պայմանավորում է հենց այն ձևով, որով կանխավճարվել էր նա։ I ու II շրջապտույտներից առաջինը պետք է վերցնել այն ժամանակ, երբ ուշադրության առնվում է պտույտի ազդեցությունը գլխավորապես հավելարժեքի գոյացման վրա, իսկ երկրորդն՝ այն ժամանակ, երբ ուշադրության առնվում է նրա արած ազդեցությունն արդյունազորացման վրա։
Տնտեսագետները որքան քիչ են իրարից զատել շրջապտույտի տարբեր ձևերը, այնքան քիչ են հիշյալ ձևերը կապիտալի պտույտի առնչությամբ իրարից անջատ քննել։ Սովորաբար վերցվում է Փ ... Փ՛ ձևը, որովհետև սա տիրապետող է առանձին կապիտալիստի համար և սրան ծառայություն է մատուցում սրա հաշվի ժամանակ, նույնիսկ երբ փողը ելակետ է կազմում լոկ հաշվեդրամի կերպարանքով։ Ուրիշները չվում են արտադրատարրերը ձևով արվող ծախսումից մինչև այն կետը, երբ հաջորդում է հետհոսումը, ընդվորում ամենևին խոսք չի լինում հետհոսման ձևի մասին, լինի սա ապրանքի կամ թե փողի ձևով, միևնույն է։ Օրինակ. «Տնտեսական ցիկլը ... այսինքն արտադրության ամբողջ ընթացքը, ծախսում անելու ժամանակից մինչև այն կետը, երբ հաջորդում է հետհոսումը։ Երկրագործության մեջ ցանքի ժամանակը ցիկլի սկիզբն է, հնձի ժամանակը՝ վերջն է։ (Economic Cycle... the whole course of production, from the time that outlays are made till returns are received, in agriculture seedtime is its commencement, and harvesting its ending.— S. P. Newman. «Elements of Pol. Econ.» Andover and New York, p. 81)։ Ուրիշներն սկսում են Ա՛-ով (III ձև). «Կարելի է համարել, թե արտադրափոխանակության աշխարհը թավալվում է մի շրջագծի մեջ, որը մենք կանվանենք մի տնտեսական ցիկլ և որում նա մի պտույտն ավարտած է լինում, հենց որ ձեռնարկությունը յուր հաջորդական գործարքները կատարելուց հետս էլի գալիս հասնում է այն կետին, որից չվել էր։ Սկիզբը կարող է թվագրվել այն կետից, երբ կապիտալիստն ստացել է այն եկամուտները, որոնց միջոցով հետ է հոսում նրա կապիտալը. որպիսի կետից նա նորից դիմում է յուր բանվորներին հավաքագրելու և սրանց ապրուստը կամ թե, ավելի շուտ, վերջինս հայթայթելու զորությունն աշխատավարձի ձևով նրանց միջև բաշխելու, այն առարկաները, որոնցով նա գործ է անում, բանվորներից արդեն պատրաստի ստանալու, այս առարկաները շուկա բերելու և այնտեղ սրանց շրջապտույտը մի շարք շարժումներով ավարտին հասցնելու, այն ընթացքում, երբ նա ծախում է և ապրանքից գանձած ստացույթով յուր ամբողջ կապիտալածախսման մի վերահատուցում է ձեռք բերում»։ (Th. Chalmers, «On Pol. Econ.», 2-nd ed., London 1832, p. 84. seq.)։
Հենց որ այն ամբողջ կապիտալարժեքը, որ մի անհատական կապիտալիստ ներդրում է ուզածդ մի որևէ արտադրաճյուղի մեջ, ծրագծած պրծած է լինում յուր շարժման շրջապտույտը, նա էլի յուր սկզբնաձևումն է գտնվում և հիմա կարող է կրկնել միևնույն պրոցեսը։ Նա պետք է պրոցեսը կրկնի, որպեսզի արժեքն իբրև կապիտալարժեք հավերժանա և արժեմեծանա։ Առանձին շրջապտույտը կապիտալի կյանքում կազմում է մեկ հատված միայն, որը կրկնվում է մշտապես, ուրեմն կազմում է մի պարբերաշրջան։ Փ ... Փ՛ պարբերաշրջանի վերջում կապիտալը գտնվում է էլի դրամակապիտալի ձևում, և այս դրամակապիտալը նորից անցնում է այն ձևափոխությունների շարքով, որոնք ընդգրկում են նրա վերարտադրապրոցեսը, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] արժեմեծացման պրոցեսը։ Արտ ... Արտ պարբերաշրջանի վերջում կապիտալը գտնվում է էլի այն արտադրատարրերի ձևում, որոնք նրա նորոգվող շրջապտույտի նախադրյալն են կազմում։ Կապիտալի այն շրջապտույտը, որը որոշվում է ոչ թե որպես մեկուսացած իրադարձություն, այլ իբրև պարբերական պրոցես, կոչվում է կապիտալի պտույտ։ Այս պտույտի տևողությունը տրված է լինում նրա արտադրաժամանակի ու նրա շրջանառության ժամանակի գումարով։ Այս ժամանակագումարը կազմում է կապիտալի պտուտաժամանակը։ Ուստի նա ընդգրկում է ամբողջ կապիտալարժեքի շրջապտույտի մի պարբերաշրջանի ու հաջորդ պարբերաշրջանի արանքում ընկած ժամանակամիջոցը, կապիտալի կյանքի պրոցեսի պարբերականությունը, կամ եթե կուզեք, միևնույն կապիտալարժեքի արժեմեծացման պրոցեսի, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] արտադրապրոցեսի նորոգվելու, կրկնվելու ժամանակը։
Մի կողմ թողնելով այն անհատական պատահարները, որոնք կարող են առանձին կապիտալի համար արագացնել կամ թե կարճացնել պտուտաժամանակը կապիտալների պտուտաժամանակը տարբեր է լինում, նայած նրանց ներդրման տարբեր ոլորտներին։
Ինչպես որ աշխատօրը չափի բնական միավոր է աշխատույժի ֆունկցիայի համար, այնպես էլ տարին չափի բնական միավոր և ընթացարարող կապիտալի պտույտների համար։ Չափի այս միավորի բնապատվանդանն այն է, որ բարեխառն գոտում, որը կապիտալիստական արտադրության օրորանն է, հողի ամենակարևոր պտուղները տարեկան արդյունքներ են։
Եթե մենք տարին իբրև պտուտաժանանակի չափի միավոր անվանենք U, մի որոշ կապիտալի պտուտաժամանակը՝ u, նրա պտույտների թիվը՝ n ապա ո = <math>\frac{U}{u}</math>։ Հետևաբար եթե u պտուտաժամանակն անում է, օրինակ, 3 ամիս, ապա n = <math>\frac{12}{3}</math> = 4. կապիտալը տարվա մեջ 4 պտույտ է կատարում կամ շրջանառում է չորս անգամ։ Եթե u = 18 ամիս, ապա n = <math>\frac{12}{18}</math> = <math>\frac{2}{3}</math> կամ կապիտալը մի տարում կտրում-անցնում է յուր պտուտաժամանակի <math>^{2}/_{3}</math>-ը միայն։ Եթե նրա պտուտաժամանակն անում է միքանի տարի, ապա ուրեմն նա հաշվվում է մի տարվա բազմապատիկը վերցնելով։
Կապիտալիստի համար յուր կապիտալի պտուտաժամանակն այն ժամանակն է, որի ընթացքում նա պետք է կանխավճարի յուր կապիտալը՝ այս արժեմեծացնելու է սկզբնական կերպարանքով հետ ստանալու նպատակով։
Նախքան այն ազդեցությունն ավելի մոտից հետազոտելը, որ պտույտն և անում արտադրապրոցեսի ու արժեմեծացման պրոցեսի վրա, մենք պիտի .քննենք այն երկու նոր ձևը, որոնք շրջանառության պրոցեսից են կպչում կապիտալին և ներգործում են նրա պտույտի ձևի վրա։
===ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ ՈՒ ՇՐՋԱՆԱՌՈՒ ԿԱՊԻՏԱԼ===
====I. ՁԵՎԱՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ====
I Գրգի VI գլխում տեսել ենք.— հաստատուն կապիտալի մի մասն այն արդյունքների հակառակ, որոնց գոյացմանը նա գործակցում է, պահպանում է այն որոշ սպառաձևը, որով մտած է լինում արտադրապրոցեսի
<br>
<TABLE border = 0 width="128px">
<TR>
<TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD>
</TR>
</TABLE>
<references>