Changes

Երկրորդ Բաժին: Կապիտալի Պտույտը

Ավելացվել է 47 386 բայտ, 17:26, 15 Հոկտեմբերի 2015
Սմիթյան խառնաշփոթումն անքննադատորեն յուրացնելը Ռիկարդոյի մոտ ավելի խանգարող ներգործություն է ունենում, քան ոչ միայն հետագա ջատագովների մոտ, որոնց համար ըմբռնումների խառնաշփոթումն, ընդհակառակը, չարգելակող հանգամանք է, այլև հենց իրեն՝ Սմիթի մոտ, որովհետև Ռիկարդոն, ի հակադրություն Սմիթի, ավելի հետևողական կերպով ու ավելի սրամտորեն է զարգացնում, շարադրում արժեքն ու հավելարժեքը՝ իրապես հաստատելով էզոտերիկ Ա. Սմիթի ասածներն ընդդեմ էկզոտերիկ Ա. Սմիթի։
Ֆիզիոկրատների մոտ այս խառնաշփոթման նշույլն էլ չկա։ Avanes annuetiesAvances annuelles-ի [տարեկան կանխավճարումների] ու avances primitives-ի [սկզբնական կանխավճարումների] միջև եղած տարբերությունը վերաբերում է կապիտալի տարբեր բաղադրամասերի տարբեր վերարտադրած պարբերաշրջաններին միայն, հատկապես՝ երկրագործական կապիտալին, այնինչ հավելարժեքի արտադրության վերաբերյալ նրանց հայացքները կազմում են նրանց թեորիայի՝ այս տարբերություններից անկախ մասը և ընդսմին հենց այն մասը, որ նրանք ցուցադրում են իբրև թեորիայի հիմնակետ։ Հավելարժեքի գոյացումը բացատրվում է ոչ թե կապիտալից, իբրև այսպիսուց, այլ վերագրվում է կապիտալի արտադրության մի որոշակի ոլորտին, երկրագործությանը։
2) Փոփոխուն կապիտալը որոշելիս — և ուրեմն ուզածդ մի որևէ արժեգումարը կապիտալի փոխարկելու հպմար — էականն այն է, որ կապիտալիստը մի որոշ, տվյալ (ու այս իմաստով հաստատուն) արժեմեծություն փոխանակում է արժեստեղծ ույժի հետ, մի արժեմեծություն՝ արժեքի արտադրման հետ, արժեպես ինքնամեծանալու հետ։ Արդյոք կապիտալիստը բանվորին փողո՞վ է վճարում, թե՞ կենսամիջոցներով, այս ամենևին չի փոխում վերոհիշյալ էական որոշումը։ Լոկ գոյեղանակն է փոխվում նրա կանխավճարած արժեքի, որը մի անգամ գոյություն է ունենում փողի ձևով, որով բանվորն ինքն է շուկայում գնում յուր կենսամիջոցները, մյուս անգամ էլ՝ այն կենսամիջոցների ձևով, որ բանվորն սպառում է անմիջաբար։ Զարգացած կապիտալիստական արտադրությունը ենթադրում է իրոք, որ բանվորին դրամով են վճարում, ինչպես և ենթադրում է ընդհանրապես շրջանառության պրոցեսով միջնորդագործված արտադրապրոցես, ուրեմն դրամատնտեսություն։ Բայց հավելարժեքի ստեղծումը — ուրեմն կանխավճարված արժեգումարի կապիտալացումը — աշխատավարձի կամ աշխատույժը գնելու վրա ծախսված կապիտալի ո՛չ դրամաձևից է առաջ գալիս և ո՛չ էլ բնաձևից։ Նա առաջ է գալիս արժեքն արժեստեղծ ույժի հետ փոխանակելուց, մի հաստատուն մեծություն մեկ փոփոխուն մեծության փոխարկելուց։—
Հինգ տարին վերջանալուց առաջ մի հինգ տարեկան կենդանի հասցնելն ու մատակարարելն անհնարին բան է իհարկե։ Բայց հայտնի սահմաններում հնարավոր է կենդանիները բուծելու փոփոխված եղանակով մի ավելի կարճ ժամանակում հիշյալները պատրաստել իրենց նախանշման համար։ Հենց այս է արել հատկապես Բեքվելլը։ Առաջ անգլիական ոչխարները, ինչպես և ֆրանսականները դեռ 1855-ին, չորս կամ թե հինգ տարուց առաջ պատրաստ չէին լինում մորթելու համար։ Բեքվելլի սիստեմով կարող է արդեն մեկ միամյա ոչխար բուծվել և համենայն դեպս երկրորդ տարին դեռ չվերջացած՝ լիովին աճած-պրծած լինել։ Բեքվելլր, Դիշլեյ Գրենջի մի ֆերմեր, բուծման ջանադիր ընտրությամբ ոչխարների ոսկրակմախքը հասցրեց նրանց գոյության համար անհրաժեշտ մինիմումի։ Նրա ոչխարները կոչվում են Նյու-Լայչեստերի ոչխար։ «Բուծողը հիմա կարող է երեք ոչխար մատակարարել շուկային նույն այն ժամանակվա ընթացքում, երբ առաջ մեկն էր պատրաստում, և ոչխարի մարմնի ամենից շատ միս տվող մասերը զարգանալով հիմա ավելի լայն, ավելի կլորացած ու ավելի խոշոր են դարձել։ Ոչխարների համարյա ամբողջ քաշը զուտ միս է»։ (Lavergne «The rural Economy of England etc.», 1855. p. 22).
 
333333333333333333333
Այն մեթոդները, որոնք կարճացնում են աշխատապարբերւսշրջանը, տարբեր արդյունաբերաճյուղերում լոկ շատ տարբեր աստիճանով են կիրառելի և տարբեր աշխատապարբերաշրջանների երկարատևության տարբերությունները չեն հավասարեցնում։ Մեր բերած օրինակով խոսելով՝ պետք է ասենք, որ նոր գործիք-մեքենաներ կիրառելով կարելի է մի շոգեկառք պատրաստելու համար անհրաժեշտ աշխատապարրերաշրջանը բացարձակապես կարճացնել։ Բայց եթե մանագործության մեջ կատարելագործված պրոցեսների շնորհիվ անհամեմատ ավելի արագ է շատացվում օրական կամ թե շաբաթական մատակարարվող պատրաստի արդյունքը, այնուամենայնիվ մեքենայակառուցման մեջ աշխատապարբերաշրջանի երկարությունը մանածագործության համեմատությամբ պետք է հարաբերաբար ավելանա։
 
===ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՐՏԱԴՐԱԺԱՄԱՆԱԿԸ===
 
Աշխատաժամանակը միշտ արտադրաժամանակ է, այսինքն այնպիսի ժամանակ, երբ կապիտալը կցակապված է արտադրության ոլորտում։ Բայց ընդհակառակը, ո՛չ ամեն ժամանակ, որի ընթացքում կապիտալն արտադրապրոցեսումն է գտնվում, հենց այս պատճառով նաև աշխատաժամանակ է անհրաժեշտորեն։
 
Այստեղ խոսքը վերաբերում է աշխատապրոցեսի ոչ այն ընդհատումներին, որոնք պայմանավորված են հենց աշխատույժի բնական սահմաններով, թեև մենք ցույց ենք տվել, թե հենց այն հասարակ հանգամանքը, որ հիմնական կապիտալը, գործարանաշենքերը, մեքենաները և այլն աշխատապրոցեսի դադարների ժամանակ պարապ կանգնած են մնում, ինչ մեծ չափով է աշխատապրոցեսի անբնական երկարացման և ցերեկային ու գիշերային աշխատանքի դրդապատճառներից մեկը հանդիսացել։ Բանն այստեղ վերաբերում է աշխատապրոցեսի երկարությունից անկախ, արդյունքի բնությամբ ու հենց նրա պատրաստմամբ պայմանավորված մի ընդհատմանը, որի ժամանակ աշխատառարկան ենթակա է ավելի կարճ կամ թե ավելի երկար տևող բնական պրոցեսներին, նա պետք է ֆիզիկական, քիմիական, բնախոսական փոփոխություններ կրի — մի այնպիսի ընդհատմանը, որի ժամանակ աշխատապրոցեսը կախակայվում է ամբողջովին կամ թե մասամբ։
 
Այսպես, նոր մզված գինին նախ պետք է մի առ ժամանակ խմորման ենթարկվի և ապա էլի մի առ ժամանակ ամանում մնա, որպեսզի կատարելության մի որոշ աստիճանի հասնի։ Բազմաթիվ արդյունաբերաճյուղերում արդյունքը պետք է չորացման ենթարկվի, ինչպես է բրուտագործության մեջ, կամ թե հայտնի հանգամանքների մեջ դրվի՝ յուր քիմիական հատկությունը փոխելու համար, ինչպես է, օրինակ, ճերմականերկման մեջ։ Աշնացան հացահատիկը գուցե ինն ամսվա կարիք ունի հասունանալու համար։ Ցանքի ու հնձի ժամանակվա արանքում աշխատապրոցեսը գրեթե բոլորովին ընդհատված է լինում։ Անտառաբուծության մեջ ցանքի ու սրա համար հարկավոր նախապատրաստական աշխատանքների վերջանալուց հետո սերմը գուցե 100 տարվա կարիք ունի՝ պատրաստի արդյունք դառնալու համար, այնինչ այս ամբողջ ժամանակվա ընթացքում նա աշխատանքի համեմատաբար լոկ շատ աննշան ներգործության կարիք է ունենում։
 
Այս բոլոր դեպքերում արտադրաժամանակի մի խոշոր մասի պահին է միայն, որ ավելադիր աշխատանք է միակցվում տեղ-տեղ։ Նախընթաց գլխում նկարագրված հարաբերությունը, երբ արդեն արտադրապրոցեսում ամրակցված կապիտալին պետք է ավելադիր կապիտալ ու աշխատանք միակցվի, լոկ ավելի երկար կամ թե ավելի կարճ ընդհատումներով է պատահում այստեղ։
 
Այս բոլոր դեպքերում ուրեմն կանխավճարված կապիտալի արտադրաժամանակը կազմված է երկու պարբերաշրջանից.— մի պարբերաշրջան, երբ կապիտալն արտադրապրոցեսումն է գտնվում, ու մի երկրորդ պարբերաշրջան, երբ նրա գոյաձևը — անպատրաստ արդյունքի գոյաձևը — թողնվում է բնական պրոցեսի ներգործությանը ենթարկվելու, չնայած որ նա աշխատապրոցեսի մեջ չի գտնվում։ Այն հանգամանքը, որ այս երկու ժամանակամիջոցը տեղ-տեղ խաչաձևվում են, միմյանց արանք խցկվում, բանի էությունը չի փոխում։ Այստեղ աշխատապարբերաշրջանն ու արտադրապարբերաշրջանը չեն ծածկում իրար։ Արտադրապարբերաշրջանն ավելի մեծ է, քան աշխատապարբերաշրջանը։ Բայց միմիայն արտաղրապարբերաշրջանն ավարտելուց հետո է արդյունքը պատրաստ, հասունացած լինում, ուրեմն արտադրողական կապիտալի ձևից ապրանքակապիտալի ձևին փոխարկելի լինում։ Հետևաբար երկարությունն արտադրաժամանակի, որը կազմված է ոչ մենակ աշխատաժամանակից, երկարացնում է արդյունքի պտուտապարբերաշրջանն էլ։ Որչափով որ աշխատաժամանակից դենն անցնող ավելադիր արտադրաժամանակը բնության մի անգամ ընդմիշտ տրված օրենքներով որոշվում, ինչպես որ է հացահատկի հասունանալու, կաղնու աճելու և այլոց ժամանակ, պտուտապարբերաշրջանը հաճախ կարող է ավելի կամ թե պակաս չափով կարճացվել արտադրաժամանակն արհեստականորեն կարճացնելու միջոցով։ Այսպես է լինում, օրինակ, մարգագետիններում ճերմակացնելու փոխարեն քիմիական ճերմակացում մտցնելով, չորացման պրոցեսներում ավելի ազդու չորացման ապարատներ գործածելով։ Այսպես էլ աղաղագործության մեջ, որտեղ աղաղաթթվի՝ կաշիների մեջ թափանցելը հին մեթոդներով 6—18 ամիս էր քաշում, նոր մեթոդներով, երբ օդամղոց է կիրառվում, տևում է մեկ ու կես կամ թե երկու ամիս միայն։ (J. G. Courcelle-Seneuil «Traité théorique et pratique des Entreprises industrielles etc.» Paris 1857. 2éd.)։ Բնական պրոցեսներից բռնված, սրանցով լցված սոսկական արտադրաժամանակն արհեստականորեն կարճացնելու ամենամեծ օրինակը տալիս է երկաթարտադրության պատմությունն ու հատկապես թուջը պողպատի փոխարկելը վերջին 100 տարում, 1780 թվականին հայտնագործված պուդլինգացումից սկսած մինչև արդի բեսսեմերյան պրոցեսն ու այն ժամանակվանից դեսը մուծված նորագույն եղանակները։ Արտադրաժամանակը կրճատվել է արտակարգորեն, բայց միևնույն չափով մեծացել և հիմնական կապիտալի ներդրումն էլ։
 
Արտադրաժամանակի՝ աշխատաժամանակից շեղվելու, մի յուրահատուկ օրինակ տալիս է կոշկի կաղապարների ամերիկյան արտադրությունը։ Վրածախսերի մի նշանավոր մասն այստեղ առաջ է գալիս նրանից, որ փայտը մինչև 18 ամիս պետք է պառկած մնա չորանալու համար, որպեսզի պատրաստի կաղապարը չծռմռվի, յուր ձևը չփոխի։ Այս ժամանակվա ընթացքում փայտն ուրիշ ոչ մի աշխատապրոցեսի չի ենթարկվում։ Այսպիսով ուրեմն, ներդրված կապիտալի պտուտապարբերաշրջանը որոշվում է ո՛չ միայն բուն իսկ կաղապարարտադրության համար պահանջված ժամանակով, այլ և այն ժամանակով, որի ընթացքում կապիտալը պառկած է մնում չորացող փայտի մեջ։ Փայտը նախքան բուն աշխատապրոցեսի մեջ մտնել կարողանալը 18 ամիս գտնվում է արտադրապրոցեսում։ Այս օրինակը միաժամամանակ ցույց է տալիս, թե ինչպես շրջանառու ամբողջ կապիտալի տարբեր մասերի պտուտաժամանակները կարող են տարբեր լինել այնպիսի պարագաների հետևանքով, որոնք առաջ են գալիս ոչ թե շրջանառության ոլորտում, այլ արտադրապրոցեսից։
 
Արտադրաժամանակի ու աշխատաժամանակի տարբերությունն առանձնապես ցայտուն երևան է գալիս գյուղատնտեսության մեջ։ Մեր բարեխառն կլիմաներում հողը տարեկան մի անգամ է հացահատիկ տալիս։ Արտադրապարբերաշրջանի (սա աշնավարի համար միջին հաշվով ինն ամիս է) կարճացումն ու երկարացումը յուր հերթին կախված է լավ կամ թե վատ տարիների հերթափոխությունից, հետևաբար չի կարող առաջուց ճշտորեն որոշվել ու վերահսկվել այնպես, ինչպես որ լինում է բուն արդյունաբերության մեջ։ Միմիայն օժանդակ արդյունքները, կաթը, պանիրը և այլն կարող են շարունակաբար արտադրվել ու ծախվել ավելի կարճ պարբերաշրջաններում։ Իսկ աշխատաժամանակի վերաբերմամբ այսպես է բանը. «Գերմանիայի տարբեր վայրերում կլիմայական ու այլ ներգործող պայմանների տեսակետից՝ աշխատօրերի թիվը երեք գլխավոր աշխատապարբերաշրջանների համար կարող է ընդունվել հետևյալը, գարնան պարբերաշրջանի համար մարտի կեսերից կամ թե ապրիլի սկզբից մինչև մայիսի կեսերը՝ 50—60, ամառվա պարբերաշրջանի համար հունիսի սկզբից մինչև օգոստոսի վերջը՝ 65—80 ու աշնան պարբերաշրջանի համար սեպտեմբերի սկզբից մինչև հոկտեմբերի վերջը կամ թե չէ նոյեմբերի կեսերն ու կամ վերջը՝ 55— 75 աշխատօը։ Ձմեռվա համար նշելի են սոսկ այն աշխատանքները, որոնք պետք է այս ժամանակ կատարվեն, ինչպես, օրինակ, պարարտանյութ, փայտ, շինանյութ կրելը, շուկա բան տանելը և այլն։» (F. Kirchhof «Handbuch der landwirthschaftlichen Betriebslehre». Dresden 1852, S. 160).
 
Որքան ավելի անբարենպաստ է կլիման, գյուղատնտեսության աշխատապարբերաշրջանը և ուրեմն կապիտալի ու աշխատանքի ծախսումն այնքան ավելի կարճ ժամանակաշրջանի մեջ է սեղմվում։ Օրինակ՝ Ռուսաստանը։ Այնտեղ հյուսիսային միքանի մարզերում դաշտային աշխատանքը տարվա մեջ հնարավոր է միմիայն 130—150 օրվա ընթացքում։ Հասկանալի է, թե Ռուսաստանն ինչպիսի կորուստ կունենար, եթե նրա եվրոպական բնակչության 65 միլիոնից 50 միլիոնն առանց զբաղմունքի մնար ձմեռվա վեց կամ թե ութ ամսվա ընթացքում, երբ դաշտային ամեն աշխատանք պետք է դադարի։ Բացի այն 200 000 գյուղացիներից, որոնք բանում են Ռուսաստանի 10 500 գործարանում, գյուղերում ամեն տեղ սեփական տնարդյունաբերություններ են զարգացել։ Այսպես, կան գյուղեր, որտեղ բոլոր գյուղացիները սերնդե սերունդ ջուլհակներ են, կաշեգործներ, կոշկակարներ, փականագործներ, դանակագործներ և այլն, այս հատկապես պատահում է Մոսկվայի, Վլադիմիրի, Կալուգայի, Կոստրոմայի ու Պետերբուրգի նահանգներում։ Ի դեպք այս տնարդյունաբերությունն արդեն ավելի ու ավելի է ստիպվում կապիտալիստական արտադրությանը ծառայելու. օրինակ, ջուլհակներին հենք ու միջնաթել մատակարարում են վաճառականներն անմիջաբար կամ թե գործակատարների միջոցով։ (Համառոաված է՝ քաղելով հետևյալ հրատարակությունից. «Reports by H. M. Secretaries of Embassy and Legation, on the Manufactures, Commerce etc.» № 8, 1865, p. 86, 87)։ Այստեղից երևում է, թե ինչպես անզուգադիպումն արտադրապարբերացչջանի ու աշխատապարբերաշրջանի — վերջինս հանդիսանում է առաջինի մեկ մասը միայն — կազմում է երկրագործության ու գյուղական օժանդակ արդյունաբերության միացման բնական պատվանդանը, մյուս կողմից՝ թե ինչպես գյուղական օժանդակ արդյունաբերությունը յուր հերթին դառնում է հենակետ կապիտալիստի համար, որը նախ և առաջ իբրև վաճառական է ներխցկվում։ Երբ կապիտալիստական արտադրությունը հետագայում ավարտին է հասցնում մանուֆակտուրայի ու հողագործության միջև եղած բաժանումը, գյուղական բանվորն ավելի ու ավելի է կախումն ունենում սոսկ պատահական օժանդակ զբաղմունքից, և նրա դրությունը վատանում է այս հանգամանքի հետևանքով։ Ինչպես հետո կտեսնենք, կապիտալի համար ջնջվում են շրջապտույտի մեջ եղած բոլոր տարբերությունները։ Բանվորի համար՝ ոչ։
 
Մինչդեռ բուն արդյունաբերության ճյուղերի մեծամասնության մեջ, հանքագործության, փոխադրանքի և այլոց մեջ, արտադրությունը համաչափ է լինում, տարեցտարի հավասարաչափ աշխատաժամանակ է գործադրվում և, մի կողմ թողած գնատատանումները, գործի խափանումներն իբրև աննորմալ ընդհատումներ, այն ծախսերը, որոնք օրական շրջանառության պրոցեսի մեջ մտնող կապիտալի համար են արվում, հավասարաչափ են բաշխվում, այլև մինչդեռ, շրջանառու կապիտալի հետհոսումը կամ թե նրա նորացումն էլ, այլ անփոփոխ շուկայապայմաններում, տարվա մեջ բաշխվում է հավասարաչափ պարբերաշրջանների վրա,— այն կապիտալածախսումների դեպքում, երբ աշխատաժամանակն արտադրաժամանակի լոկ մի մասն է կազմում, տարվա տարբեր պարբերաշրջաններում շրջանառու կապիտալի ծախսման մեծագույն անհավասարաչափությունն է տեղի ունենում, այնինչ հետհոսումը կատարվում է մեկ անգամ միայն, բնական պայմանների կողմից հաստատապես նախորոշված ժամանակին։ Ուստի ձեռնարկության նույնահավասար մասշտաբի դեպքում, այսինքն կանխավճարված շրջանառու կապիտալի նույնահավասար մեծության դեպքում պետք է այս կապիտալն ավելի մեծ քանակով կանխավճարվի մի անգամից ու ավելի երկար ժամանակվա համար, քան շարունակական աշխատապարբեբաշրջաններ ունեցող ձեռնարկություններում։ Հիմնական կապիտալի էլ կենսատևողությունն այստեղ ավելի շատ է տարբերվում այն ժամանակից, երբ նա իսկապես արտադրողաբար է գործում։ Աշխատաժամանակի ու արտադրաժամանակի տարբերության հետ բնականաբար ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակով. ընդհատվում է կիրառվող հիմնական կապիտալի գործադրաժամանակն էլ, ինչպես, օրինակ, երկրագործության մեջ՝ բանող անասունինը, գործիքներինն ու մեքենաներինը։ Որչափով որ այս հինական կապիտալը կազմված է լինում բանող անասուններից, սա կերի ու այլոց միևնույն կամ թե համարյա միևնույն ծախսումներն է շարունակ պահանջում թե՛ այն ժամանակ, երբ նա բանում է, ու թե այն ժամանակ; երբ նա չի բանում։ Մեռյալ աշխատամիջոցների վերաբերմամբ պետք է ասել, որ չգործածվելն էլ մի հայտնի արժեզրկումն է պատճառում։ Այսպիսով ուրեմն արդյունքի թանգացումն է տեղի ունենում առհասարակ, քանի որ արժեքի փոխանցումն արդյունքին հաշվվում է ոչ թե մենակ այն ժամանակի համաձայն, երբ հիմնական կապիտալը գործում է, այլ և այն ժամանակի համաձայն, երբ նա արժեք է կորցնում։ Հիմնական կապիտալի պարապ ընկած մնալն այս արտադրաճյուղերում,— սա կապված է ընթացիկ ծախսերի հետ, թե ոչ, միևնույն է,— նրա նորմալ կիրառման մի պայման է նմանապես, ինչպես, օրինակ, բամբակի մի հայտնի քանակի կորուստը մանագործության մեջ. և նույն կերպ էլ յուրաքանչյուր աշխատապրոցեսի ժամանակ նորմալ տեխնիկական պայմաններում նա անարտադրողաբար, բայց անխուսափելիորեն ծախսված աշխատույժը վճարահատուցում է ճիշտ այնպես, ինչպես է արտադրողաբար ծախսվածը։ Ամեն մի բարելավում, որ քչացնում է աշխատամիջոցների, հումքի ու աշխատույժի անարտադրողական ծախսումը, քչացնում է արդյունքի արժեքն էլ։
 
Գյուղատնտեսության մեջ միանում են երկուսն էլ, աշխատապարբերաշրջանի ավելի երկար տևողությունը և աշխատաժամանակի ու արտադրաժամանակի միջի ֊եղած մեծ տարբերությունը։ Հոդսկինն այս մասին նկատում է իրավացիորեն. «Տարբերությունն այն ժամանակի» [թեև նա այստեղ տարբերություն չի դնում աշխատաժամանակի ու արտադրաժամանակի միջև], «որ պահանջվում է գյուղատնտեսության մեջ արդյունքները պատրաստելու համար ու այն ժամանակի, որ պահանջվում է մյուս աշխատաճյուղերում, գյուղական տնտեսատերերի մեծ կախման գլխավոր պատճառն է։ Նրանք չեն կարող իրենց ապրանքները շուկա բերել ավելի կարճ ժամանակում, քան մի տարին է։ Այս ամբողջ ժամանակամիջոցում նրանք պետք է պարտքով գնումներ անեն կոշկակարից, դերձակից, դարբնից, սայլագործից ու զանազան ուրիշ արտադրողներից, որոնց արդյունքների կարիքն ունեն նրանք և որոնք արդյունքները պատրաստում, պրծնում են քիչ օրում կամ թե քիչ շաբաթվա մեջ։ Այս բնական պարագայի հետևանքով ու մյուս աշխատաճյուղերում հարստության ավելի արագ շատանալու հետևանքով՝ հողատերերի որոնք մենաշնորհացրել են ամբողջ պետության հողը, չնայած որ նրանք, բացի սրանից, տիրացել են օրենսդրության մենաշնորհին էլ, այնուամենայնիվ անկարող են իրենց ու իրանց ծառաներին, ֆերմերներին երկրում ամենից ավելի կախումն ունեցող մարդկանց վիճակից ազատելու։» (Thomas Hodgskin «Popular Political Economy». London 1827, p. 147, ծանոթագրությունը։)
 
Այն բոլոր մեթոդները, որոնցով երկրագործության մեջ աշխատավարձի ու աշխատամիջոցների վրա արվող ծախսումները մասամբ հավասարաչափ են բաշխվում ամբողջ տարվա վրա, մասամբ էլ պտույտն է կարճացվում, երբ տարբեր տեսակի արդյունքներ են արտադրվում և այսպիսով հնարավոր է լինում մի տարվա մեջ միքանի տարբեր հունձ ստանալ,— արտադրության համար կանխավճարվող, աշխատավարձի, պարարտանյութի, սերմացուի և այլոց վրա ծախսվող շրջանառու կապիտալի մեծացումն են պահանջում։ Այսպես է լինում եռադաշտյան հարոսավոր տնտեսությունից պտղափոխական անհարոս տնտեսության անցնելիս։ Այսպես է Ֆլանդրիայում cultures dérobées-ի ժամանակ։ «Cultures dérobées-ում մշակելու վերցնում են արմատապտուղները. միևնույն դաշտը նախ տալիս է հացահատիկ, վուշ, գոնգեղ՝ մարդկանց պահանջմունքների համար, իսկ հնձից հետո արմտիքներ են ցանվում՝ անասունները պահելու համար։ Այս սիստեմը, որի ժամանակ եղջերավոր անասունը կարող է շարունակ գոմում մնալ, պարարտանյութի նշանավոր կուտակումն է տալիս և այսպիսով դառնում է պտղափոխական տնտեսության առանցքը։ Մշակվող տարածության մեկ երրորդից ավելին ավազոտ վայրերում դարձրած է cultures dérobées. այս միևնույն է, թե մշակված հողի ընդարձակումը մեկ երրորդով շատացվեր։» Արմատապտուղների կողքին այստեղ մշակվում են առվույտ ու այլ կերախոտեր էլ։ «Հողագործությունը, որն այսպիսով հասցվում է մի կետի, երբ նա փոխարկվում է պարտիզամշակության, հասկանալիորեն պահանջում է մի համեմատաբար նշանավոր ներդրվող կապիտալ։ Անգլիայում հեկտարին հաշվում են 250 ֆրանկ ներդրվող կապիտալ։ Ֆլանդրիայում հեկտարին 500 ֆրանկանոց ներդրվող կապիտալը մեր գյուղացիները հավանորեն շատ ցած աստիճանի կհամարեին։» («Essais sur l’Economie Rurale de la Belgique» par Emile de Laveleye. Paris 1863, p. 59, 60, 63.)
 
Վերջապես վեր առնենք անտառաբուծությունը։ «Անտառարտադրությունը մնացյալ արտադրությունների մեծամասնությունից էապես նրանով է տարբերվում, որ նրանում բնության ույժն ինքնակայորեն է գործում, և բնական մատղաշացման դեպքում մարդի ու կապիտալի ույժի կարիքը չեն զգում։ Սակայն հենց այնտեղ էլ, որտեղ անտառներն արհեստականորեն են մատղաշացվում, մարդի ու կապիտալի ույժի կիրառությունը բնության ույժերի ներգործության կողքին շատ փոքր է միայն։ Բացի սրանից, անտառն աճում է այնպիսի գետիններում ու վայրերում էլ, որտեղ հացահատիկ այլևս չի բուսնում, կամ թե սրա արտադրությունն այլևս ձեռնտու չի վարձատրվում։ Բայց անտառամշակությունն իբրև մի կանոնավոր տնտեսություն վարելու համար նաև մեկ ավելի մեծ տարածություն է պահանջում, քան հացահատիկների մշակույթը, որովհետև մանր հողաճոթերի դեպքում անտառատնտեսական բաժնեհատում կատարել չի լինում, օժանդակ օգտագործման հասույթները մեծ մասամբ կորզում են, անտառապաշտպանությունն ավելի դժվար է լինում և այլն։ Իսկ արտադրապրոցեսն էլ շաղկապված է այնքան երկար ժամանակամիջոցի հետ, որ նա գերազանցում է մի մասնավոր տնտեսության պլաններից, առանձին դեպքերում նույնիսկ անցնում է մարդկային մի կյանքի ժամանակից էլ դենը։ Հող ձեռք բերելու համար դրված կապիտալը» [համայնական արտադրության դեպքում այս կապիտալի կարիքը վերանում է, և հարցը լոկ այն է մնում, թե համայնքը որքան կարող է վարելահողերից ու արոտավայրերից պոկել անտառարտադրության համար] «շահավետ պտուղներ տալիս է հատկապես երկար ժամանակից հետո միայն և պտույտ է գործում լոկ մաս-մաս, իսկ լիովին՝ անտառների միքանի ծառատեսակների համար մինչև 150 տարի անց։ Բացի սրանից, հենց տևական անտառարտադրությունն ինքը պահանջում է կենդանի ծառի այնպիսի մի պաշար, որը տարեկան օգտագործման տասից մինչև քառասնապատիկն է կազմում։ Ուստի նա, ով էլ ուրիշ հասույթ չունի և անտառային նշանավոր տարածությունների տեր է, չի կարող կանոնավոր անտառատնտեսություն վարել։» (Kirchhof, p. 58).
 
Երկար արտադրաժամանակը (որ աշխատաժամանակի համեմատաբար լոկ փոքր մաս է պարունակում), ուրեմն նրա պտուտապարբերաշրջանների երկարությունն անտառաբուծությունը դարձնում է մի աննպաստ մասնավոր և ուրեմն աննպաստ կապիտալիստական արտադրաճյուղ, որն էապես մասնավոր արտադրություն է նույնիսկ այն դեպքում, երբ առանձին կապիտալիստի տեղ հանդես է գալիս ընկերակցված կապիտալիստը։ Կուլտուրայի ու արդյունաբերության զարգացումն ընդհանրապես այնքան գործունյա է հանդիսացել անտառաստանները ոչնչացնելու ասպարեզում, որ սրա դիմաց այն ամենը, ինչ որ արվել է, ընդհակառակը, նրանց պահպանման ու արտադրության համար, մի լիովին աննշմարելի մեծություն է։
 
Կիրխհոֆից բերած քաղվածքում հատկապես նշելու արժանի է հետևյալ հատվածը. «Բացի սրանից, հենց տևական անտառարտադրությունն ինքը պահանջում է կենդանի ծառի այնպիսի մի պաշար, որը տարեկան օգտագործման տասից մինչև քառասնապատիկն է կազմում։» Հետևաբար մի անգամվա պտույտ տասից մինչև քառասուն ու ավելի տարում։
 
Նույնն է նաև անասնաբուծության ժամանակ։ Հոտի մի մասը (անասնապաշարը) մնում է արտադրապրոցեսում, այնինչ նրա մյուս մասը ծախվում է իբրև տարեկան արդյունք։ Այստեղ կապիտալի մեկ մասն է միայն պտույտ գործում ամեն տարի, ճիշտ այնպես, ինչպես հիմնական կապիտալի — մեքենաների, բանող անասունի և այլոց դեպքում։ Թեև այս կապիտալս արտադրապրոցեսում երկար ժամանակվա համար սևեռված կապիտալ է և այսպիսով երկարաձգում է ամբողջ կապիտալի պտույտը, բայց և այնպես նա հիմնական կապիտալ չի կատեգորիկ իմաստով։
 
Այն, ինչ որ այստեղ կոչվում է պաշար — կենդանի ծառի կամ թե անասունի մի որոշ քանակ — հարաբերաբար է գտնվում արտադրապրոցեսում (միաժամանակ թե՛ իբրև աշխատամիջոց ու թե որպես աշխատանյութեղենի յուր վերարտադրության բնապայմանների համաձայն, կանոնաորված տնտեսության ժամանակ, մի նշանավոր մասը միշտ պետք է այս ձևում գտնվի։
 
Պտույտի վրա համանման կերպով ներգործում է պաշարի մի ուրիշ տեսակը, որը լոկ պոտենցիալ արտադրողական կապիտալ է, բայց տնտեսության հենց բնության հետևանքով պետք է կուտակված լինի ավելի մեծ կամ թե ավելի փոքր մասսաներով, հետևաբար պետք է կանխավճարված լինի արտադրության ավելի երկար ժամանակի համար, չնայած որ նա լոկ հետզհետե է մտնում գործուն արտադրապրոցեսի մեջ։ Այս շարքին է պատկանում, օրինակ, պարարտանյութը նախքան այն, երբ նա դաչա է տարվում, ինչպես և հացահատիկը, խոտը և այլն ու կենսամիջոցների այնպիսի պաշարներ, որոնք մտնում են անասունի արտադրության մեջ։ «Արտադրակապիտալի մի նշանավոր մասը պարունակվում է տնտեսության պաշարների մեջ։ Բայց սրանք կարող են ավելի կամ թե պակաս չափով կորցնել իրենց արժեքից։ Հենց որ նրանց լավ պահպանման համար պահանջվող նախազգուշացման միջոցները պատշաճորեն չկիրառվեն. վերահսկման պակասության հետևանքով արդյունապաշարների մի մասը կարող է տնտեսության համար հենց ամբողջովին կորչել էլ։ Ուստի առավելապես այս կողմից մի հոգատար վերահսկություն է պահանջվում ամբարների, կերանոցների և շտեմարանների ու մառանների վերաբերմամբ, ինչպես և անհրաժեշտ է պաշարանոցները միշտ կարգին փակել, իսկ բացի սրանից՝ մաքուր պահել, օդափոխել և այլն, հացահատիկն ու պահպանման հանձնված պտուղները պետք է ժամանակ առ ժամանակ շուռումուռ տրվեն, կարտոֆիլներն ու ճակնդեղները պաշտպանվեն թե ցրտից եթե ջրից ու կրակից։» (Kirchhof, p. 292). «Սեփական կարիքը հաշվելիս, մանավանդ այն, որ հարկավոր է անասուն պահելու համար, ընդվորում բաշխումը կատարվում է արդյունքի ու նպատակի չափերի համաձայն, պետք է նկատի ունենալ ոչ թե պահանջմունքի բավարարումը միայն, այլ բացի սրանից, նաև այն, որ մի համեմատական պաշար էլ դեռ մնա չնախատեսված դեպքերի համար։ Ընդսմին հենց որ երևում է, որ կարիքը լիովին չի կարող ծածկվել սեփական արդյունքով, ապա պետք է ամենից առաջ նկատի առնվի այն, թե արդյոք այս թերին չի կարելի ուրիշ արդյունքով (փոխմիջոցներով) ծածկել կամ թե պակասողների փոխարեն ավելի էժան ճարել հիշյալները։ Եթե, օրինակ, խոտի պակասություն երևան գա, ապա սա կարող է ծածկվել արմտիքով ու ծղոտի հավելուրդով։ Այստեղ ընդհանրապես պետք է միշտ աչքի առջև ունենալ տարբեր արդյունքների իրական արժեքն ու շուկայագինը և սրա համաձայն էլ որոշումներ կայացնել սպառման համար. եթե, օրինակ, վարսակն ավելի թանգ է, այնինչ սիսեռի ու հաճարի գները համեմատաբար ցածր են, ապա ձիեր պահելիս վարսակի. մի մասն օգտավետ կերպով կարելի է փոխարինել սիսեռով ու հաճարով և սրա հետևանքով մնացած վարսակը ծախել։» (Ibidem, p. 300).
 
Պաշարագոյացումը քննելիս առաջ արդեն նշել ենք, որ պահանջվում է պոտենցիալ արտադրողական կապիտալի, այսինքն արտադրության համար նախանշված արտադրամիջոցների մի որոշ, ավելի մեծ կամ թե ավելի փոքր քանակ, որոնք պետք է ավելի մեծ կամ թե ավելի փոքր մասսաներով գոյություն ունենան իբրև պաշար և հետզհետե մտնեն արտադրապրոցեսի մեջ։ Ընդսմին նշել ենք, թե որոշ ծավալ ունեցող տվյալ մի ձեռնարկության կամ թե կապիտալիստական արտադրության մեջ այս արտադրապաշարի մեծությունը կախված է նրա նորացման ավելի մեծ կամ թե ավելի փոքր դժվարությունից, վաճառահանման շուկաների հարաբերական մոտիկությունից, փոխադրամիջոցների ու հաղորդակցության միջոցների զարգացումից և այլն։ Այս բոլոր հանգամանքները ներգործում են կապիտալի այն մինիմումի վրա, որը պետք է առկա լինի արտադրողական պաշարի ձևով, հետևաբար այն ժամանակի երկարության վրա, որի համար պետք է արվեն կապիտալականխավճարումները, այլև ազդում են մի անգամից կանխավճարելի կապիտալամասսայի ծավալի վրա։ Այս ծավալը, որ ուրեմն ներգործում է պտույտի վրա էլ, պայմանավորված է ավելի երկար կամ թե ավելի կարճ այն ժամանակով, որի համար ամրակցվում է շրջանառու կապիտալի արտադրողական պաշարի ձևով իբրև սոսկ պոտենցիալ արտադրողական կապիտալ։ Մյուս կողմից՝ որչափով որ այս կանգառումը կախված է արագ փոխարինման ավելի մեծ կամ թե ավելի փոքր հնարավորությունից, շուկայահաբաբերություններից և այլն, նա ինքը յուր հերթին ծագում է պտուտաժամանակից, այնպիսի պարագաներից, որոնք շրջանառության ոլորտին են պատկանում։ «Այնուհետև կահույքի բոլոր այսպիսի առարկաները կամ պատկանելիքները, ինչպես ձեռնաշխատանքի գործիքները, մաղերը, կողովները, պարանները, սայլի քսուքը, մեխերը և այլն, այնքան ավելի պետք է նույն վայրկյանում փոխարինելու համար առկա լինեն իբրև պաշար, որքան ավելի քիչ հարմարություն կա մոտակայքում հիշյալները շուտ ճարել կարողանալու համար։ Վերջապես ամեն տարի գործիքների ամբողջ կահույքը ձմռանը պետք է ուշադրությամբ զննվի, և ընդսմին անհրաժեշտ դարձած լրացումն ու սարքինացումն անմիջապես հոգացվի։ Բայց թե ընդհանրապես որքան ավելի մեծ կամ թե ավելի փոքր պաշարներ պետք է պահվեն արդյոք կահույքի կարիքը լրացնելու համար, այս որոշողը գլխավորապես տեղական պայմաններն են։ Որտեղ որ մոտակայքում արհեստավորներ ու կրպակներ չկան, այնտեղ պետք է ձեռքի տակ ավելի մեծ պաշարներ պահվեն, քան այնտեղ, ուր մարդ տեղում կամ թե շատ մոտիկ վայրում այսպիսիները կարող է գտնել։ Իսկ երբ այլ հավասար պայմաններում մարդ կարիք եղած պաշարներն ավելի մեծ քանակությամբ ու մի անգամից է ձեռք բերում, նա էժան գնման օգուտ է շահում ընդհանրապես, մանավանդ երբ սրա համար մի բարենպաստ ժամկետ է ընտրում. բայց իհարկե սրանով նաև մեկ այնպիսի մեծ գումար է միանգամից պոկվում շրջանառող արտադրակապիտալից, առանց որի միշտ չի կարող լավ կառավարվել տնտեսությունը։» (Kirchhof, p. 301).
 
Արտադրաժամանակի ու աշխատաժամանակի տարբերությունը, ինչպես տեսել ենք, շատ տարբեր դեպքեր է թուլատրում։ Շրջանառու կապիտալը կարող է արտադրաժամանակում գտնվել, նախքան բուն աշխատապրոցեսի մեջ մտնելը (կաղապարարտադրություն կամ թե նա գտնում է արտադրաժամանակում՝ բուն աշխատապրոցեսից անցնելուց հետո (գինի, ցանած սերմացու). և կամ արտադրաժամանակը տեղ-տեղ կտրատվում է աշխատաժամանակով (հողագործություն, անտառաբուծություն). շրջանառունակ արդյունքի մի ավելի խոշոր մասը մնում է գործուն արտադրապրոցեսին միակցված, այնինչ մի շատ ավելի փոքրիկ մասը մտնում է տարեկան շրջանառությւսն մեջ (անտառաբուծություն ու անասնաբուծություն). այն ժամանակի ավելի մեծ կամ թե ավելի փոքր երկարությունը, որի համար կանխավճարվում է շրջանառու կապիտալը պոտենցիալ արտադրողական կապիտալի ձևով, հետևաբար նաև ավելի մեծ կամ թե ավելի փոքր այն մասսան, որով պետք է ծախսվի այս կապիտալը մի անգամից,— բղխում է մասամբ արտադրապրոցեսի տեսակից (երկրագործություն) և մասամբ էլ կախված է շուկաների մոտիկությունից կարճ ասած՝ այնպիսի հանգամանքներից, որոնք շրջանառության ոլորտին են պատկանում։
 
Մենք հետո կտեսնենք (III գիրք), թե Մակ-Կուլլոխի, Ջեմս Միլլի և այլոց մոտ ինչպիսի անհեթեթ թեորիաներ է ծնել այն փորձը, որով աշխատաժամանակից շեղվող արտադրաժամանակը նույնացվել է առաջնի հետ, փորձ, որ ինքն էլ յուր հերթին ծագում է արժեթեորիայի սխալ կիրառումից։
 
<br>
<TABLE border = 0 width="128px" align=center>
<TR>
<TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD>
</TR>
</TABLE>
<br>
 
Պտուտադարձաշրջանը, որ մենք քննել ենք առաջ, տրված է լինում արտադրապրոցեսի համար կանխավճարված հիմնական կապիտալի տևողությամբ։ Որովհետև սա ընդգրկում է տարիների մի ավելի մեծ կամ թե ավելի փոքր շարք, ապա նա յուր մեջ պարփակում է հիմնական կապիտալի նաև տարեկան պտույտների, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] տարվա ընթացքում կրկնվող պտույտների մի շարք։
 
Երկրագործության մեջ մի այսպիսի պտուտադարձաշրջան առաջ է գալիս պտղափոխության սիստեմից։ «Վարձակալման ժամանակի տևողությունը պետք է համենայն դեպս ավելի կարճ վերցված չլինի, քան կիրառվող պտղափոխական ցանքի շրջանառության ժամանակն է, ուստի եռադաշտային տնտեսության դեպքում միշտ հաշվվում է 3, 6, 9 թվերով։ Բայց ընդունված զուտ հարոսավոր եռադաշտային տնտեսության ժամանակ արտը վեց տարում լոկ չորս անգամ է մշակվում, և մշակման տարիներում աշնավար կամ թե գարնավար է ցանվում, իսկ եթե հողի հատկությունը պահանջում է և կամ թույլ է տալիս, ցանվում է ցորեն ու հաճար, գարի ու վարսակ էլ։ Հացահատկի յուրաքանչյուր տեսակ միևնույն հողում ավելի շատ կամ թե ավելի քիչ բերք է տալիս, քան մյուսները, ամեն մեկը մի ուրիշ արժեք ունի և ծախվում էլ է մի ուրիշ գնով։ Ուստի եթե մշակման յուրաքանչյուր տարում հողից ստացածը տարբեր է լինում, ապա շրջանառության առաջին կեսում (առաջին երեք տարում) էլ այլ է լինում, երկրորդ կեսում՝ այլ։ Շրջանառության ժամանակում նույնիսկ միջին ստացածը հավասարամեծ չի լինում մեկի ու մյուսի համար, որովհետև պտղաբերությունը կախված է ոչ միայն հողի լավորակությունից, այլև տարվա եղանակից, ինչպես և գները կախված են բազմատեսակ պայմաններից։ Հիմա, եթե հաշվենք հողից ստացածն ամբողջ շրջանառության ժամանակի պտղաբերության միջին տարվա համաձայն՝ նկատի ունենալով վեց տար-
Վստահելի
1396
edits