«Մոսկվա 2042»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Մոսկվա 2042 |հեղինակ = Վլադիմիր Վոյնովիչ |թարգմանիչ = (ռուսերենից) |աղբյուր ...»:) |
|||
Տող 7. | Տող 7. | ||
[[Category: Արձակ]] | [[Category: Արձակ]] | ||
{{անավարտ}} | {{անավարտ}} | ||
+ | |||
+ | |||
+ | ==Նախաբան== | ||
+ | |||
+ | |||
+ | Ցավոք, ոչ մի գրառում ինձ մոտ չի պահպանվել։ Իմ բոլոր տետրերը, բլոկնոտները, օրագրերը, ծոցատետրերը և թղթի առանձին թերթիկները մնացին այնտեղ։ Միայն մի ճմրթված, մաշված, գզգզված ծայրերով թերթիկ պատահաբար ընկել էր պիջակի աստառի տակ, որը և ինձ վերադարձրեց մեր շտոկդորֆյան քիմ մարքրման տիրուհի՝ ֆրաուԳրյունբերգը։ Այդ թերթիկի վրա ես կարողացա տեսնել մի կողմում գրված «4 шм. У наг. Тт. ЛО. Ль»։ Եվ հակառակ կողմում՝ «Վաղը կամ երբե՛ք»։ Դե, այս արտահայտության իմաստը ինձ համար պարզ է, ես այն ընթացքում հեշտությամբ կբացատրեմ։ Բայց ի՞նչ է նշանակում առաջին գրառումը։ Ի՞նչ չորս «шм»֊ի մասին է խոսքը և ի՞նչ են նշանակում մյուս տառերը, սպանեք էլ, չեմ հիշում։ | ||
+ | |||
+ | Անձամբ ինձ չգիտես ինչու, ամենից շատ հետաքրքրում է այդ կոշտ «ь»֊ով «Л» տառը։ Ի՞նչ է նրանով նշված՝ մարդ, առարկա, կենդանի։ Դա ինձ մոտ կտրականապես չի ասոցացվում ոչ մի բանի հետ։ | ||
+ | |||
+ | Իսկ դեռ վերջերս իմ հիշողությունը ողղակի հիասքանչ էր։ Հատկապես լավ էի հիշում թվերը։ Ես միշտ անգիր հիշում էի իմ անձնագրի, աշխատանքային, զինվորական գրքույկների և գրողների միությանն իմ անդամակցելը հաստատող փաստաթղթի համարները։ Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, ես երբեք գրի չէի առնում հեռախոսների համարները, ես նրանք հիշում էի միանգամից։ | ||
+ | |||
+ | Իսկ հիմա՞․․․ | ||
+ | |||
+ | Իսկ հիմա իմ սեփական ծննդյան օրվա մասին երբեմն իմանում եմ շնորհավորական հեռագրերից։ | ||
+ | |||
+ | Համենայն դեպս ես չունեմ ոչ մի ուրիշ ելք, քան հիմնվել հիշողությանս վրա։ | ||
+ | |||
+ | Հեշտությամբ կանխատեսում եմ, որ որոշ ընթերցողներ անվստահությամբ կվերաբերվեն իմ պատմածին և կասեն․ սա արդեն չափազանց է, սա նա հնարել է, այդպիսի բան չի կարող լինել։ Չեմ վիճի, միգուցե և չի կարող, բայց պետք է հստակորեն ասեմ, որ ես երբեք և ոչինչ չեմ հորինում։ | ||
+ | |||
+ | Ես պատմում եմ միայն նրա մասին, ինչը տեսել եմ սեփական աչքերով։ Կամ լսել եմ սեփական ականջներով։ Կամ ինձ պատմել է ինչ֊որ մեկը, որին ես շատ եմ վստահում։ Կամ վստահում եմ, բայց ոչ այնքան։ | ||
+ | |||
+ | Կամ չափից շատ չեմ վստահում։ Համենայն դեպս այն ինչ գրում եմ, միշտ հիմնված է ինչ֊որ բանի վրա։ Երբեմն նույնիսկ, ոչ մի բանի վրա էլ հիմնված չի։ Բայց յուրաքանչյուրը, որը գոնե մակերեսորեն ծանոթ է հարաբերականութայն տեսութայն հետ գիտե, որ ոչինչը ինչ֊որ բանի տարբերակն է, իսկ ինչ֊որ բանը դա այն է, որից կարելի է կորզել որևիցե բան։ | ||
+ | |||
+ | Ես կարծում եմ, որ այս բացատրությունը բավարար է, որպեսզի իմ պատմածին վերաբերվեք ամենայն վստահությամբ։ | ||
+ | |||
+ | Վերը ասածին մնում է ավելացնել, որ այս գրքում նկարագրված մարդիկ նախատիպեր չունեն։ Երկու սեռին էլ պատկանող գլխավոր և երկրորդական կերպարները իմ և միայն իմ սեփական անձի նկարագիրն են և ես վերագրել եմ նրանց ոչ միայն իմ թվացյալ արժանիքները, այլև իրական թերությունները, արատները, վատ հակումները, որոնցով ինձ այդքան առատորեն պարգևատրել է բնությունը։ |
16:38, 3 Հունվարի 2014-ի տարբերակ
հեղինակ՝ Վլադիմիր Վոյնովիչ |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Նախաբան
Ցավոք, ոչ մի գրառում ինձ մոտ չի պահպանվել։ Իմ բոլոր տետրերը, բլոկնոտները, օրագրերը, ծոցատետրերը և թղթի առանձին թերթիկները մնացին այնտեղ։ Միայն մի ճմրթված, մաշված, գզգզված ծայրերով թերթիկ պատահաբար ընկել էր պիջակի աստառի տակ, որը և ինձ վերադարձրեց մեր շտոկդորֆյան քիմ մարքրման տիրուհի՝ ֆրաուԳրյունբերգը։ Այդ թերթիկի վրա ես կարողացա տեսնել մի կողմում գրված «4 шм. У наг. Тт. ЛО. Ль»։ Եվ հակառակ կողմում՝ «Վաղը կամ երբե՛ք»։ Դե, այս արտահայտության իմաստը ինձ համար պարզ է, ես այն ընթացքում հեշտությամբ կբացատրեմ։ Բայց ի՞նչ է նշանակում առաջին գրառումը։ Ի՞նչ չորս «шм»֊ի մասին է խոսքը և ի՞նչ են նշանակում մյուս տառերը, սպանեք էլ, չեմ հիշում։
Անձամբ ինձ չգիտես ինչու, ամենից շատ հետաքրքրում է այդ կոշտ «ь»֊ով «Л» տառը։ Ի՞նչ է նրանով նշված՝ մարդ, առարկա, կենդանի։ Դա ինձ մոտ կտրականապես չի ասոցացվում ոչ մի բանի հետ։
Իսկ դեռ վերջերս իմ հիշողությունը ողղակի հիասքանչ էր։ Հատկապես լավ էի հիշում թվերը։ Ես միշտ անգիր հիշում էի իմ անձնագրի, աշխատանքային, զինվորական գրքույկների և գրողների միությանն իմ անդամակցելը հաստատող փաստաթղթի համարները։ Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, ես երբեք գրի չէի առնում հեռախոսների համարները, ես նրանք հիշում էի միանգամից։
Իսկ հիմա՞․․․
Իսկ հիմա իմ սեփական ծննդյան օրվա մասին երբեմն իմանում եմ շնորհավորական հեռագրերից։
Համենայն դեպս ես չունեմ ոչ մի ուրիշ ելք, քան հիմնվել հիշողությանս վրա։
Հեշտությամբ կանխատեսում եմ, որ որոշ ընթերցողներ անվստահությամբ կվերաբերվեն իմ պատմածին և կասեն․ սա արդեն չափազանց է, սա նա հնարել է, այդպիսի բան չի կարող լինել։ Չեմ վիճի, միգուցե և չի կարող, բայց պետք է հստակորեն ասեմ, որ ես երբեք և ոչինչ չեմ հորինում։
Ես պատմում եմ միայն նրա մասին, ինչը տեսել եմ սեփական աչքերով։ Կամ լսել եմ սեփական ականջներով։ Կամ ինձ պատմել է ինչ֊որ մեկը, որին ես շատ եմ վստահում։ Կամ վստահում եմ, բայց ոչ այնքան։
Կամ չափից շատ չեմ վստահում։ Համենայն դեպս այն ինչ գրում եմ, միշտ հիմնված է ինչ֊որ բանի վրա։ Երբեմն նույնիսկ, ոչ մի բանի վրա էլ հիմնված չի։ Բայց յուրաքանչյուրը, որը գոնե մակերեսորեն ծանոթ է հարաբերականութայն տեսութայն հետ գիտե, որ ոչինչը ինչ֊որ բանի տարբերակն է, իսկ ինչ֊որ բանը դա այն է, որից կարելի է կորզել որևիցե բան։
Ես կարծում եմ, որ այս բացատրությունը բավարար է, որպեսզի իմ պատմածին վերաբերվեք ամենայն վստահությամբ։
Վերը ասածին մնում է ավելացնել, որ այս գրքում նկարագրված մարդիկ նախատիպեր չունեն։ Երկու սեռին էլ պատկանող գլխավոր և երկրորդական կերպարները իմ և միայն իմ սեփական անձի նկարագիրն են և ես վերագրել եմ նրանց ոչ միայն իմ թվացյալ արժանիքները, այլև իրական թերությունները, արատները, վատ հակումները, որոնցով ինձ այդքան առատորեն պարգևատրել է բնությունը։