«Մոսկվա 2042»–ի խմբագրումների տարբերություն
Տող 33. | Տող 33. | ||
Վերը ասածին մնում է ավելացնել, որ այս գրքում նկարագրված մարդիկ նախատիպեր չունեն։ Երկու սեռին էլ պատկանող գլխավոր և երկրորդական կերպարները իմ և միայն իմ սեփական անձի նկարագիրն են և ես վերագրել եմ նրանց ոչ միայն իմ թվացյալ արժանիքները, այլև իրական թերությունները, արատները, վատ հակումները, որոնցով ինձ այդքան առատորեն պարգևատրել է բնությունը։ | Վերը ասածին մնում է ավելացնել, որ այս գրքում նկարագրված մարդիկ նախատիպեր չունեն։ Երկու սեռին էլ պատկանող գլխավոր և երկրորդական կերպարները իմ և միայն իմ սեփական անձի նկարագիրն են և ես վերագրել եմ նրանց ոչ միայն իմ թվացյալ արժանիքները, այլև իրական թերությունները, արատները, վատ հակումները, որոնցով ինձ այդքան առատորեն պարգևատրել է բնությունը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Առաջին մաս== | ||
+ | |||
+ | |||
+ | ==Խոսակցություն գարեջրի գավաթի շուրջը== | ||
+ | |||
+ | |||
+ | Այս խոսակցությունը տեղի ունեցավ 1982 թվի հունիսին։ | ||
+ | |||
+ | Գործողության վայրը․ Անգլիական այգի, Մյունխեն։ | ||
+ | |||
+ | Մենք նստած էինք բացօդյա գարեջրատանը։ Մենք՝ դա ես և իմ ծանոթը, որի անունն է Ռուդոլֆ, կամ կարճ, Ռուլի։ Իսկ նրա ազգանունը ռուս մարդու համար ընդհանրապես անհնարին է հիշել։ Ոչ այն է Միտտելբրեխենմախեր, ոչ այն է Մախենմիտտելբրեխեր։ Ինչ֊որ մի նման բան, բայց դա կարևոր չէ։ Անձամբ ես նրան անվանում եմ ուղղակի Ռուդի։ | ||
+ | |||
+ | Մենք նստած էինք դեմ առ դեմ, և Ռուդին ինձանից մի թեթև փակում էր ընդհանուր համայնապատկերը։ Բայց աչքերս թեքելով մի փոքր աջ, ես տեսնում էի արճճագույն փայլով քնատ լիճը, որի ափով, մի ոտքից մյուսի վրա ընկնելով դանդաղ քայլում էին ճարպոտ սագերը և մերկ գերմանացիները։ Այսինքն, ավելի շուտ, ոչ միայն գերմանացիները, այլ նաև բոլոր ազգությունները ներկայացնող էքսգիբիցիոնիստները, որոնք օգտվելով տեղի ոստիկանության թողտվությունից, ամբողջ աշխարհից հավաքվում էին Մյունխենում, որպեսզի և մարդկանց տեսնեն և իրենց ցույց տան։ | ||
+ | |||
+ | Մենք գարեջուր էինք խմում լիտրանոց գավաթներից, որոնք այստեղ անվանում են մասս։ | ||
+ | |||
+ | Ճիշտն ասած, ես հաստատ չգիտեմ, ինքը գավա՞թն է կոչվում մասս, թե գարեջրի այն քանակը, որը տեղավորվում է գավաթի մեջ։ Սակայն դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ մենք նստած էինք գարեջրատանը, գարեջուր էինք խմում, և խոսում տարբեր բաներից։ | ||
+ | |||
+ | Կարծեմ, մենք սկսեցինք ձիերից։ Որովհետև այդ Ռուդին ձիաբույծ է։ Նա մեծացնում է ձիերին և վաճառում նրանց միլիոնատերերին։ Ինքը՝ ի դեպ, նույնպես միլիոնատեր է, բայց դա էլ էական չէ։ | ||
+ | |||
+ | Չնայած նա զբաղվում է ձիերի վաճառքով, անձամբ ամենից շատ հետաքրքրվում է տարբեր ամենաժամանակակից սարքավորումներով։ Նա քշում է շքեղ «յագուար», որը լցոնված է ամեն տեսակի էլեկտրոնիկայով, իսկ թե ինչ է կատարվում նրա տանը, ավելորդ է խոսել։ Ինչ֊որ համակարգիչներ, հեռուստառադիոկոմբայներ, ավտոմատ դռներ, և էլի ինչ֊որ նման բաներ։ Լույսը նրա առանձնասենյակում մութն ընկնելուն պես միանում է ինքն իրեն, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ որևիցե մեկը կա։ Երբ տերը դուրս է գալիս առանձնասենյակից, լույսը անմիջապես հանգչում է (Ռուդին պնդում է, որ շնորհիվ այդ սարքավորման նա էլեկտրոէներգիա է խնայում ամսական ոչ պակաս, քան չորս մարկով)։ Ինքնին, նա ունի երաժշտական համակարգիչ, որի վրա կարելի է նվագել երգեհոնի, ջութակի, քսիլոֆոնի, բալալայկաի և բազմաթիվ ուրիշ գործիքների վրա առանձին և միաժամանակ։ Այնպես որ մի մարդ մեկ մատով կարող է կատարել ստեղծագործություններ, որոնք նախկինում մատչելի էին միայն մեծ նվագախմբերին։ | ||
+ | |||
+ | Ռուդին այնքան է տարված տեխնիկայով, որ կարծես, ոչինչ չի կարդում, բացի տեխնիկական ամսագրերից և ֆանտաստիկայից։ Նա նույնիսկ իմ գրքերը չի կարդացել, չնայած պահում է նրանք երևացող տեղում և իր ձիական ծանոթների առաջ պարծենում է, որ ունի այդպիսի անսովոր ընկեր, ռուս գրող։ | ||
+ | |||
+ | Նա ինձ ասում է (առանց կարդալու), որ ես գրում եմ շատ ճշմարտացի, իսկ դա գրականության երեկվա օրն է։ Անկեղծ ասած այդպիսի անհեթեթ դատողությունները ինձ զայրացնում են ու ես միշտ Ռուդիին ասում եմ, որ նրա ձիերը նույնպես երեկվա օրն են։ Բայց եթե նույնիսկ ձիերն են դեռ ինչ֊որ մեկին պետք, ապա մարդկանց իրական կյանքը նկարագրող գրականութայն կարիքը նույնպես չի վերացել։ Մարդկանց իրենց մասին կարդալն ավելի հետաքրքիր է, քան ինչ֊որ ռոբոտների և մարսիանների մասին։ | ||
+ | |||
+ | Ես հենց գարեջրատանը, որտեղ մենք նստած էինք, այդ ասացի։ Ի պատասխան, Ռուդին ներողամտաբար ժպտալով առաջարկեց ինձ համեմատել իմ գրքերի տպաքանակները որևիցե միջին ֆանտաստի գրքերի տպաքանակների հետ։ | ||
+ | |||
+ | ― Ֆանտաստիկան, ― ասաց նա ինքնավստահ, ― դա գրականության ապագան է։ | ||
+ | |||
+ | Այդ պնդումով նա հանեց ինձ հունից։ Ես պատվիրեցի երկրորդ մասսը և ասացի, որ ֆանտաստիկան, ինչպես նաև դետեկտիվը, ընդհանրապես գրականություն չեն, այլ էլեկտրոնային խաղերի նման անհեթեթություն, և նպաստում են մասսայական ապուշության զարգացմանը։ | ||
+ | |||
+ | Շոգ արևը, սառը գարեջուրը, այստեղի կյանքի ընդհանուր կարգը, չեն նպաստում բուռն վեճերին։ Ռուդին ծուլորեն առարկում էր, անտեսելով իմ վրդովմունքը․ նա հիշեց Ժյուլ Վերնին, որն իբրև թե ի տարբերություն ռեալիստների կանխագուշակել էր մեր ժամանակի շատ գիտական նվաճումներ այդ թվում նաև մարդու թռիչքը լուսին։ | ||
+ | |||
+ | Ես պատասխանում էի, որ գիտական նվաճումների կանխատեսումը ընդհանրապես գրականության գործը չե, որ Ժյուլ Վերնի կանխագուշակումներում ոչ մի օրիգինալ բան չկա։ Ամեն մի մարդ էլ երբևիցե պատկերացրել է և՛ թռիչքներ դեպի տիեզերք, և՛ ստորջրյա նավարկություններ, ու բազմաթիվ հին գրքերում նման հրաշքները նկարագրված են եղել Ժյուլ Վեռնից շատ ավելի առաջ։ | ||
+ | |||
+ | ― Հնարավոր է, ― համաձայնվեց Ռուդին։ ― Բայց ֆանտաստները գուշակել էին ոչ միայն տեխնիկական հայտանգործությունները, այլ նաև ժամանակակից հասարակության էվոլյուցիան դեպի տոտալիտարիզմ։ Վերցրու, օրինակ, Օրուելլին։ Մի՞թե նա մանրամասնորեն չի կանխագուշակել այն համակարգի ստեղծումը, որը գոյություն ունի այսօր ձեր մոտ, Ռուսաստանում։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե չի՛ գուշակել, ― ասացի ես։ ― Օրուելլը գրել է պարոդիա այն բանի վրա, ինչը նրա ժամանակ արդեն եղել է։ Նա նկարագրել է կատարյալ կերպով գործող տոտալիտար համակարգ, որը մարդկային կենդանի հասարակությունում գոյություն ունենալ ընդհանրապես չի կարող։ Եթե վերցնենք Սովետական Միությունը, նրա բնակչությունը ցուցաբերում է միայն արտաքին հնազանդություն և միևնույն ժամանակ բացարձակ արհամարհում է նրանց նշանաբանները, կոչերը, պատասխանելով վատ աշխատանքով, հարբեցողությամբ ու գողությամբ, իսկ այսպես կոչված մեծ եղբայրը ընդհանուր ծաղրի առարկա է և անեկդոտների մշտական հերոսը։ | ||
+ | |||
+ | Պետք է նկատեմ, որ արևմուտքի մարդակնց հետ վիճելն կատարելապես անհետաքրքիր է։ Արևմտյան մարդը տեսնելով, որ զրուցակցի սեփական տեսակետը շատ թանկ է նրա համար, պատրաստ է տեղն ու տեղը համաձայնվել դրա հետ, ինչը երբեք չի լինում մեզ մոտ։ | ||
+ | |||
+ | Մեր վեճը Ռուդիի հետ ինքնաբերաբար մարեց, իսկ ես ուզում էի այն աշխուժացնել։ Դրա համար ես Ռուդիին ասացի, որ ֆանտաստները հորինել են շատ բաներ, որոնք իրականացել են, բայց որոշ կանխատեսումներ երբեք իրականություն չեն դառնա, օրինակ՝ ճանապարհորդությունները ժամանակի մեջ։ | ||
+ | |||
+ | ― Այո՞, ― ասաց Ռուդին վառելով սիգարը։ ― Դու իսկապե՞ս մտածում ես, որ ճանապարհորդությունները ժամանակի մեջ բոլորվին անհնար են։ | ||
+ | |||
+ | ― Այո, ― ասացի ես։ ― Հենց այդպես էլ կարծում եմ։ | ||
+ | |||
+ | ― Այդ դեպքում, ― ասաց նա, ― դու շատ ես սխալվում։ ― Ճանապարհորդությունները ժամանակի մեջ ֆանտաստիկայից արդեն անցել են պրակտիկ շրջան։ | ||
+ | |||
+ | Ինքնին հասկանալի է, որ մեր խոսակցությունը տեղի էր ունենում գերմաներեն լեզվով, որում ես այն ժամանակ, 1?82 թվականին, դեռ շատ ուժեղ չէի (որում ես հիմա նույնպես այնքան էլ ուժեղ չեմ): Դրա համար ես Ռուդիին հարցրեցի, ճի՞շտ եմ ես նրան հասկացել, որ արդեն այսօր, ինչ֊որ տեխնիկական միջոցներով կարելի է մի ժամանակից տեղափոխվել մեկ ուրիշը։ | ||
+ | |||
+ | ― Այո֊այո, ― հաստատեց Ռուդին։ ― Հենց դրա մասին էլ ես քեզ ասում եմ։ Արդեն այսօր դու կարող ես գնալ ռայզեբյուրո, գնել որոշակի գումարով տոմս և ժամանակի մեքենայով մեկնել դեպի ապագա կամ անցայլ, որտեղ որ քեզ ավելի շատ է դուր գալիս։ Իմիջիայլոց, այդպիսի մեքենա առայժմ գոյություն ունի միայն մեզ մոտ Գերմանիայում, «Լյուֆտգանզա» ընկերությունում։ Ի դեպ, տեխնիկական լուծումը շատ պարզ է։ Դա սովորական կոսմոպլան է, ամերիկյան շատլի նման, որը սակայն ունի ոչ միայն հրթիռային, այլև ֆոտոնային շարժիչներ։ Կոսմոպլանը հասնւմ է սկզբից առաջին, հետո երկրորդ տիեզերական արագության, որից հետո միանում են ֆոտոնային շարժիչները։ Նրանց օգնությամբ մեքենան զարգացնում է լույսին մոտ արագություն և քեզ համար ժամանակը կանգ է առնում, իսկ երկրագնդի վրա շարժվում է և դու հայտնվում ես ապագայում։ Կամ ապպարատը զարգացնում լույսից ավելի մեծ արագություն և դու ժամանակից առաջ անցնելով հայտնվում ես անցայլաում։ | ||
+ | |||
+ | Ես արդեն բավականաչափ գարեջուր էի խմել և մի քիչ հարբել, բայց խելքս, դեռ չէի թռցրել։ Եվ ես ասացի Ռուդա․ | ||
+ | |||
+ | ― Գիտե՞ս ինչ, վերջացրու այս հիմար խոսակցությունները։ Դու շատ լավ գիտես, որ դեռ Էնշտեյն է ապացուցել, որ ոչ միայն լույսից արագ, այլև լույսի արագությանը հնարավոր չէ հասնել։ | ||
+ | |||
+ | Ինչից հետո, վերջապես, Ռուդին կորցրեց ինքնատիրապետումը, դուրս թքեց սիգարը, դատարկ գավաթը շրխկացրեց սեղանին, ինչը ես նրանից, այդպիսի հավասարակշռվածիծ, չէի սպասում։ | ||
+ | |||
+ | ―Այն, ինչ ասել է քո Էնշտեյնը, ― հայտարարեց Ռուդին, ― վաղուց հնացել է։ Եվկլիդոսն ասում էր, որ մի կետի միջով կարելի է անցկանել մեկ զուգահեռ և ճիշտ էր, իսկ Լոբաչևսկին ասեց, որ կարելի է անցկացնել երկու ու ավելի և երկուսն էլ ճիշտ էին։ Էնշտեյն ասաց, որ անհնարին է, և իրավացի էր, ես ասում եմ, որ հնարավոր է ու ես էլ եմ իրավացի։ | ||
+ | |||
+ | ― Լսիր, լսիր, ― ասացի ես նրան, ― պետք չէ այդպես երևակայել։ Ես իհարկե քեզ հարգում եմ (երբ ես խմում եմ, բոլորին էլ հարգում եմ), բայց դու համենայն դեպս դեռ Էնշտեյն չես։ | ||
+ | |||
+ | ― Դե հա, ― համաձայնվեց Ռուդին։ ― Ես իսկապես Էնշտեյն չեմ։ Ես՝ Միտելբրեխենմախեր եմ, բայց պետք է քեզ ասեմ, որ Լոբաչևսկին էլ Եվկլիդոս չէր։ | ||
+ | |||
+ | Տեսնելով, որ նա այդքան խիստ հուզվել է, ես նրան տեղն ու տեղը ասացի, որ վերջ ի վերջո, ինձ քիչ է հետաքրքրում, թե նրանցից ով (Էնշտեյնը, Լոբաչևակին, Եվկլիդոսը, թե Ռուդին է) ավելի խելացի, ես պատրաստ եմ օգտվել ժամանակակից տեխնիկայով գործնականորեն, իսկ թե ինչ օրենքների հիման վրա է նա կառուցված, ինձ համար նույնիսկ անհետաքրքիր է։ Եվ իրոք։ Իմ այս նշումները ես գրում եմ համակարգչի վրա։ Ես սեղմում եմ ստեղները ― էկարանի վրա հայտնվում են բառեր։ Մի քանի պարզ գործողություն և նույն բառերը տպվում են թղթի վրա։ Եթե ես ուզեմ փոխել տեղերով ինչ֊որ պարբերություններ, մեքենան անհապաղ կկատարի իմ կամքը։ Կցանկանամ բոլոր դեպքերում Միտելբրեխենմախեր ազգանունը փոխարինել Մախենմիտտելբրեխերով, կամ Էնշտեյնով, մեքենան դա էլ կանի ինձ համար։ Ես ամեն օր օգտվում եմ էլեկտրական սափրիչով, ռադիոընդունիչով, կամ հեռուստացույցով։ Մի՞թե ես անպայման պետք է իմանամ, թե ինչ տեսությունների հիման վրա են նրանք աշխատում։ | ||
+ | |||
+ | Ես հարցրեցի Ռուդիին, արդյոք նա թռե՞լ է ժամանակի մեքենայով։ Նա ասաց որ թռել է, և իրենից հերիք է։ Մի անգամ նա ուզում էր Հին Հռոմում դիտել գլադիատորների կռիվը, բայց հենց նրան էլ դուրս բերեցին արենա։ Եվ նա հազիվհազ այնտեղից փախցրեց ոտքերը։ Այն ժամանակվանից այդպիսի հրաշքները նախնտրում է նայել հեռուստատեսությամբ, կամ նրանց մասին գրքեր կարդալ։ | ||
+ | |||
+ | Իհարկե, ես նրան շատ էլ չհավատացի։ Նա ինձ ասաց, որ ես հեշտությամն կարող եմ ինքս համոզվել այդպիսի ճանապարհորդության հնարավորությայն մեջ։ Դրա համար ինձ պետք է այցելել նրա ծանոթ Ֆրոյլեն Գլոբկեին, որը աշխատում է րայզեբյուրոյում, Ամալիենշտրասսե հինգում։ | ||
+ | |||
+ | ― Իրականում, ― ասաց Ռուդին, ― այդպիսի ճանապարհորդություն, քեզ հազիվ թե հաջողվի կատարել։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ միևնույն է, ինչո՞ւ հազիվ թե, ― հարցրեցի ես։ Դու ինքդ ասացիր, որ դա ֆանտաստիկայից դարձել է իրականություն։ | ||
+ | |||
+ | ― Այո, ― քմծիծաղեց նա։ ― Դա ճիշտ է։ Բայց տոմսի գինը ֆանտաստիկ է և չի դարձել մատչելի։ Համ էլ քո ինչի՞ն է պետք թռչել ինչ֊որ տեղ և ենթարկվել ավելորդ վտանգների։ Դու հո ավանտյուրիստ չես։ | ||
+ | |||
+ | Այս վերջին նախադասությունը նշանակում էր, որ Ռուդին վատ էր ճանաչում ինձ։ Ես հենց ավանտյուտի՛ստ եմ։ |
16:57, 3 Հունվարի 2014-ի տարբերակ
հեղինակ՝ Վլադիմիր Վոյնովիչ |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Նախաբան
Ցավոք, ոչ մի գրառում ինձ մոտ չի պահպանվել։ Իմ բոլոր տետրերը, բլոկնոտները, օրագրերը, ծոցատետրերը և թղթի առանձին թերթիկները մնացին այնտեղ։ Միայն մի ճմրթված, մաշված, գզգզված ծայրերով թերթիկ պատահաբար ընկել էր պիջակի աստառի տակ, որը և ինձ վերադարձրեց մեր շտոկդորֆյան քիմ մարքրման տիրուհի՝ ֆրաուԳրյունբերգը։ Այդ թերթիկի վրա ես կարողացա տեսնել մի կողմում գրված «4 шм. У наг. Тт. ЛО. Ль»։ Եվ հակառակ կողմում՝ «Վաղը կամ երբե՛ք»։ Դե, այս արտահայտության իմաստը ինձ համար պարզ է, ես այն ընթացքում հեշտությամբ կբացատրեմ։ Բայց ի՞նչ է նշանակում առաջին գրառումը։ Ի՞նչ չորս «шм»֊ի մասին է խոսքը և ի՞նչ են նշանակում մյուս տառերը, սպանեք էլ, չեմ հիշում։
Անձամբ ինձ չգիտես ինչու, ամենից շատ հետաքրքրում է այդ կոշտ «ь»֊ով «Л» տառը։ Ի՞նչ է նրանով նշված՝ մարդ, առարկա, կենդանի։ Դա ինձ մոտ կտրականապես չի ասոցացվում ոչ մի բանի հետ։
Իսկ դեռ վերջերս իմ հիշողությունը ողղակի հիասքանչ էր։ Հատկապես լավ էի հիշում թվերը։ Ես միշտ անգիր հիշում էի իմ անձնագրի, աշխատանքային, զինվորական գրքույկների և գրողների միությանն իմ անդամակցելը հաստատող փաստաթղթի համարները։ Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, ես երբեք գրի չէի առնում հեռախոսների համարները, ես նրանք հիշում էի միանգամից։
Իսկ հիմա՞․․․
Իսկ հիմա իմ սեփական ծննդյան օրվա մասին երբեմն իմանում եմ շնորհավորական հեռագրերից։
Համենայն դեպս ես չունեմ ոչ մի ուրիշ ելք, քան հիմնվել հիշողությանս վրա։
Հեշտությամբ կանխատեսում եմ, որ որոշ ընթերցողներ անվստահությամբ կվերաբերվեն իմ պատմածին և կասեն․ սա արդեն չափազանց է, սա նա հնարել է, այդպիսի բան չի կարող լինել։ Չեմ վիճի, միգուցե և չի կարող, բայց պետք է հստակորեն ասեմ, որ ես երբեք և ոչինչ չեմ հորինում։
Ես պատմում եմ միայն նրա մասին, ինչը տեսել եմ սեփական աչքերով։ Կամ լսել եմ սեփական ականջներով։ Կամ ինձ պատմել է ինչ֊որ մեկը, որին ես շատ եմ վստահում։ Կամ վստահում եմ, բայց ոչ այնքան։
Կամ չափից շատ չեմ վստահում։ Համենայն դեպս այն ինչ գրում եմ, միշտ հիմնված է ինչ֊որ բանի վրա։ Երբեմն նույնիսկ, ոչ մի բանի վրա էլ հիմնված չի։ Բայց յուրաքանչյուրը, որը գոնե մակերեսորեն ծանոթ է հարաբերականութայն տեսութայն հետ գիտե, որ ոչինչը ինչ֊որ բանի տարբերակն է, իսկ ինչ֊որ բանը դա այն է, որից կարելի է կորզել որևիցե բան։
Ես կարծում եմ, որ այս բացատրությունը բավարար է, որպեսզի իմ պատմածին վերաբերվեք ամենայն վստահությամբ։
Վերը ասածին մնում է ավելացնել, որ այս գրքում նկարագրված մարդիկ նախատիպեր չունեն։ Երկու սեռին էլ պատկանող գլխավոր և երկրորդական կերպարները իմ և միայն իմ սեփական անձի նկարագիրն են և ես վերագրել եմ նրանց ոչ միայն իմ թվացյալ արժանիքները, այլև իրական թերությունները, արատները, վատ հակումները, որոնցով ինձ այդքան առատորեն պարգևատրել է բնությունը։
Առաջին մաս
Խոսակցություն գարեջրի գավաթի շուրջը
Այս խոսակցությունը տեղի ունեցավ 1982 թվի հունիսին։
Գործողության վայրը․ Անգլիական այգի, Մյունխեն։
Մենք նստած էինք բացօդյա գարեջրատանը։ Մենք՝ դա ես և իմ ծանոթը, որի անունն է Ռուդոլֆ, կամ կարճ, Ռուլի։ Իսկ նրա ազգանունը ռուս մարդու համար ընդհանրապես անհնարին է հիշել։ Ոչ այն է Միտտելբրեխենմախեր, ոչ այն է Մախենմիտտելբրեխեր։ Ինչ֊որ մի նման բան, բայց դա կարևոր չէ։ Անձամբ ես նրան անվանում եմ ուղղակի Ռուդի։
Մենք նստած էինք դեմ առ դեմ, և Ռուդին ինձանից մի թեթև փակում էր ընդհանուր համայնապատկերը։ Բայց աչքերս թեքելով մի փոքր աջ, ես տեսնում էի արճճագույն փայլով քնատ լիճը, որի ափով, մի ոտքից մյուսի վրա ընկնելով դանդաղ քայլում էին ճարպոտ սագերը և մերկ գերմանացիները։ Այսինքն, ավելի շուտ, ոչ միայն գերմանացիները, այլ նաև բոլոր ազգությունները ներկայացնող էքսգիբիցիոնիստները, որոնք օգտվելով տեղի ոստիկանության թողտվությունից, ամբողջ աշխարհից հավաքվում էին Մյունխենում, որպեսզի և մարդկանց տեսնեն և իրենց ցույց տան։
Մենք գարեջուր էինք խմում լիտրանոց գավաթներից, որոնք այստեղ անվանում են մասս։
Ճիշտն ասած, ես հաստատ չգիտեմ, ինքը գավա՞թն է կոչվում մասս, թե գարեջրի այն քանակը, որը տեղավորվում է գավաթի մեջ։ Սակայն դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ մենք նստած էինք գարեջրատանը, գարեջուր էինք խմում, և խոսում տարբեր բաներից։
Կարծեմ, մենք սկսեցինք ձիերից։ Որովհետև այդ Ռուդին ձիաբույծ է։ Նա մեծացնում է ձիերին և վաճառում նրանց միլիոնատերերին։ Ինքը՝ ի դեպ, նույնպես միլիոնատեր է, բայց դա էլ էական չէ։
Չնայած նա զբաղվում է ձիերի վաճառքով, անձամբ ամենից շատ հետաքրքրվում է տարբեր ամենաժամանակակից սարքավորումներով։ Նա քշում է շքեղ «յագուար», որը լցոնված է ամեն տեսակի էլեկտրոնիկայով, իսկ թե ինչ է կատարվում նրա տանը, ավելորդ է խոսել։ Ինչ֊որ համակարգիչներ, հեռուստառադիոկոմբայներ, ավտոմատ դռներ, և էլի ինչ֊որ նման բաներ։ Լույսը նրա առանձնասենյակում մութն ընկնելուն պես միանում է ինքն իրեն, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ որևիցե մեկը կա։ Երբ տերը դուրս է գալիս առանձնասենյակից, լույսը անմիջապես հանգչում է (Ռուդին պնդում է, որ շնորհիվ այդ սարքավորման նա էլեկտրոէներգիա է խնայում ամսական ոչ պակաս, քան չորս մարկով)։ Ինքնին, նա ունի երաժշտական համակարգիչ, որի վրա կարելի է նվագել երգեհոնի, ջութակի, քսիլոֆոնի, բալալայկաի և բազմաթիվ ուրիշ գործիքների վրա առանձին և միաժամանակ։ Այնպես որ մի մարդ մեկ մատով կարող է կատարել ստեղծագործություններ, որոնք նախկինում մատչելի էին միայն մեծ նվագախմբերին։
Ռուդին այնքան է տարված տեխնիկայով, որ կարծես, ոչինչ չի կարդում, բացի տեխնիկական ամսագրերից և ֆանտաստիկայից։ Նա նույնիսկ իմ գրքերը չի կարդացել, չնայած պահում է նրանք երևացող տեղում և իր ձիական ծանոթների առաջ պարծենում է, որ ունի այդպիսի անսովոր ընկեր, ռուս գրող։
Նա ինձ ասում է (առանց կարդալու), որ ես գրում եմ շատ ճշմարտացի, իսկ դա գրականության երեկվա օրն է։ Անկեղծ ասած այդպիսի անհեթեթ դատողությունները ինձ զայրացնում են ու ես միշտ Ռուդիին ասում եմ, որ նրա ձիերը նույնպես երեկվա օրն են։ Բայց եթե նույնիսկ ձիերն են դեռ ինչ֊որ մեկին պետք, ապա մարդկանց իրական կյանքը նկարագրող գրականութայն կարիքը նույնպես չի վերացել։ Մարդկանց իրենց մասին կարդալն ավելի հետաքրքիր է, քան ինչ֊որ ռոբոտների և մարսիանների մասին։
Ես հենց գարեջրատանը, որտեղ մենք նստած էինք, այդ ասացի։ Ի պատասխան, Ռուդին ներողամտաբար ժպտալով առաջարկեց ինձ համեմատել իմ գրքերի տպաքանակները որևիցե միջին ֆանտաստի գրքերի տպաքանակների հետ։
― Ֆանտաստիկան, ― ասաց նա ինքնավստահ, ― դա գրականության ապագան է։
Այդ պնդումով նա հանեց ինձ հունից։ Ես պատվիրեցի երկրորդ մասսը և ասացի, որ ֆանտաստիկան, ինչպես նաև դետեկտիվը, ընդհանրապես գրականություն չեն, այլ էլեկտրոնային խաղերի նման անհեթեթություն, և նպաստում են մասսայական ապուշության զարգացմանը։
Շոգ արևը, սառը գարեջուրը, այստեղի կյանքի ընդհանուր կարգը, չեն նպաստում բուռն վեճերին։ Ռուդին ծուլորեն առարկում էր, անտեսելով իմ վրդովմունքը․ նա հիշեց Ժյուլ Վերնին, որն իբրև թե ի տարբերություն ռեալիստների կանխագուշակել էր մեր ժամանակի շատ գիտական նվաճումներ այդ թվում նաև մարդու թռիչքը լուսին։
Ես պատասխանում էի, որ գիտական նվաճումների կանխատեսումը ընդհանրապես գրականության գործը չե, որ Ժյուլ Վերնի կանխագուշակումներում ոչ մի օրիգինալ բան չկա։ Ամեն մի մարդ էլ երբևիցե պատկերացրել է և՛ թռիչքներ դեպի տիեզերք, և՛ ստորջրյա նավարկություններ, ու բազմաթիվ հին գրքերում նման հրաշքները նկարագրված են եղել Ժյուլ Վեռնից շատ ավելի առաջ։
― Հնարավոր է, ― համաձայնվեց Ռուդին։ ― Բայց ֆանտաստները գուշակել էին ոչ միայն տեխնիկական հայտանգործությունները, այլ նաև ժամանակակից հասարակության էվոլյուցիան դեպի տոտալիտարիզմ։ Վերցրու, օրինակ, Օրուելլին։ Մի՞թե նա մանրամասնորեն չի կանխագուշակել այն համակարգի ստեղծումը, որը գոյություն ունի այսօր ձեր մոտ, Ռուսաստանում։
― Իհարկե չի՛ գուշակել, ― ասացի ես։ ― Օրուելլը գրել է պարոդիա այն բանի վրա, ինչը նրա ժամանակ արդեն եղել է։ Նա նկարագրել է կատարյալ կերպով գործող տոտալիտար համակարգ, որը մարդկային կենդանի հասարակությունում գոյություն ունենալ ընդհանրապես չի կարող։ Եթե վերցնենք Սովետական Միությունը, նրա բնակչությունը ցուցաբերում է միայն արտաքին հնազանդություն և միևնույն ժամանակ բացարձակ արհամարհում է նրանց նշանաբանները, կոչերը, պատասխանելով վատ աշխատանքով, հարբեցողությամբ ու գողությամբ, իսկ այսպես կոչված մեծ եղբայրը ընդհանուր ծաղրի առարկա է և անեկդոտների մշտական հերոսը։
Պետք է նկատեմ, որ արևմուտքի մարդակնց հետ վիճելն կատարելապես անհետաքրքիր է։ Արևմտյան մարդը տեսնելով, որ զրուցակցի սեփական տեսակետը շատ թանկ է նրա համար, պատրաստ է տեղն ու տեղը համաձայնվել դրա հետ, ինչը երբեք չի լինում մեզ մոտ։
Մեր վեճը Ռուդիի հետ ինքնաբերաբար մարեց, իսկ ես ուզում էի այն աշխուժացնել։ Դրա համար ես Ռուդիին ասացի, որ ֆանտաստները հորինել են շատ բաներ, որոնք իրականացել են, բայց որոշ կանխատեսումներ երբեք իրականություն չեն դառնա, օրինակ՝ ճանապարհորդությունները ժամանակի մեջ։
― Այո՞, ― ասաց Ռուդին վառելով սիգարը։ ― Դու իսկապե՞ս մտածում ես, որ ճանապարհորդությունները ժամանակի մեջ բոլորվին անհնար են։
― Այո, ― ասացի ես։ ― Հենց այդպես էլ կարծում եմ։
― Այդ դեպքում, ― ասաց նա, ― դու շատ ես սխալվում։ ― Ճանապարհորդությունները ժամանակի մեջ ֆանտաստիկայից արդեն անցել են պրակտիկ շրջան։
Ինքնին հասկանալի է, որ մեր խոսակցությունը տեղի էր ունենում գերմաներեն լեզվով, որում ես այն ժամանակ, 1?82 թվականին, դեռ շատ ուժեղ չէի (որում ես հիմա նույնպես այնքան էլ ուժեղ չեմ): Դրա համար ես Ռուդիին հարցրեցի, ճի՞շտ եմ ես նրան հասկացել, որ արդեն այսօր, ինչ֊որ տեխնիկական միջոցներով կարելի է մի ժամանակից տեղափոխվել մեկ ուրիշը։
― Այո֊այո, ― հաստատեց Ռուդին։ ― Հենց դրա մասին էլ ես քեզ ասում եմ։ Արդեն այսօր դու կարող ես գնալ ռայզեբյուրո, գնել որոշակի գումարով տոմս և ժամանակի մեքենայով մեկնել դեպի ապագա կամ անցայլ, որտեղ որ քեզ ավելի շատ է դուր գալիս։ Իմիջիայլոց, այդպիսի մեքենա առայժմ գոյություն ունի միայն մեզ մոտ Գերմանիայում, «Լյուֆտգանզա» ընկերությունում։ Ի դեպ, տեխնիկական լուծումը շատ պարզ է։ Դա սովորական կոսմոպլան է, ամերիկյան շատլի նման, որը սակայն ունի ոչ միայն հրթիռային, այլև ֆոտոնային շարժիչներ։ Կոսմոպլանը հասնւմ է սկզբից առաջին, հետո երկրորդ տիեզերական արագության, որից հետո միանում են ֆոտոնային շարժիչները։ Նրանց օգնությամբ մեքենան զարգացնում է լույսին մոտ արագություն և քեզ համար ժամանակը կանգ է առնում, իսկ երկրագնդի վրա շարժվում է և դու հայտնվում ես ապագայում։ Կամ ապպարատը զարգացնում լույսից ավելի մեծ արագություն և դու ժամանակից առաջ անցնելով հայտնվում ես անցայլաում։
Ես արդեն բավականաչափ գարեջուր էի խմել և մի քիչ հարբել, բայց խելքս, դեռ չէի թռցրել։ Եվ ես ասացի Ռուդա․
― Գիտե՞ս ինչ, վերջացրու այս հիմար խոսակցությունները։ Դու շատ լավ գիտես, որ դեռ Էնշտեյն է ապացուցել, որ ոչ միայն լույսից արագ, այլև լույսի արագությանը հնարավոր չէ հասնել։
Ինչից հետո, վերջապես, Ռուդին կորցրեց ինքնատիրապետումը, դուրս թքեց սիգարը, դատարկ գավաթը շրխկացրեց սեղանին, ինչը ես նրանից, այդպիսի հավասարակշռվածիծ, չէի սպասում։
―Այն, ինչ ասել է քո Էնշտեյնը, ― հայտարարեց Ռուդին, ― վաղուց հնացել է։ Եվկլիդոսն ասում էր, որ մի կետի միջով կարելի է անցկանել մեկ զուգահեռ և ճիշտ էր, իսկ Լոբաչևսկին ասեց, որ կարելի է անցկացնել երկու ու ավելի և երկուսն էլ ճիշտ էին։ Էնշտեյն ասաց, որ անհնարին է, և իրավացի էր, ես ասում եմ, որ հնարավոր է ու ես էլ եմ իրավացի։
― Լսիր, լսիր, ― ասացի ես նրան, ― պետք չէ այդպես երևակայել։ Ես իհարկե քեզ հարգում եմ (երբ ես խմում եմ, բոլորին էլ հարգում եմ), բայց դու համենայն դեպս դեռ Էնշտեյն չես։
― Դե հա, ― համաձայնվեց Ռուդին։ ― Ես իսկապես Էնշտեյն չեմ։ Ես՝ Միտելբրեխենմախեր եմ, բայց պետք է քեզ ասեմ, որ Լոբաչևսկին էլ Եվկլիդոս չէր։
Տեսնելով, որ նա այդքան խիստ հուզվել է, ես նրան տեղն ու տեղը ասացի, որ վերջ ի վերջո, ինձ քիչ է հետաքրքրում, թե նրանցից ով (Էնշտեյնը, Լոբաչևակին, Եվկլիդոսը, թե Ռուդին է) ավելի խելացի, ես պատրաստ եմ օգտվել ժամանակակից տեխնիկայով գործնականորեն, իսկ թե ինչ օրենքների հիման վրա է նա կառուցված, ինձ համար նույնիսկ անհետաքրքիր է։ Եվ իրոք։ Իմ այս նշումները ես գրում եմ համակարգչի վրա։ Ես սեղմում եմ ստեղները ― էկարանի վրա հայտնվում են բառեր։ Մի քանի պարզ գործողություն և նույն բառերը տպվում են թղթի վրա։ Եթե ես ուզեմ փոխել տեղերով ինչ֊որ պարբերություններ, մեքենան անհապաղ կկատարի իմ կամքը։ Կցանկանամ բոլոր դեպքերում Միտելբրեխենմախեր ազգանունը փոխարինել Մախենմիտտելբրեխերով, կամ Էնշտեյնով, մեքենան դա էլ կանի ինձ համար։ Ես ամեն օր օգտվում եմ էլեկտրական սափրիչով, ռադիոընդունիչով, կամ հեռուստացույցով։ Մի՞թե ես անպայման պետք է իմանամ, թե ինչ տեսությունների հիման վրա են նրանք աշխատում։
Ես հարցրեցի Ռուդիին, արդյոք նա թռե՞լ է ժամանակի մեքենայով։ Նա ասաց որ թռել է, և իրենից հերիք է։ Մի անգամ նա ուզում էր Հին Հռոմում դիտել գլադիատորների կռիվը, բայց հենց նրան էլ դուրս բերեցին արենա։ Եվ նա հազիվհազ այնտեղից փախցրեց ոտքերը։ Այն ժամանակվանից այդպիսի հրաշքները նախնտրում է նայել հեռուստատեսությամբ, կամ նրանց մասին գրքեր կարդալ։
Իհարկե, ես նրան շատ էլ չհավատացի։ Նա ինձ ասաց, որ ես հեշտությամն կարող եմ ինքս համոզվել այդպիսի ճանապարհորդության հնարավորությայն մեջ։ Դրա համար ինձ պետք է այցելել նրա ծանոթ Ֆրոյլեն Գլոբկեին, որը աշխատում է րայզեբյուրոյում, Ամալիենշտրասսե հինգում։
― Իրականում, ― ասաց Ռուդին, ― այդպիսի ճանապարհորդություն, քեզ հազիվ թե հաջողվի կատարել։
― Ինչո՞ւ միևնույն է, ինչո՞ւ հազիվ թե, ― հարցրեցի ես։ Դու ինքդ ասացիր, որ դա ֆանտաստիկայից դարձել է իրականություն։
― Այո, ― քմծիծաղեց նա։ ― Դա ճիշտ է։ Բայց տոմսի գինը ֆանտաստիկ է և չի դարձել մատչելի։ Համ էլ քո ինչի՞ն է պետք թռչել ինչ֊որ տեղ և ենթարկվել ավելորդ վտանգների։ Դու հո ավանտյուրիստ չես։
Այս վերջին նախադասությունը նշանակում էր, որ Ռուդին վատ էր ճանաչում ինձ։ Ես հենց ավանտյուտի՛ստ եմ։