5) Պտույտը հաշվելու եղանակի մասին թողնենք, որ մի ամերիկյան տնտեսագետ խոսի։
«Կանխավճարված ամբողջ կապիտալը միքանի ձեռնարկաճյուղերում մեկ տարվա մեջ պտտվում կամ շրջանառում է միքանի անգամ. ուրիշ միքանի ճյուղերում մեկ մասը մի տարում պտույտ է գործում մեկ անգամից ավելի, մի այլ մասը՝ ոչ այսքան հաճախակի։ Մի կապիտալիստ յուր շահույթը պետք է հաշվի այն միջին պարբերաշրֆանի պարբերաշրջանի համաձայն, որի կարիքն ունի նրա ամբողջ կապիտալը՝ նրա ձեռքով անցնելու և մի անգամ պտույտ գործելու համար։ Ընդունենք, որ մի ոմն մեկ որոշ ձեռնարկության մեջ եղած յուր կապիտալի կեսը ներդրել է շենքերի ու մեքենաների մեջ, որոնք տաս տարում մի անգամ են նորացվում. մի քառորդը ներդրել է գործիքների և այլոց մեջ, որոնք երկու տարում են նորացվում. վերջին քառորդը, որ ծախսվել է աշխատավարձերի ու հումքերի վրա, թող տարվա մեջ երկու անգամ պտույտ գործի։ Ասենք, թե նրա ամբողջ կապիտալը 50 000 դոլլար է։ Այն ժամանակ նրա տարեծախսումը կլինի՝
<TABLE border=0>
<TD>=</TD>
<TD align=right>6 250</TD>
<TD align=center>»</TD>
<TD align=center>»</TD>
<TD align=center>»</TD>
</TR>
<TR>
<TD><math>\frac{50 \ 000}{4} = 12 500</math></TD>
<TD align=center>»</TD>
<TD align=right>½</TD>
<TD align=center>»</TD>
<TD>=</TD>
<TD align=right>25 000</TD>
<TD align=center>»</TD>
<TD align=center>»</TD>
6) Կապիտալի տարբեր մասերի պտույտի մեջ եղած իրական ու երևութական տարբերությունները։— Նույն Սկրոպն ասում է միևնույն տեղում. «Այն կապիտալը, որ մի գործարանատեր, գյուղական տնտեսատեր կամ թե վաճառական ծախսում է աշխատավարձեր վճարելու վրա, ամենից արագ է շրջանառում, որովհետև հիշյալ կապիտալը շաբաթվա մեջ, եթե նրա գործավորները շաբաթը մի անգամ են վարձատրվում, գուցե մի անգամ է պտտվում շաբաթական այն եկամուտների հետևանքով, որ նա ստանում է յուր գնորդներից կամ թե իրեն վճարած ապրանքահաշիվներից։ Հումքերի կամ թե պատրաստի պաշարների վրա ծախսածն ավելի պակաս արագությամբ է շրջանառում. սա կարող է տարվա մեջ երկու անգամ կամ թե չորս անգամ պտույտ գործել, նայած այն ժամանակին, որ ընկնում է առաջինների գնման ու վերջինների վաճառքի միջև, ենթադրելով, որ նա թե առնում և թե ծախում է հավասար վարկաժամկետով։ Գործիքների ու մեքենաների մեջ պարունակվող կապիտալը շրջանառում է է՛լ ավելի դանդաղ, որովհետև սա հինգ կամ թե տաս տարում միջին հաշվով գուցե միմիայն մեկ անգամ է պտտվում, այսինքն սպառվում և նորացվում, չնայած որ միքանի գործիքներ գործառնությունների մի եզակի շարքում բանեցվում-վերջացվում են արդեն։ Թվում է, թե շենքերի, օրինակ, գործարանների, խանութների, պահեստանոցների, ամբարների, փողոցների, ոռոգման կառուցումների և այլոց վրա ծախսված կապիտալն ընդհանրապես չի շրջանառում։ Բայց այս կառուցումները վերևում հիշատակվածների նման նույնպես լիովին օգտագործվում–պրծնում են իրոք, երբ օժանդակում են արտադրությանը, և պետք է վերարտադրվեն, որպեսզի արտադրողը կարենա յուր գործառնությունները շարունակել։ Այն տարբերությամբ միայն, որ նրանք ավելի դանդաղ են սպառվում և վերարտադրվում, քան մնացածները... Նրանց մեջ ներդրված կապիտալը պտույտ գործում է գուցե 20 կամ թե 50 տարում միայն։»
Այստեղ Սկրոպը հոսուն կապիտալի որոշ մասերի շարժման մեջ եղած այն տարբերությունը, որ առաջ է գալիս անհատական կապիտալիստի համար գոյություն ունեցող վճարաժամկետների ու վարկահարաբերությունների հետևանքով, շփոթում է կապիտալի բնությունից բղխող պտույտների հետ։ Նա ասում է, թե աշխատավարձը պետք է շաբթե շաբաթ վճարվի շաբաթական այն եկամուտներով, որոնք ստացվում են վճարահատուցված վաճառքներից ու ապրանքահաշիվներից։ Նախ՝ այստեղ պետք է նշել, որ մինչև անգամ աշխատավարձի վերաբերմամբ տարբերություններ են հանդես գալիս, նայած վճարաժամկետի երկարությանը, այսինքն այն ժամանակի երկարությանը, որի համար որ բանվորը պետք է վարկ տա կապիտալիստին, հետևաբար նայած թե վարձի վճարաժամկետը շաբաթական է, միամսյա, եռամսյա, կիսամյա է այլն։ Այս կետին է հենց վերաբերում առաջներում շարադրածս օրենքը, թե «վճարամիջոցի (ուրեմն և մի անգամից կանխավճարելի դրամակապիտալի) անհրաժեշտ քանակը վճարապարբերաշրջանների երկարությանը հակառակ հարաբերական է,» է։» (I գիրք, III գլուխ, 3 b, էջ 124 * [''Տես 5 ծան. հետո'']։
Երկրորդ. շաբաթական արդյունքի մեջ ամբողջությամբ մտնում է ոչ թե լոկ այն նորարժեքը, որ նրա արտադրությանը միակցվել է շաբաթական աշխատանքի հետևանքով, այլև շաբաթարդյունքի վրա գործադրված հումքերի ու օժանդակ նյութերի արժեքը նմանապես։ Արդյունքի հետ շրջանառում է նրա մեջ պարունակված այս արժեքն էլ։ Սա հիշյալ արդյունքի ծախվելու հետևանքով դրամաձև է ընդունում և պետք է նորից միևնույն արտադրատարրերին փոխարկվի։ Այս վերաբերում է ինչպես աշխատույժին, այնպես էլ հումքերին ու օժանդակ նյութերին։ Բայց մենք արդեն տեսել ենք (VI գլուխ, 2, A), որ արտադրության շարունակականությունը պահանջում է արտադրամիջոցների մի պաշար, որը տարբեր է զանազան ձեռնարկաճյուղերի համար և միևնույն ձեռնարկաճյուղում դարձյալ տարբեր է հոսուն կապիտալի այս տարրի զանազան բաղադրամասերի համար, օրինակ, ածխի ու բամբակի համար։ Ուստի թեև այս նյութերը միշտ պետք է in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինվեն, սակայն կարիք չկա, որ նրանք նոր գնվեն միշտ։ Թե որքան հաճախ է նորոգվում գնումը, այս կախված է մթերված պաշարի մեծությունից, նրանից, թե նա որքան երկար ժամանակ կրտվի կբավի մինչև սպառվելը։ Աշխատռւյժի Աշխատույժի դեպքում պաշարի այսպիսի մթերում տեղի ունենում։ Աշխատանքի վրա ծախսված կապիտալամասի հետփոխարկումը դրամի՝ ձեռ ձեռի տված է ընթանում օժանդակ նյութի ու հումքի վրա ծախսված կապիտալամասի հետ։ Բայց դրամի հետփոխարկումը մի կողմից՝ աշխատույժի ու մյուս կողմից՝ հումքերի՝ ջոկ-ջոկ է կատարվում շնորհիվ այն հանգամանքի, որ այս երկու բաղադրամասը, — որոնցից մեկն իբրև արտադրողական պաշար գնվում է ավելի երկար ժամկետներում մյուսը, աշխատույժը, ավելի կարճ ժամկետներում, օրինակ, շաբթե շաբաթ,— առանձին առքաժամկետներ ու վճարաժամկետներ ունեն։ Մյուս կողմից՝ կապիտալիստն արտադրապաշարի կողքին պատրաստի ապրանքի մի պաշար պետք է պահի։ Մի կողմ թողած ծախելու և այլ դժվարությունները, պետք է մի որոշ քանակ արտադրվի, օրինակ, պատվերի դիմաց։ Նույն այն միջոցին, երբ արտադրվում է սրա վերջին մասը, արդեն պատրաստի մասը պահեստանոցում սպասում է մինչև այն ժամանակ, երբ պատվերը կարողանա ամբողջապես կատարվել։ Հոսուն կապիտալի պտույտի ուրիշ տարբերություններ էլ ծագում են, երբ նրա առանձին տարրերը պետք է արտադրապրոցեսի մի նախընթաց ստադիայում (փայտի չորացում և այլն) ավելի երկար հարամնան, քան մյուսները։
Վարկի գործը, որ այստեղ վկայակոչում է Սկրոպը, ինչպես և առևտրակապիտալը, կերպափոխում է պտույտն առանձին կապիտալիստի համարք հասարակական համար։ Հասարակական մասշտաբով վերցրած՝ վարկը կերպափոխում է պտույտը լոկ այն չափով, որչափով որ նա արագացնում է ոչ միայն արտադրությունը, այլև սպառումը։
===ՏԱՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԵՈՐԻԱՆԵՐ։ ՖԻԶԻՈԿՐԱՏՆԵՐՆ ՈՒ ԱԴԱՄ ՍՄԻԹԸ===