===ՏԱՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԵՈՐԻԱՆԵՐ։ ՖԻԶԻՈԿՐԱՏՆԵՐՆ ՈՒ ԱԴԱՄ ՍՄԻԹԸ===
Հինական ու շրջանառու կապիտալի տարբերությունը Քենեյի մոտ avances primitives [սկզբնական կանխավճարումներ] ու avances annuelles [տարեկան կանխավճարումներ]։ Նա այս տարբերությունը ճիշտ է ներկայացնում որպես մի տարբերություն, որ գոյություն ունի արտադրողական, այսինքն անմիջաբար արտադրապրոցեսի մեջ դրած կապիտալի ներսում։ Որովհետև երկրագործության մեջ կիրառվող կապիտալը, ուրեմն ֆերմերի կապիտալը նրա աչքում միակ իսկապես արտադրողական կապիտալն է, ուստի նաև այս տարբերություններն ստացվում են ֆերմերի կապիտալի համար միայն։ Այստեղից էլ առաջ և գալիս կապիտալի մի մասի տարեկան պտուտաժամանակն ու մյուսի՝ տարուց ավելի տևող (տասնամյա) պտուտաժամանակը։ Քննարկման ընթացքում ֆիզիոկրատներն այս տարբերությունները դեպք եկած ժամանակ փոխանցում, տարածում էին կապիտալի ուրիշ տեսակների, ընդհանրապես արդյունաբերական կապիտալի վրա էլ։ Ամենամյա ու բազմամյա կանխավճարումների միջև եղած տարբերությունը շարունակում է այնքան կարևոր հանդիսանալ հասարակության համար, որ բազմաթիվ տնտեսագետներ, նույնիսկ Ադամ Սմիթից հետո, վերադառնում են այս որոշմանը։ Կանխավճարումների երկու տեսակի միջև գոյություն ունեցող տարբերությունը ծագում է հենց այն ժամանակ միայն, երբ կանխավճարված դրամը փոխարկված է լինում արտադրողական կապիտալի տարրերի։ Այս մի տարբերություն է, որ մենակ ու միմիայն արտադրողական կապիտալի ներսում գոյություն ունի։ Այս պատճառով Քենեն չի էլ մտածում փողը կանխավճարում հաշվելու, լինի սկզբնական, թե ամենամյա կանխավճարում , միևնույն է։ Սրանք երկուսն էլ իբրև արտադրության կանխավճարումներ — այսինքն որպես արտադրողական կապիտալ — հանդիպակայում են ինչպես դրամին, այնպես էլ շուկայում գտնվող ապրանքներին։ Այնուհետև, արտադրողական կապիտալի այս երկու տարրի տարբերությունը Քենեի մոտ իրավամբ հանգում է այն տարբեր եղանակներին, որով նրանք մտնում են պատրաստի արդյունքի մեջ, հետևաբար այն տարբեր եղանակներին, որոնցով նրանց արժեքը շրջանառում է արդյունարժեքի հետ, և ուրեմն հանգում է նրանց փոխարինման կամ թե վերարտադրության տարբեր եղանակներին, երբ մեկի արժեքն ամեն տարի ամբողջովին է փոխհատուցվում մյուսինը՝ ավելի երկար պարբերաշրջաններում մաս-մաս։<ref>Հմմտ. Քենեի վերաբերմամբ՝ «Analyse du Tableau Economique»-ը (Physiocrates, ed. Daire, I Partie, 1846)։ Այնտեղ ասված է, օրինակ, «Տարեկան կանխավճարումները կազմված են այն ծախքերից, որոնք ամեն տարի արվում են դաշտամշակման աշխատանքի վրա. այս կանխավճարումները պետք է տարբերել սկզբնական կանխավճարումներից,, որոնք երկրագործական տնտեսությունը կազմակերպելու ֆոնդն են գոյացնում։» (p. 59.) — Ավելի նոր ֆիզիոկրատներն avances || կանխավճարումները || շատ անգամ արդեն ուղղակի Capital || կապիտալ || են անվանում.— Capital ou avances || կապիտալ կամ թե կանխավճարումներ || Dupont de Nemours «Origine and Progres d’une science nouvelle» 1767 (Daire, I, p. 291.). այնուհետև Le Trosne-ն ասում է. «Աշխատանքի այնպիսի արդյունքների հետևանքով, որոնք հարատևում են ավելի կամ թե պակաս երկար ժամանակ, ազգն ունի հարստությունների նշանավոր ֆոնդ, որն անկախ է նրա ամենամյա վերարտադրությունից. այս ֆոնդը կազմում է այն '''կապիտալը''', որ կուտակված է երկար ժամանակվա ընթացքում, որն սկզբնապես վճարել է արդյունաբերությունը և որն անընդհատ նորոգվում է և աճում» (Daire, II, p. 928)։ Տյուրգոն արդեն կանոնավորաբար capital բառը գործ է ածում avances-ի համար և է՛լ ավելի հաճախ է manufacturers-ի || արդյունաբերողների || avances-ը || կանխավճարումները || նույնացնում ֆերմերների կանխավճարումների հետ։ (Turgot «Réflexions sur la Formation et la Distribution des Richesses», 1766.)։<br>* Տես հայ. հրատ. «Կապիտալ», 1 I հատոր, Երևան, 1933, էջ 168։</ref>
Միակ առաջադիմությունը, որ անում է Ա. Սմիթը, կատեգորիաների ընդհանրացում է։ Նա հիշյալները վերագրում է այլևս ոչ թե կապիտալի մի մասնահատուկ ձևին, ֆերմերական կապիտալին, այլ արտադրողական կապիտալի յուրաքանչյուր ձևին։ Այստեղից հետևում է ինքնըստինքյան, որ ամենամյա ու բազմամյա պտույտի միջև եղած տարբերության փոխարեն, որը վերցրած է հողագործությունից, հանդես է գալիս այլաժամանակյա պտույտի ընդհանրական տարբերությունը, այնպես որ հիմնական կապիտալի մի պտույտը շրջանառու կապիտալի մեկից ավելի պտույտներ է ընդգրկում միշտ, ինչ էլ որ լինի շրջանառու կապիտալի այս պտույտների տևողությունը, տարեկան, տարվանից շատ, թե տարվանից քիչ, միևնույն է։ Այսպիսով ուրեմն avances annuelles-ն [տարեկան կանխավճարումներն] Սմիթի մոտ դառնում են շրջանառու կապիտալ, իսկ avances primitives-ը՝ [սկզբնական կանխավճարումները] հիմնական կապիտալ։ Բայց նրա առաջադիմությունը սահմանափակվում է կատեգորիաների այս ընդհանրացմամբ։ Գործադրման ասպարեզում նա Քենեից շատ հետ է մնում։
Հենց այն բիրտ էմպիրիկ եղանակը, որով Սմիթն սկսում է հետազոտությունը, հետևյալ անպարզությունն է մտցնում. «There are two different ways in which a capital may be employed so as to yield a revenue or profit to its employer.» [«Երկու տարբեր եղանակ կա կապիտալն այնպես գործադրելու, որ նա յուր գործադրողին հասույթ կամ թե շահույթ բերի։»](«Wealth of Nations». Book II, chap. I, p. 189. Edit. Aberdeen, 1848).
Այն եղանակները, որով կարող է արժեք ներդրվել որպես կապիտալ գործելու համար, յուր սեփականատիրոջը մի հավելարժեք տալու համար, նույնքան տարբեր են, նույնքան բազմազան, որքան կապիտալի ներդրման ոլորաները։ Այս՝ մի հարց է այն տարբեր արտադրաճյուդերի վերաբերյալ որտեղ կարող է կապիտալ ներդրվել։ Բայց հարցը, այսպես ձևակերպած, է՛լ ավելի հեռու է գնում։ Նա յուր մեջ պարփակում է այն հարցը, թե ինչպես արժեքը, եթե նույնիսկ ներդրված է ոչ իբրև արտադրողական կապիտալ, կարող է յուր սեփականատիրոջ համար գործել որպես կապիտալ, օրինակ, իբրև տոկոսաբեր կապիտալ, վաճառականական կապիտալ և այլն։ Այսպիսով մենք այստեղ սար ու ձոր հեռու ենք մնում վերլուծության իսկական առարկայից, այսինքն այն հարցից, թե '''արտադրողական ''' կապիտալի՝ յուր տարբեր տարրերին տրոհվելը, մի կողմ թողած նրա ներդրման տարբեր ոլորտները, ինչպես է ներգործում նրա պտույտի վրա։
Ա. Սմիթը հետո իսկույն շարունակում է. «First, it may he employed in raising, manufacturing, or purchasing goods, and selling them again with a profit.» [«Ամենից առաջ նա պետք է գործադրվի հողամշակման, բարիքներ արդյունաբերելու և գնելու վրա ու հետո էլ շահույթով ծախելու վրա։»] Սմիթը մեզ այստեղ ուրիշ բան չի ասում բացի նրանից, որ կապիտալը կարող է կիրառվել հողագործության, մանուֆակտուրայի առևտրի մեջ։ Հետևաբար նա խոսում է կապիտալի ներդրման տարբեր ոլորտների մասին միայն ու այն էլ այնպիսիների, որտեղ, ինչպես, օրինակ, առևտրում, կապիտալը չի մտցվում անմիջական արտադրապրոցեսի մեջ, ուրեմն չի գործում իբրև արտադրողական կապիտալ։ Սրանով նա արդեն լքում է այն պատվանդանը, որի վրա հիմնվելով ֆիզիոկրատները ցուցադրում էին արտադրողական կապիտալի տարբերություններն ու նրանց՝ պտույտի վրա արած ազդեցությունը։ Այո՛, չէ՞ որ նա իսկույն հենց վաճառականական կապիտալն է օրինակ բերում մի հարցում, որտեղ խոսքը վերաբերում է բացառապես '''արտադրողական''' կապիտալի՝ արդյունագոյացման ու արժեգոյացման պրոցեսում ունեցած տարբերություններին, որոնք իրենք իրենց հերթին տարբերություններ են առաջացնում կապիտալի պտույտի ու նրա վերարտադրության մեջ։
Այնուհետև. «The goods of the merchant yield him no revenue or profit till he sells them for money, and the money yields him as little till it is again exchanged for goods. His capital is continually going from him in one shape, and returning to him in another, and it is only by means of such circulation, or successive exchanges, that it can yield him any profit. Such capitals, therefore, may very properly be called circulating capitals.» [«Առևտրական ապրանքները նրան հասույթ կամ թե շահույթ չեն տալիս, քանի դեռ նա հիշյալները չի ծախում փողով, բայց փողն էլ նրան մի բան չի տալիս, քանի դեռ փողատերն այն նորից չի փոխանակում ապրանքների հետ։ Նրա կապիտալը շարունակ հեռանում է նրանից՝ պարուրված մի ձևում ու վերադառնում է նրա մոտ՝ մի ուրիշ ձևում պարուրված, և կապիտալը միմիայն այսպիսի շրջանառության ու մի շարք հաջորդական փոխանակությունների միջոցով կարող է որոշ շահույթ տալ նրան։ Ուստի այսպիսի կապիտալներին շատ ու շատ հարմար է գալիս «շրջանառու կապիտալներ» անունը։»]
Ինչ որ Ա. Սմիթն այստեղ սահմանում է իբրև շրջանառու կապիտալ, այն է, ինչ որ ես ուզում եմ անվանել '''շրջանառության կապիտալ''', կապիտալ, որ հանդես է գալիս այնպիսի ձևով, որը պատկանում է շրջանառության պրոցեսին, փոխանակության (նյութափոխության ու անձնափոխության) միջոցով կատարվող ձևափոխությանը, ուրեմն հանդես է գալիս իբրև ապրանքակապիտալ ու դրամակապիտալի հակադրվելով արտադրապրոցեսին պատկանող յուր ձևին, արտադրողական կապիտալի ձևին։ Սրանք ոչ թե առանձին տեսակներ են, որոնց որ տրոհում է արդյունաբերական կապիտալիստը յուր կապիտալը, այլ այն տարբեր ձևերն են, որ միևնույն կանխավճարված կապիտալարժեքը յուր curriculum vitae-ի [կենսընթացքի] ժամանակ հաջորդաբար միշտ ընդունում է նորից և թոթափում իրենից։ Ա. Սմիթն այս շփոթում է այն ձևատարբերությունների հետ — իսկ սա մի խոշոր հետադիմություն է ֆիզիոկրատների համեմատությամբ — որոնք ծագում են կապիատլարժեքի շրջանառության ոլորտում, նրա շրջապտույտի մեջ՝ յուր հաջորդական ձևերով անցնելու հետևանքով, երբ կապիտալարժեքը գտնվում է '''արտադրողական''' կապիտալի ձևում, և ընդսմին ծագում են հենց այն տարբեր եղանակներից, որով արտադրողական կապիտալի տարբեր տարրերը մասնակցում են արժեգոյացման պրոցեսին և իրենց արժեքն արդյունքին փոխանցում։ Մենք ներքևում դեռ կտեսնենք մի կողմից՝ արտադրողական կապիտալի ու շրջանառության ոլորտում գտնվող կապիտալի (ապրանքակապիտալ ու դրամակապիտալ), իսկ մյուս կողմից՝ հիմնական ու հոսուն կապիտալի այս հիմնական շփոթման հետևանքները։ Հիմնական կապիտալի համար կանխավճարված կապիտալարժեքը շրջանառում է արդյունքի շնորհիվ նույնպես, ինչպես և հոսուն կապիտալի համար կանխավճարվածը, և նա ապրանքակապիտալի շրջանառության հետևանքով դրամակապիտալի է փոխարկվում նույն չափով, ինչ չափով որ մյուսն է փոխարկվում։ Տարբերութթունն Տարբերությունն առաջ է գալիս միմիայն նրանից, որ հիմնական կապիտալի արժեքը մաս-մաս է շրջանառում, ուստի է հենց մաս-մաս էլ պետք է փոխհատուցվի, բնաձևով վերարտադրվի ավելի կարճ կամ թե ավելի երկար պարբերաշրջաններում։
Որ Ս. Սմիթն այստեղ շրջանառու կապիտալ ասելով ուրիշ բան չի հասկանում, քան շրջանառության կապիտալը, այսինքն կապիտալարժեքը շրջանառության պրոցեսին պատկանող յուր ձևերով (իբրև ապրանքակապիտալ ու դրամակապիտալ), այս ապացուցում է նրա կողմից հատուկ անհաջողությամբ ընտրված օրինակը։ Նա որպես օրինակ վերցնում է մի կապիտալատեսակ, որն արտադրապրոցեսին չի պատկանում ամենևին, այլ բունակալում է միմիայն շրջանառության ոլորտում, կազմված է լոկ շրջանառության կապիտալից, վաճառականական կապիտալից։
Թե որքան անհամ բան է մի այնպիսի օրինակով սկսելը, որում կապիտալն ընդհանրապես կերպակայում է ոչ իբրև արտադրողական կապիտալ, այս իսկույն երևում է նրա ասածից, թե «The capital of a merchant is altogether a circulating capital. [«Առևտրականի կապիտալն ամբողջովին կազմված է շրջանառու կապիտալից։»] Բայց չէ՞ որ, ինչպես մեզ հետագայում ասվելու է, շրջանառու և հիմնական կապիտալի տարբերությունը պետք է արտադրողական կապիտալի ներսում եղած էական տարբերություններից ծագող մի տարբերություն լինի։ Մի կողմից՝ Ա. Սմիթի մտքինը ֆիզիոկրատական տարբերությունն է, մյուս կողմից՝ այն ձևատարբերությունները, որ կաոպիտալարժեքն ստանում է յուր շրջապտույտի ժամանակ։ Եվ երկուսն էլ ռանգ-ռանգ խառնվում են իրար հետ։
Բայց թե ինչպես կարող է մի շահույթ ծագել դրամի ու ապրանքի ձևափոխության հետևանքով, արժեքի՝ պարզապես այս ձևերից մեկից մի ուրիշ ձևի փոխարկվելու հետևանքով, այս անհասկանալի է մնում բացարձակորեն։ Եվ հենց պարզաբանումն էլ բացարձակապես անհնարին է, որովհետև նա այստեղ սկսում է վաճառականական կապիաալովկապիտալով, որը միմիայն շրջանառության ոլորտում է շարժվում։ Մենք սրան կվերադառնանք. ամենից առաջ դեռ. լսենք, թե հիմնական կապիտալի մասին Ա. Սմիթն ինչ է ասում.
«Secondly, it (capital) may be employed in the improvement of land, in the purchase of useful machines and instruments of trade, or in such like things as yield a revenue or profit without changing masters, or circulating any further. Such capitals, therefore, may very properly be called fixed capitals. Different occupations require very different proportions between the fixed and circulating capitals employed in them.... Some part of the capital of every master artificer or manufacturer must be fixed in the instruments of his trade. This part, however, is very small in some, and very great in others.... The far greater part of the capital of all such master artificers (ինչպես դերձակներինը, կոշկակարներինը, ջուլհակներինը) however is circulated, either in the wages of their workmen, or in the price of their materials, and to be repaid with a profit by the price of the work.» [«Երկրորդ՝ նա (կապիտալը) կարող է գործադրվել հողի բարելավման վրա, օգտակար մեքենաներ ու աշխատանքի գործիքներ և սրանց նման այնպիսի իրեր գնելու, վրա, որոնք հասույթ կամ թե շահույթ են բերում՝ իրենց սեփականատերը չփոխելով, հետագա շրջանառության մեջ չմտնելով։ Ուստի այսպիսի կապիտալների համար ամենահարմարն է հիմնական կապիտալներ անունը։ Տարբեր զբաղմունքները պահանջում են, որ նրանցում ներդրված կապիտալներն անչափ տարբեր համամասնությամբ տրոհված լինեն հիմնական ու շրջանառու կապիտալների։ Ամեն մի արհեստավոր վարպետի կամ թե մանուֆակտուրիստի կապիտալի մի հայտնի մաս պետք է սևեռվի աշխատանքի գործիքների մեջ... Այս մասը սակայն շատ փոքր է լինում դեպքերից ոմանց մեջ, շատ մեծ է լինում ուրիշ դեպքերում... Բոլոր այս տեսակի վարպետների (դերձակների, կոշկակարների, ջուլհակների) կապիտալի շատ ավելի նշանավոր մասը գտնվում է շրջանառության մեջ, լինի՝ գործավորների աշխատավարձի կերպարանքով, կամ թե նրանց նյութեղենների կերպարանքով, միևնույն է, և պետք է շահույթով հանդերձ փոխհատուցվի արդյունքների գնի միջոցով։»]
Մի կողմ թողնելով շահույթի աղբյուրի վերաբերյալ մանկամիտ որոշումը՝ թուլությունն ու խառնաշփոթումը հանդես է գալիս հենց հետևյալում.— օրինակ, մի մեքենագործարանատիրոջ համար մեքենան այնպիսի արդյունք է, որը շրջանառում է իբրև ապրանքակապիտալ, ուրեմն Ա. Սմիթի խոսքերով ասած՝ «is parted with, changes masters, circulates further.» [«Զատվում է, փոխում է տիրոջը, շրջանառում է ավելի դենը։»] Հետևաբար նրա սեփական որոշման համաձայն մեքենան կլիներ ոչ թե հիմնական, այլ շրջանառու կապիտալ։ Այս խառնաշփոթությունը ծագում է դարձ յալ դարձյալ նրանից, որ Սմիթը հիմնական ու հոսուն կապիտալի տարբերությունը, որն առաջ է գալիս արտադրողական կապիտալի տարբեր տարրերի տարատեսակ շրջանառությունից, շփոթում է այն ձևատարբերությունների հետ, որ կրում է միևնույն կապիտալը, որչափով որ սա գործում է արտադրապրոցեսի սահմաններում իբրև '''արտադրողական''' կապիտալ, իսկ, ընդհակառակը, շրջանառության պրոցեսում՝ որպես շրջանառության կապիտալ, այսինքն իբրև ապրանքակապիտալ կամ թե որպես դրամակապիտալ։ Ուստի միևնույն իրերը, նայած այն տեղին, որ նրանք գրավում են կապիտալի կյանքի պրոցեսում, Սմիթի ասելով գործում են իբրև հիմնական կապիտալ (որպես աշխատամիջոցներ, արտադրողական կապիտալի տարրեր) ու իբրև «շրջանառու» կապիտալ, ապրանքակապիտալ (որպես արդյունք, որն արտադրության ոլորտից հրվում, նետվում է շրջանառության ոլորտը)։
Բայց Ա. Սմիթը հենց մի անգամից շփոթում է բաժանման ամբողջ հիմունքը և հակասում է այն դրույթին, որով նա մի-երկու տող առաջ սկսել էր ամբողջ հետազոտությունը։ Այս պատահում է հենց հետևյալ նախադասության մեջ.— «There are two different ways in which a capital may be employed so as to yield a revenue or a profit to its employer» [«Որպեսզի կապիտալը յուր տիրոջը հասույթ կամ թե շահույթ տա, նրան գործադրելու երկու տարբեր եղանակ կա։»], այն է՝ գործադրել իբրև շրջանառու կամ թե որպես հիմնական կապիտալ։ Այնուհետև ուրեմն իբրև այսպիսիք կներկայանային կիրառման տարբեր եղանակները միմյանցից անկախ այնպիսի տարբեր կապիտալների, որոնք կարող են որպես կապիտալ գործադրվել, օրինակ, կամ արդյունաբերության և կամ երկրագործության մեջ։ Բայց հիմա էլ ասվում է, թե «Different occapation require very different proportion between the fixed and circulating capitals employed in them.» [«Տարբեր զբաղմունքները պահանջում են, որ նրանցում ներդրված կապիտալներն անչափ տարբեր համամասնությամբ տրոհված լինեն հիմնական ու շրջանառու կապիտալների։»] Հիմնական ու շրջանառու կապիտալները հիմա այլևս ոչ թե տարբեր, ինքնակա կապիտալաներդրումներ են, այլ միևնույն արտադրողական կապիտալի տարբեր բաժնեմասեր, որոնք ներդրման տարբեր ոլորտներում այս կապիտալի ամբողջական արժեքի տարբեր մասերն են կազմում։ Հետևաբար սրանք այնպիսի տարբերություններ են, որոնք առաջ են գալիս բուն իսկ '''արտադրողական''' կապիտալի՝ գործի էության համեմատ տրոհվելուց և որոնք ուրեմն առնչություն ունեն սրա հետ միայն։ Բայց այս դրույթին էլի հակասում է այն, որ առևտրակապիտալն իբրև սոսկ շրջանառու կապիտալ հակադրվում է հիմնական կապիտալին, որովհետև հենց ինքն Սմիթն ասում է. «Մի վաճառականի կապիտալ շրջանառու կապիտալ է ամբողջովին ու միանգամայն»։ Սա միմիայն շրջանառության ոլորտում գործող մի կապիտալ է իրոք և իբրև այսպիսին հակադրվում է արտադրողական կապիտալին, ընդհանրապես արտադրապրոցեսին միացված կապիտալին, բայց հենց այս պատճառով չի կարող արտադրողական կապիտալի հիմնական բաղադրամասին հակադրվել իբրև արտադրողական կապիտալի հոսուն (շրջանառու) բաղադրամաս։
Վերցնենք, օրինակ, լեռնագործությունը։ Այստեղ հումք բոլորովին չի գործածվում, որովհետև աշխատառարկան, օրինակ պղինձը, բնության մի արդյունք է, որը պետք է յուրացվի աշխատանքով միայն։ Իսկ այն պղինձը, որ դեռ պետք է ստացվի, պրոցեսի արդյունքը, որը հետագայում շրջանառում է որպես ապրանք, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] ապրանքակապիտալ, արտադրողական կապիտալի տարրը չի կազմում ամենևին։ Նրա արժեքի ոչ մի մասը դեռ չի ծախսված արտադրության վրա։ Մյուս կողմից՝ արտադրապրոցեսի մյուս տարրերը, աշխատույժն ու օժանդակ նյութերը, ինչպես, օրինակ, ածուխը, ջուրը և այլն, նյութապես էլի ամենևին չեն մտնում արդյունքի մեջ։ Ածուխն ամբողջովին է սպառվում, և արդյունքի մեջ մտնում է նրա արժեքը միայն, ճիշտ այնպես, ինչպես մեքենայի և այլոց մի արժեմասն է մտնում արդյունքի մեջ։ Վերջապես բանվորն արդյունքի, պղնձի հանդեպ նույնպես ինքնակայորեն է կանգնած մնում, ինչպես և մեքենան։ Այն արժեքը միայն, որ նա արտադրում է յուր աշխատանքով, պղնձարժեքի բաղադրամասն է հիմա։ Ուրեմն այս օրինակում արտադրողական կապիտալի ոչ մի հատ բաղադրամասը յուր սեփականատիրոջը (masters) չի փոխում, կամ թե հիշյալներից ոչ մեկը չի շրջանառում ավելի դենը, որովհետև նրանցից ոչ մեկը նյութապես չի մտնում արդյունքի մեջ։ Հետևաբար էլ ո՞ւր է այստեղ շրջանառու կապիտալ։ Ա. Ամիթի սեփական որոշման համաձայն՝ մի պղնձահանքագործարանում կիրառվող ամբողջ կապիտալը կազմված կլիներ միմիայն հիմնական կապիտալից։
Վերցնենք, ընդհակառակը, մի ուրիշ արդյունաբերություն, որը գործ է ածում հումքեր, որոնք արդյունքի սուբստանցն են կազմում, այլև օժանդակ նյութեր, որոնք մարմնապես էլ են մտնում արդյունքի մեջ ու ոչ թե միմիայն արժեքով, ինչպես, ասենք, քարածուխը։ Արդյունքի հետ, օրինակ, մանվածքի հետ, հումքն էլ, այն բամբակն էլ, որից կազմված է նա, փոխում է յուր սեփականատիրոջը և արտադրապրոցեսից ելնելով՝ մտնում սպառապրոցեսի մեջ։ Բայց քանի դեռ բամբակը գործում է որ պես արտադրողական կապիտալի տարր, սեփականատերը չի ծախում այն, այլ վերամշակում է, նրանից մանվածք է պատրաստել տալիս։ Նա բամբակը դուրս չի տալիս յուր ձեռից։ Կամ, Սմիթի բրտորեն սխալ ու ծամծմված արտահայտությունը գործածելով, նա ոչ մի շահույթ չի կորզում by parting with it, by its changing masters, or by circulating it. [«Իրենից հեռացնելով արդյունքը, հարկադրելով, որ փոխի սեփականատիրոջը, մտնի շրջանառության մեջ։»] Նա յուր նյութեղենները շրջանառության մեջ չի նետում այնպես, ինչպես և յուր մեքենաները։ Նրա նյութեղենները սևեռված են արտադրապրոցեսում նույնպես ապահովաբար, ինչպես մանամեքենաներն ու գործարանաշենքերը։ Այո՛, արտադրողական կապիտալի մի մասը նույնպես պետք է միշտ սևեռված լինի ածխի, բամբակի և այլոց ձևով, ինչպես է աշխատամիջոցների ձևով։ Տարբերությունը լոկ այն է, որ, օրինակ, մանվածքի շաբաթական արտադրության համար անհրաժեշտ բամբակը, ածուխը և այլն, շաբաթարդյունքի արտադրման ժամանակ ամբողջովին է սպառվում միշտ, հետևաբար պետք է փոխարինվի բամբակի, ածխի և այլոց նոր նմուշահատերով. ուրեմն արտադրողական կապիտալի այս տարրերը, թեև ըստ տեսակի մնում են նույնը, միշտ կազմված են լինում միևնույն տեսակի նմուշահատերից, այնինչ միևնույն անհատ մանամեքենան, միևնույն անհատ գործարանաշենքը շարունակում է մասնակցել մի ամբողջ շարք շաբաթական արտադրությունների* արտադրությունների՝ չփոխարինվելով յուր տեսակի նոր նմուշահատերով։ Նրանք բոլորն իբրև արտադրողական կապիտալի տարրեր միշտ սևեռված են լինում արտադրապրոցեսում, որովհետև սա չի կարող առանց նրանց կատարվել։ Եվ արտադրողական կապիտալի բոլոր տարրերը, հիմնական, թե հոսուն, իբրև արտադրողական կապիտալ հավասարապես հակադրվում են շրջանառության կապիտալին, այսինքն ապրանքակապիտալին ու դրամակապիտալին։
Բանը նույնն է աշխատույժի վերաբերմամբ էլ։ Արտադրողական կապիտալի մի մասը միշտ պետք է սևեռված լինի աշխատույժի մեջ, և հենց իսկը միևնույն աշխատույժերն են, ինչպես և միևնույն մեքենաներն են, որոնք ամենուրեք երկար ժամանակով են գործածվում միևնույն կապիտալիստի կողմից։ Աշխատուժերի ու մեքենաների միջև եղած տարբերությունն այստեղ այն չի, որ մեքենան մի անգամ ընդմիշտ է գնվում (մի բան, որ չի էլ տեղի ունենում այն դեպքում, երբ մեքենան, օրինակ, ժամկետ առ ժամկետ է վճարահատուցվում), իսկ բանվորը ոչ, այլ տարբերությունն այն է, որ այն աշխատանքը, որ բանվորն է ծախսում, ամբողջովին է մտնում արդյունքի արժեքի մեջ, իսկ մեքենայի արժեքն, ընդհակառակը, մաս-մաս միայն։
Սմիթը շփոթում է տարբեր որոշումները, երբ նա շրջանառու կապիտալի մասին հետևյալն է ասում՝ հակադրելով հիմնականին. «The capital employed in this manner yields no revenue or profit to its employer, while it either remains in his possession or continues in the same shape.» [«Կապիտալը, որ այս կերպ է գործադրվում, յուր տիրոջը հասույթ կամ թե շահույթ չի տալիս, քանի դեռ նրա ձեռին է մնում կամ թե միևնույն ձևն է պահպանում։»] Ապրանքի լոկ ձևական այն փոխակերպությունը, որ արդյունքը, ապրանքակապիտալը կրում է շրջանառության ոլորտում և որը միջնորդագործում է ապրանքների տիրափոխությունը, Սմիթը մի մակարդակի վրա է դնում մարմնական այն փոխակերպության հետ, որ արտադրողական կապիտալի տարբեր տարրերը կրում են արտադրապրոցեսի ժամանակ։ Ապրանքի՝ փող դառնալն ու փողի՝ ապրանք դառնալը, առուծախը, նա առանց այլևայլության խառնում է արտադրատարրերը արդյունք դառնալու հետ։ Շրքանառու Շրջանառու կապիտալի համար բերած նրա օրինակը վաճառականական կապիտալն է, որն ապրանքի, ապրանքից դրամի ու դրամից ապրանքի է փոխարկվում, այսինքն՝ ապրանքաշրջանառությանը պատկանող Ա—Փ—Ա ձևափոխությունն է։ Բայց շրջանառության սահմաններում կատարվող այս ձևափոխությունն այն նշանակությունն ունի գործող արդյունաբերական կապիտալի համար, որ այն ապրանքները, որոնք որ դրամի են հետփոխարկվել, արտադրատարրեր (աշխատամիջոց ու աշխատույժ) են, որ ուրեմն հիշյալ ձևափոխությունը միջնորդագործում է արդյունաբերական կապիտալի ֆունկցիայի շարունակականությունը, արտադրապրոցեսն իբրև շարունակական պրոցես կամ որպես վերարտադրապրոցես։ Այս ամբողջ ձևափոխությունը '''շրջանառության''' ոլորտում է կատարվում. այս ձևափոխությունն է, որ միջնորդագործում է ապրանքների իրական անցումը մի ձեռից մեկ ուրիշ ձեռ։ Իսկ ընդհակառակն, այն փոխակերպությունները, որ արտադրողական կապիտալը կրում է յուր արտադրապրոցեսի սահմաններում, '''աշխատապրոցեսին''' պատկանող փոխակերպություններ են, որոնք անհրաժեշտ են արտադրատարրերը նպատակադրված արդյունքին փոխարկելու համար։ Ա. Ամիթը կանգ առնում է այն բանի վրա, որ արտադրամիջոցների մի մասը (բուն աշխատամիջոցը) ծառայում է աշխատապրոցեսում (մի բան, որ նա սխալվելով արտահայտում է yield a profit to their master [«Շահույթ է բերում յուր տիրոջը։»] բառերով) ընդորում հիշյալ մասը չի փոխում յուր բնաձևը, լոկ աստիճանաբար է մաշվում. այնինչ մյուս մասը, նյութեղենները, փոխվում է և հենց յուր փոխվելու շնորհիվ է կատարում յուր, իբրև արտադրամիջոցի, նախանշումը։ Սակայն արտադրողական կապիտալի տարրերի այս տարբեր առնչությունն աշխատապրոցեսի վերաբերմամբ՝ կազմում է հիմնական ու ոչ-հիմնական կապիտալի միջև եղած տարբերության ելակետը միայն, բայց ոչ թե բուն իսկ այս տարբերությունը, իսկ այս հենց նրանից է երևում, որ նա հավասարապես գոյություն ունի արտադրության բոլոր, կապիտալիստական ու ոչ-կապիտալիստական, եղանակների համար։ Բայց նյութական այս տարբեր առնչությանը համապատասխանում է այն '''արժեփոխանցումն ''' արդյունքին, որին հենց էլի համապատասխանում է արդյունքի վաճառքի միջոցով կատարվող արժեփոխհատուցումը. և միմիայն սա է կազմում այն տարբերությունը։ Հետևաբար կապիտալը հիմնական և է ոչ այն պատճառով, որ նա աշխատամիջոցների մեջ է սևեռված, այլ այն պատճառով, որ աշխատամիջոցների վրա ծախսված նրա արժեքի մի մասը սևեռված մնում է նրանց մեջ, այնինչ մյուս մասը շրջանառում է իբրև արդյունքի արժեբաղադրամաս։
«If it (the stock) is employed in procuring future profit, it most procure this profit by staving with him (the employer), or by going from him. In the one case it is a fixed, it in the other it is a circulating capital.» [«Եթե նա (կապիտալը) գործածվում է ապագայում շահույթ ստանալու համար, նա պետք է այս շահույթը ձեռք բերի կամ յուր տիրոջ մոտ մնալով կամ թե նրանից հեռանալով։ Առաջին դեպքում նա հիմնական կապիտալ է, երկրորդ դեպքում՝ շրջանառու կապիտալ։»] (p. 189).
Այստեղ ամենից առաջ աչքի է ընկնում շահույթի մասին այն բիրտ էմպիրիկ պատկերացումը, որ փոխ է առնված սովորական կապիտալիստի մտահայեցողության եղանակից և որը միանգամայն հակասում է Ա. Սմիթի ներհատուկ ավելի լավ հայացքին։ Հանձին արդյունքի գնի փոխհատուցվում է թե՛ նյութեղենների ու թե՛ աշխատույժի գինը, բայց և մաշվելու հետևանքով աշխատագործիքներից արդյունքին փոխանցված արժեմասը։ Այս փոխհատուցումից ոչ մի դեպքում շահույթ չի բղխում։ Թե արդյունքի արտադրության համար կանխավճարված արժեքն արդյոք ամբողջովի՞ն է փոխհատուցվում ծախվելու հետևանքով, թե՞ մաս-մաս, մի անգամի՞ց, թե աստիճանաբար, այս հանգամանքը կարող է փոխհատուցման լոկ եղանակն ու ժամանակը փոփոխել, բայց ոչ մի դեպքում նա չի կարող երկսի համար էլ ընղհանուր ընդհանուր երևույթը — արժեփոխհատուցումը — դարձնել հավելարժեքի ստեղծում։ Այստեղ իբրև հիմք ծառայում է այն սովորական պատկերացումը, թե որովհետև հավելարժեքն իրացվում է արդյունքի ծախվելով, նրա շրջանառությամբ միայն, ապա նա իբր թե լոկ վաճառքից, շրջանառությունից է ծագում։ Շահույթի ծագման տարբեր եղանակն այստեղ իրոք լոկ սխալ ֆրազ է այն մասին, որ արտադրողական կապիտալի տարբեր տարրերը տարբեր ծառայություն են մատուցում, որպես արտադրողական տարրեր աշխատապրոցեսում տարբեր կերպ են գործում։ Վերջապես տարբերությունը ոչ թե բղխեցվում է աշխատապրոցեսից, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] արժեմեծացման պրոցեսից, բուն իսկ արտադրողական կապիտալի ֆունկցիայից, այլ իբր թե նա լոկ սուբյեկտիվ նշանակություն ունի առանձին կապիտալիստի համար, որին օգտակար է իբր թե մի կապիտալամասն այս է եղանակով, մյուսը՝ այլ եղանակով։
Ընդհակառակը, Քենեն տարբերությունները բղխեցրել է հենց վերարտադրապրոցեսից ու սրա անհրաժեշտություններից։ Նրա ասելով՝ որպեսզի այս պրոցեսը շարունակական լինի, տարեկան կանխավճարումների արժեքը պետք է ամեն տարի ամբողջովին փոխհատուցվի տարեկան արդյունքի արժեքից, իսկ ներդրված կապիտալի արժեքը պետք է փոխհատուցվի մաս-մաս միայն, այնպես որ սա միմիայն մի շարք տարիների, օրինակ, տաս տարվա ընթացքում պետք է ամբողջովին փոխհատուցվի և ուրեմն վերարտադրվի (միևնույն տեսակի նոր նմուշահատերով փոխարինվի)։ Այսպիսով ուրեմն Ա. Սմիթը Քենեից շատ ու շատ հետ է ընկրկում։
Հիմնական կապիտալի որոշման համար այսպիսով Ա. Սմիթին ուրիշ ոչինչ չի մնում բոլորովին, քան ասելը, թե հիմնական կապիտալն աշխատամիջոցներն են, որոնք արտադրապրոցեսում իրենց կերպարանքը չեն փոխում և շարունակում են մինչև իրենց մաշվել-պբծնելն պրծնելն արտադրության մեջ ծառայել հակադրվելով այն արդյունքներին, որոնց գոյանալուն նրանք գործակցում են։ Նա մոռանում է, որ արտադրողական կապիտալի բոլոր տարրերն իրենց բնաձևով (իբրև աշխատամիջոցներ, նյութեղեններ ու աշխատույժ) միշտ հանդիպակայում են արդյունքին ու որպես ապրանք շրջանառող արդյունքին, և որ նյու֊թեղեններից նյութեղեններից ու աշխատույժից կազմված մասի ու աշխատամիջոցներից կազմված մասի տարբերությունը լոկ այն է — աշխատույժի կողմից — որ սա միշտ նորից է գնվում (ոչ թե յուր ամբողջ կենսատևողությամբ է գնվում, ինչպես որ գնվում են աշխատամիջոցները), իսկ նյութեղենների կողմից տարբերությունն այն է, որ սրանք աշխատապրոցեսում գործում են՝ հանդես գալով ոչ թե հենց միևնույն նմուշահատերով, այլ նույն տեսակի միշտ նոր նմուշահատերով։ Միաժամանակ այն կեղծ երևութքն է ստեղծվում, որ հիմնական կապիտալի արժեքն իբր թե չի շրջանառում նմանապես, չնայած որ Ա. Սմիթը հիմնական կապիտալի մաշվածքն առաջ իհարկե շարադրել էր՝ իբրև արդյունագնի մաս նշելով։
Շրջանառու կապիտալն իբրև հիմնականի հակադրություն ներկայացնելիս նա առաջ չի մղել այն դրույթը, թե շրջանառու կապիտալն այս հակադրությունն ունի իբրև արտադրողական կապիտալի այնպիսի բաղադրամաս միայն, որը պետք է '''ամբողջովին''' փոխհատուցվի արդյունքի արժեքից և ուրեմն ամբողջովին մասնակցի արդյունքի փոխակերպություններին, այնինչ հիմնական կապիտալի դեպքում այս բանը տեղի չի ունենում։ Ընդհակառակը, նա շրջանառու կապիտալը խառնում է այն ձևերի հետ, որ կապիտալն ընդունում է արտադրության ոլորտից շրջանառության ոլորտն անցնելիս՝ հանդես գալով իբրև ապրանքակապիտալ ու դրամակապիտալ։ Բայց այս երկու ձևն էլ, ապրանքակապիտալն ու դրամակապիտալը, արտադրողական կապիտալի թե՛ հիմնական ու թե՛ հոսուն բաղադրամասերի արժեքի կրիչներն են։ Երկուսն էլ շրջանառության կապիտալ են՝ հակադրվելով արտադրողական կապիտալին, բայց ոչ թե շրջանառու (հոսուն) կապիտալ՝ ի հակադրություն հիմնական կապիտալի։
Վերջապես, ամբողջովին ծուռումուռ այն շարադրանքով, թե շահույթ ստացվում է հիմնական կապիտալի միջոցով, երբ սա մնում է արտադրապրոցեսում, շրջանառու կապիտալի միջոցով, երբ սա լքում է արտադրապրոցեսը և շրջանառում,— սքողվում է նրանց էական տարբերությունն '''արժեմեծացման պրոցեսում''' ու հավելարժեքի գոյացման մեջ, սքողվում է այն ձևերի նույնությամբ, որ ունեն փոփոխուն կապիտալն ու հաստատուն կապիտալի հոսուն բաղադրամասը '''պտույտի''' մեջ, ուրեմն էլ ավելի է մթագնվում կապիտալիստական արտադրության ամբողջ գաղտնիքը. «շրջանառու կապիտալի ընդհանուր անվանումով վերացվում է այս էական տարբերությունը, մի բան, որում էլ է՛լ ավելի էր մճճվում հետագա տնտեսագիտությունը, երբ իբրև էական ու միակ վճռական նա սահմանում էր ոչ թե փոփոխուն ու հաստատուն կապիտալի հակադրությունը, այլ հիմնական ու շրջանառու կապիտալի հակադրությունը։
Այն բանից հետո, երբ Ա. Սմիթը նախ նշել է հիմնական ու շրջանառու կապիտալն իբրև կապիտալի ներդրման երկու առանձին տեսակ, որոնք, յուրաքանչյուրն ըստինքյան քննած, մի շահույթ են տալիս, — նա ասում է. «No fixed capital can yield any revenue but by means of a circulating capital. The most useful machines and instruments of trade will produce nothing without the circulating capital which affords the materials they are employed upon, and the maintenance of the workmen who employ them.» [«Ոչ մի հիմնական կապիտալ ուրիշ կերպ հասույթ տալ չի կարող, քան շրջանառու կապիտալի օգնությամբ։ Ամենից օգտակար մեքենաներն ու աշխատանքի գործիքները ոչինչ չեն արտադրի առանց շրջանառու, կապիտալի, որը նրանց մշակելի նյութեղեններն է հասցնում և հիշյալները գործածող բանվորներին ապրուստ է տալիս։»] (p. 188)
Այստեղից պարզվում է, որ առաջվա արտահայտությունները, թե yield a revenue, make a profit [«հասույթ է տալիս, շահույթ է բերում»] և այլն, հենց այն են նշանակում, որ երկու կապիտալամասն էլ իբրև արդյունակազմիչներ են ծառայում։
Ա. Սմիթը հիմա հետևյալ օրինակն է բերում «That part of the capital of the farmer which is employed in the implements of agriculture is a fixed, that which is employed in the wages and maintenance of his labouring servants is a circulating capital. (Այստեղ հիմնական ու շրջանառու կապիտալի տարբերությունն իրավամբ ուրեմն վերադրվում է արտադրողական կապիտալի տարբեր բաղադրամասերի տարբեր շրջանառությանը, պտույտին է միայն)։ He makes a profit of the one by keeping it in his own possession, and of the other by parting with it. The price or value of his labouring cattle is a fixed capital (այստեղ ճիշտն այն է դարձյալ, որ տարբերությունը վերագրվում է արժեքին ու ոչ թե նյութական տարրին), in the same manner as that of the instruments of husbandry; their (բանող անասունի) maintenance is a circulating capital, in the same way as that of the labouring servants. The farmer makes his profit, by keeping the labouring cattle, and by parting with their maintenance. (Ֆերմերն անասունի կերը պահում է, չի ծախում այն։ Նա հիշյալը գործ է ածում իբրև անասունի կեր, երբ հենց անասունը որպես աշխատագործիք է բանեցնում։ Տարբերությունը լոկ հետևյալն է. անասունի կերը, որ մտնում է բանող անասունի ապրուստի մեջ, ամբողջովին է սպառվում և միշտ պետք է փոխարինվի անասունի նոր կերով՝ ձեռք բերվելով երկրագործական արդյունքից կամ թե սրա վաճառքից. իսկ անասուններն իրենք փոխարինվում են այն չափով, որով նրանցից ամեն մեկը հաջորդաբար անաշխատունակ է դառնում)։ Both the price and the maintenance of the cattle which are bought in and fattened, not for labour but for sale, are a circulating capital. The farmer makes his profit by parting with them. (Յուրաքանչյուր ապրանքարտադրող, ուրեմն և կապիտալիստական ապրանքարտադրող, ծախում է յուր արդյունքը, յուր արտադրապրոցեսի արգասիքը, բայց սրա հետևանքով այս արդյունքը նրա '''արտադրողական''' կապիտալի ո՛չ հիմնական ու ո՛չ էլ հոսուն բաղադրամասն է կազմում։ Ընդհակառակը, հիմա արդյունքը գտնվում է մի այնպիսի ձևում, որով նա դուրս է նետվել արտադրապրոցեսից և պետք է իբրև ապրանքակապիտալ գործի։ Բտելու անասունն արտադրապրոցեսում որպես հումք է գործում, ոչ թե բանող անասունի նման իբրև գործիք։ Ուստի նա որպես սուբստանց մտնում է արդյունքի մեջ, և նրա ամբողջ արժեքն էլ մտնում է նույնի մեջ, ինչպես օժանդակ նյութերի [նրա կերի] արժեքը։ Հենց այս պատճառով է նա արտադրողական կապիտալի հոսուն մաս և ոչ թե այն պատճառով, որ ծախված արդյունքը — բտված անասունը — նույն բնաձևն ունի այստեղ, ինչ ձև որ ունի հումքը, դեռ չբտված անասունը։ Իսկ այս պատահական է։ Բայց Սմիթն այս օրինակից կարող էր տեսնել միաժամանակ, որ արտադրատարրի մեջ պարունակվող արժեքին հիմնական կամ թե հոսուն կապիտալի կոչում տվողը ոչ թե արտադրատարրի իրեղեն կերպարանքն է, այլ այն ֆունկցիան, որ արտադրատարրը կատարում է արտադրապրոցեսում)։ The whole value of the seed too is a fixed capital. Though it goes backwards and forwards between the ground and the granary, it never changes masters, and therefore it does not properly circulate. The farmer makes his profit not by its sale, but by its increase.» [«Ֆերմերի կապիտալի այն մասը, որը ներդրված է հողագործական գործիքների մեջ, հիմնական կապիտալ է, իսկ այն մասը, որ ներդրված է բանող ծառաների աշխատավարձի ու ապրուստի մեջ, շրջանառու կապիտալ է»։ Նա առաջինից շահույթ ստանում է յուր տիրության տակ պահելով, իսկ երկրորդից ստանում է՝ նրանից բաժանվելով։ Բանող անասունի գինը կամ արժեքը հիմնական կապիտալ է ճիշտ այնպես, ինչպես գյուղատնտեսական գործիքների արժեքը. իսկ նրա (բանող անասունի. Կ. Մ.) ապրուստը շրջանառու կապիտալ է ճիշտ այնպես, ինչպես բանող ծառաների ապրուստը։ Ֆերմերը շահույթ ստանում է՝ բանող անասունը յուր տիրության տակ պահելով ու բաժանվելով բանող անասունի ապրուստը կազմող արդյունքներից։ Ոչ թե բանեցնելու, բտելու համար գնած անասունի թե՛ գինն ու թե՛ արժեքը հիմնական կապիտալ են։ Ֆերմերը շահույթն ստանում է՝ նրանցից բաժանվելով։ Սերմերի ամբողջ արժեքը նույնպես հիմնական կապիտալ է։ Թեև սերմերը միշտ հողից անցնում են ամբարները, և ընդհակառակը, բայց նրանք երբեք տիրոջը չեն փոխում, ուստի և չեն շրջանառում այս բառի իսկական իմաստով։ Ֆերմերը շահույթ ստանում է ոչ թե սերմերը ծախելով, այլ սրանց քանակապես շատանալու չնորհիվ։»]
Այստեղ դուրս է ցայտում Սմիթի սահմանած տարբերության ամբողջ անմտությունը։ Նրա ասելով՝ սերմացուն հիմնական կապիտալ կլիներ, եթե ոչ մի change of masters [տիրոջ փոփոխություն] տեղի չունենար, այսինքն եթե սերմացուն ուղղակի տարեկան արդյունքից փոխարինվեր, նրանից վերցվեր։ Իսկ ընդհակառակը, նա շրջանառու կապիտալ կլիներ, եթե ամբողջ արդյունքը ծախվեր, և սրա մի արժեմասով ուրիշից սերմացու գնվեր։ Մի դեպքում change of masters [տիրոջ փոփոխություն] լինում է, մյուս դեպքում՝ ոչ։ Սմիթն այստեղ էլի շփոթում է հոսուն կապիտալն ու ապրանքակապիտալը։ Արդյունքն ապրանքակապիտալի նյութական կրիչն է։ Բայց այսպիսին է իհարկե նրա այն մասը միայն, որն իրոք մտնում է շրջանառության մեջ և չի մտնում ուղղակի այն արտադրապրոցեսի մեջ դարձյալ, որից նա դուրս էր եկել իբրև արդյունք։
Արդյոք սերմացուն ուղղակի արդյունքի՞ց է հանվում որպես մաս, թե՞ ամբողջ արդյունքը ծախվում է, և սրա արժեքի մի մասն է սերմացուի փոխարկվում՝ ուրիշից սերմ գնելով, միևնույն է,— երկու դեպքում էլ միմիայն փոխարինումն է տեղի ունենում, և այս փոխարինման միջոցով ոչ մի շահույթ չի ստացվում։ Մի դեպքում սերմացուն արդյունքի մնացած մասի հետ իբրև ապրանք մանում է շրջանառության մեջ, մյուս դեպքում նա լոկ կերպակայում է տոմարակալության մեջ որպես կանխավճարված կապիտալի արժեբաղադրամաս։ Բայց երկու դեպքում էլ նա արտադրողական կապիտալի հոսուն բաղադրամաս է մնում։ Նա ամբողջովին է սպառվում, որպեսզի արդյունք պատրաստվի, և պետք է ամբողջովին փոխարինվի՝ արդյունքից ստացվելով, որպեսզի հնարավոր լինի վերարտադրությունը։
«Հումքերն ու օժանդակ նյութերը կորցնում են այն ինքնակա կերպարանքը, որով նրանք մտել էին աշխատապրոցեսի մեջ իբրև սպառարժեքներ։ Ուրիշ է բուն աշխատամիջոցների բանը։ Մի գործիք, մեկ մեքենա, մի գործարանաշենք, մեկ աման և այլն ծառայում են աշխատապրոցեսում այնքան ժամանակ միայն, քանի դեռ նրանք պահպանում են իրենց սկզբնական կերպարանքը և վաղն էլի աշխատապրոցեսի մեջ են մտնում հենց ճիշտ նույն ձևով, ինչպես երեկ։ Ինչպես որ իրենց կյանքի ընթացքում աշխատապրոցեսի ընթացքում նրանք արդյունքի հանդեպ պահպանում են իրենց ինքնակա կերպարանքը, այնպես էլ այս պահպանում են իրենց մահվանից հետո։ Մեքենաների, գործանոցների, աշխատաշենքերի դիակները դեռ. շարունակում են գոյություն ունենալ անջատ այն արդյունքներից, որոնց առաջ գալուն նրանք աջակցել էին։» (Buch I, Kap. VI, S. 192.)* [''Տես 5 ծան. հետո'']
Արդյունք պատրաստելու համար արտադրամիջոցների օգտագործվելու այս տարբեր եղանակները, երբ սրանցից ոմանք արդյունքի հանդեպ պահպանում են իրենց ինքնակա կերպարանքը, մյուսներն այս փոխում են կամ թե ամբողջովին կորցնում,— աշխատապրոցեսին իբրև այսպիսուն պատկանող այս տարբերությունը, որն ուրեմն վերաբերում է այն աշխատապրոցեսին էլ, որը նախանշված է, օրինակ, նահապետական գերդաստանի սոսկ ինքնաբավարարման համար, առանց որևէ փոխանակության, առանց ապրանքարտադրության,— Ա. Ամիթը սխալ է ներկայացնում, որովհետև 1) նա այստեղ ներխցկում է շահույթի՝ այս խնդրին բոլորովին չվերաբերող այն որոշումը, թե արտադրամիջոցներից ոմանք սեփականատիրոջը շահույթ տալիս են՝ իրենց կերպարանքը պահելով, մյուսներն՝ այս կորցնելով. 2) որովհետև արտադրատարրերի մի մասի՝ աշխատապրոցեսում կրած փոփոխությունները նա շփոթում է արդյունքների փոխանակությանը, ապրանքաշրջանառությանը պատկանող ձևափոխության (առուծախի) հետ, որը միաժամանակ յուր մեջ պարփակում է շրջանառող ապրանքների սեփականության փոփոխությունն էլ։
Պտույտը ենթադրում է վերարտադրությունն իբրև շրջանառությամբ միջնորդագործված, ուրեմն արդյունքը ծախելու միջռցովմիջոցով, արդյունքը դրամի փոխարկելով ու դրամից էլ հետփոխարկելով արդյունքի արտադրատարրերի։ Բայց որչափով որ յուր սեփական արդյունքի մի մասը հենց կապիտալիստական արտադրողին իրեն դարձյալ որպես արտադրամիջոց է ծառայում անմիջաբար, արտադրողը հանդես է գալիս իբրև հիշյալը հենց իրեն ծախող, և բանն այսպես էլ հենց կերպակայում է նրա հաշվապահության մեջ։ Այս դեպքում վերարտադրության այս մասը շրջանառությամբ չի միջնորդագործվում, այլ կատարվում է անմիջաբար։ Բայց արդյունքի այն մասը, որն այսպիսով էլի որպես արտադրամիջոց է ծառայում, փոխհատուցում է ոչ թե հիմնական, այլ հոսուն կապիտալը, քանի որ 1) նրա արժեքն ամբողջովին մտնում է արդյունքի մեջ և 2) նա ինքն ամբողջովին in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինվել է նոր արդյունքից վերցրած մի նոր նմուշահատով։
Արդ, Ա. Սմիթը մեզ ասում է, թե ինչից է կազմված շրջանառու և հիմնական կապիտալը։ Նա թվարկում է այն իրերը, նյութական տարրերը, որոնք հիմնական կապիտալ են կազմում, ու նրանք, որոնք շրջանառու կապիտալ են կազմում. կարծես թե այս նախանշումն այս իրերին հենց նյութապես, բնությունից է հատուկ և ոչ թե, ընդհակառակը, ծագում է կապիտալիստական արտադրապրոցեսում նրանց ունեցած որոշ ֆունկցիայից։ Եվ սակայն նա միևնույն գլխում (Book II, chap. I) այն դիտողությունն է անում, թե չնայած մի որոշ իր, ինչպես օրինակ, մի բնակատուն, որ անմիջական սպառման համար է պահված, may yield a revenue to its proprietor, and thereby serve '''in the function of a capital ''' to him, it cannot yield any to the public, nor serve in the function of a capital to it, and the revenue of the whole body of the people can never be in the smallest degree increased by it.» [«Կարող է հասույթ բերել յուր տիրոջը և ուրեմն ծառայել նրան՝ '''գործելով իբրև կապիտալ''', բայց նա չի կարող հասույթ բերել հասարակությանը է սրան ծառայել որպես կապիտալ. այսպիսով նա երբեք չի կարող շատացնել ամբողջ հասարակության հասույթը։»] (S. 186). Այստեղ Ա. Սմիթը պարզորոշ արտահայտում է, թե կապիտալահատկությունն իրերին ոչ թե իբրև այսպիսիների ու ամեն պարագայում է պատկանում, այլ մի ֆունկցիա է, որով, նայած հանգամանքներին, նրանք օժտվում են կամ թե չեն օժտվում։ Իսկ ինչ որ ճիշտ է կապիտալի վերաբերմամբ ընդհանրապես, ճիշտ է նրա ստորաբաժանումների վերաբերմամբ էլ։
Միևնույն իրերը կազմում են հոսուն կամ թե հիմնական կապիտալի բաղադրամասը, նայած թե նրանք ինչ ի՛նչ տարբեր ֆունկցիա են կատարում աշխատապրոցեսում։ Օրինակ, մի անասուն, իբրև բանող անասուն (աշխատամիջոց) կազմում է ֆերմերի հիմնական կապիտալի նյութական գոյեղանակը, իսկ ընդհակառակը, որպես բտելու անասուն (հումքի հումք) կազմում է նրա շրջանառու կապիտալի բաղադրամասը։ Մյուս կողմից՝ միևնույն իրը կարող է մերթ գործել իբրև արտադրողական կապիտալի բաղադրամաս, մերթ էլ պատկանել անմիջական սպառաֆոնդին։ Օրինակ, եթե մի տուն գործում է իբրև աշխատավայր, արտադրողական կապիտալի հիմնական բաղադրամաս է, եթե բնակատուն է, ապա ամենևին կապիտալի ձև չունի qua [որպես, իբրև] բնակատուն։ Միևնույն աշխատամիջոցները կարող են շատ դեպքերում երբեմն որպես արտադրամիջոց գործեր գործել, երբեմն էլ ինչպես սպառամիջոց։
Սա էր այն մոլորություններից մեկը, որոնք բղխում են Սմիթի այն հայացքից, ըստ որի հիմնական ու շրջանառու կապիտալի բնույթներն ըմբռնվում են իբրև իրերին պատկանող բնույթներ։ Արդեն աշխատապրոցեսի վերլուծությունը (I գիրք, V գլուխ) ցույց է տալիս, թե ինչպես աշխատամիջոցի, աշխատանյութեղենի, արդյունքի կոչումները փոխվում ենք են, նայած այն տարբեր դերին, որ միևնույն իրն ստանձնում է պրոցեսում։ Բայց հիմնական ու ոչ-հիմնական կապիտալի կոչումներն էլ իրենց հերթին հիմնված են այն որոշակի դերերի վրա, որ այս տարրերը խաղում են աշխատապրոցեսում և ուրեմն նաև արժեգոյացման պրոցեսում։
Իսկ երկրորդ՝ այն իրերը թվարկելիս, որոնցից կազմված են հիմնական կապիտալն ու հոսուն կապիտալը, միանգամայն պարզ երևան է գալիս, թե Սմիթը կապիտալի հիմնական ու հոսուն բաղադրամասերի այն տարբերությունը, որ ույժ ու իմաստ ունի միմիայն արտադրողական կապիտալի (յուր արտադրողական ձևով հանդես եկող կապիտալի) վերաբերմամբ, շփոթում է այն տարբերության հետ, որ կա մի կողմից՝ արտադրողական կապիտալի ու մյուս կողմից՝ սրա շրջանառության պրոցեսում կապիտալին պատկանող ձևերի — ապրանքակապիտալի ու դրամակապիտալի միջև։ Միևնույն տեղում (p. p. 187, 188) նա ասում է. «The circulating capital consists... of the provisions, materials, and finished work of all kinds that are in the hands of their respective dealers, and of the money that is necessary for circulating and distributing them» և այլն։ [«Շրջանառու կապիտալը կազմված է... ամեն տեսակի պաշարներից, նյութեղեններից ու պատրաստի արդյունքներից, որոնք գտնվում են նրանցով առուտուր անող մարդկանց ձեռին, ու այն փողից, որն անհրաժեշտ է նրանց շրջանառության ու բաշխման համար։»] — Իրապես, եթե մենք ավելի մոտիկից ենք նայում, ապա տեսնում ենք, որ այստեղ, առաջվանի հակառակ, շրջանառու կապիտալը դարձյալ նույնացվում է ապրանքակապիտալի ու դրամակապիտալի հետ, ուրեմն կապիտալի այն երկու ձևի հետ, որոնք ամենևին արտադրապրոցեսին չեն պատկանում, որոնք ոչ թե շրջանառու (հոսունի կապիտալ են ի հակադրություն հիմնական կապիտալի, այլ շրջանառության կապիտալ են՝ հակադրվելով արտադրողական կապիտալին։ Սրանց '''կողքին է ''' միայն, որ այնուհետև դարձյալ կերպակայում են արտադրողական կապիտալի այն բաղադրամասերը, որոնք կանխավճարված են իբրև նյութեղեններ (հումք կամ թե կիսաֆաբրիկատներ) և իսկապես մուծվել են արտադրապրոցեսի մեջ։ Նա ասում է.
«... The third and last of the three portions into which the general stock of the society naturally divides itself, is the circulating capital, of which of the characteristic is, that is affords a revenue only by circulating or changing masters. This it composed likewise of four parts: first, of the money... (Բայց փողն արտադրողական կապիտալի, արտադրապրոցեսում գործող կապիտալի մի ձևը չի երբեք։ Նա միշտ այն ձևերից մեկն է լոկ, որ կապիտալն ընդունում է յուր շրջանառության պրոցեսում) — secondly, of the stock of provisions which are in the possession of the butcher, the grazier, the farmer... and from the sale of which they expect to derive a profit... Fourthly and lastly, of the work which is made up and completed, but which is still in the hands of the merchant and manufacturer.— Եվ` thirdly, of the materials, whether altogether rude or more or less manufactured, of clothes, furniture, and building, which are not yet made up into any of those three shapes but which remain in the hands of the growers, the manufacturers, the mercers and drapers, the timber-merchants, the carpenters and joiners, the bookmakers» և այլն։» [«Այն երեք մասից երրորդն ու վերջինը, որոնց որ բնականորեն տրոհվում է հասարակության ամբողջ կապիտալը, շրջանառու կապիտալն է, որը բնորոշվում է նրանով, որ նա հասույթ բերում է միմիայն շրջանառելով ու տիրոջը փոխելով։ Նա կազմված է նույնպես չորս մասից. առաջին՝ փողից, երկրորդ՝ այն պաշարից, որը գտնվում է մսագործի, անասնարդյունաբերողի, ֆերմերի տիրության տակ և որի ծախվելուց են նրանք ակնկալում շահույթ ստանալ... Չորրորդ ու վերջապես՝ այն արդյունքից, որը լիովին ավարտված է, բայց դեռ գտնվում է առևտրականի կամ թե գործարանատիրոջ ձեռին։— Երրորդ՝ այն նյութեղեններից, որոնք կամ բոլորովին անմշակ են և կամ շատ թե քիչ մշակված, այն հագուստեղենից, կահից, շենքերից, որոնք դեռ չեն ավարտված, բայց մնում են ոչխարաբույծների, գործարանատերերի, մետաքսավաճառների, մահուդավաճառների, շինափայտավաճառների, ատաղձագործների ու հյուսների, քարտաշների և այլոց ձեռին։»]
№ 2-ն ու 4-ն ուրիշ ոչինչ չեն պարունակում, քան արդյունքներ, որոնք իբրև այսպիսիք դուրս են նետված արտադրապրոցեսից և պետք է ծախվեն. կարճ ասած՝ նրանք հիմա գործում են որպես ապրանքներ, ուրեմն resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] իբրև ապրանքակապիտալ, հետևաբար մի այնպիսի ձև ունեն և պրոցեսում մի այնպիսի տեղ են բոնումբռնում, որով նրանք արտադրողական կապիտալի ոչ մի տարր չեն կազմում, ինչ էլ որ լինի իրենց վերջնական նախանշումը, այսինքն նրանք, ըստ իրենց նպատակի (սպառարժեքի), վերջիվերջո անհատակա՞ն սպառման մեջ մտնեն արդյոք, թե արտադրողական սպառման մեջ, միևնույն է։ № 2-ում այս արդյունքները սննդամիջոցներ են, № 4-ում՝ մյուս բոլոր պատրաստի արդյունքները, որոնք իրենք այսպիսով ուրեմն իրենց հերթին կազմված են պատրաստի աշխատամիջոցներից կամ թե պատրաստի սպառամիջոցներից միայն (ուրիշ սպառամիջոցներից, քան № 2-ում պարունակվող սննդամիջոցներն են)։
Որ Սմիթն էլի վաճառականի մասին է խոսում ընդսմին, ցույց է տալիս նրա խառնաշփոթումը։ Քանի որ արտադրողը վաճառականին է ծախել յուր արդյունքը, սա ընդհանրապես նրա կապիտալի ոչ մի ձևը չի կազմում այլևս։ Հանրորեն քննած՝ հիշյալ արդյունքն անշուշտ դեռ էլի ապրանքակապիտալ է, եթե նույնիսկ ուրիշ ձեռքերում է գտնվում և ոչ թե յուր արտադրողի ձեռին. բայց որովհետև նա ապրանքակապիտալ է, հենց այս պա աճառով պատճառով էլ նա ոչ ո՛չ հիմնական կապիտալ է ու ոչ էլ հոսուն կապիտալ։
Յուրաքանչյուր արտադրության մեջ, որի անմիջական նպատակն ինքնաբավարարումը չի, արդյունքը պետք է իբրև ապրանք շրջանառի, այսինքն ծախվի ոչ թե նրա համար, որ նրանից մի շահույթ ստացվի, այլ նրա համար, որ արտադրողն ընդհանրապես ապրել կարողանա։ Կապիտալիստական արտադրության ժամանակ հիշյալին ավելանում է այն, որ ապրանքի ծախվելով իրանում է նրա մեջ պարունակված հավելարժեքն էլ։ Արդյունքն իբրև ապրանք արդեն դուրս է ելնում արտադրապրոցեսից, ուրեմն սրա ոչ հիմնական ու ոչ էլ հոսուն տարրն է։
Սակայն Սմիթը հենց ինքն այստեղ ջրում է յուր ասածը։ Պատրաստի արդյունքները, ինչ էթ էլ որ լինի նրանց նյութական կերպարանքը կամ նրանց սպառարժեքը, նրանց օգտակար էֆֆեկտը, այստեղ բոլորն էլ ապրանքակապիտալ ենշ են, ուրեմն կապիտալ են շրջանառության պրոցեսին պատկանող ձևով, ձևով։ Որպես այս ձևում գտնվողներ՝ նրանք իրենց սեփականատիրոջ որևէ արտադրողական կապիտալի ոչ մի մասը չեն կազմում, մի բան, որն ամենևին չի խանգարում, որ նրանք հենց որ ծախվեն, իրենց գնորդի ձեռին '''դառնան ''' արտադրողական կապիտալի բաղադրամասեր, հոսուն կամ թե հիմնական, միևնույն է։ Այստեղից երեում երևում է, որ միևնույն իրերը, որոնք մի ժամանակ շուկայում հանդես են գալիս իբրև ապրանքակապիտալ հակադրվելով արտադրողական կապիտալին — հենց որ շուկայից հանվում են, կարող են գործել որպես արտադրողական կապիտալի հոսուն կամ թե հիմնական բաղադրամասեր և կամ չգործել էլ։
Բամբակի մանագործարանատիրոջ արդյունքը — մանվածքը — նրա կապիտալի ապրանքաձևն է, նրա համար ապրանքակապիտալ է։ Մանվածքը չի կարող դարձյալ գործել իբրև նրա արտադրողական կապիտալի բաղադրամաս, ոչ իբրև աշխատանյութեղեն, ոչ էլ որպես աշխատամիջոց։ Բայց այն մանածագործարանատիրոջ ձեռին, որը գնում է մանվածքը, սա միակցվում է նրա արտադրողական կապիտալին իբրև սրա հոսուն բաղադրամասերից մեկը։ Սակայն մանագործարանատիրոջ համար մանվածքը նրա ինչպես հիմնական, այնպես էլ հոսուն կապիտալի մի մասի արժեքի կրիչն է (հավելարժեքը մի կողմ թողած)։ Այսպես էլ մի մեքենա, իբրև մեքենա գործարանատիրոջ արդյունք, նրա կապիտալի ապրանքաձևն է, ապրանքակապիտալ է նրա համար. և քանի դեռ նա հարամնում է այս ձևում, նա ոչ ո՛չ հոսուն ու ոչ էլ հիմնական կապիտալ է։ Ծախվելով մեքենա բանեցնող մի գործարանատիրոջ՝ նա դառնում է մի արտադրողական կապիտալի հիմնական բաղադրամաս։ Նույնիսկ այն դեպքում, երբ արդյունքը յուր սպառաձևի համեմատ մասամբ էլի կարող է իբրև արտադրամիջոց մտնել այն պրոցեսի մեջ, որից դուրս էր եկել, ինչպես, օրինակ, ածուխը կարող է մտնել ածխարտադրության մեջ,— ածխարդյունքի հենց այն մասն էլ, որը նախանշված է ծախելու համար, ոչ ո՛չ հոսուն կապիտալ է ու ոչ էլ հիմնական կապիտալ, այլ ապրանքակապիտալ է։
Մյուս կողմից՝ արդյունքն ըստ յուր սպառաձևի կարող է բոլորովին անընդունակ լինել արտադրողական կապիտալի որևէ մի տարրը կազմելու, լինի որպես աշխատանյութեղեն, թե աշխատամիջոց, միևնույն է։ Օրինակ, որևէ մի կենսամիջոց։ Այնուամենայնիվ նա ապրանքակապիտալ է յուր արտադրողի համար, ինչպես հիմնական, այնպես էլ հոսուն կապիտալի արժեկրիչն է, և նա մեկի կամ թե մյուսի արժեկրիչն է, նայած թե արդյունքի արտադրության մեջ կիրառված կապիտալն արդյոք ամբողջովնամբողջովի՞ն, թե՞ մասամբ պետք է փոխարինվի, նրա արժեքն արդյոք ամբողջովի՞ն, թե՞ մասամբ է փոխանցվել։
Սմիթի մոտ № 3-ի տակ հում նյութեղենը (հումք, կիսաֆաբրիկատ, օժանդակ նյութ) կերպակայում է մի կողմից՝ ոչ որպես մի բաղադրամաս, որն արդեն միակցվել է արտադրողական կապիտալին, այլ իրապես լոկ իբրև մի առանձին տեսակն այն սպառարժեքների, որոնցից կազմված է հասարակական արդյունքն ընդհանրապես, որպես ապրանքամասսայի մի առանձին տեսակը՝ № 2-ի ու № 4-ի տակ թվարկված մյուս նյութական բաղադրամասերի, կենսամիջոցների է այլոց կողքին։ Մյուս կողմից՝ նրանք անտարակույս մեջ են բերվում որպես արտադրողական կապիտալին միակցված է և ուրեմն իբրև սրա տարրեր, որոնք գտնվում են արտադրողի ձեռին։ Խառնաշփոթումը երևում է նրանից, որ նրանք ըմբռնվում են իբրև արտադրողի ձեռքում գործողներ (in the hands of the growers, the manufacturers և այլև [ոչխարաբույծների, գործարանատերերի ձեռին] մյուս կողմից էլ՝ իբրև վաճառականների (mercers, drapers, timber-merchants [մետաքսավաճառների, մահուդավաճառների, շինափայտավաճառների] ձեռին գործողներ, որտեղ նրանք սոսկական ապրանքակապիտալ են, ոչ թե արտադրողական կապիտալի բաղադրամասեր։
Իրականում Ա. Սմիթն այստեղ շրջանառու կապիտալի տարրերը թվարկելիս բոլորովին մոռանում է հիմնական ու հոսուն կապիտալի տարբերությունը, որն ույժ ունի արտադրողական կապիտալի վերաբերմամբ միայն։ Նա, ընդհակառակը, ապրանքակապիտալն ու դրամակապիտալը, այսինքն կապիտալի այն երկու ձևը, որոնք շրջանառության պրոցեսին են պատկանում, հակադրում է արտադրողական կապիտալին, բայց այս էլ հենց անգիտակցորեն է անում լոկ։
Ակնբախ է վերջապես այն, որ Ա. Սմիթը շրջանառու կապիտալի բաղադրամասերը թվարկելիս մռռանում մոռանում է աշխատույժը։ Եվ այս էլ պատահում է հատկապես երկու պատճառով։
Մենք հենց նոր տեսանք, որ, դրամակապիտալը մի կողմ թողած, շրջանառու կապիտալն ապրանքակապիտալի մի ուրիշ անունն է միայն։ Բայց քանի դեռ աշխատույժը շրջանառում է շուկայում, նա կապիտալ չի, ապրանքակապիտալի ոչ մի ձև չի։ Նա ընդհանրապես ոչ-կապիտալ է. բանվորը կապիտալիստ չի, թեև նա շուկա է բերում մի ապրանք, այն է՝ յուր սեփական կաշին։ Այն ժամանակ միայն, հենց որ աշխատույժը ծախվում է, մուծվում արտադրապրոցեսի մեջ, ուրեմն այն բանից հետո, երբ նա դադարել է իբրև ապրանք շրջանառելուց, նա դառնում է արտադրողական կապիտալի բաղադրամաս, այսինքն՝ փոփոխուն կապիտալ՝ իբրև հավելարժեքի աղբյուր, ու արտադրողական կապիտալի հոսուն բաղադրամաս՝ աշխատույժի վրա ծախսված կապիտալարժեքի պտույտի առնչությամբ։ Որովհետև Սմիթն այստեղ հոսուն կապիտալը շփոթում է ապրանքակապիտալի հետ, ուստի նա չի կարող աշխատույժը մտցնել շրջանառու կապիտալի յուր ռուբրիկայի տակ։ Այս պատճառով էլ այստեղ փոփոխուն կապիտալը հանդես է գալիս այն ապրանքների ձևով, որ բանվորը գնում է յուր աշխատավարձովք աշխատավարձով, այն ե՝ է՝ կենսամիջոցների ձևով։ Այս ձևով պատկերացվելիս՝ աշխատավարձի վրա ծախսված կապիտալարժեքը պետք է շրջանառու կապիտալին պատկանի։ Արտադրապրոցեսին միակցվողն աշխատույժն է, հենց ինքը բանվորն է, ոչ թե այն կենսամիջոցները, որոնցով բանվորը պահպանում է յուր գոյությունր։ Սակայն մենք տեսել ենք (I գիրք, XXI գլուխ), որ հանրորեն քննած, բուն իսկ բանվորի վերարտադրությունը, որը կատարվում է նրա անհատական սպառման միջոցով, հասարակական կապիտալի վերարտադրության պրոցեսին է պատկանում։ Բայց այս չի վերաբերում ինքնապարփակ առանձին արտադրապրոցեսին, որը քննում ենք այստեղ։ Acquired and useful abilities [ձեռք բերած ու օգտակար ունակությունները] (p. 187), որ Սմիթը մեջ է բերում հիմնական կապիտալի ռուբրիկայի տակ, ընդհակառակը, կազմում են հոսուն կապիտալի բաղադրամասերը, երբ նրանք վարձու, բանվորի abilities-ն [ունակություններն] են, և սա յուր աշխատանքի հետ միասին ծախել է յուր abilities-ն [ունակություններն] էլ։
Սմիթի մի մեծ սխալն այս է, որ նա հասարակական ամբողջ հարստությունը տրոհում է 1) անմիջական սպառաֆոնդի, 2) հիմնական կապիտալի, 3) շրջանառու կապիտալի։ Վերոգրյալի համաձայն հարստությունը պետք է տրոհվեր 1) սպառաֆոնդի, որը հասարակական գործող կապիտալի ոչ մի մասը չի կազմում, չնայած որ նրա մասերը միշտ '''կարող են''' իբրև կապիտալ գործել, ու 2) կապիտալի։ Ըստ այսմ հարստության մի մասը գործում է որպես կապիտալ, մյուս մասն՝ իբրև ոչ-կապիտալ կամ սպառաֆոնդ։ Եվ այստեղ ամեն կապիտալի համար մի անճողոպրելի անհրաժեշտություն է ներկայացնում կամ հիմնական և կամ հոսուն կապիտալ լինելը, ինչպես, ասենք, մի կաթնասուն կենդանու համար բնական անհրաժեշտություն է կամ որձ կամ թե էգ լինելը։ Բայց մենք տեսել ենք, որ հիմնականի ու հոսունի հակադրությունը կիրառելի է միմիայն '''արտադրողական ''' կապիտալի տարրերի վերաբերմամբ, և որ ուրեմն սրանց կողքին կապիտալի մի շատ նշանավոր քանակ — ապրանքակապիտալ ու դրամակապիտալ — էլ կա, որը գտնվում է մի այնպիսի ձևում, որում պարուրված նա ո՛չ հիմնական ու ոչ էլ հոսուն կապիտալ '''կարող է լինել'''։
Որովհետև, արդյունքների այն մասի բացառությամբ, որը հենց իրենց՝ կապիտալիստական առանձին արտադրողների կողմից ուղղակի, առանց ծախելու կամ թե գնելու, դարձյալ իբրև, արտադրամիջոց է գործածում յուր բնաձևով, հասարակական արտադրության ամբողջ մասսան — կապիտալիստական պատվանդանի վրա — իբրև ապրանքակապիտալ շրջանառում է շուկայում, ուստի պարզ է, որ ապրանքակապիտալից են վերցվում ինչպես արտադրողական կապիտալի հիմնական ու հոսուն տարրերը, այնպես էլ սպառաֆոնդի բոլոր տարրերը. մի բան, որ ուրիշ ոչինչ չի նշանակում իրոք, քան այն, որ արտադրամիջոցները, ինչպես և սպառամիջոցները, կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա նախ և առաջ հանդես են գալիս որպես ապրանքակապիտալ, եթե հենց կոչում ունենում էլ են հետագայում իբրև սպառամիջոցներ կամ թե որպես արտադրամիջոցներ ծառայելու. նմանապես հենց ինքն աշխատույժն էլ իբրև ապրանք, թեպետ ոչ իբրև ապրանքակապիտալ, նախապես շուկայումն է գտնվում։
Այստեղից էլ առաջ է գալիս Սմիթի նոր խառնաշփոթումը։ Նա ասում է.
«Of these four parts (circulating capital-ի [շրջանառու կապիտալի], այսինքն այն կապիտալի, որը հանդես է գալիս շրջանառության պրոցեսին պատկանող յուր ձևերով իբրև ապրանքակապիտալ ու դրամակապիտալ — երկու մաս, որոնք չորս են դառնում այն պատճառով, որ Սմիթն ապրանքակապիտալի բաղադրամասերը նյութապես էլի է զանազանում իրարից) three—provisions, materials, and finished work, are either annually or in a longer or shorter period, regularly withdrawn from it, and placed either in the fixed capital, or in the stock reserved for immediate consumption. Every fixed capital is both originally derived from, and requires to be continually supported be, a circulating capital. All useful machines and instruments of trade are originally derived from a circulating capital, which furnishes the materials of which they are made and the maintenance of the workmen who make them. They require, too, a capital of the same kind to keep them in constant repair.» [|| Շրջանառու կապիտալի || «Այս չորս մասից երեքը — պաշարները, նյութեղեններն ու պատրաստի արդյունքները — ամեն տարի և կամ ուրիշ ավելի կամ թե պակաս կարճ պարբերաշրջաններում հանվում են շրջանառությունից և դրվում են կամ հիմնական կապիտալի մեջ, կամ էլ անմիջական սպառման համար նախանշված ֆոնդի մեջ։ Ամեն հիմնական կապիտալ սկզբնապես ծագել է շրջանառու կապիտալից և այս վերջինիս անընդհատ օժանդակությունն է պահանջում։ Բnլոր Բոլոր օգտակար մեքենաներն ու աշխատանքի գործիքներն սկզբում առաջ են եկել հիմնական կապիտալից, որը մատակարարել է այն նյութեղենները, որոնցից շինված են նրանք, և տվել է ապրուստն այն բանվորների, որոնք շինել են հիշյալները։ Նրանք պահանջում են նմանապես, որ նշված տեսակի կապիտալն իրենց օժանդակի միշտ սարքին լինելու։»] (p. 188.)
Բացառությամբ արդյունքի այն մասի, որ սրա արտադրողներն անմիջաբար էլի իրենք են գործածում իբրև արտադրամիջոցներ, կապիտալիստական — արտադրության համար ճիշտ է հետևյալ ընդհանրական դրույթը.— բոլոր արդյունքները որպես ապրանքներ շուկա են գալիս և ուրեմն կապիտալիստի համար շրջանառում են որպես նրա կապիտալի ապրանքաձև, իբրև ապրանքակապիտալ, ուզում է՝ այս արդյունքները հիմա գործելու լինեն և կամ կարողանան գործել իրենց բնաձևի, իրենց սպառարժեքի համեմատ որպես արտադրողական կապիտալի (արտադրապրոցեսի) տարրե՞ր, որպես արտադրամիջոցնե՞ր, և հետևաբար իբրև արտադրողական կապիտալի հիմնական կամ թե հոսուն տարրեր, թե՞ նրանք կարողանան ծառայել միմիայն որպես անհատական, ոչ-արտադրողական սպառման միջոցներ, միևնույն է։ Բոլոր արդյունքներն իբրև ապրանքներ շուկա են նետվում. ուստի բոլոր արտադրամիջոցներն ու սպառամիջոցները, արտադրողական ու անհատական սպառման բոլոր տարրերը պետք է գնման միջոցով էլի շուկայից կորզվեն որպես ապրանքներ։ Այս ծամծմված դրույթը (տրյուիզմն) իհարկե ճիշտ է։ Ուսրի Ուստի սա վերաբերում է արտադրողական կապիտալի թե՛ հիմնական ու թե հոսուն տարրերին էլ, ինչպես ամեն ձևի աշխատամիջոցներին, այնպես և ամեն ձևի աշխատանյութեղեններին։ (Ընդսմին մենք դեռ մտահան ենք անում այն, որ կան արտադրողական կապիտալի այնպիսի տարրեր, որոնք բնությունից են տրված, արդյունքներ չեն ամենևին)։ Մեքենան նույնպես է շուկայում գնվում, ինչպես և բամբակը։ Բայց սրանից բոլորովին չի հետևում, թե յուրաքանչյուր հիմնական կապիտալ սկզբնապես ծագում է մի հոսուն կապիտալից,— այս հետևում է Սմիթյան այն շփոթումից միայն, որով նա շրջանառության կապիտալը խառնում է շրջանառու կամ հոսուն, այսինքն ոչ-հիմնական կապիտալի հետ։ Եվ վրադիր՝ Սմիթը հենց ինքն է ջրում յուր ասածը։ Նրա ասելով հենց՝ մեքենաներն իբրև ապրանք կազմում են շրջանառու կապիտալի № 4-ի մասը։ Որ նրանք շրջանառու կապիտալից են ծագում, լոկ այն է նշանակում ուրեմն, որ նրանք նախքան իրենց որպես մեքենաներ գործելը գործել են իբրև ապրանքակապիտալ և որ նյութապես սակայն հենց իրենցից են ծագում, նմանապես բամբակն էլ, որպես մանագործարանատիրոջ կապիտալի հոսուն տարր, շուկայում գտնվող բամբակից է ծագում։ Իսկ եթե Սմիթը յուր հետագա շարադրանքի մեջ հիմնական կապիտալը հոսան հոսուն կապիտալից է բղխեցնում հենց այն պատճառով, որ մեքենաներ շինելու համար աշխատանք ու հումք է հարկավոր, ապա նախ՝ մեքենաներ շինելու համար դեռ աշխատամիջոցներ, ուրեմն հիմնական կապիտալ էլ է հարկավոր, և երկրորդ՝ հումքեր պատրաստելու համար նույնպես հիմնական կապիտալ — մեքենաներ և այլն — է հարկավոր, որովհետև արտադրողական կապիտալը յուր մեջ միշտ պարփակում է աշխատամիջոցներ, իսկ աշխատանյութեղեն միշտ չի պարփակում։ Սմիթը հենց ինքն անմիջապես հետո ասում է. «Lands, mines, and fisheries, require all both a fixed and circulating capital to cultivate them; (ուրեմն նա խոստովանում է, որ հումք արտադրելու համար ոչ միայն հոսուն, այլև հիմնական կապիտալ է հարկավոր) and (այստեղ մի նոր մոլորություն) their produce replaces with a profit, not only those capitals, but '''all the others in society'''. (p. 188) [«Հողերը, հանքարաններն ու ձկնորսարանները թե՛ հիմնական ու թե՛ շրջանառու կապիտալ են պահանջում իրենց մշակման համար, և նրանց արդյունքը շահույթով հանդերձ, փոխհատուցում է ոչ միայն այս կապիտալները, այլև '''հասարակության մեջ եղած մյուս բոլոր կապիտալները'''։»] Այս ամբողջովին աղավաղ դրույթ է։ Նրանց արդյունքը հումք, օժանդակ նյութեր և այլն մատակարարում է մյուս բոլոր արդյունաբերաճյուղերհ արդյունաբերաճյուղերի համար։ Բայց նրանց արժեքը չի փոխհատուցում հասարակական մյուս բոլոր կապիտալների արժեքը. նա փոխհատուցում է միմիայն յուր սեփական կապիտալարժեքը (+ հավելարժեքը)։ Այստեղ Ա. Սմիթը դարձյալ տոգորված է ֆիզիոկրատների հուշերով։
Հանրորեն քննած՝ ճիշտ է, որ ապրանքակապիտալի այն մասը, որը կազմված է այնպիսի արդյունքներից, որոնք կարող են միմիայն իբրև աշխատամիջոցներ ծառայել, վաղ թե ուշ գործում են հենց որպես աշխատամիջոցներ — եթե նրանք ընդհանրապես անօգուտ չեն արտադրված լինում, անվաճառելի չեն — այսինքն կապիտալիստական արտադրության հիմքի վրա նրանք հենց որ դադարել են ապրանքներ լինելուց, պետք է հասարակական արտադրողական կապիտալի հիմնական մասի իրական, առաջուց արդեն նախատեսված տարրերը կազմեն։
1) որովհետև նա հիմնական կապիտալին հակադրվող հոսուն կապիտալը շփոթում է կապիտալի՝ շրջանառության ոլորտին պատկանող ձևերի հետ, շրջանառության կապիտալի հետ, մի շփոթում, որ նրանից հետո անքննադատորեն ժառանգել են ուրիշ տնտեսագետներ։ Ուստի նա ապրանքակապիտալը շփոթում է արտադրողական կապիտալի հոսուն բաղադրամասի հետ, և այս դեպքում ինքնըստինքյան հասկանալի է, թե որտեղ հասարակական արդյունքն ընդունում է ապրանքի ձև, այնտեղ ինչպես բանվորի, այնպես էլ ոչ-բանվորի կենսամիջոցները, ինչպես նյութեղեններն, այնպես էլ բուն իսկ աշխատամիջոցները, պետք է ապրանքակապիտալից մատակարարվեն։
2) Բայց Սմիթի մոտ տականց սողոսկում է ֆիզիոկրատական պատկերացումն էլ, թեև սա հակասում է նրա սեփական համակարգության ինքնահատուկ — իրոք դիտական գիտական — մասին։
Կանխավճարված կապիտալն ընդհանրապես փոխարկվում է արտադրողական կապիտալի, այսինքն նա ընդունում է արտադրատարրերի կերպարանք, որոնք հենց իրենք նախկին աշխատանքի արդյունք են։ (Նրանց մեջ հաշվվում է աշխատույժն էլ)։ Միմիայն այս ձևում նա կարող է գործել արտադրապրոցեսի մեջ։ Եթե բուն իսկ աշխատույժի տեղակ, որին փոխարկվել է կապիտալի փոփոխուն մասը, դրվում են բանվորի կենսամիջոցները, ապա պարզ է, որ այս կենսամիջոցներն իբրև այսպիսիք արժեգոյացման տեսակետից չեն տարբերվում արտադրողական կապիտալի մյուս տարրերից, հումքերից, այլև բանող անասունի կենսամիջոցներից, որոնց հետ էլ հենց այս պատճառով մի աստիճանի վրա է դնում Սմիթը նաև բանվորի կենսամիջոցները վերևում մեջբերած մի հատվածում՝ հետևելով ֆիզիոկրատների օրինակին։ Կենսամիջոցներն իրենք չեն կարող արժեմեծացնել իրենց արժեքը կամ մի հավելարժեք միակցել նրան։ Նրանց արժեքը, ինչպես և արտադրողական կապիտալի մյուս տարրերինը, կարող է արդյունքի արժեքի մեջ վերահայտնվել միայն։ Նրանք չեն կարող ավելի արժեք միակցել արդյունքին, քան հենց իրենք ունեն։ Նրանք, ինչպես և հումքը, կիսաֆաբրիկատը և այլն, միմիայն նրանով են տարբերվում աշխատամիջոցներից կազմված հիմնական կապիտալից, որ նրանք, կենսամիջոցները (գոնե կապիտալիստի համար, որը վճարահատուցում է կեն սամիջոցներըկենսամիջոցները) ամբողջովին են կլանվում այն արդյունքի մեջ, որի գոյանալուն մասնակցում են նրանք, ուստի նրանց արժեքն ամբողջովին պետք է փոխհատուցվի, մի բան, որ հինական հիմնական կապիտալի դեպքում լոկ աստիճանաբար, մաս-մաս է տեղի ունենում։ Այսպիսով ուրեմն արտադրողական կապիտալի այն մասը, որը կանխավճարված է աշխատույժի համար (resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] բանվորի կենսամիջոցների համար), արտադրողական կապիտալի մնացած նյութական տարրերից հիմա տարբերվում է լոկ նյութապես, ոչ թե աշխատապրոցեսի կամ թե արժեմեծացման պրոցեսի տեսակետից։ Նա տարբեր է նրանով միայն, որ օբյեկտիվ արդյունակազմիչների (Սմիթն ընդհանրապես ասում է՝ materials [նյութեղեններ] ) մի մասի հետ մտնում է շրջանառու կապիտալի կատեգորիայի մեջ՝ հակադրվելով օբյեկտիվ արդյունակազմիչների մյուս մասին, որը մտնում է հիմնական կապիտալի կատեգորիայի մեջ։
Որ կապիտալի այն մասը, որը ծախսվել է աշխատավարձի վրա, արտադրողական կապիտալի հոսուն մասին է պատկանում, առհասարակ հոսունություն ունի առարկայական արդյունակազմիչների մի մասի, հումքերի և այլոց հետ միասին՝ հակադրվելով արտադրողական կապիտալի հիմնական բաղադրամասին, այս հանգամանքը բացարձակորեն ոչ մի գործ չունի այն դերի հետ, որ կապիտալի այս փոփոխուն մասն արժեմեծացման պրոցեսում խաղում է ի հակադրություն հաստատուն կապիտալամասի։ Բանը վերաբերում է այն խնդրին միայն, թե կանխավճարված կապիտալարժեքի այս մասն ինչպես պետք է շրջանառության միջոցով փոխհատուցվի արդյունքի արժեքից, նորացվի և վերարտադրվի։ Աշխատույժի գնումն ու վերագնումը շրջանառության պրոցեսին է պատկանում։ Բայց միմիայն արտադրապրոցեսի մեջ է, որ աշխատույժի վրա ծախսված արժեքը մի որոշակի, հաստատուն մեծությունից (ոչ թե բանվորի, այլ կապիտալիստի համար) փոխարկվում է մի փոփոխուն մեծության, և կանխավճարված արժեքն ընդհանրապես հենց սրա շնորհիվ է միայն փոխարկվում կապիտալարժեքի, կապիտալի, արժեպես ինքնամեծացող արժեքի։ Բայց այն հանգամանքի հետևանքով, որ Սմիթի արածի պես ոչ թե աշխատույժի վրա ծախսված արժեքն է որոշվում իբրև արտադրողական կապիտալի հոսուն բաղադրամաս, այլ բանվորի կենսամիջոցների վրա ծախսված արժեքը,— անհնարին է դարձվում փոփոխուն ու հաստատուն կապիտալի տարբերությունը հասկանալը, ուրեմն կապիտալիստական արտադրապրոցեսի ըմբռնումն ընդհանրապես։ Այս կապիտալամասի՝ փոփոխուն կապիտալ լինելու որոշումը, որով նա հակադրվում է առարկայական արդյունակազմիչների վրա ծախսված, հաստատուն կապիտալին, թաղվում է այն որոշման տակ, թե աշխատույժի վրա ծախսված կապիտալամասը պտույտի առնչությամբ վերցրած՝ պատկանում է արտադրողական կապիտալի հոսուն մասին։ Թաղումը լիակատար է դարձվում նրանով, որ աշխատույժի փոխարեն բանվորի կենսամիջոցներն են թվարկվում որպես արտադրողական կապիտալի տարր։ Այս խնդրում նշանակություն չունի, թե արդյոք աշխատույժի արժեքը փողո՞վ, թե՞ ուղղակի կենսամիջոցներով է կանխավճարվում։ Թեև վերջինս կապիտալիստական արտադրության հիմքի վրա իհարկե լոկ բացառություն կարող է լինել։<ref>Թե Ա. Սմիթը հենց ինքը որքան շատ է փակել այն ճանապարհը, որով կարող էր հասկանալ աշխատույժի դերն արժեմեծացման պրոցեսում, ապացուցում է հետևյալ դրույթը, որը բանվորի աշխատանքը ֆիզիոկրատական եղանակով միևնույն աստիճանի վրա է դնում բանող անասունի աշխատանքի հետ. «Նրա (ֆերմերի, Կ. Մ.) ո՛չ միայն բանող ծառաները, այլև նրա բանող անասուններն արտադրողական բանվորներ են.» (Book II, ap. V, p. 243.)</ref>
Այն հանգամանքի շնորհիվ, որ Ա. Սմիթի կողմից շրջանառու կապիտալի որոշումը սևեռվեց իբրև աշխատույժի վրա ծախսված կապիտալարժեքի համար վճռական դրույթ — սա ֆիզիոկրատական որոշում էր առանց ֆիզիոկրատների նախադրյալի — Սմիթը յուր հետևորդների համար փառավորապես անհնարին դարձրեց աշխատույժի վրա ծախսված կապիտալարժեքը որպես փոփոխուն կապիտալ ճանաչելը։ Հաղթող դուրս եկան ոչ թե այն խոր ու ճիշտ դրույթները, որ նա տվել է ուրիշ տեղերում, այլ նրա հենց այս վրիպումը։ Այո՛, հետագա հեղինակներն էլ ավելի հեռու գնացին այս սխալ ուղղությամբ. նրանք աշխատույժի վրա ծախսված կապիտալարժեքի համար ոչ միայն վճռական որոշում դարձրին այն, թե նա շրջանառու կապիտալ է ի հակադրություն հիմնական կապիտալի, այլ և շրջանառու կապիտալի համար էական որոշում դարձրին այն, որ նա ծախսվում է բանվորների կենսամիջոցների վրա։ Այստեղից էլ բնականորեն բղխեցվում էր ուսմունքն անհրաժեշտ կենսամիջոցներից կազմված աշխատաֆոնդի մասին, իբրև մի տվյալ մեծության, որը մի կողմից՝ ֆիզիկապես սահմանափակում է բանվորների հասարակաբան հասարակական արդյունքի մեջ ունենալիք բաժնի չափերը, իսկ մյուս կողմից՝ հենց յուր ամբողջ ծավալով էլ պետք է ծախսվի աշխատույժ գնելու վրա։
===ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒ ՇՐՋԱՆԱՌՈՒ ԿԱՊԻՏԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԵՈՐԻԱՆԵՐ։ ՌԻԿԱՐԴՈ===
Ռիկարդոն հիմնական ու շրջանառու կապիտալի միջև եղած տարբերությունը մեջ է բերում լոկ նրա համար, որ ներկայացնի արժեքի կանոնի բացառությունները, այսինքն այնպիսի դեպքերը, երբ աշխատավարձի նորման ներգործում է գների վրա։ Սրա մասին խոսելուն մենք կդիմենք III գրքում միայն։