― Այո, տեր իմ, ― պատասխանեց Օլիվերը։
― Ա՜հ, ― ասաց Հրեան գունատվելով։ Դրանք, դրանք իմն են, Օլիվեր, իմ փոքր հարստությունը։ Իմ ծերության տարիների միակ ապավենը։ Մարդիկ ինձ ագահ են անվանում, միայն ագահ և ուրիշ ոչինչ։
Օլիվերը եզրակացրեց, որ ծերունի ջենթլմենը իրոք պետք է ագահ լիներ, որպեսզի այդքան ժամացույցներ ունենալով հանդերձ, բնակվեր այդքան կեղտոտ մի վայրում։ Բայց մտածելով, որ գուցե Ստահակի և մյուս տղաների նկատմամբ նրա ունեցած հոգատարությունը բավական մեծ ծախսերի հետ է կապված, պարզապես ակնածալից նայեց նրան և հարցրեց, թե արդյոք չի՞ կարելի վեր կենալ։
― Իհարկե կարելի է, սիրելիս, ― պատասխանեց ծերունի ջենթլմենը։ ― Դռան հետևի անկյունում ջրամանը լիքը ջուր կա։ Բեր այստեղ, սիրելիս, ես քեզ աման կտամ՝ մեջը կլավցվես։կլվացվես։
Օլիվերը վեր կացավ, գնաց սենյակի մյուս ծայրը և կռացավ, որ ջրամանը բարձրացնի։ Երբ շուռ եկավ, արկղը արդեն անհետացել էր։
==Տասներորդ գլուխ==
Օլիվերը ավելի մոտիկից է ծանոթանում իր նոր ընկերների հետ և շատ թանկ գնով փորձառություն է ձեռք բերում։ Կարճ, բայց շատ կարևոր մի գլուխ այս պատմության մեջմեջ։
Օլիվերը երկար ժամանակ փակված մնաց Հրեայի սենյակում, որտեղ զբաղվում էր թաշկինակների վրայից ասեղնագործված տառերը մաքրելու գործով (իսկ նման թաշկինակներ մեծ քանակությամբ էին տուն բերվում) և երբեմն էլ մասնակցելով արդեն իսկ նկարագրված խաղին, որը Հրեան և երկու տղաները հետևողականորեն ցուցադրում էին ամեն առավոտ։
Վերջապես, մաքուր օդի պակասից հյուծվելով, նա սկսեց ոչ մի առիթ բաց չթողնել ծեր ջենթլմենից խնդրելու, որ իրեն էլ մյուս երկու տղաների հետ ուղարկի աշխատանքի։ Օլիվերը առավել ևս մտահոգվում էր գործի լծվելու նաև այն պատճառով, որ նա արդեն ծանոթ էր ծերունի ջենթլմենի բնավորության դաժան գծերին։ Որովհետև, եթե պատահեր, որ Ստահակն ու Չարլի Բեյթսը գիշերները ձեռնունայն տուն վերադառնային, նա երկար ու խստորեն քարոզաբանում էր ծույլ ու անգործունյա լինելուց առաջ եկած դժբախտությունների մասին և, ժրաջան կյանքի անհրաժեշտությունը զգացնելու նպատակով, տղանիերին տղաներին ուղարկում էր քնելու առանց ընթրիքի։ Մի անգամ, արդարև, նա այնքան առաջ գնաց, որ աստիճաններից ցած գլորեց նրանց, բայց սա իր առաքինությունները արտահայտելու բացառիկ ձև էր։
Վերջապես, մի առավոտ Օլիվերը ստացավ աշխատանքի գնալու վաղուց երազած թույլտվությունը։ Վերջին մի քանի օրվա ընթացքում թաշկինակներ չէին եղել տառերը քանդելու համար, և ճաշերի քանակը կարծես պակասել էր։ Գուցե այս բոլորի պատճառով էր, որ ծեր ջենթլմենը իր հավանությունը տվեց։ Բայց ինչ պատճառով էլ որ լիներ, նա տղային հանձնեց Չարլզ Բեյթսի ու նրա բարեկամ Ստահակի խիստ հսկողությանը և ուղարկեց աշխատանքի։
― Այդ ե՛ս եմ արել, սըր, ― ասաց մի հաղթանդամ, բայց անճարակ մարդ՝ առաջ գալով․ ― Բռունցքով այնպես տվեցի բերնին, որ տեղից չկարողացավ շարժվել։ Ե՛ս բռնեցի նրան, սըր։
Մարդը անիմաստ ժպտաց, իբրև հարգանքի նշան գլխարկը հանեց և այնպիսի տեսք ընդունեց, կարծես իր քաջագործության համար վարձատրություն էր ակնկալում։ Ծերունի ջենթլմենը, սակայն, խորշանքով լի մի հայացք գցեց նրա վրա և մտահոգ շուրջը նայեց, ասես հենց ինքն էլ էր մտածում փախչելու մասին։ Շատ հավանական է, այդպես էլ կաներ և առիթ կտար մի նոր հետապնդման, եթե ոստիկանական մի աստիճանավոր (որը նման դեպքերում սովորաբար վերջինն է հասնում) այդ րոպեին բազմության միջից հայտնվելով՝ չբռներ Օլիվերի օձիքից։
― Վե՛ր կաց, անպիտա՛ն, ― ասաց մարդը կոպտությամբ։
==Տասնմեկերորդ գլուխ==
Պատմում է ոստիկանական դատավոր միստր Ֆենգի մասին և տալիս է որոշ պատկերացում, թե նա ինչպես էր գործադրում օրենքըօրենքը։
==Տասներկուերորդ գլուխ==
Որտեղ Օլիվերին խնամում են ավելի լավ, քան երբևէ դրանից առաջ, և որտեղ պատմությունը անդրադառնում է ծերունի զվարթ ջենթլմենին ու նրա փոքրիկ բարեկամներինբարեկամներին։