Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 2 բայտ, 20:53, 3 Ապրիլի 2014
/* ԻՆՍՈՆՉԵԼ */
― Ինչո՞ւ եք բացատրում այդ ակնհայտ բանը, ― չհասկացա ես։ ― Դուք կարծում եք, որ իմ ժամանակ, նոր մարդուն այլ կե՞րպ էին ստեղծում։
― Նայն, նայն, ― նա թափահարեց ձեռքերը։ ― Դուք այնուամենայնիվ չեք հասկանում։ Ես խոսում եմ ոչ թե նոր մարդկային օրգանիզմի մասին, այլ այնպիսի մարդու, որը սկզբունքորեն տարբերվում է նախորդներից իր ֆիզիկական, մտավոր, բարոյական հատկանիշներով և քաղաքական գիտակցությամբ։ Կարճ ասած, ես խոսում եմ կոմունիստական մարդու մասին։ Ձեր ժամանանակ այդպիսի խնդիր չէր դրվել։ Այն ժամանակ շեշտը դրված էր դաստիարակության և վերադաստիարակության վրա։ Բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, այդ տեսությունը սխալ էր։ Այդ դատիարակությունից դաստիարակությունից մարդիկ ոչ թե ավելի լավն էին դառնում, այլ ավելի վատը։ Դա նույն էր, թե փորձել դաստիարակության օգնությամբ ավանակին ձի դարձնել։
― Այո֊այո, ― ասացի ես։ ― Միանգամայն համամիտ եմ ձեզ հետ։
Ադմին, Վստահելի
1876
edits