Հիմա նույն բանն էր։
Ինչպե՞ս ես պետք է արձագանքեմ Զիլբերովիչի զանգին։ Շատ հասարակ՝ ոչ մի կերպ։ Ինչ֊որ մեկի խելքին փչել է, որ ես պետք է ամեն ինչ թողնեմ և ինչ֊որ տեղ նետվեմ։ Իսկ ինձ թվում է, որ ես ոչ մեկին ոչինչ պարտք չեմ, և պարտավոր չեմ արձագանքել։ Ես մինչև կոկորդս խրված եմ իմ գործերում։
Բայց ինչ֊որ բան ինձ նյարդայնացնում էր և բերում այն մտքին, որ ընդհանրապես չպատասխանել անհարմար կլիներ։ Վերջին խոսքերով վիրավորելով Զիլբերովիչին և նրա այսպես ասած պատրոնին ու մասամբ էլ ինքս ինձ, ես մտածում էի, թե ինչպես մերժեմ նրան։ Տարբերակներից ամենաամբարտավանը (հեռագրով) հնչում էր այսպես․ Ում պետք նա էլ գալիս է։