Այն հասարակությունների հարստությունը, որոնցում արտադրության կապիտալիստական եղանակն է իշխում, ներկայացնում է «ապրանքների մի հսկայական հավաքածու»<ref>Karl Marx: «Zur Kritik der Politischen Oekonomie». Berlin 1859, էջ 3: — [Կ. Մարքս. «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը» Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հատ. XII, մ. 1, էջ 13]։</ref>, իսկ առանձին ապրանքը՝ նրա տարրական ձևը։ Այս պատճառով մեր հետազոտությունն սկսվում է ապրանքի վերլուծությամբ։
Ապրանքն ամենից առաջ մի արտաքին առարկա է, մի իր, որը իր հատկությունների շնորհիվ բավարարում է մարդկային որևէ պահանջմունք։ Բանի էությունը չի փոխվում այդ պահանջմունքների բնույթից՝ արդյոք նրանք ստամոքսի՞ց են ծագում թե երևակայությունից<ref>«Ցանկությունը պահանջմունք է ենթադրում, ոգու ախորժակն է այն, և դա նրան հատուկ է նույնքան բնականորեն, որքան քաղցը մարմնին... (իրերի) մեծ մասն արժեք ունի, որովհետև բավարարում է ոգու պահանջմունքները»: Nicholas Barbon: «A Discourse conerning concerning Coining the New Money lighter. In Answer to Mr. Locke's Considerations etc.». London 1696, էջ 2, 3։</ref>։ Բանը նաև այն չէ, թե տվյալ իրը ինչպես է բավարարում մարդկային պահանջմունքը՝ արդյոք անմիջաբար, որպես կենսամիջոց, այսինքն՝ որպես սպառման առարկա, թե կողմնակի ճանապարհով, որպես արտադրամիջոց։
Ամեն մի օգտակար իր, օրինակ, երկաթը, թուղթը և այլն, կարելի է դիտել երկու տեսակետից — որակի կողմից և քանակի կողմից։ Ամեն մի այդպիսի իր բազմաթիվ հատկությունների ամբողջություն է, ուստի և կարող է իր զանազան կողմերով օգտակար լինել։ Իրերի այդ տարբեր կողմերը և, հետևաբար, գործադրման բազմապիսի եղանակները երևան հանելը պատմական զարգացման գործն է<ref>Իրերն ունեն իրենց ներհատուկ հատկություն (vertue — ահա Բարբոնի առանձնահատուկ արտահայտությունը սպառողական արժեքի համար) որն ամեն տեղ անփոփոխ է մնում, օրինակ, մագնիսի՝ երկաթը ձգելու ունակությունը» (N. Barbon: «A Discourse concerning Coining the New Money lighter etc.». London 1696, էջ 6)։ Մագնիսի՝ երկաթի ձգելու հատկությունը միայն այն ժամանակ օգտակար դարձավ, երբ նրա միջոցով գտան մագնիսական բևեռայնությունը։</ref>։ Նույնը պետք է ասել օգտակար իրերի քանակական կողմի համար հասարակական չափեր գտնելու մասին։ Ապրանքային չափերի տարբերությունները մասամբ որոշվում են հենց չափվող առարկաների տարբեր բնույթով, մասամբ էլ պայմանական են։
Իրի օգտակարությունը այն դարձնում է սպառողական արժեք<ref>«Որևէ իրի բնական արժեքը [natural worth] նրա ունակությունն է՝ բավարարելու մարդկային կյանքի պահանջմունքները կամ ծառայելու նրա հարմարություններին» (John Locke: «Some Considerations on the Consequences of the Lowering of Interest». 1691, «Works», հրատ. London 1777, հատ. II, էջ 28)։ XVII դարում մենք դեռ հաճախ ենք հանդիպում անգլիական հեղինակների գրվածքներում «worth» բառին սպառողական արժեքն արտահայտելու և «value» բառին՝ փոխանակային արժեքն արտահայտելու համար. այդ լիովին համապատասխան է անգլերենի ոգուն, որը սիրում է անմիջաբար տրված իրերն արտահայտել գերմանական ծագում ունեցող բառերով, իսկ վերացական իրերը՝ ռոմանական ծագում ունեցող բառերով։</ref>։ Բայց այս օգտակարությունը կախված չէ օդի մեջ։ Ապրանքային մարմնի հատկություններով պայմանավորված այդ օգտակարությունը գոյություն չունի այդ ապրանքային մարմնից դուրս։ Ուստի ապրանքային մարմինը, ինչպես, օրինակ, երկաթը, ցորենը, ադամանդը և այլն, ինքը սպառողական արժեք է կամ բարիք։ Նրա այդ բնույթը կախված չէ այն բանից, թե արդյոք նրա սպառողական հատկությունների յուրացումը մարդու վրա շա՞տ աշխատանք է նստում թե քիչ։ Սպառողական արժեքները քննելիս միշտ ենթադրվում է նրանց քանակային որոշվածությունը, օրինակ, մի դյուժին ժամացույց, մի արշին կտավ, մի տոննա երկաթ և այլն։ Ապրանքների սպառողական արժեքները հատուկ դիսցիպլինի — ապրանքագիտության առարկան են կազմում <ref>Բուրժուական հասարակության մեջ իշխում է այն fictio juris-ը [իրավաբանական ֆիկցիան], իբր ամեն մարդ, որպես ապրանք գնող, հանրագիտական տեղեկություններ ունի ապրանքագիտության բնագավառում։</ref>։ Սպառողական արժեքն իրացվում է միայն սպառման պրոցեսում։ Սպառողական արժեքները կազմում են հարստության իրային բովանդակությունը, ինչ հասարակական ձև էլ ունենա այդ հարստությունը։ Այն հասարակական ձևի ժամանակ, որ մենք քննարկելու ենք, սպառողական արժեքները միաժամանակ փոխանակային արժեքի իրային կրողներն են։
Փոխանակային արժեքն ամենից առաջ ներկայանում է որպես քանակային հարաբերակցություն, որպես մի համամասնություն, որով մի տեսակի սպառողական արժեքները փոխանակվում են ուրիշ տեսակի սպառողական արժեքների հետ<ref>«Արժեքը այն հարաբերությունն է, որով մեկ իր փոխանակվում է մեկ ուրիշի հետ, մի արդյունքի որոշ քանակ՝ մի ուրիշ արդյունքի որոշ քանակի հետ»։ (Le Trosne: «De l'Interet Intérêt Social», «Physiocrates», հրատ. Daire, Paris 1846, էջ 889)։</ref>,— հարաբերակցություն, որը շարունակ փոփոխվում է ժամանակի ու տեղի համեմատ։ Այդ պատճառով փոխանակային արժեքը թվում է ինչ֊որ ինչ-որ մի պատահական ու միանգամայն հարաբերական բան, իսկ բուն ապրանքին հատուկ ներքին, փոխանակային արժեքը (valeur intrinsequeintrinsèque) պատկերանում է որպես մի ինչ-որ contradicto in adjecto <ref>«Ոչ մի բան չի կարող ներքին արժեք ունենալ (N. Barbon: «A Discourse concerning Coining the New Money lighter etc,». London 1696, էջ 6), կամ, ինչպես Բետլերն է ասում.
<poem>
«The value of a thing
[Մի իրի արժեքն է ճիշտ այնքան, որքան կարող է բերել այն։]</ref>։ Քննենք բանն ավելի մոտիկից։
Մի որոշ ապրանք, օրինակ, մեկ կվարտեր ցորենը, փոխանակվում է x կոշկաներկի հետ, կամ y մետաքսի հետ, կամ z ոսկու հետ և այլն, մի խոսքով՝ ուրիշ ապրանքների հետ ամենատարբեր համամասնությամբ։ Հետևաբար, ցորենն ունի ոչ թե մեկ եզակի, այլ բազմաթիվ փոխանակային արժեքներ։ Բայց որովհետև թե՛ x կոշկաներկիկոշկաներկը, թե՛ y մետաքսը և թե՛ z ոսկին և այլն մեկ կվարտեր ցորենի փոխանակային արժեքն են կազմում, ուստի x կոշկաներկը, y մետաքսը, z ոսկին և այլն պետք է իրար փոխարինելու ընդունակ կամ հավասարամեծ փոխանակային արժեքներ լինեն։ Սրանից հետևում է, առաջին, որ միևնույն ապրանքի տարբեր փոխանակային արժեքները ինչ֊որ ինչ-որ միատեսակ բան են արտահայտում և, երկրորդ, որ փոխանակային արժեքն ընդհանրապես կարող է իրենից տարբեր ինչ֊որ ինչ-որ բովանդակության արտահայտության միայն եղանակը, միայն «դրսևորման ձևը» լինել։
Վերցնենք այնուհետև երկու ապրանք, օրինակ, ցորեն և երկաթ։ Ի՛նչ էլ որ լինի նրանց փոխանակային հարաբերությունը, այն միշտ կարելի է արտահայտել մի հավասարումով, որի մեջ ցորենի տվյալ քանակը հավասարեցվում է երկաթի մի որոշ քանակի. օրինակ, 1 կվարտեր ցորենը = a ցենտներ երկաթի։ Ի՞նչ է ասում մեզ այս հավասարումը։ Այն, որ հավասար մեծություն ունեցող ինչ֊որ ինչ-որ ընդհանուր բան կա երկու տարբեր իրերի՝ 1 կվարտեր ցորենի և a ցենտներ երկաթի մեջ։ Հետևաբար, այդ երկու իրերն էլ հավասար են մի ինչ-որ երրորդ բանի, որն ինքնին ո՛չ նրանցից առաջինն է, ոչ ո՛չ էլ երկրորդը։ Այսպիսով, նրանցից յուրաքանչյուրը, որչափով նա փոխանակային արժեք է, պետք է վերածելի լինի այդ երրորդին։
Մի հասարակ երկրաչափական օրինակով լուսաբանենք այդ։ Բոլոր ուղղագիծ ձևերի մակերեսները որոշելու և համեմատելու համար վերջինները վեր են ածում եռանկյունիների։ Ինքը եռանկյունին վեր են ածում նրա տեսանելի ձևից բոլորովին տարբեր մի արտահայտության — հիմքի ու բարձրության արտադրյալի կեսին։ Ճիշտ այդպես էլ ապրանքների փոխանակային արժեքները ևս անհրաժեշտ է վերածել նրանց համար ընդհանուր ինչ-որ մի բանի, որի քանակական ձևափոխությունն են ներկայացնում նրանք։
Եթե ապրանքի արժեքը որոշվում է նրա արտադրության տևողության ընթացքում ծախսված աշխատանքի քանակով, ապա կարող էր թվալ, թե ապրանքի արժեքն այնքան ավելի մեծ որքան ավելի ծույլ կամ անհմուտ է այդ ապրանքն արտադրող մարդը, որովհետև նրան այնքան ավելի շատ ժամանակ է պահանջվում ապրանքը պատրաստելու համար։ Բայց արժեքների սուբստանցը կազմող աշխատանքը միանման մարդկային աշխատանքն է, միևնույն մարդկային աշխատուժի ծախսումը։ Հասարակության ամբողջ աշխատուժը, որն արտահայտվում է ապրանքային աշխարհի արժեքների մեջ, այստեղ հանդես է գալիս որպես միևնույն մարդկային աշխատուժ, թեև այն կազմված է անթիվ անհատական աշխատուժերից։ Այդ անհատական աշխատուժերից ամեն մեկը, ինչպես և ամեն մի այլ ուժ, միևնույն մարդկային աշխատուժն է, քանի որ նա հասարակական միջին աշխատուժի բնույթ ունի և գործում է որպես այդպիսի հասարակական միջին աշխատուժ, հետևաբար, տվյալ ապրանքի արտադրության վրա գործադրվում է միայն միջին հաշվով անհրաժեշտ կամ հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակը։ Հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակը այն աշխատաժամանակն է, որ արտադրության հասարակականորեն նորմալ առկա պայմաններում և տվյալ հասարակության մեջ գոյություն ունեցող աշխատանքի հմտության ու ինտենսիվության միջին մակարդակի պարագայում պահանջվում է մի որևէ սպառողական արժեք պատրաստելու համար։ Այսպես, օրինակ, Անգլիայում մանածագործական շոգեհաստոցը մտցնելուց հետո մանվածքի տվյալ քանակը գործվածք դարձնելու համար պահանջվում էր, թերևս, այն աշխատանքի կեսը միայն, որ առաջ ծախսվում էր դրա վրա։ Անգլիական ձեռնաշխատ ջուլհակը այդ փոխակերպության վրա, իհարկե, դրանից հետո էլ նույնքան աշխատաժամանակ էր գործադրում, որքան առաջ, բայց այժմ նրա անհատական աշխատաժամի արդյունքի մեջ հասարակական աշխատաժամի միայն կեսն է ներկայացված, ուստի և այդ արդյունքի արժեքը կիսով չափ պակասել է։
Այսպես ուրեմն, տվյալ սպառողական արժեքում մարմնացած արժեքի մեծությունը որոշվում է միայն աշխատանքի քանակով կամ սպառողական արժեք պատրաստելու համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժայմանակի աշխատաժամանակի քանակով<ref>'''2-րդ հրատարուկության ծանոթագրություն.'''— «Նրանց (սպառման առարկաների) արժեքը, երբ նրանք փոխանակվում են իրար հետ, որոշվում է այն աշխատանքի քանակով, որ անհրաժեշտորեն պահանջվում և սովորաբար գործադրվում է նրանց արտադրության համար» («Some Thoughts on the Interest of Money in general, and particularly in the Public Funds etc.». London, էջ 36)։ Անցյալ դարի այս նշանավոր անանուն երկի հրատարակության ժամանակը չի նշված։ Բայց նրա բովանդակությունից երևում է, որ նա լույս է տեսել Գեորգ II֊ի II-ի ժամանակ, մոտավորապես 1739 կամ 1740 թվականին։</ref>։ Յուրաքանչյուր առանձին ապրանք տվյալ դեպքում նշանակություն ունի լոկ որպես իր տեսակի միջին նմուշահատ<ref>«Իսկապես ասած՝ միևնույն տեսակի բոլոր արդյունքները կազմում են մի մասսա, որի գինը որոշվում է միասին առած, անկախ առանձին դեպքի հատուկ պայմաններից» (Le Trosne: «De l’Interet l’Intérêt Social», «Physiocrates», հրատ. Daire, Paris 1846, էջ 893)։</ref>։ Հետևաբար, այն ապրանքները, որոնց մեջ աշխատանքի հավասար քանակներ են պարունակվում, կամ որոնք կարող են պատրաստվել միևնույն աշխատաժամանակում, արժեքի միևնույն մեծությունն ունեն։ Մեկ ապրանքի արժեքը ամեն մի ուրիշ ապրանքի արժեքին այնպես է հարաբերում, ինչպես առաջինի արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը հարաբերում է երկրորդի արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակին։ «Որպես արժեքներ՝ բոլոր ապրանքները կարծրացած աշխատաժամանակի որոշ քանակ են միայն»<ref>K. Marx: «Zur Kritik der Politischen Oekonomie». Berlin 1859, էջ 6 [Կ. Մարքս. «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. XII, մ. I, էջ 16]։<br>{11a. '''4-րդ հրատ. ծանոթագրությունը.'''— Փակագծերի մեջ դրված բառերը ես մտցրի այն պատճառով, որ դրանք չլինելու հետևանքով շատ հաճախ է այն թյուրիմացությունը ծագել, թե իբր Մարքսի կարծիքով ամեն մի արդյունք, որ սպառում է ոչ նա, ով այն արտադրել է, ապրանք է։— Ֆ. Է.}</ref>։
Հետևաբար, ապրանքի արժեքի մեծությունը հաստատուն կմնար, եթե նրա արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը անփոփոխ լիներ։ Բայց աշխատաժամանակը փոփոխվում է աշխատանքի արտադրողական ուժի ամեն մի փոփոխության հետ միասին։ Աշխատանքի արտադրողական ուժը որոշվում է բազմաբարդ հանգամանքներով, ի միջի այլոց՝ բանվորի հմտության միջին աստիճանով, գիտության զարգացման մակարդակով ու նրա տեխնոլոգիական կիրառման աստիճանով, արտադրական պրոցեսի հասարակական կոմբինացիայով, արտադրության միջոցների չափերով ու էֆեկտիվությամբ և, վերջապես, բնական պայմաններով։ Աշխատանքի միևնույն քանակը, օրինակ, բարենպաստ տարում արտահայտվում է 8 բուշել ցորենով, անբարենպաստ տարում՝ միայն 4 բուշելով։ Աշխատանքի միևնույն քանակը հարուստ հանքերում ավելի շատ մետաղ է տալիս, քան աղքատ հանքերում և այլն։ Ադամանդները հազվադեպ են երկրի կեղևի մեջ, և այդ պատճառով էլ դրանք որոնել-գտնելը միջին հաշվով ավելի շատ աշխատաժամանակ է պահանջում։ Հետևաբար, նրանց փոքր ծավալի մեջ շատ աշխատանք է ներկայացված։ Ջեկոբը կասկածում է, թե երբևէ ոսկու լրիվ արժեքը վճարված լինի։ Է՛լ ավելի մեծ իրավունքով այդ կարելի է ասել ադամանդի մասին։ Էշվեգեի ասելով՝ Բրազիլիայի ադամանդի հանքերի ութսունամյա մշակման ամբողջ արդյունքի արժեքը 1823 թվականին չէր հասնում Բրազիլիայի շաքարի ու սուրճի պլանտացիաների 1 1/2 1½ տարվա արդյունքի միջին գնին, թեև առաջինն անհամեմատ ավելի շատ աշխատանք, ուրեմն և ավելի արժեք էր ներկայացնում։ Ավելի հարուստ հանքեր գտնելու դեպքում աշխատանքի նույն քանակը կարտահայտվեր ադամանդների ավելի մեծ քանակի մեջ, և հետևապես, նրանց արժեքը կիջներ։ Եթե հաջողվեր ածուխն ադամանդ դարձնել քիչ աշխատանք ծախսելով, ադամանդի արժեքը կարող էր աղյուսի արժեքից էլ իջնել։ Ընդհանրապես, որքան ավելի մեծ է աշխատանքի արտադրողական ուժը, այնքան ավելի փոքր է որևէ իր պատրաստելու համար անհրաժեշտ աշխատաժամանակը, այնքան ավելի փոքր է նրա մեջ բյուրեղացած աշխատանքի մասսան, այնքան ավելի փոքր է նրա արժեքը։ Ընդհակառակը, որքան ավելի փոքր է աշխատանքի արտադրողական ուժը, այնքան ավելի մեծ է որևէ իր պատրաստելու համար անհրաժեշտ աշխատաժամանակը, այնքան ավելի մեծ է նրա արժեքը։ Այսպիսով, ապրանքի արժեքի մեծությունը փոփոխվում է այդ ապրանքի մեջ իրացած աշխատանքի քանակի հետ ուղիղ համամասնությամբ և նույն աշխատանքի արտադրողական ուժի հետ հակառակ համամասնությամբ։
Իրը կարող է սպառողական արժեք լինել, առանց արժեք լինելու։ Այդպես է լինում, երբ նրա օգտակարությունը մարդու համար միջնորդացված է աշխատանքով։ Այսպես են օդը, կուսական հողը, բնական մարգագետինները, վայրի անտառը և այլն։ Իրը կարող է լինել օգտակար և մարդկային աշխատանքի արդյունք, բայց ապրանք չլինել։ Նա, ով իր աշխատանքի արդյունքով իր սեփական պահանջմունքն է բավարարում, միայն սպառողական արժեք է ստեղծում, բայց ոչ ապրանք։ Ապրանք արտադրելու համար նա պետք է արտադրի ո՛չ թե սոսկ սպառողական արժեք, այլ ուրիշների համար սպառողական արժեք, հասարակական սպառողական արժեք։ {Եվ ոչ միայն ուրիշների համար առհասարակ։ Միջնադարյան գյուղացու արտադրած հացի մի մասը տրվում էր սենյորին որպես բահրա, մյուս մասը՝ տերտերներին որպես տասանորդ։ Բայց ո՛չ բահրայի ձևով օտարվող հացահատիկը, ո՛չ էլ տասանորդի ձևով օտարվող հացահատիկը ապրանք չէին դառնում լոկ այն բանի հետևանքով, որ նրանք արտադրված էին ուրիշների համար։ Ապրանք դառնալու համար արդյունքը պետք է փոխանակության միջոցով հանձնվի այն մարդու ձեռքը, որին նա ծառայում է որպես սպառողական արժեք}[''Տե՛ս 11a ծան.'']։ Վերջապես, իրը չի կարող արժեք լինել, եթե սպառման առարկա չէ։ Եթե իրն օգտակար չէ, ապա նրա վրա ծախսված աշխատանքը ևս օգտակար չէ, աշխատանք չի հաշվվում, ուստի և ոչ մի արժեք չի կազմում։
====2. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԵՋ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՐԿԱԿԻ ԲՆՈՒՅԹԸ====