Ամեն ինչ երկրորդվում է Tlön-ում, մոռացման դեպքում կորչում են անգամ մանրամասնություններն ու ջնջվում: Դասական է այն շեմքի օրինակը, որ պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ այն կոխկրճում է մի մուրացկան և անհետացնում, երբ նա մահանում է: Հաճախ թռչուններն ու ձիերն են փրկել ամֆիթատրոնների ավերակները:
::::::::::::::'''''1940 Սալաո Օրիենտալ'''''
'''1947 թվականի հետգրություն'''. Նախորդ հոդվածն արտատպում եմ այնպես, ինչպես այն լույս է տեսել 1940 թվականին «Ֆանտաստիկ գրականության անթոլոգիայում», այն գրեթե ամբողջական է հանել եմ մի քանի փոխաբերություններ և ծաղրական մի ամփոփում, որ այժմ քաղքենի է թվում: Այնքան բան է պատահել այդ թվականից հետո Կսահմանափակվեմ դրվագներ հիշատակելով: