Changes
|աղբյուր = [[Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները]], Ապոլոն, 1992
}}
[[Category: Արձակ]]
I
Հայելուն և հանրագիտարանին եմ պարտական Ucbar-ի հայտնագործության համար: Հայելին շողշողում էր Ռամոս Մեխիայում Դաոնա փողոցում ընկած մի ագարակի միջանցքում հանրագիտարանը սխալմամբ կոչվում է The Anglo-American Cyclopaedia (Նյու Յորք 1917) , բայց Encyclopaedia Britannica-ի 1902 թվականի բառացի ոչ կատարյալ վերահրատարակությունն է: Դեպքը տեղի ունեցավ մի հինգ տարի առաջ Այդ գիշեր Բիոյ Կասարեսի հետ միասին էինք ընթրել, վիճում էինք առաջին դեմքով գրված մի վեպի շուրջ, ուր պատմողը դեպքերը խեղաթյուրելով կամ փոփոխելով ընկնում էր որոշ հակասությունների մեջ, որ միայն մի քանի ընթերցողների հաշվված ընթերցողների թույլ կտային կռահել դաժան կամ մակերեսային իրողությունը: Հայելին միջանցքի հեռավոր անկյունում կարծես դարան էր մտել: Նկատեցինք (ուշ գիշերին անխուսափելի է) , որ հայելիներն ինչ , որ դիվային բան ունեն: Այդ ժամանակ Բիոյ Կասարեսն հիշեց, որ Ucbar-ի աղանդապետերից մեկն ասել է, թե հայելիներն ու բեղմնավորումը նողկալի են, քանի , որ մարդկանց թիվն են բազմապատկում: Հարցրի այդ հիշատակելի դատողության աղբյուրի մասին նա պատասխանեց, որ այդ գրված է The Anglo American Cyclopaedia-ի Ucbar-ի մասին հոդվածում: Ագարակում (որ կահավորված էինք վարձել) կար դրա օրինակներից մեկը XXVI հատորի վերջին էջերում մենք մի հոդված գտանք Ուպսալայի, XXVI հատորի առաջին էջերում Ural Altaic Languages-ի մասին իսկ Ucbar-ի մասին ոչ մի բառ Բիոյը մի քիչ զարմացած հետազոտեց ցանկի բոլոր հատորները: Զուր փորձեց բոլոր հնարավոր տարբերակները Ukbar Ucbar Oogbar Ookbar Oukbahr... Մեկնելիս ասաց, որ Իրաքի կամ Փոքր Ասիայի շրջաններից մեկն է: Մտածեցի, որ չփաստված այդ երկիրն ու այդ անանուն աղանդապետը Բիոյի համեստ հորին վածքն էին իր արտասանած նախադասությունն արդարացնելու համար Justus Perthes-ի քարտեզագրքերից մեկի անօգուտ քննությունը ուժեղացրեց կասկածներս:
Հաջորդ օրը Բիոյը զանգահարեց Բուենոս Այրեսից: Ասաց, որ իր աչքի առաջ է հանրագիտարանի XXVI հատորում զետեղված Ucbar-ի մասին հոդվածը: Աղանդապետի անունը չէր նշվում , բայց նշվում էր նրա գաղափարախոսությունը , որ բանաձևված էր գրեթե Բիոյի կրկնած բառերով թեև գուցե գեղագիտորեն ոչ այդքան ազդեցիկ: Բիոյն հիշել էր Copulation and mirrors are abominable» հանրագիտարանի տեքստն ասում էր. ''Այդ գնոստիկներից մեկը պնդում է, որ տեսանելի տիեզերքը ցնորք է կամ (ավելի ճիշտ) սոփեստություն: Հայելիներն ու հայրությունը նողկալի են'' (mirrors and fatherhood are hateful) ''քանի , որ բազմապատկում ու տարածում են այդ տիեզերքը:'' Անկեղծորեն ասացի, որ կուզեի տեսնել այդ հոդվածը: Մի քանի օր հետո բերեց: Զարմացա քանի , որ Ռիտերի Erdkunde-ի մանրակրկիտ ցանկերի մեջ Ուկբար անունը չէր նշված:
Բիոյի բերած օրինակն իսկապես Anglo American Cyclopaedia-ի XXVI հատորն էր: Կռնակին գրված (Tor-Ups) այբբենական նշումը մեր ունեցածինն էր, սակայն 917 էջի տեղակ բաղկացած էր 921 էջից (Ինչպես ընթերցողն հավանաբար նկատած կլինի) այբբենական ցանկում չնշված այդ ավելորդ չորս էջերում էր զետեղված Ուկբարի մասին հոդվածը: Երկուսն էլ (ինչպես կարծեմ նշել եմ) Encyclopaedia Britannica-ի տասներորդ հրատարակության վերահրատարակություններն էին Բիոյն իր օրինակը գնել էր բազմաթիվ աճուրդներից մեկի ժամանակ: Ուշադրությամբ ընթերցեցինք հոդվածը: Բիոյի հիշած հատվածը գուցե միակ արտառոց մասն էր: Մնացածը թվում էր հավանական և համապատասխանում էր ստեղծագործության ընդհանուր ոճին ուստի և (բնականաբար) մի քիչ ձանձրալի էր: Վերընթերցելով հոդվածը նրա ճշմարտանման շարադրանքի հետևում հայտնաբերեցինք էական մի անորոշություն: Աշխարհագրական մասում նշված տասնչորս անուններից միայն երեքն էին ծանոթ Ւսորասան, Արմենիա, Էրզրում, որոնք տեքստում մեջբերված էին հպանցիկ: Պատմական անուններից միայն մեկն էր ծանոթ խաբեբա կախարդ Էսմերիդեսինը, որն էլ գործածված էր որպես փոխաբերություն: Նշումը կարծես ուզում էր ճշտել Ucbar-ի սահմանները սակայն թռուցիկ հիշատակված վայրերը նույն շրջանի գետեր սարեր ու հրաբուխներ էին: Կարդացինք, որ Ցաի Ւսալդոնի ցածրադիր հողերն ու Աքսա գետի հովիտը որոշում էին հարավային սահմանը և գետաբերանի կղզիներում վայրի ձիեր էին բեղմնավորվում: Այդքանը նշված էր 918-րդ էջի սկզբում: Պատմական բաժնում (էջ 920) տեղեկացանք, որ տասներեքերորդ դարում, կրոնական հետապնդումներ հետևանքով ուղղափառներն ապաստան էին , որոնել այդ կղզիներում, որտեղ դեռ պահպանված են նրանց կառուցած կոթողները և ուր դժվար չէ հայտնաբերել նրանց քարե հայելիները: ''Լեզու և գրականություն'' բաժինը շատ հակիրճ էր: Ucbar ի գրականությունը ֆանտաստիկ էր նրանց էպոսներն ու լեգենդներն իրականությանը չէին վերաբերում խոսում էին Մլեխանսի և TlonTlön-ի երևակայական վայրերի մասին: Օգտագործված գրականության ցանկը հիշատակում էր չորս գիրք , որոնցից և ոչ մեկը չենք գտել, թեև երրորդը Սիլաս Հ֊ասլամի «History of the Land Called Ucbar»-ը (1874) հիշատակված է Բեռնարդ Քուարիտչի գրախանութի քարտարաններում: Առաջինը «Lesbare und lesenwerthe Bemerkungen über das Land Ugbar in Klein Asien» 1641 թվականի հրատարակություն է և պատկանում է Յոհաննես Վալենտինուս Անդրեայի գրչին: Դեպքը նշանակալի է մի երկու տարի հետո այդ անվանն անսպասելիորեն հանդիպեցի Դե Քուինսիի երկերում («Writings» 4, տասներեքերորդ հատոր): Ու տեղեկացա, որ նա եղել է գերմանացի աստվածաբան և XVII դարում հայտնաբերել է Ռոզենկրեյցերների երևակայական համայնքը, հետագայում հետևելով նրա կանխատեսումներին ուրիշներն հիմնադրել են նույն անվամբ մի այլ համայնք:
Այդ գիշեր այցելեցինք Ազգային գրադարան: Ապարդյուն քքրքրեցինք քարտեզներն ու քարտարանները աշխարհագրական հորդների հուշագրությունները ոչ ոք երբեք Ucbar-ում չէր եղել: Բիոյի ձանրագիտարանի ընդհանուր ցանկն այդ անունը չէր հիշատակում: Հաջորդ օրը Կարլոս Մսատրոնստդին (ում ես պատմել էի դեպքը) Կորիենտես և Տալկաուանո խաչմերուկի գրախանութում նկատեց Anglo American Cyclopaedia-ի սև և ոսկեգույն հատորները: Մտավ և թերթեց XXVI հատորը: Բնականաբար Ucbar-ի մասին ոչինչ չգտավ:
Բարձրահասակ էր ու մի քիչ կորացած, սակավադեպ քառակուսի շիկավուն մորուքով: Որքան գիտեմ ամուրի էր և ազնվական: Մի քանի տարին մեկ Անգլիա էր գնում դիտելու (եզրակացնում եմ նրա ցույց տված մի քանի լուսանկարներից) արևային մի ժամացույց և մի քանի կաղնիներ: հայրս նրա հետ հաստատել էր (բայը չափազանցված է) անգլիական այն բարեկամություններից մեկը, որ սկսվում է մտերմությունը բացառելով և շուտով բացառվում է նաև երկխոսությունը: Իրար հետ գրքեր ու հանդեսներ էին փոխանակում և խորասուզվում շախմատային լռակյաց մենամարտերում: Նրան հիշում եմ հյուրանոցի միջանցքներում թվաբանության գիրքը ձեռքին երկնքի անկրկնելի գույները դիտելիս: Մի երեկո զրուցեցինք տասներկուական թվային համակարգի մասին (որտեղ տասներկուսը գրվում է 10): Աշեն ասաց, որ ինքը տասներկուական թվակարգի աղյուսակները վերածում է վաթսունական համակարգի (ուր վաթսունը գրվում է 10) Ավելացրեց, որ այդ աշխատանքն իրեն առաջարկել է մի նորվեգացի Ռիո Գրանդե դո Սուլում եղած ժամանակ: Արդեն ութ տարի էր ինչ ճանաչում էինք նրան, և նա երբեք չէր պատմել, թե եղել է այդ վայրերում:
Զրուցեցինք հովվական կյանքի շուրջ, «կապանգաների» մասին բրազիլական «գաուչո» բառի ստուգաբանության մասին (որ որոշ ծերունի արևելցիներ դեռ արտասանում են «գաուչո») և, թող Աստված ներող լինի, տասներկուականի գործառույթների մասին այլևս ոչ մի խոսք չեղավ: 1937 թվականի սեպտեմբերին (մենք հյուրանոցում չէինք) Հերբերթ Աշեն մահացավ շնչերակի պայթյունից: Մի քանի օր առաջ Բրազիլից ստացել էր կնքված մի կապոց, որի պարունակությունը ընդամենը մի գիրք էր. Աշեն այն մոռացել էր բարում, ուր ես ամիսներ հետո հայտնաբերեցի: Թերթելով զարմանալի ու թեթև մի գլխապտույտ ունեցա, որն իհարկե, չեմ նկարագրելու, քանի , որ սա ոչ թե իմ հուզմունքների այլ Ucbar-ի, TlonTlön-ի և Orbis Tertius-ի պատմությունն է: Իսլամի գիշերներից մեկի Գիշերների Գիշեր կոչվող գիշերվա ընթացքում բացվում են երկնքի դարպասները, ու ջրերը քաղցրանում են անգամ կժերում, եթե այդ դարպասները բացվեին այդ պահին մեկ է ես այդ գիշերվա զգացածս չէի զգա: Գիրքը շարադրված էր անգլերենով և բաղկացած էր 1001 էջից: Դեղին կողեզրի վրա կարդացի հետևյալ բառերը «A First Encyclopaedia of Tlon Tlön vol. XI.Hlear to Jangr»: Ոչ թվականն էր նշված, ոչ էլ հրատարակության վայրը: Առաջին էջում և գունավոր թերթերը ծածկող մետաքսյա թերթի վրա նկարված էր կապույտ մի լումա հետևյալ արձանագրությամբ Orbis Tertius: Երկու տարի առաջ անօրինական հրատարակված հանրագիտարանի հատորներից մեկի էջերում ես հայտնաբերել էի մի կեղծ երկրի մակերեսային նկարագրությունը. այժմ բախտը վիճակել էր ավելի ճշգրիտ ու դաժան մի բան: Հիմա իմ ձեռքում էր անհայտ մի մոլորակի ամբողջական պատմության ընդարձակ ու հիմնավոր մի պարբերություն, որն իր մեջ պարունակում էր այդ մոլորակի ճարտարապետությունը խաղաթղթերը, առասպելների սարսափն ու լեզուների շշուկը, կայսրերին ու ծովերը, հանքաքարերը, թռչուններն ու ձկները հանրա հաշիվն ու կրակը աստվածաբանական ու բնազանցական վեճերը: Եվ այդ ամենը առանց նկատելի գաղափարական կամ ծաղրական միտումների տրամաբանորեն հոդավորված:
Նշածս Տասնմեկերորդ հատորում տեղեկություններ կան սրան նախորդող և հաջորդող հատորների մասին Նեստոր Իբարան «N R F»-ի արդեն դասական հոդվածում մերժում է բացակայող հատորների գոյությունը Եզեկիել Մարտինես էստրադան ու Դրիո Լա Ռոշելը գուցե անհերքելիորեն մերժել են այդ վարկածը Սակայն բանն այն է, որ մինչև հիմա ամենահմուտ հետազոտություններն անգամ ապարդյուն անցան: Զուր քրքրեցինք երկու Ամերիկաների և Եվրոպայի գրադարանները: Ալֆոնսո Ռեյեսը դեդեկտիվ , որոնումների ձանձրույթից զզված, առաջարկում է, որ բոլորս միասին մեզ վրա վերցնենք այդ հսկայական և բացակայող բազմաթիվ հատորների վերաշարադրման գործը ex ungue leonem: Դրա համար կեսլուրջ-կեսկատակ պնդում է նա բավարար կլիներ ''թլոնիստների'' մի ամբողջ սերունդ: Այդ հանդուգն եզրահանգումը մեզ վերադարձնում է հիմնական խնդրին: Ովքե՞ր հորինեցին TlonTlön-ը. հոգնակին անխուսափելի է, քանի , որ մեն մի հորինողի անհայտության խավարի և համեստության մեջ գործող անվերջանալի մի Լայբնիցի վարկածը միահամուռ կերպով մերժվում է: Ենթադրվում է, որ այդ brave new world-ը հանճարեղ և մութ մի մարդու կողմից ղեկավարվող աստղագետների, կենսաբանների, ճարտարապետների, մետաֆիզիկների, բանաստեղծների, քիմիկոսների, մաթեմատիկոսների, բարոյագետների, նկարիչների երկրաչափների գաղտնի մի համայնքի ստեղծագործությունն է: Շատ են տարբեր մասնագիտություններ տիրապետողները, սակայն նրանց մեջ քիչ են հնարելու կարողություն ունեցողները: Աավելի նվազ այդ հնարամտությունը մի համակարգված ու խստագույն ծրագրի ենթարկել կարողացողները: Այդ ծրագիրն այնքան ընդարձակ է, որ յուրաքանչյուրի մասնակցությունը անսահմանորեն փոքր է: Սկզբում TlonTlön-ը քաոս էր թվում երևակայության անպատասխանատու խաղերից մեկը, այժմ գիտենք, որ նա ոչ թե քաոս, այլ կոսմոս է, որ գոնե ժամանակավորապես սահմանված են նրան ղեկավարող ներքին օրենքները: Բավական կլինի հիշել, որ Տասնմեկերորդ հատորում նկատված կարգը այնքան կատարյալ ու ճշգրիտ է, որ նրա կարծեցյալ հակասությունները մյուս հատորների գոյության փաստի հիմնաքարերն են: Հանրահայտ հանդեսները ներելի չափազանցությամբ հրապարակել են TlonTlön-ի կենդանական աշխարհի տվյալներն ու աշխարհագրությունը ես կարծում եմ, որ նրա թափանցիկ վագրերն ու բոսոր աշտարակները գուցե արժանի չեն բոլոր մարդկանց հետևողական ուշադրությանը: Ես համարձակվում եմ մի քանի րոպե խնդրել նրանց տիեզերքի ընկալումը պարզաբանելու համար:
Հյումը նկատել է, որ Բերկլիի փաստարկումներն անժխտելի լինելով հանդերձ միևնույն ժամանակ անհամոզիչ են: Այդ դատողությունը ճիշտ է, երբ խոսքը վերաբերում է Երկրագնդին, բայց ամբողջովին կեղծ է հնչում TlonTlön-ի հանդեպ: Այդ մոլորակում բնակվող ազգերը բնույթով իդեալիստ են: Նրանց լեզուն և լեզվի ածանցումները կրոնը տառերն ու մետաֆիզիկան անպայմանական իդեալիզմ են ենթադրում: Աշխարհը նրանց համար ոչ թե տարածության մեջ գտնվող իրերի ամբողջություն է, այլ անկախ արարքների տարաձև մի շարք: Հաջորդական-ժամանակային է և ոչ թե տարածական: TlonTlön-ի Ursprache լեզուն , որից սերում են ժամանակակից լեզուներն ու բարբառները, գոյականներ չունեն, այն ունի անդեմ բայեր, որոնք լրացվում են մակբայական արժեք ունեցող միավանկ վերջածանցներով (կամ նախածանցներով): Օրինակ գոյություն չունի '''լուսին''' բառին համապատասխանող բառ, բայց գոյություն ունի մի բառ, որ իսպաներեն կլիներ '''լուսինանալ''': '''Լուսինը հայտնվեց գետի վրա''' արտահայտությունը կլինի hiör u fang axaxaxas mlö, որ բառ առ բառ թարգմանելիս հաջորդաբար կստացվի ''դեպի վեր'' (upward), ''հետևում տևական անցնել լուսինացավ'' (Քսուլ Սոլարը թարգմանում է Upward behind the onstreammg it mooned):
Մեր ասածը վերաբերում է հարավային կիսագնդի լեզուներին: Հյուսիսային կիսագնդի լեզուների (որոնց նախալեզվի մասին շատ քիչ տեղեկություններ կան Տասնմեկերորդ հատորում) հիմնական բջիջը ոչ թե բայն է, այլ միավանկ ածականը: Գոյականը կազմվում է ածականների կուտակումով: '''Լուսին''' չի ասվում ասվում է '''օդային-պայծառ մութ-կլորի վրա''' կամ '''երկնքի թեթև նարնջագույն''', կամ որևէ այլ կերպ: Ընտրված օրինակում ածականների խումբը վերաբերում է իրական մի օբյեկտի, բայց բնավ պարտադիր չէ: Այդ կիսագնդի գրականության մեջ (ինչպես Մայ Նոնգի աշխարհում) գերակշռում են իդեալական իրերը , որոնք ստեղծվում և ոչնչանում են մի վայրկյանում ըստ բանաստեղծական մտահղացման: Հաճախ դրանց որոշում է լոկ միաժամանակայնությունը: Գոյություն ունեն երկու անդամից բաղկացած առարկաներ, որոնցից մեկը տեսողական բնույթ ունի, իսկ մյուսը լսողական արշալույսի գույնն ու թռչնի հեռավոր կանչը: Գոյություն ունեն նաև բազմանդամ առարկաներ արևն ու ջուրը ընդդեմ լողորդի կրծքի , որ նշանակում է փակ աչքերում երևացող թեթև ու անորոշ վարդագույն, գետի հոսանքին տրված կամ երազի մեջ գտնվողի զգացողություն: Երկրորդական աստիճանի այդ օբյեկտները որոշ հապավումների միջոցով կարող են կապակցվել գրեթե անսահմանորեն: Գոյություն ունեն մեն մի հսկայական բառից կազմված հայտնի պոեմներ: Այդ բառը հեղինակի ստեղծած բանաստեղծական օբյեկտի մասն է կազմում: Գոյականների իրականությանը չհավատալու հանգամանքն առեղծվածայնորեն անհատնում է դարձնում նրանց քանակը TlonTlön-ի հյուսիսային կիսագնդի լեզուները պարունակում են հնդեվրոպական լեզուների բոլոր անուններն ու դեռ ավելի շատ:
Չափազանցություն չի լինի պնդել, որ TlonTlön-ի դասական մշակույթն ընդգրկում է մեն-մի գիտություն` հոգեբանությունը: Մնացածները ենթարկվում են սրան: Արդեն ասել եմ, որ այս մոլորակի բնակիչները տիեզերքն ընկալում են որպես մտավոր գործընթացների այնպիսի մի շարք, որ ընթանում է ոչ թե տարածության այլ ժամանակային հաջորդականության մեջ: Սպինոզան իր անհատնում աստվածությանը վերագրում է տարածության և մտածողության հատկանիշներ: TlonTlön-ում ոչ ոք չէր հասկանա առաջինի (որ միայն որոշ հանգամանքների է բնորոշ) և երկրորդի , որ կոսմոսի կատարյալ հոմանիշն է հարադրությունը: Այլ կերպ ասած TlonTlön-ում անընդունելի է տարածականի հարատևումը ժամանակի մեջ: Հորիզոնում տարածվող ծխի հետո այրված դաշտի և ապա այրուցք պատճառող կիսամար ծխախոտի ընկալումը համարվում է գաղափարների զուգորդության օրինակ:
Այս բացարձակ մոնիզմը կամ իդեալիզմը արժեզրկում է գիտությունը: Մի դեպքի բացատրությունը (կամ սահմանումը) նշանակում է այն կապել այլ դեպքերի հետ TlonTlön-ում այդ կապը սուբյեկտի հաջորդ վիճակն է և չի կարող ազդել կամ լուսաբանել նախորդ դրությունը: Յուրաքանչյուր մտային վիճակ անտրոհելի է. այդ վիճակն անվանել id est դասակարգել նշանակում կեղծել: Այստեղից պետք է եզրակացնել, որ TlonTlön-ում գոյություն չունեն գիտություններ ոչ էլ անգամ՝ դատողություններ: Սակայն պարադոքսալ ճշմարտությունն այն է, որ գոյություն ունեն գրեթե անհամար քանակով: Գիտությունների հետ կատարվում է այն, ինչ հյուսիսային կիսագնդում կատարվում է գոյականների հետ: Այն հանգամանքը, որ ամեն մի փիլիսոփայություն ի սկզբանե դիալեկտիկական մի խաղ է մի Philosophie des Als ob նպաստել է նրանց քանակի բազմապատկմանը: Գերակշռում են անհավատալի , բայց հաճելի կամ արտառոց ճարտարությամբ կառուցված համակարգեր: TlonTlön-ի մետաֆիզիկները ճշմարտությունը չեն , որոնում ոչ էլ հավանականությունը զարմանքն են , որոնում: Նրանք կարծում են, որ մետաֆիզիկան ֆանտաստիկ գրականության ճյուղերից է: Գիտեն , որ ամեն մի համակարգ այլ բան չէ քան տիեզերքի մասին բոլոր տեսակետների կախվածությունը դրանցից որևէ մեկից: Նույնիսկ «բոլոր տեսակետները» բառակապակցությունը անընդունելի է, քանի , որ ենթադրում է ներկա և անցյալ վայրկյանների անհնարին միակցում: Նմանապես մերժելի է «անցյալ վայրկյանները» հոգնակին քանի , որ ենթադրելի է դառնում մի այլ անհնարին գործողություն.. TlonTlön-ի փիլիսոփայական դպրոցներից մեկը մերժում է ժամանակը ելնելով այն բանից , որ ներկան անորոշ է , որ ապագան իրական է միայն որպես ներկայի հույս, որ անցյալն իրական է միայն որպես ներկայի հուշ: Մի այլ դպրոց պնդում է, որ արդեն ողջ ժամանակն անցել է և , որ մեր կյանքը թերևս անդառնալի մի ընթացքի անկասկած կեղծ ու հաշմանդամ հիշողությունը կամ մայրամուտային արտացոլանքն է:
Մեկ ուրիշը կարծում է թե տիեզերքի պատմությունը և նրանում մեր կյանքն ու մեր կյանքի ամենաչնչին մանրամասնությունը ինչ-որ սատանայի հետ դաշնակցած Երկրորդական մի աստվածության գրառումն է: Մեկ ուրիշը տիեզերքն համեմատելի է գաղտնագրերի հետ, ուր ոչ բոլոր խորհրդանիշներն են արժեքավոր և , որ ճշմարիտ է միայն այն, ինչ կատարվում է երեք հարյուր գիշերը մեկ մեկ հւրիշը մինչ այստեղ քնած ենք արթուն: TlonTlön-ի տեսություններից և ոչ մեկն այնքան խառնաշփոթություն չառաջացրեց որքան մատերիալիզմը: Որոշ մտածողների ձևակերպումները ավելի շուտ կրքոտ էին, քան հստակ և կարծես կռահում էին պարադոքսը: Այդ անըմբռնելի տեսության հասկացությունը դյուրացնելու համար տասնմեկերորդ դարի աղանդապետներից մեկը հնարեց պղնձե ինը դրամների սոփեստությունը, որի խայտառակ համբավը TlonTlön-ում համարժեք է էլիական ապորիաներին: Այդ «ճշմարտանման դատողությունը» ունի բազմաթիվ տարբերակներ, որոնք նշում են դրամների և դրանք գտնելու տեղերի քանակը. ահա ամենատարածվածը՝
'''Երեքշաբթի օրը X-ը անցնում է ամայի մի ճանապարհով և կորցնում պղնձե ինը դրամներ: Հինդշաբթի օրը Y-ը ճանապարհին գտնում է չորեքշաբթի օրվա անձրևից մի քիչ ժանգոտած չորս դրամներ: Ուրբաթ օրը Z-ը ճանապարհին գտնում է երեք հատը: Ուրբաթ առավոտյան X-ը իր տան միջանցքում գտնում է երկու հատ:''' Աղանդապետը այս պատմությունից ուզում էր եզրակացնել եղելությունը՝ '''id est''' գտնված ինը դրամների շարունակությունը: '''Անհեթեթ է''' (պնդում էր) '''մտածել, որ չորս պղնձադրամները գոյություն չեն ունեցել երեքշաբթի և հինգշաբթի օրվա միջև և , որ երեքշաբթի օրվա և ուրբաթ երեկոյի միջև գտնվող ժամանակահատվածում գոյություն չեն ունեցել երեքը և երեքշաբթի օրվա և ուրբաթ օրվա արշալույսի միջև երկուսը: Տրամաբանական է մտածել, որ նրանք գոյություն են ունեցել, գուցե և գաղտնի, մարդկանց համար անհասկանալի ձևով, երեք ժամանակահատվածների բոլոր պահերին:'''