<td valign="top"><br>
</td>
<td valign="top">Հեծելազոր Հայաստանի հեծելազոր բրիգադ,<br>
Բաքվի կարմիր կուրսանգների բրիգադ<br>
</td>
</tr>
</table>
Վրացական զինված ուժերի գլխավոր հրամանատար էր նշանակված գեներալԳիորգի Կվինիտաձե֊ն։ 11֊րդ Կարմիր Բանակի եւ դրա ստորադաս մասերի («Հայաստանի հեծելազոր բրիգադի» եւ հետագայում «Բաքվի կարմիր կուրսանտների») հրամանատարը Ա․ Գեկկեր֊ն էր։
Խրամի գետի մոտ ծանր պարտության արդյունքում մոտ 700 վրացի զինվորական նահանջեցին Թբիլիսի։ Ինքը Գ․ Կվինիտիձեն այսպե էր գնահատում վիճակը՝ «Թբիլիսիի ճակատագիրը որոշված էր արդեն Կարմիր Կամուրջի եւ Խրամիի ճակատամարտերով։ Եթե փետրվարի 16֊ին հակառակորդը նույնիսկ միայն հեծելազորով շարունակեր հարձակումը, նա կարող էր գիշերը մտնել Թբիլիսի»։ Չնայած դրան, հրամանատարը արագ գործողություններով կարողացավ կազմակերպել քաղաքի պաշտպանությունը։ Նա բառանել է ռազմաճակատի գիծը մասերի․
ա) Քուր գետի ձախ ափին, Օրխեվի֊ու խմբավորված էին գեներալ Ջիջիխիա֊ի հրամանատարության տակ եղած գվրարդիայի զորամասերը։
բ) Քուր գետի աջ ափին, մինչ Տաբախմելա, Սոգանլուգի ռազմաճակատի հրամանատար է նշանակվել փորդառու գեներալ Մազնիաշվիլին։
գ) Տաբախմելայից Կոջորի հատվածը հանձնարարված էր գեներալ Անդրոնիկաշվիլուն, եւ այստեղ տեղավորեցին ռազմական դպրոցի Յունկերներին։
Գեներալ Կվինիտաձեն կռահել է թշնամու հարձակման հիմնական ուղղությունը եւ հիմնական ուժերը կենտրոնացրել է Սոգանլուգի մասում։ Մազնիաշվիլու ենթակայության տակ էին 2500 սվին, 5 մարտկոց՝ հաուբիցաներ, եւ բանակային հրետանու թեթեւ գործիքներ, 1 զրահագնացք եւ 2 զրահամեքենաներ։
Փետրվարի 18֊ին երեկոյան Սոգանլուգի֊ում երեվացին Կարմիր Բանակի զորամասերը։ Կարմիրների հրամանատարությունը սխալ է թույլ տվել եւ տարավ զորքը չհետախուզված տարածք։ Վրացիները ամբողջ գիշերվա ընթացքում ետ էին մղում գրոհները իսկ արեվածագին զրահամեքենաների աջակցությամբ անցան կոնտր հարձակման եւ լուրջ հաջողության հասան․ գերի էր վերցված 1600 հոգի, 11֊րդ Կարմիր Բանակի նահանջող մասերին հարվածել է հրետանին եւ գրոհել են օդանավերը։
[[Պատկեր:Թբիլիսիի պաշտպանությունը.jpg]]
Չնայած պարտությանը, թշնամին անմիջապես փոխեց հարվածի ուղղությունը եւ փետրվարի 19֊ին հարվածեց Տաբախմելայի ուղղությամբ։ Սակայն չի կարողացել անցնել ռազմական դպրոցի ուսանողների պաշտպանության գիծը (ընդամենը 160 յունկեր եւ 350 կադետ)։
Փետրվարի 19֊20֊ի ընթացքում Օրխեվու տարածքում անցնում էին հրետանային մենամարտեր եւ անկարեւոր ընդհարումներ։ Փետրվարի 21֊ին հակառակորդը փորձեց շրջանցել քաղաքի պաշտպանների ձախ թեւը։ Վրացական զորամասերը պատասխանեցին կոնտր հարձակմամբ․ հրամանատարությունը ստեղծեց 5 գումարտակից եւ հեծելազոր բրիգադից հարվածային խումբ գեներալ Ջիջիխիայի հրամանատարությամբ, որը անցավ հարձակման Լիլո գյուղի կողմից, իսկ Օրխեվիից գնացին ճակատ ճակատային հարձակման 2 գվարդիական գումարտակներ։ Կարմիրները պարտություն կրեցին եւ նահանջեցին։ Վրացական մասերը առաջացան 10 կիլոմետր, բայց փետրվարի 23֊ին, ձախ թեւից կարմիր հեծելազոր դիվիզիայի հայտնվելուց հետո վերադարձան նախկին դիրքերը։
Փետրվարի 22֊ին կարմիր հեծելազորը շրջանցել է ռազմաճակատը աջից (արեւմուտքից) եւ վերցնելով Մանգլիսին վտանգի տակ դրեց Թիֆլիսը թիկունքից։ Վրացական հրամանատարությունը ստիպված էր ձգել ռազմաճակատի գիծը մինչ Ցխնետի։ Փետրվարի 24֊ին ռազմաճակատը էլ ավելի ձգվեց։ Ստեղծվեց Լիլոյսկյան ռազմական մաս գնդապետ Գեդեվանիշվիլու հրամանատարությամբ։ 11֊րդ բանակը լրացվեց հավելյան ստորաբաժանումներով եւ փետրվարի 24֊ին, հզոր հրետանային պատրաստությունից հետո, այն անցավ որոշիչ հարձակման ռազմաճակատի բոլոր մասերում։ Բաքվից բերված «Կարմիր կուրսանտների արեւելյան բրիգադը» գրոհի անցավ Ռազմական դպրոցի կուրսանտների նոսրացած շարքերին, բայց վերջինները բազմիցս հետ էին մղում հարձակվողներին ձեռնամարտում եւ ամբողջ օրվա ընթացքում չեն նահանջել ոչ մի քայլ։
Սոգանլուգի մասում կարմիրները անցան գեներալ Մազնիաշվիլիի դիրքերը եւ ժամը 6֊ին տիրացան այսպես կոչված «Եռանկյունաչափական կետին», բայց վրացական հրամանատարությունը մարտին ներգրավեց վերջին պաշարները եւ դուրս մղեց այնտեղից թշնամուն, զբաղեցնելով բարձունքը։
Ձախ ափին Կարմիր Բանակի մասերը գրոհի անցան 5 զրահագնացքների աջակցությամբ (որոնցից մեկը փխվեց), 3 տանկերի եւ զրահամեքենաների։ Տանկերի օգնությամբ հարձակվողները վերցրին Օրխեվին, բայց գվարդիայի մասերը անցան կոնտր հարձակման եւ վերադարձրին դիրքերը, թշնամուն հանելով զբաղեցրած դիրքերից։ Այդ ընթացքում խփվել էր տանկերից մեկը։ Վրացական բանակը ամբողջ ռազմաճակատում հետ է մղել 11֊րդ բանակի հարձակումը, բայց մերկացված թեւերում(բանակի փոքրամասնության հետեւանքը) ստեղծվեց խիստ վտանգավոր դրություն․ շրջափակման վտանգ է ստեղծվել, քանի որ կարմիր հեծելազորը երկու թեւերից էլ շրջանցել է ռազմաճակատի գիծը։ Առանձնապես ծանր էր Լիլո֊ի հատվածի վիճակը։ Այնտեղ, ուր կարմիր հեծելազորը շրջանցել է Գեդեվանիշվիլու դիրքերը, փոքրաքանակ վրացական հեծելազորը փորձեց կանգնեցնել այն Նորիո գյուղի մոտ կոնտր գրոհով, բայց ուժերը չափազանց անհավասար էին եւ կարմիրները այնուամենայնիվ վերցրին Մամկոդա, Գլդանի եւ Ավչալա գյուղերը։ Վերջին ուժերով վրացիները կարողացան վերադարձնել Ավչալյան կայարանը՝ զրահագնացքի եւ կամավորների ջոկատի օգնությամբ։
Փետրվարի 25֊ին Թբիլիսիի վիճակը դարձավ կրիտիկական․ Կարմիր Բանակը մի քանի անգամ գերազանցում էր քաղաքի պաշտպանների շարքերը, մարտի դաշտում նախաձեռնությունը անցավ հեծելազորին, որը իրոք կարող էր շրջափակել վրացական զորամասերը։ Այդ պայմաններում վրացական հրամանատարությունը որոշում ընդունեց․ բանակը պահպանելու եւ մարտական գործողությունները շարունակելու նպատակով լքել Թիֆլիսը։ Այսպես ավարտվեց շաբաթ տեւած Թբիլիսիի հերոսական պաշտպանությունը 1921 թվին։