― Ո՞ւր, ― չհասկացա ես։
― Կոմիշ,<ref>comisch (գերմաներենգերմ) ― տարօրինակ, ծիծաղելի</ref> ― բղավեց երիտասարդը գերմաներեն և ծիծաղեց։ ― Առաջին անգամ եմ տեսնում մի մարդ, որը չգիտի, թե ինչ բան է Կոմնակոմը։
― Կլասսիկին դա ներելի է, ― նկատեց Ձերժին Գավրիլովիչը։ ― Նա նոր է եկել մեզ մոտ և առայժմ շատ բան չգիտի։
― Նատյուրլիխ, <ref>Naturich (գերմ) ― բնական է</ref> ― համաձայնվեց երիտասարդը և բացատրեց ինձ, որ Կոմնակոմը Կոմունիստական Գիտական հաստատությունների միավորում է, որի գլխավոր տնօրենը ինքն է։
― Այնտեղ կենսաբանական փորձե՞ր են կատարվում, ― հարցրի ես։