«Հաշվի առնելով այն ներդրումը նախնական(մինչկոմունիստական) գրականության ստեղծման մեջ, նրա գործողություններում բացակայող հանցավոր մտադրությունները, նրա աշխարհահայցքի հետամնացությունը և վաղեմությունը Կարցեվ Վիտալիյ Նիկիտիչին․
1. Լիկատար արդարացնել 1․ Արդարացնել և այսուհետև համարել Լենինյան Կոմունիստական կարմիր դրոշի շքանշանակիր Մոսկովյան րեսպուբլիկայի լիիրավ քաղաքացի։
2. Արդարացված Կարցևին շնորհել գրական ծառայության կրտսեր լեյտենանտի կոչում և ընծայել Կլասիկ աստղային անունը։
Երաժշտության հնչյունների տակ ինձ հանձնվեցին անձնագիրը, զինվորական տոմսը և էլի ինչ֊որ գրքույկներ և թղթեր, որոնք ես խցկեցի իմ «դիպլոմատը»։
Այդ զարմանալի միտինգը ավարտվեց ոչ մեծ համերգով, որը վարում էր լեյտենանտի կոչում ունեցող մի օրիորդ։ Աղջիկների երամը կատարեց փոքրիկ կարապների պարը։ Հետո ելույթ ունեցան ակրոբատ ակրոբատներ Նեժդանով եղբայրները։ Մինչ նրանք իրար տանում էին ձեռքերի վրա, թռչում ու սալտո կատարում, բեմին մոտեցավ կարմրատակած այտերով և շաղված աչքերով մի գեր կին։
Երդվում եմ, ես նրան միանգամից ճանաչեցի։ Ես նրան ճանչում էի իմ անցյալ կյանքի ամբողջ ընթացքում, սկսած ծնվածս օրվանից մինչև մեկնելուս պահը։ Նա երբեք չէր փոխվում, միշտ նույն տարիքը ուներ, նույն կազմվածքը և նույն սև թավշյա շրջազգեստը։ Այժմ այդ շրջազգեստը շատ ավելի կարճ էր, քան առաջ, ծնկներից բավականին վերև, բայց ինչպես և նախկինում մեծ դեկոլտեով էր։
Հանդիպումը այդ տիկնոջ հետ ինձ այնպես հուզեց, որ ես մոռացա Նեժդանով եղբայրների մասին և նայում էի բացառապես նրան։ Հենց որ ակրոբատները վերջացրին իրենց ելույթը, սև հագած տիկինը բարձրացավ բեմ, կանգնեց մեջտեղում և դրեց իր մերկ ձեռքերը փարթամ կրծքի վրա։
― Իսկ հիմա, ― ասաց վարողը, ― Մոսկորեպի ժողովրդական դերասանուհի Զիրկա Նեչիպորենկոյի կատարմամբ կհնչի ուկրաինական ժողովրդական երգ․․․
Ինչ կլինի հիմա ինձ հետ․․․
Լսում էի երգչուհուն և զգում ինձ միաժամանակ և հոգնած և շատ հուզված։ Վերջապես, թող որ ուշ, եկավ ինձ մոտ նա, այդ վաստակած ճանաչումը։ Իսկապես, ի՞նչ արժեմ, ինչի՞ եմ հասել անցյալ կյանքում։ Միայն նրան, որ ինձ անվանում էին խուլիգան, խմող, մաքսանենգ, սեքսուալ ավազակ, օտար հետախուզությունների ծառա, միջազգային իմպերիալիզմի սպասավոր, սպեկուլյանտ, ֆարցովսչիկ, մակաբույծ, զրպարտիչ, անշնորհակալ, ոչխարի մորթով գայլ, շուն, որը հաչում է երեսուն արծաթի համար։ Ես հիմա, նույնիսկ դժվարանում եմ հիշել բոլոր այն վիրավորական մակդիրները, որոնցով անցյալում պարգևատրել էին ինձ կուլտիստները, վոլյունտարիստները, կոռուպցիոնիստները և ռեֆորմիստները։ Հիմա ես ամբողջովին վարձատրված էի այդ ամենի համար սիրով և լայն ճանաչումով, բոլոր հանդիպած կոմունյանների և կոմպիսյան պատվիրակության անդամների կողմից, որոնք դիմում էին ինձ իմ նոր անունով՝ Կլասիկ (բացի Ձերժին Գավրիլովիչից, որը սկսեց անվանել ինձ «թանկագինս»): Դրա համար էլ, երբ ինձ առաջարկեցին ելույթ ունենալ պատասխան խոսքով, սարսափելի հուզվեցի։
Ես բարձրացա տրիբունա, լռեցի, նայեցի այդ գեղեցիկ, խելացի և ոգեշնչված դեմքերին։
― Բարև, երիտասարդ, անծանոթ ցեղակիցներ․․․ ― սկսեցի ես և հանկարծ, չդիմացա և ու լաց եղա։
Երևի պատճառը հոգնածությունս էր, հուզմունքը և խմածիս հետևանքը։ Այդ ամենից հետո ինձ համակեց իսկական հիստերիա։ Ես փորձեցի հավաքել ինձ, լարվեցի, և հանկար ինձ հետ ինչ֊որ բան կատարվեց։ Մարմինս կորցրեց քաշը, ես վեր բարձրացա առաստաղի տակ և դանդաղ լողացի մարդկանց գլուխների վրայով։
===Կաբեսոտ===