― Դա շատ կանխատեսելի էր, ― վերադառնալով իր տեղը, ասաց իմ պատանի հարևանը։ ― Երևի մեր կոսմոպլանը երեկվա օրվա տեխնիկա է, դրա համար էլ նրանց մոտ չկան համապատասխան սարքեր։
Ես չպատասխանեցի։ Նայում էի պատուհանից և չէի կարողանում աչքս կտրել տեսածից։ Մեր ապարատի կողքը, հարևան կանգառում, կանգնած էր մաշված և ձախ կողմի վրա ուժգին ծռված թեքված 38276 համարն ունեցող «Իլ-62» ինքնաթիռը։
Ի՞նչ էր սա նշանակում։