― Ինչո՞ւ, ― զարմացավ նա։ ― Երկրագնդի վրա կան տասնյակ կամ հարյուր հազարավոր գրողներ, որոնցից ամեն մեկը հույս ունի հռչակվել ամբողջ աշխարհում։
― Այո, ― ասացի ես, ― ամեն մեկն էր էլ հույս ունի։ Բայց նրանցից ոմանք միևնույնն է իզուր չեն հույս դնում։ Դու ախր կարդացել ես նրա մոտ, որ միայն մեկը երկու հարյուր միլլիոն սպերմատոզոիդներից մարդ կդառնա։
― Դու կարծում ես Սիմիչը հենց այդ մե՞կն է, ― հարցրեց նա, հեգնանքի տակ թաքցնելով կասկածը։