Եվ շարունակեց ճանապարհը։
Մենք բարձրացանք վերելակով և հայտնվեցինք կաղնե պատերով և կարմիր գորգերով ծածկված միջանցքում։ միջանցքի Միջանցքի վերջում մտանք ընդարձակ ընդունարանընդունարանը, որտեղ խմբված էին մեծ կոչումներ ունեցող կազակները։
Սև դեռմանտինով պատած դռան առաջ կանգ առանք։ Բեղավոր քարտուղարը կոպիտ ձեռքերով դանդաղ և միօրինակ «Օլիմպիյա» գրամեքենայի ստեղներին էր խփում։ Նրա գլխավերևում կախված էր ճարպիկ նկարչի արագ նկարված մի մեծ պաննո, որը ներկայացնում էր Ցար Սեռաֆիմի մուտքը մայրաքաղաք։ Նկարում պատկերված էին ոգևորված դեմքերով ամբոխը և Սեռաֆիմը, որը նժույգի վրա նստած խոնարհվել է մոր մեկնած երեխայի վրա և շոյում է նրան։