Առաջադեմ հայացքների տեր մարդ լինելով, Լեոն շատ զայրացավ և սկսեց ինձ վրա գոռալ, որ այդպիսի հայտարարություններով ինձ ավելի կսազեր դիմել ԿԳԲ, կամ ընկերներ ընտրել Սերբսկու անվան ինստիտուտի բժիշկների շրջանում։ Այնտեղ ինձ կհասկանան։ Իսկ ինքը՝ Լեոն չի հասկանում։
Մենք այն ժամանակ, շատ խիստ վիճեցինք, ես շրկացրի շրխկացրի դուռը և հեռացա, մտածելով որ ընդմիշտ։ Բայց դա ոչ առաջին և ոչ էլ վերջին անգամ էր։ Մյուս օրը Լեոն եկավ ինձ մոտ օղու շշով և ասաց, որ երեկ շատ էր տաքացել։
Բայց երբ մենք խմեցինք, նա նորից սկսեց խոսել իր հանճարի մասին և նրա սուտը հասավ նրան, որ նա ոչ միայն Տոլստոյ է, այլև Լեոնարդո դա Վինչի։ Նա այնքան օրիգինալ մարդ է, որ իր վեպերը, նկատի առնելով նրանց մեծությունը ինչպես ծավալով այնպես էլ բովանդակությամբ, անվանում էր ոչ թե վեպեր այլ ժայռաբեկորներ։