|վերնագիր = Մոբի Դիկ Կամ Ճերմակ Կետաձուկը
|հեղինակ = [[Հերման Մելվիլ]]
|թարգմանիչ = վերապատմեց վերապատմող Կարեն Ա․ Սիմոնյան
|աղբյուր = [[«Մոբի Դիկ»]]
}}
{{Անավարտ}}
== Ծագումնաբանություն ==
== Քաղվածքներ ==
Իմ այս վճիռը կայացնելիս, ճիշտն ասած, խոշոր դեր ունեցան վեհասքանչ և խորհրդավոր ծովահրեշներիը՝ կետուսաները, որոնք միշտ էլ բորբոքել են իմ հետաքրքրասիրությունը։ Բացի այդ, ինձ հրապուրում էին թե՛ հեռավոր ծովերը, թե՛ վայրի ափերը և թե՛ արևադարձային երկրները։ եվ ես պատրաստ էի ուրախությամբ ենթարկվել կետորսության փորձություններին, որոնց դեռևս անծանոթ էի։ Իմ երևակայության մեջ արդեն ուրվագծվում էին վիթխարի կետուսների անվերջանալի թափորները, և նրանց մեջ մեկը՝ ամեհի ու չարագուշակ, որ անսպասելի հայտնվում է ծովի խորխորատներից և փայլատակում արևի ճառագայթների տակ ինչպես ճերմակ մի սառցալեռ։
== Գլուխ երկրորդ․ Հին ուղեպայուսակը ==
Մի զույգ շապիկ խցկելով հին ուղեպայուսակիս մեջ, ձեռքս առ այն և, ուղղություն վերցնելով դեպի Հորն հրվանդանը, դեպի Խաղաղ օվկիանոս, բարեհաջող ժամանեցի Նյու Բեդֆորդ։ Դեկտեմբեր ամիսն էր և շաբաթ օրվա ուշ երեկո։ Չեք կարող պատկերացնել, թե ինչքան վշտացա, լսելով, որ Նանթաքեթ կղզի տանող փոստանավն արդեն մեկնել է և միչև երկուշաբթի այլևս ոչ մի փոխադրական չի լինի։
Կետորսության դժվարությունների ու ձախորդությունների երիտասարդ սիրահարների մեծ մասը դադար են առնում նույն այս Նյու Բեդֆորդում, հենց այստեղից էլ նավարկության դուրս գալու համար։ Բայց իմ մտքով էլ չէր անցնում հետևել նրանց օրինակին, որովհետև հաստատապես վճռել էի աշխատանքի վարձվել Նանթաքեթյան նավի վրա, քանզի այն ամենի մեջ, ինչ կապված է հինավուրց և փառապանծ կղզու հետ, ինձ համար բացառիկ հմայք ներկայացնող առողջ և բուռն տարերք կա։ Միևնույն ժամանակ, թեև վերջերս Նյու Բեդֆորդը աստիճանաբար յուրացնում է կետորսության մենաշնորհը ու թեև հնամենի, խեղճ Նանթաքեթն էլ հիմա շատ ետ է մնում այդ ասպարեզում, այնուամենայնիվ, Նյու Բեդֆորդի նշանավոր նախորդը Նանթաքեթն է։
Նանթաքեթու՛մ է, որ ափ են քաշել ամերիկացիների խփած առաջին կետաձուկը։
Նանթաքեթի՛ց է, որ իրենց նավակներով ծով են դուրս եկել առաջին տեղաբնակ կետորսները՝ կարմրամորթ հնդկացիները, և հետապնդել լևիաթանին<ref>Կետուս (եբրայերեն)</ref>։
<references/>