Ես բռնեցի գլուխս և տնքացի։
― Աստվա՜ծ իմ, ― մտածեցի ես։ Ի՞նչ է նշանակում այս բոլորը։ ամենը։ Ինչո՞ւ է իմ աչքին անընդհատ երևում այդ անիծված Բուկաշևը։ Մի՞թե ինձ մոտ արդեն սկսվել է ալկոհոլային պսիխոզ։
― Դե լավ, ― ասացի ինքս ինձ։ ― Ենթադրենք ոչ մի տիեզերքում էլ ես չեմ եղել, այլ թռել եմ սովորական «Բոինգով»։ Ենթադրենք։ Պրոկսիմա Ցենտավրան և տիեզերական ակվարիումը, որի մեջ լողում էր Բուկաշևը, ԿԳԲ֊ի լաբորատորիաներում նախագծված օպտիկական հնարքներ էին։ Բայց ի՞նչ է նշանակում դիմանկարների այս խառնաշփոթը։ Նորից հնարքներ են, ինձ մոլորության մեջ գցելու համա՞ր։ Այդպիսի բան չի կարող լինել։