— Տեսնո՞ւմ եք, ընկեր,— շարունակեց թանձրամարմին հոժարականը,— իսկ դուք ասում եք, թե ժողովուրդն այլևս առաջվա պես չի հարգում մեր պաշտելի միապետին։ Տեսնո՞ւմ եք, մի կալանավոր, որ նույնիսկ ծխելու բան չունի և որը պետք է գնդային զեկույցի ներկայանա, գահին նվիրված լինելու սքանչելի օրինակ է տալիս ձեզ և ձոներ հորինում ի պատիվ միացյալ ու անբաժանելի հայրենիքի, որի գլխին տալիս են։ Նրան զրկել են ազատությունից, բայց նրա բերանից հորդում են կայսրի նկատմամբ անսահման նվիրվածություն արտահայտող խոսքեր։ «Morituri te salutant, Caesar!»։ Մեռնելու գնացողները ողջունում են քեզ, Կեսա՜ր։ Իսկ պրոֆոսը անպիտան մարդ է։ Ինչ ասել կուզե, լավ ծառա ունենք։ Երեկ չէ մյուս օրը նրան հինգ կրոն տվի, որ գնա սիգարետ բերի, իսկ նա, այդ շուն շանորդին, այս առավոտ ինձ ասում է, թե այստեղ ծխել չի կարելի, թե, իբր, դրա պատճառով ինքը գլխացավանքի մեջ կընկնի։ Իսկ այն հինգ կրոնը, ասում է, կվերադարձնի ռոճիկը ստանալիս։ Այո՛, ընկեր, հիմա ոչ ոքի և ոչ մի բանի չպետք է հավատալ։ Բարոյականության լավագույն սկզբունքները խեղաթյուրվել են։ Կալանավորին թալանե՞լ։ Եվ այդ տիպն ամբողջ օրն իր քեֆին երգում է.
«Wo man singt da leg’ dich sicher nidernieder,<br>böse Leute haben keine Lieder!»<ref>Որտեղ երգեն՝ քնիր անհոգ, երգեր չունեն լոկ չար մարդիկ (գերմ.)։</ref>
Ա՜յ քեզ սրիկա, խուլիգան, խարդախ, դավաճան։
Դրան հետևեց պրոֆոսի մրթմրթոցը վաղվա գնդային զեկույցի մասին։
— Դարձյալ մենք մենակ ենք,— ասաց հոժարականը։— Քնից առաջ ես մի քանի րոպե կնվիրեմ մի դասախոսության, թե ինչպես օր օրի հարստանում են ենթասպաների ու սպաների կենդանաբանական գիտելիքները։ Պատերազմին նոր կենդանի նյութ և մտածող թնդանոթի միս հայթայթելու համար անհրաժեշտ է հիմնավորապես ծանոթանալ բնագիտությանը կամ Կոչիի հրատարակությամբ լույս տեսած «Տնտեսական բարեկեցության արդյունքները» գրքին, որի յուրաքանչյուր էջում հանդիպում են այսպիսի բառեր, անասուն, խոճկորներ, խոզեր։ Վերջերս, սակայն, կարող ենք նկատել, թե ինչպես մեր առավել առաջադիմական զինվորական շրջաններում նորակոչիկներին դիմելու համար գործածական են դառնում նոր անուններ։ Տասնմեկերորդ գնդում կապրալ Ալտհոֆը գործածում է «Էնդգանդինյան այծ» արտահայտությունը, Կարպատյան լեռներից եկած գերմանացի ուսուցիչ եֆրեյտոր Մյուլլերը նորակոչիկներին անվանում է «հոտած չեխեր», ֆելդֆեբել Զոնդերնումմերը՝ «իշագորտեր» ու «Յորկշիրի կռտած խոզեր», և յուրաքանչյուր նորակոչիկի խոստանում է նրանից խրտվիլակ պատրաստել, ըստ որում դրսևորում է մասնագիտական այնպիսի գիտելիքներ, որ կարծես խրտվիլակագործների տոհմից է սերում։ Զինվորական իշխանությունը ջանում է զինվորներին հայրենասիրություն ներշնչել յուրատեսակ միջոցներով, ինչպես, օրինակ՝ վայրենաբարո ոռնոցով, զորակոչիկների շուրջը պարելով, մարտաշունչ մռնչյունով, որ նման է աֆիիկական վայրենիների մռնչյունին, որով վերջիններս պատրաստվում են քերթել անմեղ այծեղջյուրի կաշին և կամ տապակել ճաշի համար մթերված որևէ միսիոների ազդրը։ Դա, իհարկե, գերմանացիներին չի վերաբերվում։ Երբ ֆելդֆեբել Զոնդերնումմերը խոսում է «խոզերի ավազակախմբի» մասին, ապա շտապում է ավելացնել «die tschechische»<ref>Չեխական (գերմ.)։</ref>, որպեզի գերմանացիները չնեղանան և դա իրենց չվերագրեն։ Այդ միջոցին երկրորդ վաշտի բոլոր ենթասպաները աչքերնին չռում են այն խեղճ շան պես, որն ագահությունից կուլ է ավել Պրովանսի յուղի մեջ թաթախված սպունգն ու խեղդվել։ Մի անգամ ես լսեցի եֆրեյտոր Մյուլլերի ու կապրալ Ալտհոֆի խոսակցությունը աշխարհազորայինների ուսուցման պլանի մասին։ Այդ զրույցի ժամանակ ամենից շատ գործածվում էր «ein Paar Ohrfeigen»<ref>Մի երկու սիլլա (գերմ.)</ref> արտահայտությունը։ Սկզբում ես կարծեցի, թե նրանք իրար հետ կռվում են և գերմանական զինվորական միասնությունը քայքայվում է։ Բայց չարաչար սխալվում էի։ Խոսքը վերաբերվում էր միայն զինվորներին։ «Եթե, օրինակ, այդ չեխական խոզը,— հեղինակավոր տոնով խրատում էր եֆրեյտոր Մյուլլերին կապրալ Ալտհոֆը,— երեսուն «Nieder!»<ref>Պառկե՛լ (գերմ.)։</ref>-ից հետո էլ չի սովորի մոմի պես ցից կանգնել, ապա նրա ռեխին մի երկու անգամ հասցնելը բավական չէ։ Հարկավոր է բռունցքով խփել փորին, մյուս ձեռքով գլխարկը քաշել-իջեցնել մինչև ականջները, հրամայել. «Kehrt euch!»<ref>Հետ դա՛րձ։դա՛րձ (գերմ.)։</ref>, իսկ երբ հետ դառնա` ոտքով խփել հետույքին։ Այն ժամանակ կտեսնես, թե նա ինչպես ձիգ կկանգնի և ինչպես պրապորշչիկ Դաուերլինգը կսկսի ծիծաղել»։ Ի դեպ, ընկեր, հիմա պատմեմ ձեզ պրապորշչիկ Դաուերլինգի մասին։ Նրա մասին առաջին վաշտի նորակոչիկներն այնպիսի զարմանալի բաներ են պատմում, որպիսիք կարող է պատմել միայն Մեքսիկայի որևէ սահմանամերձ ֆերմայում բոլորից լքված մի տատիկ, երբ խոսք բացվի այս կամ այն մեքսիկացի հռչակավոր ավազակի մասին։ Նա կյանքի փայլուն ճանապարհ է անցել։ Նրա ծնվելուց քիչ հետո տատմերը նրան իր ձեռքից ցած է գցել, և փոքրիկ Դաուերլինգի գլուխը ջարդվել է։ Այնպես որ գլխի վրա մինչև հիմա էլ հետքը նկատվում է, ինչպես հյուսիսային բևեռի վրա ընկած գիսաստղ։ Բոլորն այն կարծիքին էին, որ ուղեղի ցնցումից հետո հազիվ թե նրանից մի բան դուրս գա։ Միայն նրա գնդապետ հայրն էր, որ հույսը չէր կորցնում և, ընդհակառակը, պնդում էր, թե այդպիսի մի չնչին բան նրան վնասել չի կարող, քանի որ, ինքնին հասկանալի է, մեծանալուց հետո երիտասարդ Դաուերլինգը իրեն կնվիրի զինվորական ծառայության։ Ռեալական ուսումնարանի չորս դասարանների դեմ մղած կատաղի պայքարից հետո,— իսկ այդ դասարանները նա էքստեռն ավարտեց, ըստ որում նրա առաջին տնային ուսուցիչը ժամանակից շուտ սպիտակեց ու խելագաովեց, իսկ մյուսը հուսահատությունից փորձեց իրեն ցած գցել Վիեննայի սուրբ Ստեֆան եկեղեցու աշտարակից,— Դաուերլինգը մտավ Հայնբուրգի յունկերական ուսումնարանը։ Յունկերական ուսումնարաններում բնավ ուշադրություն չէին դարձնում այնտեղ մտնող երիտասարդների կրթության աստիճանի վրա, քանի որ ավստրիական կադրային սպայի համար կրթությունը անհրաժեշտ չէր համարվում։ Զինվորական կրթության իդեալ էր «զինվոր-զինվոր» խաղալու ընդունակությունը։ Կրթությունը ազնվացնում է մարդուս հոգին, իսկ զինվորական ծառայության մեջ դա անհրաժեշտ չէ։ Որքան սպայությունը գռեհիկ լինի, այնքան ավելի լավ։ Յունկերական ուսումնարանի աշակերտ Դաուերլինգը հաջողակ չէր նույնիսկ այն առարկաների մեջ, որ յունկերական ուսումնարանի ամեն մի աշակերտ այսպես թե այնպես յուրացնում էր։ Յունկերական ուսումնարանում ևս իրենց զգալ էին տալիս այն բանի հետևանքները, որ Դաուերլինգը մանուկ հասակում գլուխը ջարդել էր։ Այդ դժբախտության մասին պարզեիպարզ խոսում էին քննությունների ժամանակ նրա տված պատասխանները, որոնք իրենց անմրցելի տխմարության համար համարվում էին կլասիկական։ Դասատուները նրան անվանում էին ոչ այլ կերպ, քան «unser braver Trottel»<ref>Մեր ապուշիկը (գերմ․)։</ref>։ Նրա տխմարությունն այնքան ակներև էր, որ բոլոր հիմքերը կային հուսալու, որ մի քանի տասնամյակներ հետո նա կընկնի Թերեզյան զինվորական ակադեմիա կամ Զինվորական մինիստրություն։ Երբ սկսվեց պատերազմը, Հայնբուրգի բոլոր երիտասարդ յունկերներին պրապորշչիկի աստիճան տվին։ Նորընծա պրապորշչիկների ցուցակի մեջ ընկավ և Կոնրադ Դաուերլինգը։ Այդպես հայտնվեց նա 91-րդ գնդում։
Հոժարականը շունչ քաշեց ու շարունակեց.
— Վաղուց պարզ էր, որ մեզ տեղափոխելու են Հունգարիա,— ճանապարհին ասաց հոժարականը Շվեյկին։ Այնտեղ երթային գումարտակներ կկազմավորվեն, իսկ այդ միջոցին մեր զինվորները կվարժվեն հրաձգության մեջ ու կգզվռտվեն մաջարների հետ, հետո ուրախ կդիմենք դեպի Կարպատներ։ Իսկ Բուդեյովիցիում մաջարական կայազոր կտեղավորեն, և կսկսվի խառնակություն ցեղաց։ Կա մի տեսություն, թե ուրիշ ազգի աղջիկներ բռնաբարելը այլասերումից խուսափելու ամենալավ միջոցն է։ Երեսնամյա պատերազմի ժամանակ այդ բանն անում էին շվեդներն ու իսպանացիները, Նապոլեոնի ժամանակ՝ ֆրանսիացիները, իսկ հիմա Բուդեյովիցիի շրջանում կանեն մաջարները։ Բայց, իհարկե, դա գռեհիկ բռնաբարության բնույթ չի կրի։ Ամեն ինչ կկատարվի ինքնաբերարար։ Տեղի կունենա պարզ փոխանակություն, չեխ զինվորը կպառկի հունգարացի աղջկա հետ, իսկ չեխ աղքատ բատրակուհին իր հարկի տակ կառնի հունգարացի հոնվեդին։ Մի քանի հարյուրամյակներ հետո մարդաբանները շատ կզարմանան, երբ տեսնեն, որ Մալշայի ափերին բնակվողների դեմքերին ցցուն այտոսկրեր են հայտնվել։
— Խաչաձև զուգավորումը,— հարեց ՇվեյկքըՇվեյկը,— առհասարակ հետաքրքիր բան է։ Պրագայում մի նեգր մատուցող կա, անունը Քրիստիան։ Նրա հայրը Հաբեշստանի թագավոր է եղել։ Այդ թագավորին ցույց էին տալիս Պրագայում, Շավանիցայի կրկեսում։ Այգ Այդ թագավորի վրա սիրահարվել էր մի ուսուցչուհի, որը «Լադա»-ում ոտանավորներ էր գրում հովվուհիների և անտառում կարկաչող առվակների մասին։ Ուսուցչուհին նրա հետ գնում է հյուրանոց և «անձնատուր լինում անառակության», ինչպես գրված է սուրբ գրքում։ Բայց որքա՜ն է զարմանում ուսուցչուհին, երբ հետագայում բոլորովին սպիտակ երեխա է ծնում։ Սակայն ծնունդից երկու շաբաթ էլ չանցած տղան սկսում է գորշանալ։ Գորշանում է, գորշանում, իսկ մի ամիս հետո՝ սկսում սևանալ։ Կես տարի հետո երեխան արդեն սև էր իր հոր՝ հաբեշների թագավորի պես։ Մայրը նրան տանում է մաշկային հիվանդությունների կլինիկա, որ իմանա, թե արդյոք երեխային գունաթափ անելու որևէ հնար չկա՞, բայց նրան ասում են, թե տղան իսկական սևամորթի մաշկ ունի և ոչինչ անել չի կարելի։ Ուսուցչուհին այդ ամենից հետո ցնդում է և սկսում բոլոր ժուռնալների «Խռրհուրդներ «Խորհուրդներ ընթերցողին» բաժիններին հարցեր ուղարկել, թե ի՞նչ ճար կա սևամորթության դեմ։ Նրան տանում են Կատերժինկա, իսկ երեխային որբանոց տալիս։ Ա՜յ թե մազալու բան է եղել նրան այնտեղ դաստիարակելը։ Հետո նա մատուցող էր դարձել և պարում էր գիշերային սրճարաններում։ Հիմա նրանից մեծ հաջողությամբ չեխ մուլատներ են ծնվում, բայց արդեն ոչ այնպես սև, ինչպես նա ինքը։ Սակայն, ինչպես «Թասի մոտ» պանդոկում մեզ բացատրում էր մի բուժակ, գույնի հարցն այնքան էլ հասարակ բան չէ։ Այդպիսի մուլատից դարձյալ մուլատներ են ծնվում, որոնց շատ դժվար է տարբերել սպիտակներից, բայց մի քանի սերունդից հետո կարող է հանկարծ նեգր հայտնվել։ Պատկերացրեք այսպիսի խայտառակ բան. ամուսնանում եք մի որևէ օրիորդի հետ, բացարձակապես սպիտակ է շան քածը, և մի գեղեցիկ օր, ա՛ռ հա, նեգր է ծնում ձեզ համար։ Իսկ եթե նա դրանից ինն ամիս առաջ ձեր բացակայությամբ մի անգամ եղել է վարիետեում և դիտել նեգրի մասնակցությամբ տեղի ունեցած ֆրանսիական ըմբշամարտ, ապա պարզ է, որ դուք իրավունք ունեք մտածմունքի մեջ ընկնելու։
— Նեգր Քրիստիանի այդ դեպքը, որ դուք ասում եք, անհրաժեշտ է քննել ռազմական տեսակետից,— ասաց հոժարականը։— Ենթադրենք, թե այդ նեգրին զինվորական ծառայության են կանչել, իսկ նա պրագացի է և, հետևապես, ընկնում է Քսանութերորդ գունդը։ Ինչպես լսել եք, Քսանութերորդ գունդը անցել է ռուսների կողմը։ Պատկերացրեք, թե ինչպե՜ս կզարմանային ռուսները, երբ Քրիստիանին գերի վերցնեին։ Ռուսական թերթերում, հավանաբար, կգրեին, թե Ավստրիան պատերազմելու է քշում իր գաղութային զորքերին (որպիսիք նա չունի) և թե Ավստրիան արդեն օգտագործում է սևամորթ ռեզերվներ։
— Վե՛րջ տվեք այդ խոսակցությանը, տղերք,— մեջ մտավ պահակախմբի զինվորներից մեկը։— Հիմա կայսր Ֆրանց Յոսիֆի երկրի-մերկրի մասին խոսելը վտանգավոր է։ Ավելի լավ կլինի անուններ չտաք։
— Իսկ դուք քարտեզը նայեցեք,— ընդհատեց նրան հոժարականը։— Իսկապես գոյություն ունի մեր ամենաողորմած միապետ կայսր Ֆրանց Յոսիֆի Երկիր։ Ըստ վիճակագրության տվյալների, այնտեղ միայն սառույց կա, որն և այնտեղից արտահանվում է Պրագայի սառցարաններին պատկանող սառցահատներով։ Մեր Սառցարդյունաբերությունը սառցարդյունաբերությունը արտասահմանում էլ բարձր գնահատականի ու հարգանքի է արժանացել, քանի որ շատ շահութաբեր, թեպետ և վտանգավոր ձեռնարկում է։ Ֆրանց Յոսիֆի Երկրից սառույց արտահանելու գործում ամենավտանգավոր բանը սառույցը բևեռային շրջանից դուրս բերելն է։ Պատկերացնում եք, չէ՞։
Պահակախմբի զինվորն ինչ-որ անորոշ բան փնթփնթաց։ Պահակախմբի պետ կապրալը մոտ եկավ ու սկսեց լսել հոժարականի բացատրությունները։ Վերջինս խորիմաստ ձևով շարունակեց.
— Քարտաշները փրկվել են,— ընդհատեց նրան Շվեյկը։— Նրանք տաքացել են ծխամորճի կրակով։
— Ո՛չ բոլորը,— առարկեց հոժարականը,— երկուսին դժբախտություն է պատահել։ Նրանք մոռացել են, որ ծուխը պետք է ներս քաշել, որի պատճառով ծխամորճերը հանգել են, և մարդիկ ստիպված նրանց թաղել են սառույցի մեջ։ Բայց վերջ ի վերջո դպրոցը շինել-վերջացրել են։ Շինել են սառցե աղյուսներից ու երկաթբետոնից։ Այդպես շատ ամուր է լինում։ Այն ժամանակ էսկիմոսները իրենց դպրոցի շուրջր խարույկներ են վառել սառույցների մեջ ճզմված առևտրական նավերի բեկորներից և իրենց ուզածն արել։ Այն սառցակտորը, որի վրա կանգնած է եղել դպրոցը, հալվել է, և դպրոցն ամբողջովին թաղվել է ծովի մեջ իր դիրեկտորի և կառավարության ներկայացուցչի հետ, որը հաջորդ օրը պետք է ներկա լիներ դպրոցի հանդիսավոր օծմանը։ Այդ սոսկալի պահին միայն այն են լսել, թե ինչպես կառավարության ներկա յացուցիչը, արդեն մինչև կոկորդը ջրի մեջ, գոռացել է. «Gott, Strafe England!»<ref>Պատվանշան Տեր, պատժիր Անգլիային (լատգերմ.)։</ref>։ Հիմա, երևի, զորքեր կուղարկեն այնտեղ, որպեսզի էսկիմոսների մոտ կարգ ու կանոն ստեղծեն։ Ի՜նչ խոսք, նրանց հետ կռվելը դժվար է։ Մեր զորքին ամենից շատ կվնասեն նրանց վարժեցրած սպիտակ արջերը։
— Հենց ա՛յդ էր պակաս,— խելամտորեն հարեց կապրալը։— Առանց այն էլ ռազմական գյուտերին թիվ ու համար չկա։ Վերցնենք, օրինակ, գազով թունավորելու դիմակները։ Քաշում ես գլխիդ, և րոպեապես թունավորված ես, ինչպես մեզ սովորեցնում էին ենթասպայական դպրոցում։
— Դա ձեզ վախեցնելու համար են ասել,— պատասխանեց Շվեյկը։— Զինվորը ոչինչից չպիտի վախենա։ Եթե, օրինակ, կռվի Ժամանակ ժամանակ ընկել ես արտաքնոցի հորը, ապա լիզելով մաքրիր ինքդ քեզ և նորից նետվիր դեպի մարտ։ Իսկ թունավոր գազերը մեզպեսների համար սովորական բան են եղել դեռևս զորանոցներում, զինվորաբաժին հացն ու կորկոտախառն սիսեռն ուտելուց հետո։ Բայց ահա, ասում են, ռուսները ինչ-որ բան են հնարել հատկապես ենթասպաներին ոչնչացնելու համար։
— Հա՛, մի տեսակ էլեկտրական լար,— ավելացրեց հոժարականր,— որը ենթասպայի օձիքի ցելուլոիդի աստղերին միացնելիս պայթյուն է առաջանում։ Օր չի լինի, որ հետը մի նոր սարսափելի բան չբերի։
― Կապրալը, որ զինվորական ծառայությունից առաջ եղել էլ էր․․․ էշ, այնուամենայնիվ հասկացավ, որ իրեն ձեռք են առնում։ Նա հեռացավ ձերբակալվածներից և առաջ շարժվեց պահակախմբի գլուխն անցած։
Նրանք արդեն մոտենում էին կայարանին, որտեղ բուդեյովցիների բազմություններ էին հավաքվել իրենց գնդին հրաժեշտ տալու համար։
— Գալիս են։
Պահակախմրի Պահակախմբի պետը բոլորովին գլուխը կորցրեց և Շվեյկի վրա գոռաց, որ ձայնը կտրի։ Սակայն ողջույնի աղմուկն աճում էր սարից գլորվող ձնագնդի պես։ ժանդարմները Ժանդարմները հրելով ետ էին մղում բազմությունը և պահակախմբի համար ճանապարհ բացում։ Իսկ բազմությունը շարունակում էր «նազդար» բղավել և գլխարկները թափահարել։
Դա իսկական ցույց էր։ Կայարանի դիմաց գտնվող հյուրանոցի լուսամուտներից ինչ-որ տիկիններ թափահարում էին թաշկինակներն ու բղավում․
― Heil!
Բազմության մեջ «նազդար»-ին խառնվեցին «heil» բացականչությունները։ Մի ինչ-որ էնտուզիաստի, որն այդ հանգամանքից օգտվելով բացականչեց. «Nider «Nieder mit»<ref>Չկրակե՛լ Կորչեն (գերմ.)։</ref> ոտք գցեցին և ոտնահարեցին դիտմամբ սարքված հրմշտոցի մեջ։
— Գալի՜ս են,— էլեկտրական հոսանքի պես անցնում էր բազմության միջով և գնում ավելի ու ավելի հեռուն։
Նա կայարանի առաջ հայտնվեց ճիշտ ժամանակին, հենց այն պահին, երբ կապելմեյստերը արդեն ձեռքը շարժում էր, որ նշան տար սկսելու «Պահպանիր, տեր, թագավորին» հիմնը։
― Halt<ref>Չծեծե՛լ Կաց (գերմ․)։</ref>,— գոռաց օբեր-ֆելդկուրատը, նրա ձեռքից խլելով դիրիժյորական փայտիկը։— Դեռ շուտ է։ Ես նշան կանեմ։ Իսկ հիմա rutruht! <ref>Ազատ (գերմ․)։</ref> Ես հիմա կգամ։
Դրանից հետո նա գնաց կայարան, սկսեց վազել պահակախմբի հետևից և «halt» գոռալով կանգնեցրեց խումբը։
— Մեզ տանում են Բրուկ, պարոն օբեր-ֆելդկուրատ։ Եթե ուզում եք, կարող եք մեզ հետ մեկնել։
— Եվ կմեկնեմ,— հայտարարեց պատեր Լացինան և, շրջվելով դեպի ուղեկցորդները, գոռաց.— Ո՞վ է ասում, որ ես չեմ կարող մեկնել, Vorwärts! Marsch!<ref>Մտե՛ք Հառա՛ջ, մա՛րշ (գերմ.)։</ref>։
Հայտնվելով կալանավորական վագոնում, օբեր-ֆելդկուրատը պառկեց նստարանի վրա, իսկ բարեսիրտ Շվեյկը հանեց իր շինելն ու դրեց պատեր Լացինայի գլխի տակ։
Հարմար տեղավորվելով նստարանի վրա, պատեր Լացինան սկսեց բացատրել.
— Սունկի ռագույի մեջ ինչքան շատ սունկ գցեն, պարոնայք այնքան համեղ կլինի։ Բայց, նախքան այդ, անպայման անհրաժեշտ է սունկը սոխի հետ տապակել և միայն դրանից հետո մնջը մեջը դափնետերև ու սոխ գցել։
— Բայց դուք արդեն բարեհաճեցեք սոխն ավելի շուտ գցել,— մեջ մտավ հոժարականը։
Կապրալի վիճակն իսկապես հուսահատական էր։
— Պարոն օբեր-ֆելդկուրատն անկասկած իրավացի է,— քահանային պաշտպանեց Շվեյկը։— Սոխն ինչքան շատ լինի, այնքան Լավ։ լավ։ Պակոմերժիցիում ապրող մի գարեջրագործ գարեջրի մեջ միշտ սոխ էր գցում, որովհետև, ասում են, սոխը ծարավ է առաջացնում։ Առհասարակ սոխը շատ օգտակար բան է։ Չիբանի վրա էլ խաշած սոխ են դնում։
Պատեր Լացինան շարունակում էր քրթմնջալ, ինչպես քնի մեջ.
Շվեյկի պատմությունն ընդհատեց մի ոռնոց, որ լսվում էր հետևի վագոններից։ Տասներկուերորդ վաշտը, որ կազմված էր բացառապես կրումլովցի և կաշպերցի գերմանացիներից, ղռվռալով երգում էր.
Wann ich kumm, wann ich kumm,<br />Wann ich wieda, wieda kumm<ref>Համարձակվում եմ զեկուցել Երբ ես նորից վրադառնամ (գերմ.)։</ref>.
Մի ուրիշ վագոնում ինչ-որ մեկը հուսահատ մղկտում էր, իր մղկտոցն ուղղելով հեռացող Բուդեյովիցիին․
Und du, mein Schatz,<br />Bleibs hier.<br />Holario, holo!<ref>Այդպես էԻսկ դու, ևս մի անգամ անգինս մնում ես այստեղ։ Հոլարիո, հոլո (գերմ.)։</ref>
Դա այնպիսի զարհուրելի ոռնոց էր, որ նրա ընկերները չդիմացան և նրան հետ քաշեցին հորթատար վագոնի բաց դռնակից։
— Դուք մոռանում եք,— ասաց Շվեյկը,— որ կալանավորներին արգելված է լուսամուտին մոտենալ։
— Երրորդ,— շարունակեց հոժարականը,— վագոնը պետք է ունենա խմելու ջրի աման։ Այդ մասին էլ հոգ չեք տարել Apropos!<ref>Հավատացեք, մինչև հիմա կյանքումս լավ բան քիչ եմ տեսել։ Այդ հարցն ինձ զարմացնում է Ի դեպ (գերմֆրանս.)։</ref> Ո՞ր կայարանումն են ճաշ տալու։ Չե՞ք իմանում։ Էհ, այդպես էլ գիտեի։ Այդ էլ չեք հարցրել։
— Այ, տեսնում եք, պարոն կապրալ,— հարեց Շվեյկը,— կալանավոր տեղափոխելը հանաք բան չէ։ Մեր մասին պետք է հոգալ։ Պետք է ամեն ինչ մեզ պատրաստի հրամցնել։ Դրա համար հրահանգներ ու պարագրաֆներ կան, որոնք պետք է կատարվեն, այլապես ոչ մի կարգուկանոն չէր լինի։ «Ձերբակալված մարդն ու բարուրած երեխան մի բան են,— ինչպես ինձ ասում էր մի ծանոթ շրջմոլիկ,— նրան պետք է խնամել, որ չմրսի, չհուզվի, իր վիճակից գոհ լինի, և որ խեղճին ոչ ոք նեղություն չտա․․․»։ Ի դեպ,— ասաց Շվեյկը, բարյացակամորեն նայելով կապրալին,— երբ ժամը տասնմեկը լինի, բարի եղեք ինձ իմաց անել։
Կապրալը հարցականորեն նայեց Շվեյկին։
— Դուք երևի ուզում եք հարցնել, պարոն կապրալ, թե ինչո՞ւ ժամը տասնմեկին ինձ պիտի նախազգուշացնեք։ Բանն այն է, պարոն կապրալ, որ ժամը տասնմեկից սկսած ես պետք է գտնվեմ հորթատար վագոնում,— հանդիսավորապես հայտարարեց Շվեյկը։—Գնդային զեկույցի Ժամանակ ժամանակ ինձ դատապարտեցին երեք օրվա կալանքի։ ժամը տասնմեկին ես անցա պատիժս կրելու և այսօր ժամը տասնմեկին պետք է ազատվեմ։ ժամը տասնմեկից հետո ես այստեղ անելիք չունեմ։ Ոչ մի զինվոր չի կարող կալանքի տակ մնալ ավելի, քան նրա համար սահմանված է, որովհետև զինվորական ծառայության մեջ նախ և առաջ կարգուկանոն ու կարգապահություն պետք է լինի, պարոն կապրալ։
Այդ հարվածից հետո թշվառ կապրալը երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ։ Վերջապես նա առարկեց, թե ոչ մի պաշտոնական գրություն չի ստացել։
Հոժարականն սկսեց երգել.
Քնի՛ր, մանկիկ, քնի՛ր,<br />Աչիկներըդ փակիր.<br />Աստված քեզ հետ նանիկ կանի,<br />Հրեշտակը քեզ մեղմ կօրորի,<br />Քնի՛ր, մանկիկ, քնի՛ր…
Թշվառ կապրալն արդեն ոչ մի բանի չէր անդրադառնում։ Նա բութ հայացքով նայում էր լուսամուտից և կատարյալ ազատում թյուն ազատություն էր ավել տվել կալանավորական կուպեում ծայր առած կազմալուծմանը։ Պահակախմբի զինվորները միջնորմի մոտ «միջուկ» էին խաղում, և տարվողների հետույքներին իջնում էին մյուսների բարեխիղճ ու ծանրակշիռ հարվածները։ Երբ կապրալը շրջվեց, հանդգնորեն ուղիղ նրան էր նայում զինվորի մի հետույք։ Կապրալն հառաչեց ու նորից շրջվեց դեպի լուսամուտը։
Հոժարականը մի րոպե մտածմունքի մեջ ընկավ և ապա դիմեց վհատված կապրալին․
— Մեր գյուղում այդ ժուռնալին բաժանորդագրվել էր պան պանդոկապետը,— պատասխանեց կապրալը, ակնհայտորեն գոհ, որ խոսակցությունն այլ ընթացք է ստանում։— Նա սանյան այծերի թունդ սիրահար էր, բայց նրա բոլոր այծերը սատկում էին, դրա համար էլ այդ ժուռնալից խորհուրդ էր հարցնում։
— Սիրելի բարեկամ,— ասաց հոժարականը,— այն պատմությունը, որ ես հիմա կանեմ ձեզ համար, ամենայն ակներևությամբ ձեզ ցույց կտա, որ մարդ ասածը սխալական է։ Պարոնա՛յք, ես համողված համոզված եմ, որ դուք կդադարեք «միջուկ» խաղալուց, քանզի այն, ինչ հիմա պիտի պատմեմ, ձեզ շատ հետաքրքրական պիտի թվա, թեկուզ հենց այն պատճառով, որ դուք մասնագիտական շատ տերմիններ չեք հասկանա։ Ես ձեզ մի պատմություն կանեմ «Կենդանիների աշխարհ»-ի մասին, որը ձեզ կօգնի մոռանալ ներկայիս պատերազմի անհաջողությունները։
Թե ինչպես իր ժամանակին ես դարձա «Կենդանիների աշխարհ»-ի, այդ հույժ հետաքրքիր ժուռնալի խմբագիր, երկար ժամանակ անլուծելի հանելուկ էր նույնիսկ ինձ համար։ Հետո եկա այն եզրակացության, որ ես այդպիսի բան կարող էի անել միայն միանգամայն անմեղսագիտակ վիճակում։ Ինձ այդպես հեռու տարան այն բարեկամական զգացմունքները, որ ես տածում էի իմ մի վաղեմի ընկերոջ՝ Հայեկի նկատմամբ։ Հայեկը բարեխղճորեն խմբագրում էր այդ ժուռնալը, քանի դեռ չէր սիրահարվել նրա հրատարակիչ Ֆուքսի աղջկան։ Ֆուքսը հայեկին Հայեկին անմիջապես վռնդեց պաշտոնից և նրան պատվիրեց ժուռնալի համար մի կարգին խմբագիր գտնել։
Ինչպես տեսնում եք, այն ժամանակ աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու բավական տարօրինակ պայմաններ կային։
Ծծմբական կետից հետո հայտնագործեցի մի շարք այլ զարմանահրաշ գազաններ։ հիշատակեմ թեկուզ «խարդախաբլագունը», որ կենգուրուի ընտանիքին պատկանող կաթնասուն է. «ուտելացուլը», որ մեր կովի նախատիպն է, և «կոլյուսկային ինֆուզորիան», որին ես մտցրել էի կրծողների ընտանիքի մեջ։ Ամեն օր դրանց ավելացնում էի նորանոր կենդանիներ։ Ինքս էլ զարմացած էի այդ բնագավառում ունեցած հաջողություններիս վրա։ Առաջ երբևէ մտքովս չէր անցել, որ ֆաունան լրացնելու այդպիսի անհրաժեշտություն կարող է ծագել։ Երբեք չէի ենթադրել, թե Բրեմը իր «Կենդանիների կյանքը» աշխատության մեջ կարող էր այդքան կենդանիներ բաց թողնել։ Արդյոք Բրեմը, և նրա հետևորդները ծանո՞թ էին Իսլանդիա կղզում ապրող իմ մեծաչղջիկին, այսպես կոչված «անդրծովյան մեծաչղջիկին», կամ Կիլիմանջարո լեռան գագաթին ապրող իմ ընտանի կատվին, որ կոչվում է «դյուրագրգիռ եղջերուի նախապապ»։ Մի՞թե բնագետներից մեկն ու մեկը մինչ այդ որևէ գաղափար ունեցել էր «ինժեներ Կունի լվի» մասին, որին ես գտա սաթի մեջ և որը բոլորովին կույր էր, քանի որ ապրել էր նախապատմական խլուրդի վրա, որը նույնպես կույր է եղել, որովհետև նրա տատը, ինչպես ես գրել էի իմ հոդվածում, զուգավորվել էր «քարանձավային մացարատի» հետ, որ ապրել է Պոստոնյան քարանձավում, որն այն դարաշրջանում տարածվելիս է եղել մինչև այժմյան Բալթիկ օվկիանոսը։
Այդ, ըստ էության աննշան, առիթով, «ժամանակ» «Ժամանակ» և «Չեխ» թերթերի միջև մեծ բանավեճ ծագեց։ «Չեխ»-ը «Դեսից դենից» խորագրի տակ զետեղած իր ֆելիետոնում մեջբերումներ անելով հայանագործածս լվի մասին իմ գրած հոդվածից, եզրակացրել էր, թե «Աստված ինչ որ անում, լավ է անում»։ «ժամանակ»«Ժամանակ»-ը, բնականաբար, միանգամայն ռեալիստորեն կետ առ կետ ջախջախել էր իմ լուն, արժանին հատուցելով և բարեկրոն «Չեխ»-ին։ Ըստ երևույթին այդ օրվանից մի ամբողջ շարք արարածներ հայտնազործած գյուտարար-բնագետիս աստղը թեքվեց դեպի մայրամուտ։ «Կենդանիների աշխարհ»-ի բաժանորդներն սկսեցին դժգոհություն արտահայտել։ Այդ դժգոհությանը առիթ էին տվել մեղվաբուծության ու թռչնաբուծության մասին գրածս փոքրիկ հոդվածները։ Այդ հոդվածներում զարգացրել էի մի քանի նոր, սեփական տեսություններ, որոնք ուղղակի խուճապ առաջացրին, քանի որ ընթերցողներին իմ տված մի քանի շատ հասարակ խորհուրդներից հետո հայտնի մեղվաբույծ Պազոուրեկը կաթվածահար եղավ, իսկ Շումանում և Կրկոնոշեի նախալեռնային շրջանում բոլոր մեղուները կոտորվեցին։ Ընտանի թռչունները ժանտախտ ընկան, մի խոսքով, ամենուրեք բոլորը սատկեցին։ Բաժանորդներն սպառնալից նամակներ էին ուղարկում։ Հրաժարվում էին բաժանորդագրությունից։ Այն ժամանակ ես վրա պրծա թռչուններին։ Մինչև հիմա էլ շատ լավ հիշում եմ իմ ընդհարումը «Գյուղական տեսության» խմբագրի, կղերական դեպուտատ Յոզեֆ Մ․ Կադլչակի հետ։ Սկսվեց այն բանից, որ ես անգլիական «Country Life»<ref>Կես տարուց հետո ես պետական քննությունները կհանձնեմ և դոկտորի կոչում կստանամ Գյուղական կյանք (գերմ․անգլ․)։</ref> ժուռնալից կտրել էի ընկուզենու վրա թառած ինչ-որ թռչունի նկար։ Ես այդ թռչունն անվանել էի «ընկուզենահավ», ճիշտ այնպես, ինչպես առանց տատանվելու արջածառի վրա նստած թռչունը կանվանեի «արջածառահավ»։ Շիլաշփոթ ստեղծվեց։ Կադլչակը մի բաց նամակով հարձակվեց ինձ վրա, պնդելով, թե այդ թռչունը կոչվում է «սոյկա», և ոչ թե «ընկուզենահավ» և թե իբր «ընկուզենահավ»-ը գերմաներեն Eichelhöher<ref>Եթե դրանք լույս տեսնեն լավ կազմերով Կաղին (գերմ.):</ref> բառի ստրկական թարգմանությունն է։
Ես նրան պատասխանեցի մի նամակով, որի մեջ շարադրեցի իմ ամբողջ տեսությունը «ընկուզենահավի» մասին, շարադրանքս գարդարելով զարդարելով բազմաթիվ հայհոյանքներով և Բրեմից մեջ բերելով մի քանի ցիտատներ, որ ինքս էի հորինել։ Դեպուտատ Կադլչակը «Գյուղական տեսության» մեջ ինձ պատասխանեց մի առաջնորդող հոդվածով։
Իմ պետ պան Ֆուքսը սովորականի պես նստած էր սրճարանում և կարդում էր տեղական թերթերը, քանի որ վերջին օրերը սկսել էր հետևել «Կենդանիների աշխարհ»-ում իմ տպագրած հետաքրքրաշարժ հոդվածների մասին գրվող հոդվածներին ու գրախոսություններին։ Երբ ես մտա սրճարան, նա գլխի շարժումով ցույց տվեց սեղանի վրա ընկած «Գյուղական տեսություն»-ը և ինչ-որ բան շշնջաց, թախծոտ աչքերով նայելով ինձ։ Վերջերս նրա աչքերը շարունակ թախծոտ էին։
Ես ամբողջ հասարակության առաջ բարձրաձայն կարդացի հետևյալը։
«Մեծարգո խմբա գրություն․խմբագրություն․
Ես նկատել էի տվել, որ ձեր ժուռնալը գործածության մեջ է մտցնում կենդանաբանական մի անսովոր ու չհիմնավորված տերմինորգիա, արհամարհելով չեխերեն լեզվի մաքրությունը և հնարելով ամեն տեսակ կենդանիներ։ Ես արդեն նշել եմ, որ հանրածանոթ և անհիշելի ժամանակներից ի վեր գործածվող «սոյկա» անվան փոխարեն ձեր խմբագիրը գործածում է «ընկուզենահավ» անունը, որը հանդիսանում է գերմաներեն «Eichdhöher—սոյկա» «Eichelhöher—սոյկա» տերմինի բառացի թարգմանությունը։»
— Սոյկա՜,— իմ հետևից հուսահատ կրկնեց հրատարակիչս։
«Երբ մի ոչ մասնագետ ու խուլիգան ձեռնամուխ է լինում այնպիսի գործի, որից գաղափար չունի, ապա դա նրա կողմից լկտիություն է։ Ե՞րբ է որևէ մեկը սոյկային «ընկուզենահավ» անվանել։ «Մեր թռչունները» աշխատության 148-րդ էջում կարելի է գտնել լատինական «Ganulus glandarius B. A.» անվանումը։ Դա հենց սոյկան է։
Ձեր ժուռնալի խմբագիրն անպայման պետք է ընդունի, որ ես թռչուններին գիտեմ ավելի լավ, քան կարող է գիտենալ մի մարդ, որ մասնագետ չէ։ Ընկուզենահավը, ըստ պրոֆեսոր Բայերի տերմինոլոգիայի, ոչ այլ ինչ է, եթե ոչ mucifraga carycatectes A., և այդ լատինական «A»-ն բնավ էլ «ապուշ» բառի սկզբնատառը չէ, ինչպես գրել էր ինձ ձեր խմբագիրը։ Չեխ թռչնաբանները ծանոթ են միայն սովորական սոյկային, և նրանց հայտնի չէ ձեթ ձեր «ընկուզենահավ»-ը, որը հնարել է մի պարոն, որին և սազական է «A» սկզբնատառը, համաձայն իր իսկ տեսության։
Անձի դեմ ուղղված լկտի հարձակումները բնավ չեն փոխում հարցի էությունը։ Սոյկան կմնա սոյկա, եթե նույնիսկ ձեր խմբագիրն իր շալվարի մեջ իք անի։ Վերջինս մի ավելորդ անգամ ցույց է տալիս, որ նամակի հեղինակը գրում է թեթևամտաբար, ոչ ըստ էության, թեկուզ և այդ բանն անելիս նա, վրդովմունք պատճառող գռեհկությամբ, վկայակոչում է Բրեմին։ Այսպես, օրինակ, այդ բռի մարդը գրում է, թե սոյկան, ըստ Բրեմի 452-րդ էջի, պատկանում է կոկորդիլոսակերպների դասին, մինչդեռ այդ էջում խոսվում է ժուլանի կամ սովորական կարմիր շամփրուկի (Canias Lanius minor) մասին։
Դեռ ավելին, այդ, մեղմ ասած, տգետը նորից վկայակոչում է Բրեմին, հայտարարելով, թե սոյկան պատկանում է տասնհինգերորդ դասին, մինչդեռ Բրեմը ագռավակերպներին մտցնում է տասնյոթերորդ դասի մեջ, որին պատկանում են և ագռավները, կազմելով արջնագռավների ընտանիքը, ըստ որում նամակի հեղինակն այնքան լկտի է, որ ինձ ևս անվանում է արջնագռավ (Colaeus), որը պատկանում է չաչանակ կաչաղակների, կապույտ ագռավների ընտանիքին, բռի ապուշների ենթադասին, թեև Բրեմի նույն այդ էջում խոսվում է անտառային սոյկաների և խայտաբղետ կաչաղակների մասին»։
— Գորշ կեռնեխը պետք է անվանել արոսահավ կամ սնձենահավ, պարոն պետ,— պնդեցի ես,— որովհետև նա սնվում է սնձենու պտուղներով։
Պան Ֆուքսը թերթը դեն շպրտեց ու մտավ բիլիարդի տակ, խռխռաձայն արտասանելով հոդվածի վերջին՝ «Turdus»<ref>Այդպիսի տրամադրությամբ նա հրավեր ստացավ և գնաց նրա մոտ Կեռնեխ (գերմլատ.)։</ref> սնկակեր բառերը։
— Գրո՜ղը տանի սոյկային,— բղավեց նա բիլիարդի տակից։— Ընկուզենահա՜վ։ Կկծեմ։