Հինգ տարին վերջանալուց առաջ մի հինգ տարեկան կենդանի հասցնելն ու մատակարարելն անհնարին բան է իհարկե։ Բայց հայտնի սահմաններում հնարավոր է կենդանիները բուծելու փոփոխված եղանակով մի ավելի կարճ ժամանակում հիշյալները պատրաստել իրենց նախանշման համար։ Հենց այս է արել հատկապես Բեքվելլը։ Առաջ անգլիական ոչխարները, ինչպես և ֆրանսականները դեռ 1855-ին, չորս կամ թե հինգ տարուց առաջ պատրաստ չէին լինում մորթելու համար։ Բեքվելլի սիստեմով կարող է արդեն մեկ միամյա ոչխար բուծվել և համենայն դեպս երկրորդ տարին դեռ չվերջացած՝ լիովին աճած-պրծած լինել։ Բեքվելլր, Դիշլեյ Գրենջի մի ֆերմեր, բուծման ջանադիր ընտրությամբ ոչխարների ոսկրակմախքը հասցրեց նրանց գոյության համար անհրաժեշտ մինիմումի։ Նրա ոչխարները կոչվում են Նյու-Լայչեստերի ոչխար։ «Բուծողը հիմա կարող է երեք ոչխար մատակարարել շուկային նույն այն ժամանակվա ընթացքում, երբ առաջ մեկն էր պատրաստում, և ոչխարի մարմնի ամենից շատ միս տվող մասերը զարգանալով հիմա ավելի լայն, ավելի կլորացած ու ավելի խոշոր են դարձել։ Ոչխարների համարյա ամբողջ քաշը զուտ միս է»։ (Lavergne «The rural Economy of England etc.», 1855. p. 22).
333333333333333333333
Այն մեթոդները, որոնք կարճացնում են աշխատապարբերւսշրջանը, տարբեր արդյունաբերաճյուղերում լոկ շատ տարբեր աստիճանով են կիրառելի և տարբեր աշխատապարբերաշրջանների երկարատևության տարբերությունները չեն հավասարեցնում։ Մեր բերած օրինակով խոսելով՝ պետք է ասենք, որ նոր գործիք-մեքենաներ կիրառելով կարելի է մի շոգեկառք պատրաստելու համար անհրաժեշտ աշխատապարրերաշրջանը բացարձակապես կարճացնել։ Բայց եթե մանագործության մեջ կատարելագործված պրոցեսների շնորհիվ անհամեմատ ավելի արագ է շատացվում օրական կամ թե շաբաթական մատակարարվող պատրաստի արդյունքը, այնուամենայնիվ մեքենայակառուցման մեջ աշխատապարբերաշրջանի երկարությունը մանածագործության համեմատությամբ պետք է հարաբերաբար ավելանա։
Բայց այնուհետև անհրաժեշտորեն տարբերություն է առաջ գալիս հավելարժեքի կապիտալացման, կուտակման մեջ և ըստ այսմ, հավելարժեքի անփոփոխ նորմայի դեպքում, տարվա մեջ արտադրված հավելարժեքի մասսայի մեջ էլ։
Արդ, ամենից առաջ նկատենք, որ A կապիտալը (նախընթաց գլխի օրինակում հիշվածը) մի ընթացիկ պարբերական հասույթ ունի, հետևաբար, բացի ձեռնարկությունն սկսելու ժամանակվա պտուտապարբերաշրջանից, տարվա մեջ ունեցած յուր սեփական սպառումը հավելարժեքի յուր արտադրությունից է բավարարում, գոցում և չպետք է յուր սեփական ֆոնդից կանխավճարի։ Ընդհակառակը, հենց այս վերջինս է լինում B-ի դեպքում։ Թեև սա միևնույն ժամանակահատվածում նույնքան հավելարժեք է արտադրում, որքան և A-ն, բայց հավելարժեքն իրացված չի, ուստի է չի կարող ոչ անհատորեն սպա ավել ու ոչ էլ արտադրողաբար։ Որչափով որ անհատական սպառումն է նկատի առնվում, հավելարժեքը կանխակայվում է։ Նրա համար նախանշվող ֆոնդը պետք է կանխավճարվի։ Արտադրողական կապիտալի այն մասը, որը դժվար է ճիշտ սահմանել, այն է՝ հիմնական կապիտալի վերանորոգման ու սարքին պահելու համար անհրաժեշտ ավելադիր կապիտալը, նույնպես մի նոր լույսով է ներկայանում հիմա։ A-ի դեպքում այս կապիտալամասը — ամբողջովին կամ թե մեծ մասամբ — չի կանխավճարվում արտադրությունն սկսելիս։ Կարիք չկա, որ նա ո՛չ տրամադրելի լինի ու ոչ էլ նույնիսկ առկա։ Նա բուն իսկ ձեռնարկությունից է ծագում հավելարժեքի՝ անմիջաբար կապիտալ դառնալով, այսինքն նրա՝ անմիջաբար որպես կապիտալ կիրառվելով։ Տարվա ընթացքում պարբերաբար ոչ միայն արտադրված, այլ և իրացված հավելարժեքի մի մասը կարող է գոցել վերանորոգման և այլոց համար անհրաժեշտ ծախսերը։ Ձեռնարկությունը յուր սկզբնական մասշտաբով վարելու համար անհրաժեշտ կապիտալի մի մասն այսպիսով գործի ընթացքում հենց ինքը ձեռնարկությունն է արտադրում՝ հավելարժեքի մի մասը կապիտալացնելով։ Այս անհնարին բան է B կապիտալիստի համար։ Խնդրական կապիտալամասը պետք է սկզբնապես կանխավճարված կապիտալի մի մասը կազմի նրա մոտ, Երկու դեպքում էլ այս կապիտալամասը կապիտալիստի մատյաններում կկերպակայվի որպես կանխավճարված կապիտալ, ինչպիսին որ հենց է՛ էլ, որովհետև հիշյալ կապիտալամասը մեր ենթադրության համաձայն կազմում է ձեռնարկությունը տվյալ մասշտաբով վարելու համար անհրաժեշտ արտադրողական կապիտալի մի մասը։ Բայց մեկ վիթխարի տարբերություն է անում, նայած թե ո՛ր ֆոնդից է կանխավճարվում հիշյալը։ B-ի դեպքում նա սկզբնապես կանխավճարելի կամ թե տրամադրության տակ պահելի կապիտալի մասն է իրոք։ Իսկ A-ի դեպքում նա, ընդհակառակը, հավելարժեքի որպես կապիտալ կիրառված մասն է։ Այս վերջին դեպքը մեզ ցույց է տալիս, թե ինչպես ոչ միայն կուտակված կապիտալը, այլ և սկզբնապես կանխավճարված կապիտալի մի մասը կարող է սոսկ կապիտալացված հավելարժեք լինել։ Երբ մեջտեղ է գալիս վարկի զարգացումը, սկզբնապես կանխավճարված կապիտալի ու կապիտալացված հավելարժեքի հարաբերությունն է՛լ ավելի է խառնահյուսվում։ Օրինակ, A-ն բանկիր C-ից պարտք է վերցնում այն արտադրողական կապիտալի մեկ մասը, որով նա սկսում է ձեռնարկությունը կամ թե շարունակում է տարվա ընթացքում։ Նա հենց այն գլխից բավարար չափով յուր սեփական կապիտալը չունի գործը վարելու համար։ Բանկիր C-ն փոխ է տալիս նրան մի գումար, որը D, E, F և այլն արդյունաբերողների՝ նրա մոտ ավանդադրված հավելարժեքից է կազմված սոսկ։ A-ի տեսակետից այստեղ դեռ խոսք չի կարող լինել կուտակված կապիտալի մասին։ Իսկ D, E, F է այլն կապիտալիստների համար A-ն ուրիշ ոչինչ է իրոք, բայց եթե մի գործակալ, որը նրանց յուրացրած հավելարժեքը կապիտալացնում է։ Մենք I գրքի մեջ, XXII գլխում տեսել ենք, որ կուտակումը, հավելարժեքի՝ կապիտալ դառնալը, յուր իրական բովանդակությամբ՝ վերարտադրապրոցես է ընդլայնված մասշտաբով, ուզում է՝ այս ընդլայնումը տարածունորեն արտահայտվի հին գործարանների կողքին նորերն ավելացնելու ձևով, թե արտադրության մինչայժմյան մասշտաբը լարունորեն ընդարձակելով, միևնույն է։ Արտադրամասշտաբի ընդլայնումը կարող է փոքր առ փոքր կատարվել, երբ հավելարժեքի մի մասը կիրառվում է այնպիսի բարելավումների վրա, որոնք կա՛մ կիրառվող աշխատանքի լոկ արտադրողականությունն են բարձրացնում, կամ թե միաժամանակ թուլատրում են աշխատանքը լարունորեն շահագործել։ Կամ էլ, երբ աշխատօրը սահմանափակված չի օրենքով, շրջանառու (արտադրանյութերի ու աշխատավարձի վրա գործադրված) կապիտալի մի ավելադիր ծախսում բավական է լինում արտադրամասշտաբին ընդլայնելու՝ չընդարձակելով հիմնական կապիտալը, որի օրական գործադրաժամանակն է միայն երկարացվում, այնինչ նրա պտուտապարբերաշրջանը կարճացվում է համապատասխանորեն։ Կամ թե չէ՝ կապիտալացված հավելարժեքը կարող է շուկայական նպաստավոր կոնյունկտուրաների ժամանակ հումքով կատարվող չարաշահություններ թուլատրել, գործառնություններ, որոնց համար բավարար չէր լինի սկգբնապես կանխավճարված կապիտալը և այլն։ Սակայն պարզ է, որ այնտեղ, որտեղ պտուտապարբերաշրջանների ավելի մեծ թիվը յուր հետ բերում է տարվա ընթացքում հավելարժեքի մի ավելի հաճախակի իրացում, այնտեղ կարող են վրա հասնել այնպիսի պարբերաշրջաններ, երբ ոչ կարելի է աշխատօրը երկարացնել, ու էլ առանձնակի բարելավումներ մտցնել. այնինչ մյուս կողմից էլ՝ ամբողջ ձեռնարկությունը համամասնական մասշտաբով ընդարձակելը — մասամբ գործի մեջ այնպիսի ամբողջական ներդրումներ անելու պատճառով, ինչպիսին, օրինակ, շենքերն են, մասամբ էլ աշխատաֆոնդի ընդարձակման պատճառով, ինչպես լինում է գյուղատնտեսության մեջ,— հնարավոր է հայտնի, ավելի լայն կամ թե ավելի նեղ, սահմաններում միայն, և ընդսմին պահանջվում է ավելադիր կապիտալի մի այնպիսի գումար, որպիսին հավելարժեքի բազմամյա կուտակումը միայն կարող է մատակարարել։ Այսպիսով ուրեմն իսկական կուտակման կողքին կամ հավելարժեքին արտադրողական կապիտալ դառնալու (և լայն մասշտաբ ունեցող համապատասխան վերարտադրության) կողքին կատարվում է դրամակուտակում, հավելարժեքի մի մասի որպես ներթաքուն դրամակապիտալի դիզում, որը հետագայում միայն, երբ հայտնի չափերի է հասնում, պետք է գործի որպես ավելադիր գործուն կապիտալ։ Բանն այսպես ներկայանում է առանձին կապիտալիստի տեսակետից։ Սակայն կապիտալիստական արտադրության զարգացման հետ միաժամանակ զարգանում է վարկասիստեմն էլ։ Այն դրամակապիտալը, որ կապիտալիստը դեռ չի կարող յուր սեփական ձեռնարկության մեջ գործադրել, ուրիշներն են կիրառում, որոնցից նա սրա համար տոկոսներ է ստանում։ Հիշյալ դրամակապիտալը կապիտալիստի համար գործում է իբրև մասնահատուկ իմաստով դրամակապիտալ, որպես արտադրողական կապիտալից տարբեր տեսակի մի կապիտալ։ Բայց նա ուրիշի ձեռին իբրև կապիտալ է գործում։ Պարզ է, որ հավելարժեքի ավելի հաճախակի իրացման ու մեծացող այն մասշտաբի դեպքում, երբ արտադրվում և հավելարժեքը, աճում և այն համամասնությունն էլ, որով նոր դրամակապիտալ կամ դրամ է իբրև կապիտալ նետվում շուկա և այստեղից էլ դարձյալ, գոնե մեծ մասամբ, կլանվում ընդլայնվող արտադրություն վարելու համար։ Այն ամենապարզ ձևը, որով կարող է ներկայանալ այս ավելադիր ներթաքուն դրամակապիտալը, գանձի ձևն է։ Հնարավոր է, որ այս գանձն ավելադիր ոսկի կամ թե արծաթ է, որն ուղղակի կամ թե անուղղակի ստացվել է ազնիվ մետաղներ արտադրող երկիրների հետ փոխանակություն անելով։ Եվ միմիայն այս եղանակով է դրամագանձը մի երկրում աճում բացարձակորեն։ Մյուս կողմից՝ հնարավոր է,— և սա դեպքերի մեծամասնությունն է կազմում, որ այu գանձն ուրիշ բան չի, քան եթե ներերկրյա շրջանառությունից կորզված դրամ, որն աոանձին կապիտալիստների ձեռին գանձի ձև է ընդունել։ Հնարավոր է այնուհետև, որ այս ներթաքուն դրամակապիտալը կազմված է սոսկ արժենիշերից — այստեղ մենք դեռ մի կողմ ենք թողնում վարկադրամը — կամ էլ կապիտալիստների՝ օրինական փաստաթղթերով հավաստված պարզ պահանջներից (իրավատիտղոսներից), որոնք երրորդ անձերի են հասցեագրված։ Այս բոլոր դեպքերում, ինչն էլ որ լինի այս լրացուցիչ դրամակապիտալի գոյաձևը, նա, որչափով որ in spe [ապագա] կապիտալ է, ուրիշ բան չի ներկայացնում ամենևին, քան կապիտալիստի լրացուցիչ ու իբրև պահեստում պահվող իրավատիտղոս՝ հասարակության ապագա, լրացուցիչ տարեկան արտադրության նկատմամբ։ «Այսպիսով ուրեմն իրապես կուտակված հարստության մասսան, յուր մեծությամբ քննած, ...բոլորովին աննշան է այն հասարակության արտադրողական ույժերի համեմատությամբ, որին նա պատկանում է, քաղաքակրթության ինչ աստիճանի վրա էլ որ լինի հիշյալ հասարակությունը, կամ թե նույն այս հասարակության՝ լոկ միքանի տարում ունեցած իրական սպառման համեմատությամբ միայն. այնքան աննշան, որ օրենսդիրների ու քաղաքատնտեսների գլխավոր ուշադրությունը պետք է ուղղված լիներ արտադրողական ույժերին ու սրանց ապագա ազատ զարգացմանը, բայց ոչ թե, ինչպես մինչև հիմա է եղել, սոսկ կուտակված հարստությանը, որ աչք է շլացնում։ Այսպես կոչվող կուտակված հարստության անհամեմատ խոշոր մասը լոկ անվանական է և կազմված է ոչ թե իրական առարկաներից, նավերից, տներից, բամբակեղեն ապրանքներից, երկրագործական հողալավումներից, այլ սոսկական իրավատիտղոսներից, հասարակության ապագա տարեկան արտադրողական ույժերի նկատմամբ ունեցած պահանջներից, իրավատիտղոսներ, որոնք ստեղծվում է հավերժացվում են անապահովության ծնունդ ներկայացող միջոցներով ու հիմնարկներով... Այսպիսի առարկաները (ֆիզիկական իրերի կուտակումները կամ իրական հարստությունը) որպես սոսկական միջոց գործածելս այն բանի համար, որ նրանց տերերը յուրացնեն այն հարստությունը, որ հասարակության ապագա արտադրողական ույժերը դեռ պիտի ստեղծեն, այս գործածությունը նրանցից աստիճանաբար կխլվեր բաշխման բնական օրենքների միջոցով, առանց բռնություն բանեցնելու, միքանի տարում նա նրանցից կխլվեր ընկերակցական աշխատանքի (cooperative labour) աջակցությամբ։» (William Thompson «Inquiry into the Principles of the Distribution of Wealth». London 1850, p. 453.— Այս գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1827-ին։) «Քչերն են մտածում, շատ շատերի մտքով չի անցնում էլ, թե հասարակության իրական կուտակումներն, ըստ քանակի ու ներգործության, ինչպիսի արտակարգորեն փոքր համամասնություն են կազմում մարդկային արտադրողական ույժերի նկատմամբ, մարդկային հենց մեկ սերնդից լոկ մի քանի տարում ունեցած սովորական սպառման նկատմամբ։ Պատճառն ակներև է, բայց ներգործությունը՝ շատ վնասաբեր։ Այն հարստությունը, որ սպառվում է ամեն տարի, չքանում է յուր գործածվելու հետ. նա աչքի առջև լինում է մեկ ակնթարթ միայն և տպավորություն անում է լոկ այն ժամանակ, երբ հիշյալ հարստությունը վայելում կամ թե բանեցնում են։ Բայց հարստության այն մասը, որ միմիայն դանդաղ կարող է սպառվել, բանեցվել, կահ-կարասին, մեքենաները, շենքերը, որոնք մեր մանկությունից մինչև ծերություն մեր աչքի առջև են, մարդկային ճիգերի երկարատև հուշարձաններն են։ Շնորհիվ հանրային հարստության այս հիմնական, երկարատև, լոկ դանդաղորեն սպառվող մասի տիրապետության — հողի ու այն հումքերի, որոնց վրա մարդիկ աշխատում են, գործիքների, որոնցով աշխատում են, տների, որոնք աշխատանքի ժամանակ իբրև պատսպարան են ծառայում — այս տիրապետության շնորհիվ այս առարկաների սեփականատերերն իրենց անձնական օգտին ծառայեցնելով տիրանում են հասարակության իսկապես արտադրողական բոլոր բանվորների տարեկան արտադրողական ույժերին, որքան էլ որ աննշան լինեն հիշյալ առարկաներն այս աշխատանքի մշտապես վերահայտնվող արդյունքների համեմատությամբ։ Բրիտանիայի ու Իռլանդիայի բնակչությունը 20 միլիոն է. ամեն մի անհատի, տղամարդի, կնոջ ու երեխայի, միջին սպառումը հավանորեն մոտ 20 £ է. ընդամենն անում է մոտ 400 միլիոն մի հարստություն — տարվա մեջ սպառված աշխատարդյունքը։ Այս երկիրնեըի կուտակված կապիտալի ամբողջ գումարը հաշվի համաձայն չի գերազանցում 1 200 միլիոնից կամ տարեկան աշխատ արդյունքի եռապատիկից. հավասար բաժանելիս ամեն մի գլխին ընկնում է 60 £։ Մեզ այստեղ ավելի շատ շահագրգռում է այս հաշվեգումարների հարաբերությունը, քան ավելի կամ թե պակաս ստույգ նրանց բացարձակ քանակները։ Այս ամբողջ կապիտալի տոկոսները բավական կլինեին ամբողջ բնակչությունը տարվա մեջ մոտ երկո՜ւ ամիս յուր ներկա կենսամակարդակով պահելու համար, իսկ կուտակված ամբողջ կապիտալն ինքը (եթե գնորդներ գտնվեին) ամբողջ երե՜ք տարի կբավարարեր հիշյալ բնակչությունն առանց աշխատանքի պահելու համար։ Որպիսի ժամանակի վերջում նրանք տներից, հագուստներից ու սննդից զուրկի պետք է սովամահ լինեին կամ թե չէ՝ դառնային նրա՛նց ստրուկները, ովքեր նրանց պահել են երեք տարվա ընթացքում։ Ինչպես որ երեք տարին է հարաբերում մեկ առողջ սերնդի կենսաժամանակին, ասենք թև 40 տարվանը, այնպես էլ նույնիսկ ամենահարուստ երկրի իրական հարստության մեծությունն ու նշանակությունը, կուտակված կապիտալն է հարաբերում նրա արտադրողական ույժին, մարդկային մի հատիկ սերնդի արտադրողական ույժերին. հարաբերում է ոչ այն բանին, ինչ որ նրանք կարող էին արտադրել միահավասար ապահովության բանական կարգերում ռլ մանավանդ ընկերակցված աշխատանքի ժամանակ, այլ այն բանին, որ նրանք իրոք բացարձակորեն արտադրում են անապահովության պակասավո՜ր ու ոգելքո՜ղ հայթայթամիջոցների ժամանակ... Եվ պահպանելու ու հավերժացնելու համար առկա կապիտալի ըստ երևույթին վիթխարի այս մասսան կամ, ավելի շուտ, սրա միջոցով ձեռք բերված հրամանատարությունն ու մենաշնորհը տարեկան աշխատանքի արդյունքների վերաբերմամբ՝ բռնադատված բաշխման յուր ներկա վիճակում — պետք է հավերժացվի անապահովության ամբողջ զարհուրելի մեխանիզմը, մոլությունները, հանցանքներն ու տառապանքները, ոչինչ չի կարող կուտակվել, եթե նախ բավարարված չեն անհրաժեշտ պահանջմունքները, և մարդկային հակումների մեծ հորձանքը դեպի վայելքն է հոսում. այս է պատճառը, որ հասարակության իրական հարստության գումարը հարաբերաբար աննշան է լինում յուրաքանչյուր տվյալ վայրկյանում։ Արտադրության ու սպառման մի հավիտենական շրջապտույտ է այս։ Տարեկան արտադրության ու սպառման այս ահռելի քանակի դեպքում բանը հազիվ թե կատարվեր առանց մի բուռ իրական կուտակման. սակայն և այնպես գլխավոր ուշադրությունն ուղղվել է ոչ թե արտադրողական ույժի հիշյալ քանակին, այլ այս մի բուռ կուտակմանը։ Բայց միքանի սակավաթիվներ բռնագրավել են այս մի բուռ կուտակումը և այս դարձրել խոշոր բազմության աշխատանքի մշտապես տարեցտարի վերահայտնվող արդյունքները յուրացնելու գործիքը։ Այստեղից էլ առաջ է գալիս մի այսպիսի գործիքի վճռական կարևորությունն այս սակավաթիվների համար... Ազգային տարեկան արդյունքի մոտ մի երրորդը հիմա խլվում է արտադրողներից հանրային հարկերի անվան տակ և անարտադրողաբար սպառվում այն մարդկանց կողմից, որոնք նրա փոխարեն ոչ մի համարժեք չեն տալիս, այսինքն ոչ մի այնպիսի բան, որ արտադրողների համար համարժեքի նշանակություն ունի... Բազմությունը զարմացած աչքով նայում է կուտակված քանակներին, մանավանդ եթե սրանք կուտակված են լինում միքանի սակավաթիվների ձեռին։ Բայց տարեկան արտադրած քանակներն ինչպես մի հզոր հորձանքի մշտնջենական ու անհամար ալիքներ թավալվում են կողքից է կորչում սպառման անհիշելի օվկիանոսում։ Սակայն և այնպես այս մշտնջենական սպառումը պայմանավորում է մարդկային ամբողջ սեռի ոչ միայն բոլոր վայելքը, այլն գոյությունը։ Պետք է ամենից առաջ այս տարեկան արդյունքի քանակն ու բաշխումը դառնային կշռադատության առարկա։ Իրական կուտակումը բոլորովին երկրորդական նշանակություն ունի և այս նշանակությունն էլ հենց ստանում է գրեթե բացառապես տարեկան արդյունքի բաշխման վրա ունեցած յուր ազդեցության հետևանքով... Իրական կուտակումն ու բաշխումն այստեղ (Տոմպսոնի աշխատության մեջ) միշտ քննարկվում է արտադրողական ույժի առնչությամբ ու սրան ստորադասելով։ Գրեթե մյուս բոլոր սիստեմներում արտադրողական ույժը քննարկվել է կուտակման առնչությամբ ու ստորադասմամբ և բաշխման առկա եղանակը հավերժացնելու նպատակով։ Բաշխման այս առկա եղանակի պահպանման համեմատությամբ մի վայրկյանի ուշադրության արժանի չի համարվել ամբողջ մարդկային սեռի մշտապես վերանորոգվող թշվառությունն ու բարօրությունը։ Բռնության, խաբեբայության ու պատահարի հետևանքները հավերժացնելը մարդիկ ապահովություն են անվանել, և այս սուտ ու պատիր ապահովությունը պահպանելուն անգթորեն զոհաբերվել են մարդկային սեռի բոլոր արտադրողական ույժերը։ (Ibidem, p. 440—443). <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> Վերարտադրության համար միմիայն երկու նորմալ դեպք է հնարավոր, մի կողմ թողած այն խանգարումները, որոնք արգելակում են մինչև անգամ տվյալ մասշտաբով կատարվող վերարտադրությունը։ Կա՛մ տեղի է ունենում վերարտադրություն պարզ մասշտաբով։ Կամ էլ տեղի է ունենում հավելարժեքի կապիտալացում, կուտակում։ ====I. ՊԱՐԶ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ==== Պարզ վերարտադրության ժամանակ տարվա ընթացքում արտադրված կամ թե տարվա մեջ միքանի պտույտներով պարբերաբար արտադրված ու իրացված հավելարժեքն անհատորեն, այսինքն անարտադրողաբար սպառում է նրա սեփականատերը, կապիտալիստը։ Այն հանգամանքը, որ արդյունարժեքը մասամբ հավելարժեքից է բաղկացած, մասամբ էլ այն արժեմասից, որը գոյանում է նրա մեջ վերարտադրված փոփոխուն կապիտալի, պլյուս նրա վրա բանեցրած հաստատուն կապիտալի շնորհիվ,— բացարձակորեն չի փոխում այն ամբողջ արդյունքի ոչ քանակն ու ոչ էլ արժեքը, որն իբրև ապրանքակապիտալ միշտ մտնում է շրջանառության մեջ և նույնպես միշտ կորզվում, հանվում է շրջանառությունից՝ արտադրողական կամ թե անհատական սպառման բաժին դառնալու համար, այսինքն որպես արտադրամիջոց կամ թե իբրև սպառամիջոց ծառայելու համար։ Եթե մի կողմ թողնենք հաստատուն կապիտալր, ապա հիշյալ հանգամանքն ազդում է տարեկան արդյունքը բանվորների ու կապիտալիստների միջև բաշխելու վրա միայն։ Ուստի նույնիսկ պարզ վերարտադրություն ենթադրելիս պետք է հավելարժեքի մի մասը միշտ որպես դրամ ու ոչ թե իբրև արդյունք գոյություն ունենա, որովհետև այլապես նա չի կարող դրամից արդյունքի փոխարկվել սպառվելու համար, հավելարժեքի՝ յուր սկզբնական ապրանքաձևից դրամի փոխարկվելը մենք այստեղ մանրամասն ենք հետազոտելու։ Բանը պարզեցնելու նպատակով ենթադրում ենք առեղծվածի ամենապարզ ձևը, այն է՝ բացառապես շրջանառությունը մետաղադրամի, այն փողի, որն իսկական համարժեք է։ Պարզ ապրանքաշրջանառության վերաբերմամբ շարադրած օրենքների համաձայն (I գիրք, III գլուխ) երկրում գոյություն ունեցող մետաղադրամի քանակը պետք է բավարար լինի ոչ թե լոկ ապրանքները շրջանառության մեջ դնելու համար։ Նա պետք է բավարար լինի դրամաշրջանառության տատանումների համար, որոնք ծագում են մասամբ շրջանառության արագության երերումներից, մասամբ ապրանքների գնափոփոխությունից, մասամբ էլ այն տարբեր ու փոփոխվող համամասնություններից, որով փողը գործում է իբրև վճարամիջոց կամ թե որպես բուն շրջանառության միջոց։ Այն հարաբերությունը, որով առկա դրամամասսան գանձի ու շրջանառու դրամի է տրոհվում, փոփոխվում է մշտապես, բայց դրամի քանակը միշտ հավասար է իբրև գանձ ու որպես շրջանառու փող գոյություն ունեցող դրամի գումարին։ Այս դրամամասսան (ազնիվ մետաղի մասսան) հասարակության հետզհետե կուտակված մի գանձն է։ Որչափով որ այս գանձի մի մասն սպառվում է մաշվելու հետևանքով, նա պետք է ամեն տարի նորից փոխարինվի ուրիշ ամեն մի արդյունքի նման։ Իրականում այս կատարվում է նրանով, որ երկրի տարեկան արդյունքի մի մասն ուղղակի կամ թե անուղղակի փոխանակվում է ոսկի և կամ արծաթ արտադրող երկիրների արդյունքի հետ։ Սակայն գործարքի այս միջազգային բնույթն սքողում է նրանց պարզ ընթացքը։ Ուստի առեղծվածը յուր ամենապարզ ու ամենաթափանցիկ արտահայտությանը վեր ածելու համար պետք է ենթադրենք, որ ոսկու և արծաթի արտադրությունը հենց նույն երկրումն է կատարվում, հետևաբար ոսկու և արծաթի արտադրությունը կազմում է ամեն մի երկրի հասարակական ամբողջ արտադրության մեկ մասը։ Պերճանքառարկաների համար արտադրված ոսկին ու արծաթը մի կողմ թողած՝ նրանց տարեկան արտադրությունը պետք է հավասար լինի դրամամետաղների՝ տարեկան դրամաշրջանառության պատճառած մաշվածքին։ Այնուհետև. եթե աճում է ամեն տարի արտադրված ու շրջան գործող ապրանքամասսայի արժեգումարը, ապա պետք է աճի ոսկու և արծաթի տարեկան արտադրությունն էլ, որչափով որ շրջանառող ապրանքների աճած արժեգումարը և նրանց շրջանառության (ու համապատասխան գանձագոյացման) համար պահանջվող դրամամասսան չի համակշռվում դրամաշրջանառության ավելի մեծ արագությամբ ու դրամի որպես վճարամիջոցի ավելի մեծածավալ գործունեությամբ, այսինքն նրանով, որ գնումներն ու վաճառքներն ավելի մեծ չափով են մնացորդագոցվում փոխադարձորեն՝ առանց իրական դրամի միջամտության։ Այսպիսով ուրեմն հասարակական աշխատույժի մեկ մասն ու հասարակական արտադրամիջոցների մի մասը պետք է ամեն տարի ծախսվի ոսկու և արծաթի արտադրության վրա։ Այն կապիտալիստները, որոնք ոսկու և արծաթի արտադրությունն են վարում և որոնք — ինչպես այստեղ ընդունել ենք պարզ վերարտադրություն ենթադրելով — հիշյալ արտադրությունը վարում են տարեկան միջին մաշվածքի սահմաններում և սրանից բղխող՝ ոսկու և արծաթի տարեկան միջին սպառման սահմաններում միայն,— իրենց հավելարժեքը, որ ենթադրության համաձայն նրանք ամեն տարի սպառում են առանց նրանից մի բան կապիտալացնելու, ուղղակի շրջանառության մեջ են նետում դրամաձևով, որը նրանց համար հենց արդյունքի բնաձևն է և ոչ թե մյուս արտադրաճյուղերի նման՝ արդյունքի փոխակերպյալ ձևը։ Հետո. ինչ վերաբերում է աշխատավարձին — այն դրամաձևին, որով փոփոխուն կապիտալն է կանխավճարվում — ապա նա այստեղ նմանապես փոխհատուցվում է ոչ թե արդյունքը ծախելով, արդյունքը դրամի փոխարկվելով, այլ մի այնպիսի արդյունքով, որի բնաձևը հենց այն գլխից դրամաձևն է։ Վերջապես այս տեղի է ունենում ազնիվ մետաղ հանդիսացող արդյունքի այն մասի վերաբերմամբ էլ, որը հավասար է պարբերապես բանեցված հաստատուն կապիտալի արժեքին,— ինչպես հաստատուն շրջանառու, այնպես էլ տարվա մեջ գործադրված հաստատուն հիմնական կապիտալի արժեքին։ Զննենք ազնիվ մետաղի արտադրության մեջ ներդրված կապիտալի շրջապտույտը, resp* պտույտը Փ—Ա ... Արտ ... Փ՛ ձևի տակ։ Որչափով որ Փ—Ա-ի մեջ Ա-ն կազմված է ոչ միայն աշխատույժից ու արտադրամիջոցներից, այլ և հիմնական կապիտալից, որից լոկ մի արժեմասն է բանեցում Արտ-ի մեջ, պարզ է, որ Փ՛-ն — արդյունքը — մի դրամագումար է, որը հավասար է աշխատավարձի վրա ծախսված փոփոխուն կապիտալին, պլյուս արտադրամիջոցների վրա ծախսված շրջանառու հաստատուն կապիտալը, պլյուս մաշված կապիտալի արժեմասը, պլյուս հավելարժեքը։ Եթե գումարն ավելի փոքր լիներ ոսկու անփոփոխ մնացած ընդհանրական արժեքի դեպքում, ապա հանքաներդրումն անարտադրողական կլիներ և կամ էլ — եթե սա ընդհանրական երևույթ լիներ — ոսկու արժեքն ապագայում կբարձրանար այն ապրանքների համեմատությամբ, որոնց արժեքը չի փոփոխվում, այսինքն ապրանքների գները կընկնեին, ուրեմն ապագայում Փ—Ա-ի վրա ծախսվող դրամագումարն ավելի փոքր կլիներ։ Եթե մենք ամենից առաջ քննում ենք Փ-ի համար, Փ—Ա ... Արտ ... Փ՛-ի ելակետի համար կանխավճարված կապիտալի շրջանառու մասը միայն, ապա տեսնում ենք, որ մի որոշ դրամագումար կանխավճարվում է, շրջանառության մեջ նետվում՝ աշխատույժը վճարահատուցելու և արտադրանյութեր գնելու համար։ Բայց նա այս կապիտալի շրջանառության հետևանքով դարձյալ չի կորզվում շրջանառությունից՝ նորից նրա մեջ նետվելու նպատակով։ Արդյունքը յուր բնաձևով արդեն փող է, հետևաբար նա կարիք չունի այլևս փոխանակության միջոցով, շրջանառության մի պրոցեսի միջոցով փողի վերածվելու։ Նա արտադրապրոցեսից ոտք է դնում շրջանառության ոլորտը ոչ թե ապրանքակապիտալի ձևով, որը պետք է դրամակապիտալի փոխարկվի, այլ իբրև դրամակապիտալ, որը պետք է հետփոխարկվի արտադրողական կապիտալի, այսինքն նորից պետք է աշխատույժ ու արտադրանյութեր գնի։ Շրջանառող, աշխատույժի ու արտադրամիջոցների վրա բանեցված կապիտալի դրամաձևը ոչ թե արդյունքը ծախելով, այլ արդյունքի հենց բնաձևով է փոխարինվում, հետևաբար փոխարինվում է ոչ թե նրա արժեքը շրջանառությունից դրամաձևով հետկորզելով, այլ ավերադիր, նոր արտադրված դրամով։ Ընդունենք, թե այս շրջանառու կապիտալը = 500 £ պտուտապարբերաշրջանը = 4 շաբաթ, աշխատապարբերաշրջանը = 4 շաբաթ, շրջանառության պարբերաշրջանը = 1 շաբաթ միայն։ Հենց այն գլխից պետք է 5 շաբաթվա համար փող կանխավճարվի՝ մասամբ արտադրապաշարի համար, մասամբ էլ իբրև պաշար տրամադրության տակ գտնվի՝ հետզհետե աշխատավարձ վճարելու համար։ 6-րդ շաբաթվա սկզբին 400 £-ը հետհոսած է լինում և 100 £-ն՝ ազատարձակված։ Այս կրկնվում է մշտապես։ Այստեղ, ինչպես և առաջ, պտույտի հայտնի ժամանակամիջոցում 100 £ միշտ կգտնվի ազատարձակված ձևում։ Բայց նա կազմված է ավելադիր նոր արտադրված փողից, ճիշտ ինչպես մնացած 400 £-ը։ Այստեղ մենք տարվա մեջ ունեինք 10 պտույտ, և արտադրված տարեկան արդյունքը = է 5 000 £ ոսկու։ (Շրջանառաթյան պարբերաշրջանն այստեղ գոյանում է ոչ թե այն ժամանակից, որքան նստում է ապրանքը դրամի փոխարկելը, այլ որքան նստում է դրամն արտադրատարրերի փոխարկելը)։ 500 £-անոց ամեն մի ուրիշ կապիտալի ժամանակ, որը պտույտ է գործում միևնույն պայմաններում, մշտապես նորոգվող դրամաձևն այն արտադրված ապրանքակապիտալի փոխակերպյալ ձևն է, որը յուրաքանչյուր 4 շաբաթից հետո շրջանառության մեջ է նետվում և յուր ծախվելու միջոցով — ուրեմն պարբերապես դուրս կորզելով այն դրամաքանակը, որ սկզբնապես պրոցեսի մեջ էր մտել — միշտ էլի նորից այս դրամաձևն է ընդունում։ Իսկ այստեղ, ընդհակառակը, ամեն մի պտուտապարբերաշրջանում բուն իսկ արտադրապրոցեսից 500 £-անոց մի նոր ավելադիր դրամամասսա է նետվում շրջանառության մեջ՝ սրանից մշտապես արտադրանյութեր ու աշխատույժ դուրս կորզելու համար։ Շրջանառության մեջ նետված այս փողը ոչ թե դարձյալ հետ է կորզվում շրջանառությունից այս կապիտալի շրջապտույտի հետևանքով, այլ մշտապես էլ ավելի շատանում է նոր արտադրված ոսկեմասսաների միջոցով։ Եթե մենք քննենք այս շրջանառու կապիտալի փոփոխուն մասը և դնենք, թե նա վերևի նման = է 100 £, ապա սովորական ապրանքարտադրության ժամանակ այս 100 £-ը տասն անգամ պտույտ գործելու դեպքում բավական կլիներ միշտ աշխատույժը վճարահատուցելու համար։ Այստեղ, դրամարտադրության մեջ, բավական է լինում միևնույն գումարը. բայց հետհոսումը կազմող այն 100 £-ը, որով աշխատույժն է վճարահատուցում յուրաքանչյուր 5 շաբաթվա մեջ, ոչ թե նրա արդյունքի փոխակերպյալ ձևն է, այլ նրա մշտապես նորոգվող արդյունքի մի մասն է հենց։ Ոսկի արտադրողը յուր բանվորներին ուղղակի վճարահատուցում է հենց նրանց՝ արտադրած ոսկու մի մասով։ Ուստի տարվա մեջ այս եղանակով աշխատույժի վրա ծախսված ու բանվորների կողմից շրջանառության մեջ նետված 1 000 £-ը շրջանառության միջոցով չի վերադառնում դեպի յուր ելակետը։ Այնուհետև, ինչ վերաբերում է հիմնական կապիտալին, ապա ձեռնարկությունն առաջին անգամ հիմնադրելիս պահանջվում է, որ ծախսվի մի ավելի խոշոր դրամակապիտալ, որն այսպիսով շրջանառության մեջ է նետվում։ Ինչպես ամեն հիմքնական կապիտալ, նա էլ լոկ մաս-մաս է հետ հոսում տարիների ընթացքում։ Բայց նա հետ է հոսում իբրև արդյունքի, ոսկու անմիջական կտոր, ոչ թե արդյունքը ծախելու և այս միջոցով կատարված նրա ոսկիացման հետևանքով։ Հետևապես նա աստիճանաբար յուր դրամաձևն է ընդունում ոչ թե շրջանառությունից ոսկի դուրս կորզելով, այլ արդյունքի մի համապատասխան մասը դիզելով։ Այս կերպով վերականգնված դրամակապիտալը մի այնպիսի դրամագումար չի, որն աստիճանաբար շրջանառությունից է դուրս կորզվում՝ հիմնական կապիտալի համար սկզբնապես շրջանառության մեջ նետված դրամագումարը հավասարակշռելու նպատակով։ Նա դրամի մեկ ավելադիր քանակ է։ Վերջապես ինչ վերաբերում է հավելարժեքին, ապա նա էլ յուր հերթին հավասար է նոր ոսկեարդյունքի մի մասին, որը յուրաքանչյուր նոր պտուտապարբերաշրջանում նետվում է շրջանառության մեջ՝ մեր ենթադրության համաձայն անարտադրողաբար ծախսվելու, կենսամիջոցների, ու պերճանքառարկաների համար վճարվելու նպատակով։ Սակայն այս ամբողջ տարեկան ոսկեարտադրությունը — որով շուկայից միշտ աշխատույժ ու արտադրանյութեր են կորզվում, բայց ոչ թե փող, և որով լրացուցիչ փող է մշտապես ավելացվում շուկայինի վրա — մեր ենթադրության համաձայն փոխարինում է տարվա ընթացքում մաշված դրամը միայն և ուրեմն լրիվ է պահում հասարակական լոկ այն դրամաքանակը, որը, թեև փոփոխվող բաժնեմասերով, միշտ գոյություն է ունենում գանձի ձևով ու շրջանառության մեջ գտնվող դրամի ձևով։ Ապրանքաշրջանառության օրենքի համաձայն դրամամասսան պետք է հավասար լինի շրջանառության համար պահանջվող դրամամասսային, պլյուս գանձաձևում գտնվող դրամաքանակը, որը, նայած շրջանառության սեղմվելուն կամ թե ընդարձակվելուն, շատանում կամ թե քչանում է, բայց հատկապես ծառայում է նաև վճարամիջոցների անհրաժեշտ պահեստաֆոնդ կազմելուն։ Ապրանքների արժեքը — որչափով որ վճարումների փոխմարում չի կատարվում — պետք է փողով վճարվի։ Բանի էությունը բացարձակապես չի փոխվում նրանից, որ այս արժեքի մի մասը հավերարժեքից է կազմված, այսինքն ապրանքների վաճառորդի վրա ոչինչ չի նստել։ Դնենք, թե արտադրողները բոլորն էլ իրենց արտադրամիջոցների ինքնակա սեփականատերերն են, հետևաբար շրջանառությունը տեղի է ունենում հենց իրենց՝ անմիջական արտադրողների միջև։ Եթե նրանց կապիտալի հաստատուն մասը մի կողմ թողնենք, այս դեպքում նրանց տարեկան հավելարդյունքը կապիտալիստական կացության համանմանությամբ կարելի էր երկու մասի բաժանել.— մի մասը՝ a, որը նրանց անհրաժեշտ կենսամիջոցներն է փոխհատուցում սոսկ, մյուսը՝ b, որը նրանք մասամբ գործադրում են պերճանքարդյունքների վրա, մասամբ էլ կիրառում են արտադրությունն ընդլայնելու համար։ Այս դեպքում a-ն ներկայացնում է փոփոխուն կապիտալը, b-ն՝ հավելարժեքը։ Բայց այս բաժանումը ոչ մի ազդեցություն չէր անի նրանց ամբողջ արդյունքի շրջանառության համար. պահանջված դրամամասսայի մեծության վրա։ Շրջանառող ապրանքամասսայի արժեքը, ուրեմն և սրա համար պահանջվող դրամամասսան միևնույնը կմնար այլ հավասար հանգամանքներում։ Այլև նրանք պտուտապարբերաշրջանների նույնահավասար բաժանման դեպքում պետք է միևնույն դրամապահեստներն ունենային, այսինքն, իրենց կապիտալի միևնույն մասը միշտ դրամաձևով առկա ունենային, քանի որ մեր ենթադրության համաձայն նրանց արտադրությունն առաջվա պես ապրանքարտադրություն էր լինելու։ Հետևաբար այն հանգամանքը, որ ապրանքարժեքի մի մասը հավելարժեքից է կազմված լինում, բացարձակապես ոչ մի ներգործություն չի անում ձեռնարկությունը վարելու համար անհրաժեշտ դրամի մասսայի վրա։ Տուկի մի հակառակորդ, որը կառչում է Փ—Ա—Փ՛ ձևից, հարցնում է նրանից, թե հապա ի՞նչպես կարող էր կապիտալիստը միշտ ավելի շատ փող կորզել շրջանառությունից, քան նետում է շրջանառության մեջ։ Շատ հասկանալի է։ Այստեղ բանը չի վերաբերում հավելարժեքի '''գոյանալուն'''։ Սա, որ միակ գաղտնիքն է հենց, կապիտալիստական տեսակետից ինքնըստինքյան հասկանալի է։ Չէ՞ որ կիրառված կապիտալը կապիտալ չէր լինի, եթե չհարստանար մի հավելարժեքով։ Ուրեմն որովհետև նա ենթադրության համաձայն կապիտալ է, հավելարժեքը հասկանալի է ըստինքյան։ Հետևաբար հարցն այն չի, թե հավելարժեքը ո՛րտեղից է առաջ գալիս, այլ այն, թե ո՛րտեղից է առաջ գալիս այն փողը, որով դրամացվում է հավելարժեքը։ Բայց բուրժուական տնտեսագիտության մեջ հավելարժեքի գոյությունը հասկանալի է համարվում ինքնըստինքյան։ Ուրեմն ենթադրվում է ոչ միայն հավելարժեքն ինքը, այլև նրա հետ միասին այնուհետև, ենթադրվում է այն էլ, որ շրջանառության մեջ նետված ապրանքամասսայի մի մասը կազմված է հավելարդյունքից, հետևաբար ներկայացնում է մի այնպիսի արժեք, որը կապիտալիստը յուր կապիտալի հետ չէր նետել շրջանառության մեջ. որ ուրեմն կապիտալիստը յուր արդյունքի հետ մի հավելույթ է նետում շրջանառության մեջ յուր կապիտալից զատ և այս հավելույթն էլի նորից դուրս է կորզում շրջանառությունից։ Այն ապրանքակապիտալը, որ կապիտալիստը նետում է շրջանառության մեջ, ավելի մեծ արժեք ունի (թե հիշյալը ո՛րտեղից է առաջ գալիս, այս չեն բացատրում կամ թե ըմբռնում, բայց c’est un fait [սա իրողություն է] նույն այս շրջանառության տեսակետից), քան այն արտադրողական կապիտալը, որ նա դուրս է կորզել շրջանառությունից որպես աշխատույժ, պլյուս իբրև արտադրամիջոց։ Ուստի այս ենթադրությամբ պարզ է, թե ինչո՛ւ ոչ միայն A կապիտալիստը, այլև B, C, D և այլն կապիտալիստներն իրենց ապրանքը փոխանակելով միշտ կարող են ավելի շատ արժեք կորզել, քան սկզբնապես ու միշտ նորից կանխավճարվող կապիտալի արժեքն է։ A-ն, B-ն, C-ն, D-ն և այլն միշտ մի ավելի մեծ ապրանքարժեք են նետում շրջանառության մեջ ապրանքակապիտալի ձևով — այս գործառնությունը նույնքան բազմակողմանի է, որքան բազմաթիվ են ինքնակայորեն գործող կապիտալները — քան նրանք կորզում են շրջանառությունից՝ արտադրողական կապիտալի ձևով, հետևաբար նրանք պետք է միշտ իրենց միջև բաժանեն մեկ արժեգումար (այսինքն ամեն մեկը յուր կողմից պետք է շրջանառությունից կորզի մի արտադրողական կապիտալ), որը հավասար է նրանց resp. [համապատասխանորեն, համապատասխան ձևով] կանխավճարած արտադրողական կապիտալների արժեգումարին. և նույնպես միշտ պետք է իրենց միջև, բաժանեն մեկ արժեգումար, որը նրանք նմանապես հանրակողմանիորեն շրջանառության մեջ են նետում ապրանքաձևով, իբրև ապրանքարժեքի մի համապատասխան հավելույթ՝ նրա արտադրատարրերի արժեքից վեր։ Բայց ապրանքակապիտալը, նախքան յուր հետփոխարկվելն արտադրողական կապիտալի ու նախքան նրա մեջ պարունակված հավելարժեքի ծախսվելը, պետք է դրամացվի։ Ո՞րտեղից է ճարվում սրա համար անհրաժեշտ փողը։ Այս հարցն առաջին հայացքից դժվարին է թվում, և ո՛չ Տուկն ու ոչ էլ մի ուրիշը մինչև հիմա նրան չեն պատասխանել։ Ասենք, թե դրամակապիտալի ձևով կանխավճարված 500 £-անոց շրջանառու կապիտալը, ինչ էլ որ լինի նրա պտուտապարբերաշրջանը, հասարակության, այսինքն կապիտալիստների դասակարգի ամբողջ շրջանառու կապիտալն է։ Թող հավելարժեքը լինի 100 £։ Արդ, ի՞նչպես կարող է կապիտատալիստների ամբողջ դասակարգը միշտ 600 £ կորզել շրջանառությունից, եթե նա միշտ մի միայն 500 £ է նետում նրա մեջ։ Այն բանից հետո, երբ 500 £-անոց դրամակապիտալը փոխարկվում է արտադրողական կապիտալի, սա արտադրապրոցեսում փոխարկվում է 600 £-անոց ապրանքարժեքի, և ահա շրջանառության մեջ գտնվում է ոչ միայն 500 £-անոց մի ապրանքարժեք, որը հավասար է սկզբնապես կանխավճարված դրամակապիտալին, այլև 100 £-անոց մի նոր արտադրված հավելարժեք։ 100 £-անոց այս լրացուցիչ հավելարժեքն ապրանքաձևով նետվել է շրջանառության մեջ։ Այս մասին ոչ մի կասկած չկա։ Բայց այս գործառնության միջոցով դեռ լրացուցիչ փող տրված չի լինում այս լրացուցիչ ապրանքարժեքի շրջանառության համար։ Այս դժվարությունը չպետք է շրջանցել վայելչատես խուսափանքներով։ Օրինակի համար. ինչ վերաբերում է հաստատուն շրջանառու կապիտալին, պարզ է, որ բոլորն այս կապիտալը միաժամանակ չեն ծախսում։ Մինչդեռ A կապիտալիստը ծախում է յուր ապրանքը, ուրեմն կանխավճարված կապիտալը դրամաձև է ընդունում նրա համար, նույն այն ժամանակ B գնորդի համար, ընդհակառակը, դրամաձևով առկա նրա կապիտալն ընդունում է նրա այն արտադրամիջոցների ձևը, որ հենց A-ն է արտադրած լինում։ Միևնույն ակտով, որով A-ն յուր արտադրած ապրանքակապիտալին նորից դրամաձև է տալիս, B-ն յուր ապրանքակապիտալին նորից արտադրողական ձև է տալիս, դրամա ձևից փոխարկում է արտադրամիջոցների ու աշխատույժի. միևնույն դրամագումարը երկկողմանի պրոցեսում գործում է այնպես, ինչպես գործում էր յուրաքանչյուր Ա—Փ պարզ գնման մեջ։ Մյուս կողմից՝ եթե A-ն դրամն էլի արտադրամիջոցների է փոխարկում, ապա նա գնում է C-ից, իսկ սա էլ այն վճարում է B-ին և այլն։ Բանի ծագումն այսպիսով բացատրված կլիներ այն ժամանակ։ Բայց.— Ապրանքաշրջանառության ժամանակ շրջանառող դրամի քանակի վերաբերմամբ սահմանված բոլոր օրենքները (I գիրք, III գլուխ) ամենևին չեն փոխվում արտադրապրոցեսի կապիտալիստական բնույթի հետևանքով։ Հետևաբար եթե ասվում է, թե հասարակության՝ դրամաձևով կանխավճարվի շրջանառու կապիտալն անում է 500 £, ապա սրանով արդեն հաշվի է առնված լինում այն, որ մի կողմից՝ սա այն գումարն է, որը կանխավճարվել էր միաժամանակ, բայց որ մյուս կողմից՝ այս գումարը 500 £-իցավելիմեծաքանակ արտադրողական կապիտալ է շարժման մեջ դնում, որովհետև նա փոփոխակիորեն իբրև դրամաֆոնդ տարբեր արտադրողական կապիտալների է ծառայում։ Ուրեմն բացատրության այս եղանակն արդեն առկա է ենթադրում այն փողը, որի գոյությունը նա պետք է բացատրի։— Այնուհետև կարող էր ասվել հետևյալը. A կապիտալիստն արտադրում է այնպիսի առարկաներ, որ B կապիտալիստն անհատորեն, անարտադրողաբար է սպառում։ Հետևաբար B-ի փողն A-ի ապրանքակապիտալը դրամացնում է, և այսպիսով միևնույն դրամագումարը ծառայում է B-ի հավելարժեքի ու A-ի շրջանառու հաստատուն կապիտալի դրամացման համար։ Բայց այստեղ այն հարցի լուծումը, որին պատասխան պետք և տրվի, է՛լ ավելի ուղղակի է ենթադրվում։ Այսինքն՝ ո՞րտեղից է B-ն ճանկում այս փողը՝ յուր հասույթը գոցելու, իրացնելու համար։ Ի՞նչպես է նա ինքը դրամացրել յուր արդյունքի այս հավելարժեքային մասը։ Հետո, կարող էր ասվել, թե շրջանառու փոփոխուն կապիտալի այն մասը, որ A-ն միշտ կանխավճարում է յուր բանվորներին, մշտապես հետ է հոսում շրջանառությունից դեպի A-ն, և հիշյալի լոկ մի հերթափոխվող մասն է հենց նրա մnտ պինդ պառկած մնում միշտ՝ աշխատավարձը վճարելու համար։ Սակայն ծախսելու և հետհոսելու արանքում մի հայտնի ժամանակ է անցնում, որի ընթացքում այն փողը, որը վճարվել է աշխատավարձ, կարող է ի միջի այլոց ծառայել հավելարժեքի դրամացման համար էլ։— Բայց նախ մենք գիտենք, թե որքան ավելի մեծ է այս ժամանակը, այնքան ավելի մեծ պետք է լինի դրամապաշարի այն մասսան էլ, որ A կապիտալիստը միշտ պետք է in petto [պատրաստի] ունենա։ Երկրորդ, եթե բանվորը փող է ծախսում, նրանով ապրանքներ է գնում, ապա ուրեմն նա այս ապրանքների մեջ պարունակված արժեքը pro tanto [այնքանով էլ, համապատասխան քանակով] դրամացնում է։ Հետևաբար միևնույն փողը, որ կանխավճարվում է փոփոխուն կապիտալի ձևով, pro tanto [այնքանով էլ, համապատասխան քանակով] ծառայում է նաև հիշյալ նպատակին, հավելարժեքը դրամացնելու համար։ Առանց այստեղ էլ ավելի խորը մտնելու այս հարցի մեջ՝ այստեղ նկատենք այսքանը միայն, որ կապիտալիստների ամբողջ դասակարգի ու սրանցից կախված անարտադրող անձերի սպառումը միաժամանակ համաքայլ է ընթանում բանվորների դասակարգի սպառման հետ. հետևապես բանվորների կողմից շրջանառության մեջ նետած փողի հետ միաժամանակ պետք է կապիտալիստների կողմից էլ փող նետվի շրջանառության մեջ՝ իրենց հավելարժեքն իբրև հասույթ ծախսելու. ուրեմն սրա համար պետք է փող դուրս կորզվի շրջանառությունից։ Հենց նոր տրված այս բացատրությունը լոկ կփոքրացներ այսպիսով անհրաժեշտ եղած դրամաքանակը, բայց չէր վերացնի նրա ծագման հարցը։— Վերջապես կարող էր ասվել, թե հիմնական կապիտալի առաջին ներդրման ժամանակ սակայն շրջանառության մեջ միշտ նետվում է փողի մի ավելի խոշոր քանակ, որը լոկ հետզհետե, մաս-մաս, տարիների ընթացքում է շրջանառությունից կորզում, հանում նա, ով այն նետել էր նրա մեջ։ Այս գումարը չի՞ կարող բավական լինել՝ հավելարժեքը դրամացնելու համար։— Սրան պետք է պատասխանեի թե 500 £-անոց գումարի մեջ (որը գանձագոյացման համար անհրաժեշտ պահեստաֆոնդն էլ է յուր մեկ պարփակում) գուցե արդեն կա այն իրողությունը, որ այս գումարն իբրև հիմնական կապիտալ կիրառված է եթե ոչ այն անձի կողմից, որն այն նետել է շրջանառության մեջ, ապա համենայն դեպս ուրիշ որևէ մեկի կողմից։ Բացի սրանից, այն գումարի դեպքում, որը ծախսվում է՝ որպես հիմնական կապիտալ ծառայող արդյունքներ հայթայթելու համար, արդեն ենթադրվում է, թե այս ապրանքների մեջ պարունակվող հավելարժեքն էլ է վճարահատուցված լինում, և տրվող հարցն էլ հենց սա է, թե ո՛րտեղից է ստացվում այս փողը։— Ընդհանրական պատասխանը տրված է արդեն.— եթե շրջանառելու է x × 1000 £-անոց մի ապրանքամասսա, ապա այս շրջանառության համար անհրաժեշտ դրամագումարի քանակը բացարձակապես չի փոխվում այն հանգամանքից, թե արդյոք այս ապրանքամասսայի արժեքը հավելարժեք պարունակո՞ւմ է, թե՞ ոչ, արդյոք ապրանքամասսան կապիտալիստորե՞ն է արտադրված, թե՞ ոչ-կապիտալիստորեն։ '''Հետևաբար հենց ինքն առեղծվածը գոյություն չունի։''' Երբ մյուս պայմանները — փողի շրջանառության արագությունը է այլն — տրված են, x × 1000 £-անոց ապրանքարժեքի շրջանառելու համար մի որոշ դրամագումար է պահանջվում, բոլորովին անկախ այն հանգամանքից, թե արդյոք այս ապրանքների անմիջական արտադրողներին որքան շատ կամ թե որքան քիչ է բաժին ընկնում այս արժեքից։ Եթե այստեղ մի առեղծված կա էլ, ապա սա համընկնում է այն ընդհանրական առեղծվածի հետ, թե ապրանքների շրջանառության համար մի երկրում հարկավոր դրամագումարը որտեղից է ստացվում։ Այնինչ, կապիտալիստական արտադրության տեսակետից, մի հատուկ առեղծվածի երևութք գոյություն ունի անշուշտ։ Այսինքն՝ այստեղ կապիտալիստն է հանդես գալիս իբրև այն ելակետը, որտեղից որ փողը շրջանառության մեջ է նետվում։ Այն դրամը, որ բանվորը ծախսում է յուր կենսամիջոցները վճարահատուցելու համար, նախապես գոյություն ունի իբրև փոփոխուն կապիտալի դրամաձև և ուրեմն սկզբնապես կապիտալիստի կողմից է շրջանառության մեջ նետվել որպես աշխատույժի գնելամիջոց ու վճարամիջոց։ Բացի սրանից, կապիտալիստն է շրջանառության մեջ նետում այն փողը, որը նրա համար կազմում է նրա հաստատուն, հիմնական ու հոսուն կապիտալի դրամաձևը. կապիտալիստն է այն ծախսում իբրև աշխատամիջոցի ու արտադրանյութերի գնելամիջոց ու վճարամիջոց։ Իսկ սրանից ավելի կապիտալիստն այլևս հանդես չի զալիս իբրև շրջանառության մեջ գտնվող դրամամասսայի ելակետ։ Բայց արդ, գոյություն ունի երկու ելակետ միայն — կապիտալիստն ու բանվորը։ Երրորդ անձերի բոլոր տարակարգերը կա՛մ պետք է իրենց ծառայությունները մատուցելու համար փող ստանան այս երկու դասակարգից, կամ էլ, որչափով որ փող ստանում են առանց ծառայություններ մատուցելու, նրանք ռենտայի, տոկոսի և այլոց ձևով ներկայացող հավելարժեքի տիրակիցներն են։ Որ հավելարժեքն ամբողջովին չի մնում արդյունաբերական կապիտալիստի գրպանում, այլ սա պետք է այն բաժանի ուրիշ անձերի հետ, այս հանգամանքը գործ չունի մեր առջև դրված հարցի հետ։ Հարցումն այն մասին է, թե արդյունաբերական կապիտալիստն ի՛նչպես է դրամացնում յուր հավելարժեքը, ոչ թե այն մասին, թե հավելարժեքի համար դուրս կորզած արծաթը հետո ինչպես է բաշխվում։ Հետևաբար մեր տվյալ դեպքում դեռ կապիտալիստը պետք է նկատի առնվի իբրև հավելարժեքի միակ տեր։ Իսկ ինչ վերաբերում է բանվորին, ապա արդեն ասել ենք, որ նա երկրորդական ելակետ է միայն, իսկ կապիտալիստը բանվորի կողմից շրջանառության մեջ նետված փողի առաջնական ելակետն է։ Նախապես իբրև փոփոխուն կապիտալ կանխավճարված դրամն արդեն յուր երկրորդ շրջանառությունն է կատարում, երբ բանվորն այն ծախսում է կենսամիջոցների վճարահատուցումների համար։ Այսպիսով ուրեմն, կապիտալիստների դասակարգը դրամաշրջանառության միակ ելակետն է։ Եթե արտադրամիջոցների վճարահատուցման համար նրան 400 £ է հարկավոր, աշխատույժի վարձատրության համար՝ 100 £, ապա հիշյալ դասակարգը շրջանառության մեջ նետում է 500 £։ Բայց արդյունքի մեջ պարունակվող հավելարժեքը, հավելարժեքի 100%-անոց նորմայի դեպքում, հավասար է 100 £-անոց մի արժեքի։ Կապիտալիստների դասակարգն ի՞նչպես կարող է շրջանառությունից միշտ 500 £ դուրս կորզել, եթե միշտ 500 £ է միայն նետում նրա մեջ։ Ոչնչից ոչինչ է ստացվում։ Կապիտալիստների ամբողջ դասակարգը չի կարող շրջանառությունից կորզել ոչ մի այնպիսի բան, որն առաջ նետված չի եղել շրջանառության մեջ։ Այստեղ մենք մի կողմ ենք թողնում այն պարագան, որ 400 £-անոց դրամագումարը տասն անգամ պտույտ գործելու դեպքում գուցե բավական է լինում 4 000 £-անոց արժեք ունեցող արտադրամիջոցների ու 1 000 £-անոց արժեք ունեցող աշխատանքի շրջանառելու համար, իսկ մնացած 100 £-ը նույնպես բավականացնում է 1 000 £-անոց հավելարժեքի շրջանառության համար։ Այս հարաբերությունը, որ դրամագումարն ունի յուր միջոցով շրջանառության մեջ դրված ապրանքարժեքի նկատմամբ, ամենևին չի փոխում բանի էությունը։ Առեղծվածը մնում է միևնույնը։ Եթե նույն ստակների տարբեր պտույտներ տեղի չունենային, ապա շրջանառության մեջ 5 000 £ կնետվեր իբրև կապիտալ, և սրանից 1 000 £ հարկավոր կլիներ հավելարժեքը դրամացնելու համար։ Հարց է տրվում, թե այս վերջին փողը, լինի 1 000 կամ թե 100 £, ո՞րտեղից է ստացվում։ Սա, համենյան դեպս, մի հավելույթ է շրջանառության մեջ նետված դրամակապիտալից վեր։ Իրոք, որքան էլ որ առաջին հայացքից պարադոքս է թվում այս, կապիտալիստների դասակարգն ինքն է շրջանառության մեջ նետում այն փողը, որը ծառայում է ապրանքների մեջ պարունակված հավելարժեքի իրացմանը։ Բայց nota bene. [լավ նկատիր, ուշադրության առ] նա հիշյալը շրջանառության մեջ նետում է ոչ իբրև կանխավճարված փող, ոչ որպես կապիտալ։ Նա այն ծախսում է իբրև գնելամիջոց յուր անհատական սպառման համար։ Հետևաբար այն փողը կապիտալիստների դասակարգը չի կանխավճարել, չնայած որ սա է նրա շրջանառության ելակետը։ Վերցնենք մի առանձին կապիտալիստի, որը յուր ձեռնարկությունը նոր է սկսում, օրինակ, մի ֆերմեր։ Նա առաջին տարում կանխավճարում է, ասենք, 5 000 £-անոց մի դրամակապիտալ արտադրամիջոցների (4 000 £) ու աշխատույժի (1 000 £) վճարահատուցման համար։ Թող հավելարժեքի նորման լինի 100%, ֆերմերի յուրացրած հավելարժեքը = լինի 1 000 £-ի։ Վերևի 5 000 £-ը յուր մեջ պարփակում է այն ամբողջ փողը, որը նա կանխավճարում է իբրև դրամակապիտալ։ Բայց մարդը պետք է ապրի էլ, իսկ նա մինչև տարվա վերջը ոչ մի փող չի ստանում։ Ասենք, թե նրա սպառումն անում է 1 000 £։ Նա պետք է այս գումարն ունենա։ Թեև նա ասում է, թե առաջին տարվա ընթացքում ինքը պետք է իրեն կանխավճարի այս 1 000 £-ը, բայց այս կանխավճարումը — որն այստեղ միմիայն սուբյեկտիվ իմաստ ունի — ուրիշ ոչինչ չի նշանակում, քան այն, որ առաջին տարում նրա անհատական սպառումը պետք է նրա սեփական գրպանից հոգացվի, փոխանակ յուր բանվորների ձրի արտադրածից հոգացվելու։ Նա այս փողը չի կանխավճարում որպես կապիտալ։ Նա այս ծախսում է, վճարում է այն կենսամիջոցների ձևով ներկայացող մի համարժեքի դիմաց, որ ինքն է սպառում։ Այս արժեքը նա ծախսել է իբրև փող, շրջանառության մեջ է նետել և ապրանքարժեքների ձևով դուրս է կորզել շրջանառությունից։ Այս ապրանքարժեքները նա բանեցրել, սպառել է։ Ուրեմն նա դադարել է նրանց արժեքի հետ մի որևէ առնչություն ունենալուց։ Այն փողը, որով նա վճարել է նրանց արժեքը, գոյություն ունի որպես շրջանառող դրամի տարր։ Բայց այս փողի արժեքը նա շրջանառությունից կորզել է արդյունքների ձևով, և այս արդյունքների հետ միասին, որոնցով նա ապրել է, նրանց արժեքն էլ է ոչնչացել։ Այս արժեքը պրծել, գնացել է։ Արդ, տարվա վերջում նա շրջանառության մեջ նետում է 6 000 £-անոց մի ապրանքարժեք և ծախում է այն։ Սրանով դեպի նա հետ է հոսում 1) կանխավճարված 5 000 £-անոց նրա դրամակապիտալը, 2) դրամացած 1 000 £-անոց հավելարժեքը։ Նա իբրև կապիտալ կանխավճարել, շրջանառության մեջ է նետել 5 000 £ և շրջանառությունից կորզում է 6 000 £. կապիտալի դիմաց՝ 5 000 £ ու որպես հավելարժեք՝ 1 000 £։ Այս վերջին 1 000 £-ը դրամացել է այն փողով, որ նա, ոչ իբրև կապիտալիստ, այլ որպես սպառորդ հենց ինքն է նետել շրջանառության մեջ, ոչ թե կանխավճարել է, այլ ծախսել է այն։ Հիշյալ 1 000 £-ը հիմա նրան է վերադառնում իբրև հենց նրա կողմից արտադրված հավելարժեքի դրամաձև։ Եվ այս ժամանակվանից ամեն տարի կրկնվում է այս գործառնությունը։ Բայց երկրորդ տարուց սկսած՝ այն 1 000 £, որ նա ծախսում է, նրա կողմից արտադրված հավելարժեքի փոխակերպյալ ձևն է միշտ, այս հավելարժեքի դրամաձևն է։ Նա ամեն տարի ծախսում է այն, և սա նույնպես ամեն տարի հետ է հոսում դեպի նա։ Եթե նրա կապիտալը տարվա մեջ ավելի հաճախակի պտույտ գործեր, ապա այս հանգամանքը բանի էությունը չէր փոխի, բայց իհարկե կազդեր ժամանակի երկարության և ուրեմն այն գումարի մեծության վրա, որը նա յուր կանխավճարած դրամակապիտալից զատ՝ պետք է շրջանառության մեջ նետեր յուր անհատական սպառման համար։ Այս փողը կապիտալիստի կողմից շրջանառության մեջ է նետվում ոչ իբրև կապիտալ։ Բայց իհարկե կապիտալիստի հենց հատկանիշն է կազմում այն, որ նա ընդունակ է մինչև հավելարժեքի հտհոսելն այն միջոցներով ապրելու, որոնք իբրև սեփականություն նրա ձեռին են գտնվում։ Այս դեպքում մենք ընդունեցինք, թե այն դրամագումարը, որ կապիտալիստը, մինչև յուր կապիտալի առաջին հետհոսումը, շրջանառության մեջ է նետում յուր անհատական սպառմանը գոհացում տալու համար, ճիշտ հավասար է նրա արտադրած և ուրեմն դրամացնելիք հավելարժեքին։ Ակներև է, որ առանձին կապիտալիստի վերաբերմամբ այս դրույթը մի կամածին ենթադրություն է։ Բայց նույն դրույթը պետք է ճիշտ լինի կապիտալիստների ամբողջ դասակարգի համար, եթե պարզ վերարտադրություն ենք ենթադրում։ Հիշյալը լոկ նույնն է արտահայտում, ինչ որ այս ենթադրությունն է ասում, այն է թե՝ անարտադրողաբար սպառվում է ամբողջ հավելարժեքը, բայց միմիայն սա, ուրեմն սկզբնական կապիտալագումարի ոչ մի կոտորակամաս։ Վերևում ենթադրել ենք, որ ազնիվ մետաղների ամբողջ արտադրությունը (դնելով = 500 £-ի) բավական է լինում դրամամաշվածքին փոխարինելու համար միայն։ Ոսկի արտադրող կապիտալիստները ոսկու ձևով են ստանում իրենց ամբողջ արդյունքը, թե՛ սրա այն մասը, որը փոխարինում է հաստատուն կապիտալին ու փոփոխուն կապիտալին, և թե՛ այն մասը, որը կազմված է հավելարժեքից։ Հետևաբար հասարակական հավելարժեքի մի մասը կազմված է ոսկուց, ոչ թե այնպիսի արդյունքից, որը միմիայն շրջանառության մեջ է ոսկիանում։ Նա հենց այն գլխից ոսկուց է կազմված և շրջանառության մեջ նետվում է՝ սրանից արդյունքներ դուրս կորզելու համար։ Այստեղ միևնույնը վերաբերում է նաև աշխատավարձին, փոփոխուն կապիտալին ու կանխավճարված հաստատուն կապիտալի փոխհատուցմանը։ Այսպիսով ուրեմն, եթե կապիտալիստների դասակարգի մի մասը շրջանառայության մեջ է նետում մեկ ապրանքարժեք, որը (հավելարժեքի չափով) մեծ է նրա կանխավճարած դրամակապիտալից, ապա կապիտալիստների մի ուրիշ մասը շրջանառության մեջ նետում է մի ավելի մեծ դրամարժեք (հավելարժեքի չափով ավելի մեծ), քան այն ապրանքարժեքը, որ նրանք միշտ կորզում են շրջանառությունից՝ ոսկու արտադրության համար։ Եթե կապիտալիստների մի մասը միշտ ավելի շատ դրամ է հանոցով դուրս քաշում շրջանառությունից, քան լցնում է նրա մեջ, ապա ոսկի արտադրող մասը միշտ ավելի շատ փող է լցնում հանոցով, քան դուրս է կորդում շրջանառությունից արտադրամիջոցների ձևով։ Արդ, թեև 500 £-անոց այս ոսկի արդյունքի մի մասը ոսկի արտադրողների հավելարժեքն է, բայց և այնպես ամբողջ գումարը նախանշված է ապրանքների շրջանառությանն անհրաժեշտ դրամին փոխարինելու համար, ընդորում նշանակություն չունի, թե սրանից որքանն է ծառայում ապրանքների հավելարժեքը դրամացնելուն, որքանը՝ նրանց մյուս արժեբաղադրամասերը դրամացնելուն։ Եթե ոսկու արտադրությունը փոխադրենք երկրից դուրս՝ ուրիշ երկիրներ, ապա սրանից բանի էությունը բացարձակապես չի փոխվի։ Հասարակական աշխատույժի ու հասարակական արտադրամիջոցների մի մասն A երկրում փոխարկվել է մեկ արդյունքի, օրինակ, 500 £-անոց արժեք ունեցող կտավի, որն արտահանվում է B երկիրը՝ այնտեղ ոսկի գնելու համար։ A երկրում այս եղանակով կիրառված արտադրողական կապիտալը նույնքան քիչ է ապրանք նետում A երկրի շուկան — ապրանքը համարելով փողից տարբերվող ապրանք — որքան քիչ որ կլիներ այն դեպքում, եթե հիշյալ կապիտալն ուղղակի ոսկու արտադրության մեջ կիրառվեր։ A-ի այս արդյունքը ներկայանում է հանձին 500 £ ոսկու է լոկ իբրև փող է մտնում A երկրի շրջանառության մեջ, հասարակական հավելարժեքի այն մասը, որը պարունակվում է այս արդյունքի մեջ, գոյություն ունի ուղղակի որպես փող է A երկրի համար երբեք ուրիշ կերպ չի գոյություն ունենում, բայց եթե դրամի ձևով։ Թեև այն կապիտալիստների համար, որոնք ոսկի են արտադրում, արդյունքի լոկ մի մասն է հավելարժեք ներկայացնում, իսկ մյուսը կապիտալափոխհատուցումն է ներկայացնում, բայց և այնպես այն հարցը, թե այս ոսկուց, շրջանառու հաստատուն կապիտալը չհաշված, որքանն է փոփոխուն կապիտալին փոխարինում, և որքանն է հավելարժեք ներկայացնում,— այս հարցն, ընդհակառակը, բացառապես կախված է այն համապատասխան համամասնություններից, որ աշխատավարձն ու հավելարժեքը կազմում են շրջանառող ապրանքների արժեքի մեջ։ Այն մասը, որ կազմում է հավելարժեքը, բաշխում է կապիտալիստների դասակարգի տարբեր անդամների միջև։ Չնայած որ այս մասը սրանք միշտ ծախսում են անհատական սպառման համար և էլի ձեռք են բերում նոր արդյունք ծախելով — հենց այս առուծախն է պատճառ, լինում, որ ընդհանրապես հենց միայն նրանց միջև է շրջանառում հավելարժեքի ոսկիացման համար անհրաժեշտ փողը — բայց և այնպես, թեկուզ է փոփոխվող բաժնեմասերով, հասարակական հավելարժեքի մի մասը դրամի ձևով գտնվում է կապիտալիստների գրպանում, ճիշտ ինչպես որ աշխատավարձի մի մասը, գոնե շաբաթվա մեկ մասում, դրամի ձևով բանվորների գրպանումն է լինում։ Եվ այս մասը սահմանափակված չի դրամարդյունքի այն մասով, որը ոսկի արտադրող կապիտալիստների հավելարժեքն է կազմում սկզբնապես, այլ, ինչպես ասեցինք, սահմանափակված է այն համամասնությամբ, որով վերևի 500 £-անոց արդյունքն ընդհանրապես բաշխվում է կապիտալիստների ու բանվորների միջև և որով այն ապրանքապաշարը, որ շրջանառելու է, կազմված է լինում հավելարժեքից ու արժեքի մյուս բաղադրամասերից։ Սակայն հավելարժեքի այն մասը, որը գոյություն է ունենում ոչ թե մյուս ապրանքների մեջ, այլ հենց այս մյուս ապրանքների կողքին՝ դրամի մեջ, լոկ այնչափով է կազմված տարվա մեջ արտադրված ոսկու մի մասից, որչափով որ ոսկու տարեկան արտադրության մի մասը շրջանառում է հավելարժեքի իրացման համար։ Փողի մյուս մասը, որը շարունակ փոփոխվող բաժնեմասերով գտնվում է կապիտալիստների դասակարգի ձեռին իբրև նրա հավելարժեքի դրամաձև, ոչ թե տարվա ընթացքում արտադրված ոսկու, այլ երկրում առաջ կուտակված դրամամասսայի տարրն է։ Ոսկու տարեկան 500 £-անոց արտադրությունը մեր ենթադրության համաձայն բավական է ճիշտ այնքան միայն, որքան հարկավոր է տարվա մեջ մաշված դրամին փոխարինելու համար։ Ուստի եթե մենք նկատի ենք ունենում այս 500 £-ը միայն և վերանում ենք տարվա ընթացքում արտադրված ապրանքամասսայի այն մասից, որի շրջանառությանը ծառայում է առաջներում կուտակված դրամը, ապա ապրանքաձևով արտադրված հավելարժեքը շրջանառության մեջ հենց արդեն այն պատճառով է փող գտնում յուր ոսկիացման համար, որ մյուս կողմում տարվա մեջ հավելարժեք է արտադրվում ոսկու ձևով։ Միևնույնը վերաբերում է ոսկու 500 £-անոց արտադրության մյուս մասերին էլ, որոնք կանխավճարված դրամակապիտալին են փոխարինում։ Այստեղ պետք է հիմա երկու բան նկատել։ Հետևում է նախ այս.— կապիտալիստների կողմից դրամի ձևով ծախսված հավելարժեքը, ինչպես և փոփոխուն ու այլ արտադրողական կապիտալը, որը կանխավճարված է նրանց կողմից փողով, բանվորների արդյունքն է իրոք, այն է՝ ոսկու արտադրության մեջ զբաղված բանվորների։ Սրանք են նոր արտադրում ինչպես ոսկեարդյունքի այն մասը, որը նրանց «կանխավճարվում է» իբրև աշխատավարձ, այնպես էլ ոսկեարդյունքի այն մասը, որով կապիտալիստական ոսկեարտադրիչների հավելարժեքն է ներկայանում անմիջաբար։ Վերջապես ինչ վերաբերում է ոսկեարդյունքի այն մասին, որը նրա արտադրության համար կանխավճարված հաստատուն կապիտալարժեքն է միայն փոխհատուցում, ապա նա բանվորների տարեկան աշխատանքի հետևանքով է միայն վերահայտնվում դրամաձևով (ընդհանրապես հանձին մի արդյունքի)։ Ձեռնարկությունն սկսելիս հիշյալ մասը կապիտալիստի կողմից սկզբնապես տրվել էր փողի ձևով, որը ոչ թե նոր էր արտադրված, այլ կազմում էր շրջանառող հասարակական դրամաքանակի մասը։ Իսկ, ընդհակառակը, որչափով որ նա փոխարինվում է նոր արդյունքով, լրացուցիչ ոսկով, նա բանվորի տարեկան արդյունքն է։ Կապիտալիստի կողմից տրվող կանխավճարումն էլ այստեղ հանդես է գալիս լոկ իբրև մի այնպիսի ձև, որը ծագում է այն հանգամանքից, որ բանվորը ո՛չ յուր անձամբ գործադրած արտադրամիջոցների տերն է, ոչ էլ արտադրության ժամանակ յուր տրամադրության տակ ունի ուրիշ բանվորների արտադրած կենսամիջոցները։ Իսկ երկրորդ՝ ինչ վերաբերում է այն դրամամասսային, որը գոյություն է ունենում այս տարեկան 500 £-անոց փոխհատուցումից անկախ և գտնվում է մասամբ գանձաձևով, մասամբ էլ շրջանառող դրամի ձևով, ապա նրա բանը ճիշտ նույնպես պիտի լինի, այսինքն սկզբնապես ճիշտ նույն կերպ պիտի լիներ, ինչպես որ ամեն տարի հենց լինում է այս 500 £-ի բանը։ Այս կետին մենք վերադառնում ենք այս ենթաբաժնի վերջում։ Նախապես դեռ միքանի ուրիշ նկատողություն։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> Պտույտի քննարկման ժամանակ մենք տեսել ենք, որ, այլ անփոփոխ հանգամանքներում, պտուտապարբերաշրջանների մեծության փոփոխվելու հետ դրամակապիտալի փոփոխվող մասսաներ են հարկավոր՝ արտադրությունը միևնույն մասշտաբով վարելու համար, հետևաբար դրամաշրջանառության առաձգականությունը պետք է բավական մեծ լինի, որպեսզի հարմարվի ընդարձակման ու սեղմվելու այս փոփոխությանը։ Այնուհետև, եթե ընդունենք մնացած հանգամանքներն անփոփոխ — այլև աշխատօրվա անփոփոխ մեծություն, լարունություն ու արտադրողականության — բայց '''արժեքային արդյունքի փոփոխված տրոհում''' աշխատավարձի ու հավելարժեքի, այնպես որ կա՛մ աոաջինն է բարձրանում, և վերջինն ընկնում, կամ էլ ընդհակառակը, ապա այս պարագան չի ազդի շրջանառող դրամի քանակի վրա։ Այս փոփոխությունը կարող է կատարվել, և ընդսմին շրջանառության մեջ գտնվող դրամամասսայի որևէ ընդարձակվում կամ թե սեղմում տեղի չունենա։ Քննարկենք հատկապես այն դեպքը, երբ աշխատավարձն, ասենք, բարձրանում է ընդհանրականորեն, և ուրեմն — ենթադրված պայմաններում — հավելարժեքի նորման ընկնում է ընդհանրականորեն, բացի սրանից, դարձյալ ենթադրության համաձայն, ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում շրջանառող ապրանքամասսայի արժեքի մեջ։ Այս դեպքում անշուշտ աճում է այն դրամակապիտալը, որը պետք է կանխավճարվի որպես փոփոխուն կապիտալ, հետևաբար աճում է այն դրամամասսան, որը ծառայում է այս ֆունկցիային։ Բայց որքանով որ աճում է փոփոխուն կապիտալի ֆունկցիայի համար պահանջված դրամամասսան, հենց ճիշտ այնքանով էլ քչանում է հավելարժեքը, ուրեմն այն դրամամասսան էլ, որը հարկավոր է նրա իրացման համար։ Այս հանգամանքը չի ազդում ապրանքարժեքի իրացման համար անհրաժեշտ դրամամասսայի գումարի վրա ճիշտ այնպես, ինչպես և բուն իսկ այս ապրանքարժեքի վրա։ Ապրանքի արտադրածախքը բարձրանում է առանձին կապիտալիստի համար, բայց նրա հասարակական արտադրագինն անփոփոխ է մնում։ Փոխվում է այն հարաբերությունը, որով ապրանքների արտադրագինը, մի կողմ թողած հաստատուն արժեմասը, բաժանվում է աշխատավարձի ու շահույթի։ Բայց,— ասում են,— փոփոխուն դրամակապիտալի ավելի մեծ ծախսումը (դրամի արժեքն իհարկե անփոփոխ է ենթադրվում) նշանակում է, թե դրամամիջոցների ավելի խոշոր քանակ է լինում բանվորների ձեռին։ Սրանից առաջ է գալիս ապրանքների նկատմամբ ավելի մեծ պահանջարկ բանավորների կողմից։ Հաջորդ հետևանքը լինում է ապրանքների գնի բարձրացումը։— Կամ թե ասում են. եթե բարձրանում է աշխատավարձը, ապա կապիտալիստները բարձրացնում են իրենց ապրանքի գները։— Երկու դեպքումն էլ աշխատավարձի ընդհանրական բարձրացումը պատճառ է լինում ապրանքագների բարձրացման։ Ուստի պետք է մի ավելի խոշոր դրամամասսա հարկավոր գա՝ ապրանքները շրջանառության մեջ պտտեցնելու համար, անկախ նրանից, թե գների բարձրացումը մե՞կ, թե՞ մյուս եղանակով է բացատրվում։ Պատասխան առաջին ըմբռնման վերաբերմամբ.— բարձրացող աշխատավարձի հետևանքով կաճի բանվորների՝ անհրաժեշտ կենսամիջոցների նկատմամբ ունեցած պահանջարկը հատկապես։ Մի ավելի փոքրիկ աստիճանով կավելանա նրանց պահանջարկը պերճանք առարկաների նկատմամբ, կամ առաջ կգա պահանջարկ այնպիսի իրերի նկատմամբ, որոնք առաջ չէին մտնում բանվորների սպառման շրջանակի մեջ։ Անհրաժեշտ կենսամիջոցների նկատմամբ եղած պահանջարկի հանկարծակի ու խոշոր մասշտաբով բարձրանալն անպայման կբարձրացնի նրանց գինը րոպեապես։ Սրա հետևանքը լինում է այն, որ հասարակական կապիտալի մի ավելի մեծ մասն է կիրառվում անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության վրա, իսկ մեկ ավելի փոքր մասը՝ պերճանքամիջոցների արտադրության վրա, որովհետև վերջիններիս գներն ընկնում են քչացած հավելարժեքի պատճառով և ուրեմն նրանց նկատմամբ կապիտալիստների նվազած պահանջարկի շնորհիվ։ Իսկ ընդհակառակը, որչափով որ հենց բանվորներն իրենք պերճանքամիջոցներ են գնում, նրանց վարձի բարձրացումը այս վերցրած ծավալի սահմաններում չի ազդում անհրաժեշտ կենսամիջոցների գնի բարձրանալու վրա, այլ պերճանքի ապրանքների գնորդների կազմն է լոկ փոխում։ Պերճանքի ավելի շատ ապրանքներ են մտնում բանվորների սպառման մեջ, քան մինչև հիմա, և համեմատորեն ավելի քիչ են մտնում կապիտալիստների սպառման մեկ։ Voilà tout. [Ահա բոլորը։] Միքանի տատանումներից հետո շրջանառում է միևնույն արժեքով մի ապրանքամասսա, ինչպես և առաջ։ Ինչ վերաբերում է րոպեական տատանումներին, ապա նրանք ուրիշ ոչ մի հետևանք չեն ունենում բացի նրանից, որ ներերկրյա շրջանառության մեկ են նետում անզբաղ մնացած դրամակապիտալը, որը մինչև այժմ զբաղմունք էր փնտռում բորսայի չարաշահական ձեռնարկությունների մեկ կամ թե արտասահմանում։ Պատասխան երկրորդ ըմբռնման վերաբերմամբ.— եթե կապիտալիստական արտադրողների ձեռին լիներ իրենց ապրանքների գներն ուզածի պես բարձրացնելը, ապա նրանք կարող էին այս անել ու կանեին առանց աշխատավարձի բարձրանալուն էլ։ Աշխատավարձը երբեք չէր բարձրանա ընկնող ապրանքագրերի ժամանակ։ Կապիտալիստների դասակարգը երբեք չէր դիմադրի տրեդ-յունիոններին, որովհետև նա միշտ ու ամեն պարագայում կարող էր անել այն, ինչ որ նա հիմա իրոք անում է իբրև բացառություն որոշ, հատուկ ու, այսպես ասած, տեղական հանգամանքներում, այն է՝ կարող էր աշխատավարձի յուրաքանչյուր բարձրացում օգտագործել ապրանքագները շատ ավելի վերին աստիճանի բարձրացնելու, հետևաբար ավելի մեծ շահույթ գրպանելու համար։ Այն պնդումը, թե կապիտալիստները կարող են պերճանքամիջոցների գները բարձրացնել, որովհետև նրանց նկատմամբ եղած պահանջարկը նվազում է (կապիտալիստների քչացած պահանջարկի հետևանքով, որոնց պերճանքի իրերի գնելամիջոցները պակասել են),— պահանջարկի ու առաջարկի օրենքի մի բոլորովին յուրահատուկ կիրառումը կլիներ։ Որչափով որ պերճանքի իրերի գնորդների սոսկական փոփոխություն չի, որ տեղի է ունենում, բանվորներ չեն հանդես գալիս կապիտալիստների փոխարենը,— իսկ որչափով այս փոփոխությունը տեղի է ունենում, բանվորների առաջադրած պահանջարկը չի ներգործում անհրաժեշտ կենսամիջոցների գնաբարձրացման վրա, որովհետև վարձալրացման այն մասը, որ բանվորները պերճանքամիջոցների վրա են ծախսում, սրանք չէին կարող անհրաժեշտ կենսամիջոցների վրա ծախսել,— այն ժամանակ պերճանքամիջոցների գներն ընկնում են պակասած պահանջարկի հետևանքով։ Սրա հետևանքով կապիտալը հանվում է պերճանքի իրերի արտադրությունից, մինչև որ սրանց առաջարկը կրճատվելով հասնում է այն չափին, որը համապատասխանում է հասարակական արտադրապրոցեսում նրանց փոփոխված դերին։ Այս քչացած արտադրության հետ, սակայն անփոփոխ արժեքի դեպքում, նրանք էլի բարձրանալով հասնում են իրենց նորմալ գներին։ Քանի դեռ տեղի է ունենում այս սեղմում-կրճատումը կամ հավասարակշռման այս պրոցեսը, կենսամիջոցների՝ բարձրացող գների դեպքում այս վերջինների արտադրության մեջ նմանապես միշտ նույնքան կապիտալ է ներքաշվում, որքան դուրս է կորզվում արտադրության ուրիշ ճյուղից, և ներքաշվում է այնքան, մինչև որ պահանջարկը հագենում է։ Այն ժամանակ էլի հավասարակշռություն է հանդես գալիս, և ամբողջ պրոցեսի վերջն այն է լինում, որ հասարակական կապիտալը, հետևաբար նաև դրամակապիտալը փոփոխված համամասնությամբ է բաշխվում անհրաժեշտ կենսամիջոցների ու պերճանքամիջոցների արտադրության միջև։ Ամբողջ առարկությունը կապիտալիստների ու նրանց տնտեսագետ սիկոֆանտների մի սին կրակոց է։ Այն իրողությունները, որոնք պատրվակ են տալիս այս սին կրակոցի համար, երեք տեսակ են։ 1) Դրամաշրջանառության մի ընդհանրական օրենքն այն է, որ եթե շրջանառող ապրանքների գնագումարը բարձրանում է — արդյոք գնագումարի այս շատացումը միևնույն ապրանքամասսայի վերաբերմամբ է, թե՞ մեկ շատացած ապրանքամասսայի վերաբերմամբ, միևնույն է,— այլ անփոփոխ հանգամանքներում աճում է շրջանառող դրամի քանակը, Արդ, ներգործությունը շփոթում են պատճառի հետ։ Աշխատավարձը (թեկուզ հազվադեպ անգամ ու, լոկ իբրև բացառություն, հարաբերաբար) բարձրանում է անհրաժեշտ կենսամիջոցների վերընթաց գնի հետ։ Աշխատավարձի բարձրանալն ապրանքագների բարձրանալու հետևանքն է, ոչ թե պատճառը։ Աշխատավարձի մասնակի կամ թե տեղական մի բարձրացման — այսինքն լոկ առանձին արտադրաճյուդերում կատարվող բարձրացման — ժամանակ կարող է սրա հետևանքով այս ճյուղերի արդյունքների մի տեղական գնաբարձրացում առաջ գալ։ Բայց հենց այս էլ կախված է շատ հանգամանքներից։ Օրինակ, նրանից, որ աշխատավարձն այստեղ իջեցված չի եղել արտակարգորեն, և ուրեմն շահութանորման արտակարգորեն բարձր չի եղել, որ այս ապրանքների շուկան չի նեղացել գնաբարձրացման հետևանքով (հետևաբար նրանց գնաբարձրացման համար անհրաժեշտ չի նրանց առաջարկի նախապես սեղմվել-կրճատվելը) և այլն։ Աշխատավարձի ընդհանրական բարձրացման ժամանակ բարձրանում է այն արդյունաբերաճյուղերում արտադրված ապրանքների գինը, որտեղ փոփոխուն կապիտալն է գերիշխում, իսկ ընկնում է այնպիսի ճյուղերում, որտեղ գերիշխում է հաստատուն, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] հիմնական կապիտալը։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> Պարզ ապրանքաշրջանառության ժամանակ երևաց (I գիրք, գլուխ III, որ թեև ամեն մի որոշ ապրանքաքանակի շրջանառության սահմաններում հիշյալ ապրանքաքանակի դրամաձևը լոկ վաղանցուկ է, սակայն մի ապրանքի փոխակերպության ժամանակ մեկի ձեռքում չքացող մի դրամ անհրաժեշտորեն յուր տեղն է գրավում մի ուրիշի ձեռին, հետևաբար ապրանքներն առաջին հերթին ոչ միայն փոխանակվում են հանրակողմանիորեն կամ թե իրար փոխարինում, այլև այս փոխարինման միջնորդագործածն է և նրան ուղեկցում է փողի մի հանրակողմանի սիկ։ «Ապրանքի՝ ապրանքով փոխարինվելը միաժամանակ դրամապրանք է թողնում երրորդ ձեռքում։ Շրջանառությունը շարունակ փող է քրտնում»։ (I գիրք, էջ 92<ref>Հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 80։</ref>)։ Կապիտալիստական ապրանքարտադրության պատվանդանի վրա նույն այս իրողությունն արտահայտվում է նրանով, որ կապիտալի մի մասը միշտ գոյություն է ունենում դրամակապիտալի ձևով, իսկ հավելարժեքի մի մասը միշտ նույնպես դրամաձևով գտնվում է յուր սեփականատերերի ձեռին։ Եթե այս մի կողմ թողնենք, '''փողի շրջապտույտը''' — այսինքն փողի '''հետհոսելը''' դեպի յուր ելակետը — որչափով որ սա կապիտալի պտույտի մի մոմենտն է կազմում, '''փողի շրջանառությունից''' բոլորովին տարբեր ու նույնիսկ հակադիր մեկերևույթ է<ref>Եթե ֆիզիոկրատները դեռ իրար հետ շփոթում են այս երկու եըևույթը, բայց այնուամենայնիվ նրանք առաջինն են, որ ուշադրություն են դարձնում դրամի՝ յուր ելակետին վերադառնալու վրա, իբրև կապիտալի շրջանառության էական ձևի վրա, որպես վերարտադրությունը միջնորդագործող շրջանառության ձևի վրա։ «Նայեցեք Tableau Economique-ին, և դուք կտեսնեք, որ արտադրողական դասակարգն է այն փողը տալիս, որով մյուս դասակարգերը նրանից արդյունքներ են գնում, է որ սրանք նրան են վերադարձնում հիշյալ փողը, որպեսզի հաջորդ տարում էլ նույնպիսի գնումներ անեն նրանից։ Այսպիսով դուք այստեղ ուրիշ պտուտաշրջան չեք տեսնում բացի նրանից, որ ծախսումը հաջորդում է վերարտադրությանը, իսկ վերարտադրությունը՝ ծախսմանը, պտուտաշրջան, որ կատարում է ծախսման ու վերարտադրության չափանիշ ծառայող դրամի շրջանառությունը։» (Quesnay «Problèmes économiques», Daire Physiocr.-ում, I, p. 208, 209.) — «Կապիտալների այս մշտական կանխավճարումն ու այս մշտական վերադարձը կազմում են այն, ինչ որ պետք է անվանել փողի շրջանառություն, այն օգտակար ու արդյունավետ շրջանառությունը, որ ոգի է տալիս հասարակության բոլոր աշխատանքներին, օժանդակում է քաղաքական օրգանիզմի մեջ կատարվող շարժմանն ու կյանքին և որը լիակատար հիմունքով կարելի է համեմատել կենդանի օրգանիզմի արյան շրջանառության հետ։» (Turgot «Réflexions etc.» Oeures éd. Daire, I, p. 45.)։</ref>, իսկ փողի շրջանառությունն արտահայտում է նրա մշտական '''հեռացումը''' ելակետից՝ մի շարք ձեռքերից անցնելով։ (I գիրք, էջ 92<ref>Տես հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 81—82։</ref>)։ Այնուամենայնիվ արագացած պտույտը յուր մեջ eo ipso [ինքնըստինքյան] պարփակում է արագացրած շրջանառություն։ Ամենից առաջ ինչ վերաբերում է փոփոխուն կապիտալին.— եթե, օրինակ, 500 £-անոց մի դրամակապիտալ փոփոխուն կապիտալի ձևով պտույտ է գործում տարվա մեկ տաս անգամ, ապա պարզ է, որ շրջանառող դրամամասսայի այս պատկական մասը շրջանառության մեկ պտտեցնում է յուր տասնապատիկի չափ արժեգումար = 5 000 £։ Հիշյալ մասը տարվա մեջ տաս անգամ է պտույտ գործում կապիտալիստի ու բանվորի միջև։ Բանվորը տարվա ընթացքում տաս անգամ է վարձատրվում և վճարում շրջանառող դրամամասսայի միևնույն պատկական մասով։ Եթե արտադրության նույնահավասար մասշտաբի ժամանակ այս փոփոխուն կապիտալը մի անգամ պտույտ գործեր տարվա մեջ, ապա 5 000 £-ի մեկ անգամվա պտույտ տեղի կունենար։ Այնուհետև. շրջանառու կապիտալի հաստատուն մասն, ասենք թե, = է 1 000 £։ Եթե կապիտալը տաս անգամ է պտույտ գործում, ապա կապիտալիստը տարվա մեջ տաս անգամ է ծախում յուր ապրանքը, ուրեմն և սրա արժեքի հաստատուն շրջանառու մասը։ Շրջանառող դրամամասսայի միևնույն պատկական (= 1 000 £) տարվա ընթացքում տաս անգամ է յուր տերերի ձեռից անցնում կապիտալիստի ձեռը։ Սա այս դրամի տասը տեղափոխություն է մի ձեռից մյուսը։ Երկրորդ՝ կապիտալիստը տարվա մեկ տաս անգամ է արտադրամիջոց գնում. սա էլի դրամի տասը շրջանառություն է մի ձեռից մյուսը։ 1 000 £ գումարի դրամով արդյունաբերական կապիտալիստը 10 000 £-ի ապրանք է ծախում է էլի 10 000 £-ի ապրանք է գնում։ 1 000 £ դրամի քսան անգամվա պտույտի միջոցով 20 000 £-անոց մի ապրանքապաշար է շրջանառում։ Վերջապես արագացած պտույտի ժամանակ ավելի արագ է պտույտ գործում այն դրամամասն էլ, որով հավելարժեքն է իրանում։ Իսկ ընդհակառակը, մի ավելի արագ դրամաշրջանառություն յուր մեկ անհրաժեշտորեն չի պարփակում մեկ ավելի արագ կապիտալապտույտ, ուրեմն և դրամապտույտ, այսինքն յուր մեջ անհրաժեշտորեն չի պարփակում վերարտադրապրոցեսի կարճացում ու ավելի արագ նորոգում։ Ավելի արագ դրամաշրջանառություն տեղի է ունենում ամեն մի անգամ, երբ միևնույն դրամամասսայով գործարքների մի ավելի խոշոր քանակ է գլուխ բերվում, Այս կարող է պատահել կապիտալի միահավասար վերարտադրապարբերաշրջանների ժամանակ էլ՝ դրամաշրջանառության փոփոխված տեխնիկական կարգաորումների հետևանքով։ Հետո կարող է շատանալ այն գործարքների քանակը, որոնց ժամանակ դրամը շրջանառում է՝ առանց իսկական ապրանքափոխանակություն արտահայտելու (տարբերության գործարքներ բարսայում և այլն)։ Մյուս կսղմից՝ կարող են դրամաշրջանառություններ բոլորովին չլինեն էլ։ Օրինակ, որտեղ գյուղական տնտեսատերը հենց ինքն է հողատերը, այնտեղ ոչ մի շրջանառություն չի կատարվում ֆերմերի ու հողաաիրոջ միջև, որտեղ արդյունաբերական կապիտալիստը հենց ինքն է կապիտալի սեփականատերը, այնտեղ ոչ մի շրջանառություն չի լինում նրա ու վարկատուի միջև։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> Ինչ վերաբերում է մի երկրում մեկ դրամագանձի սկզբնապես գոյանալուն, ինչպես և սակավաթիվների կողմից այս դրամագանձը յուրացնելուն, ապա այստեղ կարիք չկա ավելի մանրամասն կանգ առնելու այս կետի վրա։ Արտադրության կապիտալիստական եղանակը — որի պատվանդանն ինչպես վարձու աշխատանքն է, այնպես էլ բանվորին դրամով վճարելը և ընդհանրապես բնապարտույթների փոխարկվելը դրամապարտույթների — ավելի խոշոր ծավալով ու ավելի խորը կերպարանավորվելով կարող է այնտեղ զարգանալ միայն, որտեղ այնպիսի մի դրամաքանակ կա երկրում, որը բավարար է շրջանառության համար ու սրանով պայմանավորված գանձագոյացման համար (պահեստաֆոնդ և այլն)։ Այս է պատմական նախադրյալը, թեև բանն այնպես չպետք է հասկանալ, թե առաջ բավարար գանձաքանակ է գոյանում և հետո է կապիտալիստական արտադրությունն սկսվում. այլ այնպես, որ սա զարգանում է յուր պայմանների զարգանալու հետ միաժամանակ, և այս պայմաններից մեկն էլ ազնիվ մետաղների բավարար առբերումն է։ Ուստի 16-րդ դարից սկսած ազնիվ մետաղների շատացած առբերումը կապիտալիստական արտադրության զարգացման պատմության մի էական մոմենտն է։ Բայց որչափով որ խոսքը վերաբերում է կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա դրամանյութեղենի հետագա անհրաժեշտ առբերմանը, ապա մի կողմից՝ հավելարժեք նետվում է շրջանառության մեջ արդյունքի ձևով՝ առանց սրա դրամացման համար անհրաժեշտ փողի, իսկ մյուս կողմից՝ հավելարժեք նետվում է շրջանառության մեջ ոսկու ձևով՝ առանց նախապես արդյունքը դրամի փոխարկելու։ Այս ավելադիր ապրանքները, որոնք պետք է դրամի փոխարկվեն, իրենց համար անհրաժեշտ դրամագումարը գտնում են այն պատճառով, որ մյուս կողմում ոչ թե փոխանակության միջոցով, այլ հենց արտադրության միջոցով շրջանառության մեջ նետվում է ավելադիր ոսկի (ու արծաթ), որն ապրանքների է փոխարկվելու։ ====II. ԿՈՒՏԱԿՈՒՄ ՈՒ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ==== Որչափով որ կուտակումը տեղի է ունենում ընդլայնված մասշտաբ ունեցող վերարտադրության ձևով, պարզ է, որ նա ոչ մի նոր առեղծված չի առաջադրում դրամաշրջանառության առնչությամբ։ Ամենից առաջ ինչ վերաբերում է այն ավելադիր կապիտալին, որը պահանջվում է հարաճուն արտադրողական կապիտալի գործունեյության համար, ապա նա մատակարարվում է հանձին իրացված հավելարժեքի այն մասի, որը կապիտալիստը շրջանառության մեջ է նետում իբրև դրամակապիտալ ու ոչ թե որպես հասույթի դրամաձև։ Դրամն արդեն կապիտալիստների ձեռին է Նրա լոկ կիրառումն է տարբեր։ Բայց արդ, ավելադիր արտադրողական կապիտալի հետևանքով, իբրև այս կապիտալի արդյունք, մի ավելադիր ապրանքամասսա է նետվում շրջանառության մեջ։ Այս ավելադիր ապրանքամասսայի հետ միաժամանակ՝ նրա էր իրացման համար անհրաժեշտ ավելադիր դրամի մեկ մասն է նետվում շրջանառության մեջ այն չափով, հենց որչափով որ այս ապրանքամասսայի արժեքը հավասար է սրա արտադրության վրա սպառված արտադրողական կապիտալի արժեքին։ Այս ավելադիր դրամա մասսան ուղղակի կանխավճարվել է որպես ավելադիր դրամակապիտալ, ուստի և հետ է հոսում կապիտալիստի մոտ՝ սրա կապիտալի պտույտի հետևանքով։ Այստեղ էլի միևնույն հարցն է մեջտեղ գալիս, ինչ որ վերևումն էր։ Ո՞րտեղից է ստացվում ավելադիր փողը հիմա ապրանքաձևով առկա ավելադիր հավելարժեքն իրացնելու համար։ Ընդհանրական պատասխանը դարձյալ միևնույնն է։ Շրջանառող ապրանքամասսայի գնագումարը շատացել է ոչ թե այն պատճառով, որ տվյալ մի ապրանքամասսայի գներն են բարձրացել, այլ այն պատճառով, որ այժմ շրջանառող ապրանքների մասսան ավելի շատ է, քան առաջ շրջանառող ապրանքներինը, և այս շատացումն էլ հավասարակշռված չի եղել գների մի անկումով։ Ավելի մեծ արժեք ունեցող այս ավելի շատ ապրանքամասսայի շրջանառության համար պահանջված ավելադիր փողը պետք է հայթայթվի կամ շրջանառող դրամամասսայի շատացած տնտեսումով — լինի այս տնտեսումը վճարումների փոխմարմա՞ն միջոցով, թե՞ այնպիսի միջոցներով, որոնք արագացնում են միևնույն ստակների շրջանառությունը, միևնույն է — կամ թե չէ՝ դրամը գանձաձևից փոխարկելով շրջանառող ձևի։ Վերջինս յուր մեջ պարփակում է ոչ թե մենակ այն, որ պարապ ընկած դրամակապիտալն սկսում է գործել իբրև գնելամիջոց կամ թե վճարամիջոց կամ էլ այն, որ արդեն իբրև պահեստաֆոնդ գործող դրամակապիտալը, երբ յուր տիրոջ համար պահեստաֆոնդի ֆունկցիա է կատարում հասարակության համար շրջանառում է ակտիվորեն (ինչպես, օրինակ, բանկերում դրված ավանդների դեպքում, որոնք միշտ փոխ են տրվում), հետևաբար երկակի ֆունկցիա է կատարում,— այլ նաև այն, որ ստակների լճացող պահեստաֆոնդեր են տնտեսվում։ «Որպեսզի դրամը միշտ հոսի իբրև ստակ, պետք է ստակը մշտապես խտանալով դրամ դառնա։ Ստակի մշտական շրջանառությունը պայմանավորված է նրանով, որ ստակն ավելի մեծ կամ թե ավելի փոքր բաժիններով միշտ կանգ է առնում իբրև ստակների պահեստաֆոնդեր, որոնք հանրակողմանիորեն թե՛ ծագում են շրջանառության սահմաններում և թե՛ պայմանավորում շրջանառությունը, պահեստաֆոնդեր, որոնց գոյացումը, բաշխումը, քայքայումն ու վերագոյացումը միշտ հաջորդում են իրար, որոնց գոյությունը միշտ չքանում է, որոնց չքացումը միշտ գոյություն ունի։ Ա. Սմիթն ստակի այս անընդհատ փոխակերպումը դրամի և դրամինն ստակի՝ արտահայտել է այն իմաստով, թե ամեն մի ապրանքատեր այն հատուկ ապրանքի կողքին, որը նա ծախում է, միշտ պետք է իբրև պաշար ունենա ընդհանրական ապրանքի մի հայտնի գումար, որով նա գնում է։ Մենք տեսանք, որ Ա—Փ—Ա շրջանառության մեջ Փ—Ա երկրորդ անդամը միշտ տրոհվում է մի շարք առքերի, որոնք կատարվում են ոչ թև մեկ անգամից, այլ ժամանակի ընթացքում հաջորդաբար, այնպես որ երբ Փ-ի մի բաժնեմասը շրջանառում է իբրև ստակ, մյուս բաժնեմասը դադար է առնում որպես դրամ։ Դրամն այստեղ իրոք կախակայված ստակ է միայն, և շրջանառող ստակամասսայի առանձին բաղադրամասերը միշտ փոփոխակի հանդես են գալիս երբեմն մեկ, երբեմն էլ մի ուրիշ ձևով։ Ուստի շրջանառության միջոցի այս առաջին փոխակերպումը դրամի՝ ներկայացնում է բուն իսկ դրամաշրջանառության մի տեխնիկական մոմենտը միայն։» (Karl Marx «Zur Kritik der Politischen Oekonomie.». 1859. S. 105, 106.<ref> Տե՛ս հայ. հրատ. Կարլ Մարքս «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը», թարգմ. Թադ. Ավդալբեգյանի, Երևան, 1932, էջ 183։</ref> «Ստակ» բառն, ի հակադրության դրամի, այստեղ գործ է ածված նշանակելու համար դրամի ֆունկցիան լոկ իբրև շրջանառության միջոցի՝ հակադրելով նրա մնացած ֆունկցիաներին)։ Որչափով որ այս բոլոր միջոցները բավարար չեն լինում, պետք է ոսկու լրացուցիչ արտադրության տեղի ունենա կամ, որ միևնույն բանին է հանգում, պետք է ավելադիր արդյունքի մի մասն ուղղակի կամ թե անուղղակի փոխանակվի ոսկու հետ — ազնիվ մետաղների արտադրություն վարող երկիրների արդյունքի հետ։ Աշխատույժի ու հասարակական արտադրամիջոցների այն ամբողջ գումարը, որը ծախսվում է ոսկու և արծաթի, որպես շրջանառության գործիքների, տարեկան արտադրության վրա, կազմում է արտադրության կապիտալիստական եղանակի, ընդհանրապես ապրանքարտադրության վրա հիմնված եղանակի faux frais-ի [անարտադրողական ծախքերի] մի խոշոր հաշվեհոդվածը։ Նա հասարակական օգտագործումից կորզում է արտադրության ու սպառման, այսինքն իսկական հարստության հնարավոր, ավելադիր միջոցների մի համապատասխան գումար։ Որչափով որ արտադրության տվյալ անփոփոխ մասշտաբի կամ թե նրա ընդարձակման տվյալ աստիճանի ժամանակ շրջանառության այս թանգ մեխանիզմի ծախքերը քչացվում են, այնչափով էլ հասարակական աշխատանքի արտադրողական ույժը բարձրանում է հիշյալ հանգամանքի հետևանքով։ Ուստի որչափով որ վարկային գործի հետ զարգացող օժանդակ միջոցներն այս ներգործությունն են ունենում, նրանք ուղղակի շատացնում են կապիտալիստական հարստությունը կա՛մ նրանով, որ հիշյալի շնորհիվ հասարակական արտադրապրոցեսի ու աշխատապրոցեսի մի խոշոր մասը կատարվում է առանց իրական փողի միջամտության, կամ էլ նրանով, որ իսկապես գործող դրամամասսայի գործում էությունը սաստկացվում է։ Սրանով լուծվում է այն անհեթեթ հարցն էլ, թե արդյոք կապիտալիստական արտադրությունը յուր այժմյան ծավալով հնարավոր կլինե՞ր առանց վարկասիստեմի (նույնիսկ եթե բանը քննարկվի հենց միմիայն այս տեսակետից), այսինքն հնարավոր կլինե՞ր սոսկ մետաղյա շրջանառությամբ։ Ակներև է, որ չէր լինի։ Ընդհակառակը, նրա հանդեպ սահմաններ կդներ ազնիվ մետաղների արտադրության ծավալը։ Մյուս կողմից՝ չպետք է առասպելական պատկերացումներ ստեղծել վարկային գործի արտադրողական ույժի վերաբերմամբ, որչափով որ սա դրամակապիտալ է տրամադրում կամ թե հոսուն դարձնում։ Այս կետի հետագա զարգացումը ներկա շարադրանքին չի վերաբերում։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> Հիմա պետք է քննենք այն դեպքը, երբ ոչ թե իսկական կուտակում, այսինքն արտադրամասշտաբի անմիջական ընդլայնումն է տեղի ունենում, այլ իրացված հավելարժեքի մի մասն ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակվա ընթացքում կուտակվում է իբրև դրամապահեստաֆոնդ՝ հետագայում արտադրողական կապիտալի փոխարկվելու համար։ Որչափով որ այս եղանակով կուտակված փողն ավելադիր փող է, բանը հասկանալի է ինքնըստինքյան։ Նա կարող է ոսկի արտադրող երկիրներից բերված ավելցուկ ոսկու մեկ մասը լինել միայն։ Ընդսմին պետք է նշել, թե այն ազգային արդյունքը, որի դիմաց է այս ոսկին ներմուծվել, այլևս գոյություն չունի տվյալ երկրում։ Նա արտասահման է ուղարկվել ոսկու դիմաց։ Իսկ եթե ընդհակառակը, ենթադրվում է, որ փողի միևնույն քանակն է երկրում, ապա կուտակված ու կուտակվող փողը շրջանառությունից է հոսում, գալիս. նրա լոկ ֆունկցիան է փոխվում։ Շրջանառող դրամից նա դառնում է հետզհետե գոյացող, ներթաքուն դրամակապիտալ։ Այն փողը, որ այստեղ կուտակվում է, ծախված ապրանքի դրամաձևն է, և ընդսմին նրա արժեքի այն մասինը, որը նրա տիրոջ համար հավելարժեք է ներկայացնում։ (Այստեղ ենթադրվում է, որ վարկային գործը դեռ գոյություն չունի։) Այն կապիտալիստը, որ կուտակել է այս փողը, pro tanto [այնքան էլ, համապատասխան քանակով] ծախել է՝ առանց գնելու։ Եթե այս իրադարձությունն իբրև մասնակի դեպք պատկերացնենք, ապա այստեղ բան չկա պարզաբանելու։ Կապիտալիստների մի մասը յուր արդյունքի վաճառքից ստացած փողի մեկ մասը պահում է՝ սրա դիմաց շուկայից արդյունք չկորզելով։ Մի ուրիշ մասն, ընդհակառակը, յուր փողն ամբողջովին արդյունք է դարձնում, բացի միշտ վերադարձող, արտադրությունը վարելու համար անհրաժեշտ դրամակապիտալից։ Իբրև հավելարժեքի կրիչ շուկա նետված արդյունքի մեկ մասը կազմված է լինում արտադրամիջոցներից կամ թե փոփոխուն կապիտալի իրական տարրերից, անհրաժեշտ կենսամիջոցներից։ Ուրեմն հիշյալ մասն իսկույն կարող է արտադրության ընդլայնմանը ծառայել։ Չէ՞ որ մենք ամենևին չենք ենթադրում, թե կապիտալիստների մի մասը դրամակապիտալ է կուտակում, մինչդեռ մյուս մասը յուր հավելարժեքն սպառում է ամբողջովին, այլ այն միայն, որ մի մասը յուր կուտակումը դրամաձևով է կատարում, ներթաքուն դրամակապիտալ է կազմում, այնինչ մյուս մասն իսկապես կուտակում է, այսինքն ընդլայնում է արտադրամասշտաբը, իրոք ընդարձակում է յուր արտադրողական կապիտալը։ Առկա դրամամասսան բավարար է մնում շրջանառության պահանջմունքների համար, եթե նույնիսկ փոփոխակիորեն կապիտալիստների մի մասը դրամ է կուտակում, այնինչ մյուս մասն արտադրամասշտաբն է ընդլայնում, և ընդհակառակը։ Այն էլ կա, որ դրամակուտակումը մի կողմում կարող է կատարվել առանց կանխիկ փողի էլ, պարտապահանջումների սոսկական կուտակմամբ։ Բայց դժվարությունը մեջտեղ է գալիս այն ժամանակ, երբ մենք ենթադրում ենք կապիտալիստների դասակարգի մեջ դրամակապիտալի ոչ թե մասնակիf այլ ընդհանրական կուտակում։ Մեր ենթադրության համաձայն — որ է՝ կապիտալիստական արտադրության ընդհանրական ու բացառիկ տիրապետություն — բացի կապիտալիստների այս դասակարգից ընդհանրապես ուրիշ էլ ոչ մի դասակարգ չկա բանվոր դասակարգից զատ։ Այն ամենը, ինչ բանվոր դասակարգն է գնում, հավասար է նրա աշխատավարձի գումարին, հավասար է կապիտալիստների ամբողջ դասակարգի կանխավճարած փոփոխուն կապիտալի գումարին։ Այս փողը հետ է հոսում դեպի այս վերջին դասակարգը՝ սրա արդյունքը բանվոր դասակարգին ծախելու հետևանքով։ Սրանով կապիտալիստների դասակարգի փոփոխուն կապիտալը յուր դրամաձևն է վերստանում։ Ասենք, թե փոփոխուն կապիտալի գումարը = x × 100 £-ի, այսինքն ոչ թե տարվա մեջ կանխավճարված, այլ կիրառված փոփոխուն կապիտալին. թե արդյոք այս փոփոխուն կապիտալարժեքը, պտույտի արագության համեմատ, շատ կամ թե քիչ փողով է կանխավճարված լինում տարվա ընթացքում, այս հանգամանքը հիմա բոլորովին նշանակություն չունի քննարկվող հարցի համար։ Կապիտալիստների դասակարգն այս x × 100 £ կապիտալով գնում է աշխատույժի մի հայտնի քանակ կամ վարձ է վճարում մեկ որոշ թվով բանվորների.— առաջին գործարք։ Բանվորները կապիտալիստներից նույն գումարով գնում են ապրանքների մի քանակ, որով x × 100 £-անոց գումարը հետ է հոսում կապիտալիստների ձեռը.— երկրորդ գործարք։ Եվ այս կրկնվում է մշտապես։ Հետևաբար x × 100 £-անոց գումարը բանվոր դասակարգին երբեք չի կարող ունակ դարձնել արդյունքի այն մասը գնելու, որում կապիտալիստների դասակարգի հաստատուն կապիտալն է ներկայանում, դեռ չխոսենք այն մասի վերաբերմամբ, որում հավելարժեքն է ներկայանում։ Բանվորները x × 100 £-ով միշտ կարող են հասարակական արդյունքի այն մեկ արժեմասը միայն գնել, որը հավասար է այն արժեմասին, որում ներկայանում է կանխավճարված փոփոխուն կապիտալի արժեքը։ Մի կողմ թողած այն դեպքը, երբ այս հանրակողմանի դրամակուտակումն ուրիշ ոչինչ չի արտահայտում, քան լրացուցիչ կերպով ներմուծած ազնիվ մետաղի բաշխումը տարբեր առանձին կապիտալիստների միջև, ինչ համամասնությամբ էլ որ լինի այս բաշխումը,— հապա ի՞նչպես պետք է ուրեմն փող կուտակի կապիտալիստների ամբողջ դասակարգը։ Նրանք բոլորը պետք է իրենց արդյունքի մի մասը ծախեն՝ առանց մի բան գնելու դարձյալ։ Որ նրանք բոլորը մի որոշ դրամաֆոնդ ունեն, որն իբրև շրջանառության միջոց շրջանառության մեջ են նետում իրենց սպառման համար և որից մեկ հայտնի մաս շրջանառությունից հոսում է հետ նրանցից յուրաքանչյուրի մոտ,— սրանում ոչինչ խորհրդավոր բան չկա։ Բայց այս դեպքում դրամաֆոնդը հավելարժեքի դրամացման հետևանքով գոյություն է ունենում հենց իբրև շրջանառության միջոց, բայց ոչ երբեք որպես ներթաքուն կապիտալ։ Եթե բանը քննենք այնպես, ինչպես որ լինում է իրականում, ապա ներթաքուն դրամակապիտալը, որը կուտակվում է հետագա գործադրության համար, կազմվում է՝ 1) բանկերում ներդրած ավանդներից. և սա համեմատաբար մի փոքր դրամագումար է, որ իրոք տնօրինում է բանկը։ Այստեղ լոկ անվանապես է դրամակապիտալ կուտակվում։ Իսկապես կուտակվողը դրամապահանջումներն են, որոնք դրամացնելի են լոկ այն պատճառով (որչափով որ նրանք երբևէ դրամացվում են), որ մի հավասարակշռություն է գոյանում հետպահանջված ու ներդրված դրամի միջև։ Բանկի ձեռին իբրև փող գտնվող մասը համեմատաբար մի փոքր գումար է լոկ։ 2) Պետական արժեթղթերից. սրանք ընդհանրապես կապիտալ չեն, այլ սոսկական պարտապականջումներ ազգի տարեկան արդյունքի վերաբերմամբ։ 3) Բաժնետոմսերից։ Որչափով որ չարաշահություն չկա մեջտեղում. նրանք մի կորպորացիայի պատկանող գույքատիտղոս են, իրական կապիտալ ու հատկացագիր ամեն տարի նրանից հոսող, ստացվող հավելարժեքի վերաբերմամբ։ Այս բոլոր դեպքերում փողի ոչ մի կուտակում չկա, այլ այն, ինչ որ մի կողմում իբրև դրամակապիտալի կուտակումն է երևում, մյուս կողմում հանդես է գալիս իբրև դրամի մշտական իրական ծախսում։ Արդյոք փողը նա՞ է ծախսում, ում որ պատկանում է, թե՞ ուրիշը, նրա պարտապանը, այս հանգամանքը բոլորովին չի փոխում բանի էությունը։ Կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա գանձագոյացումն իբրև այսպիսին երբեք նպատակ չի, այլ հետևանք է կամ շրջանառության մի կանգառման — երբ սովորականից ավելի խոշոր դրամամասսաներ են գանձաձև ընդունում — կամ թե հետևանք է պտույտով պայմանավորված կուտակումների. կամ էլ վերջապես գանձն այն դրամակապիտալի մի գոյացումն է լոկ — առայժմ ներթաքուն ձևով — որը նախանշված է իբրև արտադրողական կապիտալ գործելու։ Ուստի եթե մի կողմում դրամի վերածվելով իրացված հավելարժեքի մեկ մասը դուրս է կորզվում շրջանառությունից և կուտակվում իբրև գանձ, ապա միաժամանակ հավելարժեքի մի ուրիշ մասը միշտ փոխարկվում է արտադրողական կապիտալի։ Ավելադիր ազնիվ մետաղի՝ կապիտալիստների դասակարգի միջև բաշխվելը չհաշված՝ երբեք բոլոր կետերում դրամաձևով միաժամանակ կատարվող կուտակում տեղի չի ունենում։ Տարեկան արդյունքի այն մասին, հանձին որի հավելարժեքն է ներկայանում ապրանքաձևով, ամբողջովին վերաբերում է այն, ինչ որ ասվեց, տարեկան արդյունքի մյուս մասի վերաբերմամբ։ Նրա էլ շրջանառության համար մի հայտնի դրամագումար է պահանջվում։ Այս դրամագումարը նույնպես կապիտալիստների դասակարգին է պատկանում, ինչպես և ամեն տարի արտադրվող այն ապրանքամասսան, որը հավելարժեք է ներկայացնում։ Հիշյալ դրամագումարը հենց կապիտալիստների դասակարգն ինքն է շրջանառության մեջ նետում սկզբնապես։ Այն դրամագումարը բուն իսկ շրջանառության հետևանքով միշտ նորից բաշխվում է կապիտալիստների միջև։ Ինչպես և ստակների շրջանառության դեպքում ընդհանրապես, այս դրամաքանակի մեկ մասը միշտ կանգ է առնում մերթ այս ու մերթ այն կետում, այնինչ մյուս մասը շրջանառում է մշտապես։ Բանն ամենևին չի փոխվում նրանից, որ այս կուտակման մի մասը դիտավորյալ է լինում դրամակապիտալ գոյացնելու համար։ Այստեղ մենք մի կողմ ենք թողնում շրջանառության այն պատահարները, երբ մի կապիտալիստ իրեն է գջլում մյուսի հավելարժեքի ու մինչև անգամ կապիտալի մի բաժինը, և ուրեմն ինչպես դրամակապիտալի, այնպես էլ արտադրողական կապիտալի մեկ միակողմանի կուտակում ու կենտրոնացում է տեղի ունենում։ Այսպես, օրինակ, տվարած հավելարժեքի այն մասը, որ A-ն կուտակում է իբրև դրամակապիտալ, կարող է լինել B-ի հավելարժեքի մի այնպիսի բաժինը, որը հետ չի հոսում նրա մոտ։