― Ի՜նչ եք ասում։ Ի՜նչ եք ասում։ Ֆրոյլայնը այնպես հուզվեց, որ նրա պեպենները երկու անգամ ավելացան։ ― Ինչո՞ւ ոչ մի կաթիլ։ Վերջ ի վերջո, խմել, թե չխմել, դա ձեր անձնական գործն է։ Ի դեպ, խմիչքները այդ թռիչքում տրվում են ուղևորեներին անսահմանափակ քանակով և միանգամայն ձրի։
― Դա ուրիշ բան է, ― ասացի ես։ Ինչո՞ւ միանգամից չասացիք, որ խմիչքները անվճար են։ Եթե անվճար են, ուրեմն այստեղ էլ քննարկելու բան էլ չկա։ Գրեք․ մեկ տոմս այնտեղ, և մի ամսից՝ ետ, տեղը՝ խմողների և ծխողների համար, ցանկանալի է պատուհանի մոտ։
― Լավ, ― գլխով արեց ֆրոյլայնը։ ― Միայն պետք է ձեզ նախազգուշացնեմ, որ մեր ֆիրման վերադարձը չի երշխավորում։ Մենք, իհարկե, կանենք մեզանից կախված ամեն բան, բայց մենք չգիտենք ինչպիսին կլինեն այն ժամանակ քաղաքական պայմանները։ Անշուշտ մեր հյուպատոսը միշտ կլինի ձեր տրամադրության տակ, բայց մեր երկիրը վաթսուն տարի հետո գոյություն կունենա՞ արդյոք և կունենա՞ հյուպատոսներ։