Մինչ ես նայում էի, Իսկրինան նյարդայնանում էր և մի քանի անգամ փակելով էկրանը, անցավ իմ առջևով կիսաբաց խալաթով։ Նրա այդ հիմար պլաստմասե մեդալիոնը շարժվում էր կրծքի վրա, ինչպես ժամացույցի ճոճանակ։
― Ախր ինչո՞ւ ես դու նայում այդ դատարկ բաները, ― չհամբերեց նա։ ― Մի՞թե չես ձանձրացել։
― Հանգիստ թող ինձ, մի խանգարիր, ― ասացի ես։