Ես գոհունակություն արտահայտեցի կոմունիստական գրողների ունեցած տեխնիկական միջոցներից, բայց միևնույն ժամանակ շատ զգույշ կասկած արտահայտեցի նրանց ստեղծագործական ազատության չափի մասին։
― Ինձ զարմացրեց, ― ասացի ես, ― որ բոլորը պարտադրված են գրել այսպես կոչված Գենիալիսիմուսիանան։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ Գենիալիսիմուսը ունի բազմաթիվ արժանիքներ, բայց համենայն դեպս, ինձ թվում է, որ գրողները կարող են գրել և նաև ուրիշ թեմաներով։
― Իսկ ո՞վ ձեզ ասաց, թանկագինս, որ բոլորն էլ պարտավոր են մասնակցել Գենիալիսիմուսիանայի ստեղծմանը, ― հարցրեց նա խոժոռվելով։ ― Մի՞թե Սմերչևը։