Մի ամսվա փորձնական շրջանը անցնելուց հետո, դագաղագործը Օլիվերին պաշտոնապես վերցրեց իբրև մշտական ծառայող։ Ճիշտ այդ ժամանակ հունձը հրաշալի էր, քաղաքը լի էր համաճարակով։ Առևտրական լեզվով ասած՝ դագաղների մեծ պահանջ կար։ Ուստի մի քանի շաբաթվա ընթացքում Օլիվերը բավականաչափ փորձություն ձեռք բերեց։ Միստր Սովերբերրիի հեռատեսությունը այնպիսի մեծ հաջողությունների հասցրեց նրան, որ գերազանցեց իր բոլոր հույսերը։ Անգամ ամենածեր բնակիչները չէին հիշում որևէ ժամանակաշրջան, երբ կարմրուկը այսքան ահավոր կերպով սպառնար երեխաների գոյությանը։ Հետևաբար, անհամար էին սգո թափորները, որոնց գլխավորում էր փոքրիկ Օլիվերը։ Գլխարկին ամրացրած մինչև ծնկները հասնող մի սև ժապավեն, նա իր վրա էր հրավիրում քաղաքի բոլոր մայրերի ուշադրությունը, նրանց սրտերում առաջացնելով թե՛ հիացմունք և թե՛ հուզմունք։ Քանի որ կատարելագործված մեռելաթաղի համար հարկավոր էր ձեռք բերել ներվերին լրիվ տիրապետելու արվեստը, Օլիվերը իր տիրոջ հետ մասնակցում էր նաև մեծահասակների հուղարկավորություններին։ Այդ պատճառով նա շատ առիթներ ունեցավ նկատելու, որ կորովի և ուժեղ մարդիկ ինչպիսի մոտեցում էին ունենում կյանքի ծանր վշտերի ու անվերադարձ կորուստների նկատմամբ։
Օրինակ, երբ Սովերբերրին որևէ հարուստ լեդիի կամ ջենթլմենի թաղման պատվեր էր ստանում, մահացողի բազմաթիվ եղբորորդիներն ու զարմուհիները, որոնք դեռ երեկ իրենց հարազատի հիվանդության ընթացքում անմխիթար լինելով՝ իրենց վիշտը անգամ ամենամեծ բազմության մեջ չէին կարողացել զսպել, այսօր՝ թաղման օրը, իրար հետ խոսում էին այնքան զվարթ ու անտարբեր, ասես նրանց հանգիստը վրդովող ոչինչ չի պատահել։ Ամուսինները իրենց կանանց կորուտսը կորուստը տանում էին հերոսական պաղարյունությամբ։ Կանայք նույնպես սգո շորեր հագնում էին ոչ թե ամուսինների մահը սգալու, այլ կարծես իրենց ավելի դուրեկան և գրավիչ դարձնելու ձգտումով։ Նկատելի էր նաև այն, որ շատ լեդիներ և ջենթլմեններ, որոնք թաղման արարողության ընթացքում հուզման տագնապալի նոպաներ էին ունենում, տուն հասնելիս գրեթե իսկույն հանդարտվում էին և իրենց թեյը խմում, ասես բոլորովին անվրդով։ Սրանք շատ հաճելի և խրախուսիչ երևույթներ էին Օլիվերի համար, և նա այդ բոլորը դիտում էր մեծ հիացմունքով։
Թեպետ ես նրա կենսագիրն եմ, այնուամենայնիվ չեմ կարող լրիվ չափով երաշխավորել, թե Օլիվերը այս բարի մարդկանց օրինակին հետևելով իր ճակատագրին համակերպվե՞ց թե ոչ, բայց կարող են որոշակի ասել, որ նա երկար ամիսներ խոնարհությամբ հանդուրժեց Նոա Քլեյփոլի ծաղր ու ծանակը և տիրական վերաբերմունքը։ Այժմ Նոան առաջվանից շատ ավելի էր տանջում նրան։ Նա հաշտվել չէր կարողանում այն մտքի հետ, որ Օլիվերը կարճ ժամանակում բարձրացել էր սև գավազանի ու ժապավենով գլխարկի պաշտոնին, մինչդեռ ինքր ավելի հին ծառայող լինելով՝ դեռևս մնում էր որբանոցի տափակ գլխարկով ու կաշվե տաբատով։ Շառլոթը նրան վատ էր վերաբերվում, որովհետև նրա հետ վատ էր վարվում Նոան, իսկ միսիս Սովերբերրին նրա երդվայլ երդվյալ թշնամին էր, որովհետև միստր Սովերբերրին լավ էր տրամադրված նրա հանդեպ։ Հետևաբար, մի կողմից՝ այս երեք անձերի և մյուս կողմից՝ հուղարկավորությունների առատության միջև Օլիվերի դրությունը բոլորովին էլ նախանձելի չէր։ Նա իրեն զգում էր այնպես, ինչպես գարեջրատան հացահատիկային ամբարում սխալմամբ փակված խոզը։
Այժմ Օլիվերի պատմության մեջ ես կսկսեմ արձանագրել մի շատ ուշագարավ իրադարձություն, որն առաջին հայացքից գուցե չնչին ու անկարևոր թվա, բայց որը անուղղակի կերպով էական փոփոխություն առաջացրեց նրա բոլոր հեռանկարների և ապագա գործերի մեջ։
― Մի իսկական անբարոյական կին, ծխակա՛ն լակոտ, ― հանդարտ պատասխանեց Նոան։ ― Եվ շատ լավ եղավ, ծխակա՛ն լակոտ, որ նա հենց այն ժամանակ էլ մահացավ, այլապես գուցե այն աստիճան ընկներ, որ Բրայդվելում ենթարկվեր տաժանակիր աշխատանքի կամ աքսորվեր օվկիանոսից այն կողմ, կամ կախաղան բարձրանար, վերջինը կարծես ավելի հավանական է, քան մյուս երկուսը, այնպես չէ՞։
Օլիվերը կատաղոըթյունից կատաղությունից շառագունած, վեր թռավ տեղից, սեղանն ոը ու աթոռը շուռ տվեց, բռնեց Նոայի կոկորդից և իր զայրույթի սաստկության մեջ այնպես ցնցեց նրան, որ նրա ատամները կրճտացին, և ամբողջ ուժերը կենտրոնացնելով մի հարվածի մեջ, նրան տապալեց հատակին։
Մի րոպե առաջ այդ տղան հանդուրժող, համբերատար և ընկճված մի արարած էր, լռությամբ ենթարկված ճակատագրի բոլոր դաժան խաղերին։ Բայց նրա հոգում վերջապես վճռական բեկում առաջացավ, և նրա ողջ էությունը ըմբոսատավ մոր հիշատակին հասցված անողոք վիրավորանքի դեմ։ Նա շնչում էր ծանր, մարմինը ձգված էր, նրա աչքերը փայլատակում էին, իսկ երբ նայեց երկչոտ տանջողին, որը այժմ կծկվել էր իր ոտքերի տակ, նա իր մեջ զգաց մի այնպիսի գերբնական ուժ, որ ամբողջ կյանքում չէր զգացել։
Շառլոթի բռունցը ամենևին էլ թեթև չէր, բայց մտածելով, որ թերևս այն բավական չէր գազազած Օլիվերի զայրույթը հանդարտեցնելու համար, միսիս Սովերբերրին խուճապով խոհանոց մտավ և մի ձեռքով ամուր բռնելով Օլիվերին՝ մյուսով սկսեց նրա երեսը ճանկռոտել։ Դրության այս բարեհաջող փոփոխման շնորհիվ, Նոան հատակից վեր բարձրացավ և սկսեց բռունցքներով հարվածել նրա մեջքին։
Այս կատաղի պայքարը երկար չտեևեց չտևեց սակայն։ Երբ նրանք երեքն էլ բոլորովին ուժասպառ եղան և այլևս չկարողացան շարունակել ծեծն ու ճանկռտոցը, իսկ Օլիվերը դեռ գոռում, դիմադրում էր և չէր ընկճվում, նրան քարշ տալով տարան ներքև, դրեցին նկուղը և դուռը փակեցին վրան։ Ապա միսիս Սովերբերրին ընկավ մի աթոռի վրա և փղձկաց։
― Տե՜ր իմ աստված, նրա ուշքը գնում է․ ― ասաց Շառլոթը։ ― Մի բաժակ ջուր հասցրեք։ Նոա, անուշի՛կս, շտապի՛ր։