Փոքր Սաֆրոն Հիլլի ամենակեղտոտ մասում, վատահամբավ մի գինետան մթին սրահում, ― խավար և մռայլ մի որջ, որն ամբողջ ձմռան ընթացքում լապտերի լույսով է լուսավորվում, և ուր ամռանը արևի ոչ մի ճառագայթ չի թափանցում, մտախոհ նստած էր թավշյա պիջակով, կարճ տաբատով, կիսակոշիկներով և գուլպաներով մի տղամարդ, որին, նույնիսկ այս աղոտ լույսի տակ, որևէ փորձառու ոստիկանական գործակալ չէր տատանվի ճանաչելու որպես միստր Վիլյամ Սայքս։ Նրա առջև, սեղանի վրա, կար պղնձե մի թաս և գինու փոքր բաժակ։ Ըստ երևույթին, նա մեծ քանակությամբ էր կոնծել այդ հեղուկից, քանի որ նրանից խմիչքի ուժեղ հոտ էր փչում։ Նրա ոտքերի տակ նստել էր կարմրած աչքերով սպիտակամազ մի շուն։ Սա աչքերը անընդհատ թարթելով նայում էր իր տիրոջը և լիզում դնչի կողքին բացված մի վերք, որը, ըստ երևույթին, հետևանք էր ինչ֊որ նոր ընդհարման։
― Հանգի՛ստ, հանգի՛ստ, գարշելի արարած, ― ասաց միստր Սայքսը՝ հանկարծ լռությունը խզելով։ Արդյո՞ք նա այնքան տարված էր մտածմունքներով, որ շատ աչքերի թարթումը խանգարում էր իրեն, թե՞ իր խորհրդածությունից առաջացած սրտնեղությունը մեղմանում էր մի անվնաս կենդանու խփելով, դա դեռևս վիճելու հարց է և դժվար է ասել։ Սակայն ինչ էլ որ լինի պատճառը, արդյունքը եղավ այն, որ շանը բաժին հասավ և՛ աքացի, և՛ հայհոյանք։
Շները սովորաբար վրեժ չեն լուծում այն նախատինքների համար, որ իրենց են հասցնում, բայց միստր Սայքսի շունը, ունենալով իր տիրոջ նման քմահաճ բնավորություն և գուցե այդ պահին մեծապես դառնացած իր կրած վիրավորանքից, առանց վարանելու ատամները իսկույն խրեց նրա կիսակոշիկներից մեկի մեջ, և ուժեղ ցնցելուց հետո, կաղկանձելով թաքնվեց մի նստարանի տակ՝ հազիվ խուսափելով պղնձյա թասից, որ միստր Սայքսը շպրտեց նրա գլխին։
― Ինչո՞ւ, ― հարցրեց Հրեան բռնազբոսիկ ժպիտով։
― Որովհետև կառավարությունը, որը քեզ նման շների քաջութայն քաջության կեսն իսկ չունեցող մարդկանց կյանքի մասին հոգածություն է ցույց տալիս, թույլատրում է մի մարդու, որ շանը սպանի ինչ ձևով որ ցանկանում է, ― պատասխանեց Սայքսը, բազմանշանակ հայացքով դանակը փակելով, ― ահա՛ թե ինչու։
Հրեան ձեռքերը շփեց և սեղանի առջև նստելով՝ ձևացրեց, թե ծիծաղում է իր բարեկամի զվարճության վրա։ Այնուհանդերձ, ակնհայտ էր, որ սաստիկ վրդովված էր։
Մոտավորապես տասը րոպե հետո միստր Ֆեգինին բռնեց հազի ուժեղ նոպա, որի վրա Նենսին շալը ուսերին քաշեց և հայտարարեց, որ ժամանակն էր գնալու։ Միստր Սայքսը, գտնելով, որ ճանապարհի որոշ մասը համընկնում է իր գնալիք ճանապարհի հետ, առաջարկեց ընկերակցել նրան, և երկուսով մեկնեցին։ Շունը, հենց որ տերը բավականին հեռացավ, մի ինչ֊որ բակից դուրս սպրեդելով, սկսեց գաղտագողի հետևել նրան։
Երբ Սայքսը գնաց, Հրեան սենյակի դռնից գլուխը դուրս հանած նայեց նրա հետևից մինչ նա քայլում էր մութ միջանցքի երկայնքով, բռունցը բռունցքը ճոճեց օդի մեջ, մի գարշելի հայհոյանք մրթմրթաց, ապա մի դիվային ժպիտով վերստին նստեց սեղանի առջև և շուտով թաղվեց Հյու֊Էնդ֊Քրայի հետաքրքրաշարժ էջերի մեջ։
Մինչ այդ, Օլիվեր Թվիստը, հազիվ պատկերացնելով, որ զվարճասեր ջենթլմենի սահմաններին այնքան մոտիկ է գտնվում, հանգիստ քայլերով գնում էր դեպի գրավաճառի կրպակը։ Երբ հասավ Քլըրքնվել, նա պատահաբար թեքվեց մի կողմնակի փողոց, որը ճշտիվ իր գնալիք ճանապարհը չէր։ Բայց երբ անդրադարձավ իր սխալին, արդեն ճամփի կեսը անցել էր, և իմանալով, որ հնարավոր էր այդտեղից էլ գնալ, մտածեց, որ չարժե հետ դառնալ։
― Դե՛, տու՛ն գնա, փոքրիկ գազան, ― ասաց մյուսը։
― Ես այդպիսի տղա չեմ, ― ահաբեկված պատասխանեց Օլիվերը։ ― Եո ո՛չ քույր ունեմ, ո՛չ հայր և ո՛չ էլ մայր։ Ես որբ տղա եմ և ապրում եմ Պենտոնվիլլում։
― Սրա՛ն լսեք, ինչպես ուրանում է ամեն ինչ, ― գոչեց դեռատի կինը։
==Տասնվեցերորդ գլուխ==
Պատմում է, թե ինչ պատահեց Օլիվեր Թվիստին, երբ Նենսին նրան տեր կանգնեցկանգնեց։
Փոքրիկ ջենթլմենը, բացի անիմաստ մի ժպիտից, Օլիվերին չբարեհաճեց ծանոթության ուրիշ որևէ նշան ցույց տալ, բայց ձեռքի թեթև շարժումով հասկացրեց այցելուներին՝ իրեն հետևել աստիճաններով ցած։ Նրանք անցան մի դատարկ խոհանոցի միջով և, բաց անելով դուռը ինչ֊որ ցածր, հողահատակ խոնավ սենյակի, որը ըստ երևույթին կառուցված էր շենքի հետևն ընկած մի բակում, ներսում նստողների կողմից ընդունվեցին բարձրաձայն քրքիջներով։
― Օ՜հ, աստվա՜ծ իմ, չե՛մ կարող, ― գոչեց միստր Չարլզ Բեյթսը ծիծաղից թուլացած։ ― Նա այստեղ է, ո՜հ, տե՜ր իմ աստված, նա յաստեղ այստեղ է։ Մի սրան նայիր, Ֆե՛գին, սրան նայիր։ Չեմ կարող դիմանալ։ Ի՜նչ հիանալի զվարճություն է, ուղղակի չեմ կարող դիմանալ։ Բռնե՛ք ինձ, մեկնումեկդ բինե՛ք ինձ։
Բերկրանքի այս անզուսպ պոռթքումից հետո Վարպետ Բեյթսը հասակով մեկ փռվեց հատակին և, ոտքերը ջղաձգաբար ճոճելով օդի մեջ, ուղիղ հինգ րոպե անձնատուր եղավ ցնծության նոպաների, հետո տեղից վեր ցատկելով՝ Ստահակի ձեռքից խլեց ճրագը և, մոտենալով Օլիվերին, ոտից գլուխ զննեց նրան, մինչդեռ Հրեան իր գիշերային թասակը գլխից հանելով մի քանի անգամ խոնարհվեց ապշած տղայի առաջ։ Իսկ Ստահակը, որը համեմատաբար ավելի մելամաղձոտ խառնվածքի տեր էր, քան մյուսները, և զվարճությանը տեղի էր տալիս միայն այն ժամանակ, երբ գործին չէր խանգարում, սկսեց յուրահատուկ ժրաջանությամբ Օլիվերի գրպանները խուզարկել։
Այս սպառնական խոսքերով, աղջիկը կատաղությամբ ոտքը խփեց հատակին և շրթունքները պինդ սեղմած ու ձեռքերը բռունցք կազմած՝ փոխնիփոխ նայեց մերթ Հրեային և մերթ մյուս ավազակին։ Զայրույթից նրա դեմքը բոլորովին գունատվել էր։
― Լսի՛ր, Նե՛նսի, ― խոքը խոսքը աղջկան ուղղելով հաշտարար տոնով ասաց Հրեան կարճ դադարից հետո, որի ընթացքում ինքը և միստր Սայքսը շփոթված իրար էին նայում, ― դու, դու այս գիշեր շատ ավելի խելոք ես, քան եղել ես երբևիցե։ Այո՛, սիրելիս, դու քեզ սքանչելի ես պահում այս գիշեր։
― Իսկապե՞ս, ― ասաց աղջիկը։ ― Զգո՜ւյշ կացեք, որ ծայրահեղությունների չդիմեմ։ Այդ ձեզ համար ավելի վատ կլինի, Ֆեգին, ուստի ժամանակին զգուշացնում եմ, որ հանգիստ թողեք ինձ։
― Դե՛, ուրեմն, ձայնդ կտրի՛ր, ― գոռաց Սայքսը, այնպիսի տոնով, որ նա սովոր էր օգտագործել խոսքը շանն ուղղելիս, թե չէ այնպես կանեմ, որ մեկառմիշտ կլռես։
Աղջիկը նորից ծիծաղեց, բայց առաջվանից ավելի հիստրիկ հիստերիկ ձևով, և, մի սուր հայացք նետելով Սայքսի վրա ու երեսը մի կողմ դարձնելով, շրթունքը այնպես ամուր կծեց, որ արյուն եկավ։
― Ա՛յ թե լավիկն ես, հա՜, ― արհամարհաբար նրան զննելով ասաց Սայքսը, ― սկսել ես մարդասիրաբա՞ր մոտենալ հարցերին։ Նրան երեխա ես անվանում, իսկ հետը բարեկամություն ես հաստատում։ Իսկապես որ շատ հարմար ընկեր ես ընտրել քեզ համար։
― Լսի՛ր Սայքս, ― համոզիչ տոնով ասաց հրեան՝ դիմելով ավազակին և մատնացույց անելով տղաներին, որոնք ուշադիր հետևում էին խոսակցությանը, ― մենք պետք է քաղաքավարի լինենք, Բիլլ, մենք չպետք է մինյանց հայհոյենք։
― Քաղաքավարի՜, ― ահավոր զայրությով զայրույթով գոռաց աղջիկը։ ― Ինձնի՞ց եք պահանջում քաղաքավարի լինել քեզ հետ, ստոր թշվառական, ինձնի՞ց, որ քեզ համար գողանալ սովորեցի, երբ այս երեխայի կես տարիքն անգամ չունեի, ― Օլիվերին մատնանշելով շարունակեց աղջիկը։ ― Ահա այդ օրվանից տասներկու տարի է անցել, իսկ ես դեռևս գտնվում եմ նույն ծառայության մեջ և զբաղվում եմ այդ միևնույն կեղտոտ գործով։ Մի՞թե քեզ հայտնի չէ այդ, խոսի՛ր, ինչո՞ւ ես լռում։
― Լա՛վ, լա՛վ, ― հանգիստ պատասխանեց Հրեան, փորձելով մեղմացնել նրա զայրույթը, ― եթե դու այդ բոլորը արել ես, ապա արել ես քո ապրուստի համար։
Խեղճ Օլիվերը ակամա հնազանդվեց։ Վարպետ Բեյթսը նոր շորերը փաթաթելով դրեց թևի տակ և Օլիվերին թողնելով մթության մեջ՝ դուրս եկավ սենյակից ու դուռը կողպեց։
Միսս Բետսին ճիշտ ժամանակին եկավ իր ուշաթափված ընկերուհու վրա ջուտ ջուր շաղ տալու և նրան ուշքի բերելու համար կանացի այլ պարտականությունները կատարելու։ Չարլիի քրքիջները և այդ իրարանցումից առաջացած աղմուկը գուցե շատ մարդկանց արթուն պահեին, որոնք Օլիվերից ավելի ուրախ պայմաններում էին գտնվում։ Բայց նա հիվանդ էր, ուժասպառ, և շուտով թաղվեց խորը քնի մեջ։