― Իհարկե՜ չես մոռացել, գրազ կգամ, որ չես մոռացել, դառն քմծիծաղով պատասխանեց Սայքսը։ ― Այն ժամանակ, երբ ես տառապել եմ տենդի և ջերմության մեջ, դու ամեն ժամ հազար ու մի դավեր ես նյութել, հազար ու մի ծրագիր կազմել, թե Բիլլը այս կանի, Թե Բիլլը այն կանի, թե երբ Բիլլը լավանա, այնքան հետին չքավորության մեջ կլինի, որ նա այդ ամենը կանի չափազանց չնչին վարձատրությամբ։ Եթե չլիներ այս աղջիկը, գուցե և մեռած լինեի։
― Ա՛յ, տեսնո՞ւմ ես, Բի՛լլ, ― վրա բերեց Ֆեգինը, իկույն իսկույն կառչելով այդ բառերից։ ― Դու ասում ես՝ «եթե չլիներ այս աղջիկը»։ Իսկ ո՞ւմ միջոցով ձեռք բերեցիր այդ ճարպիկ ու խելացի աղջկան, եթե ոչ խեղճ ծերուկ Ֆեգինի։
― Ճիշտ է ասում, ― հաստատեց Նենսին, շտապ դեպի առաջ գալով։ ― Թո՛ղ նրա՛ն, Բիլլ, հանգիստ թող նրան։
Երբ Նենսին միացավ խմբին, խոսակցության նյութը փոխվեց, քանի որ տղաները, ինչ֊որ ակնարկ ստանալով խորամանկ ծեր Հրեայից, սկսեցին աղջկան խմիչքով հյուրասիրել, որից, սակայն, նա ընդունեց շատ չափավոր քանակությամբ։ Իսկ Ֆեգինը, ձևացնելով, որ ինքը շատ բարձր տրամադրության մեջ է, աստիճանաբար բարձրացրեց նաև միստր Սայքսի տրամադրությունը։ Նա իր զգացմունքները կեղծելով ցույց տվեց, որ իբրև թե նրա սպառնալիքները համարում է հաճելի կատակաբանություն․ ավելին, նա լիաթոք ծիծաղեց այն մի քանի կոպիտ սրամտությունների վրա, որ այդ արժանավոր ջենթլմենը բարեհաճեց անել, բազմիցս ըմպելիքի շշին դիմելուց հետո։
― Մի գրոշ անգամ չունեմ մոտս, ― ասաց Հրեան։
― Ոչինչ, տանը ահագին դեզեր ունես, ― վրա տվեց Սայքսը, ― այս գիշեր ես պետք է անպայման որևէ գումար ստանամ։
― Ահգին Ահագին դեզե՜ր, ― գոչեց Ֆեգինը ձեռքերը վերև բարձրացնելով, ― նույնիսկ այնքան չունեմ, որ կարող էր ինձ․․․
― Չգիտեմ, թե որքան ունես, շատ հավանական է, որ ինքդ էլ չիմանաս ճշգրիտ քանակը, քանի որ բավական երկար ժամանակ է պետք այդ ամբողջ գումարը հաշվելու համար, բայց ինձ դրամ է հարկավոր այս գիշեր․ և այդ դրամը ես պետք է անպայման ունենամ։
― Մե՜ծ նորություններ։
― Եվ․․․ և․․․ լա՞վ նորություններ, ― վարանքով հարցրեց Ֆեգինը։ Նա կարծես վախենում էր, որ շատ անհամբեր երևալով՝ կարող էր մյուսին զայրացնել։
― Համենայն դեպս ո՛չ վատ, ― ժպտալով պատասխանեց Մոնքսը։ ― Այս անգամ արդեն ճշտապահ եմ, այնպես չէ՞։ Հարկավոր է մի քանի րոպե առանձին խոսել քեզ հետ։
― Սոսկալի՜ գունատ։ Ինչո՞վ էիր զբաղված։
― Ոչնչով, որքան ես գիտեմ, ― անտարբեր պատասխանեց աղջիկը։ ― Իսկ այս հեցձուցիչ վայրում ինչքան երկար սպասեցրիր ինձ։ Դե շտապի՛ր Ֆեգին, շտապի՛ր, որ տուն վերադառնամ։
Արծաթի յուրաքանչյուր կտորի համար հառաչելով, Ֆեգինը հաշվեց դրամը և տվեց աղջկան։ Նրանք պարզապես «բարի գիշեր» մաղթեցին իրար ու բաժանվեցին առանց ուրիշ որևէ այլ բառ փոխանակելու։
― Վա՛հ, գրողը ինձ տանի, ― անկողնից կիսով չափ բարձրանալով և ակնապիշ նայելով աղջկա դեմքին՝ ասաց մարդը, ― գերեզմանից նոր դուրս եկած դիակի ես նման։ Ի՞նչ է պատահել քեզ։
― Ինչ է պատահե՞լ, ― կրկնեց աղջիկը։ ― Ոչինչ չի պատահել։ Ի՞նչու ես այդպես սևեռուն ինձ նայում։
― Այդ ի՞նչ գժություն է, ― նրա թևից պինդ բռնելով և կոպտորեն ցնցելով հարցրեց Սայքսը։ ― Ի՞նչ է պատահել։ Ի՞նչ ես ուզում ասել։ Ւնչի՞ մասին ես մտածում։
― Չկա աշխարհում, ― ասաց Սայքսը, հայացքը գամելով նրա վրա և ասես ինքն իրեն քրթմնջալով, ― չկա աշխարհում ավելի արիասիրտ մի աղջիկ, այլապես ես նրա վիզը երեք ամիս առաջ կտրած կլինեի։ Նա էլ է տենդով վարակվել, ահա բոլորը։
Այս մտքերով հանգստացնելով իրեն, Սայքսը քամեց բաժակում եղած խմիչքի վերջին կաթիլը, ապա բազմաթիվ հայհոյանքներով պահանջեց իր դեղը։ Աղջիկը մեծ փութկոտությամբ վեր թռավ տեցիցտեղից, մեջքը ավազակին շուռ տված շտապ լցրեց բաժակը և մոտեցրեց նրա շրթներին։ Նա բաժակը մինչև հատակը դատարկելով՝ ասաց․
― Այժմ եկ մոտս նստի՛ր և ընդունիր քո սովորական տեսքը, այլապես դեմքդ այնպես կայլափոխեմ, որ հարկավոր լինելու դեպքում նույնիկ նույնիսկ ինքդ քեզ չես ճանաչի։
Աղջիկը հնազանդվեց։ Սայքսը, պինդ բռնելով նրա ձեռքից, ընկավ բարձին և հայացքը հառեց նրա դեմքին։ Ավազակի աչքերը փակվեցին, նորից բացվեցին, դարձյալ փակվեցին և մեկ էլ բացվեցին։ Նա անհանգստությամբ շուռ եկավ, մի քանի անգամ երկու֊երեք րոպեով մրափեց, նույնքան անգամներ տեղից վեր ցատկեց, սարսափած տեսքով և բութ աչքերով շուրջը նայեց, ապա ասես ինչ֊որ աներևույթ ձեռքի ուժգին հարվածից տապալված, հանկարծ ընկավ բարձին և իսկույն թաղվեց խոր քնի մեջ։ Ձգված մատները թուլացան, բարձրացրած թևը անզոր կախ ընկավ կողքից, և նա պառկեց այնպես, ինչպես խորունկ ուշաթափության մեջ։
― Կատարի՛ր նրա խնդրանքը, Ջո, դժվար բան չէ, ― ասաց նա։
― Իմ խոսելն ավելորդ է, ― պատասխանեց մարդը։ ― Կարծում ե ս ես լեդին կընդո՞ւնի այսպիսի մեկին։
Նենսիի կասկածելի նկարագրի մասին արված այս ակնարկությունը պարկեշտ զայրույթի փոթորիկ առաջացրեց չորս սպասուհիների կրծքում։ Նրանք մեծապես բորբոքված ասացին, թե այդ աղջիկը անպատվություն է իրենց սեռի համար և հարկավոր է նրան առանց խղճահարության բանտ նետել։
― Օհո՜, ― ասաց սպասավորը, ― տեսնում եմ, որ շատ տաքացած ես խոսում։
― Դուք միայն հաղորդեցեք իմ ասածը, ― անհողդողղ անհողդողդ ասաց աղջիկը, ― և ինձ պատասխան բերեք։
Սպասավորը աստիճաններով վերև վազեց։
Քնքշությամբ արտասանված այս բառերը, ախորժալուր ձայնը, մեղմ վարվեցողությունը, գոռոզություն ու տհաճություն արտհայտող որևէ երևույթի չգոյությունը հանկարծակիի բերեցին աղջկան, և նա փղձկաց։
― Օ՜հ, լե՛դի, լե՛դի, ― ասաց նա սաստիկ հուզմունքի մեջ ձեռքերը տրորելով։ ― Եթե զեզ ձեզ նմանները ավելի մեծ թվով լինեին, ինձ նմանների թիվը ավելի պակաս կլիներ, այո՛, պակաս կլիներ։
― Նստե՛ք, ― ասաց Ռոզը մեղմությամբ, ― եթե կարիքի մեջ եք, և կամ որևէ վշտով տառապում եք, ես սիրով կօգնեմ ձեզ, եթե դա իմ հնարավորության սահմաններում է։ Իսկապե՛ս, իակապե՛ս իսկապե՛ս կօգնեմ ձեզ։ Նստե՛ք։
― Թողեք կանգնած մնամ, լե՛դի, ― ասաց աղջիկը տակավին արտասվելով, ― և ինձ հետ այդքան քնքշությամբ մի՛ խոսեք, քանի դեռ չգիտեք, թե ես ով եմ։ Ժամանակը անցնում է։ Այդ, այդ դուռը փա՞կ է։
― Որովհետև, ― ասաց աղջիկը, ― ես այժմ եկել եմ իմ և ուրիշների կյանքը դնելու ձեր ձեռքերի մեջ։ Ես այն աղջիկն եմ, որ Օլիվերին առևանգելով՝ նորից քարշ տվեց ծերունի Ֆեգինի մոտ այն երեկո, երբ տղան, ինչ֊որ հանձնարարություն կատարելու համար, դուրս էր եկել Պենտոնվիլլի բնակարանից։
― Դո՜ւ, ― բացականչեց Ռոզ մեյլին։Մեյլին։
― Այո, ե՛ս, լեդի, ― պատասխանեց աղջիկը։ ― Ես եմ այն անբարոյական արարածը, որի մասին լսել եք․ ես եմ այն թշվառականը, որ ապրում է գողերի ոհմակի մեջ։ Որքան հիշում եմ, կյանքումս երբեք չեմ ունեցել ավելի լավ օթևան, քան Լոնդոնի փողոցները, և, օ՜հ, աստվա՜ծ իմ, չեմ լսել ավելի մաքուր խոսքեր, քան այն խոսքերը, որ լկտի մարդիկ են արտասանել։ Մի՛ աշխատեք թաքցնել ինձնից ձեր խորշանքը, լե՛դի։ Ձեր ենթադրածից շատ ավելի փոքր եմ տարիքով, բայց լավ սովոր եմ այդ հարցերին։ Խճողված մայթերով անցնելիս նույնիսկ ամենաաղքատ կանայք զզվանքով խույս են տալիս ինձնից։
― Ի՜նչ սոսկալի բաներ եմ լսում, ― ասաց Ռոզը, իր տարօորինակ տարօրինակ զրուցակցից ակամա ընկրկելով։
― Ծնրադիր փառք տվեք աստծուն, սիրելի լեդի, ― հեկեկաց աղջիկը, ― որ մանկության ժամանակ ունեցել եք ձեզ խնամող և ձեր մասին հոգացող բարեկամներ, որ կյանքի դառնությունները երբեք չեք ճաշակել, որ ցուրտն ու քաղցը ձեզ երբեք չեն տանջել և որ ինձ նման հենց օրորոցից հարկադրված չեք եղել ապրելու հարբեցողության և խայտառակությունների մեջ, և․․․ և․․․ անձնատուր չեք եղել այդ բոլորից է՛լ ավելի սարսափելի այլ երևույթների։ Օրորոցից եմ ասում, որովհետև նրբանցքներն ու ջրհորդաններն են եղել ինձ պատսպարան, և մի օր այդտեղ էլ կմեռնեմ անպայման։
― Ես խղճում եմ ձեզ, ― ասաց Ռոզը դողդոջուն ձայնով։ ― Սիրտս ճմլվում է ձեր խոսքերից։
― Որքա՜ն բարի եք, լե՛դի, աստված օրհնի ձեզ, ― շարունակեց աղջիկը։ ― Եթե իմանայիք, թե շատ անգամներ ինչպիսի արարքների մեջ եմ գտնվում, ապա դուք իսկապես կխճայիք կխղճայիք ինձ։ Բայց ես գաղտնաբար եմ եկել ձեզ մոտ, լե՛դի, և եթե մեր մարդիկ իմանան, որ ձեզ հաղորդել եմ այն, ինչ դուք շուտով լսելու եք, նրանք անպայման կսպանեն ինձ։ Դուք ճանաչո՞ւմ եք Մոնքս անունով մի մարդու։
― Ո՛չ, ― պատասխանեց Ռոզը։
― Հիմա կպատմեմ, լե՛դի։ Երեկ գիշեր նա նորից եկավ։ Նրանք նորից վերև բարձրացան, և ես, հագուստիս մեջ այնպես փաթաթվելով, որ ստվերս ինձ չմատնի, նորից դռան առաջ ականջ դրի նրանց խոսակցությանը։ Մոնքսի արտասանած առաջին բառերը հետևյալն էին․ «Այդպես ուրեմն, տղայի ինքնությունը հաստատող բոլոր ապացույցները այժմ գետի հատակումն են գտնվում, իսկ այդ իրերը նրա մոտից գողացող պառավ վհուկը այժմ փտում է իր դագաղում»։ Նրանք ծիծաղեցին և խոսեցին գործի այդքան բարեհաջող ավարտման մասին․ հետո Մոնքսը, նորից անդրադառնալով տղային և չափազանց կատաղելով ասաց, որ թեպետ այդ սատանի ճուտի փողերը այլևս հաստատապես իրենը կլինեին, այնուամենայնիվ, իր համար շատ ավելի նախընտրելի էր, եթե ուրիշ միջոցով տիրացած լիներ դրանց։ Որովհետև որքան հիանալի հեգնանք կլիներ, եթե հոր պարծանքը հանդիսացող կտակի պայմաններին հակառակ, տղան քարշ տրվեր քաղաքում գտնվող բոլոր բանտերը, և ապա ինչ֊որ ծանր քրեական հանցանքի համար, որ Ֆեգինը կարող էր հեշտությամբ դասավորել, կախաղանի բաժին դարձնել նրան, նախապես մի լավ շահագործելուց հետո։
― Ւնչե՜ր Ինչե՜ր եմ լսում, ― ասաց Ռոզը։
― Ճշմարտությունը, լե՛դի, չնայած իմ շուրթերից է հնչում այն, ― պատասխանեց աղջիկը, ― ապա, այնպիսի հայհոյանքներով, որ իմ ականջները սովոր են, բայց ձեզ անշուշտ խորթ կթվան, նա ասաց, որ եթե կարողանար իր ատելությանը հագուրց հագուրդ տալով վերջ տալ տղայի կյանքին՝ առանց իր կյանքը վտանգելու, նա այդ բանը կանի, բայց քանի որ դա հնարավոր չէ, նա իր ամբողջ կյանքի տևողության ընթացքում հետևելու է նրան, և եթե գտնի, որ նա փորձում է իր ծագումը կամ անցյալը չարաշահել, ապա ինքը դեռ կարող է վնասել նրան։ «Վերջապես, Ֆե՛գին, ― ասաց նա, ― հրեա լինելով հանդերձ դու երբեք չկարողացար այնպիսի ծուղակներ լարել Օլիվերի՝ իմ փոքրիկ եղբոր համար, ինչպիսին ես եմ մտածել»։
― Իր եղբո՜ր, ― բացականչեց Ռոզը։
― Նա խոսում էր խիստ զայրացած և միանգամայն լուրջ, ― գլուխը թափահարելով պատասխանեց աղջիկը։ ― Երբ ատելության կրակը բռնկում է նրա մեջ, նա շատ է լրջանում։ Շատերին գիտեմ, որոնք այդպիսի պարագաներին շատ ավելի ծայրահեղությունների են դիմում, բայց ես նախընտրում եմ նրանց ունկնդրել տասնյակ անգամներ, քան այդ Մոնքս կոչեցյալին մեկ անգամ։ Արդեն ուշ է, և ես պետք է այնպես հասնեմ տուն, որ կասկած չհարուցեմ, թե ինչպիսի գործով եմ զբաղված եղել։ Ես իսկույն պետք է վերադառնամ։
― Բայց ես ի՞նչ կարող եմ անել, ― ասաց Ռողը։ ― Ձեր հաղորդած այս տեղեկությունը ինչպե՞ս կարող եմ օգտագործել առանց ձեզ։ Վերադառնա՜լ։ Ւսկ Իսկ ինչո՞ւ եք ուզում վերադառնալ այն մարդկանց մոտ, որոնց այդպիսի սարսափելի գույներով եք նկարագրում։ Եթե այս տեղեկությունը կրկնեք ինչ֊որ ջենթլմենի մոտ, որին ես անմիջապես կարող եմ կանչել հարևան սենյակից, դեռ կես ժամ չանցած դուք տեղափոխված կլինեք մի ապահով տեղ։
― Ես ցանկանում եմ վերադառնալ, ― ասաց աղջիկը։ ― Ես անպայման պետք է վերադառնամ, որովհետև․․․ մի՞թե կարող եմ ձեզ պես անմեղ մի լեդիի նման բաներ ասել, որովհետև այն մարդկանց մեջ, որոնց մասին ձեզ պատմեցի, կա մեկը ― բոլորից կատաղին ― որին ես չեմ կարող լքել, նույնիսկ փրկվելու համար այն կյանքից, որ այժմ վարում եմ։
― Ձեր առաջվա միջամտությունը այդ սիրելի տղայի օգտին, ― ասաց Ռոզը, ― ձեր իմացածները ինձ հայտնելու համար այդքան մեծ վտանգի ենթարկվելով, ձեր այստեղ գալը, ձեր վերաբերմունքը, որ ձեր ասածների ճշմարիտ լինելու մասին վստահություն են ներշնչում, ձեր բացահայտ զղջումը և ամոթանքի գիտակցությունը ինձ մտածել են տալիս, որ դեռևս կարելի է փրկել ձեզ։ Օ՜հ, ― թախանձեց օրիորդը, ձեռքերը միացնելով իրար, մինչդեռ արցունքները նրա այտերից ցած էին հոսում, ― ձեր սիրտը մի խստացրեք ձեր սեռակիցներից մեկի աղերսանքի հանդեպ, մեկի, որ առաջինն է, շատ հավանական է առաջինը, որ խղճում է ձեզ և ձեզ դիմում է անկեղծ կարեկցանքով։ Խնդրում եմ, լսեցե՛ք ինձ և թույլ տվեք, որ ձեզ փրկեմ այդ քաոսից, քանի դեռ ուշ չէ։
― Օ՜, լե՜դի, ― հեկեկաց աղջիկը իր զրուզակցի զրուցակցի առջև ծունկի գալով, ― թանկագի՜ն, քաղցրի՜կ, հրեշտակայի՜ն լեդի, իսկապես որ այդպիսի ամոքիչ խոսքերով իմ սիրտը ջերմացնող առաջին էակն եք դուք, և եթե տարիներ առաջ լսած լինեի դրանք, գուցե այս մեղսալից ու դժբախրտ կյանքից հեռացած կլինեի։ Բայց արդեն ո՜ւշ է, արդեն ո՜ւշ է։
― Զղջման և մեղքերի քավության համար երբեք ուշ չէ, ― ասաց Ռոզը։