Changes

Օլիվեր Թվիստի արկածները

Ավելացվել է 4 բայտ, 18:54, 15 Փետրվարի 2014
Ռոզի դրությունը արդարև խիստ ծանր էր ու դժվարին։ Չնայած նա վառվում էր Օլիվերի առեղծվածային պատմության խորքը թափանցելու անհաղթահարելի ցանկությամբ, միևնույն ժամանակ սրբապղծություն էր համարում դավաճանել այն դժբախտ կնոջը, որի հետ նա հենց նոր խոսեց, և որը իրեն հավատ ընծայեց որպես մի դեռատի ու անբիծ աղջկա։ Նրա խոսքերն ու վերվելակերպը հուզել էին Ռոզ Մեյլիի սիրտը և միախառնված այն սիրո հետ, որ նա տածում էր փոքրիկ տղայի նկատմամբ, առկա էր նաև նույնքան ջերմ ու անկեղծ մի ըղձանք՝ այդ թշվառ կնոջը փրկելու և նրան առաջնորդելու դեպի ապաշխարանք և հույս։
Նրանք մտադիր էին Լոնդոնում մնալ միայն երեք օր, ապա մի քանի շաբաթով գնալ ինչ֊որ հեռավոր ծովեզրյա ամառանոց։ Այժմ իրենց Լոնդոն ժամանելու առաջին օրվա կեսգիշերն էր։ Գործողության ինչպիսի՞ ընթացք կարող էր որդեգրել նա, որ հնարավոր լիներ իրագործել քառասունութ ժամվա ընթացքում։ Եվ կամ ինչպե՞ս կարող էր ճամբորդությունը ճամփորդությունը հետաձգել առանց կասկածի տեղի տալու։
Միստր Լոզբերնը նրանց հետ էր և հաջորդ երկու օրերը լինելու էր նրանց մոտ, բայց այս հիանալի ջենթլմենի անզուսպ բնավորությունը շատ լավ ծանոթ էր Ռոզին, ուստի նա հստակորեն նախատեսեց, որ բժիշկը իր բարկության առաջին իսկ պոռթկումի մեջ ինչպիսի զայրույթով էր լցվելու այն անձի դեմ, որը Օլիվերի առևանգման գործիքն էր հանդիսացել։ Ճիշտ նույն պատճառով հարկավոր էր չափազանց շրջահայաց և զգույշ լինել գործը միսիս Մեյլիին հայտնելու վերաբերմամբ, քանի որ նրա առաջին իսկ մղումը պիտի լիներ անպայման խորհրդակցել արժանավոր բժշկի հետ։ Իսկ ինչ վերաբերում էր պաշտոնական խորհրդատուին դիմելու հարցին, անգամ, եթե Ռոզը իմանար, թե ինչպես պետք է անել այդ, ապա դրա մասին մտածելը անմտություն կլիներ՝ դարձյալ նույն պատճառներով։ Մի պահ Ռոզի գլխում միտք ծագեց՝ դիմել Հարրիի օգնությանը, բայց երբ վերհիշեց իրենց վերջին բաժանումը, այնպես թվաց, որ իր կողմից փոքրոգություն կլիներ նրան ետ կանչել, երբ, ― նրա աչքերը արցունքով լցվեցին այդ խորհրդածությունից, ― երբ գուցե նա արդեն մոռացել է իրեն և հեռու մնալով ավելի երջանիկ է։
Չնայած Օլիվերի ուրախության բազմաթիվ անհարիր բացականչությունները բավականին խանգարեցին Ռոզին, այնուամենայնիվ նա կարդաց հասցեն և տեսավ, որ այդ տունը գտնվում է Գրեյվն փողոցում, Ստրենդի վրա։ Նա իսկույն որոշեց օգուտ քաղել այս հայտնությունից։
Շո՛տՇո՛ւտ, ― ասաց նա, ― կարգադրի՛ր, որ կառատնից մի կառք դուրս բերեն, և պատրաստ եղիր ինձ հետ գնալու։ Քեզ իսկույն, առանց րոպե անգամ կորցնելու, տանելու եմ այնտեղ։ Իմ մորաքրոջը կասեմ, որ մենք մի ժամով դուրս ենք գալիս։ Միասին կգնանք։
Օլիվերին շտապեցնելու հարկ չկար։ Հինգ րոպե չանցած Ռոզը և նա արդեն ճանապարհ ընկան դեպի Գրեյվն փողոցը։ Երբ հասան այնտեղ, Ռոզը ծերունի ջենթլմենին նախապատրաստելու պատրվակով Օլիվերին թողեց կառքի մեջ և սպասավորի հետ այցաքարտը ուղարկելով՝ ցանկություն հայտնեց միստր Բրաունլոյի հետ տեսակցելու ինչ֊որ շատ անհետաձգելի գործով։ Սպասավորը շուտով վերադարձավ և խնդրեց, որ լեդին բարեհաճի բարձրանալ վերև։ Միսս Մեյլին, հետևելով նրան, ներկայացվեց կանաչավուն պիջակով, բավականին հասակավոր մի ջենթլմենի, որը բարեսիրտ մարդու տեսք ուներ։ Նրանից ոչ շատ հեռու նստած էր դեղին կտավե տաբատով և սռնապաններով մի ուրիշ ծերունի ջենթլմեն, որը այնքան էլ բարեսիրտ մարդու տեսք չուներ։ Նա նստած էր ձեռքերը հաստ գավազանի գլխին սեղմած և կզակը հենած ձեռքերին։
― Այսպես ուրեմն, միսս Մեյլի, ― ասաց միստր Բրաունլոն, ― այժմ անդրադառնանք այն նյութին, որը այդքան հուզում է ձեր բարի սիրտը։ ― Պատմեցեք ինձ, թե ինչ գիտեք այդ խեղճ մանկան մասին։ Նախ ինձ թո՛ւյլ տվեք ձեզ հավաստիացնել, որ ես իմ հնարավորության սահմաններում եղած բոլոր միջոցները ի գործ դրեցի նրան գտնելու համար, և այս երկրից որոշ ժամանակով բացակայելուց ի վեր իմ մեջ խախտվել է իմ այն առաջին կազմված համոզմունքը, որ նա հետևելով իր նախկին ընկերների թելադրանքին, խաբել ու կողոպտել է ինձ։
Ռոզը, որ մինչ այդ մտքերը կենտրոնացրել էր, մի քանի հասարակ բառերով իսկույն պատմեց այն ամենը, ինչ պատահել էր Օլիվերի հետ միստր Բրաունլոյի տանից դուրս գալուց հետո։ Նա չխոսեց միայն Նենսիի տված տեղեկության մասին, որը ջենթլմենին պետք է հաղորդվեր բացարձակ գաղտնապահությամբ։ Եզրակացնելով, նա ասաց, որ վերջին ամիսների ընթացքում Օլիվերի միակ վիշտը եղել էր այն, որ նա հնարավորություն չէր ունեցել իր նախկին բարերարի և բարեկամի հետ հանդիպելու։
― Փա՜ռք աստծո, ― բացականչեց ծերունի ջենթլմենը։ ― Ինձ համար դա մե՛ծ երջանկություն է, մե՛ծ երջանկություն։ Սակայն դուք ինձ չեք ասել, թե նա այժմ որտե՞ղ է գտնվում, միսս Մեյլի։ Ներեցե՛ք, որ կշտամբում եմ ձեզ, բայց ինչո՞ւ նրան էլ չբերեցիք ձեզ հետ։
Ռոզը սաստիկ շիկնեց, բայց չառարկեց (գուցե նա զգաց, որ ինքը բացարձակ փոքրամասնություն էր կազմում), հետևաբար, Հարրի Մեյլին և միստր Գրինվիգը նույնպես մտան հանձնաժողովի կազմի մեջ։
― Այնքան ժամանակ, քանի դեռ մեր ձեռնարկած գործում հաջողության հասնելու թեկուզ ամենափոքր հավանականություն գոյություն ունի, անշուշտ կմնանք քաղաքում, ― ասաց միսիս Մեյլին։ ― Մենք բոլորս խորապես շահագրգռված ենք այս հարցով, որի համար ես ո՛չ ծախս եմ խնայելու, ո՛չ էլ հոգնություն, և եթե ինձ կվստահեցնեք, թե հաջողություն ձեռք բերելու որևէ հույս կա, ապա սիրահոժար կմնամ այստեղ նույնիսկ տաներկու տասներկու ամիս։
― Լավ, ― ասաց միստր Բրաունլոն, ― քանի որ ինձ շրջապատող դեմքերի արտահայտությունից այնպես եմ հետևեցնում, որ նրանք ցանկանում են իմանալ, թե այդ ինչպես պատահեց, որ ես տեղում չեմ եղել Օլիվերի պատմածները հաստատելու համար և այդքան հանկարծակի դուրս եմ եկել մեր թագավորության սահմաններից, թույլ տվեք ինձ դնել այսպիսի պայման․ այնքան ժամանակ, քանի դեռ ես պատշաճ չեմ համարի պատմել իմ սեփական պատմությունը, դուք ինձ ոչինչ չպետք է հարցնեք։ Հավատացե՛ք, որ այդպիսի խնդրանքի համար ես հիմնավորված պատճառ ունեմ, որովհետև, եթե խոսեի իմ ենթադրությունների մասին, գուցե հարուցեի հույսեր, որ երբեք չեն իրականանալու, և գուցե արդեն իսկ գոյություն ունեցող դժվարություններն ու հուսախաբությունները ավելի մեծ չափեր ընդունեին։ Դե՛, երթանք։ Ընթրիքի ժամը հայտարարված է, և Օլիվերը, որ մեն֊մենակ նստած է հարևան սենյակում, կսկսի մտածել, որ մեզ ձանձրացրել է իր ընկերակցությունը և մենք իրենից ազատվելու համար ինչ֊որ մթին դավեր ենք նյութում։
Այն գիշեր, երբ Նենսին, միստր Սայքսին քնաբեր դեղը տալուց հետո ինչ֊որ գաղտնիք բացահայտելու համար ինքնակամ կերպով շտապեց Ռոզ Մեյլիի մոտ, Հյուսիսային Մեծ Ճանապարհով դեպի Լոնդոն էին առաջնորդվում երկու անձնավորություններ, և մենք պատշաճ ենք համարում, որ մեր պատմությունը այժմ փոքր֊ինչ կանգ առնի այդ մարդկանց վրա։
Դրանք մի կին ու մի տղամարդ էին, կամ գուցե ավելի լավ կլիներ նրանց նկարագրել որպես արական և իգական սեռի պատկանող անձեր։ Որովհետև առաջինը մեկն էր այն երկարահասակ, ծուռսրունք, խարխլած, ոսկրոտ մարդկանցից, որոնց տարիքը դժվար է ճշգրտությամբ որոշել, քանի որ նրանք նման են թերաճ տղամարադկանցտղամարդկանց, երբ դեռ փոքր են, և ժամանակից շուտ մեծացած մանուկների, երբ արդեն տղամարդ են։ Կինը մանկահասակ էր, այնուամենայնիվ պնդակազմ ու դիմացկուն էր երևում, այլապես ինչպես կարող էր տոկալ այն ծանրությանը, որ կապված էր նրա մեջքին։ Նրան ուղեկիցը այնքան էլ ծանրաբեռնված չէր, քանի որ նրա միակ բեռը սովորական մեծության թաշկինակի մեջ ծրարված մի կապոց էր միյանմիայն, որը ճոճվում էր ուսին գցած մի գավազանի ծայրին։ Այս և նրա սրունքների արտակարգ երկար լինելու պարագան նրան հնարավորություն էին տալիս առնվազն վեց֊յոթ քայլ առաջ լինել իր ուղեկցից, որի կողմը նա մերթ ընդ մերթ անհամբերությամբ շուռ էր գալիս և սուր հայացքով նրան կշտամբում դանդաղաշարժության համար։
Նրանք այնպես հոգնաբեկ քարշ էին եկել փոշեթաթախ ճանապարհի երկյանքով, համարյա ոչնչի ուշք չդարձնելով, բացառությամբ, երբ մի կողմ էին քաշվում, որ քաղաքից սլացող փոստային կառքերը անցնեն, մինչև հասան Հայգեյթի կամարը, որի տակով անցնելիս, առջևից գնացող ուղևորը կանգ առավ, և սրտնեղած ձայն տվեց իր ուցեկցին։
― Դե՛, այդքան բարկանալդ ինչի՞ համար է, ― ասաց նրա ուղեկցուհին։
― Շատ հիանալի բան կլիներ, չէ՞, գյուղաքաղաքից դուրս գալուց հետո գիշերել առաջին իսկ հանդիպած պանդոկում, որպեսզի Սովերբերրին, մեզ հետապնդելու դեպքում իր զառամած քիթը խոթեր ներս և երկուսիս էլ շղթայակապ գցելով մի սայլի մեջ՝ բռնությամբ ետ տաներ, ― հեգնանքով ասաց միստր Քլեյփոլը։ ― Ո՛չ, ես կգնամ հնրարավեր հնարավոր եղածի չափ խորերը, կկորչեմ ամենախուլ փողոցներում և մի րոպե անգամ կանգ չեմ առնի, մինչև չգտնեմ ամենամեկուսացած գինետունը։ Աստված վկա, դու բախտավոր աստղի տակ ես ծնվել, և որքան շնորհակալ պետք է լինես, որ ես խելք ունեմ, որովհետև, եթե սկզբում դիտավորյալ կերպով սխալ ճանապարհով չգնայինք, և գյուղի միջով ետ չգայինք, դու մի շաբաթ առաջ արդեն արգելափակված կլինեիր, լե՛դի։ Եվ քեզ նման մի հիմարի համար շատ տեղին կլիներ այդ։
― Ես գիտեմ, որ քո չափ խորամանկ չեմ, ― պատասխանեց Շառլոթը, ― բայց ամբողջ մեղքը իմ վրա մի բարձի, ասելով, թե ե՛ս արգելափակված կլինեի․ անշուշտ ինձ հետ դու էլ փակի տակ կլինեիր։
Արդարև այդպես էլ եղել էր, բայց քանի որ միստր Քլեյփոլի խառնվածքի մեջ չկար կուրորեն և անմտաբար հավատ ընծայել որևէ մեկին, այդ ջենթլմենի հանդեպ անաչառ լինելու համար այստեղ պետք է նշել, որ նա գողացված գումարը տվել էր Շառլոթին միայն այն նկատառումով, որ եթե հետապնդվեին ու ձերբակալվեին, դրամը նրա մոտ գտնվեր։ Դա Քլեյփոլին առիթ կտար իր անմեղությունը հաստատելու և մեծապես կհեշտացներ նրա փախուստ գործելու հավանականությունը։ Ինչ խոսք, որ այս խորհրդածությունների մասին նա ոչինչ չասաց իր ուղեկցուհուն, և նրանք շատ սիրալիր շարունակեցին իրենց ճանապարհը։
Այսպես, նրանք առանց հանգստանալու քայլեցին մինչև հասան Այլինգտոնի «Հրեշտակը», ուր շատ մարդիկ ու շատ կառքեր տեսնելով, միստր Քլեյփոլը իմաստուն կերպով եզրակացրեց, որ արդեն Լոնդոնում են։ Ապա նա մի րոպե կանգ առավ, շուրջը նայեց և, խուսափելով հատկապես ամենից խճողված վայրերից, մտավ Սեյնտ֊Ջոն պողոտան և շուտով թաղվեց խառնակ ու լաբիրինթոսանման փողոցների մթության մեջ, փողոցներ, որոնք, հակառակ Լոնդոնում տեղի ունեցած այդքան մեծ առաջադիմության, քաղաքի այդ մասը դարձնում են ամենից խճուկը խղճուկը և ամենից զզվելին։
Այս փողոցներով գնում էր Նոա Քլեյփոլը, Շառլոթին քարշ տալով իր հետևից, բայց նա մերթ ընդ մերթ կանգ էր առնում, ուշադիր զննում ճանապարհին պատահած որևէ փոքրիկ գինետան արտաքին տեսքը, և այդ վայրը, ինչ֊որ երևակայական երևույթից խրտնած, խիստ մարդաշատ նկատելով, շարունակում էր ճամփան։ Վերջապես նա կանգ առավ մինչև այժմ հանդիպածներից շատ ավելի կեղտոտ ու համեստ տեսքով մի գինետան առջև, ապա փողոցը կտրելուց և հանդիպակած մայթից շենքը մանրակրկիտ զննելուց հետո բարեհաճորեն հայտնեց այնտեղ գիշերելու իր մտադրությունը։
― Օ՜հ, աստվա՜ծ, որքան հաճելի է քեզնից այդ խոսքերը լսել, ― նրա տգեղ դեմքին մի համբույր դրոշմելով՝ բացականչեց Շառլոթը։
― Դե՛, դե՛, բավակա՛ն է․ այդքան սիրալիր մի լինիր, հանկարծ կարող եմ վրադ նեղանալ, ― չափազանց լուրջ ձևով զրուցակցից ետ քաշվելով՝ ասաց Նոան։ ― Ես կցանկանայի մի որևէ ավազակախմբի պետը լինել, իշխել նրանց վրա երկաթյա բազուկով և այնպես լրտեսել նրանց, որ իրենք էլ չիմանային։ Նման գործը հարմար կլիներ ինձ համար, մանավանդ եթե շահաբեր է։ Եվ եթե կարողանայինք այդպիսի գործերով զբաղվող ջենթլմենների հետ հարաբերության մեջ մտնել, ապա քեզ մոտ պահված այդ քսան ֆունտանոց դրամատոսի դրամատոմսի փոխարեն աշխատանքի անցնելը շատ ձեռնտու կլիներ մեզ համար, մանավանդ, երբ ինքներս չգիտենք, թե ինչպես մանրենք այն և ազատվենք դրանից։
Այս կարծիքը հայտնելուց հետո միստր Քլեյփոլը շատ իմաստուն տեսք ընդունեց, նայեց գարեջրամանի մեջ, պարունակությունը ցնցեց և, բարեհաճորեն ժպտալով Շառլոթին մի ումպ խմեց, որը կարծես թե մեծապես կազդուրեց նրան։ Նա մտածում էր մի ումպ ևս խմելու մասին, երբ դուռը հանկարծ բացվեց, և անծանոթ եկվորի մուտքը խափանեց նրա մտադրությունը։
― Դե՛, մարդ պիտի ուշիմ լինի այս քաղաքում, ― պատասխանեց Հրեան, ձայնը ցածրացնելով միչև մտերմական շշուկի, ― և այդ ճշմարիտ է։
Ֆեգինը իր այս ակնարկությունը եզրափակեց՝ աջ ձեռքի ցուցամատը խփելով քթի կողին, մի ձեռնաշարժում, որ Նոան փորձեց կրկնել, բայց շատ հաջող չստացվեց, քանի որ տվայլ տվյալ նպատակի համար նրա քիթը պետք եղածի չափ մեծ չէր։ Համենայն դեպս, միստր Ֆեգինը երևի այդ փորձը ընդունեց իբրև իր հետ լրիվ համակարծիք լինելու արտահայտություն և Բարնիի բերած ոգելից ըմպելին շատ բարեկամաբար հրեց նրա կողմը։
― Լավ ըմպելիք է, ― նկատեց միստր Քլեյփոլը՝ շրթունքները լպստելով։
― Հը՛մ, ― ասաց Նոան։ ― Դրա վարձը ի՞նչ է։
― Ապրել ջենթլմենի նման․ բնակարան, սնունդ, ոգելից ըմպելի, ծխախոտ, բոլորը ձրի, իսկ փոխարենը միայն քա քո վաստակի ու այդ մանկահասակ կնոջ վաստակի կեսը, ― պատասխանեց Ֆեգինը։
Գուցե Նոա Քլեյփոլը, որի ընչաքաղցությունը սահման չուներ, նույնիսկ այս փայլուն պայմաններին չհամաձայներ, եթե կատարելապես ազատ լիներ իր գործողությունների մեջ․ բայց մտածելով, որ մերժելու դեպքում իր նոր բարեկամը կարող էր իրեն անմիջապես օրենքի ձեռքը հանձնել (շատ ավելի անհնարին բաներ էին տեղի ունեցել), նա աստիճանաբար փափկեց և ասաց, որ այդ պայմանները լավ են իր համար։
― Նա ինձ փաղաքշորեն է անվանում Նոա, ― Ֆեգինին դիմելով ասաց միստր Մորրիս Բոլթերը՝ նախկին Քլեյփոլ, ― հասկանո՞ւմ ես։
Օ՜հ, այո՛, հասկանում եմ, հրաշալի հասկանում եմ, ― պատասխանեց Ֆեգինը, կյանքում առաջին անգամ ճշմարտությունը խոսելով։ ― Բարի գիշեր, բարի գիշեր։
Բազմաթիվ բարեմաղթություններով և հրաժեշտի զանազան խոսքերով, միստր Ֆեգինը գնաց իր ճանապարհով։ Նոա Քլեյփոլը իր սիրելի լեդիին տեղեկացրեց իր արած կարգադրությունների մասին, խիստ գոռոզ ու տիրական ձևով, որ վայել է ոչ միայն արական սեռի ներկայացուցչին, այլև մի ջենթլմենի, որ Լոնդոնում ու նրա շրջակայքում ճտեր թալանելու աշխատանքին նշանակված լինելը մեծ պատիվ է համարում։
Վստահելի
1396
edits