Խաչիկ Դաշտենցի՝ նշանավոր գրողի ու թարգմանչի մասին, ղեռ գրվելու են հետազոտություններ։ Չեն կարող չգրվեի որովհետև և իբրև, բանաստեղծ ու արձակագիր, և իբրև թարգմանիչ, Խաչիկ Դաշտենցը հետագիծ է թողել ազգային գեղարվեստական գրականության և թարգմանության պատմության էջերում։
Ճիշտ է, օրերի աղմուկի մեչ մեջ հաճախ չէ, որ լսվում էր Դաշտենցի անունը, ինչպես սովորաբար լինում է այն մարդկանց հետ, ովքեր մի կողմ քաշված, ասես ստվերում, անաղմուկ ու անկռիվ, բայց ներքին խոր հավատով քաշում են իրենց լուծը։
Գալիս է, սակայն, արժեքները վերադասավորող ժամանակը և ամեն ինչ գցում իր տեղը։
Ձեռքով շոշափեցի, գլխին քոլոզ կար։
— Ջնդո, — կանչեցի ես, — գիշ՞ր գիշե՞ր է, թե ցերեկ։
— Ցերեկ է, — պատասխանեց Ջնդոն։
Գևորգ Չաուշը մատը դրեց բերանին, որ նշանակում էր թե՝ լռիր։
Կարո՞ղ էի հակաճառել աչն այն մարդուն, որ իմ ներկայությամբ գնդակի մի հարվածով գետին էր տապալել իր աժդահա հորեղբորը։
Իհարկե ոչ։